Խորագրերի պահոցը. Հոդվածներ

Այս բաժնում տեղադրվում են Հայ Արիական Միաբանության գաղափարախոսությանը համահունչ հոդվածներ ու վերլուծականներ:

Քաղաքապետ կամ կունենանք կամ… ոչ

Երեւանը քաղաքապետ կամ կունենա, կամ՝ ոչ: Ընդ որում, քաղաքապետ ունենալ-չունենալը ամենեւին էլ պայմանավորված չէ Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքներով: Ըստ դրանց՝ Երեւանի քաղաքապետն է Գագիկ Բեգլարյանը: Սա փաստ է: Բայց կա խնդիր, որի լուծումը կտա ժամանակը: Այն է՝ Գագիկ Բեգլարյանը իրապե՞ս կդառնա Երեւանի քաղաքագլուխը, Երեւանն իսկապե՞ս կսիրի նրան, նա կկարողանա՞ մայրաքաղաքի գործերը կարգավորել ըստ պատշաճի: Ասեմ՝ բավականին բարդ է, մանավանդ, որ Երեւանն այսօր զուրկ է քաղաքային մշակույթից եւ մի մեծ գյուղի է վերածված:

Թերեւս քննություն հանձնելու համար մի բան հաստատ պետք է հաղթահարի Գագիկ Բեգլարյանը՝ չնմանվի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանին… Թե ինչու, ներկայիս քաղաքապետը դա բոլորից լավ գիտի:

Շարունակել կարդալ

Ազգայնական տեսակետ տարբեր ոլորտների մասին

Այս օրերին Հայ Արիական Միաբանությունը, Հայ ազգայնականների համախմբումը եւ «Լուսանցք»-ը անընդհատ հանդես են գալիս քաղաքական դաշտում ազգայնական գործիչ Արմեն Ավետիսյանին զորակցությամբ (տես էջ 1): Ու քանի որ այս օրերին շատերն են հավակնում ազգայնական երեւալ (միշտ այդպես է նախընտրական ու հետընտրական փուլերում), հարկ ենք համարում մեջբերել իրապես ազգայնական Արմեն Ավետիսյանի տեսակետը տարբեր բնագավառների, դրանց զարգացումների ու հեռանկարների մասին:

Ազգային անվտանգության բնագավառ

Յուրաքանչյուր ազգ կամ պետություն հարատեւում ու զարգանում է, երբ անխոցելի ու հակազդող, նաեւ՝ ազդող է նրա անվտանգության համակարգը: Այ՛ս համակարգն է ամենառազմավարականը բոլոր ազգային ու պետական համակարգերում, ուստի մեր նախնիները մշտապես բարելավել ու հզորացրել են այն՝ հասցնելով կատարելության, որն էլ հազարամյակներ նպաստել է հզորագույն Հայկական պետությունների գոյատեւմանը:

Շարունակել կարդալ

Ո՞վ ու՞մ է ավանակի նմանեցնում

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ հունիսի 8-ին կայացած նիստում քննարկվել է «Երեւան ջուր» ՓԲԸ կողմից սակագների սահմանման մասին հարցը: Հանձնաժողովը որոշել է սահմանել հետեւյալ սակագները.

ա. սպառողներին խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը՝ 153.850 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը)՝ մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց:

բ. Սպառողներին ջրահեռացման ծառայության մատուցման սակագինը՝ 12.670 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը)՝ մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց:

գ. Սպառողներին կեղտաջրերի մաքրման ծառայության մատուցման սակագինը՝ 14.480 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը)՝ մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց:

Շարունակել կարդալ

Հայ քահանաներին սպանու՞մ են

Արդեն երկու օր լրատվամիջոցները խոսում են Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում հունիսի 9-ին հայտնաբերված մի հայ քահանայի դիակի մասին: Մահացած հոգեւորականը 34-ամյա Արմեն Խաչատուրյանն է: Երուսաղեմի ոստիկանության խոսնակ Միկի Ռոզենֆելդը հայտնել է, որ հայ հոգեւորականի դիակը հայտնաբերվել է սանդղավանդակում. «Հայ հոգեւորականի մահը հանցագործության հետեւանք չէ: Ամենայն հավանականությամբ, նա վայր է ընկել ու մահացել». սա է ոստիկանության խոսնակի տեսակետը:

Ուշադրություն դարձնենք՝ երուսաղեմական կողմը նշում է՝ ամենայն հավանականությամբ:

Փոխարենը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը հայտնել է, որ Արմեն Խաչատուրյանը հանկարծամահ է եղել վերնատան մատուռի մեջ, հետո թե՝ «ներկայումս մարմինը փոխադրված է Թել Ավիվ, ուր համապատասխան հետազոտություններ անցկացնելուց հետո մեզ կտեղեկացնեն մահվան պատճառը»:

Հիմա՝ Թել Ավիվից դեռ պատասխան չստացած, ինչու՞ է Մայր աթոռի տեղեկատվկան համակարգը համոզված, թե հանկարծամահ է եղել: Փոխարենը ինչու՞ չի պահանջում ու հրապարակվ հայտարարում, որ հետամուտ է լինելու մահվան պատճառի բացահայտմանը…

Ի դեպ, Արմեն Խաչատուրյանը 8 տարի առաջ Հայաստանից փոխադրվել է Երուսաղեմ եւ ծառայել է իբրեւ վանական ու հոգեւոր աստիճան չի ունեցել:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք», 22 (108), 2009թ.

Շարունակել կարդալ

Ուժեղ Ռուսաստան, ուժեղ Հայաստա՞ն, թե՞ հակառակը

Ռուսաստանի Դաշնության ազգային տոնի՝ Պետական ինքնիշխանության մասին հռչակագրի ընդունման օրվա առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանություն:

ՀՀ նախագահի մամլո գրասենյակից տեղեկանում ենք, որ նախագաhը շնորհավորանքի իր խոսքում ասել է. «Շատ ուրախ եմ, որ մեր հարաբերությունները գնալով ավելի ու ավելի են լավանում: Տառացիորեն մի քանի օր առաջ ՌԴ նախագահի հետ հանդիպմանը մենք մեկ անգամ եւս ընդգծեցինք, որ մեր հարաբերություններն ամսեամիս, տարեցտարի ավելի ու ավելի են խորանում: Ցանկանում եմ Ռուսաստանին բարեկեցություն, հետագա ամրություն: Ես միշտ համարել եւ այսօր էլ համարում եմ, որ ինչքան ավելի ուժեղ լինի Ռուսաստանը, այնքան ուժեղ կլինի նաեւ Հայաստանը»:

Առանց մեկնաբանությունների հավելենք հետեւյալը՝ հակառակ տարբերակն էլ առկա է, պարզապես պետք է հիշեցվի այդ մասին ՌԴ-ին:

Ա. Քարամյան

«Լուսանցք», 22 (108), 2009թ.

Շարունակել կարդալ

«Հըզբոլլահ»-ը պարտվե՞ց, թե՞ գնաց… մեկնարկի

«Մարտի 14-ի կոալիցիան» հաղթանակ է տարել Լիբանանում կայացած խորհրդարանական ընտրություններում: Ըստ վերջնական պաշտոնական արդյունքների, 2005թ. փետրվարին սպանված՝ Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի որդու՝ Սաադի գլխավորած կոալիցիան 71 տեղ է նվաճել երկրի խորհրդարանում: Ընդդիմությունն ստացել է 57 տեղ: Ընդդիմությունը գլխավորող «Հըզբոլլահ»-ը ստացել է 11 պատգամավորական մանդատ: Նախորդ խորհրդարանում կառավարող մեծամասնության ներկայացուցիչներն ունեին 70 տեղ, իսկ ընդդիմությունը՝ 58:


Շարունակել կարդալ

Ու՞մ կների համաներումը

Հանրային խորհուրդը քննարկել է համաներում հայտարարելու վերաբերյալ ՀՀ նախագահին առաջարկ ներկայացնելու մասին որոշումը եւ հնչեցրել համաներում հայտարարելու մասին հասարակության շրջանում ձեւավորված տեսակետները:

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը կարեւորել է այն հանգամանքը, որ համաներում հայտարարելուն ոգեւորությամբ կողմ են եղել ոչ միայն դատապարտված անձանց հետ այս կամ այն կերպ առնչություն ունեցողները, նրանց հարազատները, այլեւ նրանք, ովքեր ուղղակիորեն շահագրգռված չեն եղել այդ հարցում:

Հանձնաժողովներում կարծիքները տարբեր են եղել մարտ 1-2-ի դեպքերի հետեւանքով ազատազրկված անձանց մասով: Հանձնաժողովներում արձանագրվել է, որ համաներման թիրախը պետք է լինեն անչափահասները, կանայք, 60-ից բարձր տարիք ունեցողները, հաշմանդամները, հայրենիքին ծառայություններ մատուցած եւ արցախյան հերոսամարտին մասնակցածները, առանց դիտավորության հանցանք կատարածները:

Շարունակել կարդալ

Ի՞նչ ուղղությամբ կգնա Իրանը

Այսօր Իրանում տեղի են ունենալու 10-րդ նախագահական ընտրությունները:

Հիշեցնենք, որ նախագահական թեկնածուների գրացմանը հատկացված ժամկետում գրանցվել էին 475 թեկնածու (42-ը՝ կին): Համեմատության համար նշենք, որ նախորդ ընտրություններին գրանցվել էին 1010 թեկնածու, որից 89–ը՝ կին: Իրանում բոլոր մակարդակի ընտրությունները անցկացնում է ՆԳ նախարարությունը՝ Սահմանադրության պահապան խորհրդի (ՍՊԽ) վերահսկողությամբ: ՍՊԽ-ի պարտականություններից է թեկնածուների համապատասխանության հարցի որոշումը: Ըստ այդմ էլ, այս տարվա մայիսի 20-ին հայտարարվեց այս ընտրությունների հաստատված թեկնածուների՝ 4 հոգուց կազմված վերջնական ցուցակը:

Շարունակել կարդալ

Զորակցություն Արմեն Ավետիսյանին

Շարունակում ենք մեր ընթերցողներին տեղեկացնել Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի առողջական վիճակի մասին:

ՀԱՄ առաջնորդը մայիսի 4-21-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում էր, եւ միայն մայիսի 21-ին է տեղափոխվել պալատ՝ գտնվելով բժիշկների խիստ հսկողության ներքո: Հիշեցնենք, որ մայիսի 4-ին պատահարի հետեւանքով (ըստ ոստիկանության հաղորդագրության՝ վրաերթի) Արմեն Ավետիսյանը հայտնվել էր «Էրեբունի»-ում՝ մարմնական բազմաթիվ ծանր վնասվածքներով:

Հունիսի 3-ին Արմեն Ավետիսյանին բժիշկները թույլ տվեցին հետագա բուժումը, ընդ որում՝ երկարատեւ, շարունակել արդեն տնային պայմաններում:

Քաջառողջություն ենք մաղթում ՀԱՄ առաջնորդին՝ ցանկալով շուտափույթ վերադարձ աշխատանքային բնականոն ռիթմի:

«Լուսանցք», թիվ 21 (107), 2009թ.


Շարունակել կարդալ

Զորակցություն Արիացի հայորդուն

Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ), Հայ ազգայնականների համախմբումը (ՀԱՀ) եւ «Լուսանցք»-ը շարունակում են նամակներ ստանալ՝ ի նշան զորակցության ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի:

Մեզ՝ ՀԱՄ-ին, ՀԱՀ-ին եւ «Լուսանցք»-ին իրենց բարեմաղթանքն են փոխանցում ԱՄՆ-ից, Իրանից, Բելգիայից, Հնդկաստանից, Հունգարիայից, Ռուսաստանից, Ավստրիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Կանադայից, Թուրքիայից անգամ, Ինդոնեզիայից…, Ջավախքից, Արցախից… հայորդիներ, ովքեր ծանոթ են Արմեն Ավետիսյանի գործունեությանը, ովքեր թեկուզ ինչ-որ չափով համակիր են նրա գաղափարախոսությանը:

Շարունակել կարդալ

Ընտրությունները ինչպես որ են

Այսպիսով, Երեւանի ավագանու ընտրություններում, ըստ նախնական արդյունքների, անցողիկ նվազագույն շեմը հաղթահարել են ՀՀԿ–ն (47,39%), ԲՀԿ–ն (22,71%), ՀԱԿը (17,41%):

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփեց Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները: Հիմք ընդունելով տեղամասերում քվեարկության արդյունքները՝ ԿԸՀ–ն արձանագրել է հետեւյալը.

- քվեարկության մասնակիցների թիվը կազմել է 412464 ընտրող:

- ՏԸՀ–ներին հատկացվել է 790000 քվեաթերթիկ:

- Մարված (չօգտագործված, ոչ ճիշտ լրացված եւ հետ վերադարձված) քվեաթերթիկների թիվը կազմել է 377980, անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 10493, վավեր քվեաթերթիկների թիվը (հավասար է կուսակցությանը կամ կուսակցությունների դաշինքին կողմ քվեարկած քվեաթերթիկների թվերի գումարին)՝ 401310, անճշտությունների չափը՝ 2104:

Շարունակել կարդալ

Ազգայնականության անհրաժեշտությունը

Հենց այստեղ պետք է փնտրել թարմ ու երրորդ ուժը

Երբ «Լուսանցք»-ն ինձ երկու տարի առաջ առաջարկեց պարբերաբար էջ ունենալ իր թողարկումներում, երկար մտածում էի՝ հերթական թերթից էջ լցնելու հերթական առաջա՞րկ է, թե՞ իրոք մտահոգ են անդրադառնալու արմատական շատ խնդիրների, եւ ոչ միայն անդրադառնալու, այլեւ այդ խնդիրների լուծումներն առաջադրելու: Ինչեւէ, համաձայնեցի՝ վերջնական որոշումս թողնելով իմ եւ թերթի համատեղ աշխատանքի ընթացքին: Բարեբախտաբար, չհիասթափվեցի. արդարացան իմ հույսերը. պարբերականն իրոք ցանկանում էր եւ է մամուլի աշխարհում լցնել դատարկ այն տեղը, որ, ցավոք, առայժմ, այնքան էլ չի հուզում հանրությանը: Այդ բացը ազգայնականությունն է: Ու, վստահաբար, այդ բացը նաեւ միտումնավոր է «ստեղծվել»՝ ազգայնականությունը նմանեցնելով ազգայնամոլությանը, ֆաշիզմին, նացիզմին ու չգիտեմ էլ ինչ իզմ-երին:

Շարունակել կարդալ

Ի պետս հայ-թուրքական «հաշտեցման» դավադիրների, պատմությունը չիմացողների

Հոկտեմբերի սկզբին, Ելցինին հակառակորդ ռուս խորհրդարանականները գրավեցին Մոսկվայում խորհրդարանի շենքը եւ նախագահի հրաժարականը պահանջեցին: Հեղաշրջման փորձի պատասխանատուներն էին խորհրդարանի նախագահ Ռուսլան Խասբուլատովը եւ փոխնախագահ Ալեքսանդր Ռուցկոյը: Ապահովական արտակարգ միջոցառումներ եւ պարետային ժամ հայտարարվեց Մոսկվայում, մինչ տանկերը շրջապատեցին խորհրդարանի շենքը: Հոկտեմբերի 4-ին տանկերը ռմբակոծեցին խորհրդարանը եւ բանակը կարողացավ ազատագրել շենքը: Շուրջ 187 հոգի սպանվեց եւ ուրիշ հարյուրավորներ վիրավորվեցին: Կատարողները ձերբակալվեցին՝ այսպիսով վերջ դնելով այն ճգնաժամին, որն սպառնում էր Ելցինի նախագահությանը եւ որը կարող էր քաղաքացիական պատերազմ հրահրել Ռուսաստանում:


Շարունակել կարդալ

«Նաիրիտն» այս անգամ կաշխատի՞ վերջնականապես

Հարցն ուզում ենք երկրորդել, երրորդել եւ… այդպես շարունակ:

Ըստ այդմ, պարզապես կհնչեցնենք որոշ հարցադրումներ, որոնց պատասխանն ավելի շատ ակնկալում ենք մասնագետներից, ոչ թե գործարանի ղեկավարությունից (վերջինիս «տեսակետը» մամուլում հայտնվել է):

1. Բռնկված հրդեհի հետեւանքով վտանգավոր արտանետումներ եղե՞լ են, թե՞ ոչ:

2. Ո՞րն է հրդեհի բռնկման իրական պատճառը:

4. Գործարանի հիմնական սեփականատեր բրիտանական ընկերությունը ցայսօր ի՞նչ ներդրումներ է արել գործարանում:

5. Ի՞նչ պարբերականությամբ է ստուգվել «Նաիրիտ»-ի տեխնիկական անվտանգությունը:

6. Հրդեհի բռնկման գործում հնարավո՞ր է արհեստական միջամտության տարբերակը:

Շարունակել կարդալ

ՀՀ-ն կմասնակցի նոր ԱԷԿ-ի կառավարմանը

Ունենալով 25% + 1 բաժնետոմս

Աշխարհում ատոմային կայանների հանդեպ պահանջարկը կտրուկ մեծացել է: Սա նշանակում է, որ ատոմային էներգետիկան այլընտրանք չունի: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը Երեւան ՋԷԿ այցելության ընթացքում ասել է, թե աշխարհում շուրջ 50 նոր միջուկային կայանների պատվեր կա, ինչը բերում է սարքավորումների թանկացման, համապատասխան մասնագետների պահանջարկի ավելացման: Սա, բնականաբար, ազդում է գնագոյացման մեխանիզմների վրա: Բայց այս ամենը մեզ կասեցնել չի կարող, եւ ՀՀ-ում նոր ԱԷԿ ունենալը անհրաժեշտություն է:

Շարունակել կարդալ