Խորագրերի պահոցը. Հոդվածներ

Այս բաժնում տեղադրվում են Հայ Արիական Միաբանության գաղափարախոսությանը համահունչ հոդվածներ ու վերլուծականներ:

Կործանված Ատլանտիդայի եկվորները

Անժխտելի է, որ քրիստոնեության «մուտքով» ոչնչացվեցին հայ ազգի հոգեւոր-գաղափարական, լեզվա-մշակութային, գիտա-կրթական, պատմա-ծագումնաբանական եւ այլ արժեքներ:

Փոխարենը մեզ մատուցվեց օտար արժեքներով համեմված համընդհանուր կեղծիք:

Մեզ զրկեցին մեր գլխից (Աստվածներից) եւ ոտքերից (Արմատներից), թողեցին միայն ձեռքերը՝ աշխատելու՝ սնվելու եւ ծառայելու համար: Աշխարհում շատ ազգեր ընդունեցին (իհարկե ոչ իրենց կամքով, այլ՝ խաչակրաց արշավանքներով, ավեր ու սպանդով) նոր ուսմունքը, բայց երբեք չոչնչացրեցին իրենց անցյալը, պատմությունն ու մշակույթը:

Ինչու՞ մե՛ր դեպքում այդքան բարբարոսություն եղավ: Ի՞նչ կատարվեց մե՛զ հետ:

Շարունակել կարդալ

Առհասարակ մենք դասեր քաղու՞մ ենք

Օրերս Երեւանում կայացավ 1909թ. ապրիլին Օսմանյան կայսրության Ադանայի նահանգում տեղի ունեցած հայկական կոտորածների 100-րդ տարելիցին նվիրված 2-օրյա միջազգային գիտաժողով: Մասնակցեցին ՀՀ նախարարներ, գիտնականներ Հայաստանից ու արտերկրից:

Գիտաժողովում ելույթ ունեցավ նաեւ պատմաբան Համիտ Բոզարսլանը, ով նշեց, որ եթե 1909թ. կոտորածներով ոչնչացվեց հայերի ունեցվածքը, ապա 1915թ. ցեղասպանությամբ բռնազավթվեց եւ յուրացվեց հայերին պատկանող ամեն բան:

20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում ընթանում էր թուրքացում, նույնիսկ սահմանվում էր, թե որ ազգերը պետք է թուրքանային, իսկ որոնք՝ ոչ: Եվ այս ազգերն էլ համարվում էին ներքին թշնամիներ:

Շարունակել կարդալ

Դիվանագիտությու՞ն, թե՞ դավաճանություն

Ամենայն հավանականությամբ ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի կատարի իր խոստումը եւ չի արտասանի «ցեղասպանություն» բառը:

Ի վերջո, Անկարան ամեն ինչ արեց, որ մինչեւ այդ օրը Երեւանի հետ որոշակի համաձայնության հասնի եւ ինչ-որ մի փաստաթուղթ ստորագրի, քանզի ԱՄՆ-ի նախագահի՝ «ցեղասպանություն» բառը չարտասանելու պայմանը դա էր:

Եվ ահա, ապրիլի 22-ին՝ ապրիլի 24-ից ընդամենը 1 օր առաջ, Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարությունները Շվեյցարիայի ԱԳ դաշնային դեպարտամենտի հետ համատեղ, հայտարարություն են տարածել՝ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման վերաբերյալ: Հայտարարությունում նշվում է. «Թուրքիան եւ Հայաստանը միասին, Շվեյցարիայի միջնորդությամբ, լարված եւ արդյունավետ աշխատանք են տարել՝ նպատակ ունենալով կարգավորել իրենց երկկողմ հարաբերությունները, զարգացնել դրանք բարիդրացիական հարաբերությունների ոգով եւ փոխադարձ հարգանքով՝ այսպիսով խթանելով խաղաղությունը, կայունությունն ու անվտանգությունը ամբողջ տարածաշրջանում»:

Շարունակել կարդալ

Եկեղեցական նոր կրքեր

Օրեր առաջ Մայր Աթոռի Դիվանը հայտարարություն տարածեց, որ ԱՄՆ-ից «Օկլահոմայի երգող տղամարդիկ» անվամբ բապտիստական երգչախումբը Հայաստանի ավետարանչական համայնքի հրավերով ապրիլի երկրորդ կեսին Հայաստան է այցելելու, որպեսզի «միության եւ բարյացակամության կամուրջներ կառուցի» ու հարգանք մատուցի ցեղասպանության զոհերի հիշատակին: Բապտիստների այս եկեղեցին չի ենթարկվում ՀՀ-ում գործող, Ռընե Լեւոնյանի գլխավորած Ավետարանչական եկեղեցուն:

Շարունակել կարդալ

Հայերը, թուրքերն ու ադրբեջանցիները

Այս օրերին ոչ միայն հայ եւ թուրք հանրություններն են քննարկում ՀՀ-Թուրքիա սահմանի բացման հարցը, այլեւ՝ Հայաստանի եւ Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդները:

Թուրքիայի անվտանգության խորհուրդը, բացի հայ-թուրքական հարաբերություններից, կքննարկի նաեւ քուրդ գրոհայինների հնարավոր համաներման եւ Աֆղանստանում թուրք զինված ուժեր տեղակայելու մասին հարցը: Ըստ թուրքական զլմ-ների, «Գլխավոր շտաբը եւ կառավարությունը կարծում են, որ Թուրքիան չպետք է բացի Հայաստանի հետ սահմանը առանց ԼՂ հակամարտությունը լուծելու:

Շարունակել կարդալ

Միայն հրեաների՛ն չի կարելի նեղացնել

Ժնեւում տեղի ունեցած ՄԱԿ-ի ռասիզմի հարցերին վերաբերող համաժողովում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը Իսրայելը որակել է որպես ամենադաժան եւ պատժիչ վարչակարգ ունեցող ռասիստական երկիր: Այս հայտարարությունից հետո եվրոպական պետությունների մի շարք պատվիրակությունների անդամներ ցուցադրաբար լքել են նիստերի դահլիճը:

ԱՄՆ-ն, Իսրայելը, Կանադան, Ավստրալիան, Նոր Զելանդիան եւ մի քանի եվրոպական երկրներ (Լեհաստան, Իտալիա, Հոլանդիա …) ընդհանրապես բոյկոտել էին եւ չէին ներկայացել ՄԱԿ-ի համաժողովին՝ մտավախություն ունենալով, որ այն կվերածեն Իսրայելին քննադատելու համաժողովի: Այսինքն՝ ստացվում է բոլոր ազգերի ազգայնամոլական կամ ցեղամոլական դրսեւորումները կարելի է քննադատել, սակայն հրեական սիոնիզմի մասին ծպտուն անգամ չի կարելի հանել:

ԻԻՀ նախագահն իր ելույթում ասել է, թե Արեւմուտքը «հրեաների տառապանքների պատրվակով անտուն է դարձրել մի ամբողջ ժողովուրդ»՝ նկատի ունենալով պաղեստինցիներին:

Շարունակել կարդալ

ՀՀ ԳԱԱ նիստի սղագրությունը

Ամբողջ տեսանյութը նայեք այստեղ

Այս սղագրության հեղինակը Գեւորգ Յազըճյանն է, ով հանդիսանում է Հայ Ազգայնականների Համախմբման խորհրդի անդամ: Նա սփյուռքահայ հայաստանաբնակ հայտնի լրագրող է, մի շարք գրքերի հեղինակ (նաեւ՝ խմբագիր) եւպատմական գիտությունների թեկնածու:

***

ՀՀ ԳԱԱ հումանիտար բաժանմունքի 23 ապրիլի 2009թ. նիստը ԱՄՆ-ում լույս տեսած հայոց պատմության երկհատորյակի շուրջ ծավալված հարցերի մասին

      Նիստն սկսվեց նախատեսվածից կես ժամ ուշացումով` ժամը 14:30-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի` Մեսրոպ Արք. Աշճյանի անվան դահլիճում: Ներկա էր շուրջ 80 հոգի` հիմնականում հայազգի հայագետներ ՀՀից եւ արտասահմանից: Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ չկային: Նիստը սկզբից մինչեւ ավարտից 5 րոպե առաջ տեսագրում էր հայրենաբնակ սփյուռքահայ մի երիտասարդ, որի տեսագրությունը նախատեսված էր զետեղել Ինտերնետում:

     Նախագահության ամբիոնում էին ՀՀ ԳԱԱ հումանիտար բաժանմունքի նախագահ, ակադեմիկոս Վլադիրմիր Բարխուդարյանը եւ Յու. սի. էլ. էյ. համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ռիչարդ Հովհաննիսյանը:

Շարունակել կարդալ

Ո՞վ պետք է հային ու հայագիտությանը տեր կանգնի

 Բաց նամակ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին

Ո՞վ պետք է հային ու հայագիտությանը տեր կանգնի


Դեռ տարիներ առաջ Հայ Արիական Միաբանության պաշտոնաթերթ
«Հայ-Արիներ»-ում հրապարակեցինք մի հոդված, թե ինչպես են օտար եւ հայազգի պատմաբաններն աղավաղել հայոց պատմությունը եւ ովքեր են այդ հակագիտական ու հակահայկական պատմություններ հնարողները: Այո՛, սրանք ոչ թե պատմաբաններ են (էլ չեմ ասում՝ հայագետներ), այլ պատմակեղծարարներ՝ պատմություն հնարողներ: Այն ժամանակ մենք հրապարակեցինք այս կեղծարարների ցուցակը՝ այն անվանելով «սեւ ցուցակ»… Եվ սա իր ազդեցությունն ունեցավ: Մի շարք պատմաբաններ հանդիպեցին մեզ հետ, պարզաբանումներ արվեցին, եւ ոմանց անունները դուրս բերվեցին «սեւ ցուցակից»: Նույնիսկ հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն էր հետաքրքրվել այդ ցուցակով ու նրան էլ էին դիմել՝ միջնորդության համար…

Շարունակել կարդալ

Առեղծվածային Գյուրջիեւը

Երկրային մեծ աղետների ժամանակ միշտ գտնվում են մարդիկ, ովքեր պահպանում են մարդկության նախնի հիշողությունը:

Գյուրջիեւ

Ո՞վ է Գյուրջիեւը, ի՞նչ է իրենից ներկայացնում նրա ստեղծած ուսմունքը (ընդհանրապես ասած)

Իմ խնդիրը չէ այստեղ ըստ էության ներկայացնել Գյուրջիեւի ուսմունքի ինչ ու ինչպիսին լինելը, առավել եւս՝ այն մեկնաբանելը. այլ՝ հատկապես, թե ինչ ծագումնաբանություն ունեն Գյուրջիեւն ու նրա ուսմունքը,-հարց, որը գյուրջիեւագիտության մեջ ոչ հստակ ձեւակերպվել է եւ ոչ էլ առավելեւս՝ պարզաբանվել:

Այնումանայնիվ, պարզորոշության համար Գյուրջիեւի ուսմունքի բնույթի, ինչպիսին լինելու հետ կապված մի քանի խոսք ասեմ:

Մարդկության պատմության վերջին՝ տիեզերական տարվա պարբերության (պարբերությունը տեւում է 10-11 հազ տարի) վերջին հատվածում՝ ձմեռային դարաշրջանում (տեւում է 2.5 հազ տարի), երբ ցեղերի՝ իրենց բնօրրաններից գաղթերի եւ դրանով պայմանավորված միջցեղային խառնամուսնությունների հետեւանքով ի վերոստ տրված ցեղիմաստություններն ու դիցաբանությունները մարդկանց մեջ այլափոխվեցին, առաջացան զանազան՝ ապացեղային, այդ իմաստությունների ու դիցաբանությունների՝ փշրված կտորտանքների հիման վրա ստեղծված մարդակենտրոն կրոնները (զրադաշտականությունը, քրիստոնեությունը, մահմեդականությունը), իմաստասիրությունները (հին հնդկականը, հին չինականը, հին հունականը…), արվեստներն ու գիտությունները,-այնուամենայնիվ՝ աշխարհի տարբեր ծեգերում, չնայած «նոր»՝ ձմեռային դարաշրջանի ստեղծած աննպաստ պայմաններին, միշտ եղան մարդիկ, մարդկանց հավատքային կամ գաղափարական համայնքներ, ովքեր փորձեցին տարբեր ձեւերով պահպանել, վերականգնել, կամ էլ՝ մեծամտության տրվելով, իրենցից բխեցնել երբեմնի իմաստությունը, բացարձակ գիտելիքն ու հավատքը:

Շարունակել կարդալ

Հայ-թուրքական հարաբերությունները միայն հայ-թուրքական չեն

ՀՀ նախագահը հավաստիացումներ է տալիս

Հայ-թուրքական հարաբերությունների ծավալմանը զուգընթաց սաստկանում են քննարկումները Հայոց ցեղասպանության եւ Արցախ-ԼՂՀ-ի թեմաներով: Հատկապես՝ Արցախի եւ ազատագրված տարածքների կարգավիճակի հարցում բոլորը սպասում էին ՀՀ նախագահի «բացահայտմանը»: Եվ ահա, օրերս Սերժ Սարգսյանը իրանահայության հետ հանդիպման ժամանակ նշեց, թե մենք հաստատակամ ենք մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելու հարցում. «Իհարկե, տեղյակ եք, որ այժմ ընթանում են բանակցություններ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Պարտքս եմ համարում ձեզ տեղեկացնել, որ ՀՀ դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է… ԼՂ-ն որեւէ պայմանով չի կարող նվիրաբերվել Ադրբեջանին: Ադրբեջանի հավակնություններն Արցախի նկատմամբ չունեն ո՛չ իրավական, ո՛չ պատմական, ո՛չ բարոյական հիմք եւ ԼՂ-ն չի կարող լինել Ադրբեջանի կազմում. այս հարցում Ադրբեջանը վաղուց արդեն սպառել է վստահության բոլոր պաշարները»:

Եթե Արցախ-ԼՂՀ-ի հարցով կարելի է պատկերացում կազմել երկրի 1-ին դեմքի տեսակետի մասին, ապա անորոշ է, թե Ս. Սարգսյանն ինչ է մտածում ազատագրված տարածքների հետագա ճակատագրի մասին, ինչն էլ հենց անհանգստություն է պատճառում:

Շարունակել կարդալ

1 տարի անց՝ բոլորովին նոր մարտահրավերներով

2008թ. ապրիլի 9-ին տեղի ունեցավ ՀՀ 3-րդ նախագահի երդմնակալության հանդիսավոր արարողությունը, եւ Սերժ Սարգսյանը ստանձնեց երկրի ղեկավարի պաշտոնը:

Այս օրերին շատերը՝ քաղաքական ու հասարակական գործիչներ, փորձագետներ ու վերլուծաբաններ, մտավորականներ, շարքային քաղաքացիներ զբաղված են անցած մեկ տարվա ամփոփումներով: Ոմանք դա անում են հրապարակավ, ոմանք՝ իրենց ներքին շրջանակներում: Իսկ ամփոփումների առիթ կա:

Նախ՝ Սերժ Սարգսյանի պաշտոնամուտը կայացավ մի ժամանակահատվածում, երբ հանրությունը խիստ երկփեղկված էր, բեւեռացված: Մարտիմեկյան իրադարձություններից հետո կային 10 զոհեր եւ հարյուրավոր ձերբակալվածներ, առկա էր լարված քաղաքական իրավիճակ: Իսկ Արեւմուտքը գրեթե սպառնում էր ձայնազուրկ անել եւ պատժել Հայաստանին: Մեր հանրությունն էլ բաժանվել էր երկու մասի, եւ միայն քչերը կարողացան չեզոք մնալ բեւեռացումից՝ իշխանական, թե ընդդիմադիր կողմերի:

Շարունակել կարդալ

Կրթական անգրագիտությու՞ն

Տանը մերոնք այսպես ասած քրիստոնեական զատկին էին պատրաստվում: Ասում եմ՝ քրիստոնեական, որովհետեւ մենք ընկերներով զատիկը դեռ ապրիլի 8-ին էինք նշել՝ Հայոց սրբազան տոմարով՝ Արեգ ամսվա Անահիտ օրը: Նշել էինք մեր նախնիների պես՝ ձվերը ներկած բոլոր այն գույներով, որ շռայլում է մեզ բնությունը: Հետո ձվախաղ արեցինք, գինի վայելեցինք՝ հեթանոս երգերով: Ու բնության զարթոնքը մեր սրտերն էլ մտավ: Իսկ «քրիստոնեական զատկի» օրը զարմիկներիս բացատրեցի, որ զատիկը գարնան այն օրն է նշվում, երբ սկսում են զատվել բնության գույները, երբ Մայր բնությունն արթնանալ է սկսում, երբ Մայր Անահիտը ողջունում է բոլորին ու գունագեղ փնջե ազդակներ ուղարկում… Զարմիկներս ոգեւորվեցին, սկսեցին երկնքում Մայր Անահիտին փնտրել, խոսեցին նույնիսկ, ավելի ոգեշնչվեցին… Բայց մինչեւ մի պահի…

Շարունակել կարդալ

ՀՀ ԱԺ-ում վրացական գործակալնե՞ր են վխտում

Ջավախքի թեման օրեցօր ավելի անհանգիստ տարրեր է ձեռք բերում: Այս խնդիրը դարձել է ինչպես ներվրաստանյան, այնպես էլ ներհայաստանյան քննարկումների եւ պարզաբանումների առարկա:

Հատկապես հայաստանաբնակ ջավախքահայերը լուրջ մենամարտի են բռնվել ջավախքասիրության եւ ջավախքափրկության հարցերում: ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ եւ «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը կարծում է, որ անգամ խորհրդային տարիներին «ջավախքահայությունը երբեք այսքան վատ վիճակում չի եղել», Ջավախքում տեղի հայերի նկատմամբ այդքան խտրականություն չի ցուցաբերվել, որքան հիմա: Այսպես մեղադրելով վրացիներին, այնուհետեւ նա լուրջ մեղադրանք ներկայացրեց մեկ այլ ՀՀԿ անդամ, «Վիրահայերի միություն» ՀԿ նախագահության անդամ Հայկ Սանոսյանի նկատմամբ՝ ասելով, որ երբ նման անձինք «ՀՀԿ ցուցակով գալիս էին խորհրդարան, այն ժամանակ ոչ ոք չգիտեր, թե նրանք ինչով էին զբաղվելու Հայաստանում: Մինչդեռ այդ մարդկանց ուղղորդում էին վրացական հատուկ ծառայությունները:

Շարունակել կարդալ

«Դժվար օրերի բարեկամը»

ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հրավերով ապրիլի 13-14-ը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջին անգամ պաշտոնական այցով եղավ Իրանում:

Նախագահները բարձր են գնահատել եւ հեռանկարային են համարել հայ-իրանական բարեկամական հարաբերությունները: ՀՀ նախագահն առանձնահատուկ կարեւորություն է տվել Իրանի հետ հարաբերությունների զարգացմանը՝ այս երկիրը դիտարկելով որպես վստահելի ու առանցքային կարեւորություն ունեցող հարեւան եւ «դժվար օրերի բարեկամ»: ԻԻՀ նախագահն իր հերթին Հայաստանի հետ մշտապես կայուն հարաբերությունների խորացումը որակել է իր երկրի արտաքին կարեւոր առաջանահերթություններից մեկը. «Անհրաժեշտ է պահպանել եւ ընդլայնել մեր ձեռքբերումները»,- նշել է նա:

Շարունակել կարդալ

Երկրները մասնատող ցույցեր

Մոլդովայի ԿԸՀ-իի նիստում հաստատվել են ապրիլի 5-ի խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները: Իշխող կոմունիստական կուսակցությունը ստացել է խորհրդարանական 60 տեղ, լիբերալները եւ լիբերալ-դեմոկրատները՝ 15-ական, իսկ «Մեր Մոլդովան» դաշինքը՝ 11 տեղեր: Նախորդ շաբաթ, աջ ընդդիմությունը, համաձայն չլինելով ընտրությունների արդյունքների հետ, իր կողմնակիցներին դուրս էր բերել փողոց: Տեղի էին ունեցել զանգվածային անկարգություններ, բախումների հետեւանքով հրդեհվել էին պետական հաստատությունները, սակայն, ընթացքում ոստիկաններին հաջողվել էր իրավիճակը վերցնել իրենց հսկողության տակ:

Շարունակել կարդալ