Խորագրերի պահոցը. Հոդվածներ

Այս բաժնում տեղադրվում են Հայ Արիական Միաբանության գաղափարախոսությանը համահունչ հոդվածներ ու վերլուծականներ:

Իշխանություն -ընդդիմություն՝ 2:0

(Անցյալ տարվա մարտի 1-2-ի դեպքերի քննարկման հունվարյան եւ մարտյան «խաղերում» հաղթեց իշխանությունը)

ԵԽԽՎ-ն դրական գնահատեց

Մարտի 30-31-ին, Իսպանիայի Վալենսիա քաղաքում ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովը քննարկել է ՀՀ-ի կողմից ԵԽԽՎ-ի թիվ 1643 բանաձեւի կատարման ընթացքը: Հանձնաժողովը դրական է գնահատել ՀՀ քրօր-ի 225-րդ եւ 300-րդ հոդվածներում կատարված փոփոխությունները՝ միեւնույն ժամանակ կարեւորելով օրենքի կիրառման հետագա ընթացքը: ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի կարծիքով, մինչեւ վեհաժողովի ապրիլյան նստաշրջան ՀՀ քրօր-ի համապատասխան հոդվածներում կատարված փոփոխությունները կկենսագործվեն, որի արդյունքներից էլ կախված կլինի՝ արդյո՞ք հանձնաժողովը կանդրադառնա ՀՀ խնդրին, թե՞ ոչ: Ըստ որոշ շրջանառվող լուրերի, իշխանությունները մինչեւ ԵԽԽՎ հաջորդ նստաշրջանը, արդեն ունեն պատրաստի «դեղատոմսեր»՝ բոլոր առկախ հարցերը կարգավորելու համար:

Շարունակել կարդալ

«7-ի գործ»-ը կարճվեց

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող «7-ի գործ»-ը քրգործով մեղադրող դատախազները վերանայել են ամբաստանյալներ Շանթ Հարությունյանին, Ալեքսանդր Արզումանյանին, Հակոբ Հակոբյանին, Գրիգոր Ոսկերչյանին, Սուրեն Սիրունյանին, Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին առաջադրված մեղադրանքները: Նկատի ունենալով, որ քրգործի դատական քննության ընթացքում՝ 2009թ. մարտի 18-ին, ՀՀ ԱԺ կողմից ընդունված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով փոփոխություններ են կատարվել քրօր-ի 225-րդ եւ 300-րդ հոդվածներում, մեղադրողները որոշել են դադարեցնել նշված ամբաստանյալների նկատմամբ ՀՀ քրօր-ի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը, իսկ քրօր-ի 225-րդ հոդվածի 3-րդ մասով առաջադրված մեղադրանքը՝ փոփոխել եւ առաջադրել նոր մեղադրանք:

Շարունակել կարդալ

Փնտրտուք

Զրույցներ հայոց լեզվի մասին

Հայ մեծ երախտավոր Գարեգին Սրվանձտյանցի մասին դպրոցական դասագրքերից գիտենք միայն այն, որ նա առաջինն է գրի առել «Սասնա Ծռեր» էպոսի առաջին տարբերակը, որը հրապարակել է «Սասունցի Դավիթ կամ Մհերի Դուռ» վերտառությամբ: Նա շատ բանավոր զրույցներ, ժողովրդական երգեր ու հեքիաթներ է գրի առել, բառարաններ է կազմել, որոնց մասին քիչ բան գիտենք, իսկ նրա արտահայտած մտքերը պատմության, ազգագրության, լեզվի (բարբառների) եւ հայրենի բնաշխարհի, գյուղերի ու քաղաքների մասին՝ մեզ գրեթե հայտնի չեն, թեեւ դրանք այսօր նույնքան արդիական են, ինչքան մեծ բանահավաքի կենդանության ժամանակ: Ընթերցելով նրա երկերը՝ կարելի է իմանալ, որ մոտ 130 տարի առաջ նրան նույն հարցերն են հուզել, ինչ մեզանից շատերին են հուզում այսօր: Օրինակ, որ Հայոց Լեռնաշխարհը ուժ է տալիս այնտեղ ապրողին, անգամ եթե նա հայ չէ, այլ, ասենք, քուրդ կամ թուրք: Չիմանալով Ուրարտուի մասին՝ նա կարծում էր, որ Վասպուրականի տարածքում գտնված բեւեռագրերը (սեպագրեր) պետք է ընթերցել կամ գրաբարով կամ էլ տեղի բարբառով, սակայն մինչեւ այսօր էլ սեպագիր ընթերցող հայ մասնագետներ չունենք, որոնք կարող են սպառիչ պատասխան տալ, թե ի՞նչ լեզվով պետք է ընթերցվեն պատմական Հայաստանում հայտնաբերված սեպագրերը…

Շարունակել կարդալ

Գառնո տաճարը՝ լուսե կրակների մեջ

Մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը Գառնո արիական-հեթանոսական տաճարի շուրջն էին խմբվել համանուն գյուղի բնակիչները, բազմաթիվ հյուրեր: Գիշեր էր, բայց լուսավոր էր ու տոնական, պարի հետ մեկտեղ հնչում էր երաժշտություն: Արգելոց-թանգարանի տարածքի ռադիոֆիկացումից եւ գեղարվեստական լուսավորման համակարգի տեղադրումից հետո, այն ողողվեց լույսերի գունային բազմերանգների մեջ: Դրանց քանակը շուրջ 16 մլն. է:

Տոնական միջոցառմանը ներկա էին նաեւ պետական, քաղաքական գործիչներ: Պետբյուջեից 100 մլն. դրամ է հատկացվել՝ Գառնի եւ Զվարթնոց արգելոց-թանգարաններում այս համակարգերի տեղադրման համար: Այժմ, Գառնո տաճարի տարածքը կարող է օգտագործվել համերգների, թատերականացված եւ այլ ազգային միջոցառումների համար: Սա ավելի կնպաստի զբոսաշրջության զարգացմանը, քանզի եւ՛ Գառնո եւ՛ Զվարթնոցի տաճարները պատմականորեն հին ու ձգող վայրեր են…

Գառնիի տաճարի ամբողջ տարածքով տեղադրվել են 90-ից ավելի բարձրախոսներ եւ 24 լուսարձակներ:

Արմեն Դավթյան

«Լուսանցք» թիվ 12 (98), 2009թ.

Շարունակել կարդալ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՋՈՂՎԵԼ Է ՀԱՍՆԵԼ ՈՐՈՇԱԿԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ

<Իրավունք de facto> թիվ 24 (84) – 03.04-06.04.2009թ.


 Ներքաղաքական գալիք զարգացումների և հանրությանը մտահոգող այլ խնդիրների վերաբերյալ իր տեսակետն է հայտնում Հայ արիական միաբանության առաջնորդ ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ

-Պարոն Ավետիսյան, քաղաքային ավագանու ընտրությունները, փաստորեն, մեկնարկել են։ Մասնակցում են 6 կուսակցություն և 1 դաշինք։ Ինչո՞վ բացատրել մնացած քաղաքական ուժերի, այդ թվում` Ձեր կազմակերպության պասիվությունը։

-Դեռևս 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ մենք և մի շարք ազգայնական կազմակերպություններ հայտարարեցինք, որ չենք պաշտպանում 9 թեկնածուներից ոչ մեկին, քանի որ ոչ մեկի նախընտրական ծրագիրը հարազատ չէր մեր սկզբունքներին։ Թեպետ միաժամանակ ակնհայտ էր, և մեր այդ կանխատեսումն արդարացավ, որ նախագահական ընտրություններն ընթանալու են երկբևեռ պայքարի հարթությունում։ Այսինքն` մի կողմից կար իշխանությունը Ռոբերտ Քոչարյանից Սերժ Սարգսյանին հանձնելու անցումային գործընթաց, և մյուս կողմից` հին իշխանությունը Լևոն Տեր-Պետրոսյանի դեմքով պետք է փորձեր իրականացնել իշխանափոխություն։

Անցած մեկ տարվա ընթացքում այս իրավիճակը չի փոխվել, և քաղաքային ավագանու ընտրությունները, կարծես, դարձել են նախագահականի շարունակություն։ Համենայն դեպս, ակնհայտ է, որ հիմնական մրցապայքարում դարձյալ այդ երկու ուժերն են` իրեն ընդդիմություն հռչակած հին իշխանությունը և իշխող կոալիցիան։ Թեպետ, իհարկե, այն հանգամանքը, որ կոալիցիայի կուսակցությունները տարաբաժանված են գնում ընտրությունների, ինչ-որ հակասությունների առկայության հետևանք է, որոնք ընտրապայքարում կարող են ավելի ընդգծված դրսևորումներ ունենալ։ Այս իրողությունից ելնելով ենք մենք «Հայ ազգայնականների համախմբման» շրջանակներում քննարկել քաղաքային ավագանու ընտրություններին մասնակցելու հարցը։ Այնպես չէ, որ մենք չենք կարևորում ընտրություններն իբրև քաղաքական միջոցառում, ցանկացած մակարդակի ընտրական գործընթացն էլ կարևոր է։ Սակայն հաշվի առնելով մեր համեստ ֆինանսական հնարավորությունները և այն ահռելի հավանական «ներդրումները», որ կլինեն այս ընտրապայքարում, անիմաստ համարեցինք մասնակցել, որովհետև ստիպված կլինեինք գործընթացի կեսից մասնակցությունից հրաժարվել։


Շարունակել կարդալ

Ինչ է իրականու՛մ կատարվում Ջավախքում

Երբ հայրենասիրությունից «մեռնում» են՝ ըստ շահի թելադրանքի

Օրերս Ախալքալաքի շրջանային վարչությունում հանդիպում է եղել Վրաստանի ֆինանսական գծով մասնագետ, դոկտոր-պրոֆեսոր Լադո Պապավայի հետ: Հիմնականում քննարկվել է երկրի ֆինանսա-տնտեսական իրավիճակը: Իհարկե, անդրադարձ է եղել նաեւ միջազգային տնտեսական ճգնաժամի հետեւանքով ստեղծված իրադրությանը, այս համապատկերում Վրաստանի կարգավիճակին եւ այլն:

Լ. Պապավան նշել է, որ Վրաստանում այս առումով լուրջ խնդիրներ արձանագրվել են դեռ տարիներ առաջ, եւ կարծիք է հայտնել, թե հենց այդ ժամանակ է երկիրն առաջին՝ տնտեսապես բացասական հարվածն ստացել:

Անդրադառնալով ռուսաստանյան շուկայի հետ փոխհարաբերություններին՝ նա նկատել է, որ արդեն երեք տարի է, ինչ Վրաստանը ռուսական շուկայի հետ ոչ մի հարաբերություն չունի, եւ վրացական արտադրանքը, հատկապես գինին, այժմ արտահանվում է եվրոպական ու այլ երկրներ:

Իսկ ինչ վերաբերում է Ջավախքի խնդիրների կարգավորմանը, վրացի մասնագետը հաստատ չքմեղացել է եւ ակնկալել. որ կարժանանա ջավախքցիների համբերությանն ու հանդուրժողականությանը, մինչեւ երկիրը կհաղթահարի տնտեսական ճգնաժամը: Իսկ Ջավաքխի հայ ղեկավարությունը հաստատ նման հավաստիացումներ տվել է ամբողջ Ջավախքի անունից…

Շարունակել կարդալ

Ռիչարդ Կիրակոսյանը ծախու գրչակ

Վերջերս մի հարցազրույցում ՌԱՀՀԿ տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը նշել էր, թե ամերիկահայ պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանի խմբագրած Հայոց պատմության երկհատորյակում (ԱՄՆ հայագիտական կենտրոններում դասավանդվող) չի արծարծվում հայերի՝ Հայկական լեռնաշխարհում եկվորության հարցը: Սա համարել է «թուրք-ադրբեջանական պրոպագանդա», նույնիսկ «դավաճաններ» է պիտակավորել ասողներին: Բազմաթիվ զլմ-ներ եւ ինտերնետային կայքէջեր ողողված են այդ գրքերի հակահայկական բնույթը պարզաբանող փաստերով, իսկ այս ամերիկացի ստրուկը փորձում է իր հուդազուն տերերին պաշտպանելով՝ փնովել հայոց պատմությունը պաշտպանողներին:

Այս ծախու գրչակը պնդում է, թե Ռ. Հովհաննիսյանը մեծ ծառայություններ ունի հայագիտությունում եւ նրա վաստակը պետք է գնահատել: Սա ի՞նչ կապ ունի վաստակի հետ, եթե մարդը ստորագրել է մի աշխատության տակ (որն իրենն էլ չէ), որպես խմբագիր, որտեղ հայերը իրենց հայրենիքում եկվորներ են նշվում եւ չի արել ոչ մի դիտողություն…

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 11 (97), 2009թ.

Շարունակել կարդալ

Ներքին կայունությունը՝ արտաքին հաղթանակի պայման

Մարտի 20-ին Երեւանի մարզահամերգային համալիրի «Հայաստան» սրահում կայացավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Հայաստանի քաղաքական կուսակցությունների ղեկավարների 2-րդ հանդիպումը: Ավելի քան 70 կուսակցապետերից հրավիրվել էին 63-ը, սակայն, հրավերն ընդունել էին 48-ը: Հիշեցնենք, որ 1-ին հանդիպմանը (2008թ. նոյեմբերի 20) նույնպես շուրջ 50 կուսակցությունների ղեկավարներ էին մասնակցել եւ քննարկել Արցախի ու ազատագրված տարածքների հիմնախնդիրները:

Ինչպես նախորդ, այնպես էլ այս հանդիպմանը չեն մասնակցել Հայ Ազգային Կոնգրեսը ներկայացնող քաղաքական շուրջ 20 կուսակցապետեր: Նախորդ հանդիպմանը մասնակցած ԱԺ միակ ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը մասնակցել էր 1-ին հանդիպմանը, սակայն, 2-րդ հանդիպմանն այս կազմակերպության ներկայացուցիչը բացակայում էր:

Այսպիսով, կարելի է հստակեցնել, որ ՀՀ իշխանություններին հաջողվել է ձեւավորել որոշակի ձեւաչափ՝ 1+50, որը պատրաստակամ է Հայաստանին ու հայությանը վերաբերող տարաբնույթ հարցերում խորհրդակցել եւ քիչ թե շատ համագործակցել երկրի իշխանությունների հետ: Սակայն, սա ամենեւին չի նշանակում, թե այս 50 կուսակցությունների ղեկավարները պարտավորվել են աշխատել ՀՀ նախագահի հետ եւ համաձայնվելու են նրա բոլոր առաջարկներին: Ամենեւին: Ավելին, ըստ մեր հավաստի աղբյուրների, 1+50 հանդիպումներին մասնակցում են քաղաքական այնպիսի կազմակերպություններ, դաշինքներ, որոնք իրենց ծրագրային դրույթներով ու գործելաոճով առավել արմատական ու ընդդիմադիր են, քան՝ այսօրվա ընդդիմադիրները՝ ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ:

Շարունակել կարդալ

Մայրաքաղաքի համար կպայքարեն եւ’ իշխանական եւ’ ընդդիմադիր ուժերը

Երեւանի ավագանու՝ մայիսի 31-ին անցկացվելիք ընտրություններին մասնակցելու համար ՀՀ ԿԸՀ անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել 6 կուսակցություններ եւ 1 քաղաքական դաշինք:

ԿԸՀ-ից հայտնել էին, որ ավագանու անդամի թեկնածուների ընտրական ցուցակի գրանցման վերջնաժամկետը՝ մարտի 22-ի ժամը 18:00-ն էր: Եվ այդ օրը ՀՀ ԿԸՀ-ն, հիմք ընդունելով ՀՀ ընտրական օրենսգրքի 138.5-րդ հոդվածի 3-րդ մասը, արձանագրել է, որ 2009թ. մայիսի 31-ի ընտրություններին Երեւանի ավագանու անդամի թեկնածուների ընտրական ցուցակ առաջադրել են ներքոնշյալ կուսակցություններն ու քաղաքական դաշինքը:

Իսկ ԿԸՀ փաստաթղթեր ներկայացրել են Հայաստանի հանրապետական, Ժողովրդական, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», ՀՅԴ եւ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունները, ինչպեսեւ՝ Հայ ազգային կոնգրեսը:

ՀՀԿ՝ 180 հոգանոց նախընտրական ցուցակի 1-ին տեղում գործող քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն է, ապա՝ Ավան համայնքի թաղապետ Տարոն Մարգարյանը եւ Հրաչ Պողոսյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուների ընտրական ցուցակը կազմված է 122 հոգուց: Այն գլխավորում է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, 2-րդ տեղում պատգամավոր Մխիթար Մնացականյանն է, ապա՝ ԵՊՀ դասախոս Մարգարիտա Մաթեւոսյանը:

ՀՅԴ 51 հոգանոց ցուցակի 1-3 տեղերում են ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ճարտարապետ Ալբերտ Աճեմյանը, ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանը:

Շարունակել կարդալ

Ո՞վ է քրիստոնյաների աստվածը

Եթե քրիստոնյա ես՝ քո աստվածը Եհովան է, լա՜վ իմացի՛ր, մոլորյալ հայ:

Հասկացողը՝ քրիստոնեությանն ու եհովականությանը (հուդայականությանը) ճանաչը, կասի՝ «Ի՜նչ մի հայտնագործություն ես անում. մի՞ թե պարզ չէ, որ բանը հենց այդպես է որ կա»:

Սակայն, իմ խոհերը այդպիսիններին չէ, որ ուղղված են, այլ այն՝ իրենց քրիստոնյա համարող հայերին, ովքեր չգիտեն, որ իրենց, որպես քրիստոնյայի, աստվածը Եհովան է: Սրանց հավատքային եսը այն աստիճան է խաթարվել, որ չեն տեսնում քրիսոնեություն երեւույթի հետ կապված մի տարրական փաստ՝ քրիստոնեության աստվածը նույն հուդայականության աստվածն է: Միտս եկավ հետեւյալը. հեռուստատեսային հարցազրույցներից մեկի ժամանակ ցեղակրոն Արմեն Ավետիսյանը (Հայ Արիական Միաբանության առաջնորդը-Ս.Մ.) բացատրում էր հարցատուին՝ իրեն քրիստոնյա համարող Նվեր Մնացականյանին (մեր լավագույն լրագրողներից մեկին), որ քրիստոնեությունը հուդայականության ճյուղավորումներից է, եւ, հետեւաբար, քրիստոնյաների աստվածը ոչ այլ ոք է, քան հուդայականների աստվածը՝ Եհովան: Լրագրողը, ասվածին սարկազմով մոտենալով եւ բուն իրականությունից փախչելով, պատասխանեց, թե «ուրեմն՝ ստացվում է, որ ես Եհովայի վկա՞ եմ…»: Այո՛, Եհովայի վկա կամ եհովական. տարբերություն չկա: Բայց, ցավոք, ինքը չգիտի դա ու չի ուզում իմանալ:

Այսպես ուրեմն՝ խոսքս ուղղված է նման հայերին:

Շարունակել կարդալ

Թուրքերը եւ հայերը

Թուրք երեխան եւ հայերը

Ազգությամբ թուրք Սերդեր Կայան դատի է տվել Թուրքիայի կրթության նախարարին՝ երեխաների շրջանում հայատյացություն սերմանելու համար: Նա բողոքել է, որովհետեւ իր 11-ամյա աղջիկը ստիպված է եղել դպրոցում դիտել, ինչպես ինքն է ասել, «շատ արյունալի քարոզչական մի կինոնկար»: Բրիտանական «BBC News»-ը օրերս անդրադարձել է այդ խնդրին, որում պատմվում է, թե ինչպես է Թուրքիայի կրթության նախարարությունը վերջին ամիսներին երկրի բոլոր դպրոցներում տարածում «Սարի Գելին» կամ «Շիկահեր հարսնացու» տեսաերիզը: Ըստ «BBC News»-ի, այսպիսով Անկարան փորձ է անում քարոզել, որ պնդումները, թե 1915թ.-ին Օսմանյան Թուրքիան հայերի դեմ ցեղասպանություն է կատարել, «անհիմն են»: Ըստ BBC-ի, սա շատ վտանգավոր է, քանզի միայն Ստամբուլում ապրում է 50 հազար հայ:

Շարունակել կարդալ

Ու՞մ ձեռնտու չէ իրանական գազը

Հայաստանն առայժմ իրանական գազի անհրաժեշտություն չի զգում: Սա պաշտոնական տեսակետն է: Թե ինչու՞ չի զգում, հասկանալի չէ: Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարի Իրանում եւ Հայաստանում տարբեր մակարդակներով հայտարարություններ էին հնչում, թե Հայաստանը իրանական գազ կստանա հոկտեմբերից, հետո էլ ժամկետը ձգվեց մինչեւ դեկտեմբերը: Այդ դեկտեմբերն էլ հետո փոխվեց այս տարվա ապրիլի 1-ը: Իսկ ապրիլին էլ… պարզվում է՝ ապրիլից էլ իրանական գազի կարիք չենք ունենա:

Ինչու՞: Ի՞նչ է ենթադրում այլընտրանքային գազատարը: Ի սկզբանե քարոզվում էր, եւ ես էլ բազմիցս լսել ու մեկնաբանել եմ այն, որ այլընտրանքային գազատարը երկրորդ ճանապարհ կլինի ոչ միայն խողովակի (կենցաղային բացատրած), այլ՝ գնային իմաստով: Իսկ հիմա գնային գործոնը լրիվ մոռացել են ու նշում են բացառապես ծավալների խնդիրը. այսինքն՝ գազի պակաս չունենք, ունենալու պարագայում կստանանք: Բացատրությունը էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանն է:

Շարունակել կարդալ

Ճգնաժամի ճամփան դեռ անհայտ է, մինչեւ…

Բա ինչպե՞ս են հակաճգնաժամային քայլե՜ր մշակում

Կառավարությունը որոշել է վերանայել պետբյուջեի ծախսերը: Բայց այս դեպքում վերանայելը ենթադրում է ոչ թե ծախսերի կր-ճատում, այլ՝ վերաբաշխում: Այլ կերպ՝ 1-ին, 2-րդ, 3-րդ եռամսյակներից որոշ ծախսեր տեղափոխվել են 4-րդ եռամսյակ: Տարեվերջին կկատարվեն այդ ծախսերը, թե ոչ, առայժմ պարզ չէ, քանզի հայտնի չէ, թե ճգնաժամը մինչեւ երբ է տեւելու:

Առայժմ մի բան է հստակ. ֆինանսական խնայողությունների անցնելու գործընթացում կառավարությունը ձեռնպահ է մնում սոցիալական որեւէ ծախսի կասեցումից: Այսինքն՝ աշխատավարձերին, թոշակներին, ընտանեկան նպաստներին, համայնքներին տրվող լրավճարներին ուղղվող ծախսերի համամասնությունը մնում է այնպիսին, ինչպիսին բյուջեի նախնական տարբերակում է: Պետական կառավարման համակարգում աշխատողների թվաքանակի կրճատում նույնպես չի սպասվում. այս մասին հայտնում է ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Պավել Սաֆարյանը: Լրատվության մեր աղբյուրները, սակայն, նշում են, որ տարեսկզբից կրճատումներ են սկսված էկոնոմիկայի նախարարությունում: Ընդ որում, նախարարության աշխատակիցները լավ են հասկանում, որ դա նախարարի նախաձեռնությունն է, եւ ճգնաժամի անվան տակ նա սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է ստիպում բոլոր այն մարդկանց, ում հանդեպ անձնական համակրանք չունի կամ ով… Հայաստանի պետական հիմնարկում չի տիրապետում անգլերենի…

Շարունակել կարդալ

Մահմեդականները բողոքում են

Ադրբեջանցի մահմեդականները բողոքում են իշխանությունների անբարեհաճ վերաբերմունքից: Նրանք պնդում են, որ մզկիթների, հիջաբ կրելու եւ hաջի վերաբերյալ առկա խնդիրները խոսում են կամ իշխանությունների անտարբերության կամ նույնիսկ թշնամանքի մասին: Ոմանք բարձրաձայնում են, իբր Ադրբեջանում ոչ մահմեդական, քրիստոնյա համայնքների գործունեությունը չի սահմանափակվում, սակայն մահմեդականներինը, չգիտես ինչու, սահմանափակվում է: Նրանց պնդմամբ, պետական ուշադրություն կա եկեղեցիների, սինագոգերի նկատմամբ, ինչը չի նկատվում մզկիթների պարագայում: Ադրբեջանում կարծում են, թե պատճառն այն է, որ ԵԽ-ն եւ ԱՄՆ-ն սատարում են քրիստոնյաներին… Երեւի տեղյակ չեն, որ Արցախն ու Նախիջեւանը՝ Ադրբեջանին, իսկ Արեւմտյան Հայաստանը՝ Թուրքիային, արեւմուտքցիներն են նվիրել:

Իսկ ադրբեջանցի իմամը բողոքում է, որ իսլամ քարոզող հավատացյալներին ձերբակալում են՝ վահաբական ահաբեկչության գործունեության մեջ կասկածանքով՝ ստիպելով սափրել իրենց մորուքները: Հարձակումներ են լինում մզկիթների վրա: Իմամը եւս մեկ օրինակ է բերում՝ որպես պետական մակարդակով մահմեդականների նկատմամբ տեղ գտած թշնամանքի ապացույց՝ մզկիթների բակում արգելվում է աղոթելը: Ադրբեջանում կանանց չի արգելվում հասարակական վայրերում հիջաբ կրելը, սակայն մահմեդականները բողոքում են, որ իրենց խորհուրդ են տալիս անձնագրի նկարներում հանել գլխաշորերը՝ պատճառաբանելով, որ դրանք կրելիս անձի նույնացման ժամանակ կարող են խնդիրներ ծագել: Իսկ ահա, անձնագրի նկարում հիջաբ կրող արտասահմանցիների անձի նույնացման ժամանակ խնդիրներ չեն ծագում: Ա՜յ քեզ Ադրբեջա՜ն…

Անի Մարության

Շարունակել կարդալ

Փնտրտուք

Զրույցներ հայոց լեզվի մասին

Ուզում եմ շարունակել բնակավայրերի անվանումների մասին զրույցը, որն անվերջանալի թեմա է՝ հատկապես կանգ առնելով Ղարաբաղ անվան իմաստի եւ ծագման վրա£ Այդ անվան մասին վաղուց էի մտածել, բայց երբ 2008թ. ամռանը եղա Արցախում, վայելեցի մի հանգստություն, որ չէի զգացել վերջին 20 տարիներին, ապա պարտավորված զգացի դա անել հիմա, թեեւ այդ մասին հաճախ էի պատմել իմ շրջապատի մարդկանց ու նաեւ իմ ուսանողներին: Ցավալի փաստ է, որ ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ հիմա, բնակավայրերի անվանափոխումներ կատարելիս օգտագործվում են կազմովի, հաճախ ոչինչ չասող եւ անբարեհունչ բառեր, երբ կարելի է օգտագործել մեր կորուսյալ հայրենիքի տեղանունները եւ բնակավայրերի անունները, որոնք քարտեզի վրա այսօր թուրքական արտասնությամբ են գրվում:

Շարունակել կարդալ