Խորագրերի պահոցը. Հոդվածներ

Այս բաժնում տեղադրվում են Հայ Արիական Միաբանության գաղափարախոսությանը համահունչ հոդվածներ ու վերլուծականներ:

Ի վերջո ունեցանք Հանրային խորհուրդ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերջապես կարգադրություն է ստորագրել Հանրային խորհրդի կանոնադրությունը հաստատելու եւ Հանրային խորհրդի անդամներ նշանակելու մասին:

Հանրային խորհրդի անդամներ են նշանակվել Ռոբերտ Ամիրխանյանը, Աննա Ասատրյանը, Լիլիթ Ասատրյանը, Կարեն Բեքարյանը, Էմիլ Գաբրիելյանը, Անելկա Գրիգորյանը, Աստղիկ Գեւորգյանը, Հայկ Դեմոյանը, Հովհաննես Զանազանյանը, Խոսրով Հարությունյանը, Վազգեն Մանուկյանը եւ Վլադիմիր Մովսիսյանը:

Համաձայն հաստատված կանոնադրության, Հանրային խորհուրդը ՀՀ Նախագահի կողմից կազմավորվող խորհրդակցական մարմին է, որն ունի 36 անդամ: Խորհրդի մնացած 24 անդամները կընտրվեն կանոնադրությամբ նախատեսված ընթացակարգով եւ ժամկետում:

Շարունակել կարդալ

Հայ-վրացական եղբայրության ճգնաժամը

Մեծ-մեծ փրթող նախագահի բերանով

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ «ողբալի է այն երկրների վիճակը, որոնք իրենց բացարձակ կախման մեջ են դրել Ռուսաստանից»: Այս ցանկում նա նշել է նաեւ Հայաստանի անունը:

Նրա խոսքով, մեր երկրի տնտեսության «կրախը տեղի է ունեցել այն պատճառով, որ Հայաստանն իրեն ամբողջությամբ կախման մեջ է դրել Ռուսաստանից: Երբ ռուսական շուկան փլուզվեց, ապա նույն բախտին արժանացավ նաեւ Հայաստանը»:

Մ. Սահակաշվիլին ասել է, որ Վրաստանի հարեւան երկրների տնտեսություններում դժվարություններ են ծագել, սակայն «Վրաստանը կանգուն կմնա, Վրաստանը կփրկվի նույնիսկ ամենածանր պայմաններում, եթե մեզ մոտ լինի քաղաքական կայունություն»: Բանից պարզվում է՝ Վրաստանի նախագահը ոչ միայն կանխատեսումներ է անում, այլեւ՝ գյուտարար է, քանզի «գյուտել» է, որ անհրաժեշտ է կայուն երկիր ունենալ… որպեսզի հնարավոր լինի զարգանալ: Այնուհետեւ հավելել է, որ իր իշխանության համար առաջնահերթությունը տնտեսության փլուզման կանխումն է. «Ռուսաստանը 3 տարի առաջ դուրս է մղել Վրաստանին իր շուկայից, սակայն դրանից հետո Վրաստանը ժամանակին կատարել է բարեփոխումներ, ինչն էլ օգնում է հիմա կայուն մնալ»:

Համաձայն aysor.am-ի եւ panorama.am-ի տվյալների, մի քանի օր Հայաստանում ճգնաժամ էին «պրպտում» վրացական 2 հեռուստաընկերությունների նկարահանող խմբեր:

Շարունակել կարդալ

Ճգնաժամը ստիպեց վերաբաշխել ծախսերը

Կառավարությունը երեկվա նիստում քննարկեց միջազգային ճգնաժամի պայմաններում պետբյուջեի ծախսերի կատարմանն առնչվող խնդիրը:

Հստակեցվեց, որ բյուջեն ոչ թե կրճատվելու է, այլ՝ ծախսերի վերաբաշխում է լինելու: Որոշումը կայացվել է՝ ելնելով այն անհրաժեշտությունից, որ այս տարվա հունվարին ՀՆԱ-ի ցուցանիշները կտրուկ վատացել են, մեծացել են ճեղքվածքները, ուստի հարկ կա անցնելու եռամսյակային բյուջետային ծրագրավորման: Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքերով, պետք է խնայենք եւ ծախսենք այնքան, ինչքան եկամուտներն են: Պետք է պատրաստ լինել վատթարագույն սցենարներին, որովհետեւ ճգնաժամի տեւողության կանխատեսումներն առայժմ անորոշ են:

Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը տեղեկացրեց, որ պետբյուջեի ծավալի 20%-ը, որ 252 մլրդ դրամ է եւ որ սոցիալական ծախսերն են, կատարվելու են հստակ եւ՝ ըստ ժամանակացույցի: Այս առումով որեւէ փոփոխություն չի լինի: Բայց կան որոշ ծախսեր, որոնք տեղափոխվել են տարեվերջ՝ 4-րդ եռամսյակ: Դրանք այն ծախսերն են, որոնք առաջնահերթ չեն, օրինակ՝ գույքի եւ ավտոմեքենաների ձեռքբերումը, գործուղումները: Այսինքն՝ վերադասավորումներ լինելու են բացառապես ոչ առաջնահերթ ծախսերի մասով: Ի դեպ, ինչ վերաբերում է համահայկական ծրագրերին (նոր ԱԷԿ-ի կառուցում, ենթակառուցվածքների զարգացում, համահայկական բանկի ստեղծում), ապա Տ. Դավթյանի հավաստմամբ, դրանք կիրականացվեն՝ բյուջետային միջոցներով կամ այդ միջոցների մասնակցությամբ:

Շարունակել կարդալ

Հայաստանի ժամային գոտին սխալ է

Մեր երկրի ժամային գոտին խախտված է եւ անհրաժեշտություն կա այն ուղղելու:

Բանն այն է« որ ըստ Երեւանով անցնող միջօրեականի, մենք Գրինվիչից (Լոնդոն) առաջ ենք 3 ժամով« այսինքն« եթե այնտեղ ժամը 12-ն է« ապա մեզ մոտ պետք է լինի ժամը 15-ը եւ ոչ թե 16-ը« ինչպես հիմա է« ինչը կոպիտ սխալ է: Այդ սխալը գալիս է դեռ խորհրդային տարիներից« երբ Անդրկովկասի երեք հանրապետությունների համար սահմանվել էր միասնական ժամային գոտի« իրականից մեկ ժամ առաջ: Հայտնի չէ« թե ինչ տրամաբանությամբ կամ դիտավորությամբ էր դա արվել« քանի որ այդպիսի ժամային գոտի գրեթե չկար Խորհրդային Միության այլ մասերում եւ Ռուսաստանի ամբողջ եվրոպական մասը Մոսկվայի ժամանակով էր ապրում« իսկ Անդրկովկասը մեկ ժամով առաջ էր« թեեւ նույն ժամային գոտում էր:

Հայաստանի անկախացումից հետո առաջին հերթին պետք է ճշտվեր ժամային գոտին« սակայն դրան խանգարեցին մութ ու ցուրտ տարիները: Ավելին« 1997թ. դեկտեմբերին ԱԺ-ն օրենք ընդունեց ժամային գոտու վերաբերյալ« որը չէր կարելի անել« ինչը կարող է խանգարող հանգամանք լինել խնդրի լուծման համար: Մեր հարեւան Վրաստանում նույնպես անկախացումից հետո խառնաշփոթ էր, եւ հարցի լուծումը հետաձգվում էր: Ի պատիվ Ջավախքի հայ բնակչության պետք է ասել« որ նրանք« հետեւելով իրենց առողջ բնազդին« դադարեցրին գարնանը ժամացույցի սլաքը առաջ տալ: Հետագայում Վրաստանի ղեկավարությունը կատարեց ժամային գոտու ուղղում, եւ հիմա Վրաստանը մեկ ժամով ետ է Հայաստանից:

Շարունակել կարդալ

Ցեղասպանության հարցը նաեւ ռազմավարական խնդիր է

«Նահատակ ազգերի միջազգային դաշինք»-

ը օրերս բաց նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային եւ ԱՄՆ կոնգրեսին: Նամակում կոչ է ուղղված՝ ճանաչելու Թուրքիայի կողմից իրականացրած հայերի, քրդերի, ասորիների եւ պոնտացի հույների ցեղասպանությունները, որոնք տեղի են ունեցել 1915-1923թթ. ժամանակահատվածում: Դաշինքի պատասխանատուները ԱՄՆ-ի նորընտիր նախագահին համարելով արդարության մեծ ջահակիր՝ հույս են հայտնում, որ ամերիկյան ժողովրդավարությունը մոտ ապագայում հաղթանակ կարձանագրի սույն ցեղասպանությունները ճանաչելու գործում: Բացի այդ, ըստ նրանց, ուշադրության է արժանի դաշինքի կողմից հրատարակված «Թուրք-թուրանական ծավալապաշտությունը եւ 70 նահատակ ազգերը» գրքի ներածականն ու վերջաբանը, որտեղ ամփոփված են թուրքական ցեղերի կողմից Ասիայում, Աֆրիկայում ու Եվրոպայում իրականացված 50 մլն. մարդու ցեղասպանությունների ամբողջական պատմությունը:

Նամակի հեղինակները վստահություն են հայտնել, թե ԱՄՆ-ի կոնգրեսի կողմից ցեղասպանությունների ճանաչման դեպքում վերջ կդրվի պատմական անարդարությունների վերաբերյալ շահարկումներին, ինչպես նաեւ կկանխի հետագայում դրանց կրկնությունը, ազգամիջյան արյունոտ բախումներն ու պատերազմները:


Շարունակել կարդալ

Կարեւորենք մեր դերը

Վերստին արծարծվում է Իրան-Հայաստան նավթամուղի հարցը: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել է, որ 2009թ. սկսվելու է Թավրիզ-Երասխ նավթամուղի շինարարությունը: Այս ծրագիրը լուրջ հակազդեցություն է առաջացրել Ադրբեջանում: Նավթամուղի Թավրիզ-Մեղրի-Երասխ ուղին դուր չի գալիս ադրբեջանցիներին, եւ նրանք մտահոգված են, որ բացի Հայաստանի պահանջները բավարարելուց, այս նավթամուղը կարող է նաեւ տարանցիկ դառնալ: Մեր մյուս հարեւանին՝ Վրաստանին, այս ծրագիրը, ինչպես նաեւ Իրան-Հայաստան երկաթգծի կամ գազամուղի հնարավոր տարանցիկության հարցը կամ էլ էներգետիկ ոլորտի միասնական ծրագրերը չեն հուզում, քանզի ինքն ամեն դեպքում օգտվում է եւ ունենում է այլընտրանքային տարբերակներ:

Շարունակել կարդալ

301-ի ալան-թալանը

«…Երկիրն ամբողջ ձեր առջեւն է, որտեղ որ վայելուչ եք գտնում, թող ձերը լինի…» (Գրիգորիս «լուսավորիչ»)

«Եվ Դուք նրան (Գրիգորիսին-Ս.Մ.) լուսավորի՞չ եք համարում» (մի իտալացու ասած)

«Հայ» եկեղեցական պատմագրության մեջ կա 301-ին վերաբերող մի փաստ, որի վրա հայ պատմագիտությունը պատշաճ ուշադրություն չի դարձրել, ինչը եւ հնարավորություն չի տվել այդ ժամանակաշրջանի ամբողջական պատկերը վերհանել: Խոսքը Հովհ. Մամիկոնյանի «Տարոնի պատմության» մեջ բերված Գրիգորիս «լուսավորչի» նամակի մասին է՝ հասցեագրված Կեսարիայում գտնվող իր դավանակից քրիստոնյաներին (սրանք, ամենայն հավանականությամբ, ասորի կամ եբրայացի են եղել): Մեջբերենք այդ շատ բան ասող նամակը գրեթե ամբողջությամբ: «…Ամեն ոք, ով հանձն է առնում աստծո կամքին ծառայելը, պարտավոր է հալածական լինել, որովհետեւ նրա քարոզչությունը ոչ բոլորի համար է ընդունելի: Ինչպես որ այժմ ձեր մասին իսկ լսեցինք, թե հալածական եք ձեր բնակության վայրերից. հանձն եք առել լինել օտարական հարազատ երկրի (Իսրայելի-Ս.Մ.) եւ բարեկամների (իսրայելցիների-Ս.Մ.) համար, առ ոչինչ համարելով պանդխտության վիճակը, այլեւ թափառական գնացիք եւ չգիտենք էլ, թե ու՞մ մոտ եւ ու՞ր հանգրվանեցիք: Ահա, երանի ենք տալիս ձեզ աստանդական կյանքի համար, բայց ձեր իմաստությունը՝ ո՛չ: Մանավանդ գիտեիք, որ թագավորն մեր (Տրդատը-Ս.Մ.) լի է քրիստոնեական հավատով եւ մեր աշխարհն էլ (նկատի է առնում ի բնե ո՛չ իր, բայց իրենը դարձրած աշխարհը՝ Հայաստանը…-Ս.Մ.)՝ աստվածապաշտությամբ, հապա էլ ինչու՞ եղաք փախստական դեպի այդ հեռավոր եւ օտար երկիրը: Գիտեիք նաեւ, որ մեր բոլոր գավառներին եպիսկոպոս ու քահանաներ են հարկավոր, իսկ սրանք (Հայաստանում եղած կամ Հայաստան եկած՝ իր ջհուդական շրջապատը-Ս.Մ.), որ զանազան կողմերից եկել-հավաքվել են, ի՞նչ են (սրանք) հայոց վեց հարյուր քսան գավառների համար. ամեն մի գավառի մեկ կամ ամենաշատը երկու քահանա հազիվ թե հասնի: Որովհետեւ այստեղ մանուկները դեռ դպրանոցի են եւ ոչ մեկը նրանցից հասուն չի քահանայության: Մինչդեռ դուք (բազում) կրոնավորների առած դեպի օտար ու հեռավոր կողմերը գնացիք:

Շարունակել կարդալ

Պետություն – եկեղեցի. Նոր խաչակրաց արշավանքի սպասումո՞վ

Հայոց պետականության կործանումից ի վեր եկեղեցական այրերը դարեդար եւ պարբերաբար գովաբանում են եկեղեցու գործունեությունը հայապահպանության հարցում: Եկեղեցական պատմիչներն էլ այդ գովաբանումը վերածել են փառաբանման, ու հայոց բազմադարյա գոյաքարշությունը գրեթե հերոսացում է պատկերվել:

Այսպես եկեղեցու դերը հայապահպանման մեջ դարձրել են «բացառիկ ու բացարձակ»…

Հայոց պատմությանը հպանցիկ վերաբերվելու պարագայում, կարծես, այդպես էլ կա՝ պետականության բացակայությունը լրացրել է եկեղեցին:

Բայց, երբ հպանցիկությունից անցում է կատարվում դեպի մեր պատմության խորքային ուսումնասիրություն, միանգամայն հասկանալի է դառնում, որ հայ ազգի հզորության եւ հայոց պետականության կործանումը հենց եկեղեցու բռնի հզորացումից ու հոգեւորական դասի պետության գործառույթների հետ սերտաճումից է սկսել: Ավելին՝ հոգեւորական վերնախավը՝ կղերամաֆիոզ տարրը, հետզհետե եկեղեցու շահերն ավելի վերս դասեց պետական շահերից եւ մարդկանց գիտակցությունում նպատակայնորեն արժեզրկեց պետականության գաղափարն ու անհրաժեշտությունը, աշխարհիկ կանոնակարգն ու պետականաշեն գործառույթները: Հայոց երկրում տերուտնօրեն դարձան հոգեւորականները՝ տիրելով մեծամեծ կալվածքների ու անպատիժ իրավունքների…

Շարունակել կարդալ

Մեդալի մյուս կողմը

Հատվածներ Համլետ Դավթյանի «Մեզ անծանոթ Վարդանանց պատերազմը» գրքից

(Մեր պատմության ընթացքը եւ Հայաստանյայց Առաքելական եկեղեցին)

***

«Հայ եկեղեցին հայ ժողովուրդն է՝ քրիստոնեական սուրբ հավատով միասնական, ինքն իրեն հայ եկեղեցիով ճանաչող ու արտահայտող». այսպես նշված է Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյա հոբելյանին նվիրված Ամենայն Հայոց Գարեգին Բ. կաթողիկոսի կոնդակում: Սա պարզապես առիթով ասված խոսք չէ, այլ եկեղեցու ինքնագնահատականը, որը տարբեր ձեւակերպումներով բազմիցս է հնչել նաեւ ոչ հոգեւորականության կողմից: Ժամանակի ընթացքում եկեղեցու այս ինքնագնահատականը համարվել ու մատուցվել է իբրեւ ազգային ինքնագիտակցություն: Որպես բնորոշ օրինակ կարելի է հիշել Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի աշխատությունը. գրվել է եկեղեցու պատմություն, վերնագրվել «Ազգապատում»: Ավելին, երկրի պատմությունը ներկայացված է կաթողիկոսների գահակալության ժամանակագրությամբ (իսկ վրացի կամ բյուզանդացի հեղինակների համար ավանդույթ էր իրենց ազգի եւ պետության ժամանակագրությունները շարադրել թագավորների անուններով վերնագրած գլուխներով):

Շարունակել կարդալ

Հերթական վրացական խեղկատակությունը

Վրաստանի Արդարադատության նախարարությունը պաշտոնական նամակով մերժել է ֆրանսահայ փաստաբան Պատրիկ Արապյանին՝ ստանձնելու ջավախքահայ ազգային գործիչ Վահագն Չախալյանի պաշտպանությունը: Հիշեցնենք, որ ջավախքահայ գործչի դատավարությունն անհարկի ձգձգվում է: Մերժման որեւէ հիմք՝ Վ. Չախալյանի մոր՝ Գայանե Չախալյանին հասցեագրված նամակում, նշված չէ: Ընդհակառակը՝ նամակում ուղղակիորեն ասվում է, որ ներկայացվել են բոլոր պահանջվող փաստաթղթերը, սակայն, վրացի շա՜տ խելացի պաշտոնյան «գործի հանգամանքները եւ ներկայացված նյութերի հիմնավորությունը քննելուց հետո, նպատակահարմար չի գտել» Պ. Արապյանին ընթացող դատավարությունում՝ որպես պաշտպան մասնակցությունն արտոնելը: Սա Վ. Չախալյանի ու նրա ընտանիքի անդամների (եւ ոչ միայն նրա, նաեւ այլ հալածվող ջավախքահայ գործիչների)՝ հենց Վրաստանի սահմանադրությամբ եւ օրենքներով երաշխավորված տարրական իրավունքների բացահայտ ու կոպիտ խախտում է: Այս փաստը եւս մեկ հստակ ապացույց է, որ ջավախքահայ հայրենասերի նկատմամբ ընթացող դատավարությունը բացարձակապես քաղաքական է:

Շարունակել կարդալ

Թուրք-ադրբեջանական դավադիր օղակում

Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանը հայտարարել է, թե մեծ է հնարավորությունը, որ ապրիլ ամսին ԱՄՆ Կոնգրեսը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Նա կրկնել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն պնդումը, որ ԱՄՆ-ում Ցեղասպանության պաշտոնական ճանաչումը կվնասի Թուրքիայի հետ ԱՄՆ ռազմավարական հարաբերություններին, եւ Վաշինգտոնն այդ մասին գիտի: Իրադարձությունների նման զարգացումը կվնասի նաեւ հայ-թուրքական կապերին, ինչպես նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ընթացող բանակցություններին:

Շարունակել կարդալ

Ընդդիմության արմատականության վերջը.

Կեցցե՛ նոր ընդդիմությունը

Մարտի 1-ին սպասվելիք հանրահավաքը կայացավ առանց անակնկալների եւ հերթական անգամ հուսախաբության տարրեր բերեց իր հետ: Այն մարդիկ, ովքեր հավատում էին, թե երկարատեւ ընդմիջումից հետո պայքարի նոր ալիք է բարձրանալու եւ պատրաստվել էին մեկ անգամ եւս գրոհելու իշխանափոխությունն իր վերջնական հանգրվանին հասցնելու համար, գլխիկոր հեռացան, չսպասելով անգամ մարտիմեկյան զոհերի համար նախատեսված սգո երթին…

Դեռ անցյալ տարի, հանրահավաքների դադարեցումից հետո շատերը հասկացան, որ այսպես կոչված արմատական ընդդիմությունը հանուն Արցախի խնդրի կարգավորման չէ, որ դադարեցնում է հանրահավաքները: Արեւմուտքը խիստ շահագրգռված էր հայ-թուրքական հարաբերությունների բարելավմամբ եւ հայ-ադրբեջանական խնդիրների կարգավորմամբ, ուստի նպատակահարմար չգտավ օժանդակել ընդդիմությանը եւ հրահանգեց սպասել: Այդ սպասման հետեւանք էր նաեւ ԵԽԽՎ նստաշրջանի գրեթե չեզոք որոշումը Հայաստանի նկատմամբ:

Շարունակել կարդալ

Նոր քաղաքապետին սպասելիս

Մայիսի 31-ին անցկացվելիք Երեւանի քաղաքապետի ընտրության առումով մամուլում արդեն ի հայտ են եկել որոշ պարզաբանումներ: Իշխանական քաղաքական կոալիցիան այդպես էլ չկարողացավ միասնական թեկնածուի հարցը լուծել, ուստի՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ը հանդես կգան առանձին թեկնածուներով: Սա գուցե ավելի շատ կապված է ՀՀԿ-ի դիրքորոշման հետ, քանզի այս կուսակցությունը որոշել է հանդես գալ առանձին ցուցակով, ինչն, ի դեպ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկն է եղել: ՀՀ եւ ՀՀԿ նախագահն առաջարկել է նաեւ, որ հանրապետականների համամասնական ցուցակը գլխավորի Երեւանի Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանը: 2-րդը ցուցակում Ավան համայնքի թաղապետ Տարոն Մարգարյանն է, հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդին:

Շարունակել կարդալ

Ե ր կ ն ք ի ց կ ա խ վ ա ծ հ ա ց ի տ ա ր բ ե ր ա կ ո վ

Խուճապ, որ կարող էր եւ չլինել

Միջազգային կառույցներն իրենց փողերը չքնացնելու տեղ են գտել

Այն, ինչ կատարվեց մարտի 3-ին, հակիրճ կարող ենք բնութագրել՝ դոլարային խուճապ: Այլ կերպ՝ սա նշանակում է՝ համատարա՛ծ խուճապ բոլո՛ր ոլորտներում: Որովհետեւ թեեւ ազգային արժույթը դրամն է, բայց մեր պահուստները ոչ թե ոսկով, այլ դոլարով են: Խուճապ էր նաեւ բնակչության մեծ մասի մոտ, քանզի թանկացումները եղան ակնթարթային: Ես 15:45-ին «Երեւան սիթի»-ից գնեցի 1 շիշ բուսական յուղ եւ մինչեւ հասա դրամարկղին, ապրանքը թանկացավ՝ 540 դրամից դառնալով 720 դրամ: Չգնեցի, որոշեցի սպասել, թե ինչ կլինի խուճապից հետո: Իսկ խանութներում հայհոյախառն իրարանցում էր՝ ուղղված իշխանավորներին, որ լավ չեն իշխում եւ ընդդիմադիրներին, որ լավ չեն ընդդիմանում: Խուճապը կանցնի, հետեւանքը կմնա. հարուստը էլի կտռզի, աղքատը էլի կճկռի, միջին խավն էլ… միջին խավ չկա:

Շարունակել կարդալ

Ամրացնել գոտիները ու… մի կերպ գոյություն քարշ տալ

Սա միակ «խորհուրդն» է: Ուղղված սովորական մարդկանց: Ունեցվածքի առումով վերնախավին չի վերաբերում… Արդեն տեղեկացրել էինք, որ այս տարվա ապրիլի 1-ից թանկանալու են գազը, ջուրը եւ էլէներգիան: Որոշումը կայացվել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում:

Հանձնաժողովը փետրվարի 27-ի նիստում քննարկեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից սպառողներին վաճառվող բնական գազի, գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության, ինչպես նաեւ՝ բնական գազի փոխադրման եւ բաշխման ծառայությունների, էլեկտրաէներգետիկական համակարգի, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին հարցերը:

Շարունակել կարդալ