Խորագրերի պահոցը. Հոդվածներ

Այս բաժնում տեղադրվում են Հայ Արիական Միաբանության գաղափարախոսությանը համահունչ հոդվածներ ու վերլուծականներ:

Ձեր խորհուրդը ձեզ պահեք

ՀԲ երեւանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսը, անդրադառնալով ՀՀ կառավարության հակաճգնաժամային քաղաքականությանը, ասաց. «Ընդհանուր առմամբ, բավականին ճիշտ քաղաքականություն է ներդրել, որոնք կօգնեն մեղմել միջազգային ճգնաժամի ազդեցությունը»:

Ինչու՞ չէ որ: Միջազգային կառույցներն ինչ ասում են, գերազանցիկ աշակերտի պես անում եք (խոսքս վերլուծական միտք չունեցող եւ ամեն ինչ անգիր անող գերազանցիկների մասին է):

Եվ միջազգային կազմակերպությունները վաղուց են Հայաստանի հետ «ամեն բան լավ է, բայց…»-ի տոնով խոսում: Նախ շոյում են մեր գլուխը՝ ասելով՝ ապրեք, ամեն բան լավ է: Հետո թե՝ բայց պիտի ուղղեք այս, այն, սա ու դա…

Շարունակել կարդալ

Ազգային ինքնությունը՝ ինքնամաքրման տարանջատիչ

Հազարամյակներ շարունակ բազում փորձեր են արվել ազգային միաբանության հասնելու՝ համազգային հիմնահարցերին համապարփակ լուծում տալու առումով, բայց պատմական պարբերություններում խանգարվել են այդ լուծումները՝ արտաքին կամ ներքին ուժերի կողմից՝ ազգային բանականության ներզգայականի հետզհետե պակասի պատճառով: Սա դարերի ընթացքում խաթարել է մեր ազգային ինքնությունն ու էությունը:

Ազգային միաբանությունը նախ եւ առաջ բանականության արգասիք է: Ինքնաճանաչման տիրույթում թե այն չլինի հույժ կարեւոր հիմք, համախմբվածության ոգեղեն կոչերն ու գաղափարախոսական տեսլականները սոսկ անկարող հմայականչեր կդառնան, ինչը երբեք չի բավարարի ինքնության գիտակցական մակարդակում կայացմանը: Այս դեպքում՝ դրանք ի սկզբանե դատապարտված են կարճատեւ կյանքի, եւ ավելի շատ ժամանակի կորուստ են արձանագրում, քան ազգային միաբանության կայացմանն են նպաստում……

Շարունակել կարդալ

Մեր փրկությունը մեր մեջ փնտրենք

Հայրենատիրական մոտեցումներն «անտեսանելի» ձեռքով արգելափակվում են

Չնայած ԱՄՆ նորընտիր նախագահ Բարաք Օբամայի համընդհանուր խաղաղասիրական նկրտումներին, հատկապես՝ ՌԴ հետ հարաբերությունների բարելավման միտումներին, այնուամենայնիվ, չի բացառվում, որ Արեւմուտքը որոշակիորեն ուժգնացնի իր ճնշումը ՀՀ իշխանությունների վրա՝ արցախյան խնդիրը շուտափույթ, եվրաշահերին համահունչ լուծելու նպատակով:

Քանի որ ԱՄՆ-Եվրոպա բեւեռի համաշխարհային ծավալումներին այլեւս դիտորդի կարգավիճակով չի հետեւում Ռուսաստանը, որն իր քաղաքական նպատակներն արագորեն հստակեցնում է նախկին ԽՍՀՄ-ական տիրույթներում՝ Կովկասում եւ Միջին Ասիայում, ուրեմն ՀՀ իշխանությունները, հայությունը հնարավոր է հայտնվեն նոր՝ բարդ ու մտահոգիչ իրավիճակում:

Իհարկե, այս ամենը դեռեւս որպես կարծիք, տեսակետ է հնչում, աշխարհաքաղաքական ծավալումներում հնարավոր մի տարբերակ, սակայն, այն հեռու չէ իրականությունից:

Շարունակել կարդալ

Ժամանակն է վերջ տալ կեղծիքներին

Եթե «Խոջալուն» ցեղասպանություն է, ապա միայն՝ ինքնացեղասպանություն

Վերջերս ադրբեջանական զինվորականների կողմից հաճախակիացել են սահմանային խախտումները եւ կրակոցները ԼՂՀ պաշտպանական դիրքերի վրա: Այս «նախապատերազմական» գործողություններին զուգահեռ ադրբեջանական կողմը նորից սկսել է արծարծել, այսպես կոչված, Խոջալուի ցեղասպանության թեման:

ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվական վարչությունը հիշեցնում է, որ 1992թ. փետրվարի 25-26-ը արցախյան կողմը ռազմական գործողութուն է սկսել Խոջալու բնակավայրի կրակակետերի վերացման եւ նույն ավանի մոտ գտնվող միակ օդանավակայանի ապաշրջափակման նպատակով: 1991թ. հենց այդտեղից են ԼՂ բնակավայրերը ենթարկվել ադրբեջանական ՕՄՕՆ-ականների հարձակումներին, գնդակոծվել «Ալազան», «Կրիստալ» եւ համազարկային կրակի «Գրադ» ռեակտիվ կայանքներից: Խոջալուի կրակակետերի վնասազերծումը ԼՂՀ բնակչության համար եղել է կենսական անհրաժեշտություն:

Շարունակել կարդալ

Փոքրիկ հիշեցում՝ «բարե»փոխումներին հավատացողներին

Միջազգային կազմակերպությունների՝ Հայաստանին պարտադրած «բարե»փոխումներից էր կրթական համակարգում օպտիմալացում կոչվածը: Թե ինչ եղավ դրա հետեւանքով, անդրադառնալու կարիք չկա: Եղավ այն, ինչի նպատակը կար. սերունդը՝ ինչքան բութ, երկրի զարգացումը՝ այնքան ուշացումով:

Շարունակել կարդալ

Հայաստանում քաղցկեղին վերջ կասե՞ն

Եթե, իհարկե, հիվանդի համար ծառայությունը մատչելի լինի

Միջուկային բժշկության մասին մեկ անգամ չէ որ խոսվել է: Բայց բերվել են տարբեր երկրների օրինակներ: Սակայն այսուհետ կարող ենք ասել, որ Հայաստանը կունենա միջուկային բժշկության եւ քաղցկեղի ախտորոշման ու բուժման կենտրոն: Գործադիր իշխանությունը երեկ քննարկեց այդ կենտրոնի ստեղծմանն առնչվող որոշ հարցեր:

Այդ կենտրոնը, ինչպես տեղեկացրեց առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի տարածքում կհիմնադրվի:

Հիշեցնեմ, որ դեռ նախորդ տարեվերջին 2008թ. գործունեությունն ամփոփելիս, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը տեղեկացրեց, թե Ա. Ալիխանյանի անվան ֆիզիկայի ինստիտուտը եւ ՌԴ Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտը համատեղ մշակել են «Ռադիոնուկլիդների արտադրության արագացուցչային տեխնոլոգիաներ ՀՀ-ի եւ տարածաշրջանի երկրների համար» նախագիծը, որի շրջանակներում նախատեսվում է ֆիզիկայի ինստիտուտի բազայի վրա ստեղծել ցիկլոտրոնային միջուկային կենտրոն՝ ռադիոակտիվ իզոտոպների (ռադիոնուկլիդների) արտադրության եւ հարակից գիտությունների որոշակի հարցերի ուսումնասիրման համար: Արագացուցիչների կիրառմամբ նոր տեխնոլոգիաների ներդրումը բժշկության մեջ եւ հարակից բնագավառներում հնարավորություն կտա մեր երկրին տիրապետել բժշկական ախտորոշման արդիական մեթոդներին եւ Հայաստանը դարձնել միջուկային բժշկության կենտրոն:

Շարունակել կարդալ

Արժույթի միջազգային հիմնադրամը շահագրգռված է Հայաստանի հաջողություններով.

Այնպիսի տպավորություն է, որ ինչ միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամը սկսվել է, միջազգային կազմակերպությունների քունը փախել է, ամբողջ օրը մտածում են Հայաստանին օգնելու մասին: Հայաստանի հետ գործ բռնելը հեշտ է. ուշիմ աշակերտ է: Եվ հետո, այդ «օգնելու» մեջ տրամաբանություն կա. հարեւանը վատ վիճակում է ու նրան գումարներ են պետք, իսկ քանի որ վատ վիճակում է, գումարը վերցնում է առանց պայմանների մասին մտածելու: Այդ հետո է զգում, որ վատից հայտնվել է վատթար վիճակում: Եվ հիմա, երբ աշխարհում մոլեգնում է ճգնաժամը, Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Ահե Բաքերը ժամանում է Երեւան եւ ԵՊՀ այցելում՝ ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպելու եւ դասախոսություն կարդալու նպատակով:

Ու հնչեցին նորություննե՜ր, նորություննե՜ր այն կարգի, ինչպես հնչում են են աֆրիկյան հետամնաց երկրներում սեփական հիգիենան հոգալու մասին: Օրինակ, «փոքր պետությունները կարող են առավելություններ քաղել այս իրավիճակից: Ի տարբերություն խոշոր պետությունների, իրենք ավելի սուր են զգում տնտեսությունը զարգացնելու, առավել արդյունավետ դարձնելու անհրաժեշտությունը: Միաժամանակ, փոքր պետությունները առավել խոցելի են արտաքին ուժերի նկատմամբ, որն առավելապես արտահայտվում է տնտեսական շրջափուլերի տեսքով: Նրանք ավելի շատ են կախվածություն ունեցել արտաքին կապիտալ ներհոսքերից եւ դրամական փոխանցումներից», կամ՝ «Հայաստանի համար մեծ տոկոս են կազմում արտերկրից դրամական հոսքերը: Իսկ արտերկրներում, մասնավորապես ՌԴ–ում եւ Ուկրաինայում ձեր հայրենակիցներն աշխատում են շինարարության ոլորտում, որը առավել տուժած ոլորտների թվում է: Բնականաբար, այս երեւույթը իր ազդեցությունն է թողել դրամական փոխանցումների նվազեցման վրա»: Հետո Ա. Բաքերը մի լավ գովեց մեր ԿԲ-ին, թե վերջինս բավական օպերատիվորեն է արձագանքել ֆինանսական ճգնաժամի հետեւանքներին, եւ թե Հայաստանում պահպանվել է ֆինանսական կայունությունը:

Շարունակել կարդալ

«Վրացիները, Ջավախքը հայաթափելով, դառնում են տարածաշրջանում անփոխարինելի երկիր»

 Հայտարարում է Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը

- Նախորդ տարեվերջին վերստին սրվեց արցախյան հիմնահարցը: Դա հիմնականում կապում էին մարտիմեկյան դեպքերի եւ դրա միջազգային արձագանքների, հատկապես՝ ԵԽԽՎ-ի դիրքորոշման հետ…

- Այո՛, նման կապը եւ զարգացումների միտումը նկատելի էր, քանզի Արեւմուտքը, մասնավորապես՝ ԱՄՆ-ն, շահագրգռված էր Արցախի խնդրում որոշակի «առաջընթաց» տեսնելու առումով: Առաջընթացը դնում եմ չակերտներում, քանզի Արեւմուտքի «առաջընթաց» ասածը հայկական ազատագրված տարածքների զիջում է ենթադրում, ինչն ընդունելի չէ Հայ Արիական Միաբանության համար: Կարծում եմ, արեւմտյան կոշտ քաղաքականությունը որոշակի փոփոխության ենթարկվեց Ռուսաստանում ստորագրված Մայնդորֆյան հռչակագրից հետո: Դրա ազդեցությունը մեծ էր, հատկապես վրաց-օսա-ռուսական պատերազմի ռուսաստանյան կողմի շռնդալից հաղթանակից հետո: Սա բացահայտեց ԱՄՆ-ի այն մտահոգությունը, թե ՀՀ իշխանություններն ամերիկյան օժանդակությամբ գործող, այսպես կոչված, արմատական ընդդիմության հետագա սատարման պայմաններում ստիպված կթեքվեն ռուսաստանյան ուղղությամբ: Ուստի՝ Վաշինգտոնի հրահանգով Երեւանում դադարեցվեցին հանրահավաքները, ինչը ՀՀ իշխանություններին հնարավորություն տվեց դիվանագիտական նոր խաղ սկսելու համար: Դա արտահայտվեց հատկապես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված եւ Կովկասում կայունության ու համագործակցության հասնելուն միտված գործընթացներով:

Շարունակել կարդալ

Իսրայելին հնարավոր չէ՞ կանգնեցնել

Իսրայելի իշխանությունները օգտվելով այն հանգամանքից, որ քրիստոնեական երկրներն ընկղմված են Ամանորի եւ Ծննդյան տոների մեջ, անակնկալ հարձակում սկսեցին Պաղեստինի Գազայի հատվածի վրա: Սա շատ նման է Վրաստանի՝ Հարավային Օսիայի վրա հարձակմանը՝ օլիմպիական խաղերի ժամանակ: Վրացիները կարծում էին, թե օլիմպիական տոնախմբության ժամանակ՝ մի քանի օրում կհասնեն իրենց նպատակին, սակայն տապալվեցին լիովին: Իսրայելի դեպքում լիովին տապալում չեղավ, սակայն, մի քանի օրում սիոնիստական կառավարությունը չկարողացավ հասնել իր նպատակին եւ այժմ հայտնվել է համաշխարհային հանրության ճնշումների տակ: Ինչպես միշտ (Իսրայելի հարցում իհարկե), մի քիչ ուշացումով, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն էլ իր բաց նիստում բանաձեւ է ընդունել՝ պահանջելով անհապաղ դադարեցնել կրակը Գազայի հատվածում: Բանաձեւում պահանջվում է կրակի դադարեցում, իսրայելական զորքերի դուրսբերում Գազայից, Իսրայելի կողմից փակված Գազայի հատվածի սահմանում հսկիչ-անցագրային կետերի վերաբացում, ինչպես նաեւ երկուստեք կայուն ու շարունակական հաշտության երաշխիքների տրամադրում: ՄԱԿ-ի ԱԽ-ն ողջունել է նաեւ 2009թ. Մոսկվայում Մերձավոր Արեւելքի հակամարտության կարգավորմանը նվիրված միջազգային կոնֆերանսի անցկացումը: Բանաձեւն ընդունվել է 14 կողմ եւ ձեռնպահ ձայներով: ԱՄՆ-ի պատվիրակությունն ընդդիմացել է բանաձեւի ընդունմանը:

Շարունակել կարդալ

Ազգային ողբերգությունը՝ ազգայինից փախչելու հետեւանք

Ավելորդ եւ անիմաստ չէ այսօր վերստին ահազանգել համաշխարհային կյանքում տիրող հոգեւոր ու իշխանական համակարգերի ճգնաժամի մասին, որի հետեւանքով համամարդկային արժեքները հարստացնող ազգերի փոխհարաբերության հարցը ոչ միայն ծայրահեղ լարվածության է հասել, այլեւ հայտնվել է պայթյունավտանգ վիճակում: Նման անբարենպաստ իրավիճակներից միշտ էլ պատվով են դուրս եկել այն ազգերը, որոնք մշտապես սնվել ու կապված են եղել իրենց ազգային էությանը, կերպին, մի բան, որը պայմանավորում է տվյալ ազգի տեղն ու դերը՝ համաշխարհային գործընթացներին ի վերուստ տրված իր առաքելությամբ մասնակցելու համար:

Այսպիսով՝ լրջությամբ ու ճակատագրականությամբ դարձյալ մեր առջեւ ծառացել է ազգաճանաչողության խնդիրը, մի բան, որն իր սֆինքսյան հարցադրումով վճռորոշ է լինելու ոչ միայն որեւէ ազգի (տվյալ դեպքում՝ հայ ազգի) ճակատագիրը կանխագծելու համար, այլեւ ունի միջազգային բնույթ: Իսկ այն ազգերը, որոնք չեն ուզում հասկանալ ազգերի ճակատագրի խորհուրդը, որոնք գերագույն կամք չեն ցուցաբերում ըմբռնելու համար աշխարհի բռնակալական գազանությունները, գաղտնի ծրագրերը եւ կամ՝ դիվանագետների «ամենամարդասիրական» ոճրագործությունների տրամաբանությունը, դատապարտված են ոչ միայն այլոց մեղքերի քավության նոխազը լինել, այլեւ՝ հեռանալ պատմության թատերաբեմից…

Շարունակել կարդալ

Ինչու՞ է ջղաձգվում եկեղեցին

Հունվարի 13-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի անվանակոչության տոնը: Քրիստոնեական Փրկչի անվանակոչության տոնին հայոց բոլոր եկեղեցիներում մատուցվում է պատարագ: Ըստ հրեական օրենքի՝ ծննդյան 8-րդ օրը Հիսուսը, ինչպես նորածին ամեն մի արու զավակ, թլփատվել է եւ անվանակոչվել: Հիսուսը եբրայերեն բառ է, որ նշանակում է Փրկիչ: Գաբրիել հրեշտակը, Աստվածամորն ավետելով Եհովա Աստծո Որդու ծննդյան մասին, Հիսուս անունն է հիշատակել… Հիսուս անվանը զուգահեռ Փրկչին տրվում է նաեւ Քրիստոս անունը, որը հունարեն բառ է եւ նշանակում է Օծյալ, համապատասխանում է եբրայերենի Մեսիային:

Հետաքրքիրն այն է, որ ինչպես կեղծվել է Հիսուսի ծննդյան օրը, այնպես էլ շարունակվել է զեղծարարությունը՝ անվանակոչության օրվա հետ կապված:

Շարունակել կարդալ

Գոյամա՞րտ, թե՞ գեյամարտ

Ըստ երեւույթին, ՀՀ իշխանությունները շախմատային դիվանագիտական ցայտնոտի մեջ են հայտնվել եւ, ամենայն հավանականությամբ, հայ շախմատիստների օլիմպիական հաջողությունների շորշոփից, կամ էլ ֆուտբոլային դիվանագիտության ազդեցությունից դեռ դուրս չեն եկել: Եվ գուցե դա է պատճառը, որ հայկական աշխարհ կառուցելու՝ հայոց գոյամարտը հաղթանակով ավարտելու փոխարեն, «հայոց» գեյամարտով են զբաղված…

Չնայած դժվար է զարմանալը, քանի որ մեր եվրակառույցների եւ կառավարության շատ անդամներ «գեյամարտի» սիրահարներ են, այնուամենայնիվ, տարակուսել կարելի է ՀՀ բարձրաստիճան որոշ պաշտոնյաների անտրամաբանական կեցվածքից, ինչի պատճառով էլ Հայաստանը՝ ԱԳ նախարարության եվրադեմքով նախարարի ստորագրությամբ, միացավ սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանն ուղղված միջազգային փաստաթղթին: Այդ «մարդասիրական» փաստաթուղթը ստորագրել են աշխարհի 64 երկրներ:

Շարունակել կարդալ

Կիեւն ու Թբիլիսին «գազավատ» են անում

Ուկրաինայի տարածքով եվրոպական գազատարով ռուսաստանյան գազի մատակարարումների դադարեցման պատճառով օրական 40 մլն. խմ-ից մինչեւ 48 մլն. խմ ավելացվել են էներգակիրների մատակարարումները «Երկնագույն հոսք» մայր ուղեգծով:

Թուրքիան Ռուսաստանից օրական 45 մլն. խմ բնական գազ է ստանում անդրսեւծովյան գազատարով եւ առայժմ լուրջ խնդիրներ չունի: Մինչդեռ եվրոպական շատ երկրներ, հատկապես արեւելաեվրոպական, ձմռան շեմին հանդիպեցին լուրջ դժվարությունների: Ռուսաստանը նաեւ Թուրքիայի էներգակիրների գլխավոր մատակարարն է, եւ ծրագրված ռեժիմով Թուրքիան օրական Ռուսաստանից ստանում է շուրջ 40 մլն. խմ գազ Եվրոպայի տարածքով եւ 35 մլն. խմ՝ «Երկնագույն հոսք»-ով:

Շարունակել կարդալ

ՄԱԿ-ն էլի փրկեց Իսրայելին

Իսրայելական հերթական ռազմական ներխուժումը նոր արհավիրքներ բերեց առանց այն էլ հալածյալ ու տառապյալ Պաղեստինի ժողովրդի գլխին:

Օրեր շարունակ, աշխարհի գերտերերը «գցում-բռնում» էին, թե ո՜նց հանդարտեցնեն Իսրայելին, ո՜նց կասեցնեն սիոնիստական կառավարության դաժանությունները: Այդ համապատկերում շա՜տ ողորմելի էին երեւում գերհզոր ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, Եվրոպական երկրներն ու… որքա՜ն էլ տարօրինակ է՝ արաբական մի շարք երկրները:

ՄԱԿ-ը հերթական անգամ ուշացումով «տեղ հասավ», երբ արդեն առաջադեմ մարդկության մի զգալի մասն իրենց երկրներում բողոքի հզոր ալիքներ էին ծավալել եւ արդեն Իսրայելին էր վտանգ սպառնում: Այսինքն՝ պետք էր կանգնեցնել առճակատումը, որովհետեւ հակաիսրայելական ու հակահրեական նո՛ր շարժում կարող էր ծավալվել: Դե՜, «ձեռքի հետ» էլ ՄԱԿ-ն իր մարդասիրական օգնությունը հասցրեց Պաղեստին ու կատարեց իր «հերթական առաքելությունը», երբ սիոնիստներն իրենց գործն արել-վերջացրել էին այլեւս……

Շարունակել կարդալ

Հայ-թուրքական սիրախաղը՝ վարակի բուն

ՀՀ բոլոր նախագահներն իրենց նախընտրական ելույթներում բազմիցս շեշտել են, որ մեր ազգի ճակատագրական հարցերը, այդ թվում նաեւ՝ Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, պետք է լուծել ազգովի, պաշտպանելով հայոց սահմանադրական եւ պատմական իրավունքները: Երկրի նախագահի պաշտոնը ստանձնելիս երդում է տրվում՝ անձնուրաց ծառայել ազգին ու արդյունավետ միջոցներով հայրենիքը պաշտպանել աղետալի վիճակներից…

Մի խոսքով, ՀՀ նախագահի թեկնածուն խոստանում է դառնալ ամեն հայի ու հայաստանցու նախագահը: Բայց… հետո կամաց-կամաց վեր է ածվում իր իշխանությունը ժողովրդից պաշտպանող մի ղեկավարի, որն անճանաչելի է դառնում եւ խոստումներ շռայլողից փոխվում-դառնում է ամբարտավան ու անհասանելի մի վերմարդկային երեւույթ… Եվ սկսում է սպասարկել առավելապես իրեն աջակցած եւ ծառայամիտ «օլիգարխիկ կլան»-ի շահերը:

Շարունակել կարդալ