Խորագրերի պահոցը. Հոդվածներ

Այս բաժնում տեղադրվում են Հայ Արիական Միաբանության գաղափարախոսությանը համահունչ հոդվածներ ու վերլուծականներ:

Տիգրանակերտը՝ արգելոց

Երբ տարիներ առաջ Հայաստանում կարծիքներ էին հնչում (նույնիսկ բարձրաստիճան պաշտոնյաների բերանով), թե գոնե մեզ չպատկանած ազատագրված տարածքները պիտի «վերադարձնել» Ադրբեջանին, շատերն էին զարմանում, թե այդ ո՞ր տարածքների մասին է հատկապես խոսքը: Իսկ առավելապես խոսում էին Աղդամի եւ հարակից տարածքների մասին:

Եվ հենց այդ խոսակցությունների թեժ պահին, Աղդամ-Մարտակերտ ճանապարհի շրջակայքում հայտնաբերվեց Տիգրանակերտ պատմական քաղաքը՝ այլեւս ոչ մի կասկած չթողնելով բոլոր ազատագրված տարածքների՝ մեզ պատկանելու խնդրում:

Եվ ահա, կեցցե՛ն արցախցիները, կարեւոր որոշում են կայացրել ԼՂՀ իշխանությունները, որոնք հազարամյակների «հիշողությամբ» պատմական տարածքին տվել են արգելոցի կարգավիճակ եւ ԼՂՀ 2009թ. բյուջեից 35 մլն. դրամ կհատկացնեն պատմական վայրում պեղումները շարունակելու համար: Ուրեմն՝ նաեւ կպաշտպանեն մեր հողերը:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 45 (84)

Շարունակել կարդալ

Քարոզչական կտեր՝ միայն հայերիս համար

Դեկտեմբերի 3-5-ը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եռօրյա այցով Հելսինկիում մասնակցեց ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Նա հանդիպեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոյին, Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանին, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամադյարովին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Մեթյու Բրայզային (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Որպես ՀԱՊԿ-ում նախագահող երկրի՝ ՀՀ ԱԳ նախարարը Հելսինկիում կազմակերպել է ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպում:

Շարունակել կարդալ

Աշխարհն օգնեց, ԽՍՀՄ-ը մսխեց…

Սպիտակի երկրաշարժի 20-ամյակի կապակցությամբ օրերս Հայաստան էին ժամանել նաեւ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց մի մասը ժամանակին ԽՍՀՄ-ի իշխանական վերնախավում է եղել: 1988թ. երկրաշարժից հետո էլ, հիմա էլ մեր իշխանությունները պարբերաբար, մեծ շուքով պարգեւատրում են այդ մարդկանց, մեդալներ տալիս, հուշարձան կանգնեցնում կամ հերոսի կոչում շնորհում: Իսկ այդ պարգեւատրվողներից ոմանք ԽՍՀՄ-ի գոյության վերջին «քարշ եկող» տարիներին Մոսկվայի բանկերում «սառեցրեցին» (կամ տեղյակ են, թե ինչպես «սառեցվեց») երկրաշարժի հետեւանքների վերացման համար տարբեր երկրներից եկած հսկայական գումարները, իսկ բազմաբնույթ օգնության մի մասն էլ տեղավորեցին ռուսաստանյան հիվանդանոցներում, դպրոցներում, մանկամսուրներում ու այլ հիմնարկներում… Ինչպես այս մասին, այնպես էլ կասկածելի կամ արհեստական երկրաշարժի մասին տարբեր զլմ-ներում անդրադարձեր բազմիցս եղել են:

Շարունակել կարդալ

Չտուժելու համար «սովետավարի» չգործենք

Չեմ ուզում գրել այս օրերին սովորական դարձած՝ «լրանում է 1988թ. երկրաշարժի 20-րդ տարելիցը» նախադասությունը: Կուզեի գրել՝ «ասում են, թե 20 տարի առաջ…»: Այ, հենց այդ ասում են-ը կուզեի հազար անգամ գրել. աղետի գոտին այնպես կառուցած լինեինք, որ երկրաշարժի հետքն անգամ մնացած չլիներ, որ նույն տարվա դեկտեմբերի 8-ին ծնվածները բնական աղետի մասին մեծերից լսեին, որ…, որ…: Որ այս տեսակ որ-երը շատ լինեին, ասում են-ն էլ կգրվեր:

Վերջինին էլ ժամանակին խանգարեցին բազում եթե-ները: Տասնյակ մասնագետներ ու պաշտոնյաներ են համոզված, որ աղետի գոտին իսկապես կարելի էր վերակառուցել երկու տարում, եթե շղթայաձեւ վրա չհասնեին Արցախյան պատերազմը, շրջափակումը, էներգետիկ ճգնաժամը եւն: Ու նաեւ աղետի վնասներն այդքան մեծ չէին լինի, եթե պատրաստ լինեինք արագ կողմնորոշվելու այդպիսի իրավիճակներում: Հենց սրան էլ մի փոքր ուզում եմ անդրադառնալ:

Շարունակել կարդալ

Ի պատասխան ՀՀ նախագահի եւ 50 կուսակցապետերի

Նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի մաս կազմող կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների խորհրդակցություն: Ինչպես հայտնում են ՀԱԿ կենտրոնական գրասենյակից, հավաքին մասնակցել են Լեւոն Տեր-Պետրոսյանը, կուսակցությունների ղեկավարները, ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչները եւ կուսակցական տարբեր պաշտոնյաներ:

Շուրջ 4 ժամ տեւած խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ ներքաղաքական ու տնտեսական իրավիճակը, ԼՂՀ հակամարտությում կարգավորման ներկա հանգրվանն ու ՀԱԿ-ի առաջիկա անելիքները: Խորհրդակցությունում ուրվագծվել են նաեւ դեկտեմբերին կայանալիք Կոնգրեսի համաժողովի հիմնական օրակարգային հարցերը:

Շարունակել կարդալ

Հայր Տարիելի թիկունքում պետությունն է

Վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ Վրաստան այցը ավելի քան մեկ ամիս առաջ էր ծրագրված: Հետո հանկարծակի հետաձգվեց եւ հանկարծակի էլ եղավ այդ այցը դեկտեմբերի 9-ին, բայց՝ նախկինում նախատեսված 3-օրվա փոխարեն արդեն կես օր: Վարչապետը եկավ ու ասաց, թե մեր ու Վրաստանի միջեւ անլուծելի խնդիրներ չեն կարող լինել: Պարզապես հետաքրքրիր է, այդ դեպքում ՀՀ ու ՎՀ միջեւ ո՞ր խնդիրն է լուծված:

Դեկտեմբերի 9-ին հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստում Տիգրան Սարգսյանն ընդգծում է, որ Վրաստանի հետ հարաբերությունները Հայաստանի համար ունեն առաջնահերթ նշանակություն, եւ ինքը վրացի գործընկերոջ հետ առաջին հանդիպումից եւ զրույցից տպավորված է եւ այլն եւ այլն: Ի դեպ, հանձնաժողովի նախորդ ու դրան էլ նախորդող նիստերում նույն խոսքերն են ասվել երկուստեք: Մի տարբերությամբ. հայկական կողմը՝ հրճված, վրացական կողմը՝ դիվանագիտության համաձայն:

Շարունակել կարդալ

Հայաստանը՝ միջնորդ Իրանի եւ Արեւմուտքի միջեւ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը նոյեմբերի 29-ին Կաթարի մայրաքաղաք Դոհայում մասնակցել է Զարգացման ֆինանսավորման միջազգային խորհրդաժողովին, որին ներկա են եղել տարբեր երկրների ներկայացուցիչներ՝ նախագահներ, վարչապետներ, փոխվարչապետներ, նախարարներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, միջազգային կառույցների ղեկավարներ: Համաժողովի հանդիսավոր բացումը կատարել են Կաթարի էմիր Շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանին եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը: Գ. Ղարիբջանյանը Կաթար այցի ընթացքում հանդիպել է այդ երկրի ԱԳ պետական նախարար Ահմադ բին Աբդալլահ ալ-Մահմուդի հետ:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարճատեւ զրույց է ունեցել նաեւ ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հետ: Երկու երկրների անվտանգության խորհրդի քարտուղարների ստեղծած աշխատանքային հանձնաժողովը շուտով կնախապատրաստի համապատասխան փաստաթղթերի փաթեթը՝ երկուստեք տնտեսական ծրագրեր իրականացնելու համար: Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթաքիի հետ զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրների փոխգործակցությանը վերաբերող հարցերի:

Շարունակել կարդալ

Այսօրվա աշխարհի սեւ հումորը…

Այսօրվա աշխարհի սեւ հումորը Իսրայելի հանցագործություններին ուղղված մարդու իրավունքների հավակնորդների աջակցությունն է

ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցիչ Մոհամմադ Խազաին Պաղեստինի ժողովրդի հետ համախմբման միջազգային օրվա թեմային նվիրված Գլխավոր Ասամբլեայի նիստի ժամանակ կրկին ընդգծել է Պաղեստինի ժողովրդի իրավատենչ պայքարի հետ ԻԻՀ ժողովրդի ու կառավարության համախմբումը:

Ըստ Խազաիի. «60 տարի է անցնում Պաղեստինի բռնազավթումից՝ այդ երկրամասի անմեղ ու անպաշտպան մարդկանց փախստական դառնալուց եւ նրանց տների ու բնակավայրերի ոչնչացումից, եւ շարունակ պաղեստինցիները ենթարկվում են սիոնիստների բռնություններին ու դաժան հարձակումներին: Շարունակվում են կանանց ու մանուկների սպանդն ու կոտորածը: Բազում պաղեստինցիներ են ծնվել արտաքին ուժերի բռնազավթման տարիներին. ապրել են բռնազավթման շրջանում եւ մահացել բռնազավթման շարունակության շրջանում: Եւ միաժամանակ ականատեսը եղել ցեղասպանությանը, հետապնդմանն ու հալածանքների, զանգվածային պատիժներին ու իրենց օրինական իրավունքներից, մասնավորապես իրենց մայր հողում ապրելու իրավունքից, զրկված լինելուն»:

Շարունակել կարդալ

ԱՆԴՐԱԴԱՐՁ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻՆ

 "Խոշորագույն մարտահրավերը մեր առջև "
 Հոկտեմբեր 24, 2008
 
Ընդհանուր առմամբ, Վարդան Օսկանյանը Հայաստանի անցյալի, ներկայի և ապագայի հետ կապված արժեքների մի ծավալուն ու համոզիչ պատկեր է ներկայացնում: 1998-2008 թվականներին նա զբաղեցնում էր Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի պաշտոնը: Այժմ նա նշում է.
 
 "Մեր ներքին խնդիրներից շատերը տնտեսական բնույթի են: Հայաստանի նպատակասլաց երիտասարդության հույսերը կապված են արդար և բաց տնտեսական համակարգի հետ: Սա ենթադրում է հարգանք քաղաքացիական ազատությունների հանդեպ, հավատք առ ժողովրդավարություն, օրենքի ուժի իրական հաստատում: Միայն այդ ժամանակ անհատ քաղաքացին կկարողանա առանց երկնչելու ռիսկի դիմել և նախաձեռնությամբ հանդես գալ, միայն այդ ժամանակ կկարողանանք կիրառել մեր հասարակության ուժն ու եռանդը տնտեսապես և քաղաքականապես:
 Միայն այդ ժամանակ հնարավոր կլինի ստեղծել աշխատատեղեր, որպեսզի նրանք իրենց ապագան տեսնեն Հայաստանում և տեսնեն Հայաստանի ապագան իրենց իսկ մեջ:
Միայն այդ ժամանակ մենք կկարողանանք արմատախիլ անել աղքատությունն այնպես, որ մեր ժողովուրդը սկսի հավատալ, որ ավելի լավ է ապրել մի երկրում, որ մեզ է պատկանում, քան մեկ ուրիշի կայսրությունում: 
 


Շարունակել կարդալ

Հայ Արիական Միաբանության համառոտ դիրքորոշումը

Ներկայացվել է ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանւ կողմից՝

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ շուրջ 50 կուսակցությունների ղեկավարների հետ արցախյան հարցին նվիրված խորհրդակցության ժամանակ, որը տեղի է ունեցել նոյեմբերի 20-ին (ժամը 11:00-16:00), Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում

Հայ Արիական Միաբանությունը (որում ընդգրկված է նաեւ Հայաստանի Հայ-Արիական կուսակցությունը) համարում է, որ Արցախ-ԼՂՀ-ի խնդրի կարգավորումը մտել է մի նոր փուլ՝ երբ «տարածքային ամբողջականության անձեռնմխելիության» եւ «ազգային ինքնորոշման» միջազգային իրավունքներն այլեւս համադրվելու միտում չունեն:

Սա արդեն իրողություն է՝ Արեւմուտքի կողմից Կոսովոյի անկախությունը, իսկ Ռուսաստանի Դաշնության կողմից Աբխազիայի եւ հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու փաստերով ամրագրված:

Ուստի՝ այս պարագայում Երեւանը կամ պիտի միանշանակ կողմնորոշվի դեպի ԱՄՆ-Եվրոպա, կամ՝ Ռուսաստան, որպեսզի ստանա որեւէ կողմի բարեհաճությունը Արցախ-ԼՂՀ-ի անկախության ճանաչման հարցում: Սակայն, սա անընդունելի է ՀՀ ներկա փոխլրացումային արտաքին քաղաքականության պայմաններում (ինչին ՀԱՄ-ը կողմ է), եւ Հայաստանն ինքը պետք է իր որոշումը կայացնի:

Շարունակել կարդալ

Ազգային Ինքնություն. Ունե՞նք, թե՞ փնտրենք…

Որպես նախաբան

Ազգային գաղափարախոսության եւ ինքնության շուրջ փնտրտուքը սկսվել է արդեն իսկ դրանք կորցնելու (ավելի ստույգ՝ դրանք չկարեւորելու) պահից: Կորցնելով (միտումնավոր, թե անմիտ)՝ փորձել են նորը ձեւակերպել, ինչը չի ստացվել, իսկ հինն էլ ոչնչացված էր այլեւս, կամ էլ պահել եւ վախենում էին վեր հանել: Իսկ չի ստացվել, որովհետեւ այլ աշխարհայացքի վրա նորի կառուցումը երբեք հիմնավոր ու հաստատուն չէր կարող լինել, իսկ նորն էլ մերը չէր: Ու հիմա հենց այդ անհաստատ ու հեղհեղուկ վիճակում ենք: Բա հազարամյակներ ապրած ազգը նոր պիտի խոսե՞ր իր ինքնությունից ու դեռ որոներ… ու դեռ սխալ ուղղություններով…

Շատերը զարմանում են՝ այդ ինչպե՞ս է, որ կա ազգ, բայց չկա ազգային գաղափարախոսություն (նույնն է թե՝ ինքնություն), կամ եթե կա ազգ, որն ունի պետականություն, ապա ի՞նչ իմաստ կա (վերա)ստեղծելու ազգային գաղափարախոսությունը, քանզի պետական ծրագրերն արդեն ազգային գաղափարներ եւ ծրագրեր են: Այս խնդրին մանրամասն չանդրադառնալու համար նշենք, որ անհարկի խառնում են ազգ եւ ժողովուրդ բնական եզրերը, հայրենիք, պետություն, նույնիսկ իշխանություն հասկացությունները: Սակայն, բացարձակապես տարբեր են ազգային եւ ժողովրդական հիմնախնդիրները եւ հայրենիքի ու պետության գործառույթները, իսկ ինչ մնում է ազգային եւ պետական նպատակներին, ապա դրանք կարող են եւ չհամընկնել, նույնիսկ՝ հակադրվել, եթե պետությունն առաջնորդվում է ոչ ազգային նպատակներով, բնույթով ազգային չէ եւ վարչակառավարման համակարգով օտարահպատակ է ու օտարից սնուցվող: Այնպես որ, հնարավոր է, որ սեփական պետությունում բնիկ ազգը ապրի ապազգային միջավայրում: Դա հիմա էլ հեռու չէ մեզանից…

Շարունակել կարդալ

Որտե՞ղ փնտրենք մեր ծագման վկայագիրը

 

Հայկական զլմ-ները շատ քիչ են անդրադառնում հեթանոսություն-քրիստոնեություն առնչություններին (կամ՝ միմիայն հակասություններին են անդրադառնում), եւ առհասարակ, հայոց հեթանոսական ու նախահեթանոսական անցյալին, հայ արիականության թեմային կարծես «տաբու» է դրված: Իսկ նախաքրիստոնեական անցյալ ասելով՝ շատերը պարզապես հասկանում են ինչ-որ անորոշ կռապաշտություն (հաճախ շփոթելով հունական, հռոմեական, նաեւ պարսկական ու հնդկական ազգային հավատների հետ)՝ բացարձակապես չխորանալով հին հավատի ու նախնյաց պաշտամունքի արմատների ու տիեզերաճանաչողության մեջ:

Քրիստոնյա հոգեւորականներից շատերը, լավ իմանալով հեթանոսական (իմա՝ ազգային) հավատի աշխարհաճանաչողական սկզբունքները, լռում են, կամ՝ կեղծում իրականությունը: Իսկ «հասարակ» մահկանացուները պարզապես «կտրված» են այդ անցյալից՝ ոչինչ չիմանալու հանգամանքով պայմանավորված: Ոչինչ չիմանալն էլ պայմանավորված է կրթահամակարգում այդ մասին ոչինչ չսովորեցնելով, չհաղորդելով կամ մի քանի մասնակի դրվագներ ներկայացնելով, այն էլ՝ ոչ ճշգրիտ…

Շարունակել կարդալ

Ազգային օրենսդրությունը՝ ազգային նկարագրի երաշխիք

Դարեր շարունակ օտարները մեր հայրենիքին տիրելու նպատակով ոչ միայն արտագաղթի են մղել մեզ, այլեւ ձուլել են իրենց՝ փորձելով օգտագործել նաեւ մեր հին եւ ինքնաբավ գենը: Այդ ընթացքում հայության զգալի մասը ճարահատյալ ձուլվել ու դարձել է այլազգի (հաճախ՝ ծպտյալ հայի կարգավիճակով): Սա թերեւս ազգերի դանդաղ մահվան դատապարտման փորձված եւ անաղմուկ ձեւն է: Եթե նույնիսկ քննարկենք ոչ հեռու անցյալում այսպիսի ձուլման հեռանկարի գոյությունը, ապա կնկատենք, որ այն իրական էր եւ դրա հետեւանքները կրում ենք առայսօր:

Երբ դանդաղ մահվան դատապարտված ազգերի մերձեցման-եղբայրացման համայնավարական միջոցներով նրանց ձուլման մարքս-լենինյան հակաբնական ու հակագիտական տեսությունը ստալինյան «խելքից դուրս» մեկնաբանությամբ եւ գործնական քայլերով ստացավ պետական քաղաքականության տեսք, արդեն կերտվու՛մ էր խորհրդային ժողովուրդ… Այդժամ նորից վերհառնեց ցեղասպանվելու վտանգը:

Շարունակել կարդալ

Մրցակցությունը եւ հակադրությունը Կովկասում. արմատներ, ծավալներ եւ հետեւանքներ

Ս/թ. հոկտեմբերի 28-29 ԻԻՀ ԱԳՆ քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում «Մրցակցությունը եւ հակադրությունը Կովկասում. արմատներ, ծավալներ եւ հետեւանքներ» խորագրի ներքո կայանալիք Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի 16-րդ միջազգային գիտաժողովի կազմակերպիչներին

Արմեն Ավետիսյան, Հայաստան
Հայ Արիական Միաբանության առաջնորդ

1. Կովկասում մրցակցության եւ հակադրության արմատներն ու ծավալները

Կովկասի մնայուն կայունությունն ու համագործակցությունը մեծապես կախված են պատմա-քաղաքական խնդիրների ճիշտ եւ արդարացի ըմբռնումից ու դրանց համապարփակ դրական լուծումից: Աշխարհաքաղաքականությունն առանց պատմական արդարության վերականգնման՝ նոր անարդարությունների տեղիք է տալիս, ինչի հետեւանքով էլ առ այսօր ոչ մի հակամարտություն վերջնականապես չի լուծվում, քանզի այն միանշանակորեն չի ընկալվում միջազգային երկու կարեւորագույն սկզբունքների՝ տարածքային ամբողջականության անձեռնմխելիության եւ ազգային ինքնորոշման իրավունքների տեսակետից, ավելին՝ տարածաշրջանում ներխուժումների հետեւանքով առաջացած պետությունների կազմավորումը կայացել է այդ երկու սկզբունքների ոտնահարմամբ: Եվ հիմա Կովկասյան ժողովուրդների ոտնահարված իրավունքները հանդիպում են միջազգային այդ գործուն սկզբունքների հակադրությանը: Համակովկասյան խնդիրների արմատներն ու ծավալները նույնպես ամփոփվում են պատմա-քաղաքական անաչառ վերլուծություններում: Դրանք խորապես հասկանալու համար պետք է հանգամանալից ուսումնասիրվեն Կովկասյան տարածաշրջանի բնիկների ու եկվորների կողմից դարերի ընթացքում հրահրած բախումների հետեւանքով ստեղծված առկա իրավիճակն ու հնարավոր լուծումները: Այդ բախումները եւ դրանցից բխող հետեւանքները, մեր տեսանկյունից, բաժանվում են երեք խմբի:

Շարունակել կարդալ

Ամեն ձրի բան մի՛ փաթաթեք մեր վզին

Երբ «Լուսանցք»-ն ահազանգում էր կարմրուկի եւ կարմրախտի դեմ համապետական եւ միջազգային նշանակության (նախաձեռնությունը «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությանն էր) «բարեգործական» պատվաստումների բնույթի կասկածելի լինելու առումով (զլմ-ները տեղեկատվություն տվեցին, որ դեղամիջոցները ժամկետանց են եւ անորակ), շատե՛րը մեզ մեղադրեցին ավելորդ անհանգստության եւ նույնիսկ բնակչության շրջանում լարվածություն ստեղծելու համար:

Շարունակել կարդալ