Խորագրերի պահոցը. Հոդվածներ

Այս բաժնում տեղադրվում են Հայ Արիական Միաբանության գաղափարախոսությանը համահունչ հոդվածներ ու վերլուծականներ:

Հայաստանը Արարչագործության Բննօրրան

Այս հոդվածը երիտասարդ հեղինակի ընդվզումն է տարբեր հեղինակությունների գենետիկորեն հակահայ դրսևորումների նկատմամբ։  Այս նամակը ուղղված է միջազգային խարդավանքներ և դավադրություններ բացահայտող հեղինակություն (conspiracy authority) Դավիդ Այքին (David Icke)։
Որպես ծանոթություն կարող եք այցելել այդ անգլիացի հեղինակության կայքէջերը.

http://www.davidicke.com
http://www.davidicke.com/forum/
http://www.davidickebooks.co.uk/
http://www.newsforthesoul.com/icke.htm
http://www.reptilianagenda.com 

Որոշ օգտագործվող բառերի բացատրությունը.
Վիշապաշունչ    –  Bible
Խավարիչներ     –  Illuminati


30  Հունիսի 2008թ.
Թույլ տվեք ներկայացնել ինձ։  Իմ անուն է Հայկ Նազարյան և ես 19 տարեկան եմ։  Ամենից առաջ ես կցանկանայի հայտնել իմ գոհունակությունը Ձեր կատարած և այժմ էլ շարունակվող գործունեության հանդեպ։  Դուք լրիվ բացեցիք իմ աչքերը հասկանալու համար թե ի՞նչ է կատարվել և թե ի՞նչ է կատարվում այժմ աշխարհում։  Դուք ամեն գնով տարածում եք ճշմարտությունը և դրա համար ես շատ երախտապարտ եմ Ձեզ։  Ես ունեմ բոլոր Ձեր պատրաստած տեսահոլովակները և ունեմ համարյա բոլոր Ձեր գրած գրքերը։  Ես կարդացել եմ Ձեր գրած գրքերից ամենակարևոր և ամենաազդեցիկ երեք գրքերը՝ («Ամենամեծ Գաղտնիքը», «Պատրանքի Զավակները» և «Համաշխարհային Դավադրություն»), և պետք է ասեմ որ բոլոր այդ գրքերը իրապես հոյակապ են։

Իմ այս գրության նպատակը այն է, որ նախ և առաջ շնորհակալություն հայտնեմ Ձեզ այս բոլոր հետազոտությունների համար, ինչպես նաև օգտակար լինեմ Ձեզ Ձեր հետազոտությունների մեջ։  Դիտելով Ձեր թողարկած տեսահոլովակները և կարդալով Ձեր վերը նշված գրքերը, ես նկատեցի որ Դուք շատ անգամ խոսում եք հնադարյան տարբեր քաղաքակրթությունների և երկրների մասին և ես ապշած եմ որ Դուք երբեք չեք հիշատակում Հայաստանը։

Շարունակել կարդալ

Հարցազրույց Ա. Ավետիսյանի հետ

- Պրն. Ավետիսյան հայկական զլմ-ներում լուրջ բանավեճ է ծավալվել սիոնիստա-մասոնական թեմաների, ծրագրված դավադրությունների շուրջ, բայց Դուք որեւէ կերպ չեք արձագանքում: Ինչու՞, չէ՞ որ ժամանակին մեղադրվեցիք ու դատապարտվեցիք հենց այդ թեմաներն արծարծելու համար:

- Այսօր արձագանքելու պատճառ չեմ տեսնում: Գոնե առայժմ: Ինչ պետք է՝ ժամանակին ասել եմ: Ներկայումս շատերն էլ հենց այդ ասածներից են օգտվում՝ առանց մեջբերման: Դե՜ ոնց մեջբերեն, եթե դրա համար ինձ դատել են: Ամեն դեպքում ուրախ եմ, որ պետական մակարդակով վերջապես հասկացան, թե ինչ վտանգներ է առաջադրում սիոնիստա-մասոնական նենգ ու կործանարար քաղաքականությունը: Պարզապես զարմանում եմ, որ ունենալով հսկայական հնարավորություններ, ինչքան անկազմակերպ է ծավալվել պայքարն այդ մութ ուժերի դեմ: Չեմ ուզում ասել, թե ժամանակին ով ինչպես էր մտածում այս հարցի մասին, սակայն, եթե ուզում են հաղթել Հայոց աշխարհը շրջափակած չարին, ապա պիտի նախ եւ առաջ իրապես ճանաչեն նրան ու ճանաչել տան մեր հանրությանը: Մենք հենց դա էինք անում, քանզի առանց հանրային լուրջ աջակցության հնարավոր չէ նրանց դեմն առնել: Ա՜յ նրանք կարողանում են հանրությանը «սեփականացնել», քանզի մերոնց լա՜վ են ճանաչում, գիտեն եւ՛ թույլ եւ՛ ուժեղ կողմերը ու շատ լավ գործածում են դրանք:


Շարունակել կարդալ

Ինչու՞ են ստում եկեղեցականները

Քաղաքական ստերից ու կեղծիքներից դեռ չհանդարտված մեր հանրությանը հիմա էլ կրոնական կեղծիքներով են սնուցում: Իրենց քաղաքական քրիստոնյա եղբայրներից հետ չմնալով՝ ստին բացահայտորեն տուրք են տվել մի շարք եկեղեցականներ, ովքեր Վարդավառի ազգային-հեթանոսական տոնը փորձում են ներկայացնել հերթական քրիստոնեական տոնակատարություն: Այդ եկեղեցականները, առանց ամոթի իսկ նշույլի, կեղծում են Հայոց պատմությունը, ոտնահարում հազարամյակների մեր սրբազան ավանդույթները: Մի շարք զլմ-ներ էլ կամ անտեղյակ են կամ էլ պատվիրված «ջուր են լցնում» նրանց ջրաղացին, կարծելով, թե դա էլ իրենց Վարդավառն է… Իսկ միմյանց վրա ջուր լցնելն էլ փորձում են կապել Նոյի տապանից իջնելու ինչ-ինչ անհեթեթ արարողության հետ՝ հաստատ իմանալով, որ ո՛չ միմյանց ջրելու եւ ո՛չ էլ արարողակարգային կրակ վառելու ծեսերը քրիստոնեության հետ կապ չունեն:

Շարունակել կարդալ

Արիա-Քրիստոնեությունը՝ ազգային հաշտության ու վերազարթոնքի նախանյութ

Արիա-Քրիստոնեություն

Մի՞թե այսքան կույր են եղել մեր պապերը, եւ արդյո՞ք ավելի կույրը հիմա մենք չենք: Թե՞ պարտադրանքի թմրեցուցիչ լծից չենք ցանկանում ազատագրվել, ժողովուրդն ասում է՝ էշ նստելը մի ամոթ է, էշից իջնելը՝ մի այլ: Քրիստոնեությունը եթե միայն բռնությամբ մտնելով բավարարվեր, մի կերպ կարելի էր հաշտվել այդ եղելության հետ, սակայն, հիմնահատակ ավերվեցին Հայոց հինավուրց մշակույթն ու բազմահազարամյա արձանագրված պատմությունը: Այս ամենն արվեց, որպեսզի հայության էության խորքից հիմնահատակ դուրս հանվի նրա պատմական հիշողությունը: Բայց փա՜ռք ԱՐԱՐՉԻՆ, Հայ Աստվածներին, որ անջնջելի պահեցին հայի գենետիկ հիշողությունը: Ոչ մի երկրում քրիստոնեությունը այսպես բարբարոսաբար ու դաժանորեն չի գործել, եւ դա անհնար է մոռանալ… Սա դեռ քիչ համարելով՝ մի շարք ծախու պատմաբանների միջոցով էլ փորձեցին ամրագրել, որ մենք որպես ազգ ձեւավորվել ենք քրիստոնեությունն ընդունելուց հետո… կարծելով, թե այլեւս անհնար է վերականգնել Հայոց տասնյակ հազարամյակների պատմությունը:

Շարունակել կարդալ

Քաղաքական կսմիթներ

Եվրոպան հո խելքը հացի հետ չի՞ կերել…

Հայության անհանգստությունը, թե ԵԽԽՎ խորհրդարանական վեհաժողովը խստագույնս կպատժի Հայաստանին՝ մարտի 1-2-ի ողբերգական դեպքերի համար, անհարկի է:

Ինչու՞:

Որովհետեւ՝ Եվրոպան չի կարող պատժել մի երկրի, որի կառավարությունն ամենաեվրոպականն է եվրոպական բոլոր երկրների բոլոր կառավարություններից, ու՝ բոլոր առումներով…, որի եվրոպական կառույցների ներկայացուցիչները ամենաեվրոպականն են բուն եվրաարժեքներ դավանող բուն եվրոպացիներից: Կարծում ենք՝ եվրոպացիները շուտով ՀՀ կառավարության ղեկավարների հետ ավելի սերտ կհամագործակցեն, քան՝ ՀՀ նախագահի…

Այնպես որ, ընդդիմությունը զուր հույսեր է փայփայում:

ԱՄՆ-ն ինքն իր թշնամին է՞…

Հայության անհանգստությունը, թե ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը ՀՀ նախագահի ընտրության արդյունքները չի ճանաչել, ուստի խնդիրներ կունենանք, անհարկի է:

Ինչու՞:

Որովհետեւ՝ մինչեւ նոյեմբեր դեռ ժամանակ կա ու հետո՝ գուցե այդ պատիվը տրվի ԱՄՆ նորընտիր նախագահի՞ն: Չէ որ ՀՀ իշխանությունները «սառեցրել» են աշխուժացող հարաբերություններն Իրանի հետ եւ արդեն «տաքացրել» են Թուրքիայի հետ: Ու էլի նման բաներ: Եվ հրեական դրոշի առկայությունն անգամ, ընդդիմության նախկին հանրահավաքում, չի «փրկի» համաժողովրդական շարժմանը, ավելին՝ մոռացության կմատնվի, քանզի գոնե Հայաստան-Թուրքիա հարաբերություններին ԱՄՆ-ն երբեք դեմ չի գնա……

Այնպես որ, ընդդիմությունը զուր հույսեր է փայփայում:

Շարունակել կարդալ

Վրացերենը՝ առաջխաղացմա՞ն, թե՞ ուծացման միջոց

Վերջերս Վրաստանում ազգային փոքրամասնությունների հարցով նախագահի խորհրդական է նշանակվել ոչ անհայտ Վան Բայբուրդը: Մարդ, ում ջավախքահայերը հայտարարել են անցանկալի անձ Ջավախքում: Սակայն, այս անցանկալի անձը շատ ցանկալի է Թբիլիսիում, եւ դա տարօրինակ չէ: Նա Վրաստանի իշխանությունների հլու կամակատարն էր, երբ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր էր: Զարմացանք՝ երբ այս տարի չառաջադրվեց որեւէ ընտրացուցակով, հետո դարձավ հասկանալի, որ այլ աթոռ էին խոստացել:

ՀՀ զլմ-ներից մեկի հետ հեռախոսազրույցում այս անցանկալի անձը հանդես է եկել մի դարակազմիկ հայտարարությամբ՝ «վրացերեն չիմանալը խոչընդոտում է հայերի առաջընթացին», դե՜, Բայբուրդին ինչ կա, նա ինչ ուզի ու ոնց ուզի՝ կասի, ավելի ճիշտ՝ ինչ ուզեն՝ կասի, ու հավանաբար նրան այդ պաշտոնում նշանակելուց առաջ ուզել են, որ Վրաստանի ոչ վրացախոս բնակչությանը ամեն կերպ համոզի-պարտադրի վրացերեն սովորել: Իսկ ավելի մեծ գայթակղություն, քան առաջընթացն է, այն էլ «Թբիլիսի տանելու» հեռանկարով, չկա: Հենց այս պատրվակով էլ հավանաբար շուտով կփակվեն Ջավախքի հայկական դպրոցները, մեր ազգային օգուտի համար, որ վրացական դպրոցում արագ սովորենք վրացերեն ու գտնենք լավ աշխատանք, ապահովենք առաջընթաց:


Շարունակել կարդալ

Հեղափոխություն եւ իշխանափոխություն հանուն…

Սեփականացնելով ազգային շարժումը, արցախյան տարիների պայքարը, այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձում է սեփականացնել ներկա իշխանություններին ընդդիմացող բազմամբոխ ընդվզման ալիքը:

«Ով մեզ հետ չէ՝ տականք է» կարգախոսով լեւոնականները փորձում են ընդդիմադիր դաշտից դուրս մղել մյուս ուժերին, հատկապես հենց դրական ընդդիմադիր ազգայնական ուժերին, որոնք գաղափարախոսությամբ իրապես ընդդիմադիր են ե’ւ իշխանություններին, ե’ւ ընդդիմադիրներին: Իսկ իշխանություններն ու ներկայիս ընդդիմությունն ընդդիմադիր են միայն սեփական շահերի տեսանկյունից, բայց ոչ՝ գաղափարապես կամ էլ տնտեսական քաղաքականության ընկալմամբ:

1990-ականներին Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ «ազգային գաղափարախոսությունը կեղծ քաղաքական կատեգորիա է», իսկ ավելի պարզ՝ ազգայնականությանը պիտի վտարել քաղաքական դաշտից, որից հետո էլ ներկայացրեց Արցախն ու ազատագրված տարածքները հանձման ծրագիրը, կարծես ապացուցելու համար, որ ազգայնականությունը՝ ազգապաշտությունը (հայրենապաշտությունը) «կեղծ քաղաքական կատեգորիա է»:

Այս հարցում ՀՀ 1-ին նախագահին արջի ծառայություն մատուցեցին իշխանափոխություն արած «ազգայնականներ»-ը՝ ՀՀԿ-ն, Նժդեհյան գաղափարներ «դավանող» մի կուսակցություն, որը վերջին 10 տարիներին իրականում «ապացուցեց», որ ազգային գաղափարախոսությունը «կեղծ քաղաքական կատեգորիա է»: Իսկ ՀՀԿ-ին իշխանության մեջ միացած ՀՅԴ-ն էլ՝ մեկ այլ «ազգային» կուսակցության, «փակելով» ազգայնական դաշտը, նոր թափով ջուր լցրեց լեւոնականների ջրաղացին… Այստեղ էլ ազգային-սոցիալիստները դարձան մեղմ ասած՝ ապազգային-կապիտալիստներ:

Վստահաբար, Նժդեհը հիմա էլ, ոգիների մաշխարհում խորը հիասթափված է, որ իշխանատենչներն իր գաղափարները ծառայեցնում են ազգի հարստահարման, նրա խոսքերով՝ ազգի ապագան հանդիսացող երիտասարդությանը այլասերելու նպատակին: Երկրում աղքատությունն է տիրում, հարուստը հարստանում է առավել, աղքատը՝ գահավիժում ավելի, կարողացողը փախչում է, չկարողացողը՝ փորձում օրվա հացը հայթայթել, ու երազում է մի օր Հայաստանից փախչելու մասին…

Միթե՞ սա էր Նժդեհի պատգամը…

Շարունակել կարդալ

Սեռամոլագարների խրախճանքը ժանտախտի ժամանակ

Բազմիցս է խոսվել Հայաստանի հեռուստաալիքներում գերիշխող ապազգայնության ու անառակաբարո երեւույթների դեմ: Սա առավելապես Հանրային-1 կոչվող հեռուստաընկերությանն է վերաբերում, որն աշխատելով մեր՝ հարկատուներիս հաշվին, ծառայում է մի խումբ եվրամտածողությամբ «տղերքի ու աղջկերքի կայֆերով»..

Մնացյալ հեռուստաընկերությունները գոնե մեկումեջ գովազդով «փակում» են Եվրամակարդակ ապահովող անբարո շարժանկարները, գովազդները, տեսահոլովակներն ու հաղորդաշարերը, որոնք «խեղդել» են հեռուստաեթերը ու սեռագլխային մտածողությամբ մի նոր սերունդ են դաստիարակրտում: Իսկ (տարիներ շարունակ) բթացնող «ժամանակակից եւ միջազգային մակարդակ ապահովող» սերիալներում ավելի «զարգացած եւ նոր ապրելակերպի» տեսարանների ենք ականատես լինում՝ եղբայրը եղբոր կնոջն է…, հարսներն իրար ծոց են մտնում…, հին ու նոր ամուսինները ե’ւ հների հետ են… ե’ւ նորերի…, իսկ մեր արդեն բթացած հայրենակիցներից շատերը նվաղում են սիրո այդ «վեհ» դրսեւորումներից: Ավելին՝ առավել նվաղածներն իրենց նորածինների «կնքում» են այդ պոռնիկների ու համասեռականների անուններով՝ պարզորոշելով իրենց երեխաների ապագան…

Շարունակել կարդալ

Ուխտագնացություն

Հունիսի 17-ը ավանդական ուխտագնացությունների օր է: Առավոտից ուխտյալների տարբեր խմբեր են շարժվում մարզերից ու մայրաքաղաքից դեպի Պարույր Սեւակի տուն-թանգարան եւ ավտովթարի վայր, ինչպես նաեւ՝ դեպի Սպիտակավոր եկեղեցի (Վայոց Ձորի մարզ, Եղեգնաձոր), որի մոտ հողին են հանձնված Գարեգին Նժդեհի մասունքները:

1971թ. հունիսի 17-ի ողբերգական իրադարձությունն առ այսօր տարբեր մեկնաբանությունների տեղիք է տալիս եւ շատերն են կասկածում Սեւակի մահը սովետական ԿԳԲ-ի կողմից կազմակերպելու մեջ… ինչպես կասկածում են Մինասի մահվան դեպքում:

Մեր ուխտյալների խումբն էլ այս հունիսի 17-ին կատարեց իր հերթական ուխտագնացությունը: Առավոտյան խումբն արդեն Սեւակի հիշատակին տեղադրված հուշաքարի մոտ էր, եւ երբ բաժակներ էինք բարձրացնում հայ մեծանուն բանաստեղծի հիշատակի համար, մոտեցան այլ խմբեր, եւ հետզհետե ավելացող մարդկանց ներկայությունն ապացուցեց, որ անվանի հային իրենց հարգանքի տուրքը տալու համար տարբեր մարդկանց այստեղ է բերել հոգու պոռթկումը, խորը հարգանքի գիտակցումը:

Շարունակել կարդալ

ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Սեյեդ Ալի Սաղայանի ելույթը

 «

Իրան և Կովկաս. միասնություն և բազմազանություն» միջազգային գիտաժողովում

( Երևան, 2008թ. հունիսի 6-8, արեգակնային 1387թ. խորդադի 17-19)

ՀԱՆՈՒՆ ԱՍՏԾՈ
Պարոն նախագահ, հարգելի հյուրեր, տիկնայք և պարոնայք

Թեման՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը և Կովկասը

Կովկասը լինելով Իրանի Իսլամական Հանրապետությանը հարակից տարածաշրջաններից մեկը, ունի կարևոր դիրք ու նշանակություն: Նախկին ԽՍՀՄ-ի փլուզումը լուրջ երկրաքաղաքական փոփոխություններ մտցրեց Իրանի հյուսիսային սահմաններում՝ էապես ազդելով ԻԻՀ արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության վրա: Կովկասյան տարածաշրջանը մեծ և էական նշանակություն է ստանում իր աշխարհագրական և երկրաքաղաքական կարևոր դիրքի պատճառով, քանզի այստեղ միմյանց են խաչվում իսլամն ու քրիստոնեությունը, այն կամուրջ է Եվրոպայի և Ասիայի միջև, այստեղով է անցնում Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը, Կենտրոնական Ասիայից ձգվող կիսալուսինը, Կովկասը գտնվում է երկու՝ Կասպից և Սև ծովերի արանքում, ունի էներգետիկ զգալի պաշարներ, պատմա-մշակութային, քաղաքակրթական դարավոր կապեր Իրանի հետ, միաժամանակ նորանկախ երկրները ունեն ներդրումների կարիք և ազատ ջրերին հասանելիության խնդիր՝ էներգակիրները աշխարհի այլ վայրեր առաքելու և փոխադարձաբար տարածաշրջան ներկրելու համար:

Շարունակել կարդալ

«Ուխտ Արարատի» թիվ 1(15) 2008 համարը

Oukht Ararati

1988-ին հայությունն ու Հայաստանը ահազանգը հնչեցրին, որի ղողանջներն առ այսօր չեն մարել: Սա այն իրողությունն է, երբ

համայն մարդկության առաջ դրված է լինել-չլինելու հարցը, որով ընթացավ ամբողջ արյունալի 20-րդ դարը, ուստի, առկա է մի բնականոն իրողություն. մարդկությունը, ի վերջո, պետք է ձերբազատվի ինքնաոչնչացման տանող այս այլանդակությունից, իսկ հայությունը վերականգնի իր ամբողջ կորցրածը:

Հայաստանը, ելնելով իր հազարամյակների քաղաքական ավանդույթից, չպետք է մասնակցի ընթացք տրված համաշխարհային այս նոր քաոսին: Պետք է կոչ անի մարդկության առաջադեմ երկրներին՝ անցնել համապարփակ, գործուն ինքնապաշտպանության, և որևէ կերպ չմասնակցել երրորդ աշխարհամարտին. թո՛ղ Արևմուտքն ինքն իր մեջ պատերազմի, եթե իր ժողովուրդները դա թույլ կտան:



Ներբեռնել «Ուխտ Արարատի» թիվ 1(15) 2008 համարը
Շարունակել կարդալ

ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍԵՐԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ

Բաթում, 4 հունիսի,1918թ.


Օսմանյան կայսերական կառավարությունը՝ մի կողմից և իրեն անկախ հռչակած Հայաստանի
Հանրապետության կառավարությունը՝ մյուս կողմից, փոխադարձաբար համաձայնվելով երկու կողմերի միջև հաստատել բարեկամական, բարիդրացիական հարաբերություններ՝ քաղաքական,

իրավաբանական, տնտեսական և մտավոր բնագավառներում, իրենց լիազորներ նշանակեցին հետևյալ անձնավորություններին.

Շարունակել կարդալ

ՀՀ նոր նախագահի նոր քաղաքական քայլերի մասին

Armen Avetisyan

Շատ վերլուծաբաններ դիտարկելով ՀՀ նորընտիր նախագահ Ս. Սարգսյանի քաղաքական հայացքները՝ փորձում են համեմատականներ գտնել ՀՀ նախկին նախագահ Ռ. Քոչարյանի վարած 10-ամյա քաղաքականության հետ: Իհարկե, համեմատական նմանություններ կան, բայց կան նաեւ առայժմ աներեւույթ տարբերություններ: Եթե վերլուծաբանը նախատրամադրված է հիմնավորելու, որ իշխանափոխություն չի եղել եւ պարզապես նախկին նախագահը տեղը զիջել է նոր նախագահին, ապա այդ վերլուծաբանը դեռ չի նկատում կամ նպատակայնորեն նկատել չի տալիս արդեն իսկ գոյություն ունեցող տարբերությունները: Անհերքելի է նաեւ, որ նման տրամադրվածությամբ վերլուծաբանը մասամբ ճիշտ կլինի, քանզի կադրային քաղաքականությունում լուրջ փոփոխություններ չկան ու դժվար էլ լինեն (գոնե առաջիկայում) եւ հին դեմքերն իրենց ավերով ու ավարով լուրջ փաստարկ կդառնան հայտարարված իշխանափոխությունը պատրանք ներկայացնելու համար:

Շարունակել կարդալ

“Իսրայել”ը հիմնված է սուտի վրա…:”

“Եթե ճշմարտությունը այդքան տգեղ է–որ է–ուրեմն մենք պետք է զգույշ լինենք ճշմարտությունը հաղորդելու ձևի մեջ: Բայց ինչ որ պատճառով ասել, որ պետք է խուսափենք ճշմարտությունը ասել, որովհետև մարդիկ կարող են վատ ընդունել այն, ինձ տարօրինակ է թվում:”
Չակ Սկորո, սարկավագ, Սբ. Պողոս Կաթողիկե Եկեղեցվո
 

 

Հնուց մեզ փոխանցված է այն միտքը, որ ի վերջո ճշմարտությունը ի հայտ է գալու, գերակշռելու է սուտին և հաղթելու է: Մյուս կողմից սակայն շատ անգամներ ճշմարտությունը մնում է մութի մեջ, երբ իրար հակասող անճշմարտություններ կրկնվում են անդադար: Վերջին շրջանի աշխարհի պատմությունը ցույց է տալիս, որ այդ ոճի կիրառումը վտանգում է մարդկային քաղաքակրթությանը և այդ ոճի շարունակությունը ի վերջո սպառնալու է մարդկության բնականոն զարգացման և գոյատևման:  
Ոչ մի կառույց չի կարող երկար գոյատևել, եթե հիմնված չէ ճշմարտության վրա: (Ճշմարտություն ասելով մենք խոսում ենք բացարձակ արժեքի մասին, ճշմարտությունը չի կարող հարաբերական լինել, կիսաճշմարտություն հասկացողություն գոյություն չունի, ինչպես գոյություն չունի կիսաազնիվ կամ կիսակաշառակեր հասկացողությունը): Այսպես կոչված Իսրայել պետությունը բացառություն չի կազմում:
Մեծավմասամբ շնորհիվ ԱՄՆ նախագահ Հէրի Թրումանի որ Սիոնիզմի ազդեցության տակ էր, ստեղծվեցավ այսպես կոչված Իսրայէլը 1948ին:  Այդ տխրահռչակ ծրագիրի համար մարդկությունը ընդհանրապես և պաղեստինցիները մասնավորապես շատ թանկ վճարեցին և դեռեվս վճառում են:
Այն հողատարածքը, որտեղ պաղեստինցիները ապրում էին դարեր շարունակ, խաղաղ փոքրաթիվ հրեաների հետ միասին, աստիճանաբար ձևափոխվեց ցեղապաշտական պետության, շնորհիվ սիոնիստական շարժմանը:
Այսպես կոչված Իսրայելը ստեղծվեց ամենավայրագ, անգութ էտնիկական մաքրազտման միջոցով: 1947-1949 թ.թ. մոտ 750000 իսլամներ և քրիստոնյաներ, որ կազմում էին տարածքի 95 %ը, բռնությամբ, ահաբեկմամբ ստիպված էին հեռանալ իրենց նախահայրերի օջախից: Այդ պետության ստեղծման առաջին պտուղներն էին 33 սպանդ, 500 գյուղի լրիվ ոչնչացում և քրտնաջան աշխատանք ջնջելու պաղեստինյան պատմական և մշակույթի հետքերը: Անհերքելի փաստ է, որ Իսրայելը հիմնված է էտնիկ և կրոնական խտրականության վրա ներգաղթյալ մի խմբի կողմից: Եվ որպեսզի այս այլամերժ ինքնությունը պահպանվի, պետք էր և պետք է շարունակական բռնություն կիրառել բոլոր նրանց դեմ, որոնց պատճառ դարձավ սեփականության իրավունքից զրկելու, օտարելու, վտարելու և նաև ընդդեմ այն երկրների, որոնք ապաստան տվեցին այդ գաղթականներին: Մենք այս իրողությունների ականատեսն ենք ամեն օր 60 տարի շարունակ:
      

Շարունակել կարդալ

Ղոդսի եւ Պաղեստինի ժողովրդի պատմական եւ ազգային իրավունքների պաշտպանության կարեւորությունը

Ղոդսի եւ Պաղեստինի ժողովրդի պատմական եւ ազգային իրավունքների

պաշտպանության կարեւորությունը՝

աշխարհում սիոնիզմի ավերիչ դերակատարությանը վերջ տալու տեսանկյունից

* * *

Ղոդսի (Երուսաղեմի) եւ Պաղեստինի ժողովրդի

պատմական եւ իրավական ակունքները

- * -

Պաղեստինը պատմական, հետագայում նաև սրբազնացած մարզ է Առաջավոր Ասիայում: Պաղեստինի տարածքը բնակեցված է եղել դեռևս հին քարե դարի ժամանակներում, որին հազարամյակներ առաջ տարբեր ժամանակահատվածներում տիրել են քանանացիները, հյուքսոսները, եգիպտացիները և փղշտացիները: Վերջիններիս անվանումից էլ առաջացել է Պաղեստին պատմական անունը, որոնք հիմնավորապես հաստատվել են այս հողատարածքում, ինչպես ընդունված է ասել պատմագիտության մեջ՝ մ.թ.ա. XII դարում: Իսկ մինչ այդ, մ.թ.ա. XVII-XVI դարերից եգիպտացիները հիմնավորվել էին այդ տարածքում եւ մ.թ.ա. XIII դարից սկսած մարտնչել են հրեական ցեղախմբերի ներխուժման դեմ: Պաղեստինը պարբերաբար նվաճումների է ենթարկվել ժամանակի հզորների կողմից՝ Բաբելոնի թագավոր Նաբուգուդոնոսորի, Աքեմենյանների, Ալեքսանդր Մակեդոնացու, Պտղոմեյանների, Սելեւկյանների, Հայոց թագավոր Տիգրան Բ Մեծի, Հռոմի և Բյուզանդիայի տիրակալների կողմից:

Շարունակել կարդալ