Խորագրերի պահոցը. Հոդվածներ

Այս բաժնում տեղադրվում են Հայ Արիական Միաբանության գաղափարախոսությանը համահունչ հոդվածներ ու վերլուծականներ:

Հայաստանը՝ նոր ռազմաքաղաքական դաշինքի առանցք

Հայաստանը՝ նոր ռազմաքաղաքական դաշինքի առանցք

Աշխարհում կան բազմաթիվ ռազմական դաշինքներ, որոնց մի մասը լուծում է տեղային, մի մասն էլ համաշխարհային կարգի հարցեր: Տարբեր են նաեւ դրանց նպատակները: Կան բացառապես ինքնապաշտպանական բնույթի ռազմական դաշինքներ, ինչպեսեւ՝ նախահարձակ լինելու միտում ունեցողներ:

Հայաստանն այսօր ընդգրկված է ԱՊՀ անվտանգության միասնական համակարգում, ունի պաշտպանվածության որոշակի մակարդակ, ունի նաեւ հստակ պարտականություններ: Բացի դա, Հայաստանը Ռուսաստանի Դաշնության հետ մեծ ռազմավարական պայմանագիր ունի կնքած, որը թույլատրում է ՌԴ-ին Հայաստանում ունենալ ռազմահանգրվաններ: ՀՀ եւ ՌԴ զինվորականները նաեւ համատեղ ծառայություն են իրականացնում մեր երկրի սահմաններին:

ՆԱՏՕ-ի հետ Հայաստանը դեռեւս գործընկերային հարաբերություններ ունի: ՀՀ զինվորականներն այդ շրջանակներում ՆԱՏՕ-ի կազմում ծառայություն են անցկացնում Իրաքում եւ Կոսովոյում, մասնակցում են համատեղ զորավարժությունների:

Բավարա՞ր են արդյոք այս հարաբերությունները Հայաստանի ու ՀՀ քաղաքացիների անվտանգությունն ու պաշտպանվածությունը կազմակերպելու հարցում: Ապահովվա՞ծ ենք մենք արտաքին ներխուժումից:

Շարունակել կարդալ

«Փակագիծ» թերթի գլխավոր խմբագրին

«Փակագիծ» թերթի գլխավոր խմբագիր
Ագապի Հայկազունուն
լրագրող Վաղինակ Տերտերյանին

    

   «Իշխանությունների թուլությունը պայմանավորված է ազգայնականության բացակայությամբ» հրաշալի վերնագրով հարցազրույցի ամբողջ բովանդակությունը խեղված է ազգայնականությունն իբր պաշտպանող, նորահայտ «ազգայնականության գծով մասնագետ» և «պատմաբան» ոմն Մանուկ Մանուկյանի՝ բառի ամենաիսկական իմաստով ապազգային ու հակապատմական դատարկաբանությամբ:
       Նախ՝ ճանաչելով լրագրողին, զարմանում եմ հարցազրույցի նախաբանի առումով: Պարզվում է, որ ազգայնական կուսակցություններ են ինչպես ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, այնպես էլ ԲՀԿ-ն, ՕԵԿ-ն ու «Ժառանգություն»-ը, որովհետև վերջին երեքը «…և արտախորհրդարանական բազմաթիվ այլ կուսակցություններ հանդես են գալիս ազգայնական ծրագրերով», ուստի կարելի է ասել, որ «Հայաստանում ձևավորվելիք օրենսդիր և գործադիր մարմինների առնվազն բարձր պաշտոնյաները լինելու են ազգայնական գաղափարախոսության կրողներ և, ընդհանրապես, մեր ժամանակներում հայկական քաղաքական համակարգը գերազանցապես ազգայնական բնույթ է կրում…»:
 
      

Շարունակել կարդալ

Հարցազրույց Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ

Ի՞նչ պետություն է մեզ պետք եւ ինչպե՞ս հզորացնել պետականությունը. «Լուսանցք»-ը շարունակում է հարցազրույցների շարքը


Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյան


Հայրենիքի պաշտպանությունը՝ բոլորի’ ու բոլո’ր ժամանակների գործ

- Քաղաքականությունում Դուք իբրեւ աղմկահարույց գործիչ եք հայտնի: Քաղաքական գործչին անձից չեմ տարանջատում…

- Ենթադրում եմ՝ ենթատեքստում ինչն ի նկատի ունեք: Եթե այն ամենը, ինչը համարվում է ճշմարտություն, եւ ասվում է այդ ճշմարտությունը ու դա, ԶԼՄ-ների լեզվով, իբրեւ «սկանդալ» է բնորոշվում, ապա այո’, ես աղմկահարույց գործիչ եմ: Քանզի այն, ինչ տեսնում եմ, պիտի բարձրաձայնեմ: Բարձրաձայնածս էլ պիտի հետեւողականորեն առաջ տանեմ: Քաղաքական դաշտը, ցավոք, համեմատում են հին արհեստներից մեկի՝ պոռնկության հետ: Այդպես չէ: Քաղաքականությունն աշխատանք է: Ճիշտ, ազգանվեր աշխատանք է, դրա համար էլ ճշմարտությունը քաղաքականությունում առանցքային է ու սկզբունքային: Ու երբ պարզ խոսք է հնչում եւ իրերն իրենց անուններով են կոչվում, երբ ասվում է, որ մեզանում կան այսպիսիք, որ մեր երկրի վիճակը հետեւյալն է եւ այլն, արդեն «սկանդալային» պիտակն են կպցնում: Եթե հատու խոսքը «սկանդալ» է համարվում, ապա այս համապատկերում ես համաձայն եմ Ձեր հարցադրմանը: Մի ճշտում, այնուամենայնիվ անեմ (թեեւ բառերի հետ դուք եք գործ ունենում). «աղմկահարույց»-ի փոխարեն կարծում եմ հարկ է գործածել «խնդրահարույց»-ը, ու բացատրությունը ես չէ, որ պիտի տամ…


Շարունակել կարդալ

Կանտորա զակրիտա, վսե ուշլի նա ֆրոնտ

Կանտորա զակրիտա, վսե ուշլի նա ֆրոնտ


Թերեւս այս անգամ խախտենք գրելու մեր ոճն ու զսպվածությունը եւ առաջին անգամ շպրտենք.
«Տո դե գրողի ծո՛ցը գնացեք, այ անթասիբներ»: Ու որ ամենացավալին է, դա կշպրտենք հենց մեր՝ բոլորի՛ս ու յուրաքանչյուրի՛ս հասցեին: (Ինչքան էլ զայրացած ենք, բացառություններին, այնուամենայնիվ, կտարանջատենք:)

Բանն այն է, որ «ԱրմենՏել» ընկերությունը՝ ի դեմս գլխավոր տնօրեն Օլեգ Բլիզնյուկի, արդեն որերորդ անգամ միջոցառումներին է ներկայանում առանց թարգմանչի: Վերջերս էլ Հայաստանի մանկական պատկերասրահում երեխաներին հավաքել ու նվերներ էր բաժանում… դարձյալ առանց թարգմանչի: Նա դրա կարիքն ամենեւին չունի: Պատճառների մասին խոսելու հարկ չկա. միեւնույնն է, փթանոց գլուխները ոչ օրենք հարգել գիտեն, ոչ պատիվ ունեն:

Շարունակել կարդալ

Հրեության ձեռքը Մատենադարանի՞ն էլ հասավ

Հրեության ձեռքը Մատենադարանի՞ն էլ հասավ


Ինչու՞ հանկարծ մեր Մատենադարանի ձեռագրերը որոշվեց թվայնացվելԱՄՆ Հիլլի թանգարան-գրադարանի միջոցով…

Մինչ պայմանագրի հրապարակայնացումը հայ գիտական եւ ստեղծագործական մտավորականության շատ ներկայացուցիչներ արդեն իսկ իրենց մտահոգությունն են հայտնել ժողովրդի պատմամշակութային գանձերին սպառնացող վտանգի առումով. բանն այն է, որ պայմանագրի իրագործվելու դեպքում, դրանք ըստ էության, «կտեղահանվեն» օվկիանոսի մյուս ափը՝ Մինեսոտայի նահանգի ՀԹՁԳ, որը ոչ գիտական եւ ոչ էլ հայագիտական կենտրոն չէ: Եվ որ ոչ պակաս կարեւոր է՝ զուրկ է ֆինանսական միջոցներից:

Հունիսի 1-ին ՀՀ գրողների միության եւ «Վերնատան» միացյալ հավաքը ակնկալում էր, որ ՀՀ կառավարությունը՝ որպես Մատենադարանի հիմնադիր, քննության կառնի Մատենադարանի եւ Հիլլի միջեւ կնքված ապօրինի պայմանագիրը: Միաժամանակ, ՀՀ կառավարությունը, ի մի բերելով մեր երկրի թվայնացնող բոլոր ուժերին, կկազմի ազգային ծրագիր եւ կիրականացնի Մատենեդարանի ձեռագրերի թվայնացումը՝ ապահովելով հայ ազգի բացարձակ ու անօտարելի իրավունքները՝ իր ստեղծած պատմամշակութային արժեքների նկատմամբ:

Շարունակել կարդալ

Թուրք մեսխերը գործիք են

Թուրք-մեսխերի հիմնախնդիրը երեւան է եկել 1999 թվականից, երբ Վրաստանը դարձավ Եվրախորհրդի անդամ: Այդ ժամանակ երկրի իշխանությունները որպես պարտավորություն ստանձնեցին նրանց վերաբնակեցման խնդիրը լուծել: Այս գործում խիստ նախանձախնդիր է հատկապես Վրաստանի «Ադրբեջանցիների ազգային ասամբլեան», որի նախագահն է Դաշգին Գյուլմամեդովը: Վերջինս կարծիք է հայտնում, որ թուրք-մեսխերը պետք է բնակեցվեն միայն Սամցխե-Ջավախեթիայի (Ջավախքի) բնակավայրերում: Հիշեցնենք, որ ԽՍՀՄ ղեկավար Ի. Ստալինը նրանց Միջին Ասիա էր գաղթեցրել 1944 թվականին` կանխելով անջատողական ակնհայտ տրամադրությունները, որոնք շոշափում էին երկրի անվտանգության հիմնախնդիրները:

Հետաքրքրական տարբերակ մշակվեց թուրք-մեսխերի համար 1980-ական թվականներին, երբ Ֆերգանայում (Ուզբեկիստան) կազմակերպվեց արյունոտ հաշվեհարդար: Հավանաբար այդ գաղափարի հեղինակը խորհրդային հատուկ ծառայություններն էին, որոնք այդ գործոնը փորձում էին կիրառել անկախության ձգտող Վրաստանի դեմ:

Ելնելով պարտավորությունների փաստից` Վրաստանի իշխանությունը որոշեց զբաղվել այդ հիմնախնդրով: 1989 թվականին թուրք-մեսխերը բնակեցվեցին Զուգդիդի շրջանում. որի շրջկոմի քարտուղարը մեծ աջակցություն ցուցաբերեց նրանց: Բայց որոշ ժամանակ անց, երբ եկվորները ցանկացան մզկիթ կառուցել, տեղացիները վտարեցին նրանց:

Շարունակել կարդալ

Մասոնությունը որպես գաղտնի կազմակերպություն

Մասոնությունը որպես գաղտնի կազմակերպություն –

աշխարհի գաղտնի կառավարության ներազդող կցորդ լծակ


Պատառիկ հայկական ազատ-որմնադրական (մասոնական) պատմությունից

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Երեւան էին եկել Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» մասոնական օթյակի ներկայացուցիչները: Ինչպես եւ խոստացել էինք մեր թերթի նախորդ համարում,

սույն հոդվածում մասնակիորեն կանդրադառնանք եւ’ հայկական, եւ’ համաշխարհային մասոնությանը:

Հայկական մասոնության հիմքերը գալիս են դեռ … 1860թ.-ից, երբ հատկապես Պոլսի եւ Զմյուռնիայի հայերը սկսել են հետաքրքրվել մասոնական սկզբունքներով: Թուրքիայի ոչ մի ազգային փոքրամասնություն, բացի հույներից, հետամուտ չէր լինում իր մայրենի լեզվով օթյակ հիմնելու գործին: Զմյուռնիայի հայությունը այդ թվերին մշակութային ու կրթական վերածնունդ էր ապրում, ուներ վաճառական մեծ կապեր՝ Փոքր Ասիայի եւ Եվրոպայի հետ, որն էլ պատճառ դարձավ զուտ հայկական մասոնական օթյակներ հիմնելու…

«Այս ծրագիրը գործադրելու համար, հայերը դիմեցին Զմյուռնիայում հաստատված «Հոմերոս» թիվ 806 անգլիախոս Ազատ-Որմնադրական Օթյակի գերհարգելի վարպետին, որ օգնի իրենց ծրագրի գործադրությանը: Վերոհիշյալ օթյակը, Անգլիայի Մեծ Օթյակի արտոնությամբ, 1860թ. հունվարի 25-ից կանոնավորապես սկսեց աշխատել Զմյուռնիայի մեջ…»: Այս անգլիական օթյակի առաջին տարվա պաշտոնատարների ցուցակում հանդիպում ենք. «Եղբոր մը՝ Սերովբէ Ազնաւուրի, որ Մեծ Վերահսկողի աթոռը գրաւած է նոյն օթեակի մեջ: Սերովբէ Ազնաւուրը Պոլսոյ մեջ, Ազատ Որմնադիր եւ «Օտ Ֆելլօ» Եղբայրակցության ներկայացուցիչ, մեծ դեր ունեցած է Պոլսոյ «Սեր» Ազատ-Որմնադրական Օթեակի հիմնարկութեան մեջ…»:

Շարունակել կարդալ

Մեր չազատագրված տարածքները

Ի՞նչ անել 2-րդ Նախիջեւան չունենալու համար

Այս տարվա ապրիլի 24-ին Վրաստանի իրավապահ մարմինները ձերբակալեցին «Միասնական Ջավախք» դաշինքի անդամներ Արթուր Պողոսյանին եւ Ախալքալաքի նախկին քաղաքապետ Նաիրի Իրիցյանին: Երկու օր հետո, երեկոյան ժամը 20:00-ի սահմաններում Սամցխե-Ջավախքի մարզի առաջին ատյանի դատարանի հրատապ (24 ժամը չլրացած) որոշմամբ, 2 ամսով երկարաձգվեց Արթուր Պողոսյանի ազատազրկման ժամկետը: «Միասնական Ջավախք»-ի հայտարարության համաձայն, Վրաստանում հայերի ձերբակալությունը սադրանքի արդյունք է եղել: Բանն այն է, որ Ախալքալաքի շրջանային դատախազի վարորդը Ախալքալաքի կենտրոնում վրաերթի է ենթարկել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությունից վերադարձող Ախալքալաքի շրջանային ժողովի պատգամավոր, դաշինքի անդամ Անդրանիկ Աբելյանին: Վերջինիս վրաերթի ենթարկելը բավ չէր, դատախազի վարորդը դեռ հարձակվել էլ է տուժածի վրա՝ նրան նոր մարմնական վնասներ հասցնելով: Դաշինքի անդամներ Արթուր Պողոսյանն ու Նաիրի Իրիցյանը, որ մոտակայքում են եղել, միջամտել են՝ «իրավիճակը խաղաղեցնելու եւ վրաերթից տուժած շրջանային ժողովի պատգամավորին ծեծից ազատելու նպատակով»: Միջամտողներին գիշերը ձերբակալել են, տեղափոխել Ախալցխա, հետո քիչ անց Արթուր Պողոսյանին փոխադրել են Թբիլիսի: Ըստ «Միասնական Ջավախք»-ի, այս ամենը վկայում է այն մասին, որ «Վրաստանի իշխանություններն ազգային փոքրամասնությունների եւ, մասնավորապես, ջավախահայության ազգային եւ քաղաքացիական իրավունքները հարգելու հարցում մտադիր չեն առաջնորդվելու սահմանադրորեն ամրագրված օրինականության եւ միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների պահանջներով»:

Շարունակել կարդալ

Թալեաթը, այո’, մասոն եղել է

Կարդացեք Արմեն Ավետիսյանի հարցազրույցը «Լուսանցք» շաբաթաթերթում

Թալեաթը, այո’, մասոն եղել է, բայց չեմ ընդունում, որ նա մասոն եղել է

«Երկմտում»

է մասոն Գի Հակոբյանը

Ապրիլի 24-ից օրեր առաջ լուր տարածվեց, թե Հայաստան են այցելելու Ֆրանսիայի բավականին հայտնի՝ «Մեծ Արեւելք» մասոնական օթյակի անդամներ՝ հայաստանյան նմանօրինակ կառույցը վերակազմավորելու (այս եւ մյուս ընդգծումներն իմն են-Ա. Ք.) համար: Այդ տեղեկությունը «Ազգ»-ին էր հաղորդել մասոնական պատվիրակության ներկայացուցիչ Գի Հակոբյանը, ում պատվիրակության մի քանի անդամներ, ընդ որում Ֆրանսիայի հայեր, ներկայացրին իբրեւ բարձրաստիճան մասոն: Օրեր անց, հենց ապրիլի 24-ին, այս բարձրաստիճան մասոնը, «Մեծ Արեւելք» օթյակի 2-րդ մեծ վարպետի տեղակալ Կլոդ Գեյդանը, պարզ ասած, օթյակի փոխնախագահը, 3-րդ մեծ վարպետ Ժորժ Սերեն, էլի պարզ ասած, օթյակի դարձյալ փոխնախագահը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Աշոտ Երկաթ» դահլիճում ասուլիս էին հրավիրել: Այստեղ փորձեցին համոզել, որ մեր երկիր են եկել ոչ թե նմանօրինակ կառույցը վերակազմավորելու, այլ՝ «նպատակ ունենալով անձամբ կիսելու աշխարհով մեկ սփռված հայերի վիշտը եւ իրենց ցավակցանքը հայտնելու 1915թ. եղեռնի 1.5 մլն զոհերի հիշատակին»: Ապացույցը իրենց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցն է, որից հետո եկել էին ԶԼՄ-ների հետ հանդիպման:

Շարունակել կարդալ

ԺԱՄԱՆԱԿՆ Է ԱՍՈՒՄ

ԺԱՄԱՆԱԿՆ Է ԱՍՈՒՄ

Սայթաքումները շատ են, սայթաքողները` անհամար,
Սայթաքողները ճամփա են ելնում գայթելով,
որովհետև չեն քայլում, որովհետև կույր են
ու չեն զանազանում քայլերը սայթաքումներից:
Ու չի երևում նրանց` ուղին իրենց ընթացքի,
դրա համար լացը շատ է,
ընկնողների թվի շատության պատճառով`
ողբն ավելի:
Ես ձեզ խնդրում եմ` ձեր իսկ համար,
մի’ մտեք Ձմեռվա իշխանությունը հանպատրաստից.
դուք ձե’ր գարունն եք ուզում ապրեցնել Ձմեռվա մեջ:
Ձեր անմտությունն է տանում գարունը դեպի Ձմեռ,
որովհետև հաշվի չեք նստում Ձմեռվա ցրտաշնչության հետ:
Նրա ամեն մի շունչը ցրտաշունչ`
գարուն կսառեցնի իր մեջ` ճերմակ եղյամ կապելով:
Ու ծաղկաբույլերը ձեր նորաբողբոջ կսառչեն,
կդառնան սառցե ծաղկունք ու կփչանան սառույցի մեջ ճշմարտախոս:
Եվ դուք էլ կդառնաք սառցե արձաններ`
ձե’ր ծնած գարնան հնարանքներով:
Գարուն մի’ բերեք ժամանակից շուտ` որպես ծնունդը ձեր իմացության,
թե չէ կվիժեք այն Ձմեռվա իմաստության ճանապարհներում:      
Առաջ մի ընկեք Սկզբից, որ չմոլորվեք,
որ ձեր ծնելիք գարունը չսպանի Ձմեռը ծնող,
որովհետև Ինքն է ծնելու ձեր գարունը,
դու’ք չեք ծնել Ձմեռը, որ հիմա էլ գարուն ծնեք:
Մինչև ձեր գարունը չծնվի նրանից,
Ով որ ծնել է սկզբում Ձմեռը, հետո` Գարունը,
դուք կդառնաք անմիտներ, որ ուզում են
երկրագունդը մոտեցնել արևին ավելի`
որպեսզի իրենց գարունը թագավորի:
Չի’ թագավորի ձեր գարունը,
որովհետև չեք կարող փոխել երկրագնդի շավիղը:
Ուրեմն անմտություն մի գործեք Նրա երկրի վրա,
որի Ձմեռն է հիմա:
Ես ձեզ ասում եմ`
թողեք, որ լինի ամեն ինչը իր ժամանակին
և մի շտապեցրեք ձեր գարնան պատկերացումները`
կյանքի վերածելու վազքով:
Դուք Ժամանակը չգիտեք,
 որովհետև ժամանակին չեք հասկանում:
Անժամանակ եք սկսում ու անժամանակ վախճանվում`
անժամանակ վախճանելով նրանց ու ամենը,
ովքեր կույր համբերությամբ համբերում են
ձեր աճապարանքները մոլեռանդության:
Փոքրամարմին մեծամիտնե~ր,
Ժամանակին չհամբերողնե~ր,
Սուտը ճշմարտության տեղ քարոզողներ,
անարդար դատավորներ:
Բայց միևնույն է`
դատվողներ` արդարության դատարաններում,
որը Ձմեռվա ատյանն է,
այլ ոչ թե ձեր հորինած գարնան:
Միևնույն է`Ձմեռը 
Ձմռանն է լինելու և Գարունը` գարնանը:
Եթե կհամբերեք դրան գիտակցորեն`
որ ծնվի ձեր մեջ էլ այն ի’ր ժամանակին,
կներվեք Մեծ Ժամանակից`
ընդգրկվելով իր մեջ` որպես իր Ձմեռը,
ըրպեսզի հետո հոսեք դեպի իր Գարունը`
ծաղկունքը դառնալու իր արարած,
որը մահ չի ճաշակում,
այլ կյանքն է շարունակում Մեծ Ժամանակի:
Ու սոսկ անմտություններն են մեռնում նրա մեջ,
ոչ թե` անմիտները:
Արթնացեք ձեր մահվան քնից.
ԺԱՄԱՆԱԿՆ Է ԱՍՈՒՄ.

Սեյրան Զաքարյան

Շարունակել կարդալ

Ճակատիս վրայ էլ չկան ամպեր

Ճակատիս վրայ էլ չկան ամպեր.

լազու՜ր է ճակատս…

Հոգուս վրայ էլ չկայ գիշեր, լոյս է

իմ հոգին…

Երջանի՜կ եմ, ավելի քան Աստւած,

երջանիկ…

Մեռնու՜մ է գիշերը…

Աղօթքիս վերջին շշուկների {հետ}

բարձրանում եմ ես…

Երկնքի դռներից Արարիչն է ինձ

ժպտում.

Հաշտությու՜ն, հաշտությու՜ն…

Հաշտւեցինք մենք – ես եւ Ա {ստւած}…

Գարեգին Նժդեհ

Շարունակել կարդալ

ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՆ ՈւԺԳՆԱՆՈւՄ Է

«Լուսանցք» թերթի խմբագրությունը մեզ է տրամադրել թերթի էջերում տպված մի շարք հոդվածներ, որոնք սիրով ներկայացնում ենք:
ՀԱՄ տեղեկատվական կենտրոն


ԵՐՐՈՐԴ  ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ  ՊԱՏԵՐԱԶՄՆ ՈւԺԳՆԱՆՈւՄ Է

Միթե՞ ԱՄՆ-ը կհարվածի Իրանին
Այս հարցը ներկայիս համաշխարհային քաղաքականության մեջ գերիշխող է, քանզի պատերազմն Իրանի հետ կդառնա բեկումնային, եթե ԱՄՆ-ը պարտվի կամ ստանա նոր «վետնամական պատերազմ»…
Հիրավի մի դժվարին իրավիճակում է հայտնվել ԱՄՆ-ը, որպիսին չի եղել երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո: Այն, որ երրորդ Համաշխարհայինն ընդհանում է (ինչպես ասում են «լոկալ» պատերազմների տեսքով), ակնհայտ է, չնայած այն չի հայտարարվել որպես այդպիսին: Սակայն, ԱՄՆ-ը (որոշակիորեն Արեւմուտք կոչվածը) հայտարարել է հակաահաբեկչական լայնածավալ գործողությունների մասին, որոնք ընդհանում են աշխարհի տարբեր անկյուններում` ԱՄՆ-ի խամաճիկ դարձած ՄԱԿ-ի հովանավորությամբ: Իսկ ահա, Իրանին հարվածելով, ԱՄՆ-ը կպարզեցնի երրորդ Համաշխարհայինի կարգավիճակը, որից հետո աշխարհը հիմնականում կբաժանվի երկու հստակ ճակատների:

Շարունակել կարդալ

Հարցազրույց ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ

Մարտի 18-ին լրանում է Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի պայմանական դատապարտման 2 տարին: Այս առիթով «Հանուն Հայրենիքի»-ն հարցազրույց է արել Արմեն Ավետիսյանի հետ:

Հարցազրույց ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ


- Դիմելով հայերեն` հարցնենք, տիար Ավետիսյան, 2005թ. մարտի վերջերին Դուք դատապարտվեցիք 2 տարի պայմանական ժամկետով: Ի՞նչ ընթացքի մեջ է այն: Երևի ավարտմա՞ն…
-  Այո’, դատավարությունն ավարտվեց 2005թ. մարտի 18-ին: Դա երկօրյա դատ էր, որը հնարավորություն տվեց ինձ մեկ անգամ ևս հաստատելու իմ և ՀԱՄ տեսակետները, մեր գաղափարների ճշմարտացիությունը: Շուրջ 45 րոպեանոց պաշտպանական ելույթում ես կարողացա կրկին հիմնավորել ջհուդա-մասոնական ու սիոնական վտանգները հայության, նաև մարդկության նկատմամբ և ինձ մեղավոր չճանաչեցի, քանզի ինքս էլ այդ պահին նրանց «զոհն» էի: Եվ որ միայն նրանց, հիշում եք, որ կային նաև այլ պատճառներ…

Շարունակել կարդալ

Մասոնական զառանցանքներից մի անգամ արդեն ցեղասպանվել ենք…

«Իսկական Իրավունք»-ի գլխավոր խմբագիր՝  Հ. Գալաջյանին

Մասոնական զառանցանքներից մի անգամ արդեն ցեղասպանվել ենք…


 

       «Իրավունք»-ը հաճախ է անդրադարձել մասոնական թեմային եւ միշտ բացահայտել է սրանց մութ եւ ստվերոտ, ապազգային կողմերը, սակայն, «Իսկական Իրավունք» անվամբ հանդես գալով, առաջին իսկ «մասոնական» հոդվածում կարծես թե… «Բուշը մասոն չէ, բայց նրա եղբայրը մասոն է» հոդվածում մի անթաքույց փառաբանում կա այս վտանգավոր կազմակերպության հանդեպ, որը գաղտնի մնալ ցանկացող «միջին տարիքի մի տղամարդ», «Գրանդ մաստեր մասոն»-ի անդամ մեկը վեր է ածել ծիծաղաշարժ քարոզի: Մնում է իրեն գաղտնի հորջորջող (որ վաղուց այլեւս գաղտնի չէ) այս կառույցի անդամները արդեն «Եհովայի վկա»-ների պես տնետուն ընկած քարոզեն ու ներկայացնեն իրենց:
       Ես իմաստ չեմ տեսնում հոդվածում առկա այս ապազգային կառույցի «թաքնված-ծպտյալ» անդամի (այսպես գործում էին կրիպտո (ծպտյալ) հրեաները) սին խոսքերը հերքելու կամ կրկին անգամ սրանց նմանների դիմակները պատռելու առումով, բայց նշեմ, որ մեր երկրի անվտանգությունից բարբաջող մեծից-փոքր բոլոր պաշտոնյաները թքած ունեն ազգի եւ հայրենիքի անվտանգության վրա, քանզի մեզանում անարգել գործում են մասոնական օթյակներն ու «Ռոտարի» եւ նմանատիպ այլ «բարեգործական» ակումբները, աղանդավորներն ու սեռամոլագարները, պոռնիկներն ու դավադիրները…

 

Շարունակել կարդալ

Մտորումներ Հրանդ Դինքի սպանության առթիվ

Մտորումներ Հրանդ Դինքի սպանության առթիվ


Հրանտ Դինքի սպանությունը պարզապես օրինաչափություն է և ոչ թե օրինաչափությունից շեղում, ինչպես ոմանք ներկայացրին և շարունակում են ներկայացնել: Հետաքրքրական է այն, որ առերևույթ հայտնաբերված մարդասպանը` տասնյոթը տարեկան ինչ-որ մի լամուկ, փաստորեն կազմավորվել է հենց այն տարիներին, երբ Թուրքիայի Եվրամիության անդամակցության թեկնածությունը հաստատվել էր: Սա մի անգամ ևս հաստատում է, որ թուրքը չի փոխվում, թուրքը մնում է թուրք, եվրոպացի՞ լինի, թե ասիացի, մուսուլմանությո՞ւն խաղա, թե արևմտամետություն… Դա կարելի է հասկանալ, եթե գիտենք էթնոհոգեբանության տարրական սկզբունքները: Այստեղ նոր հեծանիվ հայտնաբերելու կարիքը չկա. թուրքը սկզբից ունեցել է,- Շահան Նաթալիի արտահայտությամբ,- հայությանը և Հայաստանին վերացնելու պետական և ազգային հստակ ծրագիր (որը ուժի մեջ մնում է նաև այսօր), իսկ մենք չունենք այդ ծրագրի հավանականությունը գիտակցելու տարրական մոտեցում: Եվ դրա արդյունքներն են լինում իրար հաջորդող ջարդերը` Արևմտահայաստանի, Ստամբուլի և այլ վայրերի 1894-96 թթ. կոտորածները, Կիլիկիայի և Հալեպի վիլայեթի հայկական բնակավայրերի 1909-ի սպանդը, Մեծ եղեռնը, Արևելահայաստանում կատարվածները 1918-21 թվականներին, 1918-ի սեպտեմբերի Բաքուն, 1920-ի գարնան Շուշին, 1988-ի փետրվարյան Սումգայիթն ու նոյեմբերյան Կիրովաբադը, նորից Բաքուն 1990-ի հունվարին, «Ադրբեջանի ազգային հերոսի» սարքած Բուդապեշտյան կացնահարումը…: Ո՞ր մեկը թվենք: Եվ այս մեկն էլ` նորից Ստամբուլը:

Սա արդեն օրինաչափություն է և ոչ թե պատահական միջադեպերի` մեզ համար ապերջանիկ զուգադիպություններ:

Շարունակել կարդալ