Խորագրերի պահոցը. Հոդվածներ

Այս բաժնում տեղադրվում են Հայ Արիական Միաբանության գաղափարախոսությանը համահունչ հոդվածներ ու վերլուծականներ:

Լեգենդ զորավարի մասին

andranik

Հայտնի է, որ Զորավարին բարձր էին գնահատում եւ՛ բարեկամները, եւ՛ թշնամիները: Ու զորավարի մասին բազում ասքեր են հյուսել նրանք:…1934թ. օգոստոսն էր: Այդ օրերին նախագահ Մուստաֆա Քեմալի հրավերով Թուրքիայում էին գտնվում մեծ թվով այլազգի լեզվաբան-գիտնականներ: Նրանց հետ միասին աշխատում էր նաեւ Քեմալի քարտուղարը՝ բուլղարահայ գիտնական Հակոբ Մարթայանը: 1916-ից նա Քեմալի օգնականն ու խորհրդատուն էր: Այդ կապը մի քանի տարի ընդհատվել էր, իսկ 1932-ին նորից շարունակվել: Մարթայանը ծառայություն էր մատուցել թրքական սահմանադրությունն ստեղծելու, հանրապետական կարգը կատարելագործելու, արաբատառ այբուբենը լատինատառ դարձնելու գործում: Նա է Թուրքիայում մտցրել ազգանունները՝ Քեմալին կոչելով Աթաթուրք (թուրքերի հայր)… Վերջինս էլ Մարթայանին կոչել է Դիլաչար (լեզու բացող):

Անդրանիկի մահվան լուրն անթաքույց հրճվանքով ընդունվեց Թուրքիայում: Շատերը գիտեին, որ Քեմալը բարձր էր գնահատում զորավարին: Այդ են վկայում Քեմալի մտերիմները, անձնական վարորդը՝ հայազգի Կարոն: Գիտեր նաեւ Դիլաչարը:

Շարունակել կարդալ

Ի՞նչ է ուսուցանում «Հայ առաքելական եկեղեցու պատմություն» դասագիրքը

Ու՞մ պիտի փրկեր Աստծո որդին…Ի՞նչ է ուսուցանում «Հայ առաքելական եկեղեցու պատմություն» դասագիրքը  ՀՀ հանրակրթական դպրոցներում 4-րդ դասարանից սկսած ուսուցանվում է մի առարկա, որը ներկայացված է «Հայ առաքելական եկեղեցու պատմություն» անունը կրող դասագրքով: Ցավալի է, սակայն այս դասագիրքը սկզբից եւեթ ծնում է բազում հարցականներ , որոնց պտասխանները դասագրքում չկան, որտեղ առկա բազմաթիվ վավերացումներ, մեր պատկերացմամբ, մեղմ աս ած սխալ են, եթե չասենք՝ ճիշտ չեն:Նախ՝ 4-րդ դասարանի երեխային այդ տարիքի համար նախատեսված դասագրքի հենց ներածությունում հայտնվում է, որ «Հայերը քրիստոնյա ժողովուրդ են», եւ հենց այդ մասում ասվում է, որ մինչ քրիստոնեությունը հայերը հավատում եւ աստված էին համարում Արային, Հայկին, Անահիտին, Աստղիկին, Վահագնին, Տիրին, Տորքին, Ծովինարին, Նանեին, Միհրին, Վանատուրին… Հետո հայերը, որպես միակ եւ ճշմարիտ ուսմունք, ընդունեցին քրիստոնեությունը: Քրիստոնեությունը մեր ժողովրդի համար կրոնամշակութային նշանակություն ունի, բայց ոչ երբեք՝ ծագումնաբանական, ուստի «Հայերը քրիստոնյա ժողովուրդ են» ձեւակերպումը սխալ է բացարձակապես: Կրոնը գենետիկ տարր չէ ազգի ծագումնաբանության մեջ: Այլ բան է, որ քրիստոնեությունը Հայաստանում մշակույթի, արվեստի, ճարտարապետության, գիտության ու կրթության զարգացման մեջ իր որոշակի լուման ունի: Կառուցվել են նաեւ բազմաթիվ եկեղեցիներ ու վանքեր, ստեղծվել են ինքնատիպ խաչքարեր: Վանքերին կից հիմնվել են դպրոցներ, համալսարաններ, զարգացել են մատենագրությունն ու մանրանկարչությունը, գիտության տարբեր ճյուղեր: Այս ամենը եւ այլ բաներ գրեթե եզակի նշանակությամբ նշվում են այդ դասագրքում:

Շարունակել կարդալ

Այսրկովկասն ու Հայկական լեռնաշխարհը՝ միջազգային սարդոստայնում

Այսրկովկասն ու Հայկական լեռնաշխարհը՝ միջազգային սարդոստայնում

Ադրբեջանը՝ հրեական պետություն Կովկասում

Քչերի համար է գաղտնիք այլեւս, որ աշխարհի զանազան երկրներում, սիոնական եւ մասոնական գաղափարներով տոգորված հրեական բնակչությունը, միավորվելով գաղտնի կառույցների մեջ, նշանակալից դեր է կատարում տվյալ երկրի քաղաքական կյանքում: Անկախ քանակից, կառույցները, գործածելով միջազգային նմանատիպ կառույցների ֆինանսն ու կարողությունները, այս կամ այն առավելությունները, աստիճանաբար եւ հետեւողականորեն թափանցում են տվյալ երկրի տնտեսական ու քաղաքական հյուսվածք, մասնակցում պետական ու կենսական խնդիրների առնչությամբ ընդունվող որոշումների գործընթացին:

ԽՍՀՄ-ի ժամանակ գրեթե բոլոր տարածաշրջանների քաղաքական ու տնտեսական կառուցվածքում մասոն հրեաները կարեւորագույն դիրքեր էին զբաղեցնում: Բացառություն չէր եւ Ադրբեջանը, որը ձեւավորվեց որպես վարչական միավոր՝ Կամենեւի (Ֆայերման կամ Ռոզենֆելդ) եւ Զինովեւի (Ապֆելբաում կամ Ռադոմիսլսկի) քրտնաջան ջանքերով:


Շարունակել կարդալ

Մասոնները բացահայտ քայլե՞ր են անում

Խոսքն առայժմ հայաստանցի մասոնների մասին չէ, ովքեր հոկտեմբերի 9-ին «աներեւութաբար» մասնակցեցին ֆրանսիական «Մեծ Արեւելք» մասոնական օթյակի գաղտնի ժողովին, որն անց է կացվել «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում: Այս հյուրանոցը վաղուց է վերածվել նման ուժերի հավաքատեղիի: Հոկտեմբերի 10-ի ժողովը կարծես թե մի քիչ «թափանցիկ» է եղել, որին հիմնականում մասնակցել են սփյուռքահայեր, առավելապես՝ ֆրանսահայեր, մասնակցել են նաեւ այլազգիներ:

Ժողովները երկարատեւ են եղել՝ առավոտից մինչ երեկո, անց են կացվել «Աշոտ Երկաթ» եւ «Լեւոն Կիլիկացի» սրահներում, մասոնական ծիսակարգին համապատասխան՝ խորհրդանիշերով, հագուկապով եւ այլն:

Հայաստանում ֆրանսիական ու ամերիկյան մասոնական օթյակներն արդեն գործում են գրեթե կիսագաղտնի եւ աշխուժանում են հատկապես մեր երկրի համար բախտորոշ ժամանակներում: Նման աշխուժացում նկատվել էր նաեւ ՀՀ ԱԺ ընտրություններից առաջ, եւ ահա ՀՀ նախագահի ընտրությունից ամիսներ առաջ նման հավաքը նույնպես պատահական չէ:

Հիշեցնենք, որ նման օթյակներին ժամանակին տեղ են տվել ոչ միայն այսպես կոչված ժողովրդավարական երկրների ղեկավարները, այլեւ՝ Նապոլեոնը, Մուսոլինին, Հիտլերը եւ Ստալինը… սակայն, հետո սրանց դեմ կատաղի պայքար են մղել՝ երկիրը միջազգային սարդոստայնից դուրս բերելու, անկախ ապրելու համար…


Հայկ Թորգոմյան

Շարունակել կարդալ

25 տարի Նժդեհի մոտ ու Նժդեհի հետ

Հոկտեմբերի 6-7-ին հոբելյանական՝ 25-րդ ուխտագնացությունն էր՝ դեպի հայ մեծ զորավար ու գաղափարախոս Գարեգին Նժդեհի մասունքատեղի: Հիշեցնենք, որ մեծ հայորդու աճյունը Հայաստան է բերվել ՌԴ Վլադիմիր քաղաքի գերեզմանատնից՝ մի շարք հայրենասերների՝ այն ժամանակներում շատ վտանգավոր ծրագրի իրականացումից հետո: Իսկ զորավարի աճյունը վերաթաղված է երեք վայրերում՝ Խուստուփ լեռան լանջին (իր կտակի համաձայն)՝ Կոզին աղբյուրի մոտ, Եղեգնաձորի շրջանի Սպիտակավոր եկեղեցու բակում եւ Կապան քաղաքի՝ Գարեգին Նժդեհի հուշահամալիրում: Առաջին երկու վայրերում վերաթաղումն արվել է գաղտնի եւ արդեն տասնյակ ուխտագնացություններ են եղել, իսկ Կապան, մի քանի տարի է՝ ինչ այցելում են ուխտագնացները: Նժդեհից մասունքներ է բերվել քաղաքի հուշահամալիր՝ քարե շինությանը շունչ տալու նպատակով, եւ դա Նժդեհի աճյունը Հայաստան բերողների, հուշահամալիրը նախաձեռնողների եւ անվանի որոշ ուխտյալների համաձայնությամբ է կատարվել: Այսօր այդ համալիրում կատարվում են դպրոցական, հարսանեկան, բանակային երդման եւ այլ հայրենասիրական ու հիրավի գեղեցիկ արարողություններ:


Շարունակել կարդալ

Չի կարելի զիջել ոչ մի կտոր հող

                                    hssh
Ինչպես խոստացել էինք մեր թերթի նախորդ համարում, ներկայացնում ենք Տիգրան Մոսինյանի առաջադրած հարցերի պատասխանները, որ տրամադրել է Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:


Ի պատասխան Ձեր հարցերի, հայտնում ենք հետևյալը.
   1. 1921թ. ընթացքում, երբ որոշվ եցին Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Վրաստան սահմանների գիծը, ապա սահմանագծում երկար ժամանակ չիրականացվեց, այսինքն ՝ երկկողմանի հանձնաժողովն երը տեղում չճշտեցին անցնող սահմանագիծը, որը բազմաթիվ վեճերի առիթ տվեց, ուստի և սահմանագծումը իրականացվեց միայն 1920— ական թվականների վերջին և 1930-ական՚թվականների ընթացքում։  
  1927թ. հունիսի 20-ին Անդրկովկասի ֆեդերացիայի կենտգործկոմը ստեղծեց «Անդրֆեդերացիայի միջև հողային և անտառային վեճերը լուծող հանձնաժողով», որը զբաղվում էր սահմանների ճշտման աշխատանքներով։
Սկսած 1921թ. Հայաստանը և Ադրբեջանը վեճեր են ունեցել 61 սահմանային հատվածների վերաբերյալ, որոնց ընդհանուր տարածքը կազմում էր 17816 դեսյատին։ 55 հատվածների առնչությամբ Անդրկենտգործկոմի նախագահությունը հողային հանձնաժողովի ներկայացմամբ արդեն 1929թ. ընդունել է համապատասխան որոշումներ, որոնց համաձայն 3754 դես. անցել էր ԱՍԽՀ-ին, իսկ 1061 դես. ՀՍԽՀ-ին։ Ինչպես ակնհայտ երևում է՝ ադրբեջանցիները տիրացել էին ավելի քան երեք անգամ մեծ տարածությունների։


  Շարունակել կարդալ

Հարեւանացավություն՝ մինչեւ Սեւանա լճի ափերը

Հարեւանացավություն՝ մինչեւ Սեւանա լճի ափերը


Մեր շատ իշխանավորներ ու նաեւ ընդդիմադիրներ, երեւի թե մեր հարեւանների մասին ավելի շատ են մտածում, քան սեփական ազգի: Նրանց մի մասին հարեւանների հետ լավ լինելը պետք է իրենց դրամա-տնտեսական գործերն առաջ տանելու, շահույթ ստանալու համար, մի մասին էլ դա պետք է, որպեսզի դրսի ուժերը գնահատեն ու սիրեն իրենց եւ աջակցեն կանաչ $-ով ու այլ բաներով: Մի մասն էլ
«քաղաքակրթվել» է ու պատրաստ է մեռնել հանուն համապարփակեցման……

Իսկ ինչ մնում է մեր հարեւաններին, որոնցից երկուսը զոռով եկել, բարբարոսաբար խցկվել են մեր հայրենիքի տարածք ու փաթաթվել են մեր վզին, չգիտես ինչու այնպես չեն մտածում, ինչպես մեր «զարգացած» ժողովրդավար հայրենակիցները: Թուրքերին չանդրադառնանք այստեղ, նրանք մեր «ամենալավ» հարեւաններն են՝ «արժանի» առանձնահատուկ վերաբերմունքի, անդրադառնանք ադրբեջանցիներին ու վ րացիներին:

Շարունակել կարդալ

Թուրքահպատակ՝ ինչպես Օստապ Բենդերի հա՞յրը

Թուրքահպատակ՝ ինչպես Օստապ Բենդերի հա՞յրը


Մի պահ կարծես թե իշխանությունների ազգասիրական պատկերացումները
«զարթնեցին», եւ թուրքական անորակ ապրանքների դեմ որոշակի քարոզարշավ սկսվեց: Այդ գործին լծվեցին նաեւ մամուլի մի շարք միջոցներ: Սակայն, ինչպես բոլոր խնդիրներում, այս հարցում էլ հետեւողականություն չեղավ: Այսրոպեական շահն ու քաղաքական ինչ-ինչ հանգամանքներն են թելադրում նման ազգասիրական դրսեւորումները:

Այսպես նաեւ մեր ԱԺ-ում հայտնվել են ջավախահայ հայաստանցի պատգամավորներ, ովքեր հայ-վրացական բարեկամության նախանձելի ջատագովներից հանկարծ մեկ վայրկյանում վեր են ածվում հակավրացական կերպարների, ջավախահայության փրկիչների… Լա՜վ, սա այլ թեմա է:

Շարունակել կարդալ

Պահանջվում է սոցքարտ

Պահանջվում է սոցքարտ

Հրահանգով, այլ ոչ թե օրենքով


Մարդու համարակալման վտանգավորությունը ազգային եւ պետական անվտանգության տեսանկյունից

Այս խնդրին կանդրադառնամ ազգային եւ պետական անվտանգության տեսանկյունից: Այսօր ՀՀ-ում առհասարակ բոլոր առումներով բացակայում է պետական եւ ազգային անվտանգության հայեցակարգը, որի հետեւանքով Հայաստանն ու հայությունը զրկված են ինքնապաշտպանական անհրաժեշտ զորեղ համակարգից: ՀՀ սոցապնախարարը հրապարակային ելույթներում վստահեցնում էր, թե սոցիալական ապահովության քարտը վտանգ չի ներկայացնում, քանի որ մարդու համարակալում չէ, այլ սոցիալական ոլորտի բարեկարգում: Սակայն, հետո պարզվեց, որ ինչ-որ նա ասել է, ս ուտ է ու ազգին խաբելու միտում է հետապնդել: Նպատա՞կը: Վստահաբար ենք ասում՝ միմիայն փող աշխատելը: Ավելի ճիշտ՝ լափելը, քանզի վաճառքի հանվեց ազգը: Նրան «հավատացին» թե՛ դաշնակցական կուսակիցները, թե՛ նախարարներն ու պատգամավորները, եւ ՀՀ քաղաքացիների անհատական տվյալները դարձավ համաշխարհային գաղտնի կառավարության սեփականությունը: Ազգից խոսացողները «30 արծաթով» վաճառեցին ազգը……

Շարունակել կարդալ

Պատմական արդարություն

Պատմական արդարություն – 1


Ովքե՞ր
եւ ինչու՞ են դատի տալիս քրիստոնեությանը

 

Լուսանցք»-ը տարբեր առիթներով անդրադարձել է հեթանոսություն-քրիստոնեություն առնչություններին՝ համադրելի ու հակադրելի երեւույթներին: Այժմ էլ կանդրադառնանք քրիստոնեության՝ հանրային կյանքում ու կրթական համակարգում գործունեություն ծավալելու եւ հարակից խնդիրներին, որոնցից զրկված է հայ հեթանոսական համայնքը Հայաստանում:

Բայց, նախեւառաջ, հրապարակենք հետագա ծավալումներով հարուստ մի երեւույթ, որը զանգվածներին հասկանալիորեն հասու չի եղել, բայց իրողություն է այլեւս

Խոսքը քրիստոնեության հանդեպ մեղադրանքի ու հնարավոր դատավարության մասին է:

Շարունակել կարդալ

Այրվե՞լ, թե՞ չայրվել մահից հետո

kizum

Այրվե՞լ, թե՞ չայրվել մահից հետո
Հրածինների ու հողածինների հավերժ  պայքարը
Վերջերս պարբերաբար եւ հրապարակայնորեն քննարկվում է «Հուղարկավորությունների կազմակերպման, գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենք ունենալու իրավունքը: ԱԺ պատգամավորները, պետական այրերը, հայ եկեղեցին ու հանրությունը հաճախ տարբեր եւ իրարամերժ կարծիքներ են արտահայտում ու յուրովի արձագանքում: Շատ պատգամավորներ, պետական ու քաղաքական գործիչներ, հաշվի առնելով մեր պետության փոքր տարածքը, համարում են, որ դիակիզումն անհրաժեշտ է հենց այս տեսանկյունից. երբ ամեն հողակտոր պետության համար արժեք է, հատկապես տնտեսության զարգացման ու բնակավայրերի ծավալման առումներով եւ օրինակ են բերում մի շարք զարգացած եվրոպական երկրների դիակիզարաններ ունենալու հանգամանքը: Մի մասն էլ գուցե նաեւ հավատամքային պատճառներ ունի, իսկ որոշների գաղափարական համոզմունքների համար էլ միեւնույն է, թե ինչ կերպ կվարվեն հանգուցյալի մարմնի հետ, քանզի նրանք մահից հետո կյանքի այլ դրսեւորման չեն հավատում: Հավատավոր աթեիստներ են……

Շարունակել կարդալ

Հայը պիտի ազգայնական լինի՝ որտեղ էլ գտնվի

armen

Հայը պիտի ազգայնական լինի՝ որտեղ էլ գտնվի
- Ըստ ոմանց, ԱՄՆ հայ համայնքը շատ գործուն է, մեկ այլ տեսակետով՝ բեկբեկված է ոչ միայն կուսակցությունների միջեւ, այլեւ՝ առանձին հայկական հայրենակցական միությունների: Ի՞նչ բան է հայկական համայնքն այնտեղ, մասնավորապես՝ Լոս Անջելեսում:
- Կան կազմակերպություններ, կուսակցություններ, որոնցից շատ քչերն են համագործակցում՝ միասնաբար աշխատելու, պայքարելու նպատակն անտեսած: Իհարկե, փորձում ենք համախմբել, գիտակցում ենք, որ միասնական ամերիկահայ գաղութն է հզորության աղբյուրը: Բայց բանն այն է, որ գաղութն ստեղծած կազմակերպությունների ու կուսակցությունների շրջանում մի մանկական մոտեցում կա՝ ինչի՞ ոչ մենք, այլ, ասենք, «Հայ արիական բռունցքը» կամ «Հայ ծագումնաբանական ընկերակցությունը»: Ասում են, բայց գործ չեն անում առաջինը լինելու համար: Իսկ միասնական լինելու ձգտումն զգացվում է, որի զարգացմանն էլ մենք նպաստում ենք: Մեր կազմակերպության նպատակը ոչ թե հայկական գաղթօջախը կառավարելն է, այլ այն միջոցներն ստեղծելը, որոնցով միասնաբար հանդես գալու հնարավորություն կլինի: Կարեւոր չէ, թե ով կլինի ղեկավարը կամ ղեկավարները: Անմիաբանությունն իրականություն է, բայց դա ազգին չի վերաբերում: Իրականում ապակողմնորոշողն անջատ գործող մեծաթիվ կուսակցություններն ու կազմակերպություններն են: Փաստորեն, պետականությունը հատուկ ծրագրով քարկոծողները վարկաբեկում են հայրենիքն ու ազգը՝ անձնավորելով պետությունը: Մասնավորապես, եթե խոսքը Հայաստանի պետականության մասին է, ապա այնտեղ շատ են սիրում քարկոծել, անհատականացնել, իսկ մենք ասում ենք, որ պետականությունն անհատով չպետք  է որոշել, որ սա ժամանակավոր երեւույթ է, որ, վերջիվերջո, ստեղծելու ենք ազգային պետականություն՝ ազգային հիմքերով:

Շարունակել կարդալ

Հայաստանը՝ նոր ռազմաքաղաքական դաշինքի առանցք

Հայաստանը՝ նոր ռազմաքաղաքական դաշինքի առանցք

Աշխարհում կան բազմաթիվ ռազմական դաշինքներ, որոնց մի մասը լուծում է տեղային, մի մասն էլ համաշխարհային կարգի հարցեր: Տարբեր են նաեւ դրանց նպատակները: Կան բացառապես ինքնապաշտպանական բնույթի ռազմական դաշինքներ, ինչպեսեւ՝ նախահարձակ լինելու միտում ունեցողներ:

Հայաստանն այսօր ընդգրկված է ԱՊՀ անվտանգության միասնական համակարգում, ունի պաշտպանվածության որոշակի մակարդակ, ունի նաեւ հստակ պարտականություններ: Բացի դա, Հայաստանը Ռուսաստանի Դաշնության հետ մեծ ռազմավարական պայմանագիր ունի կնքած, որը թույլատրում է ՌԴ-ին Հայաստանում ունենալ ռազմահանգրվաններ: ՀՀ եւ ՌԴ զինվորականները նաեւ համատեղ ծառայություն են իրականացնում մեր երկրի սահմաններին:

ՆԱՏՕ-ի հետ Հայաստանը դեռեւս գործընկերային հարաբերություններ ունի: ՀՀ զինվորականներն այդ շրջանակներում ՆԱՏՕ-ի կազմում ծառայություն են անցկացնում Իրաքում եւ Կոսովոյում, մասնակցում են համատեղ զորավարժությունների:

Բավարա՞ր են արդյոք այս հարաբերությունները Հայաստանի ու ՀՀ քաղաքացիների անվտանգությունն ու պաշտպանվածությունը կազմակերպելու հարցում: Ապահովվա՞ծ ենք մենք արտաքին ներխուժումից:

Շարունակել կարդալ

«Փակագիծ» թերթի գլխավոր խմբագրին

«Փակագիծ» թերթի գլխավոր խմբագիր
Ագապի Հայկազունուն
լրագրող Վաղինակ Տերտերյանին

    

   «Իշխանությունների թուլությունը պայմանավորված է ազգայնականության բացակայությամբ» հրաշալի վերնագրով հարցազրույցի ամբողջ բովանդակությունը խեղված է ազգայնականությունն իբր պաշտպանող, նորահայտ «ազգայնականության գծով մասնագետ» և «պատմաբան» ոմն Մանուկ Մանուկյանի՝ բառի ամենաիսկական իմաստով ապազգային ու հակապատմական դատարկաբանությամբ:
       Նախ՝ ճանաչելով լրագրողին, զարմանում եմ հարցազրույցի նախաբանի առումով: Պարզվում է, որ ազգայնական կուսակցություններ են ինչպես ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, այնպես էլ ԲՀԿ-ն, ՕԵԿ-ն ու «Ժառանգություն»-ը, որովհետև վերջին երեքը «…և արտախորհրդարանական բազմաթիվ այլ կուսակցություններ հանդես են գալիս ազգայնական ծրագրերով», ուստի կարելի է ասել, որ «Հայաստանում ձևավորվելիք օրենսդիր և գործադիր մարմինների առնվազն բարձր պաշտոնյաները լինելու են ազգայնական գաղափարախոսության կրողներ և, ընդհանրապես, մեր ժամանակներում հայկական քաղաքական համակարգը գերազանցապես ազգայնական բնույթ է կրում…»:
 
      

Շարունակել կարդալ

Հարցազրույց Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ

Ի՞նչ պետություն է մեզ պետք եւ ինչպե՞ս հզորացնել պետականությունը. «Լուսանցք»-ը շարունակում է հարցազրույցների շարքը


Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյան


Հայրենիքի պաշտպանությունը՝ բոլորի’ ու բոլո’ր ժամանակների գործ

- Քաղաքականությունում Դուք իբրեւ աղմկահարույց գործիչ եք հայտնի: Քաղաքական գործչին անձից չեմ տարանջատում…

- Ենթադրում եմ՝ ենթատեքստում ինչն ի նկատի ունեք: Եթե այն ամենը, ինչը համարվում է ճշմարտություն, եւ ասվում է այդ ճշմարտությունը ու դա, ԶԼՄ-ների լեզվով, իբրեւ «սկանդալ» է բնորոշվում, ապա այո’, ես աղմկահարույց գործիչ եմ: Քանզի այն, ինչ տեսնում եմ, պիտի բարձրաձայնեմ: Բարձրաձայնածս էլ պիտի հետեւողականորեն առաջ տանեմ: Քաղաքական դաշտը, ցավոք, համեմատում են հին արհեստներից մեկի՝ պոռնկության հետ: Այդպես չէ: Քաղաքականությունն աշխատանք է: Ճիշտ, ազգանվեր աշխատանք է, դրա համար էլ ճշմարտությունը քաղաքականությունում առանցքային է ու սկզբունքային: Ու երբ պարզ խոսք է հնչում եւ իրերն իրենց անուններով են կոչվում, երբ ասվում է, որ մեզանում կան այսպիսիք, որ մեր երկրի վիճակը հետեւյալն է եւ այլն, արդեն «սկանդալային» պիտակն են կպցնում: Եթե հատու խոսքը «սկանդալ» է համարվում, ապա այս համապատկերում ես համաձայն եմ Ձեր հարցադրմանը: Մի ճշտում, այնուամենայնիվ անեմ (թեեւ բառերի հետ դուք եք գործ ունենում). «աղմկահարույց»-ի փոխարեն կարծում եմ հարկ է գործածել «խնդրահարույց»-ը, ու բացատրությունը ես չէ, որ պիտի տամ…


Շարունակել կարդալ