logo
Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) ստեղծման համառոտ պատմություն

1989թ. Արցախյան շարժմանը զուգահեռ ընթանում էր նաև Հայաստանի (Հայկական ԽՍՀ) անկախացման շարժումը (հետագայում՝ ազգային-ազատագրական պայքարը) և ադրբեջանական զինված կազմավորումներին բախվելուց բացի առկա էր նաև խորհրդային բանակի հետ ընդհարվելու վտանգը …
Մինչ այդ, պատմական անխուսափելի և օրինաչափ անցուդարձի ընթացքում, ապազգային (հակազգային) ուժերը գրեթե անթերի կազմակերպված պառակտիչ գործունեություն էին ծավալել, և իրար հաջորդելով՝ մասնատվում էին քաղաքական խմբավորումներն ու ուժ ներկայացնող կազմակերպությունները, որի հետևանքով թուլանում է և՛ Արցախյան շարժումը, և՛ Անկախության համար մղվող պայքարը…
Պառակտման ալիքը ցնցեց նաև պայքարի բովում իր տեղը գտած Հայաստանի Ազգային Անկախություն Կուսակցության (ՀԱԱԿ) հիմքերը և այն բաժանեց երկու մասի: Միավորվելու բանակցություններն արդյունք չտվեցին: Եվ որոշ բանակցություններից հետո որոշվեց ստեղծել «Հայ Ցեղակրոնների ՈՒխտ» (ՀՑՈՒ) կիսաքաղաքական-կիսավրիժառուական (պաշտպանական) կազմակերպությունը՝ քաղաքականությամբ զբաղվելուց բացի, նաև՝ սպասվող ամենատարբեր ուժային գործողություններին դիմակայելու նպատակով: Կազմակերպության ծրագիրն ու կանոնագիրը հիմնականում պատրաստ էին և Աբովյան քաղաքում պետք է տեղի ունենար ՀՑՈՒ հռչակումը (նախատեսված էր 1989թ. նոյեմբերի 30-դեկտեմբերի 1), սակայն դա տեղի չունեցավ, և մասնատված ՀԱԱԿ-ի թևերից մեկում, Հայ Ազգային Կուսակցության (ՀԱԿ) հիմնադրման ժամանակ, առաջարկվեց ստեղծվող կուսակցությունն անվանել Հայ Ցեղակրոնների Կուսակցություն (ՀՑԿ, պաշտոնաթերթը՝ «Արյան Կանչ»), բայց առաջարկությունը բավարար աջակցություն չստացավ, և Նժդեհյան Ցեղակրոնությանը դառնալը անորոշ ժամանակով հետաձգվեց…
1990թ. փորձ արվեց Ցեղակրոնությունը հաստատել Հայոց Ազգային Բանակի (ՀԱԲ) գաղափարախոսության հիմք, իսկ Նժդեհականությունը՝ հայ զորականի հոգեմարմնական կերպարը բնութագրող ուսմունք: Այդ ուղղությամբ արդեն կատարվում էր նպատակային աշխատանք, նույնիսկ կար տեսանելի արդյունք, սակայն, ՀԱԲ-ի լուծարումը կասեցրեց Նժդեհյան Ցեղակրոնության առաջընթացը…
Այնուամենայնիվ, Հայաստանում օրինաչափորեն ստեղծվեցին Ցեղակրոն ուսմունքով առաջնորդվող կազմակերպություններ ու խմբավորումներ և նրանցից մեկի՝ Հայ Արիական-Ցեղապաշտական Կուսակցության (ՀԱՑԿ) հիմնադրումը տեղի ունեցավ Աբովյան քաղաքում, 1993թ. դեկտեմբերի 15-ին (ՀԱՄ հիմնադրելու նպատակով): Սակայն դաշնակցական, ռամկավարական, համայնավարական, հհշական և այլ կուսակցական ու անկուսակցական մի շարք (մոտ 10) թերթերին ուղարկված հռչակագրի և ծրագրային հիմնադրույթների շարադրանքը չտպվեց: Միայն 1995թ. հուլիսի 21-ին, Աբովյանի շրջանային «Կոտայք» թերթում (թիվ 8 (6079)) ՀԱՑԴ-ի (մինչ այդ ՀԱՑԿ-ն Դաշինքի էր վերածվել) ներկայացուցիչների ջանքերով տպագրվեցին ՀԱՑԴ-ի հռչակագիրը և հիմնարար հատվածներ ծրագրից…
Շուտով անվանափոխված ՀԱՑԴ-ն՝ Հայ Արիական-Ցեղապաշտական Դաշինքը (հռչակագրում, ծրագրում և կենսաօրենքներում որոշ լրացումներ կատարելուց հետո) համալրվեց, և 1996թ. փետրվարի 12-ին մի քանի ընտանիք կազմավորեց ՀԱՑԴ-ի երագույն Խորհուրդը (Խ), որն էլ արագորեն սկսեց զբաղվել նպատակային գործունեությամբ…
Մինչև 1996թ. ՀԱՑԴ-ում կար մեկ Ցեղապաշտ ընտանիք, որը գործում էր բազմաթիվ համակիրների օժանդակությամբ: 1995թ. համագործակցելով, իսկ 1996թ. համալրելով ՀԱՑԴ-ն՝ այդ ընտանիքները նույն թվականին կազմավորեցին ՀԱՑԴ-ի Աբովյան քաղաքի և Կոտայքի շրջանի, հետագայում՝ Կոտայքի մարզի համայնքը…
1996-1997թթ. ՀԱՑԴ-ն ներգրավվեց ինչպես Աբովյանի, այնպես էլ Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի զանազան ոլորտներում և նպատակաուղղված հարաբերություններ սկսեց ամենատարբեր քաղաքական, հատկապես՝ հայ ազգայնական, արիական, նաև այլ ուղղվածությամբ գործուն ուժերի հետ: Սերտորեն համագործակցելով մի քանի ազգային-ազգայնական և այլ խմբավորումների ու կազմակերպությունների հետ, Երևանում ՀԱՑԴ-ն մասնակցեց (Աբովյանում նախաձեռնեց) Հայոց պատմության ուսումնասիրման և ազգային միասնական Հայկական գաղափարախոսության մշակման աշխատանքին՝ «Արարչական Դաշտ» (Հայ-Արիական գաղափարախոսության ուսումնասիրում), «Ազգային Դաշտ» (Ցեղակրոն ուսմունքի ուսումնասիրում) միավորումներում, և այլ կառույցներում (Տարոնականության, Հայկական ծագումնաբանության, հեթանոսական վարդապետության, տոհմաբանության… ուսումնասիրում):
1994-1996թթ. մի քանի անգամ (այս դիմումներն առհասարակ անպատասխան մնացին), իսկ 1997թ. հունվարից սկսած՝ ՀԱՑԴ-ն յոթ անգամ դիմեց ՀՀ Արդարադատության նախարարություն՝ պետական գրանցում ստանալու համար, և միայն տարեվերջին գրանցվեց որպես հասարակական կազմակերպություն: Իսկ 1998թ. մարտին գրանցվեց նաև Հայ Արիական-Ցեղապաշտական Կուսակցություն (ՀԱՑԿ) հասարակական-քաղաքական կազմակերպությունը, որի հիմնադիրը ՀԱՑԴ հասարակական կազմակերպության անդամներն էին: ՀԱՑԿ-ն, թեև ուներ իր կանոնադրությունը, որպես գաղափարախոսական հիմք ընդունեց ՀԱՑԴ-ի գաղափարական հիմնադրույթները, նպատակներն ու խնդիրները:
1998թ. առաջին կեսին ՀՀ Արդարադատության նախարարությունում գրանցվեց նաև ՀԱՑԴ հասարակական և ՀԱՑԿ հասարակական-քաղաքական կազմակերպությունների համատեղ պաշտոնաթերթը՝ «Հայ-Արիա» շաբաթաթերթը:
…1998թ. ապրիլին, Երևանում ՀԱՑԴ-ն մասնակցեց Հայ Ազգայնական Դաշինքի (ՀԱԴ) ձևավորմանն ու հիմնադրմանը, որին այնուհետև (քաղաքական խնդիրներում) միացավ ՀԱՑԿ-ն: ՀԱԴ-ն իր տեսակի մեջ եղավ Հայ ազգայնականներին համախմբած (միևնույն գաղափարական հիմնադրույթների, նպատակների և կանոնագրի շուրջ) առաջին միավորումը և այս հաջողված փորձը ՀԱԴ-ի հետ համագործակցելու լուրջ հիմք տվեց տարբեր ազգային-ազգայնական ուժերին, ինչպես առանձին կազմակերպություններին, այնպես էլ՝ անհատներին: Միևնույն ժամանակ Աբովյանում (Կոտայքի մարզում բանակցությունները որոշ ժամանակով ձգձգվեցին) ՀԱՑԴ-ն, ապա նաև՝ ՀԱՑԿ-ն, նախաձեռնեցին և մասնակցեցին Ազգային ՈՒժերի Միացյալ Դաշինքի (ԱՈՒՄԴ) հիմնադրմանը, որը կարճ ժամանակում համախմբեց քաղաքում գործող մոտ 20 հասարակական և քաղաքական կազմակերպությունների: ԱՈՒՄԴ-ն եռանդուն ու նպատակային գործունեություն ծավալեց Աբովյանում՝ կարողանալով ազդել ինչպես հասարակական, այնպես էլ քաղաքական ու այլ իրադարձությունների վրա:
Այնուհետև, 1998թ. կեսերին ՀԱՑԿ-ի նախաձեռնությամբ Աբովյանում կայացավ Միասնական Պայքարի Ճակատի (ՄՊՃ), իսկ 1999թ. հունվարին՝ Երևանում՝ Հայ Արիական (Արիների) Բռունցքի (ՀԱԲ) հռչակումը, որոնք էլ իրենց դերակատարումն ունեցան հանրապետության հասարակական ու քաղաքական կյանքում: ՄՊՃ-ն Աբովյանում մինչև տարեվերջ ղեկավարեց սոցիալ-տնտեսական, իրավական-քաղաքական բարեփոխումների շարժումը՝ այդ ընթացքում քաղաքում անցկացնելով հանրահավաքներ, ուղիղ հեռուստաեթերներ ու այլ միջոցառումներ, իսկ ՀԱԲ-ը, նախկին Հայոց Ազգային Բանակի հիմքի վրա, կազմակերպեց Ցեղակրոն և Արիական մի շարք ուժերի համախմբումը… ՀԱԲ, նույնպես քաղաքական-գաղափարախոսական միավորում, որի հիմնադիրներն էին ՀԱՑԿ-ն և նախկինում՝ 1989-1990թթ. Հայաստանում գործող (Հայաստանի անկախացմանը մեծապես նպաստած, տարածքային ամբողջականությունը պաշտպանած) Հայոց Ազգային Բանակ (ՀԱԲ) ռազմական կազմավորման հրամանատարական կազմը: Շատ արագ այս դաշինքին միացան մի քանի կազմակերպություններ (հիմնականում՝ Արցախյան պատերազմում զոհված և վիրավորված ազատամարտիկների ընտանիքների խնդիրներով զբաղվող): 2000թ.-ին ստեղծվեց նաև Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ), քանզի ՀԱՑԴ-ՀԱՑԿ-ն ակնկալում էին հետագայում ՀԱԴ-ի, ՀԱԲ-ի և ՀԱՄ-ի միավորմամբ Հայաստանում ստեղծել ազգայնական հզոր քաղաքական-գաղափարական ուժ: ՀԱՑԴ-ՀԱՑԿ-ն առաջնորդվում են Հայկականության և Արիականության (Համաարիականության) գաղափարախոսությամբ և համագործակցում են ինչպես հայ, այնպես էլ այլազգի տարբեր ուժերի հետ, որոնց դիրքորոշումներն ու նպատակները չեն հակասում Հայաստանի ու հայության շահերին: 2000թ. սեպտեմբերի 15-ին ՀԱՑԴ-ն և «Էություն» Ազգային Իմաստության Տաճարը համախոհների հետ հայտնեցին Հայաստանում Ազգային Ոգեղեն-աղափարական Զարթոնք նախաձեռնելու մասին, որը պիտի վերածվեր Հայոց Վերածնունդն իրականացնող շարժման: 1999թ. ՀԱՑԴ-ՀԱՑԿ-ն մասնակցեցին ՀՀ Ազգային Ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին՝ առաջադրելով ԱԺ պատգամավորի, Աբովյանի քաղաքապետի, ավագանու անդամների, և մի քանի մարզերում գյուղապետերի ու ավագանու անդամների թեկնածուներ, իսկ 2000թ.՝ Աբովյանի ԱՈՒՄԴ-ի հետ՝ ՀՀ նախագահի ընտրություններին: 2002-2003թթ.-ին անցկացվող ընտրություններին մասնակցեց արդեն ձևավորված ՀԱՄ կառույցը՝ առաջադրելով, պաշտպանելով համայնքի ղեկավար (քաղաքապետ, գյուղապետ), ավագանու անդամ, ՀՀ նախագահի և ԱԺ պատգամավորի թեկնածուների:
… 2000-2002թթ. ՀԱՑԿ-ն իր գործունեությամբ հաստատուն և ուրույն տեղ գրավեց Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտում՝ որպես ազգայնական գործուն կառույց, և «Ազգայնական ակումբ»-ի, «Նժդեհյան Ցեղակրոն» կուսակցության ու «Հայ Դատ» կազմակերպության հետ որոշակիացրեց Հայաստանի դասական ազգայնական դաշտը: Սերտ համագործակցություն ծավալվեց նաև ՀՀ «Հայ-Արիներ» Հայկազունների ազգային (սկաուտական) միության, «Արորդաց Ուխտ» համայնքի, Հայաստանի ժողովրդային շարժման (ՀԱՀԲ-ի (ASALA) հասարակական-քաղաքական թև), «Մաշտոց միավորման» հետ՝ Հայաստանի հանրակրթական ու այլ ուսումնական հաստատություններին, հայագիտության և լեզվաքաղաքականության ոլորտին առնչվող հարցերում: Ամենատարբեր կազմակերպությունների հետ մասնակցեց ՀՀ կյանքի տարաբնույթ անցուդարձին (հանրահավաքներ, երթեր, ցույցեր, իրավական և սոցիալական պաշտպանության հարցեր, տոնակատարություններ, գիտաժողովներ, ասուլիսներ և այլ միջոցառումներ, որոնցից նշանակալիցը՝ հազարամյակներ հետո Արագածից (Արեգակից բռնկված) բերված Նավասարդյան խաղերի կրակն էր և Հայաստանի Արիական ուժերի գիտապատմամշակութային համաժողովը): Առավել աշխույժ գործունեություն ծավալվեց նաև՝ ՀՀ-ում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության և սփյուռքահայ շրջանակների հետ:
ՀԱՑԴ-ՀԱՑԿ-ն համակիր և օժանդակ անդամների մեծ շրջանակ ունեն Երևան, Աբովյան, Հրազդան, Չարենցավան, Եղվարդ, Նոր-Հաճըն, Բյուրեղավան, Վանաձոր, Ստեփանավան, Ալավերդի, Աշտարակ, Ապարան, յումրի, Ամասիա, Կապան, Սիսիան, Եղեգնաձոր, որիս և այլ քաղաքներում ու գյուղերում, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Լոռու և այլ մարզերում, նաև՝ Արցախում (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Քաշաթաղի մարզ), Վրաստան (Ջավախք) և սփյուռքահայության մեջ (ԱՄՆ, Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա, Կանադա, Ֆրանսիա, Հունաստան, Կիպրոս, Մեծ Բրիտանիա, երմանիա, Շվեդիա, Իրան, Լիբանան, Սիրիա, և այլն): Ներկայումս այս բոլոր կառույցները մտել են Հայ Արիական Միաբանության մեջ:
Շուրջ յոթ տարվա հասարակական և քաղաքական գործունեության արդյունքում ՀԱՄ-ը որպես միասնական կառույց սկսեց հանդես գալ 2000թ.-ին, սակայն, վերջնականապես ձևավորվեց ու կազմակերպվեց 2002թ. հունվարին՝ ստեղծելով իր երագույն Խորհուրդն ու Ազգային Խորհուրդը: Մինչ այդ, 1999թ. սկզբներին հռչակված Հայ Արիական Բռունցքը նույնպես նպաստեց ՀԱՄ-ի ստեղծմանը: ՀԱՄ-ն ընդգծված Հայկականությամբ և Համաարիականությամբ առաջնորդվող Հայկական արմատական-ազգայնական կառույց է, որն առավելապես հայ անիշխանական (անարխիստական) կեցվածք և ուղղվածություն ունի: Ազգայնական, անիշխանական գաղափարաբանությունը հենված է հավիտենարժեք հասկացությունների, ազգային և համատիեզերական համադրելի օրինաչափությունների վրա և ոչ՝ իրավիճակային մարդադիր-մարդատյաց օրենքների, ուստի բխում է անկասելի և շարունակական ԲՆԱՊԱՇՏԱԿԱՆ ընթացքից՝ Բնակրոնությունից (բնակրոն՝ բնությունը (բնական օրենքները) կրող, ինչպես ցեղակրոնության դեպքում՝ ցեղակրոն՝ ցեղը (գենը) կրող): Իսկ առկա բոլոր ձևախեղումները ժամանակավոր երևույթներ են, խստագույնս պատժելի ՏԻԵԶԵՐՔԻ կողմից…
ՀԱՄ-ը որդեգրել է զուտ Հայկական ավանդական ազգայնական գաղափարներն ու ուսմունքները, հատկապես՝ Նժդեհյան Ցեղակրոնությունը. ՀԱՄ-ը քաղաքականապես պաշտպանում է Հայ Դասական Ազգայնականության շահերը: 2002թ. փետրվարից ՀԱՄ-ը որպես իր պարբերական հրատարակում է «Հայ-Արիներ» ամսաթերթը, իսկ մարտից՝ նրա եռամսյա հավելված «Հայեր»-ը, որոնք մեծապես նպաստեցին հայ ազգայնական գաղափարների տարածմանը:
ՀԱՄ-ի կառույցում ընդգրկված են.
1.Հայ Արիական-Ցեղապաշտական Կուսակցությունը (ՀԱՑԿ, վերագրանցումից հետո՝ Հայաստանի Հայ-Արիական Կուսակցություն (ՀԱԿ)).
2.Հայ Արիական-Ցեղապաշտական Դաշինք հասարակական կազմակերպությունը (ՀԱՑԴ).
3.Հայ-Արիական կենտրոնը՝ իր մարտարվեստների, մարմնակրթական և ստեղծագործական խմբերով.
4.«Հայ-Արիա» շաբաթաթերթը (ՀԱՑԿ և ՀԱՑԴ համատեղ պաշտոնաթերթ).
5.«Հայ-Արիներ» ամսաթերթը (ՀԱՄ պաշտոնաթերթ).
6.«Հայ-Արիներ»-ի «Հայեր» եռամսյա հավելվածը.
7.Հայ-Արիական ուսանողական ակումբը.
8.Հայ-Արիներ երիտասարդական ակումբը.
9.Հայ-Արորդիներ մանկապատանեկան ակումբը.
10.ՀԱՑԿ – ՀԱՑԴ-ի «Արցախյան պատերազմի մասնակիցների» խորհուրդը.
11. Արիական հետազոտությունների կենտրոնը.
12. «Արիական Արահետ» արտադրա – տնտեսական կազմակերպությունը.
ՀԱՄ-ը ունի նաև անհատ միաբան անդամներ, համակիր և օժանդակ լայն շրջանակներ:
ՀԱՄ-ը որպես կայացած կառույց առաջին անգամ լրջորեն դրսևորվեց 2003թ. ՀՀ Ազգային Ժողովի ընտրություններում: Մինչ այդ, մի փորձ եղավ ազգայնական ուժերին համախմբելով մասնակցել ՀՀ նախագահական ընտրություններին, սակայն, դրամական միջոցների և որոշակի այլ պատճառներով դա տեղի չունեցավ: Չնայած համախմբվել էին բազմաթիվ ուժեր՝ Հայ Արիական Միաբանություն, «Հայ Դատ» կազմակերպություն, «Ազգային Վերածննդի», «Նժդեհյան Ցեղակրոն», «Նոր Երկիր», «Հայհավաք» կուսակցություններ, «Ազգայնական Ակումբ», «Մաշտոց Միավորում», Աբովյանի Ազգային Ուժերի Միացյալ Դաշինք, Հայ Կանանց Դաշինք, Հայկական Ժողովրդային Շարժում և այլն:
2003թ. հունիսի 16-ին ՀԱՄ-ի նախաձեռնությամբ ստեղծվեց Հայ Ազգայնական Ճակատը (ՀԱՃ), որում ընդգրկվեցին՝ Հայ Արիական Միաբանությունը, Հայարիական Միասնական Բռունցքը, Հայաստանի Ազգայնական կուսակցությունը, «Մեկ Ազգ» կուսակցությունը, «Մաշտոց Միավորում» կազմակերպությունը, Աբովյանի Ազգային Ուժերի Միացյալ Դաշինքը, Երիտասարդական ռազմահայրենասիրական միությունը, «Կոմանդոս» հ/կ-ի խորհրդի անդամներ: ՀԱՃ-ը ուներ «Հայրենիք-Սփյուռք կապերի» հանձնաժողով, Արցախյան պատերազմի մասնակիցների խորհուրդ, երիտասարդական խորհուրդ, ակումբ (որտեղ հավաքվում էին անհատ ազգայնականներ) և աշխատանքային հանձնաժողովներ: Իսկ հունիսի 26-ին ՀԱՄ-ը նախաձեռնեց Ազգային Համաձայնության Խորհրդարանի (ԱՀԽ) ստեղծումը, որի մեջ ընդգրկվեցին՝ Հայ Արիական Միաբանությունը, Հայարիական Միասնական Բռունցքը, «Մաշտոց Միավորում» կազմակերպությունը, Աբովյանի Ազգային Ուժերի Միացյալ Դաշինքը, Հայաստանի Կոմունիստների Միություն կուսակցությունը, Ցեղասպանության դեմ պայքարող պատերազմի և աշխատանքի վետերանների միությունը, Հայ ժողովրդի փրկության կոմիտեն, «Ինտելեկտ ասոցիացիա» կազմակերպությունը, Հայաստանի Սոցիալ-էկոլոգիական կուսակցությունը, Հիմնարար գիտությունների Հայկական կենտրոնը, Մշակույթի աջակցման և ռազմավարության կենտրոնը, Ծխելու դեմ պայքարող միությունը, Հայաստանի Ազգայնական կուսակցությունը, «Մեկ Ազգ» կուսակցությունը, Երիտասարդական ռազմահայրենասիրական միությունը, «Փառապանծ մարտիկներ» ռազմահայրենասիրական միությունը, «Քաշաթաղ» հասարակական կազմակերպությունը, ԱՀԽ երիտասարդական կազմակերպությունը: ԱՀԽ-ն փորձեց ծավալվել նաև որպես շարժում և ստեղծեց «Զարթոնք» Ազգային Շարժում (ԱՇ), որն էլ ձևավորեց ԱՇ «Զարթոնք» կոմիտե (Արմեն Ավետիսյան, Սիմոն Կամսարական, Սամվել Հարությունյան): Ազգային Շարժումը չծավալվեց, սակայն ԱՀԽ-ն շարունակում է գործել: Այստեղ ընդգրկված են ուժեր, որոնք գաղափարապես և սոցիալ-տնտեսական մոտեցումներում ամբողջացնում են հայոց քաղաքական դաշտը. ազգայնականներ, ժողովրդավարներ, ռազմա-հայրենասիրական ուղղության ներկայացուցիչներ, կոմունիստներ, սոցիալիստներ, լիբերալ-ազատականներ, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ:
2003թ.-ի նոյեմբերի 22-ին Հայ Արիական Միաբանությունը, Բազմաճյուղ երիտասարդական («ԲԵՄ») միավորումը և «Ավետյաց Երկիր» հասարակական կազմակերպությունը ազդարարեցին «ալիս ենք ազգային գիտակցության» (ԱՀ) Մտավորական Շարժումը, որը քննարկումների արդյունքում վերածվեց «Գիտակից Ազգային Համաձայնություն»-ով: Դեկտեմբերին ԱՀ-ին միացան նաև Երիտասարդ կինոգործիչների միությունը, Ազգային Համաձայնության Խորհրդարանը և անհատ մտավորականներ: Այժմ ԱՀ-ի անդամներն ավելի շատ անհատ մտավորականների հետ են հարաբերվում:
2004թ.-ին էլ ՀԱՄ-ը՝ ի դեմս Հայ-Արիական կուսակցության, շարունակում է Հայաստանի և Սփյուռքի հայ ազգայնական կառույցների համախմբման աշխատանքները՝ «Հայ Դատ» կազմակերպության, «Ազգային Վերածննդի» կուսակցության, Հայրենիք-Սփյուռք միության, «Մաշտոց Միավորում» կազմակերպության, «Նժդեհյան Ցեղակրոն» կուսակցության և այլ ուժերի հետ: Իր հասարակական-քաղաքական, գաղափարախոսական գործունեությանը ՀԱՄ-ն ավելացրել է նաև իրավապաշտպանական ու հոգևոր-հավատամքային գործունեությունը: Այս առումով ՀԱՄ-ը մեծ պայքար է ծավալել սոցիալական ապահովության քարտերի համակարգի ներդրման՝ մարդկանց համարակալման («Սոցիալական ապահովության քարտերի մասին» և «Անհատական տվյալների մասին» ՀՀ օրենքների) դեմ և 2004թ. հունվարին ստեղծվեց «Ընդդեմ Մարդկանց Համարակալման» միավորումը (Հայ Արիական Միաբանություն, «Մխիթարիչ» հասարակական բարեգործական կազմակերպություն, Հայաստանի հակագլոբալիստական միավորման, Արթուր Հովհաննիսյան – լրագրող, Սուրեն Պողոսյան – ՀՀ գրողների միության անդամ, բանաստեղծ, «Գոյ» բարեգործական հիմնադրամ, Հայաստանի սոցիալ-էկոլոգիական կուսակցություն, Հայ եկեղեցասիրաց տիկնանց պատմամշակութային միություն, Հայ կանանց դաշինք, «Քարավան-88» հասարակական բարեգործական կազմակերպություն, «Հայոց Տուն» միություն, «Խաղաղության ավետիս» հասարակական կազմակերպություն, «Հայկական սահմանադրական իրավունք» միություն…), որը ՀՀ բնակչությունից հավաքեց ավելի քան 100.000 ընդդեմ համարակալման ստրոագրություն: ՀԱՄ-ը նախաձեռնել է նաև զոհված, վիրավոր և հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքների սոցիալական և իրավական պաշտպանության նախաձեռնող խմբի ստեղծումը և այլն:
2005թ. ՀԱՄ-ը նախաձեռնել է ազգային արժեքների պաշտպանության, հայկական դիմադրական շարժման ստեղծումը, ՀՀ քաղաքական դաշտի բարոյականացման գործընթացը: Առավել նպատակային գործունեություն է ծավալվել նաև ՀՀ և Սփյուռքի ազգայնական քաղաքական դաշտում:
2006թ. ՀԱՄ-ը կարևորել է հատկապես ազգի սոցիալական պաշտպանվածության խնդիրը, իր գրասենյակում պարբերաբար հավաքներ է կազմակերպել ի պաշտպանություն Հյուսիսային պողոտայի, Կոնդի, Բուզանդի փողոցի, Կոզեռն թաղամասի, Դալմայի այգիների տարածքի բնակիչների, ինչպես նաև տարբեր կարգի ազատամարտիկների ու «թափառող բրոքերներից» տուժած ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար:

Հայ Արիական Միաբանության
Գերագույն Խորհուրդ