Խորագրերի պահոցը. Արվեստ

Արվեստ բաժնում մտեք «Հայկական Երաժշտություն» ենթաբաժինը:

Այցելե՛ք եւ օգտվե՛ք հայ արիների www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»… Մշակութային օջախներն օգոստոսին չեն փակվի… «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցանակակիրները հայտնի են… Հայտնի են նաեւ «Արմենիա» առաջին միջազգային մրցույթի հաղթողները… Արցախում հեղինակային ֆիլմերի փառատոն է բացվել… Մշակութային, սպորտային եւ կրթական անցուդարձ Ջավախքում… «Ուդուլի» տոլման հաղթող է ճանաչվել միջազգային փառատոնում… «Ավրորա» մրցանակի համար առաջադրումներ կարելի է կատարել մինչեւ 2017թ. սեպտեմբերի 8-ը – Հաջորդ «Ավրորա»-ն՝ 2018-ի հունիսին… Հայաստանի ձեռքբերումները բարձր են գնահատվել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման աշխատանքներում… Հայաստան է բերվել քաղցկեղով հիվանդների բուժման ամենավերջին սերնդի համակարգ…

Մշակութային օջախներն օգոստոսին չեն փակվի

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հուլիս եւ օգոստոս ամիսներին կշարունակվեն ներկայացումները: Հուլիսի 13-ին կներկայացվեն «Կարմեն Սյուիտ» (Ժ. Բիզե-Ռ. Շչեդրին) եւ «Լորկիանա» (Իսպանական ժողովրդական երաժշտություն) բալետային բեմադրությունները: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի հանրային կապերի բաժնի հաղորդմամբ, օպերային թատրոնում ներկայացումները կշարունակվեն նաեւ օգոստոսին, իսկ հոբելյանական 85-րդ թատերաշրջանը կմեկնարկի սեպտեմբերից:

Մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօրվա խորհրդակցությանը հայտարարել է, որ եթե օգոստոսին որևէ թատրոն իր դռները փակի եւ ամբողջ կազմով արձակուրդ վերցնի, այդ թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը տույժի կենթարկվեն:

«Օգոստոսն աշխատելու լավագույն ամիսն է, եւ որեւէ մեկը չպետք է փակի իր դռները հանդիսատեսի առջեւ։ Եվ ոչ միայն թատրոնները, որեւէ համերգասրահ կամ ցուցասրահ չպետք է փակվի։ Աշխատեք արձակուրդային հերթագայությամբ»,- ասել է նա:

«Ոսկե ծիրան» Երեւանի 14-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները հայտնի են

Կինոփառատոնն ամփոփեց  մրցութային ծրագրերի արդյունքները: Հուլիսի 16-ին «Մոսկվա» կինոթատրոնում ժյուրիի կազմը փառատոնի փակման հանդիսավոր արարողության ընթացքում հայտարարեց մրցանակակիրներին:  Փակման արարողությունը նշանավորվեց նաեւ «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի կողմից Ռեժիսոր Ջո Բեռլինգերին «Վարպետ» հատուկ մրցանակի հանձմամբ: Միջոցառումը եզրափակվեց Բեռլինգերի «Բնաջնջման մտադրություն» (2017) ֆիլմի ցուցադրությամբ:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. «Ցանկալի Դուրգան», ռեժ. Սանալ Կումար Սասիդհարան (Հնդկաստան)

ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ«Արաբիա», ռեժ. Աֆոնսու Ուչոա/Ժուան Դումանս (Բրազիլիա)

ԺՅՈՒՐԻԻ ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ. «Վեսթերն», ռեժ. Վալեսկա Գրիզեբախ (Գերմանիա /Բուլղարիա/Ավստրիա)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ«Ուրվականների որս», ռեժ. Ռաեդ Անդոնի (Ֆրանսիա/Պաղեստին/Շվեյցարիա/Քաթար)ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ. «Դերդո մայրիկը եւ ընկուզենին», ռեժ. Սերդար Օնալ (Թուրքիա/Հայաստան)

ԺՈՒՐԻԻ ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ. «Գյուղացիներ», ռեժ. Ցվետան Դրագնև (Բուլղարիա)

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ

Խաղարկային

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. «Դոնալդը լաց եղավ», ռեժ. Քրիս Ավետիսյան (ԱՄՆ)

ԺՅՈՒՐԻԻ ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ ԴԵՐԱԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ. Սամվել Թադևոսյան, «Կյանք ու կռիվ», ռեժ. Մհեր Մկրտչյան (Հայաստան)

Վավերագրական

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ.  «Ձյուն կար», ռեժ. Թամարա Ստեփաանյան (Ֆրանսիա/Հայաստան/Լիբանան)

ԺՅՈՒՐԻԻ ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ. «Օրիժին», ռեժ. Աշոտ Մկրտչյան (Հայաստան)

Կարճամետրաժ

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. «Ջրի երեսին մնալ», ռեժ. Էրիկ Շահինյան (ԱՄՆ)

Հրանտ Մաթեւոսյանի անվան մրցանակ լավագույն սցենարի համար. «Դոնալդը լաց եղավ»,ռեժ. Քրիս Ավետիսյան (ԱՄՆ)

FIPRESCI ԺՅՈՒՐԻԻ ՄՐՑԱՆԱԿ

«Անկաշառը», ռեժ. Մոհամադ Ռասուլոֆ (Իրան)

Օրակարգը սպառվել է. «Ոսկե ծիրան» միջազգային 14-րդ կինոփառատոնը հրաժեշտտվեց մայրաքաղաքին

Երեւանի կինոտոնի տարեգրությունն ավելացավ եւս մեկ տարով:   Շարունակել կարդալ

Հայի անփոփոխ գենը եւ աստվածային լեզուն – Հեռու չէ այն օրը, երբ արդեն օտարը կհաստատի հայ գենի արարչակնիք բացառիկությունը՝ հայի գենը չի ոչնչանում եւ չի ծերանում… Թերի մարդը չի կարող անթերին ընկալել… Դանիայի Բնական պատմության թանգարանի Երկրագենետիկայի կենտրոնի հետազոտողները պարզել են՝ հայուհիների միտոքոնդրիումային ԴՆԹ-ն վերջին 8 հազար տարիներին գործնականում չի փոխվել… Այլազգի գիտնականները հավաստում են՝ հայերը Հայկական լեռնաշխարհի միակ բնիկներն են… Հայերենը համարվել է ինչպես քրմական լեզու, որ ծածկագրերի բնական հիմք ունի, այնպես էլ աստվածների հետ խոսելու լեզու…

«Լուսանցք»-ի առանցքային թեմաներից է հայոց ինքնության վերաիմաստավորումն ու ինքնաճանաչողության նպաստումը, ինչը պարբերականն անում է իր առաջին համարից սկսած: Հայոց գենը՝ ծինը, այդ բացահայտումների համապատկերում ամենակարեւորներից է, եւ միշտ տեղ ունի թերթի էջերում:

Հատկապես Հայ Արիական Միաբանության տեսակետները առանձնակի են ներկայացվել, որում արժեւորվել է ոչ միայն հայկական գենի ինքնատիպությունը-բացառիկությունը, այլեւ դրանից բխող իրողությունները մարդու, ազգի եւ պետության կյանքում, ազգային եւ միջազգային հարաբերություններում: Պատասխաններ են հնչել, թե ինչի է ընդունակ զտարյուն գենը (իմա՝ տիեզերագենը) եւ ինչի՝ խառնագենը:

Երբ հայն է ներկայացնում իր գենի բացառիկությունը եւ արարչակնիք լինելը, օտարներից առաջ որոշ հայեր են իրենց «մեյդան» նետում այդ ամենը մերժելու համար, կարծես հակահայի կաղապարի մեջ են հայտնվել… Մեզ համար դա հստակ պատասխան ունի՝ գենապիղծ զանգվածն իր կամքից անկախ նույնիսկ կընդդիմանա այն ամենին, ինչը բնածին մաքուր հայի տեսլականն է ի հայտ բերում… Մեզ մեղադրում են հայ տեսակի ծագման եւ բնածին արժեքային համակարգի գերագնահատման մեջ (ինչն իրենց բարդույթի հետեւանք է պարզապես), իսկ իրենք իրականում տասնապատիկ անգամ թերագնահատման մեջ են ընկղմված… Նրանք նույնիսկ օտարների ճշմարիտ դիրքորոշումներն են միտումնավոր հայամետ համարում եւ ընդդիմանում, չնայած ոչ ամպագոռգոռ խոսքերով են բավարարվում այս դեպքում, իսկ չընդդիմանալ չեն կարողանում հենց խառնագեն լինելու հանգամանքով պայմանավորված…

Թերի մարդը չի կարող անթերին ընկալել…

Հայի գենի առանձնահատկությունների  մասին պարբերաբար խոսում են աշխարհի գիտնականները այս կամ այն մայրցամաքի պատմական ու հնագիտական ուսումնասիրություններից տվյալներ վերցնելով, կամ հենց հայի՝ հազարամյակների շունչ ունեցող հնածոների հետազոտման արդյունքներից ելնելով:   Շարունակել կարդալ

Ընտանիքում ապրելու իրավունքը պետք է ոչ թե որպես կարգախոս հնչի, այլ լինի առարկայական (ինչպեսեւ՝ երեխաների պաշտպանությունն ու տարեցների խնամքը)… «Բարեկամություն» պարախումբը մասնակցելու է Dbayeh միջազգային փառատոնին… ՀՀ սահմանդրության եւ ՀՀ պետական խորհրդանշաններին նվիրված տոնական քայլերթ… Զոհվածների հերթական հուշարձանը… Հարկման բազայի քայքայումը կանխելու կոնվենցիան կստորագրի նաեւ Հայաստանը… Գիտությունների պետական կոմիտեն ոտնահարել է գիտնականների իրավունքները… Ոստիկանությունը կոչ է անում չտարածել չճշտված լուրեր եւ լինել անկողմնակալ… Այլ լուրեր…

Ընտանիքում ապրելու իրավունքը պետք է ոչ թե որպես լոզունգ հնչի, այլ լինի առարկայական

«Ապաինստիտուցիոնալացումը եւ երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքը պետք է ոչ թե որպես լոզունգ հնչի, այլ լինի առարկայական, ունենա համապատասխան ենթակառուցվածքներ, զարգացած այլընտրանքային ծառայություններ, ընտանիքներին աջակցության փաթեթներ»,- այս մասին հայտարարել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստում:  Նա վստահություն հայտնեց, որ  այս առումով գործընկեր կազմակերպությունները կանգնելու են բարփոխումների կողքին:

«Քանի որ դուք հասարակության լայն շերտերի կարծիք եք ներկայացնում, մենք շատ ավելի շահագրգիռ ենք, որպեսզի դուք՝ որպես խորհրդի անդամներ, առավել ակտիվ մասնակցություն ունենալով այն հիմնական բարեփոխումներին, որոնք այսօր իրականացվում են սոցիալական պաշտպանության ոլորտում, ձեր անմիջական ու առարկայական ներդրումն ունենաք»,- նշել է  նախարարը:

Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, հանդիպմանը քննարկվել է Խորհրդի երկամյա գործունեության ծրագիրը, որը խորհրդի աշխատանքները դարձնելու է կանոնակարգված եւ հնարավորինս մոբիլ ու աշխատունակ: Անդրադառնալով օրակարգում ներառված երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ հարցին, նախարարը նշել է, որ այսօր այդ աշխատանքները լայն թափով ընթանում են եւ յուրաքանչյուրի ներդրումը, առաջարկություններն ու առարկությունները չափազանց կարեւոր են այդ փուլում:

Այնուհետեւ նախարարի տեղակալ Աշոտ Մարգարյանը, ներկայացնելով երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու առկա իրավիճակը, նշել է, որ երեխաների իրավունքների պաշտպանության ռազմավարությունը մշակելիս նախարարությունն աշխատել է բոլոր շահագրգիռ կողմերի հետ եւ հնարավորինս բոլոր կարծիքներն ու առաջարկները տեղ են գտել ռազմավարության մեջ:

«Ամրագրված տեսլականը շրջադարձային փոփոխություն է բերելու երեխաների պաշտպանության ոլորտում, մասնավորապես որդեգրվել է մարզ առ մարզ մոտեցումը, այս պահին սկսել ենք Լոռու մարզից»,- նշել է նախարարի տեղակալը:   Շարունակել կարդալ

Հայ Արիական Տոնացույցը՝ Արարչակնիք Գաղտնիքների Բանալի – Սա այլեւս պարտադիր Տոնացույց է հայ արիականների Քրմական դասի համար, որ կիրառվում է տոնական ու ծիսական բոլոր միջոցառումները կազմակերպելիս… Մարդը պարտադիր ունի Ազգային պատկանելություն, ունի Աստվածներ, ունի իր Տեսակն Արարող Գերէություն, որ Տիեզերքի Արարիչն է…

Մինչեւ 2012թ. ոչ ամբողջական Տոնացույցն էր ուղենիշը արիադավան տոների եւ ծեսերի անցկացման, որն ամբողջացավ այդ տարի՝ Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախումբի արտահերթ նիստում, երբ հայ արիականների առաջնորդ Արմեն Ավետիսյանը ներկայացրեց ամբողջականացված Հայ Արիական Տոնացույցը:

Այստեղ վերականգնված էին բոլոր 8 Հայ Աստվածների տոները, ինչպես նաեւ Տիեզերակարգին առնչվող եւ դեպի Արարչակարգ տանող հավատի տոներն ու ծեսերը: Սա է Հայոց Հավատի հնարավորինս վերականգնված Տոնացույցը, որտեղ տարվա կտրվածքով՝ ամեն ամիս արձանագրված են տոներ ու հիշատակի օրեր:

Սա այլեւս պարտադիր Տոնացույց է հայ արիականների Քրմական դասի համար, այն կիրառվում է տոնական ու ծիսական բոլոր միջոցառումները կազմակերպելիս:

Հայ արորդիները քրիստոնեության ներխուժումից հարյուրամյակներ անց վերականգնել էին միայն 4 Հայ Աստվածների տոներ եւ Հիշատակի մի շարք օրեր, որոնք չէին ամբողջացնում Հայ Աստվածների եւ Տիեզերքի Արարչի ներկայությունը Հայոց Հավատի հետեւորդների հոգում, ինչը նաեւ չէր հստակեցնում Տիեզերքի Արարչի գոյությունը եւ Հայ Աստվածային Համակարգի իրողությունը:

Հայ Արիական Տոնացույցի արձանագրումից հետո ավելի առաջնային դարձավ Արարչի ու Աստվածների արարման եւ գործառույթների ներկայացման հավատամքային մեկնաբանությունը, որն էլ լրացուցիչ աշխատանքներ պահանջեց:   Շարունակել կարդալ

Կնշեն ողջախոհության Նանե Աստվածուհու տոնը – Հայ արիներն ու հեթանոս ազգայնականները կփառաբանն ինչպես Տիեզերքի Արարչին եւ Հայ Աստվածներին, այնպես էլ մեր փառահեղ նախնյաց, հայոց նպատակներին ու պայքարին զորավիգ լինելու եւ Երկնային ուժով Երկրային արդարությանը նպաստելու համար… (Ինչու է Սեւ ծովը փոխել է գույնը)…

Հայ Արիական Տոնացույցի վերականգնված տոներից մեկն էլ Նանե Աստվածուհու տոնն է:

Այսօր, հունիսի 23-ին Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի եւ Քրմական դասի նախաձեռնությամբ, նշվելու է Հայոց ողջախոհության Նանե Աստվածուհու տոնը (http://www.hayary.org/wph/?p=6382#more-6382Հայ արիները եւ համախմբված հեթանոս ազգայնականները նշեցին ողջախոհության Նանե Աստվածուհու տոնը):

Հայ արիները հյուրընկալության-լիառատության եւ վարդավառի-սիրո տոների միջեւ են նշում ողջախոհության Աստվածուհու տոնը եւ փառաբանում են Նանե Աստվածուհուն՝ ակնկալելով, որ իր ողջախոհությամբ կօգնի նաեւ տարվա հաջորդ կեսն անցկացնել առավել կազմակերպված եւ նպատակասլաց, նաեւ գալիք ձմռանը դիմակայելու պատրաստ:   Շարունակել կարդալ

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Աշխարհի տիրակալ՝ Հայկ-Կառավար (5-րդ մաս) – Իսկ աշխարհի հոգեւոր կենտրոնը Հայաստանում է… Հյուսիսում է գտնվում գլխավոր հոգեւոր կենտրոնը՝ Քարահունջը՝ Հայկ աստծո կացարանը, Հարավում՝ Էրիդու քաղաքը՝ Էա-Հայա աստծո տաճարը, որը կոչվել է Անդունդքի տուն…

Սկիզբը՝ թիվ 20-23-ում

http://www.hayary.org/wph/?p=6317Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Աշխարհի տիրակալ՝ Հայկ-Կառավար (1-ին մաս) – Երբ գիտական աշխարհում «տաբուացված» են Հայ, Հայկ, Հայաստան բառերը… Եթե Յահվե անունը կարդանք հակառակ ուղղությամբ, ապա կստացվի Եվհայ բառը – Ստացվում է՝ Յահվեն եւ հայ է եւ հրեա – Սա, իհարկե, համարենք կատակ… Իսկ այժմ խակ բառից, որը հայերենում նշանակում է չհասած, տհաս, անցնենք Խեք անվանը…

http://www.hayary.org/wph/?p=6341Աշխարհի տիրակալ՝ Հայկ-Կառավար (2-րդ մաս) – Երբ հին հայկական ձեռագրերի տեղեկույթը այլ աղբյուրների է վերագրվում… Երբ հին հայկական ձեռագրերի տեղեկույթը այլ աղբյուրների է վերագրվում… – Հայկը երկրի վրա Կեսար է՝ Կես-Աստված, դրա համար էլ նրա թվային արժեքը հավասար է 54-ի, իսկ երկնքում նա Աստված է՝ Կառավար, եւ նրա թվային արժեքը հավասար է 108-ի…

http://www.hayary.org/wph/?p=6353Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Աշխարհի տիրակալ՝ Հայկ-Կառավար (3-րդ մաս) – Երբ քարը գլուխ ու պորտ ունի՝ ոգի ու հոգի… Չարացած կինը հենց այդ գիշեր մի պարան է գործել եւ գաղտագողի նավը կապել կողքի ժայռից – Այդ պատճառով նավի չի կարողանում պոկվել ժայռից, վեր բարձրանալ ջրերի վրա եւ Նոյի տապանի պես հասնել Մեծ Մասիսի կատարին – Ավանդությունն ասում է, որ ծեր կինը նավը կապել է Հայեկ ժայռին…

http://www.hayary.org/wph/?p=6369Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Աշխարհի տիրակալ՝ Հայկ-Կառավար (4-րդ մաս) – Երբ բոլոր ճանապարհները բերում են Քարահունջ – Քարահունջում է գտնվում սուրբ Քարը («բեթիլ»)՝ «Աստծո տունը», որն հետագայում հրեաներն անվանեցին Վիֆլեեմ (Բեյտլեեմ, Հացի տուն) – Հայտնի է, որ «Հացի տուն» է կոչվել Հայկ-Օրիոն համաստեղությունը… Եվ Հնդկաստանն ինչպես որ է…

Հովիկ Ներսիսյանի «Հայկական լեռնաշխարհը ըստ Զրադաշտն ու իր ավեսթան» գրքում ասվում է. «Արամազդը (Հայր Արան) Վանգուի Դաիթիա (Որոտան) գետի հովտում ստեղծեց առաջին եւ լավագույն երկիրը՝ Ամիրիանա վաեջան: Այստեղ նա արարեց նախաստեղծ սրբազան կով (տավար) Եվագդաթին, որը Լուսնյակի նման սպիտակ էր, եւ բարձրությունն էր երեսունինը եղեգ, որից հետո միայն արարեց գայոմարդուն (հայոմարդուն), որը երեսուն տարի ապրեց: Ապա նրա սերմը 40 տարի գետնի տակ թաքնված մնաց, որից հետո ծլեց առաջին մարդկային զույգը բույսի կերպարանքով…»:

Զրադաշտը նույնպես ծնվել է Դարեջա (Դար) գետի կողքին, որ սնվում է Որոտանի ջրերով: Դար գետի շրջակայքում է գտնվում նաեւ Քարահունջ աստղադիտարանը:

Զրադաշտը (եթե այն իրոք անուն է) եւս մի հանելուկ է՝ կապված Քարահունջի հետ:

Գենոնի գրքում ասվում է, որ հանելուկային երկրի զորքը կոչվել է «Աղարտիի տամպլիերներ»:   Շարունակել կարդալ

Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից-www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ… Համաշխարհային ճանաչում ունեցող արտիստների մասնակցություն եւ թեժ մրցակցություն… Առնո Բաբաջանյանի անվան մրցույթ-փառատոնը… Մշակութային այլ լուրեր… «Հայ Բույս» 3-րդ փառատոնը… Տեղադրվել են «Աղբ չթափել» մակագրությամբ վահանակներ…

Համաշխարհային ճանաչում ունեցող արտիստների մասնակցություն եւ թեժ մրցակցություն՝ «Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնում

Հուլիսի 4-12-ը Երեւանում կայացավ «Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնը, որի ընթացքում եղավ ինչպես թեժ մրցակցություն, այնպես էլ մեծահամբավ երաժիշտների մասնակցություն։ Մրցույթ-փառատոնն անցկացվեց «դաշնամուր» մասնագիտությամբ։ Մրցութային փուլերին մասնակցելու համար ժամանելու էին երիտասարդ դաշնակահարներ (մինչեւ 34 տարեկան) աշխարհի տարբեր երկրներից՝ Ֆրանսիա, Գերմանիա, Չինաստան, Իրան, Սիրիա, Հարավային Կորեա, Ռուսաստան, Ղազախստան, Ղրղզստան, Վրաստան, Հայաստան։ Մրցույթը կանցկացվի երկու փուլով. դրանք տեղի կունենան Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում։ Մրցույթի ժյուրին ղեկավարում էր պրոֆեսոր Արմեն Բաբախանյանը։

Մրցույթ-փառատոնը ուղեկցվեց նաեւ կամերային եւ սիմֆոնիկ համերգային երեկոներով, որոնց ընթացքում ելույթ ունենցան՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային կամերային նվագախումբը, Խաչատրյան տրիոն, Աբգար Մուրադյան դուետը։ Ինչպես նաեւ՝ ջութակահարներ Ռոման Կիմը, Ֆյոդր Ռուդինը, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, դաշնակահարներ Նարե Արղամանյանը, Լիլիթ Գրիգորյանը։ Իսկ մրցույթ-փառատոնի փակման գալա համերգի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ելույթ ունեցավ աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովը։

«Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնն անցկացվում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի եւ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (European Foundation for Support of Culture) նախաձեռնությամբ։ Մրցույթ-փառատոնի գեղարվեստական ղեկավարն է Սերգեյ Սմբատյանը։ Մրցույթ փառատոնը կայանում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո։

Առնո Բաբաջանյանի անվան մրցույթ-փառատոնի դափնեկիրներն ու ժյուրիի անդամները հարգանքի տուրքն են մատուցել կոմպոզիտորի հուշարձանի մոտ

Այսօր Առնո Բաբաջանյանի անվան պատանի եւ երիտասարդ դաշնակահարների 4-րդ միջազգային մրցույթ-փառատոնի դափնեկիրները ու ժյուրիի անդամներն իրենց հարգանքի տուրքն են մատուցել Առնո Բաբաջանյանին՝ կոմպոզիտորի հուշարձանի մոտ: Ծաղկեդրման արարողությանը ներկա է եղել նաեւ կոմպոզիտորի որդին՝ Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի նախագահ՝ Արա Բաբաջանյանը:   Շարունակել կարդալ

Հայ արիները եւ համախմբված հեթանոս ազգայնականները նշեցին ողջախոհության Նանե Աստվածուհու տոնը…

Հայ Արիական Տոնացույցի վերականգնված տոներից մեկն էլ Նանե Աստվածուհու տոնն է:

Այսօր, հունիսի 23-ին Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի  Քրմական դասի նախաձեռնությամբ, նշվեց Հայոց ողջախոհության Նանե Աստվածուհու տոնը:

Հայ արիները հյուրընկալության-լիառատության եւ վարդավառի-սիրո տոների միջեւ են նշում ողջախոհության Աստվածուհու տոնը եւ փառաբանում են Նանե Աստվածուհուն՝ ակնկալելով, որ իր ողջախոհությամբ կօգնի նաեւ տարվա հաջորդ կեսն անցկացնել առավել կազմակերպված եւ նպատակասլաց, նաեւ գալիք ձմռանը դիմակայելու պատրաստ:

Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի քրմական դասի նախաձեռնությամբ, Հայ Ազգայնականների Համախմբման աջակցությամբ, տոնն այս անգամ նշեցին  Քարահունջում՝ հունիսի 22-ի ամառային արեւադարձի դիմավորման ծեսից մեկ օր հետո՝ կրկին արեւածագին՝ ինչպես միշտ:   Շարունակել կարդալ

Մեր փոստից.- Կարոտի խոհեր առ Մեծ Հայք… Հայ կնոջից՝ հայ տղամարդուն… Մեր կրոնը՝ համահայկականություն… Կգա՛ ժամանակը (Խաժականուշ Նավոյան, ԱՄՆ, Միսսիսիպիի համալսարան, ուսանում է մաթեմատիկա)…

Հայ կնոջից՝ հայ տղամարդուն

Կան աղքատ հայ տղամարդիկ: Բայց որ նաեւ հպարտ են:

Մի՛ խեղճացիր: Մենք չենք ուզում քո նյութականը, քո փողը, առեւտրականի ու գիտնականի ճարպկությունը, հնարամտությունն ու խելքը: Մենք ուզում ենք քո հանդուրժողականությունը, կարեւորն անկարեւորից զանազանելու ընդունակությունը, համախմբվելու, կազմակերպվելու թագապետական շնորհը, բանավեճի արվեստում հնարքներով չտարվելու հակումը:

Մենք ուզում ենք, որ հետ վերցնես քեզնից խլված քո զենքը (ինչպես անում ես արդեն) ու փոխանակես այն քո մյուս հմտությունների հետ, եւ քեզ երկրորդես՝ միավորվելով գաղափարի շուրջ, կազմակերպես քո ազգակիցներին, որովհետեւ ոչինչ աշխարհում այնքան կարեւոր չէ, որ քեզ բաժանի նրանցից, նույնիսկ քո կարծիքը: Եղիր ընդհուպ մինչեւ անշունչ առարկա՝ առանց կարծիքի, ու մի փայլիր քո մտքի գեղեցկությամբ, հիացիր նրանց մտքով:

Իսկ գաղափարը կրոնի վերածված մեր ազգությունն է:

Հայկականությա՛ն կրոնի:

Եթե բոլորս սա ենք ուզում, ապա կարեւոր չէ՝ ով ինչպես է սա պատկերացնում:

Մենք ուզում ենք, որ դու կռվես՝ ուղղակի ու հստակ, առանց որեւէ գեղեցիկ, բացառիկ ու ինքնատիպ տրամաբանվածության, իսկ հետո՝ նստիր մեր ուսերին ու ոչինչ մի արա:

Մեկ անգամ կռվիր, ու տասը տարի ոչինչ մի արա: Այնպիսի արշալույս կբացվի, որ մինչեւ մեռնելներս կաշխատենք առանց հանգստի:

Եթե աշխատելու ենք Մեծ Հայքում ու Մեծ Հայքի համար:   Շարունակել կարդալ

Վանատուր Աստծո տոնը՝ Արեւմտյան ու Արեւելյան Հայաստանների ժամանակավոր սահմանագլխին

Հայ արիները այսօր արեւածագին՝ Շիրակի մարզում՝ Հայաստանի Արեւմտյան եւ Արեւելյան արհեստական ու ժամանակավոր սահմանագծային հատվածներից մեկում նշեցին Հայոց Վանատուր աստծո տոնը:

Տարիներ առաջ հայ արիների վերականգնած ու վերաիմաստավորած տոներից մեկն է Հայոց հյուրընկալության Աստված Վանատուրի տոնը: Եվ արդեն պարբերաբար տոնվում են Հայ Աստվածների բոլոր տոները՝ համապատասխան ծիսակարգով ու տոնականությամբ: Սա հայ արիներին հաղորդում է հազարամյակների հայոց շունչն ու հավատի ոգին, զորացնում հային ու հայի Աստվածներին: Երբ գարնան եռուզեռն իր ընթացքի մեջ է մտնում, հայ արիական օջախներում նոր թափ է ստանում հյուրընկալությունն ու հյուրասիրությունը: Հայոց հյուրընկալության երաշխավորն ու հովանավորը Վանատուր Աստվածն է՝ հայ օջախների պահապանը: Գարնանային տոնական հաջորդականությունն իր բնական սահմանագլխին է հասնում հենց Վանատուրյան տոներին: Հայ արիները հյուրընկալ դռները բաց փառաբանում են Վանատուր Աստծուն, որ հայ օջախները միշտ հյուրընկալ պահի եւ հայոց երկիրն էլ լի ու առատ դարձնի…   Շարունակել կարդալ

Հայոց հյուրընկալության Վանատուր Աստծո տոնը՝ Հայոց մեծ տան վերամիավորման արարողությամբ – Հայկական Լեռնաշխարհը՝ Հայոց Հայրենիքը՝ Հայի Մեծ Տունն է, Իսկ Հայոց Տան հովանավորը Վանատուր Աստվածն է… «Եռատոն. Մայիսյան հաղթական տոները՝ դեպի Հայ Դատի ակունքներ»…

Վանատուր Աստծո տոնը՝ Հայոց մեծ տան վերամիավորման արարողությամբ

Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոնից «Լուսանցք»-ին տեղեկացրեցին, որ հերթական անգամ կնշվի Վանատուր Աստծո տոնը մայիսի 13-ին:

Հաղորդագրությունում ասված է. «Զարմանալի էր, որ հարյուրամյակներ շարունակ հայ ընտանիքի ավանդույթները պահպանող հայությունը չէր հիշում Հայոց հյուրընկալության, օջախի, ընտանիքի Աստված Վանատուրի տոնը: Մայր Անահիտի, Վահագն ու Միհր Աստվածների եւ Աստղիկ Աստվածուհու տոներն էին մնացել ավանդապաշտ հայի հիշողության մեջ, այն էլ՝ Զատիկը, Տրնդեզն ու Վարդավառը հեթանոսական սովորույթներով նշելու պատճառով… Հատուկ էր մնացել միայն Վիշապաքաղ Վահագնի երկրային վերածննդի տոնը, քանզի հայի գենը եղել ու մնում է հենված արդար ու բարի ուժի հիմքի վրա:

Հայը չէր մոռացել արիադավան Զատիկի ձվերը բնության գունագեղությանը ներդաշնակ ներկելը եւ ամենուր տարածված ձվախաղը, Տրնդեզի կրակները վառելն ու վրայից թռչելը, Վարդավառին համատարած ջրոցի խաղալը եւ այլն… ինչքան էլ եկեղեցին այլ բան էր քարոզում, որոնք բացառապես կապված էին Քրիստոսի այս կամ այն հայտնության կամ նման այլ բանի հետ: Եվ հայը նաեւ Հայաստանյայց (Հայաստան այցելած,- ինչը մեղմ է ասված, իրականում Հայաստան ներխուժած) առաքելական եկեղեցուն պարտադրեց Զատիկի ձվերը ոչ միայն կարմիր ներկել, Տիառնընդառաջին էլ վահագնյա կրակներ վառել, իսկ Վարդավառին հարգել սրբազան ջրի խորհուրդը…

Վերջին տարիներին հայ արիները եւ համախմբված հեթանոս ազգայնականները վերականգնեցին բոլոր Հայ Աստվածների տոները եւ արդեն պահպանվածի՝ Աստվածամայր Անահիտի, Աստվածներ Վահագնի ու Միհրի եւ Աստվածուհի Աստղիկի տոներին ավելացան եւս 4-ը՝ լրացնելով 8 Աստվածների խորհուրդները, նաեւ՝ Աստվածահայր Արայի, Աստվածուհի Նանեի, Աստվածներ Տիրի եւ Վանատուրի տոները:   Շարունակել կարդալ

Հայաստանը՝ հեթանոսական եւ քրիստոնեական պատմական սահմանին – BBC-ին ծանոթացրել է Հայաստանի հեթանոսական եւ քրիստոնեական անցյալին, ավանդություններին ու մշակութային ժառանգությանը… Արցախի միջազգային ճանաչումը՝ Հարավային Կովկասում խաղաղության գրավական՝ համոզված է Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը…

Հայաստանը՝ հեթանոսական եւ քրիստոնեական պատմական սահմանին

Բրիտանական հեղինակավոր BBC լրատվական գործակալությունն ընթերցողներին ծանոթացրել է Հայաստանի հեթանոսական եւ քրիստոնեական անցյալին, ավանդություններին ու մշակութային ժառանգությանը:

Հոդվածում անդրադարձ է կատարվել հազարամյակների հայկական մշակույթի հեթանոսական անցյալին, բովանդակությանն ու էությանը, ավելի հանգամանալից ներկայացվել են Գառնու հեթանոսական տաճարը եւ Քարահունջի աստղադիտարանը:

«Գառնիից հյուսիս-արեւելք գտնվում է Գեղարդի վանքը, որը եւս ներառված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: Ըստ ավանդության՝ առաջին վանքը հիմնվել է 4-րդ դարի սկզբին, երբ Հայաստանում քրիստոնեությունը հռչակվել է պետական կրոն։ Այն հայտնի էր որպես «Այրիվանք» կամ «Քարայրների վանք»։ Վանքի հիմնադրումն, ավանդաբար, վերագրում են հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչին: «Գեղարդ» անվանումը բացատրվում է նրանով, որ այնտեղ 500 տարի պահվում էր սուրբ Գեղարդը՝ այն նվիրական նիզակը, որով Գողգոթայում հռոմեացի հարյուրապետը խոցել է խաչված Քրիստոսի կողը»,- գրել է պարբերականը։  Շարունակել կարդալ

Հայկական խոհանոց.- Դդումը ջեռոցում… Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է – Տե՛րը լինենք մեր պատմության… Այցելե;ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը – www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ…

Հայկական խոհանոցԽորագիրը վարում է սննդի տեխնոլոգ Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

- Դդումը ջեռոցում

- Բաղադրությունը - Դդում – 1-1.5 կգ-անոց, կաթ – 250 մլ, հալած յուղ կամ կարագ – 100 գ, մեղր-1 ճաշի գդալ, չորահաց – 60 գ, աղ, դարչին, հիլ:

- Պատրաստման եղանակը - Դդումը լավ լվանալ, կեղեւը հանել, կտրատել, եփել աղ գցած ջրում: Ջրքամել:

Առանձին կաթսայի մեջ լցնել դդումը, վրան էլ լցնել մեղրն ու կաթը, ծեծած դարչինը եւ հիլը:

Լավ խառնել, դդումը կաթի միջից հանել:

Չորահացն էլ լցնել կաթի մեջ, խառնել, հանել:

Դդումը դնել յուղ քսած տապակի մեջ, դդումի վրա լցնել չորահացը:

Դնել ջեռոցը: Հենց չորահացը կարմրի, հանել:

Անու՛շ լինի:   Շարունակել կարդալ

Ինչքան գունեղ, այնքան բերքառատ – Հայ արիականները եւ հեթանոս ազգայնականները կնշեն ավանդական Զատիկը… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org…  Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք ազգային արժեքների հետեւորդ «Լուսանցք» շաբաթաթերթ…

Ինչպես «Լուսանցք»-ին տեղեկացրեցին Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոնից, Հայ արիներն այս տարի ավանդական Զատիկը կնշեն ապրիլի 15-ին՝ երկու միջոցառումներով:

Առաջին միջոցառումը Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները կանցկացնեն Մեծամորի (Մեծամոր – Մեծ Մոր – Աստվածամոր – Մայր Անահիտի) տարածքում՝ ճիշտ արեւածագին:

Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչները Հայ Աստվածամորն ուղղված ծես կանեն եւ կփառաբանեն Մայր Անահիտին, Ով իր Աստվածային գործառույթով ապահովում է բնության գունագեղությունն ու ծաղկունքը, զատում է բնության գույները:

Հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականներն առանձնակի շուքով են նշում այս տոնը. զատկական ձվերն ինչքան գունեղ՝ այնքան բերքն առատ կլինի, կաթնահունցն ինչքան համեղ, տարին այդքան ուրախ կլինի, քաղցրանուշն ինչքան շատ, տարին այդքան լիառատ կանցնի…

Հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները ծիսական արարողությունից հետո ձվախաղ կկազմակերպեն, որը կավարտվի ազգային երգ ու պարով, գինեձոներով, ծիսական փառաբանումներով՝ վասն եւ ի փառս Հայ Աստվածների եւ Տիեզերքի Արարչի: Վասն ազգի բարգավաճման եւ ծաղկունքի:

Ապրիլի 15-ի օրվա երկրորդ կեսին կսկսվի երկրորդ միջոցառումը:   Շարունակել կարդալ

Ինչքան գունեղ, այնքան բերքառատ – Հայ արիականները կնշեն ավանդական Զատիկը…  ՀԱՄ առաջնորդն այցելել է հայ արիների 15 նոր ընտանիքների օջախներ…

Հայ արիներն այս տարի ավանդական զատիկը նշեցին ապրիլի 15-ին՝ երկու միջոցառումներով:

Առաջին միջոցառումը Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները անցկացրեցին Մեծամորի  (Մեծամոր – Մեծ Մոր – Աստվածամոր – Մայր Անահիտի) տարածքում՝ ճիշտ արեւածագին:

Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչները Հայ Աստվածամորն ուղղված ծես արեցին եւ փառաբանեցին Մայր Անահիտին, Ով իր Աստվածային գործառույթով ապահովում է բնության գունագեղությունն ու ծաղկունքը, զատում է բնության գույները: Հայ արիներն ու համախբված հեթանոս ազգայնականներն առանձնակի շուքով են նշում այս տոնը. զատկական ձվերն ինչքան գունեղ՝ այնքան բերքն առատ կլինի, կաթնահունցն ինչքան համեղ, տարին այդքան ուրախ  կլինի, քաղցրանուշն ինչքան շատ, տարին այդքան լիառատ կանցնի…

Հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները ծիսական արարողությունից հետո ձվախաղ կազմակերպեցին, որն ավարտվեց ազգային երգ ու պարով, գինեձոներով, ծիսական փառաբանումներով՝ վասն եւ ի փառս Հայ Աստվածների եւ Տիեզերքի Արարչի: Վասն ազգի բարգավաճման եւ ծաղկունքի:

Ապրիլի 15-ի օրվա երկրորդ կեսին կսկսվի երկրորդ միջոցառումը:   Շարունակել կարդալ