Խորագրերի պահոցը. Արվեստ

Արվեստ բաժնում մտեք «Հայկական Երաժշտություն» ենթաբաժինը:

Հայի ընտրության իրավունքը տիեզերափուլի արդյունք է եւ առաքելության հետեւանք – Ոչ միայն Թուրքիայում, ամենուր մե՛նք պիտի լինենք տերը մեր խոսքի… Պոլսի Պատրիարաքական ընտրությունների խնդիրը… Թուրքիայում հայկական եկեղեցիները վտանգի տակ են… Հիմա էլ սրա՞նք – Վրաստանի պատրիարք Իլյա 2-րդը Հայաստանում վրացական եկեղեցիներ է փնտրում…

«Կրոնները գնում են մահացման, սա հստակ է, եւ այս մասին արդեն բարձրաձայնել են Դալայ Լաման եւ Հռոմի Պապը: Բայց այսօր պիտի հայանպաստ պահել մեր հոգեւոր հարստությունն ու կառույցները, քանզի հայը եղել ու մնում է հոգու մարդ, եւ որպես տիեզերագեն էակ, դառնալու է իր ազգային հավատին:

Եվ ուրեմն այսօր պահպանենք այն, ինչը վաղը ազգային հավատի ամրացմանն է նպաստելու»…

Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Խոսքս այս մեջբերմամբ սկսեցի, որպեսզի հասկանալի լինի այն հետաքրքրությունը, որը կարող է ունենալ իմ նման հայ հեթանոսը՝ քրիստոնեական կրոնի ներքին կյանքի, անցուդարձի վերաբերյալ:

Այսօր կրկին մի վտանգ կա, որը պարուրել է հայ քրիստոնեությանը, բայց կարող է համահայկական նշանակություն ձեռք բերել… Վերջապես կայանալու են Պոլսի Պատրիարաքական ընտրությունները, որին անընդհատ խոչընդոտում էր թուրքական իշխանությունը: Մայիսի 28-ին, ըստ «Հայ Ձայն»-ի տեղեկության, կկայանան այդ ընտրությունները: Իսկ փետրվարի 17-ին տեղի է ունեցել Պատրիարաքական նոր տեղապահի ընտրություն եւ կազմվել է հատուկ մարմին, որն էլ կազմակերպելու է Պատրիաարքի ընտրությունը:

Նշենք, այս որոշումները կայացվել են Պոլսի Պատրիարքարանում տեղի ունեցած ազգային- եկեղեցական դռնփակ նիստի ժամանակ: Մայիսի 28-ին կայանալիք ընտրությունների արդյունքով իր դարավոր գահին կբազմի Պոլսի 85-րդ պատրիարքը:   Շարունակել կարդալ

Ուժ՝ մասիսաերդումը չդրժելու – Հայ արիականները նշեցին Հայր Արայի Հրաշագործության տոնը… Բնական վերազարթոնքի հովանավորը Աստվածահայրն է, որ հետեւում է բնակարգին եւ հայ արիներին պարգեւում Նոր Կյանք՝ Գարնան Վերազարթոնք…

Ըստ Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոնի, ամեն տարի հայ արիադավան հայերը Արարչի տոնից՝ Տրնդեզից հետո եւ հայարիական ամանորից՝ մարտի 21-ից առաջ նշում են Հայ տեսակի Գերագույն Աստծո՝ Հայր Արայի տոնը:

Մարտի 1-ին՝ Հայոց Սրբազան տոմարով Հրոտից ամսվա Մանի օրը՝ մարտի 1-ին, առավոտ ծեգին, Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհրդի եւ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչները հայ արիականների առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ Արարատյան դաշտի սահմանամերձ մի հատվածում՝ Մեծ եւ Փոքր Մասիսների հայացքի ներքո կատարեցին ծիսական արարողություն:

Քուրմ Արմոգը ծեսը սկսեց ձոնով՝ ի փառաբանումն Հայր Արայի, Ով Արարչի զավակն է, Հայ աստվածային համակարգի Գերագույն Աստվածը, Ով Արարչածին Հայ Տեսակի Աստվածահայրն է եւ Հայ Գենի (Ծինի) մարմնացումը: Երկրում մարտի սկիզբը նախանշում է գարնան այցը, ինչը ձմեռային քնից արթնացում է՝ վերազարթոնք:   Շարունակել կարդալ

Ավելի կարեւոր թեմաներ, քան ընտրությունները.- Կոխ. ուժեղագույների վեհանձն մենամարտը (2-րդ մաս) – Մարզաձեւ, որ 340 հնարք ունի… Մարզաձեւը զարգացնելու համար նախ անհրաժեշտ է պետական չափորոշիչներ մշակել (մարզական կարգեր շնորհել), մրցումների կանոնները հրատարակել…

Սկիզբը՝ թիվ 7-ում

http://www.hayary.org/wph/?p=6095  – Ընտրություններին ընդառաջ՝ մտածենք ավելի կարեւոր բաների մասին.- Կոխ. ուժեղագույների վեհանձն մենամարտը (1-ին մաս) – Որ ճիշտ մարտարվեստ ընտրենք – Հայաստանում պետք է զարկ տանք ազգային մարտարվեստի զարգացմանը…

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, պետությունը որոշել է զարկ տալ մեր ավանդական ըմբշամարտի՝ ազգային կոխի զարգացմանը: Հայ ժողովրդի պատմությանը նվիրված շատ ուսումնասիրություններում տվյալներ կան ռազմաֆիզիկական վարժությունների ու ավանդական խաղերի մասին: Այդ վկայությունների մեծ մասը վերաբերում է մենամարտի տեսակներին՝ մասնավորապես ըմբշամարտին, որը դեռ հնագույն ժամանակներից ֆիզիկական պատրաստության եւ ազգային սովորույթների անբաժանելի մասն է կազմել: Կոխը ըմբշամարտի տեսակ է: Հայաստանում այն հայտնի էր տարբեր անուններով՝ գոտեկռիվ, գոտեմարտ, մերկակռիվ, չոքակռիվ, կուշտի, Լոռվա կոխ, Շիրակի կոխ, Նախիջեւանի գուռաշ, Ղարաբաղի փշակոխ, Ջավախքի գիլաշ եւ այլն (տարածված են մոտ 73 նմանատիպ անվանումներ):

Հայկական ազգային կոխ ըմբշամարտը տարածված է եղել Լոռու, Շիրակի, Սյունիքի, Կոտայքի, Ստեփանավանի, Հրազդանի, Շամշադինի, Իջեւանի, Դիլիջանի, Ապարանի, Սիսիանի, Մարտունու, Նախիջեւանի շրջաններում, Ջավախքում, պատմական Հայաստանի տարածքներում՝ Վան, Կարս, Էրզրում, Ալաշկերտ:   Շարունակել կարդալ

Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»… ՀՀ նախագահը ներկա էր «Հայկյան» մրցանակաբաշխությանը… Քաղաքականացված «Օսկար»-ի կանխատեսումները եւ անակնկալները, հետօսկարյան զարգացումները… Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնը փակվեց… Թուրքիայում հայկական եկեղեցին գրադարանի է վերածվելու… Հիմա էլ վրացիներն են հայկական եկեղեցիներ զավթում…

Սերժ Սարգսյանը ներկա էր «Հայկյան-2016» մրցանակաբաշխությանը

ՀՀ նախագահ. Մենք պետք է կարողանանք այս լավ օրինակները դարձնել ուրիշների համար ձգտման առարկա, ձգտման ցուցանիշ

Նախագահ Սերժ Սարգսյանն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել «Հայկյան» մրցանակաբաշխությանը, որը նպատակ ունի բացահայտել ու գնահատել այն անհատներին, կառույցներին, որոնք տարվա ընթացքում նշանակալի մասնակցություն են ունեցել երիտասարդության ոլորտում։ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի արդեն ավանդական դարձած «Հայկյան» մրցանակաբաշխությունն այս անգամ նվիրվել է ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-ամյակին։

«Հայկյան-2016» մրցանակներ են շնորհվել մի շարք անվանակարգերում՝ «Լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին», «Ուսանողական ինքնակառավարման մարմնի լավագույն նախագահ», «Լավագույն մարզային ուսանողական ինքնակառավարման մարմին», «Լավագույն երիտասարդական հասարակական կազմակերպություն Երեւան քաղաքում», «Լավագույն երիտասարդական հասարակական կազմակերպություն մարզում», «Ինքնատիպ երիտասարդական նախագիծ», «Լավագույն երիտասարդական միջազգային ծրագիր», «Լավագույն երիտասարդական հաղորդում», «Ռազմահայրենասիրական լավագույն նախագիծ» եւ «Լավագույն երիտասարդական գիտական նվաճում»:

Ավանդական անվանակարգերից բացի, սահմանվել են նաեւ հատուկ մրցանակներ, որոնք մրցանակակիրներին հանձնել է նախագահը: Հատուկ մրցանակներ են շնորհվել Կոնստանտին Ենկոյանին՝ «Նոբելյան օրեր՝ Երեւանում» գիտական միջոցառումը նախաձեռնելու համար, Տիգրան Քոչարյանին՝ 2016թ. «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի աշխարհի առաջնությունը Հայաստանում կազմակերպելու եւ ինտելեկտուալ շարժումը զարգացնելու համար, «ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միացյալ ծրագիր» կազմակերպությանը՝ «Երիտասարդության ոլորտին առավելագույնս աջակցած միջազգային կազմակերպություն» անվանակարգում, Արթուր Ալեքսանյանին՝ սպորտի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման եւ նվիրումի համար, Հենրիխ Մխիթարյանին՝ հայկական ֆուտբոլի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի եւ հայկական սպորտի հանրահռչակման համար:

«Հայկյան-2016» հատուկ մրցանակ է շնորհվել նաեւ 2016թ. ՀՀ «Մարտական խաչ» 1-ին եւ 2-րդ աստիճանի շքանշաններով պարգևատրված 47 զինծառայողների։

«Հայկյան» մրցանակակիրները խորհրդանշական արձանիկից բացի, ստացել են «ԱրմԹաբ» հայկական պլանշետներ։

Մրցանակաբաշխության ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է բոլոր մրցանակակիրներին, կարեւորել ավանդական դարձած այս նախաձեռնությունը եւ մաղթել հետագա հաջողություններ:   Շարունակել կարդալ

Ընտրություններին ընդառաջ՝ մտածենք ավելի կարեւոր բաների մասին.- Կոխ. ուժեղագույների վեհանձն մենամարտը (1-ին մաս) – Որ ճիշտ մարտարվեստ ընտրենք – Հայաստանում պետք է զարկ տանք ազգային մարտարվեստի զարգացմանը…

Աշխարհն այսօր մեծ ուշադրություն է դարձնում մարտարվեստներին: Մեր երկրում էլ մարտարվեստների տարբեր դպրոցներ, խմբակներ են գործում: Որոշ ձեւեր նաեւ հաջողությամբ զարգանում են: Այս տեմպարշավում, սակայն, բացակայում է մեր ավանդական՝ ազգային կոխը: Այս մեծ սխալը որոշել է ուղղել սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը: Նա լրջորեն մտադիր է զարգացնել հայկական ազգային կոխ ըմբշամարտը: Մշակել եւ կառավարությանն է ներկայացրելհամապատասխան հայեցակարգ, որը նախորդ տարվա նոյեմբերին արժանացել է գործադիր իշխանության հավանությանը: Իսկ միջոցառումների հստակ ծրագիրը վեցամսյա ժամկետում կներկայացվի:

Որ ճիշտ մարտարվեստ ընտրենք

Թե արեւելյան որ մարտարվեստն իրականում ինչ ծագում ունի, մեր այս նյութի քննարկման առարկան չէ (մասնագետները ճիշտ կանեն՝ զբաղվեն այս հարցով՝ թեկուզ հանուն իրենց գործի զարգացման): Խնդիրն այն է, որ մարտարվեստը բացառապես լավ կռիվ անելու սպորտաձեւ չէ: Հայերենը խոսուն է բացատրում՝ մարտական արվեստ: Երբ ուսումնասիրում ես չինական կամ ճապոնական դպրոցների փորձը, տեսնում ես, որ այստեղ սովորեցնում են «ոչ թե կռվել, այլ՝ մարտնչել», «մկաններին ուժ տալուց առաջ ուժ տալ կամքին», սովորեցնում են մարդու ֆիզիկական կառուցվածքը, փիլիսոփայություն, կրոն, հոգեբանություն: Ասվում է նաեւ, որ չի կարելի երեխային միանգամից մարզել, դա պետք է անել մարմինը առնվազն 1-5 ամիս պատրաստելուց հետո՝ պայմանավորված ֆիզիկական տվյալներով: Զուգահեռ՝ պետք է հասկանալ նաեւ երեխայի ներքինը՝ հասկանալու համար, թե արդյոք նա կարող է կրել տվյալ մարտարվեստի փիլիսոփայությունը, քանզի մարտարվեստը նախ՝ հոգեկերտվածք ու մարմնակազմություն է կրում եւ ապա՝ տեղափոխում այն մարզիկի մեջ: Անհամապատասխանության դեպքում խեղվում է եւ՛ հոգեկերտվածքը եւ՛ մարմնակազմությունը:   Շարունակել կարդալ

Աշխարհը (Տիեզերքը) Արարողի՝ Արարչի անունը ՀԱՅ էր, ՛՛հայ՛՛ բառը կա բոլոր ազգերի բառապաշարում եւ կոչվում է…

http://hayreniq.am/am-n-1249.html - ՑՆՑՈՂ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշխարհի Արարչի անունը ՀԱՅ էր,.. / http://www.magaghat.am/2017/03/%D6%81%D5%B6%D6%81%D5%B8%D5%B2-%D5%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D5%B6%D5%B5%D5%B8%D6%82%D5%A9-%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%B0%D5%AB-%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%B9%D5%AB-%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B6/#comment-10508  / https://www.youtube.com/watch?v=uCqepllE_OU 

ՀԱՅ-Ա, որ ՀԱՅ ես…

Արարման խորիմաստ մի խորհուրդ
Տիեզերածնության Երկունքից
Դրոշմվեց Տիեզերքի Ակունքին. –

Արարիչն արարեց Աստվածներ…
…………………………………………………………

Խորիմաստ խորհուրդն արարչական
Կերտեց նախահիմքն աստվածային`
Որից ՀԱՅ կոչվեց Ծագումն Առաջին. –

Հավերժող Առաքելություն Յուրաբնույթ (ՀԱՅ)…
…………………………………………………………

Աստվածային համակարգը Հայկական
Դարձավ յուրայինն Արարչի,
Եվ Մեծ Աստվածն էր` Հայր Արա-ն (Ար-Ա). –

Արարող (Ար) Արմատը (Ա) Երկնային (Արա)…
…………………………………………………………

Եվ արդ` թույլ տուր ինձ Արարիչ,
Ես էլ կոչեմ Քեզ` ՀԱՅԱ. –
Ակունքը` Հավերժող Առաքելության Յուրաբնույթ (ՀԱՅ-Ա),

Զի Ակունքն ես Դու ամենայն եւ Արմատն ես ամենայնի…

Արմեն Ավետիսյան
Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=2681 – Հայոց հայ-արիական հավատ…
http://www.hayary.org/wph/?p=2682 – Հայոց (Հայ-Արիական) տոներ եւ ծեսեր…
http://www.hayary.org/wph/?p=2683 – Հայոց պատմություն եւ գաղափարներ, քաղաքականություն…
https://www.youtube.com/user/MrHayaryan – Hayary TV

Հայ արիները նշել են Հայր Արայի Հրաշագործության տոնը

Ամեն տարի հայ արիադավան հայերը Արարչի տոնից՝ Տրնդեզից հետո եւ հայարիական ամանորից՝ մարտի 21-ից առաջ նշում են Հայ տեսակի Գերագույն Աստծո՝ Հայր Արայի տոնը:

Այսօր՝ Հայոց Սրբազան տոմարով Հրոտից ամսվա Մանի օրը՝ մարտի 1-ին, առավոտ ծեգին, Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհրդի եւ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչները հայ արիականների առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ Արարատյան դաշտի սահմանամերձ մի հատվածում՝ Մեծ եւ Փոքր Մասիսների հայացքի ներքո կատարեցին ծիսական արարողություն:

Քուրմ Արմոգը ծեսը սկսեց ձոնով՝ ի փառաբանումն Հայր Արայի, Ով Արարչի զավակն է, Հայ աստվածային համակարգի Գերագույն Աստվածը, Ով Արարչածին Հայ Տեսակի Աստվածահայրն է եւ Հայ Գենի մարմնացումը… Երկրում մարտի սկիզբը նախանշում է գարնան այցը, ինչը ձմեռային քնից արթնացում է՝ վերազարթոնք: Բնական վերազարթոնքի հովանավորը Հայր Արան էոր հետեւում է բնակարգին եւ հայ արիներին պարգեւում Նոր ԿյանքԴրա համար այս տոնը կոչվում է նաեւ Աստվածահայր Արայի Հրաշագործության Տոն: Հայր Արան ապահովում է Գարնան մուտքը, ինչն էլ Բնության մեջ հարաբերական կյանքն է նախանշում՝ կյանք-մահ-կյանք հավերժապտույտ շղթայի մեջ:   Շարունակել կարդալ

«Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության».- Սնդիկ բառը եւ սնդիկ տարրը. մեր ճակատագրի մի հետքով (3-րդ մաս)… Այս խորագրի ներքո «Լուսանցք»-ում շատ գաղտնագրեր են բացահայտվում մեր ոչնչացված կամ գողացված ու թաքցրած պատմության էջերից..

Սկիզբը՝ թիվ 4-5-ում

http://www.hayary.org/wph/?p=6062Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Սնդիկ բառը եւ սնդիկ տարրը (2-րդ մաս). մեր ճակատագրի մի հետքով… (Գոհար Պալյան) Տարբերակ. Սնդիկ բառը ծածկագիր է, որի պատճառով էլ հայերենում չկա նրա ծագման մասին որեւէ տեղեկություն…

http://www.hayary.org/wph/?p=6047Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Սնդիկ բառը եւ սնդիկ տարրը. մեր ճակատագրի մի հետքով (1-ին մաս) – Ամիրդովլաթ Ամասիացու մոտ սնդիկի գաղտնագրերից մեկը կոչվում է թռչուն: Թռչունը ալքիմիայում, նաեւ էզոթերիկ գրականությունում ոգու խորհրդանիշ է համարվում… Նոյը համարվել է աղավնի…

Մերուժան Տեր-Գուլանյանի «Ընկած թուղթը» գրքից տեղեկանում ենք, որ կարմիր սրածայր կոշիկ է կրել նաեւ Սահակ Բագրատունին: Կարմիր են եղել սենյակի բազրիքն ու աստիճանները: Գրքի այն հատվածում, որտեղ նկարագրվում է Արարատի մեծ քրմի տաճարը, հիշատակվում է ջրավազանում լողացող կարմիր պտերով ձկնիկը: Ձուկը ոգու խորհրդանիշն է: Հին ձեռագրերում Քրիստոսը երբեմն պատկերվում է մարդու մարմնով եւ ձկան պոչով: Գրքում կա մի սքանչելի նկար, որի վրա պատկերված են ալքիմիական հիմնական սիմվոլները՝ սյուն, քար, արեւ, բանալի, որի վրա ձկան տեսքով վարագույր է ամրացված եւ որի ծայրը դուրս է գալիս ավազանից: Ավազանի պատին է հենած միաստիճանի սանդուխը, ինչը նշանակում է ալքիմիական գործողություն մեկ փուլով: Բանալու օղակից կախված է Կույսի եռանկյուն ֆիգուրը՝ գլխավերեւում արեւի սկավառակով: Բանալու դիմաց՝ պատվանդանին դրված է բաց գիրքը (էկզոթերիզմ), իսկ գլխի վերեւում մարդու ձեռքը՝ փետուրե գրչով: Ձախ կողմում գտնվող սյան եւ նրա կիսակամարի մեջտեղում՝ դրված է փակ գիրքը (էզոթերիզմ), իսկ գրքի վրա արեւի շրջանակը՝ ոսկու խորհրդանիշը: Սյան մոտ՝ մեկը մյուսի վրա դրված երկու մշակված քար, որտեղ վերեւի քարի վրա է իջնում թրի սուր ծայրը, որի կոթին է դրված սաղավարտը: Այստեղ սուր ծայրը ցույց է տալիս, որ «գլուխը» (ոգին) քարի մեջ է: Քարերից աջ՝ սյան հետեւում կաթսայից (թասից) գոլորշի է բարձրանում: Իսկ սեւ ու սպիտակ մշակված քարերից ճատրակաձեւ սալահատակին ընկած է մի թուղթ, որի վրա պատկերված է ծաղիկ:   Շարունակել կարդալ

Տրնդեզ. Տիրոջն ընդառաջ գնալու տոն – Հայ արիները Հայոց Տրնդեզի ծիսական եւ տոնական արարողությունը կնշեն նաեւ Հայոց Ջավախքում… Կփառաբանվի  Տիեզերքի Տերը՝ Արարիչը, Ամենայն Ստեղծին՝ Ամենայն Ակունքի Արարողը…

Փետրվարի 13 – Տրնդեզ – Տիառն ընդ առաջի տոն, Տերն ընդ առաջ՝ Տիրոջն առաջ գնալու տոն:

Այդ օրը կրակներ վառելը, Տրնդեզ անելը՝ խորհուրդ ունեցող կրակ վառելը (կրակե դեզ վառելը)՝ Երկնային Արէգակի Երկրային արտացոլանքի խորհուրդն է նախանշում, եւ Արէգակը (Արական ու Է(Ի)գական Ակունքը)՝ որպես Երկրի Կյանքի Պահապան-Ակունք է փառաբանվում: Սա է պատճառը, որ արի մարդիկ հաճախ Տերն ընդ առաջը նաեւ որպես Տրնդեզ են նշում:

Յուրաքանչյուր տոն նորոգումի իր խորհուրդն ունի եւ վերածնում-վերանորոգում-վերականգնում է կապը Տիեզերական Իրականության եւ Օրինաչափությունների հետ: Բնական ազգերի համար ծիսական տոները կյանքի անբաժան մասն են:   Շարունակել կարդալ

Տրնդեզ. Արեւխաչի, Արարման ծիսակարգ. (Կարինե Հայրապետյան) – Արեւապաշտության գաղափարը… Արամ Նահապետը՝ Արիական գաղափարախոսության հիմնադիր… Տըրընդեզ, «Տէրն ընդ ձեզ» ծիսական տոնի գաղափարը… Տրընդտեսը՝ Սիրո, սերնդատվության օծման արարողակարգ… Տրնդեզ. ավանդույթներ՝ կրակի լեզվով…

Տիրընդտեսը կամ Տէրընդտեսը Արեւի խորհրդին նվիրված ծիսակարգ է, հրատոն:

Տէրընդտեսը ներկայանում է որպես Արեւպաշտական հավատքի, Արեւաստվածների, Արեւի խորհուրդը Երկրի վրա՝ միակ արարողակարգը, հուր-կրակի միջոցով: Տիրընդտեսը Արեւ-Հուր-կրակ շրջանի ծես է, ավանդական հայ ընտանիքի Սիրո, ամուսնության, պտղաբերության, բարեբանումի, օրհնանքի, օծման, մաքրագործման արարողության ծիսակարգ:

Տերընդտես կամ Տիրընդտեսի անունը կապվում է Տիր Աստծո հետ:

Հայոց Տիր/Տիւր Աստվածանունը արտահայտում է Տիր-*dei- *diur-,*dir-, Տիւ-լույս-օր-ցերեկ-Երկինք իմաստը: Տիրը լույսի, գրի, արվեստների, երկրագործության եւ պտղաբերության հովանավոր Աստվածն է:

Տէրընդտես կամ Տիրընդտես, Տրնդէզ, Տեառնընդառաջ, Տանդառեջ, Տառինջ եւ բազմաթիվ այլ անուններով հայտնի տոնը հայ ժողովուրդը վաղ ժամանակներից նշում է փետրվարի 13-14-ին:

Հայկական լեռնաշխարհում տարբեր ժամանակաշրջաններում ձեւավորված 4 պետական դիցարանները կրում են Արեւապաշտության գաղափարը.

  1. Հայասական-Կիցցուվադանա,
  2. Արատտա-Ուրարտու-Վան-Բիայնա-Նայիրի,
  3. Հայկական Լեռնաշխարհում ձեւավորված Արեւելքի Վարդապետություն հավատքի Դիցարան, որը հետագայում ստացել է հելլենա-հռոմեական «հայ» հեթանոսական դիցարան անունը, որտեղ իրար են խառնել տարբեր ժողովուրդների ու ազգերի Աստվածների:
  4. Արեւելքի Վարդապետություն, Առաքելական-Լուսավորչական հավատ, Քրիստոնեական կրոն, Քրիստոս եւ սրբեր:

Հայոց բոլոր դիցարաններն էլ ունեցել են Միաստվածության գաղափարը, եղել են Ար-Արեւակիր դիցարաններ, Գերագույն Աստվածը ներկայացել է որպես Ար-Արեւ կամ Արեւաստված: Մեզ հայտնի գլխավոր Արեւաստված-Դիցերն են՝ Արամ, Արա Գեղեցիկ,, Թեյշիբանի, Արեգ-Շիվինի, Ադարութհա, Խուտուինի, Արամազդ, Վահագն, Միհր, Տիր, Haldini Alsiuse-Հալդինի Ալսիուսե, Միհրին, Քրստոս Հիսիուս, Անահիտ, Աստղիկ, Նանե, Սանդարամետ: Տերընդտեսի հրատոնը նվիրված է բոլոր Արեւ-Դիցերին:   Շարունակել կարդալ

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Սնդիկ բառը եւ սնդիկ տարրը (2-րդ մաս). մեր ճակատագրի մի հետքով… (Գոհար Պալյան) Տարբերակ. Սնդիկ բառը ծածկագիր է, որի պատճառով էլ հայերենում չկա նրա ծագման մասին որեւէ տեղեկություն…

Սկիզբը՝ թիվ 4-ում

http://www.hayary.org/wph/?p=6047Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Սնդիկ բառը եւ սնդիկ տարրը. մեր ճակատագրի մի հետքով (1-ին մաս) – Ամիրդովլաթ Ամասիացու մոտ սնդիկի գաղտնագրերից մեկը կոչվում է թռչուն: Թռչունը ալքիմիայում, նաեւ էզոթերիկ գրականությունում ոգու խորհրդանիշ է համարվում… Նոյը համարվել է աղավնի…

Ունենք սնդիկ բառի առաջացման երկրորդ տարբերակը՝ սնդիկ=սին+դիկ/դիք, որտեղ «սին» բառը նշանակում է սնամեջ, դատարկություն, իսկ «դիք» բառը նշանակում է զառիվեր, ուղղահայաց, այսինքն՝ սնդիկ=սին ու դիքդատարկ+ուղղահայաց/զառիվեր, որտեղ ուղղահայացը կամ դիքը բարոմետրի սնդիկի սյունն է: Այսինքն՝ սնդիկ նշանակում է սյան դատարկություն=սյան ոգի:

Այսպիսով՝ սնդիկ բառը կազմված է հայերեն սյուն/սին եւ դիկ/տիկ/դիք արմատներից, որտեղ «յու»-ն եւ «ի»-ն սղվել են:

Սնդիկ բառը ծածկագիր է, որի պատճառով էլ հայերենում չկա նրա ծագման մասին որեւէ տեղեկություն:

Սրանք իմ՝ մասնագիտությամբ քիմիկոսի տարբերակներն են: Ուրախ կլինեմ, եթե մեր լեզվաբաններն առաջարկեն այլ տարբերակներ եւս:

Սնդիկի եւ ոգի բառի հետ կապված մի հուզիչ պատմություն կա Բ. Կուզնեցովի «Վիշապի արյունից» գրքում:   Շարունակել կարդալ

Հայ արիներն Արարչական տոնը նշեցին Երեւանում եւ Ջավախքում միաժամանակ…

Փետրվարի 13-ին, ինչպես Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները Հայոց Տրնդեզի ծիսական եւ տոնական արարողությունը նշեցին Հայոց Ջավախքում:

Մինչ տոնական արարողությանն անցնելը՝ ՀԱՄ հոգեւոր հանձնախմբի քրմական դասի ներկայացուցիչները գաղտնածես անցկացրեցին, որից անմիջապես հետո վառեցին սրբազան կրակը՝ սկսելով միջոցառման բաց ծիսական մասը, որին մասնակցեցին նաեւ ՀԱՄ քրմական դասի առաջադրած քրմի թեկնածուները:

Ծիսական արարողություններին մասնակցեցին նաեւ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը եւ Գերագույն Խորհրդի մի շարք անդամներ: Հայ արիները առաջնորդը եւս փառաբանեց Տիեզերքի Արարչին՝ Հայ Տեսակի, Հայկական Տիեզերաշխարհի եւ Բնաշխարհի արարման համար եւ հայտնեց հայ արիականների կամքը՝ վերատիրելու Արարչակնիք եւ Աստվածաշունչ Հայկական Լեռնաշխարհը, որտեղ վերստին տեղի կունենա հայության համախմբումը եւ տիեզերագեն առաքելության վերականգնումը

Այնուհետեւ կրակի շուրջ գինեձոն, երգ ու պար, տոնախմբություն սկսվեց, որի կազմակերպիչներրը ՀԱՄ Ջավախքի կառույցի պատասխանատուներն էին:   Շարունակել կարդալ

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Սնդիկ բառը եւ սնդիկ տարրը. մեր ճակատագրի մի հետքով (1-ին մաս) – Ամիրդովլաթ Ամասիացու մոտ սնդիկի գաղտնագրերից մեկը կոչվում է թռչուն: Թռչունը ալքիմիայում, նաեւ էզոթերիկ գրականությունում ոգու խորհրդանիշ է համարվում… Նոյը համարվել է աղավնի…

Սնդիկ բառի ծագոմը հայերենում անհայտ է: Ենթադրվում է, որ այն առաջացել է ցնդել բառից, որի առանձին չգործածվող արմատը՝ ցունդ, նշանակում է սփռվել, ցայտմամբ ցրվել (ՀՍՀ 10):

Հ. Աճառյանի «Հայերեն արմատական բառարանում» գրված է. սնդիկ «ժիպակ», տճկ. «ջիվա», գրուած նաեւ սնտիկ: Klaproth, Asia pol, էջ 104 պրս. zanda «կենդանի» բառի հետ: Սանսկր. skanda «սնդիկ» հոմանիշի հետ՝ հնխ. skand «ցատկել, ելնել» արմատից: Հիւնք զանդիկ բառից:

Ուշադրություն դարձնենք, որ տաճկերենում եւ սանսկրիտում սնդիկ բառը գործածվում է որպես հոմանիշ:

Ամիրդովլաթ Ամասիացին «Անգիտաց անպետ» աշխատությունում արաբերեն «զեպահ» բառի տակ թվարկում է սնդիկի մոտ 30 գաղտնանուններ, որոնք մեծամասամբ կրկնվում են Կարո Ղաֆադարյանի «Ալքիմիան պատմական Հայաստանում» գրքում: Նշենք այդ գաղտնանուններից մի քանիսը՝ «ջուր կենդանի», «կաթն կույսի», «քաղցրահոգի», «թռչուն», «ալհայա», «ալմայ», «ճուհար» («գոհար»):

Կարո Ղաֆադարյանը, առանց քննարկելու՝ ումից են արաբները փոխառություն արել կամ ինչ աղբյուրներից են օգտվել, եզրակացնում է. «Ալքիմիան Հայաստան է մուտք գործել Արաբիայից եւ լայն տարածույ գտել ամբողջ Հայաստանում»: Ինչպես հաճախ նկատում ենք՝ մեր գիտնականներից շատերը, առանց փաստերի խոր համադրությունների ու վերլուծությունների, ամեն ինչ օտարին են տալիս՝ սեփական նախապատվության համաձայն:   Շարունակել կարդալ

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- National geographic-ը Քարահունջը աստղադիտարան է կոչում – Ինչու է հայ գիտնականը դրանից վատ զգում… Զարմանալի են Վահագն Գուրզադյանի «դիտարկումները», նույն ԶԼՄ-ները իրեն էլ Պարիս Հերունուց պակաս տեղ չեն տվել – Որ ինքը Հերունու կողքին ստվերում է մնացել, Հերունի՞ն է մեղավոր…

2016թ. նոյեմբերի 22-ին National geographic պարբերագրի էլեկտրոնային տարբերակով հաղորդվել է, որ Քարահունջ հնագույն աստղադիտարանը ներառվել է աշխարհի ութ վայրերում գտնվող հնագույն աստղադիտարանների ցանկում: Սա ուրախալի, թեկուզ եւ երկար, բայց սպասված լուր էր:

Քարահունջի միջազգային ճանաչման գործում Պարիս Հերունու վաստակն անգնահատելի է: Այդ ճանաչման գործում իրենց լուման են ներդրել նաեւ օտարերկրացի գիտնականներ Դարեհ Սիվուշը (Թեհրանից) եւ Վինչենցո Կարբոնեն (Իտալիայից), ովքեր Բանգալորի գիտությունների հնդկական ինստիտուտի դրամաշնորհն են շահել՝ աշխարհասփյուռ մեգալիտիկ մշակույթի հետազոտության համար:

Վարդան Բալյանի «Զորաց քարերի առեղծվածը» գրքում ասվում է, որ այս գիտնականները, ուսումնասիրելով ֆաշիստական Գերմանիայի ամենագաղտնի կազմակերպության՝ «Անեներբեի» արխիվները, քարտեզների վրա հայտնաբերել են Զանգեզուր անունով տեղանուն, ու նաեւ՝ հնագույն տեքստերի համաձայն, Զանգեզուրը մեգալիթյան կառույց է, եւ որ երկրամասի անունը ծագել է հենց այդ հուշարձանի անունից: Արխիվների ուսումնասիրությունների հետքերով նրանք 1995թ. գալիս են Հայաստան: Նրանց ուղեկցող- թարգմանիչն է եղել Վարդան Բալյանը:

Որոնումների արդյունքում պարզվել է, որ խոսքը «Զորաց քարեր» մեգալիթյան հուշարձանի մասին է, որը Պարիս Հերունին անվանել է Քարահունջ աստղադիտարան (Զանգեզուր անվան առաջացման մասին մեր տեսակետն ենք ներկայացրել «Քարահունջ-Զանգեզուր» հոդվածում. տե՛ս «Լուսանցք», հունիսի 12-18, 2015թ.):

http://www.hayary.org/wph/?p=6694Թայֆայական խարդավանքներ Հերունու դեմ – Կասկածելի գիտնականների կասկածելի կեցվածը՝ Հերունու նկատմամբ ատելությունից կուրացած՝ պատրաստ են ժխտել հայկական ամեն բան… Հերունին համարում է նաեւ, որ Քարահունջը համահունչ է Սթոունհենջի հետ… Հայտնի գիտնական Գրեհըմ Հենքոքի կարծիքով, աստղագիտական հաշվարկներով Քարահունջի տարիքը մոտավորապես 13.000 տարի է… Իսկ նոյեմբերի 25-ին աստղադիտարանի տարածքում լուսաբացին հայ արիականներն ու հեթանոս ազգայնականները նշեցին Հայ Տեսակի արարման տոնը… 

https://www.facebook.com/armenuhi.melqonyan/posts/1551918718223674?notif_id=1513580391625640&notif_t=like – Պարիս Հերունի…

http://www.hayary.org/wph/?p=4889 – Քարահունջ – Զանգեզուր. Քարահունջի կենտրոնական շրջանի ներսում հայտնաբերել են բացասական դաշտ, որը գտնվում է դրական դաշտի ներսում… 

Շարունակել կարդալ

2017.- Շնորհավորանքներ համայն հայությանը՝ հայ արիադավան-հեթանոսներին եւ քրիստոնյա հայերին՝ իրենց տոնական օրերի կապակցությամբ…

Ձմեռային արեւադարձի վերհառնող ջերմությամբ շնորհավորում ենք.-

- Ազգի հայ-արիադավան (հեթանոս՝ ազգային հավատի կրող) – ցեղակրոն հատվածին` հունվարի 1-ի` Արորդի  եւ այլեւս Աստվածամարդ Գարեգին Նժդեհի ծննդյան օրվա (131-ամյակի) եւ գալիք հունվարի 14-ի` Հայ Ցեղակրոնի ու Ցեղակրոնության (ազգային գաղափարախոսության) օրվա (85-ամյակի) կապակցությամբ` մաղթելով անձնական ու համազգային երջանկություն, իմաստնություն եւ ողջախոհություն, քաջություն, բայցեւ՝ համբերություն, անձնական, ազգային ու պետական խնդիրները հաղթանակով լուծելու կամք ու կարողություն:

http://www.hayary.org/wph/?p=2315«Ձեզ համար` Քրիստոսի սուրբ ծնունդը շնորհավոր, ինձ համար` Նժդեհի սուրբ ծնունդը…»,- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ) - Մեր արիացեղ (նաեւ՝ հեթանոսական) ժամանակներում հայերն Ամանորը տոնել են բնական տարեփոխությամբ՝ Արեգ ամսվա Արեգ օրը (այսօր՝ մարտի 21-ին)՝ գարնանային գիշերահավասարի օրը, փառաբանելով Բնության (վերա)Զարթոնքը… Տիեզերքի Արարչից եւ Հայ Աստվածներից խնդրել են բերքառատ ու հաջողաբեր, նաեւ հաղթանակների տարի… Այդ օրն արի հայերը տոնում են նաեւ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի տոնը, նշում Նրա փառահեղ հաղթանակը՝ Չարի Վիշապի նկատմամբ…

Բազում հազարամյակներ հետո էլ Հայ Գենի (Ծինի) բոլոր որակներին հավատարիմ (այսօր դրանց վերահաստատմանը ձգտող) արիադավան – ցեղակրոն հատվածին մաղթում ենք՝ հայ-արիական հաստատուն տիեզերահավատի ճանապարհ, հատկապես՝ հայահավաքի եւ հողահավաքի սրբազան գործում:

Փա՛ռք Հավերժական Կյանք մտած եւ այլեւս Աստվածամարդ Գարեգին Նժդեհին եւ փառահեղ Հայ Նախնյաց: 

http://www.hayary.org/wph/?p=3690Հունվարի 1-ին Գարեգին Նժդեհի սուրբ ծննդյան օրն է - Հունվարի 14-ին Հայ ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օրն էՀավերժի ճամփորդը՝ Հայոց հսկան՝ Գարեգին ՆժդեհՆժդեհի հրապարակում՝ Նժդեհի՛ արձանը… Նժդեհյան 3 սրբավայրերը…

Նաեւ շնորհավորում ենք հայ քրիստոնյաների նոր տարին – Քրիստոսից հետո 2017 թվականը՝ մաղթելով բարօրություն, երջանկություն եւ հաջողություններ` ինչպես անձնական կյանքում, այնպես էլ ի նպաստ ազգի զորացման ու առաջընթացի:

Շնորհավորում ենք Սփյուռքի հայությանը՝ մաղթում, որ համայն հայությունն ի վերջո բռնի տունդարձի ճանապարհը, ինչը կարող է իրականություն դառնալ միայն Հայոց Հայրենիքի ու Հավատի վերագնահատման եւ հիրավի Ազգային (ո՛չ՝ Հանրային-Հանրա-) պետության ուղին բռնելու դեպքում… Թող վերագտնի՛ աշխարհասփյուռ հայն իր արմատը-ակունքը, ծինաբանական որակները, ինքնությունն ու էությունը…

Թող համայն հայությունն ապրի հայաշու՛նչ եւ հայաբնու՛յթ, հայակե՛րտ ու հայակա՛մք Հայրենիքում:

* * *

Լրացավ նաեւ.- 
- Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) ստեղծման 23-ամյակը՝ 1993թ. դեկտեմբերի 15-ին:
- Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) ստեղծման 8-ամյակը, որը ծնվեց Հայոց արդարադատության Աստված Միհրի տոնի օրը՝ 2008թ. դեկտեմբերի 22-ին:

 http://www.hayary.org/wph/?p=5990Ձմեռային արեւադարձ է՝ Հայոց արդարադատության Միհր Աստծո տոնը

Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) նորաստեղծ Քրմական Խորհրդի (Հոգեւոր Հանձնախմբին կից)՝ 6-ամյակը, որն ստեղծվեց դեկտեմբերի 22-ին (2010թ.)՝ Հայոց արդարադատության Աստված Միհրի տոնի օրը:

Փա՛ռք Տիեզերքի Արարչին, որ Հայ Տեսակ է Արարել:

Փա՛ռք Հայ Աստվածներին:

Փա՜ռք Հայ Հոգե-Ոգեղեն Տիեզերաաշխարհներին, Հայոց Նախնյաց:

Փա՜ռք Հայ Ազգին ու Հայք-Հայաստանին…

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդ

Շնորհավորանքներին միանում է նաեւ Հայ Ազգայնականների Համախմբման Խորհուրդը

2017թ. - քաղաքամայր Երեւան