Խորագրերի պահոցը. Արվեստ

Արվեստ բաժնում մտեք «Հայկական Երաժշտություն» ենթաբաժինը:

Ձմեռային արեւադարձ է՝ Հայոց արդարադատության Միհր Աստծո տոնը

Ձմեռային արեւադարձին՝ դեկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը, սկասվում են Հայոց արդարադատության Աստված Միհրին նվիրված տոնական օրերը: Հայ Արիական Միաբանությունը այս տոնը նշում է ամսի 23-ից 26-ն ընկած ժամանակահատվածում:

Այս տարի հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները Հայոց արդարադատության Աստծու վերածնունդը նշեցին հենց դեկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը՝ Գառնո տաճարի շրջակա ձորատարածքում: Այդ օրը ձմեռային արեւադարձի օրն է նաեւ, ու Միհր Աստվածն այս բնակարգի վերահաստատման պաշտպանն է նաեւ: Եվ դա է պատճառը, որ Հայ Աստվածն իր գործառույթին զուգահեռ պաշտվել է նաեւ որպես լույսի ու ջերմության Աստված (Արեւ-Աստված):

Այսօր արեւածագը Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասը Հատիսի լանջին  է դիմավորել՝ Միհրադարձի ծեսով:  Ջահավառումն ուղեկցվել է ձոնով՝ առ Միհր Աստված: Այնուհետեւ քրմերը յուրօրինակ պար են բռնել՝ կարծես բացված ութանկյուն՝ դեմքով դեպի արեւելքը: Արեւապարին հետեւել է գինեխումը: Սա մի ծես է, երբ քրմերը գինին ճաշակում են մեկ մեծ գավից՝ միասին երդում տալով Հայոց Արդարադատության Աստծուն՝ աչքի լույսի պես պահել Արդարության ու Ճշմարտության թիվ մեկ պատվիրանը, որ տեսանելի է ինչպես Արեգակի լույսը, այն է՝ չկա առավել թանկ բան, քան Հայրենիքը ու ամեն ջանք պետք է թափել՝ ի նպաստ Հայրենիքի ու Ազգի բարօրության:   Շարունակել կարդալ

Տարվա տանուտերը Աղեղնավորն է, ոչ թե Աքաղաղը – Բնական՝ գարնանային տարեփոխությունը մնում է հայության մի հատվածի տոնը.- Հայ արիները Վահագնականչի հետ` Արեգ ամսվա Արեգ օրը տոնում են Հայոց Ամանորը… Բնության տարրերի պատկերացումներում եւս կան առանձնահատկություններ…

«Լուսանցք»-ն ամեն անգամ անդրադառնում է տարվա տանուտերի «ընտրություններին», քանզի այս ոլորտն էլ է մնացել օտարի թելադրանքի տակ: Եվ որպեսզի տարվա տանուտերի «ընտրություններում» ամեն ինչ արդար ու թափանցիկ անցնի, ինչպես հայտարարում են չինական տարեփոխությունը պարտադրող համաշխարհային ժողովրդավարները, հերթական անգամ ներկայացնում ենք հայկական տարեփոխության առանցքը:

Ի տարբերություն չինական՝ Մուկ, Կով, Վագր, Նապաստակ (Կատու), Վիշապ, Օձ, Ձի, Ոչխար, Կապիկ, Աքաղաղ (Հավ), Շուն եւ Խոզ կենդանակերպի, հայերն առաջնորդվում են ավանդական կենդանաշրջանով, որ ներկայացնում է Արեգակի 12 աստղատները՝ Խոյ, Ցուլ, Երկվորյակներ, Խեցգետին, Առյուծ, Կույս, Կշեռք, Կարիճ (Օձակալ), Աղեղնավոր, Այծեղջյուր, Ջրհոս եւ Ձկներ: Տարվա տանուտերը կրկնվում է յուրաքանչյուր 12 տարին մեկ: Տանուտերին գտնելու համար, ըստ կարգի, ներկա թվականից պետք է հանել 4 եւ, ապա, բաժանել 12-ի վրա: Բաժանումից ստացած մնացորդը ցույց է տալիս տանուտերի հերթական տեղը կենդանաշրջանում: Եթե մնացորդը 1 է, ուրեմն տանուտերը Խոյն է, իսկ եթե 7 է, ապա Կշեռքն է, Եթե մնացորդ չկա, ապա Ձկներն է: Ավանդական կենդանաշրջանի հերթականությունն էլ նշեցինք վերեւում՝ 12 աստղատներով:

Չինական ավանդույթի հայ հետեւորդներին մեկ անգամ եւս հորդորենք, որ գան մեր ազգային տարեփոխության կարգին, որը տիեզերական հաշվարկի արդյունք է:…

Հայ արիները հիշեցնում են՝ որ Աստծուն (Աստվածներին) որ հավատում ու պաշտում ես, բոլոր մտքերը, աղոթքները, ցանկություններն ու անգամ անեծքները ուղղորդվում են այդ Աստծուն (Աստվածներին) եւ ըստ վերին Արդարության կարգի՝ համարժեք ազդակներ են իջնում… Միաժամանակ զորություն հաղորդելով այդ Աստծուն (Աստվածներին), քանի որ ազգն ունի հավատավոր հետեւորդներ: Ըստ հայ արիական տիեզերատեսության՝ միայն բնական ազգերն Աստվածներ ունեն, որոնք էլ կարող են կատարել նրանց ցանկություններն ու մաղթանքները կամ՝ կարող են ընթացք տալ առաջարկված պատիժներին եւ այլն:   Շարունակել կարդալ

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության,- Թե ինչու է բոլոր ազգերի բնօրրանը Հայկական լեռնաշխարհը (3-րդ մաս)… Աստվածաշնչյան Արարատը «նշանակում է ոչ թե լեռը, որը հիմա կոչվում է Արարատ, այլ լեռնային երկիրը` տեղադրված նրանից հարավ, Վանա լճից ոչ հեռու»…

Սկիզբը՝ թիվ 41-42-ում

http://www.hayary.org/wph/?p=5964Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Թե ինչու է բոլոր ազգերի բնօրրանը Հայկական լեռնաշխարհը (2-րդ մաս)… Դեպի արեւելք առաջին արշավանքի նախօրյակին՝ Արիները իրենց զորաշարժի համար հավաքատեղի էին ընտրել Արցախը՝ Շուշի հրամանատարական կենտրոնով…

http://www.hayary.org/wph/?p=5963Հայկական ինքնատիպ բնաշխարհ ու ներաշխարհ.- Հայկական գամփռն ու ձին՝ Հայկական լեռնաշխարհի բնիկները… Կոխ.- մարտարվեստ ու հայկական պար՝ մարտից առաջ, «Հսկայի պարով»՝ դեպի «Հաղթանակի պարը»…

Հայամարդի ժամանակներից մարդկությանը բաց թողնված երկու դարաշրջանների ընթացքում Գրառող Հրեշտակի թափած արցուքները հազիվ թե մաքրեն նրա բոլոր գրառումները զզվելագույն եւ դաժանագույն չարագործությունների գրքում, որ իրագործել են քրիստոնյաները եւ մահմեդականները հին հավատքի հետեւորդների դեմ: Տաճարներն ու կոթողները, որոնք քանդվել են նորընծա «սրբերի» եռանդով, այժմ նրանց տեղը մնացել են լոկ ավերակներ: «Ես հենց նոր այցելեցի այդպիսի պատմական հուշարձաններից մեկը, կառուցված շատ հնագույն ժամանակներում, առավել հնագույն, քան դա պատրաստ են ընդունել եւ խոստովանել եվրոպացիները: Ես ձեզ գրում եմ 4000 տարի առաջ կառուցված խորանի վրա»:

Լքելով Դիադինը՝ երրորդ օրը լուսաբացին, ես ուղեւորվեցի դեպի Ծաղկանց լեռներ՝ Ալա-Դաղ: Ալա-Դաղը ժամանակակից անվանումն է ամբողջ լեռնաշղթայի: Աղեղնաձեւ են (ուռուցիկ մասը դեպի հյուսիս): Աշխարհագրական առումով գտնվում է Հայկական լեռնաշխարհում, Արածանիի վերին հոսանքի շրջանում, Վանա լճից հյուսիս-արեւելք, Մանազկերտի եւ Աբաղայի դաշտերի միջեւ: Արեւելքում բարձրանում են Թոնդրակ (3542 մ), արեւմուտքում՝ Մուրատբաշի (Ծաղկո լեռ, 3519 մ), մերձգագաթային սարավանդի վրա՝ Նպատ (2332 մ), Ալա-դաղ (3351 մ), Կալտիկ (3200 մ), Կերդահոլ (3255 մ) գագաթները՝ սառցադաշտային տրոգներով եւ կարերով: Ծաղկած լեռները մասնատված են Արածանի, Արճեշ եւ Բերկրի գետերի հովիտներով: Այդ լեռները միավորված են մեկ անվանումով՝ Ալա-Դաղ՝ «Աստծո սար»: Այդ գագաթները հետաքրքիր են իրենց առասպելներով:   Շարունակել կարդալ

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Թե ինչու է բոլոր ազգերի բնօրրանը Հայկական լեռնաշխարհը (2-րդ մաս)… Դեպի արեւելք առաջին արշավանքի նախօրյակին՝ Արիները իրենց զորաշարժի համար հավաքատեղի էին ընտրել Արցախը՝ Շուշի հրամանատարական կենտրոնով…

Սկիզբը՝ թիվ 41-ում

http://www.hayary.org/wph/?p=5948Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Թե ինչու է բոլոր ազգերի բնօրրանը Հայկական լեռնաշխարհը (1-ին մաս)… Մեծ Ջրհեղեղից հետո եղել է Երկիր մոլորակի սառցապատում, որից հետո առաջին դրախտավայրն է եղել Արցախը… 

Որ ջրհեղեղից հետո եղել է Երկիր մոլորակի սառցապատում, եւ սառցապատումից հետո առաջին դրախտավայրը եղել է Արցախը, այդ մասին Մովսէս Նաճարեանը իր «Լեզվաբանությո՞ւն թե իմաստասիրություն» աշխատության մեջ գրում է. «Մի շարք մասնագէտներ ենթադրում են թե մեծ ջրհեղեղը (ու մայր ցամաքի մասնատումըՄ.Ն.) կարող էր առաջանալ բեւեռների թեքման դիրքի փոփոխութիւնից (22.10-ից 24.50), ինչը տեղի է ունենում 41.000 տարուայ ընթացքում, երբ իւրաքանչիւր 20.500 տարին մէկ՝ հերթականութեամբ պատահում է ջրհեղեղ ու ապա երկիր մոլորակի սառցապատում:

Մեզանից մօտ 38.000 տարիներ առաջ պատահած մեծ ջրհեղեղը իսկապէս այդպիսի փոփոխութեան հետեւանքը կարող էր լինել:

Հայկական առասպելաբանութիւն.-

«Առիւծ կամ Առիւծաձեւ Մհեր»-ը գործ ունի Առիւծ կենդանակերպի ու «մեհ»-ջրի հետ՝ ուստի եւ ջրհեղեղի հետ:

Նա ոչ պատահականօրէն կոչուել է նաեւ «Մեծ Մհեր»՝ ինչը ակնյայտօրէն բովանդակում է «Մեծ ջրհեղեղ»-ի գաղափարը, որն ինչպէս վերը տեսանք՝ պատահել է մ.թ.ա մօտ 35.668թ.-ին: Սոյն ժամանակահատուածի «Առիւծ» կենդանաշրջանը տեւել է մ.թ.ա. 36.780-ից մինչեւ 34.620 թուականը, որից յետոյ սկիզբ պիտի առնէր Նօյ-Ծուռ Դաւթի դարաշրջանը:

Կարլեն Աւետիսեանը գրում է.

Դաւթից յետոյ՝ Փոքր Մհերը (ԶրուանըՄ.Ն.) «Աստծուց կռիւ ուզեց, սակայն Աստուած եօթ ձիաւոր հրեշտակներ ուղարկեց եւ կէսօրից մինչեւ իրիկուն կռուան, որոնց վրա Թուր Կեծակին չէր գործում, իսկ ինքն էլ մինչեւ իրան խրւում էր հողի մէջ»:

Ըստ յօդուածագրի (նաեւ ըստ մեզ)՝ սոյն «եօթ հրեշտակները» ջրհեղեղից յետոյ եօթ կենդանակերպերի իշխանութեան շրջաններն են, որոնց աւարտին Փոքր Մհեր պիտի մտնէր քարանձաւ (երկրի սառցապատումն է): Այդ եօթ շրջանները կազմում են 2160×7=15.120 տարի:

Բայց քանի որ իւրաքանչիւր ջրհեղեղից մինչեւ երկրի սառցապատման ժամանակամիջոցը 20500 տարի է (ըստ գիտնականների)՝ ապա Փոքր Մհեր-Զրուանի «կռիւը» սկսած կը լինի ջրհեղեղից 5380 տարի յետոյ:

Սումէրական արքայացանկում յայտնաբերեցինք՝ որ Զրուանը  իշխանութեան է եկել ջրհեղեղից 4750 տարի անց, եւ իշխել է 840 տարի (որոնց գումարը լինում է 5590 եւ ո՛չ թէ 5380)՝ ինչը համապատսխանում է մ.թ.ա. 32.030թ.-ից 31.190թ., որի ընթացքում էլ նա սկսել է 15.120 տարուայ իր բուն կռիւը՝ գալիք սառցապատման դէմ, այսինքն նախապատրաստական հսկայական աշխատանքներ է տարել այդ ուղղութեամբ՝ ընդերքային քարանձաւ-կացարաններ կառուցելով ժայռերի եւ լեռների խորքերում:

«Փոքր Մհեր» անունը բովանդակում է «փոքր ջրհեղեղ»-ի եւ «Ջրհոս կենդանակերպ»-ի գաղափարները:

Փոքր ինչ անդրադառնանք պատմության ծալքերին:   Շարունակել կարդալ

Հայկական ինքնատիպ բնաշխարհ ու ներաշխարհ.- Հայկական գամփռն ու ձին՝ Հայկական լեռնաշխարհի բնիկները… Կոխ.- մարտարվեստ ու հայկական պար՝ մարտից առաջ, «Հսկայի պարով»՝ դեպի «Հաղթանակի պարը»…

Հայկական գամփռն ու ձին՝ Հայկական լեռնաշխարհի բնիկները

Հայկական գամփռ

Գամփռը շների մի քանի տեղական տեսակի մեկ միասնական անվան տակ միավորված շնատեսակ է, որը հազարամյակների ընթացքում բուծել են հայերը։ Եվ հազարամյակներ շարունակ այս շնատեսակը եղել է Հայկական լեռնաշխարհի շուն եւ այդպիսին էլ մնում է: Ինչը գրանցվեց նաեւ ՅՈւՆԵՍԿՕ-ում՝ Գամփռը հաստատելով որպես հայկական ծնատեսակ: Գամփռ շանը պատկերող Հայաստանի փոստային նամականիշ կա նաեւ:

Հայաստանում եղել են հատուկ շնաբուծարաններ, որոնք վայրի գազանների (գայլ, շնագայլ) եւ շան զուգավորումից ստացել են վերը նշված ցեղերը եւ դրանք վաճառել են շատ թանկ։ Շնաբույծները միաժամանակ հայտնի գազանորսներ էին, եւ նրանք սա համարում էին իրենց ապրուստի գլխավոր միջոցը եւ պահպանում էին այս գելխեղդ շան յուրատիպությունը։

Շնաբուծության համար հիմնականում որսում էին գայլեր, երբեմն՝ շնագայլեր։ Գայլին պահում էին բնական պայմաններին մոտ իրավիճակում՝ խոր եւ երկար այրերում, նաեւ քարանձավներ ունեցող ժայռերում, որտեղ կային որսալու եւ բզկտելու հարմարություններ։ Որսած գայլն իր բնական քարանձավում որսում էր նապաստակ կամ այլ կենդանիներ, որոնց աննկատելի կերպով գայլաբուն էին ուղարկում որսորդները գետնուղիներով: Ստեղծում էին պայմաններ, որ գայլերը նկատեն ու հալածեն աղվեսների, կաքավների, անգամ արջերի։

Հայկական լեռնաշխարհում բուծված շները բաժանվում էին 5 առանձին խմբերի. հոտապահ շուն կամ գելխեղդ, բակապահ շուն կամ ուղղակի գամփռ, արջի որսի շուն կամ արջաշուն, փոթորկաշուն եւ բարակ կամ թազի։

Հոտապահ շուն – գելխեղդ

Այս շների դերը ընտանի կենդանիների հոտերը եւ նախիրները գայլերից ու գողերից պահպանելն է։ Շան մականունն է գայլխեղդ: Գլուխը մեծ է, շրթունքը՝ հաստ, քիթը՝ կարճ, կուրծքը՝ լայն։ Ուժեղ է ու անվախ, հավատարիմ, բայց ոչ այնքան ուշիմ։ Շատ հավատարիմ է իր տիրոջը, ամեն վտանգի կդիմակայի՝ տիրջը պահպանելու համար։

Մարմնով խոշոր է ու հզոր՝ կարճ դունչ, բարձր ճակատ, արմատից քիչ վերեւ կտրված ականջներ, բրդոտ ու հաստ վիզ, մկանուտ բարձր ոտքեր, ամուր գավակ։ Սովորություն ունի պոչը ոլորելու եւ դնելու մեջքին։ Քայլում է հանդարտ, ինքնավստահ ու վեհ։ Անհարկի չի հաչի։ Իր անսխալ բնազդով իսկույն որոշում է թշնամին ու բարեկամը եւ ըստ արժանվույն էլ վարվում է հետը:   Շարունակել կարդալ

Այծաբուծությունը՝ օրգանական ու արժեքաստեղծ ճյուղ – Հայաստանը հացաբույսերի, խաղողի վազի, որոշ պտղատու ծառերի մշակության, կենդանիների ընտելացման, գյուղատնտեսության որոշ ճյուղերի սկզբնավորման կենտրոններից է…

Այս թեմային օրեր առաջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում անդրադարձա: «Լուսանցք»-իս ընթերցողներից մեկը, ով իմ ամենախստապահանջ եւ ամենահավատարիմ ընթերցողներից է, նեղացել էր, թե ինչու այդ թեման «մեր թերթում» չեմ ներկայացնում: Ընթերցողիս պահանջին անսալով՝ թեման որոշ հավելումներով մանրամասնում եմ:

Երբ նախորդ տարի գյուղնախարարությունում խորհրդակցություն հրավիրվեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գիտական կազմի մասնակցությամբ՝ քննարկելու այնպիսի ծրագրեր, որոնք կարող են էական տեղաշարժ բերել գյուղոլորտին, մասնագետները հանդես եկան տոհմային այծաբուծության զարգացման առաջարկով (ավելի ստույգ՝ 8 առաջարկներից մեկն էր սա): Խորհրդակցության մասնակիցները համոզված էին, որ այծաբուծությունը մեզ համար շատ կարեւոր ճյուղ է, մանավանդ եթե հաշվի առնենք, որ այծի կաթից արտադրված մթերքների նկատմամբ միջազգային շուկայում մեծ պահանջարկ կա:

Ընդհանրապես թե մեր եւ թե արտերկրի մասնագետները մեկ անգամ չէ որ ասել են, թե Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունը հեռանկարային է: Եթե այս համապատկերում դիտարկենք այծաբուծության հարցը, ապա այն կարող է նաեւ եկամտաբեր լինել: Երբ ուսումնասիրում էի միջազգային փորձը, ռուսաստանյան մի ագարակատիրոջ (տարիներ առաջ ներառված է եղել ԱՄՆ գյուղդեպարտամետի մարկետինգի աջակցության ծրագրում), ով տարբեր ցեղատեսակի այծեր է բուծում, իբր միամտորեն հարցրեցի, թե հատկապես ինչու են կապում օրգանական գյուղատնտեսությունն ու Հայաստանի այծաբուծությունը: Նա անկեղծորեն զարմացավ. «Ի՞նչ է, չգիտե՞ք, հայկական այծերը հիվանդություների նկատմամբ դիմադրողականություն ունեն»: «Բայց, ասենք, անգլիական այծերի համեմատ պակաս կաթնատու են»,- ասացի: «Այո,- շարունակեց,- բայց երբ համարյա չեն հիվանդանում, հակաբիոտիկներ գրեթե չեն ստանում, իսկ սա խոսում է դասական օրգանական գյուղատնտեսության մասին»…   Շարունակել կարդալ

Դրամատներն ու մաքսատները տոներին աշխատելու են… Կշարունակի՞ Արմեն Ամիրյանն ինչպես իր նախկինը՝ Հասմիկ Պողոսյանը… Մուհամեդ մարգարեի ծննդյան օրը… Լենին.- մասոն հեղափոխականը՝ մուտանտ… Այցելե՛ք եւ օգտվե՛ք հայ արիականների www.hay.ary.org – կայքից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Դրամատներն ու մաքսատները տոներին աշխատելու են

Կառավարության երեկվա նիստում նախքան օրակարգային հարցերի քննարկումը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ տվեց: Առաջինը տվեց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին. հաշվի առնելով ամանորյա տոները՝ տնտեսվարողներին մատուցվող մաքսային ծառայությունների անընդհատությունն ու անխափանությունն ապահովելու նպատակով սահմանել աշխատանքային ժամերի հստակ գրաֆիկ՝ ներառելով դեկտեմբերի ոչ աշխատանքային եւ հունվարի տոնական օրերը: «Պարոն Հարությունյան, ինձ թվում է՝ շատ լավ հնարավորություն է արտակարգ ռեժիմ սահմանելու, հոսքը շատ է լինելու, որպեսզի մենք հասկանանք՝ մեր նեղ տեղերը որտեղ են, ինչպես անենք, որպեսզի մաքսիմալ կոմֆորտային պայմաններ ստեղծենք ներկրողների համար: Կան դրական արձագանքներ, որ, օրինակ, 5 հինգ օրվա մեջ ձեւակերպել են 25 օրվա փոխարեն: Ես չգիտեմ՝ 5 օրը լա՞վ է, թե՞ ոչ, բայց մեկ անգամ էլ այդ ժամանակացույցերը նայենք»,- նշեց գործադիրի ղեկավարը:

Շաբաթ-կիրակի, տոնական օրերին բանկերի աշխատանքն ապահովելու առաջարկությամբ վարչապետը դիմեց նաեւ ԿԲ նախագահին: Իսկ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին առաջարկեց հաշվի առնելով ամանորյա տոները, առավել ուշադիր լինել առեւտրային շուկայում ապրանքների գների արհեստական բարձրացման կամ հակամրցակցային գործողություների կանխարգելման հարցում: «Մեր առաջարկը հետեւյալն է՝ մաքսիմալ ուշադիր եղեք, տնտեսվարողի շահն ապահովեք: Միջամտում եք միայն այն դեպքում, երբ հասկանում եք, որ դա արհեստական է, գերիշխող է, որպեսզի բեռ չդառնա բիզնեսի համար»,-ընդգծեց վարչապետը:

Կշարունակի՞ Արմեն Ամիրյանն ինչպես իր նախկինը՝ Հասմիկ Պողոսյանը

Նոյեմբերի 8-ին մարզային 63 հուշարձանների ճակատագրի մասին մշակույթի նախարարին տեղեկության հարցում է արել Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահը՝ ցանկանալով իմանալ, թե որտեղ եւ ինչ վիճակում են այդ հուշարձանները, որոնք 2012թ. կառավարության որոշմամբ, «Քարերը ժողովելու ժամանակը» ծրագրի շրջանակներում («Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման մասին» որոշում, 2012թ. սեպտեմբերի 13, N1169-Ա), Հայաստանի մարզերից տեղահանվեցին եւ տեղափոխվեցին Երեւան՝ քառամյա ցուցահանդեսի:   Շարունակել կարդալ

«Լուսանցք» շաբաթերթի հայ արիադավան հոդվածներից՝ Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին… Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները… Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի… Մարդ եւ Տիեզերք.- չակրաները որպես նյարդահամակարգ կենտրոններ… Այլ հավատներ ու բնախոսական երեւույթներ…

Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին…

http://www.hayary.org/wph/?p=4708#more-4708 - (կարդալ ամբողջը) - Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (ամբողջական հոդվածը) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդՀայ ԱստվածներըՀայոց Աստվածային Համակարգ.- 1. Հայր ԱրաՀայր (Գերագույն) Աստված, Աստվածահայր: 2. Մայր Անահիտմայրության եւ պտղաբերումի Աստվածուհի, Աստվածամայր: 3. Վահագնռազմի ու զորության Աստված: 4. Աստղիկսիրո (նաեւ գեղեցկության) Աստվածուհի: 5. Միհրարդարադատության Աստված: 6. Նանեողջախոհության Աստվածուհի: 7. Տիրիմաստնության (դպրության ու գիտության) Աստված: 8. Վանատուրհյուրընկալության եւ հյուրասիրության (օջախի) ԱստվածԱստվածների անունները նույնպես Արարչի կամքի արտահայտություն են, չնայած անունները հստակորեն կարող են պարզաբանվել մեր լեզվամտածողությամբ: Հատկապես՝ մեր հին լեզվամտածողությամբ

http://www.hayary.org/wph/?p=4892(կարդալ ամբողջը) - Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (ամբողջական հադվածը) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդՆախորդ պարզաբանումներում նշեցի Հայ Աստվածների փնտրտուքը՝բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին», «Լուսանցք» թիվ 2-8, 2015թ.), որ Հայ Արիական Միաբանությունը վաղուց է հայտարարել Բնածին 7 Երկրային Ազգերի ի սկզբանե գոյության մասին: Նշեցի նաեւ, որ «Տիեզերական հայելային արտացոլանքի» մեկնությամբ այդ Ազգերը, որպես Մարդ Տեսակի բազմազանություն, Արարվել են Տիեզերքի Արարչի կողմից, կրում են Տիեզերական Գենը, քանզի Արարչի Արարված 7 Աստվածությունների Զարմից են եւ յուրաքանչյուրն իր Տեսակի Առաքինություններն ու Առաքելությունն ունի որդեգրած…   Շարունակել կարդալ

«Լուսանցք» շաբաթերթի ընտրովի հոդվածներ՝ հայ արիականության, հայ ազգայնականության, հայապահպանության, հայրենատիրության, համազգային տեսլականների եւ ազգային արժեհամակարգի այլ խնդիրների շուրջ…

Հայկական Լեռնաշխարհը՝ Հայերի Արարչական Բնօրրան, Արիական  Քաղաքակրթության Ծննդավայր…

http://www.hayary.org/wph/?p=5924Աշխարհակարգի ապագան եւ հայկական գործոնը – Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ) – Աշխարհի հերթական վերաբաժանումը կամ նոր աշխարհակարգի հաստատումը բոլոր դեպքերում խաչվում է ինչպես տարածքային, այնպես էլ գաղափարա-քաղաքական ու հոգեւոր-մշակութային առումներով…

http://www.hayary.org/wph/?p=3028Համաշխարհային մութ ուժերի դեմ՝ Համահայկական գաղտնի կառավարություն. - Հայկական համաշխարհային  գաղտնի կառավարության տեսլականըԸնդդեմ խառնածինների ավերիչ աշխարհակարգի

http://www.hayary.org/wph/?p=4111Համաշխարհային ավերիչ մամլիչին կարող է դիմակայել միայն Համաարիական արարիչ բռունցքը – Միջազգային գաղտնի ուժերին՝ համազգային դիմակայություն

http://www.hayary.org/wph/?p=6017#more-6017Աշխարհն ազգայնանում է – Եվրամիություն-Եվրասիամիություն հակամարտությունը առանցք չունի /Եվրամիություն-Եվրասիամիություն հակամարտության ազգայնացումը/Ազգայնական Եվրոպան՝ Եվրամիություն-Եվրասիամիություն հակամարտության ճանապարհին/Եվրամիության կազմաքանդումը՝ եվրո-ամերիկյան ու ռուսաստանյան ազգայնականության միջոցով…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

http://www.hayary.org/wph/?p=5684Անհոգի ամեն բան կկործանվի… Հայը կարո՛ղ է ու պիտի՛ փոխի այս պատմության ընթացքը – Համահայկական գաղտնի կառավարության ստեղծումն ընթացքի մեջ է…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

http://www.hayary.org/wph/?p=6221Գործել առավել զգոն, բայց ավելի նախաձեռնողական, Երկնքի հաղթանակը հաստատե՛լ Երկրում… Անգամ չգիտակցելով՝ բոլորն անելու են Տիեզերքի Պահանջը…  (աշխարհի վերաբաժանման ճանապարհին թեմայով «Լուսանցք»-ի զրույցը՝ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ)…

http://www.hayary.org/wph/?p=6185Կփակվի՞ազգայնական շղթան – Հաջորդ Եվրամիությունը՝ ազգայնական բնույթի… (Եվրոպան Եվրամիության փոփոխության հարցերը քննարկում են Վաշինգտոնի ու Մոսկվայի հետ – այդ երկրներում ազգայնական դրսեւորումներն աշխուժանում են)… Աշխարհը ազգայնանում է – կրկին պնդում է հայ արիականների առաջնորդ Արմեն Ավետիսյանը …  

http://www.hayary.org/wph/?p=6271Կրկին անտեսվելու կամ շահելու ճանապարհին ենք.- Առաջնորդվենք աշխարհի վերաբաժանման մութ անկյունների բացահայտմամբ – Հայության վիճակը համաշխարհային 1-3 աշխարհամարտերի ժամանակ… Պետք է նաեւ դեմ լինել աշխարհի գաղտնի տերերի ոչ հայամետ ծրագրերին (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…   Շարունակել կարդալ

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Դլե Յաման. կարոտի մեղեդի՝ ծնված Հայ Աստվածների էպիկական սիրուց…  «Սասնա ծռեր» էպոսի արարման պատմությունը հասնում է հազարամյակների խորքը՝ կրում է Հայոց Արեւապաշտական ժամանակաշրջանի Աստվածների պատմությունը…

Ծիրանափողի մեղեդու ուղեկցությամբ հնչող, ժողովրդական դարձած «Դլէ Յաման» երգը գրառել է հայ ժողովրդի լավագույն զավակներից մեկը՝ երաժշտագետ, հոգեւորական եւ հայ դասական երաժշտության հիմնադիրներից մեկը՝ Կոմիտաս Վարդապետը։ Երգի ծագման, լեզվական եւ բառակազմական, ինչպես նաեւ գաղափարական խնդիրների ուսումնասիրության արդյունքում հանգեցինք այն եզրակացության, որ «Դլէ Յաման» երգը Խանդութ Խանումի եւ Սասունցի Դավթի սիրո պատմության երգն է եւ հայ էպիկական երգարվեստի եւ «Սասնա Ծռեր» էպոսի բաղկացուցիչ մասը: Ուստի, նախքան «Դլէ Յաման» երգի բովանդակությանը անդրադառնալը, եւս մեկ անգամ ներկայացնեմ Սասունցի Դավթի եւ կապուտկողցի գեղեցկուհի Խանդութի սիրո պատմությունը:

Սասունն ազատագրելուց հետո Դավիթը նշանվում է Չինաստանի Սուլթանի աղջկա հետ, ով «Սասնա Ծռեր» էպոսում հայտնի է որպես Չմշկիկ Սուլթան: Սակայն, Դավիթը լսելով կապուտկողցի արքայադուստր Խանդութի գեղեցկության մասին, հրաժարվում է Չմշկիկ Սուլթանի հետ ամուսնանալու մտքից՝ թողնելով Չմշկիկ Սուլթանին հուսախաբ:

էպոսում Խանդութը սիրահարվում է Դավթի հերոսությանը, Դավթի սիրտը գերելու համար երգասացներ է ուղարկում նրա մոտ՝ իր սերն ու գեղեցկությունը գովերգելու: Երգասացների գովերգած Խանդութը գերում է Դավթին, եւ Դավիթը գնում է Խանդութի հետեւից:

Խանդութի մեծ սերը պահապան է Դավթին, նա հեռվից հետեւում է Դավթին, եւ երբ գինովցած Դավիթը կորցնում է իր զգոնությունը, Խանդութը Դավթի քունը վանելու եւ զգոնությունը վերականգնելու համար կաղիններ է նետում Դավթի դիմաց դրված արծաթյա սկուտեղի մեջ: Խանդութը վազում է ձիով հեռացող, խռոված եւ վիրավորված Դավթի հետեւից՝ աղերսելով, որ Դավիթը ետ դառնա: Խանդութի մեծ սերը նրան տարավ ռազմի դաշտ՝ կռվում ընկած դիակների մեջ որոնելու իր սիրեցյալ Դավթին:

Խանդութը մենամարտի է կանչում հանդուգն քաջին՝ չկասկածելով անգամ, որ մարտահրավեր է նետում իր Դավթին, իսկ հաղթանակած Դավիթը խաղ էր անում Խանդութի հետ։   Շարունակել կարդալ

Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (14-րդ մաս) – Փնտրվող «ծպտյալները» (անհրաժեշտ քնարաէպիկական նախաշեղումով) – 5… Ծպտյալ հայեր.- Օլիմպիական չեմպիոնների եւ համապատասխան մարզիչների էթնոարմատները կշարունակվեն մանրակրկիտ ստուգվել – Պիտի ճշգրտել հայ օլիմպակալների «քրեստոմատիական» անվանացանկը…

Սկիզբը՝ թիվ. 26-32, 34-39-ում

http://www.hayary.org/wph/?p=5919Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (13-րդ մաս) – Փնտրվող «ծպտյալները» (անհրաժեշտ քնարաէպիկական նախաշեղումով) – 4… Այսպես՝ ունենում ենք 3 թագավոր-օլիմպիոնիկեոսներ…

http://www.hayary.org/wph/?p=5903Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (12-րդ մաս) – Փնտրվող «ծպտյալները» (Գարեգին Ղազարյան, անհրաժեշտ քնարաէպիկական նախաշեղումով) – 3… Հայաստան՝ քաղաքակրթության օրրան…

http://www.hayary.org/wph/?p=5888Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (11-րդ մաս) – Փնտրվող «ծպտյալները» (անհրաժեշտ քնարաէպիկական նախաշեղումով) – 2 – անհայտ-հանրահայտ «այլազգի» հայերը…

http://www.hayary.org/wph/?p=5873Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (10-րդ մաս) – Փնտրվող «ծպտյալները» (անհրաժեշտ քնարաէպիկական նախաշեղումով)… Ջուղայի արմատներով Իոսիֆ Ադելխանով-Առուստամով (Ստալինի) եւ այլ ծպտյալ հայերի մասին… Ռուսաստանի Եկատերինա Բ Մեծ կայսրուհու գլխավոր ֆավորիտ Պոտյոմկին-Տավրիդյանը…

http://www.hayary.org/wph/?p=5859Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (9-րդ մաս) – Ոգու եւ մարմնի կրթիչներ. հսկա սառցալեռան երեւացող մասը – 2… Մանավանդ որ այդ աստղասփյուռը ժամանակի եւ տարածության մեջ հանապազ խտանում-բազմանում է…

http://www.hayary.org/wph/?p=5842Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (8-րդ մաս) – Ոգու եւ մարմնի կրթիչներ. հսկա սառցալեռան երեւացող մասը… Ծավալվենք սոսկ օտարերկրացի օլիմպիական չեմպիոնների հայատոհմիկ մարզիչների փաղանգի շուրջ…

http://www.hayary.org/wph/?p=5813Արդարությունը գեթ մասամբ վերականգնելու համար – Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին… Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – (7-րդ մաս) – Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի (Օլիմպիական խաղեր եւ Բարի կամքի խաղեր)…

http://www.hayary.org/wph/?p=5795Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – (6-րդ մաս) – Թիվ մեկ մարզաձեւի նախաօլիմպոսյան հայահետքերից մինչեւ օլիմպիական գոլի հայ մեծավարպետ ու հայամականուն մարզարքա…

http://www.hayary.org/wph/?p=5776Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ.- Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի (5-րդ մաս), բայց ինչպե՞ս լուծել կորուսյալ մեդալների գերխնդիրը… Միհրան Հարությունյանի՝ օլիմպիական չեմպիոնի կոչումը վերականգնելու շուրջ…

http://www.hayary.org/wph/?p=5761Ռիոյից հետո՝ պատմության վերանայում.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի (4-րդ մաս) – Այն ժամանակ մեդալներ տրվում էին միմիայն հենց եզրափակիչի մասնակիցներին.…

http://www.hayary.org/wph/?p=5749Ռիոյից հետո՝ պատմության վերանայում.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (3-րդ մաս) – Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի… «Սիրելի՛ հայեր, միշտ հիշե՛ք, որ դուք լավագույնն եք, ես ձեզ սիրում եմ, որովհետեւ ես էլ ձեր մի մասն եմ. ունեմ հայ արյուն»…

http://www.hayary.org/wph/?p=5727Ռիոյին ընդառաջ՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – (2-րդ մաս) – Իրական դեմքերն ընդդեմ առասպելյալ դեպքերի, բայցեւ ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի… Արդի օլիմպիական խաղերին մասնակցած առաջին հայ մարզիկները…

http://www.hayary.org/wph/?p=5717Ռիոյին ընդառաջ՝ պատմական խորքերից.- (1-ին մաս) – Հայազգի օլիմպիական հաղթորդներ – Իրական դեմքերն ընդդեմ առասպելյալ դեպքերի… Մինչ դեպի նորագույն ժամանակներ «առաջադիմելը»՝ արժե պարզապես դիմել մի «կամրջող» համեմատության…

Մինչեւ բուն նյութին անցնելը՝ մեզ մնում է մեկական հերոսի եւ հերոսուհու պատվանշմամբ, հավուր պատշաճի, սպառել հայ օլիմպակալների «քրեստոմատիական» անվանացանկը:   Շարունակել կարդալ

Հայ Տեսակի Արարման տոնը – Տիեզերահաս արիադավան ծես… Հայ արիներն ու հեթանոս ազգայնականները կփառաբանեն Հայ Տեսակին, որ ի վերուստ արարվել է եւ՛ երկնային, եւ՛ երկրային – ՀԱՅ՝ Հավերժող Առաքելություն Յուրաբնույթ…

Ինչպես «Լուսանցք»-ին տեղեկացրին Հայ Արիական միաբանության լրատվական կենտրոնից, այս տարի հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները Հայ Տեսակի Արարման տոնը կնշեն այսօր՝ նոյեմբերի 18-ի լուսաբացին: http://www.hayary.org/wph/?p=5915Հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները նշեցին Հայ Տեսակի Արարման տոնը – ՀԱՅ՝ Հավերժող Առաքելություն Յուրաբնույթ…

«Տոնը կնշվի գերլուսնի երկնակամարում հայտնվելու 3-րդ օրը: Տոնի մասնակիցները կփառաբանեն Տիեզերքի Արարչին՝ ինչպես Հայ տեսակն արարելու եւ Երկիր մոլորակը մարդկության օրրանը դարձնելու, այնպես էլ՝ այդ օրրանը Արեւի ու Լուսնի բնատուր շնորհներով պատելու-պաշտպանելոջ եւ անփոխարինելի Կենաց Տուն դարձնելու համար:

Նոյեմբերի 14-ին Երկրի բնակիչները ականատես եղան վերջին 70 տարվա ամենամեծ ու պայծառ լուսինի հատնվելուն: Դա արտասովոր երեւույթ է, երբ գերլուսինը ամենապայծառն է լինում վերջին 70 տարվա ընթացքում: 1948թ. հետո Լուսինը Երկիր մոլորակից ամենակարճ հեռավորության վրա է հայտնվում եւ մոլորակի գիշերային լուսատուի ազդեցությունն ամենահզորն է այդ պահին… Հաջորդ անգամ նման պայծառությամբ Լուսինն ըստ հաշվարկների կհայտնվի միայն 2034թ.:   Շարունակել կարդալ

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Թե ինչու Բեթղեհեմ Եփրաթա, ոչ թե Բեթղեհեմ Յուդայի (3-րդ մաս) – Աստվածաշունչ մատյանի նոր բացահայտումները… Հետեւաբար, դա չէր կարող լինել Բեթղեհեմ Յուդայի, այլ Բեթղեհեմ Եփրաթա, որ համապատասխանում է Բարձր Հայքի Դարանաղի գավառին, Արեւմտյան Եփրատի աջ եւ ձախ ափերին…

Սկիզբը՝ թիվ 37-38-ում

…(Հայ–Հայաստան, նույն Հ.Ա.Բ.-ում «հայել» բացատրվում է՝ ներքեւից վերեւ նայել, «նայել» վերեւից ներքեւ (նայել), «տեսանել» հավասար ուղղությամբ նայել: Աստ՝ աստղ; Ան՝ երկինք: Հետեւաբար, «Հայ» – նշանակում Է աստղերին հետեւող, նայող (ազգ): Հայաստան՝ նշանակում Է Աստղային հիմնակետի երկիր:)…

– – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – –

http://www.hayary.org/wph/?p=5903Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Բեթղեհեմի ճիշտ թարգմանությունն է՝ Դարանաղի (2-րդ մաս) – Աստվածաշունչ մատյանի նոր բացահայտումները…

http://www.hayary.org/wph/?p=5889Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հիսուսը խոսել է արամերեն. Աստվածաշունչ մատյանի նոր բացահայտումները (մաս 1-ին)… Արամերենը՝ Արամի ցեղախմբի լեզու… Նոյի տապանը փրկվեց Աստվածների երկրում…

«Է. Ջիլբերտը պատմության խոտոր քառուղիներով անցնելով, վերծանելով հնագույն բոլոր քաղաքակրթությունների (այդ թվում նաեւ՝ Եգիպտոսի) ավանդապատումները, «հասել է» Հայաստան, կանգ առել եւ եկել է այն եզրահանգման, որ մարդկության քաղաքակրթության բնօրրանը (բառացի մեջբերում)–«Արարատյան լեռնաշխարհն է»: Այս հետազոտողի տրամաբանության գլխավոր հիմքը՝ Օրիոն աստեղատունն է. «…մարդկության քաղաքակրթության կորուսյալ գլխավոր արտակարգ փաստը»:

Է. Ջիլբերտը մանրակրկիտ ուսումնասիրությունում եզրահանգում է, որ երեք մարգարե-աստղագետները (որոնք Ջիլբերտի համոզմամբ՝ Հայաստանից են) իրենց աստղագիտական գիտելիքների շնորհիվ Սիրիուս «գերաստղի» ծագման օրն են համարել նոր դարաշրջանի գալուստը, եւ որ Սիրիուս աստղը Մեսիայի ծննդյան ցուցիչ աստղն է եղել:

Ուշագրավ է Ջիլբերտի հետեւյալ փաստարկը, որ «մար» պարսկերեն նշանակում է՝ «շների տեր», եւ այդ անվանումը վերաբերում է Օրիոն համաստեղությանը, քանի որ «որսորդ» Օրիոնի հավատարիմ «շներ» աստեղատներն են՝ Մեծ Շուն եւ Փոքր Շուն համաստեղությունները: Ինչպիսի դիպուկ դիտարկում, չէ՞ որ անգլիացի հետազոտողը չէր տիրապետում հայկական դիցաբանության սկզբնաղբյուրներին: Իսկ Գեորգի Գյուրջիեւը՝ 20-րդ դարի մեծ մարգարեն, հաճախ զրույցներում, խորհրդավորելով խոսքը, երկիմաստ ժպտալով սիրում էր կրկնել.«Աշխարհի գաղտնիքների բանալին «շան» մեջ է»:   Շարունակել կարդալ

Հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները նշեցին Հայ Տեսակի Արարման տոնը – ՀԱՅ՝ Հավերժող Առաքելություն Յուրաբնույթ…

Այս տարի հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները Հայ Տեսակի Արարման տոնը նշեցին նոյեմբերի 18-ի լուսաբացին: Տոնը նշվեց գեր(սուպեր)լուսնի երկնակամարում հայտնվելու 3-րդ օրը: Տոնի մասնակիցները փառաբանեցին Տիեզերքի Արարչին՝ ինչպես Հայ Տեսակն Արարելու եւ Երկիր մոլորակը Մարդկության Օրրանը դարձնելու, այնպես էլ՝ այդ Օրրանը Արեւի ու Լուսնի բնատուր շնորհներով պատելու-պաշտպանելու եւ անփոխարինելի Կենաց Տուն դարձնելու համար

Նոյեմբերի 14-ին Երկրի բնակիչները ականատես եղան վերջին 70 տարվա ամենամեծ ու պայծառ լուսինի հատնվելուն: Դա արտասովոր երեւույթ է, երբ գեր(սուպեր)լուսինը ամենապայծառն է լինում վերջին 70 տարվա ընթացքում: 1948թ. հետո Լու-սինը Երկիր մոլորակից ամենակարճ հեռավորության վրա է հայտնվում  եւ մոլորակի գիշերային լուսատուի ազդեցությունն ամենահզորն է այդ պահին… Հաջորդ անգամ նման պայծառությամբ Լուսնինը կհայտնվի միայն 2034թ.:

Նախքան բուն ծիսական արարողությանն անցնելը, հայ արիական քրմեր Արմոգը, Արամը եւ Արեգը Արարչակարգին նվիրված ծես կատարեցին, Տիեզերքն Արարողից խնդրելով մոլորակի ցերեկային ու գիշերային լուսատուների լույսն ու դրական ազդակներն ուղղել Հայկական Լեռնաշխարհի վրա՝ որպեսզի Հող Հայրենին էլ իր հայականչն անի, ինչպես հայն է հայրենատիրության կանչն արել արդեն…   Շարունակել կարդալ

Երկու հասարակարգերի վկայագրում – Եթե Սերգեյ Ավագյանի «Հուշապատում»-ին վերաբերենք իբրեւ կենսագրական երկի, ապա հետաքրքիր է թերթել 90-ամյա պատկառելի այդ մարդու կյանքի էջերը…

Սերգեյ Ավագյանը ընթերցող մեր հասարակությանը հայտնի է մի շարք գրքերով, որոնցից առանձնապես հիշատակման են արժանի պատմաազգագրական «Շարուր», «Սուրմալու», նաեւ «Նշանավոր հայուհիներ», «Սնունդը եւ մենք» աշխատությունները: Նրա վերջին՝ «Ցեղասպանությունն Արեւելյան Հայաստանում» աշխատությունը եզակի է առայժմ: Ցավոք: Մինչդեռ այդ թեմայի արծարծման կարիքն այնքան շատ կա դեռ…

«Հուշապատումը» Սերգեյ Ավագյանի 33-րդ գիրքն է: Նա, լինելով երկու՝ միմյանց հակադիր սոցիալ-քաղաքական հասարակությունների՝ կոմունիստական եւ կապիտալիստական, զավակը, իր անցած կյանքի 90 տարիների ընթացքում նկարագրելով այդ ուղին, միաժամանակ ցույց է տալիս տվյալ ժամանակի պետության կացությունը, նրա դրական ու բացասական կողմերը: Այո, նա ընդունում է, որ կոմունիստական հասարակարգում նույն կոռուպցիան ու կաշառակերությունը կար, բայց դրականն էլ քիչ չէր, օրինակ՝ մարդիկ ապահովված էին աշխատանքով, բուժումն անվճար էր, կրթությունը՝ նույնպես, բնակարաններն անվճար էին բաշխվում: Իսկ ներկայիս՝ կապիտալիստական Հայաստանում այդ ամենը ի չիք է դարձել: Հեղինակին մեծ ցավ է պատճառում աշխատանքի բացակայությունը, աշխատողների ցածր վարձատրությունը, ստրկական բարքերով առաջնորդվելու հանգամանքը:

Հրաժարվելով ԱՄՆ-ում մշտական բնակության իրավունքից եւ թերթի խմբագությունում աշխատանքից՝ նա վերադառնում է հայրենիք եւ լրագրությամբ զբաղվում այստեղ՝ պարբերաբար այս կամ այն օտար անունների փոփոխության առաջարկներ անելով: Նա միշտ հիշում ու հիշեցնում է մեծն Րաֆֆուն. «Այժմ մեզ հայ է պետք»: Ու սա, իբրեւ հավերժական դաջվածք, փորձում է կիրառել-թարմացնել ամեն օր:   Շարունակել կարդալ