Խորագրերի պահոցը. Արվեստ

Արվեստ բաժնում մտեք «Հայկական Երաժշտություն» ենթաբաժինը:

Հայկական խոհանոցն առանձնահատուկ է միասնակա՛ն – Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է, տե՛րը լինենք մեր պատմության… Այցելե՛ք եւ օգտվե՛ք հայ արիների www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

Հայաստանում ու երկրից դուրս բնակվող հայերի մշակութային եւ այլ ոլորտների զարգացումը՝ պատմաաշխարհագրական մի շարք գործոններվ պայմանավորված՝ ընթանում է փոքր-ինչ ինքնատիպ, երբեմն առանձին ճանապարհով: Չնայած այս ամենին, հայկական խոհանոցը պահպանել է իր ինքնատիպությունը, անգամ եթե Հայաստանում չի պահպանվել որեւէ բաղադրատոմս, ապա դա պահպանվել է սփյուռքահայ խոհարարների մոտ: Ցավոք, հավաքական գործ չի կատարվել եւ ցայսօր հայկական խոհանոցի ինքնատիպ ուտեստներ սեփականացվում են թուրքերի, ադրբեջանցիների, պարսիկների, արաբների, վրացիների, քրդերի եւ այլոց կողմից, դրանք ՅՈՒՆԵՍԿՕ-ում արձանագրելով որպես իրենց խոհանոցի մաս:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարող է մի խոհանոցին արդեն պատկանող բաղադրատոմսը նաեւ ուրիշ խոհանոցի վերագրել, եւ օրինակ, կստացվի այսպես՝ տոլման ոչ միայն հայկական է, այլեւ թուրքական ու ադրբեջանական, որ լավաշը նաեւ պարսկական ու վրացական է ու այսպես շարունակ: Անգամ հարց չի դրվում, թե մի քանի հազարամյակների պատմություն արձանագրած խաշլաման, տոլման, հարիսան եւ այլ հնագույն ուտեստները ինչպես կարող են լինել նաեւ ադրբեջանական, եթե սրանց պատմությունը մի 100 տարվա է հասնում ընդամենը, կամ եթե իրենց թուրքերի ժառանգ են համարում, ապա միեւնույնն է՝ 1000 տարվա չի հասնում անգամ: Կամ՝ ինչպես կարող էին քոչվոր ցեղերը, որ անընդհատ տեղափոխվում էին, հացահատիկ ցանել, խաղող մշակել եւ այլն, որ իրենց վերագրեն լավաշի, խաղողի թփով տոլմայի կամ այգիների մրգերից ստացված գինու ստեղծման պատմությունը… Սա կարող էր անել նստակյաց մարդը, հավաքական կերպար ունեցող ազգը:   Շարունակել կարդալ

«Գաղտնիքների ժայռին» հայերե՛ն տառեր են – Երբ հայկական հետքը համառորեն չեն ուզում տեսնել… Հայոց քաղաքակրթության հետքերը բնորոշում են որպես «անծանոթ», «անհայտ», կամ էլ «արտերկրյա» քաղաքակրթություն – միայն թե դրանք հայկական չորակվեն…

Հայոց քաղաքակրթության ակունքները շատ հին են եւ ունեն հազարամյակների պատմություն: Խոսքը մեր հզոր եւ բարեպաշտ նախնիների կերտած անանց արժեքների մասին է՝ լեզու, մշակույթ գիտություն, պետություն եւ այլն: Խնդիրն այն է, որ այդ քաղաքակրթությունը մի առանձնակի միտումով թաքցվում է կամ էլ խեղաթյուրվում:

Հարկ ենք համարում արձանագրել մեկ կարեւոր հանգամանք: Հայոց հնագույն պատմության մութ ծալքերի վերհանումը խիստ անհրաժեշտ է ամբողջ աշխարհի հին պատմության համար, քանի որ Երկրագնդի վաղնջական քաղաքակրթությունների պատմությունը լի է բազմաթիվ առեղծվածներով եւ անմեկնելի փաստերով: Լրջմիտ եւ խորագետ մասնագետների կարծիքով (օրինակ՝ գերմանացի Կլաուս Շմիդտ, բրիտանացի Գրեմ Հենկոկ եւ այլք)՝ դրանցից շատերի պատասխանը հայոց հնագույն պատմության էջերում է: Նշենք նաեւ, որ շատ «գիտնականներ» աշխարհի տարբեր վայրերում եղած Հայոց քաղաքակրթության հետքերը բնորոշում են որպես  «անծանոթ»,  «անհայտ», կամ էլ «արտերկրյա» քաղաքակրթություն: Միայն թե  դրանք հայկական չորակվեն: Սա է խնդիրը: 

Ներկայումս գիտական աշխարհում ընդունված տեսակետ է, որ Երկրի հնագույն քաղաքակրթությունները ծագել են Տիգրիս, Եփրատ եւ Նեղոս գետերի հովիտներում: Դրանց ստեղծողները շումերներն ու եգիպտացիներն են, ովքեր Միջագետքում եւ Նեղոսի ավազանում հայտնվում են որպես արդեն զարգացած մշակույթի կրողներ; Հնագիտական պեղումները եւ ժայռապատկերների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս քաղաքակրթությունների ակունքը Հայկական լեռնաշխարհն է: Հայկական հնագույն Ուռհա (Եդեսիա) քաղաքի մոտ (Միջագետք Հայոց) գտնվող Պորտասար («Գոբեկլի թեփե») հնավայրում գերմանացի հնագետ Կլաուս Շմիդտը պեղել է մ.թ.ա. X հազարամյակին պատկանող տաճարային մի համալիր, որն աշխարհում նմանատիպ ամենահին պաշտամունքային կառույցն է:   Շարունակել կարդալ

Ռիգայում էլ արեւի քաղաքանկյուն եղավ – «Երեւան» անունը կրող այգին նախագծված է հայկական եւ երեւանյան տարրերով եւ կդառնա Երեւանի քույր քաղաքի բնակիչների ու հյուրերի սիրված վայրերից մեկը…

Երեւանյան Ռիգա, մի կտոր Երեւանից՝ Ռիգայում, ջերմության անկյուն Ռիգայում. այսպես կարող ենք կոչել այն այգին, որ բացվել է Լատվիայի մայրաքաղաքում եւ կրում է «Երեւան» անունը ու երեւանյան գույներով է՝ մով ու ծիրանագույն:

Ինչպես «Լուսանցք»-ին տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանից, Տարոն Մարգարյանը Ռիգա պաշտոնական այցի շրջանակում հոկտեմբերի 15-ին հանդիպել է Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովին:

Ողջունելով Երեւանի գործընկերոջը՝ Ռիգայի քաղաքապետը առանձնակի կարեւորելով երկու քաղաքների միջեւ համագործակցության ընդլայնմանն ուղղված Երեւանի քաղաքապետի պատրաստակամությունն ու ջանքերը՝ համոզմունք է հայտնել, որ այս այցն իր հերթին կնպաստի երկու քաղաքների միջեւ առկա փոխգործակցության եւ գործընկերային կապերի էլ ավելի ամրապնդմանն ու համագործակցության շրջանակների ընդլայնմանը:

«Պարոն քաղաքապետ, ուրախ եմ կրկին ողջունելու Ձեզ Ռիգայում, ինչը եւս մեկ վկայությունն է երկու քաղաքների միջեւ հաստատված ջերմ ու բարեկամական հարաբերությունների: Իսկապես ողջունելի է այն փաստը, որ Երեւանի եւ Ռիգայի միջեւ փոխգործակցությունը տարեցտարի գրանցում է նոր զարգացումներ, որոնց արդյունքները դառնում են տեսանելի»,- ընդգծել է Նիլ Ուշակովը:   Շարունակել կարդալ

Հայ մամուլի օրվա առթիվ .- Երբ մարդկային ողբերգությունը սենսացիա է… ու այս ամենը՝ իբրեւ թիվ 1 լուր … «Լուսանցք»-ն իր ընթերցողների համար էլի կմնա ինչպես սեւ ու սպիտակը վերլուծող, այնպես էլ կյանքի բոլոր գույները նկատող  լրատվամիջոց…

222 տարի առաջ լույս տեսավ հայոց առաջին պարբերականը՝ «Ազդարար»-ը, որն այդ ժամանակի համար ուներ ի՛ր խոսքն ու ասելիքը: Իհարկե, դա այսօրվա ասելիքը չէր, այսօրվա արագությունը չուներ, սակայն զետեղված նյութերից շատերը նաեւ մերօրյա արդիականությունն ունեն:

Սա շատ կարեւոր է լրատվամիջոցի համար ոչ միայն մասնագիտական առումով, այլեւ՝ պարբերականին հիշելու, տասնամյակներ անց անգամ մեջբերումներ անելու, ի վերջո լրատվամիջոցի կյանքը ոչ միայն երկարացնելու, այլեւ հավերժելու համապատկերում:

Հոկտեմբերի 16-ին՝ Հայ մամուլի օրվա առթիվ շնորհավորանքներ ստացավ նաեւ «Լուսանցք»-ը, իսկ շնորհավորողների մեծամասնությունը մեր ընթերցողներն էին, ինչն էլ ուրախացրեց մեզ: Իհարկե, շնորհակալ ենք նաեւ այն պաշտոնյաներին, քաղաքական, հանրային ու մշակութային գործիչներին, որ հիշեցին նաեւ մեզ, սակայն պիտի խոստովանենք, որ դրանք հիմնականում կամ հերթապահ խոսքեր էին, կամ ինչպես ասում են՝ ասված՝ ըստ ընդունված «պարտադիր» կարգի:

Մեր ընթերցողների խոսքը պարզ ու անմիջական էր, բայց նաեւ մտահոգ, թե ինչպես են հայկական զլմ-ները այսօր աշխատում:   Շարունակել կարդալ

Էրեբունի-Երեւան. 2798. հետահայաց.- Արեւների ու տոների քաղաք Երեւանը – Հայկական լեռնաշխարհն արեւի երկիր է՝ բառիս բուն եւ խորհրդանշական իմաստով… Մայրաքաղաքի թեժ գծերի թեժությունը…

Հայկական լեռնաշխարհը արեւի երկիր է՝ բառիս բուն եւ խորհրդանշական իմաստով: Երեւանը արեւի քաղաք է՝ դարձյալ բառիս բուն եւ խորհրդանշական իմաստով: Արեւի քաղաքն այս տարի դարձավ 2798 տարեկան: Երեւան ժամանած հյուրերն այնքան ոգեւորված են եղել ու տպավորված մարդկանց ջերմությամբ եւ ուրախությամբ, որ Երեւանը համարել են ոչ թե արեւի, այլ՝ արեւների քաղաք: Փարիզի քաղաքապետն, օրինակ, ապշած է եղել, որ Երեւանում բոլորը ճանաչում են մայրաքաղաքի ու երկրի պաշտոնյաներին, որ անկաշկանդ մոտենում են Երեւանի քաղաքապետին ու լուսանկարվում, որ չնայած երկրում առկա բազմաթիվ խնդիրներին, մարդիկ ուրախանալ գիտեն, բարություն անել ու հրճվել գիտեն (Փարիզի քաղաքապետն այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, եղել Հայոց ցեղասպանության թանգարանում):

Ճիշտ է, տոնի համար այս տարի երկու անգամ քիչ գումար ծախսվեց, բայց անցկացվեց ըստ պատշաճի: Իսկ երկու անգամ քիչ էր, որովհետեւ այդ գումարով նախապես բնակարաններ էին տրվել  ապրիլյան պատերազմում զոհված երեւանաբնանկ զինծառայողների ընտանքիներին («Լուսանցքը» գրել է այդ մասին): Էրեբունի–Երեւանին ընդառաջ արվող սոցիալական բաղադրիչն էլ արվեց: 2798 ընտանիք ստացան նվերներ՝ հեռուստացույց, սառնարան եւ կենցաղում անհրաժեշտ այլ էլեկտրասարքավորումներ: Տոնին ընդառաջ հաղորդագրություններն այնքան շատ էին, որ չէիր հասցնում հետեւել՝ ում բնակարան, ում նվերներ, ում մեդալ ու պարգեւ, ու պատվավոր քաղաքացի կոչում շնորհեցին: Ամեն ինչ արվեց մարդկանց սիրտը շահելու, հոգսը թեթեւացնելու համար: Դիմանալ է պետք, մաքառել է պետք, մենք դեռ անելիք ունենք: «Էրեբունի-Երեւանը» միաժամանակ մեր հզոր նախնիներից հոգեւոր լիցքեր ստանալու, միմյանց նկատմամբ վստահությամբ, սիրով ու հարգանքով համակվելու եւ դրական այդ լիցքերը մեր սիրելի մայրաքաղաքին փոխանցելու հիանալի առիթ է: Այս տոնը ոչ միայն Արեւի քաղաք Երեւանի կուտակած ջերմությունը մեր համաքաղաքացիներին ու մայրաքաղաքի հյուրերին փոխանցելու հնարավորություն է, այլեւ հավաստումն է այն կամքի, որ ամեն ինչ արվել եւ արվելու է համայն հայության մայրաքաղաքի լուսավոր ապագան երաշխավորելու համար»,-ասված էր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձում:   Շարունակել կարդալ

Մայր թատրոնի վերանորոգված բեմն ու առաջին ներկայացումը… Մեծ պրեմիերա՝ Հայաստանի օպերային թատրոնում… Հայկական կրկեսի 60-ամյակը՝ կրկեսային մեծ շքերթով… Հայոց ցեղասպանության 100-ամյակի հուշադրամը՝ 1-ին տեում… ՀՀ անկախության 25-ամյակին՝ 2 նամականիշ… Պատմական քարտեզների ցուցահանդես…  2015թ.- Որքան հայ կա աշխարհում… Լիալուսնի ազդեցության մասին առասպելը եւ հետաքրքրաշարժ այլ լուրեր…

Մայր թատրոնի վերանորոգված բեմում առաջին ներկայացումը նախատեսվում է նոյեմբերին

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի վերանորոգված բեմում առաջին ներկայացումն, ամենայն հավանականությամբ, կլինի նոյեմբերին: Գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանն ասել է, որ հստակ դժվար է նշել, բայց՝՝ «երեւի, նոյեմբերին»:

Առաջինը  ներկայացվելու է Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» պիեսը, որի ռեժիսորը Արմեն Էլբակյանն է: «Փորձերն ընթանում են»,- ասել է գեղարվեստական ղեկավարը:

- Թատրոնի 7 մլն. եվրոյանոց դահլիճը պատրաստ է շահագործման – Ամբողջովին ավարտվել են Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմական մեխանիզմների վերազինման աշխատանքները: Հիշեցնենք՝ թատրոնում վերանորոգման աշխատանքները սկսվել են 2015-ի հոկտեմբերից: Վերազինման ծրագրի շրջանակում Հայաստանի  մշակույթի նախարարության եւ «Վագներ-Բիրո Ավստրիա ստեյջ սիսթեմս ԷյՋի», «Զալցբրեններ Ստեյջթեք աուդիո վիդեո մեդիասիսթեմս Ջիէմբիեյջ», «Էլեկտրոնիկ Թիեթր քոնթրոլս Ջիէմբիեյջ» եւ «Արթսթեք» ընկերությունների կոնսորցիումի միջև 2014թ. կնքվել 7 մլն եվրոյի ապրանքի ու ծառայության մատուցման պայմանագիր 23 տարի մարման ժամկետով: Ըստ մշակույթի նախարարության հաղորդագրության՝ 2016թ. օգոստոսի 25-ին կնքվել է աշխատանքների հանձնման-ընդունման արձանագրություն, դահլիճը պատրաստ է շահագործման: Հայտնում են նաեւ վերանորոգման մանրամասները:

Մեծ պրեմիերա՝ Հայաստանի օպերային թատրոնում

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում հոկտեմբերի 22-ին եւ 24-ին լինելու է մեծ պրեմիերա՝ ներկայացվելու է իտալացի մեծանուն կոմպոզիտոր Ջակոմո Պուչինիի «Տոսկա» երեք գործողությամբ օպերան: Օպերային թատրոնից տեղեկացրեցրել են, որ  նոր բեմադրությունում հանդիսատեսը կտեսնի աննախադեպ տեխնիկական հնարքների կիրառում, ռեժիսորական բացառիկ լուծումներ, հանդես կգան օպերային թատրոնի լավագույն ձայները:

Օպերայի բեմադրող ռեժիսորն է Նարինե Ստեփանյանը, բեմադրող դիրիժորը՝ իտալացի Ջանլուկա Մարչիանոն, նկարիչն է ՀՀ վաստակավոր բնկարիչ Ավետիս Բարսեղյանը:

Ներկայացումը նվիրված է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի հիշատակին: Ավելի վաղ թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանն ասել էր, որ ներկայացման 50%-ի վրա աշխատել էին Գեղամ Գրիգորյանի հետ: Ցավոք, նա չհասցրեց այն ավարտին հասցնել: Հիշեցնենք, որ Գեղամ Գրիգորյանը մահացել է այս տարվա մարտի 23-ին:   Շարունակել կարդալ

Տիրատոն. Հայ արիները կփառաբանեն Հայոց իմաստնության Աստված Տիրին – Բազմաթիվ տոներ են կատարվում հոկտեմբերին, որոնք, եթե օրվա խորհրդով չեն կապվում Տիր Աստծո հետ, ապա հազարամյակների խորհրդով շաղկապված են ի վերուստ…

Հոկտեմբերի 15-ին հայ արիները հերթական անգամ կնշեն վերականգնված աստվածային տոներից մեկը՝ Հայոց իմաստնության Տիր Աստծո տոնը, որ հաճախ հենց Տիրատոն են կոչում:

Հայ Արիական միաբանության ներկայացուցիչները կայցելեն Զվարթնոցի հինավուրց տաճար, որտեղ ցայսօր պահպանվում են Տիր Աստծու տաճարի մասնիկները: Նրանք կերկրպագեն Տիր Աստծուն՝ խնդրելով իմաստնություն, որ միշտ հարստացնի հայոց գենը, որ հայի սերմը ազգին մշտապես պարգեւի գիտուն, ավանդապաշտ եւ իմաստուն ու հեռատես զավակներ:

Այդ օրը՝ Նախնյաց նվիրական նախորդ տոնակատարությունից եւ նախնիների հոգիների հետ հոգեւոր շփումից հետո նորովի է վերաիմաստավորվելու հայ արիների գործունեությունը, ովքեր կփառաբանեն ոչ միայն Տիր Աստծուն, այլեւ մյուս Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին:

Տիր Աստվածը հայոց մեջ համարվել է նաեւ գիտության ու դպրության, գիր-գրականության, արվեստի ու արհեստների, հայ մշակույթի եւ ավանդույթ-սովորույթների պահապան Աստվածը, ինչի համար էլ այդ տոնը նշել են բազմաթիվ ասպարեզների ազգային շերտեր: Այսօր էլ բազմաթիվ տոներ են կատարվում հոկտեմբերին, որոնք, եթե օրվա խորհրդով չեն կապվում Տիր Աստծո հետ, ապա հազարամյակների խորհրդով շաղկապված են ի վերուստ…   Շարունակել կարդալ

Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքըից-www.hayary.org… – Հայ-Արիական տեղեկատվություն, մեկնաբանություններ… Կարդացե՛ք եւ Բաժաբորդագրվե՛ք «Լուսանցք»… – Շաբաթաթերթի հայտարարություններ…

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝     (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org ինչպեսեւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

ԱրԱրիչը ԱրԱրեց ԱրԱրածին ԱրԱրատում եւ Առաջին ԱրԱրածն այդ Արիացին էր՝ Արի Մարդը՝ Արի Մանը՝ Արմանը կամ Արմենը…

Եվ երկիրն էլ նրանց կոչեց Արի Մարդկանց՝ Արմենների Երկիր… Եվ Առաջին ԱրԱրվածները ԱրԱրչական Դրոշմով Օծվեցին որպես Հավերժող Առաքելություն Յուրաբնույթ՝ ՀԱՅ-ՀԱՅեր… Բնօրանն էլ նրանց՝ Հայք-Հայաստան…

Հայկական Լեռնաշխարհը բնակերտ Հայք-Հայաստանն է՝ Հայերիս Հավերժական Բնօրրանը… այն Արարչածին Հայ Տեսակի Երկրայի՛ն Հայրենիքն է՝ ինչպես Հայ Ազգի-Մարդկանց, այնպես էլ՝ Հայ Հոգե-Ոգեղեն Տիեզերաաշխարհների, նաեւ՝ Հայ Աստվածների… Հայկական Լեռնաշխարհը միմիայն Հայերի՛ս Բնօրրանն է… Հայ Աստվածների Տիեզերաաշխարհն էլ՝ Հայերիս Երկնայի՛ն Հայրենիքն է… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ) – www.hayary.org

Հայրենիք ունենք այսօր՝ Հայաստան, եւ պիտի դարձնենք այն հզոր, միասնական ու Մեծ Հայարիաստան…

* * *

- Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվենՍա՛ պետք է լինի աշխարհի բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին խոսքը Արեւածագին՝ ԱրԷգԱկ-ին ողջունելուց հետո…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ - http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ Հոգե-Ոգեղեն ՏիեզերաաշխարհներինՓա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին www.hayary.org

* * *   Շարունակել կարդալ

Տիրատոն.- Հայ արիները եւ համախմբված հեթանոս ազգայնականները փառաբանեցին Հայոց իմաստնության Աստված Տիրին

Հոկտեմբերի 15-ին հայ արիները հերթական անգամ նշեցին վերականգնված աստվածային տոներից մեկը՝ Հայոց իմաստնության Տիր Աստծո տոնը, որ հաճախ հենց Տիրատոն են կոչում:

Հայ Արիական միաբանության ներկայացուցիչները այցելեցին Զվարթնոցի հինավուրց տաճար, որտեղ ցայսօր պահպանվում են Տիր Աստծու տաճարի մասնիկները: Նրանք երկրպագեցին Տիր Աստծուն՝ խնդրելով իմաստնություն, որ միշտ հարստացնի հայոց գենը, որ հայի սերմը ազգին մշտապես պարգեւի գիտուն, ավանդապաշտ եւ իմաստուն ու հեռատես զավակներ:

Հայ Արիական Միաբանության հոգեւոր հանձնախմբի քրմական դասի երկու  ներկայացուցիչներ լուսաբացին Արագածի Հարավային գագաթին վառեցին նախօրեին այնտեղ տարած ութանկյուն ջահը: Տիր Աստծո պատվին սրբազան ծես արվեց՝ ի փառս հայի արարչական գենի անաղարտության ու իմաստնության: Քրմերը Տիրից խոհեմություն ու երկարակեցություն խնդրեցին, որպեսզի հնարավորինս շատ կարողանան փնտրել ու վերագտնել հայոց կորսված գաղտնիքներն ու ծածկագրերը:

Այդ օրը՝ Նախնյաց նվիրական նախորդ տոնակատարությունից եւ նախնիների հոգիների հետ հոգեւոր շփումից հետո նորովի է վերաիմաստավորվելու հայ արիների գործունեությունը, ովքեր կփառաբանեն ոչ միայն Տիր Աստծուն, այլեւ մյուս Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին:

http://www.hayary.org/wph/?p=5843#more-5843Տիրատոն. Հայ արիները կփառաբանեն Հայոց իմաստնության Աստված Տիրին – Բազմաթիվ տոներ են կատարվում հոկտեմբերին, որոնք, եթե օրվա խորհրդով չեն կապվում Տիր Աստծո հետ, ապա հազարամյակների խորհրդով շաղկապված են ի վերուստ…

Տիր Աստվածը հայոց մեջ համարվել է նաեւ գիտության ու դպրության, գիր-գրականության, արվեստի ու արհեստների, հայ մշակույթի եւ ավանդույթ-սովորույթների պահապան Աստվածը, ինչի համար էլ այդ տոնը նշել են բազմաթիվ ասպարեզների ազգային շերտեր:   Շարունակել կարդալ

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Ինչ գլխարկ է կրում Մաշտոցը 1753թ. նկարում – Ջիովաննի Դիեբոլոն հայերեն գիտե՞ր… Լայնեզր գլխարկը կարող է առնչվել այդ ժամանակաշրջանի յուրաքանչյուր քաղաքային բնակչի հետ, մասնավորապես՝ նաեւ հայերի…

Հոդվածի նկարները դիտել «Լուսանցք»-ի այս թողարկման PDFտարբերակում (4-5 էջեր) – http://www.hayary.org/wph/wp-content/uploads/33-423.pdf

Գերմանա-հայկական պատմական եւ մշակութային կապերը բավականին հին են, սակայն նախաքրիստոնեական կապերի մասին կարող ենք միայն դատել այն մշակութային պատառիկներից, որոնք պահպանված են գերմաներեն լեզվի մեջ, մասնավորապես բուրգ, հայմ, Հայկէ, Գուհար, ավանդապատումների մեջ, Արմենիոս, Հայիմդալ, Տիվաց, Իստվաց, Վան եւ այլ դիցանունների մեջ։

Գերմանա-հայկական մշակութային կապերը ավելի տեսանելի են հետքրիստոնեական շրջանում, սկսած արդեն մ.թ. 4-6 դդ., երբ քրիստոնեության առաջին հայ քարոզիչները հայտնվեցին Գերմանիայում։

Առաջին կայսերական ընտանիքի մայր, հայ իշխանական տան ներկայացուցիչ, Գերմանիայի կայսր Օտտո 2-րդի կինը՝ Թեոֆանուն  (959-991թթ.), ընդունվել է որպես «Ամենագերմանացի կայսրուհին՝ գերմանական կայսրուհիների մեջ»։

957թ-ին Ռուսական պետության առաջին կառավարիչ դարձավ Հայոց իշխանական տան ներկայացուցիչ իշխանուհի Օլգան:

Նա 959թ-ին դեսպաններ ուղարկեց Գերմանիայի կայսր Օտտոն I-ի մոտ՝ եպիսկոպոսներ եւ քահանաներ ուղարկելու խնդրանքով, որպեսզի Ռուսաստանում եկեղեցի հիմնեն, հավանաբար իր քրոջ կամ հորեղբոր դստեր միջամտությամբ, ով այդ ժամանակ Օտտո 2-րդի կինն էր։

Նշանավոր դեպքերից է Մայնցի արքեպիսկոպոս Կոնրադ  Վիթելսբախի (Konrad von Wittelsbach) կողմից Լեւոնի թագադրումը՝ որպես Հայկական Կիլիկիայի թագավոր։

Այս շարքի մեջ առանձնակի տեղ ունի Հայերեն առաջին տպագիր տեքստը՝ արված 1475-ին Մայնցում, լույս տեսած Յոհան Շիլդբերգերի «Ուղեգրությունների» մեջ զետեղված լատինատառ «Հայր մեր» աղոթքն է:   Շարունակել կարդալ

Մուտանտները գլխներիս փորձանք են դառնում – Ովքեր են օժանդակում քուրդ կեղծարարներին… Ինչ ուզում ես ասա՝ քոչվորը մնում է քոչվոր՝ թալանի սովոր… Մեր գիտնականներից էլ են քոչվորի հոգեբանություն ձեռք բերում՝ գենի մուտացիա դեռ կա…

Հովսեփ Օրբելու այսպես կոչված «Քուրդ-ռուսերեն» բառարանի  (հատոր II, հրատ. 2, Քուրդ-ռուսերեն բառարան, Երեւան-2002) գոյության մասին իմացա վերջերս, երբ գրադարանում փնտրում էի նրա գրքերից մեկը:

Բառարանի վերնագիրը զարմացրեց ինձ, որովհետեւ ծանոթ էի Հ. Օրբելու կենսագրությանը, գիտեի նաեւ այն մասին, որ նա ուսումնասիրել է Մոկսի հայերի եւ քրդերի բարբառն ու բանահյուսությունը, բայց որ կազմել է «Քուրդ-ռուսերեն բառարան», ոչ մի տեղ չի նշվում:

Սրանից բացի ուշագրավ մեկ ուրիշ փաստ էլ կա: Բառարանի առաջաբանում պրոֆեսոր Պ. Մ. Մուրադյանը գրում է. «…ըստ երեւույթի արձանագրության մեջ թույլ է տրվել սխալ՝ «Քուրդ-ռուսերեն բառարանի» փոխարեն պետք է կարդալ «Մոկսի բարբառի հայ-ռուսերեն բառարան», ինչի համար էլ մատնանշվում է Մոկսի բարբառը»: Ի գիտություն. Հ. Օրբելու արխիվում, մեր տեղեկություններով, «Քուրդ-ռուսերեն բառարանին» վերաբերող «փաթեթներով թերթիկներ» չեն հայտնաբերվել:

Հայաստանի արեւելագետները համոզված են՝ Հ. Օրբելու «Քուրդ-ռուսերեն բառարանի» հրատակարումը համարվում է մեր մեծ հայրենակցի՝ Հայաստանի գիտությունների ակադեմիայի առաջին նախագահի, որի հիմնադրման 60-ամյակն է 2003թ., ոչ միայն նրա գիտական ժառանգության նոր էջն է հանդիսանում, այլ նաեւեւ ներդրում հայրենական քրդագիտության մեջ, որի հիմնադիրներից մեկն է եղել ակադեմիկոս Հ.Ա. Օրբելին»:   Շարունակել կարդալ

Հազարամյակների քաղաքամայր Երեւան.- հոկտեմբերի 8-ին Երեւանի ծննդյան՝ Էրեբունի-Երեւան տոնի օրն է («Էրեբունի-Երեւան-2798»)… Էջմիածինը դարձավ 2701 տարեկան… Շնորհավորում ենք եւ՛ Ոսուցչի օրը եւ՛ Գրադարանավարի օրը… Այցելե՛ք եւ օգտվե՛ք ՀԱՄ պաշտոնական կայքից՝ www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»… Տարվա լավագույն ոսոցիչն ու դաստիարակը… Արցախում կայացել է «Գոթան» ազգագրական երգի-պարի փառատոնը…

Հազարամյակների քաղաքամայր Երեւան.- հոկտեմբերի 8-ին Երեւանի ծննդյան՝ Էրեբունի-Երեւան տոնի օրն է… «Էրեբունի-Երեւան 2798»… «Երեւան՝ արեւի քաղաք»…

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրեցին որ «Էրեբունի-Երեւան 2798» տոնակատարությունն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 8-ին՝ «Երևան՝ արևի քաղաք» կարգախոսով:

«Էրեբունի-Երեւան 2798» աշխատանքային խմբի համակարգող, փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը Երեւանի քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլին ներկայացրել է «Էրեբունի-Երեւան 2798» տոնակատարության շրջանակում նախատեսված միջոցառումների ծրագիրը:

Խոսելով մշակութային ծրագրերի մասին` քաղաքապետի տեղակալն ընդգծել է, որ այս տարի «Էրեբունի-Երեւան 2798» տոնակատարությունը, ի տարբերություն նախորդ տարիների, կանցկացվի մեկ օր՝ հոկտեմբերի 8-ին«Երևան՝ արևի քաղաք» կարգախոսով:

Արամ Սուքիասյանը տեղեկացրել է, որ այս տարի ծրագրում չեն ներառվել տոնակատարության ծավալով ամենամեծ միջոցառումները՝ ավանդական դարձած Հանրապետության հրապարակի տոնական գալա-համերգն ու Երեւանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի առջեւ անցկացվող տոնական շքերթը: «Հաշվի առնելով ապրիլի սկզբին առաջնագծում տեղի ունեցած դեպքերը՝ դեռևս այս տարվա մայիսին Երեւանի քաղաքապետի նախաձեռնությամբ փոփոխություններ կատարվեցին 2016թ. բյուջեում, մասնավորապես մշակութային ծրագրերի մասով, որոնք ուղղվեցին առաջնագծում զոհված, վիրավոր ու հաշմանդամություն ձեռք բերած երևանաբնակ զինծառայողների ընտանիքների օժանդակությանը: Այս տրամաբանությամբ էլ «Էրեբունի-Երեւան 2798» տոնակատարությունը կլինի ավելի քան զուսպ»,- ընդգծել է Արամ Սուքիասյանը՝ հավելելով, որ միջոցառումների սոցիալական բաղադրիչով սեպտեմբերի 27-ից կմեկնարկի արդեն մի քանի տարի Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ մայրաքաղաքի ծննդյան տարեթվին համապատասխան թվով սոցիալապես անապահով ընտանիքներին ցուցաբերվող աջակցության ծրագիրը:

Անդրադառնալով հիմնական միջցառումներին՝ Արամ Սուքիասյանը նշել է, որ մեր համաքաղաքացիների եւ այդ օրերին Երեւանում գտնվող հյուրերի համար հիմնական բեմահարթակներում՝ հրապարկներում, զբոսայգիներում եւ բացօթյա այլ հատվածներում կկազմակերպվեն ավանդական դարձած բազմաժանր համերգային ծրագրեր՝ ռոքի, ջազի, դասական երաժշտության սիրահարների համար: Իսկ «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի հարակից պուրակում (Խաչքարերի պուրակ) կտեղակայվի ազգային բեմահարթակը, ուր սկզբում հանդես կգան ազգային փոքրամասնություններն՝ իրենց էթնոմշակույթով, ապա հայկական ազգագրական երգի-պարի համույթները: Այս տարի նախատեսված են բազմաթիվ անակնկալ ֆլեշմոբեր, որոնք կմեկնարկեն 14:00-ից՝ ամենատարբեր վայրերում ու տարբեր ժամերի: Հոկտեմբերի 8-ին երթեւեկությունը մայրաքաղաքում էապես չի դադարեցվի: Այս տարի ժամանակավորապես կփակվեն միայն Էրեբունի փողոցը եւ Աբովյան փողոցի մի հատվածը:    Շարունակել կարդալ

Գեղեցկության մրցույթում հայուհին հաղթեց թրքուհուն – Երբ ժյուրիի կազմում նկարիչներ ու քանդակագործներ են… Ինչպես են 19-րդ դարում ընտրել աշխարհում ամենագեղեցիկին… Գեղեցկությունը՝ քաղաքականության մեջ (կանայք աշխարհի գրավման ճանապարհին)… Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզայի հայտնի ժպիտը տարբեր ազգերի պատկերացմամբ… Հայացք.- Ամենագեղեցիկ հայուհիները…

Գեղեցկության մրցույթում հայուհին հաղթեց թրքուհուն

Երբ ժյուրիի կազմում նկարիչներ ու քանդակագործներ են

Գերմանիայում օրերս կայացած Top Model of the World գեղեցկության մրցույթին Թուրքիան ներկայացնող բրիտանաբնակ մոդել Էջեմ Ուզգյորի տապալումը մեծ իրարանցում է առաջացրել իր երկրում. այս մասին գրում է թուրքական «Միլլիյեթ»-ը:

Թուրքիայի բնակիչները դժգոհ են, որ իրենց երկիրը գեղեցկության այս մրցույթում ներկայացնում է հենց Էջեմը, ով, ըստ իրենց, արժանի չէ կրելու «Միսս Թուրքիա» տիտղոսը:

Համացանցում հայտնվել է լուսանկար, որում մրցույթի դեֆիլեի ընթացքում թուրք մոդելը քայլում է հայ գեղեցկուհի Մարիամ Դարձյանի կողքով: Ըստ թուրք օգտատերերի՝ հայ եւ թուրք մոդելների իրար կողք քայլելն է՛լ ավելի է խայտառակել իրենց՝ ի ցույց դնելով հայ գեղեցկուհու առավելությունը:

Top Model of the World մրցույթն անցկացվում է 1993թ.-ից, այս տարվա հաղթող է դարձել Բուլղարիայի ներկայացուցիչ Մարգո Քուփերը:

Ինչպես են 19-րդ դարում ընտրել աշխարհում ամենագեղեցիկին

Բելգիայի Սպա առողջարանային քաղաքում 1988թ. սեպտեմբերի 19-ին  պատմության մեջ առաջին անգամ տեղի է ունեցել  գեղեցկության միջազգային մրցույթ: 19-րդ դարում գեղեցկության մասին պատկերացումները, ընտրության սկզբունքները, մրցույթի անցկացման կանոնները տարբերվում են այսօրվա չափանիշներից:   Շարունակել կարդալ

Հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները սեպտեմբերի 21-ին նշեցին Անկախության ու Նախնյաց տոները… Սեպտեմբերի 23-ին՝ աշնանային գիշերահավասարի օրը, Նախնյաց հիշատակի առանձնահատուկ հոգեզրույցի ծես կատարվեց…

Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման լրատվական կենտրոնները «Լուսանցք»-ին են փոխանցել Հայաստանի անկախության եւ հայ նախնյաց տոները շնորհավորող հայտարարություն, որը ներկայացնում ենք առանց փոփոխությունների:

«Եթե մայիսը հայության համար հաղթանակների ամիս է, ապա սեպտեմբերը՝ հայության անկախության եւ պետականաշինության ամիսն է:

Սեպտեմբերի 2-ին նշվում է Արցախի, սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության հոբելյանը: Հայկական 2 հանրապետությունների ծնունդն էլ նվիրական պայքարի, կամքի դրսեւորման ու հայ նահատակների անմահ գործը շարունակելու արդյունք են:

Ավելի քան 600 տարի առանց պետականության գոյատեւելուց հետո, հայությունը 20-րդ դարում 3 Հանրապետություն կերտեց, չնայած անցավ ցեղասպանության, պատերազմների ու դաժան մաքառումների ճանապարհով…   Շարունակել կարդալ

Հայկական խոհանոց – Հայկական կանաչեղենով եւ չեչիլով աղցան… Արցախի գինու փառատոնին մասնակցել է նախագահ Բակո Սահակյանը… Շուշիում կայացավ «Արցախ ԷթնոՖեստ» 1-ին միջազգային փառատոնը… Մեկնարկում է «Սոսե» միջազգային 3-րդ կինոփառատոնը… Այլ մշակութային եւ բնապահպանական լուրեր… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ  Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

- Հայկական կանաչեղենով եւ չեչիլով աղցան

Բաղադրությունը – Համեմ – 30 գրամ, կոտեմ – 30 գրամ, թարխուն – 30 գրամ, չեչիլ պանիր – 100 գրամ, ծիրանաչիր (բնական, առանց քաղցրաջրի չորացրած) – 100 գրամ, կարագ – 10 գրամ, կոնյակ – 20 գրամ, չորացրած թարխուն – 1 պտղունց, չորացրած ծիտրոն – 1 պտղունց:

Պատրաստման եղանակը – Կանաչեղենը լվանալ, տերեւներն առանձնացնել, դրանք լցնել մեծ ափսեի կենտրոնում:

Թավայի մեջ կարագը մի փոքր հալեցնել, ծիրանաչիրը լցնել մեջը եւ աննշան տաքացնել: Ապա ավելացնել կոնյակն ու վերցնել կրակի վրայից: Ավելացնել չոր թարխունն ու ծիտրոնը:

Չեչիլը բաժանել բարակ թելիկների ու լցնել ափսեի մեջտեղի կանաչեղենի վրա: Հետո պանրի վրա էլ լցնել կանաչեղենի պարունակությունը: Աղցանը մատուցել սեւ չորահացով:

Արցախի գինու փառատոնին մասնակցել է նախագահ Բակո Սահակյանը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 17-ին Հադրութի շրջանի Տող գյուղում մասնակցել է Արցախյան գինու 3-րդ փառատոնին:

Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ գինու փառատոնի անցկացումը դարձել է ավանդական եւ արդեն իսկ ակնհայտ դրական ազդեցություն ունի տեղական արտադրանքի խթանման վրա: Նշենք, որ փառատոնի կազմակերպման նախաձեռնությունը ԼՂՀ էկոնոմիկայի նախարարությանն է: Տնային տնտեսություններն ու արտադրողները ներկայացնում են իրենց պատրաստած գինին ու գյուղացիական այլ արտադրանքներ:

Շուշիում կայացավ «Արցախ ԷթնոՖեստ» 1-ին միջազգային փառատոնը

Սեպտեմբերի 15-17-ը Արցախում տեղի ունեցավ  «Արցախ ԷթնոՖեստ» առաջին միջազգային փառատոնը: Արցախի մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը մշակութային ինքնության պահպանման, ազգային եւ ավանդական արժեքների վերարտադրության ու հանրահռչակման,  ինչպես եւ  միջազգային համագործակցության խթանման քաղաքականության շրջանակներում սկսում է նոր՝ «Արցախ ԷթնոՖեստ» միջազգային  նախագիծը:   Շարունակել կարդալ