Խորագրերի պահոցը. Արվեստ

Արվեստ բաժնում մտեք «Հայկական Երաժշտություն» ենթաբաժինը:

Ամեն լավ բան դեռ առջեւում է – Մայրաքաղաքի կրթամշակութային օջախները սաներին դիմավորեցին նոր ու ժամանակակից երաժշտական գործիքներով… Հնամաշի համար կենտրոնում տեղ չկա… Թեքահարթակ հետիոտնային անցումների խնդիրը…

Ամեն լավ բան դեռ առջեւում է

Բոլորս ենք հիշում, թե երկարատեւ մի շրջան ինչ օրի հայտնվեցին մեր երկրի երաժշտական ու արվեստի դպրոցները, այդ թվում՝ Երեւանի: Ցուրտ, մութ, շենքային պայմանների եւ հետեւաբար, երաժշտական գործիքների փչացում, սաների օրեցօր ավելի ու ավելի պակաս:

Այսօր իրավիճակն այլ է՝ նորոգված ու հարմարավետ պայմաններով օջախներ, սաների թվի ավելացում եւ… մեր նորանկախ երկրում չեղած մի երեւույթ, որ այլեւ արձանագրված է որպես փաստ. այն է՝ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական ու արվեստների դպրոցներին երաժշտական նոր գործիքների նվիրաբերում:

Այս տարի, նոր ուսումնական տարվան ընդառաջ, արդեն իսկ նորոգված ու հարմարվետ պայմաններով ապահովված մայրաքաղաքի կրթամշակութային օջախները սաներին դիմավորեցին նոր ու ժամանակակից երաժշտական գործիքներով, որն ի դեպ, արդեն ասացինք, աննախադեպ ծրագիր է:

«Վերջին տարիներին իսկապես մեծ աշխատանք ենք կատարել մեր երաժշտական եւ արվեստի դպրոցներում հարմարվետ պայմաններ ապահովվելու ուղղությամբ: Մինչ այդ թե՛ մշակութային օջախների կոլեկտիվների եւ թե՛ ծնողների կողմից մշտապես բարձրացվել են հրատապ լուծում պահանջող տարբեր հարցեր, որոնք, սակայն, հնարավոր չի եղել լուծել: Բայց վերջին 3 տարիների ընթացքում ժամանակին բարձրացված այդ հարցերն ու առաջարկները մենք դարձրեցինք առաջնահերթ լուծում պահանջող աշխատանքային ծրագրեր՝ մշակութային օջախների հիմնանորոգման տեսքով: Եվ այսօր կարող ենք ասել, որ քաղաքապետարանի ենթակայության երաժշտական եւ արվեստի դպրոցները գրեթե 90%-ով հիմնովին նորոգված են: Սա իսկապես մեծ ձեռքբերում է թե՛ Երեւանի եւ թե՛ մեր համաքաղաքացիների համար: Այսօր արդեն մշակութային օջախներ հաճախող շուրջ 15.000 երեխա ունենք ու, համոզվա՛ծ եմ, որ այդ կրթօջախների նորոգման արդյունքում մենք դեռ կունենանք սաների թվի աճ: Այսօրվանից սկիզբն ենք դնում նաեւ Երեւան համայնքի պատմության մեջ աննախադեպ մի ծրագրի, որի շրջանակում մենք հետեւողականորեն կթարմացնենք նաեւ մեր երաժշտական ու արվեստի դպրոցների երաժշտական գործիքները: Եվ վստահեցնում եմ բոլորիդ, որ զարգացման մեր բոլոր ծրագրերը լինելու են շարունակական: Նաեւ համոզված եմ, որ մեր տաղանդաշատ երեխաների եւ, իհարկե, վաստակաշատ մանկավարժների հետեւողական աշխատանքի շնորհիվ մենք կբազմապատկենք այն բոլոր ձեռքբերումները, որ վաստակել են մեր սաները թե՛ Հայաստանի եւ թե՛ արտերկրի տարբեր փառատոներում: Ձեզ հետ միասին մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի միշտ բարձր պահենք թե՛ մայրաքաղաքի եւ թե՛ մեր երկրի պատիվը»,- ընդգծել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի ճեմասրահում, ուր հավաքվել էին մշակութային օջախների ղեկավարներն ու սաները՝ հանդիսավոր պայմաններում նշելու տոնը:   Շարունակել կարդալ

Հայկական խոհանոց – Սմբուկով եւ գառան մսով ճաշ… Հայաստանի ՊՆ-ն ստացել են «Բանակ-2016»-ի «գրան պրին»… Մշակութային լուրեր… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»՝ ազգային շաբաթաթերթ…

Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ  Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

- Սմբուկով եւ գառան մսով ճաշ

Բաղադրությունը - Գառի ազդրամիս – 1 կգ, սմբուկ – 1 կգ, տաքդեղ – 0.5 կգ, լոլիկ – 1 կգ, սոխ – 2 գլուխ, խառը կանաչի – 1 կապ, սպիտակ գինի – 100 գ:

Պատրաստման եղանակը - Գառան միսը կտրատել, շարել կաթսայի տակ: Շերտ-շերտ վրան շարել կլոր-կլոր կտրատած սմբուկը, տաքդեղը, լոլիկը, սոխը:

Համեմել սեւ պղպեղով, աղով: Գինին լցնել վրան: 15 րոպե եփել ուժեղ կրակի վրա: Եփել դմակով: Հենց եռա, մեկ ժամի չափ եփել մարմանդ կրակի վրա:

Վերջում վրան լցնել կտրտած կանաչին: Եվ բերանը փակ պահել՝ մինչեւ մատուցելը, որպեսզի խառը կանաչու բույրը չկորչի:

* * *

Հայաստանի ՊՆ-ն ստացել են «Բանակ-2016»-ի «գրան պրին»

Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի պաշտպանության նախարարությունները ստացել են «Բանակ-2016» համաժողովի գլխավոր մրցանակները: ՌԴ պաշտպանության փոխնախարար Ռուսլան Ցալիկոը հանձնել է պարգեւները  նաև համաժողովին մասնակցած առաջատար պաշտպանական ձեռնարկությունները:

Ավելի քան կես միլիոն մարդ սեպտեմբերի 6-11-ն է այցելել միջազգային ռազմատեխնիկական «Բանակ-2016» համաժողովի հարթակներ, որը 2-րդ տարին անընդմեջ ընթացել է «Հայրենասեր» այգու կոնգրես-ցուցահանդեսային կենտրոնում, Ալաբինոյի զորավարժարանում եւ մերձմոսկովյան Կուբինկա օդանավակայանում:

Ծառայողական եռամարտ – մարզվում են ոստիկանները… – Ոստիկանության 2016թ. մարտական եւ ֆիզիկական պատրաստականության օրացուցային պլանի համաձայն՝ ծառայողական եռամարտ է անցկացվել:

«Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնը կանցկացվի նաեւ Արցախում

Այս տարի «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնը կանցկացվի ոչ միայն Երեւանում, այլ նաեւ Արցախում: Փառատոնի հիմնադիր «Մրրո» հայ ազգային երգարվեստի կենտրոնի նախագահ, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանն ասաց, որ արդեն 3-րդ տարին է, ինչ Երեւանում փառատոնն իր շուրջն է հավաքում բոլոր լավագույն ազգագարական խմբերին: Սեպետմբերի 28-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում (Կասկադ) 15 ազգագրական խումբ՝ «Ակունք», «Մարաթուկ», «Կարին», «Սասնա Ծռեր», «Վան», «Մշո հավքեր», «Նուբար», «Գորանի», «Մենք ենք մեր սարերը», «Տարոնցիներ», «Մասունք», «Վերադարձ», «Տավրոս», «Ծովակ», «Ոստան» ներկայացնելու են ամբողջական Հայաստանի տարբեր գավառների ավանդական երգն ու պարը:

Արսեն Գրիգորյանն ասաց, որ այս տարի իրեն հաջողվել է «Գութան» ազգագրական երգի պարի փառատոնն իրականություն դարձնել նաեւ Արցախում, որը երգչի երազանքներից է եղել:

«Վաղուց էր որոշված, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով չէր ստացվում, փառք Աստծո, այս տարի դա մեզ հաջողվեց»,- հավելեց նա:

Երեւանից  Արցախ է մեկնելու 8  խումբ, որոնց կմիանա նաեւ Արցախի «Մենք ենք մեր սարերը» խումբը: Փառատոնը կայանալու է հոկտեմբերի 3-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում: «Մենք Արցախում փառատոնը նույնպես դարձնելու ենք ամենամյա»,- ընդգծեց փառատոնի հիմնադիրը: Նրա խոսքով, այս փառատոնի հիմնական նպատակն է ավանդական երգ ու պարի պահպանումը, սերնդեսերունդ փոխանցումը, որպեսզի մեր եկող սերունդը դառնա մեր մշակույթի կրողն ու իրենցից հետո եկող սերնդին փոխանցողը: «Պահպանենք մեր ազգային երգն ու պարը»,- ընդգծեց փառատոնի հիմնադիրը:

Երեւանում կանցկացվի Արգենտինյան ֆիլմերի 5-րդ փառատոնը

Սեպտեմբերի 19-23-ը Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում կանցկացվի Արգենտինյան ֆիլմերի 5-րդ փառատոնը, որը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Դեսպանության կողմից: Այս մասին տեղեկանում ենք «Արգենտինյան ֆիլմերի V փառատոնը Երեւանում» ֆեյսբուքյան էջից:

Փառատոնի ընթացքում կցուցադրվեն արգենտինացի հեղինակավոր ռեժիսորների ֆիլմեր, այդ թվում` մեկ անիմացիոն ֆիլմ, որոնք կներկայացվեն բնօրինակ լեզվով եւ հայերեն ու անգլերեն ենթագրերով: Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է:

Սեպտեմբեր 19-ին ներկայացվելու է ռեժիսոր Էրնան Գոլդֆրիդի «Սպասազանգ» կատակերգությունը, սեպտեմբերի 20-ին՝ ռեժիսորներ Լիլիանա Ռոմերոյի, Նորման Ռուիսի «Արեւադարձային անտառի հեքիաթներ» անիմացիոն ֆիլմը: Հաջորդ օրերին ցուցադրվելու է Գուստավո Տառետտոյի «Կողմնապատեր», Մարիանո Կոնի, Գաստոն Դուպրատի «Հարեւանը», Պաբլո Տրապերոյի «Տոհմը» ֆիլմերը:

Սեպտեմբերի 19-ին «Մշակութային կազմակերպություն-դպրոց» ծրագրի շրջանակում Երեւան կայցելի շուրջ 160 երեխա

Մեկնարկեց ՀՀ կառավարության ծրագրում ներառված «Մշակութային կազմակերպություն-դպրոց» աբոնեմենտային համակարգի ներդրման պիլոտային ծրագրի նոր փուլը` նվիրված ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին: Լրագրողների հետ հանդիպմանը Մշակույթի նախարարության մշակութային ծրագրերի եւ մոնիթորինգի վարչություն պետ Արմինե Խաչատրյանը հայտնեց, որ ծրագրով նախատեսվում է ԼՂՀ , ՀՀ մարզերից եւ սահմանապահ համայնքներից դպրոցական երեխաների գիտամշակութային այցելություն մայրաքաղաքի մշակութային օջախներ:

«Շուրջ 160 երեխա սեպտեմբերի 19-ին կայցելի Երեւան: Սրան նախորդող փուլը ՝ մայիս-հունիս ամիսներին, շատ հաջող ընթացավ: Միտված ենք ծրագիրը դարձնել շարունակական: Այս տարի ապրիլյան պատերազմից հետո ծրագրում ընդգրկվեցին նաեւ Արցախի երեխաները` մասնավորապես Թալիշ, Մարտակերտ, Մատաղիս համայնքներից»,- նշել է Մշակույթի նախարարության մշակութային ծրագրերի եւ մոնիթորինգի վարչություն պետը: Նրա խոսքով՝ պարբերաբար միանում են սիրիահայ երեխաներն ու Երեւանի հանրակրթական դպրոցների երեխաները:
Հանդիպմանը ներկա Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանն էլ ընդգծեց, որ այս ծրագիրը գիտաճանաչողական նշանակություն ունի. «Երեխաներն այցելում են մայրաքաղաք, մշակութային օջախներում ներկա են գտվում տարբեր միջոցառումների: Ծրագիրն այնպես է կազմվել, որպեսզի մշակույթի տարբեր բնագավառներին երեխաները մասնակից դառնան՝թատրոն, թանգարան, համերգային ծրագրեր եւ այցելություններ տեսարժան վայրեր»: Նա ասել է, որ մինչ այցելությունները, երեխաների համար պատրաստում են մի փոքր սոցիոլոգիական հետազոտություն. «Բաժանում ենք հարցաթերթիկներ, որտեղ կա նաև հետևյալ հարցը՝ թե որտե՞ղ կցանկանան մայրաքաղաքում լինել: Եվ հետագա բոլոր ծրագրերը կազմում ենք ըստ այդ հետազոտությունների: Օրինակ կենդանաբանական այգին կապ չունի, բայց քանի որ երեխաները գրել են, դա էլ ենք ներառել»:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրենը հավելեց նաեւ, որ օրինակ, եթե երեխանները պետք է դիտեն «Անուշ» օպերան, մինչ ներկայացումը երեխաները ճանաչողական զբոսանք են կատարում Ալ. Սպենդարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքով, ծանոթանում գրիմանոցներին, տեսնում թե որտեղ են պատրաստվում դերասանները, ծանոթանում են բեմի հետևում կատարվող իրադարձություններին:

ՀՀ կառավարության ծրագրում ներառված «Մշակութային կազմակերպություն-դպրոց» աբոնեմենտային համակարգի ներդրման պիլոտային ծրագիրը մեկնարկել  է 2015թ.։ Այն իրականացնում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան:

Հայաստանում 2015-ին գործել է 830 գրադարան

Հայաստանում նախորդ տարվա ընթացքում գործել են 3 հանրապետական եւ 827 հանրային գրադարաններ: Հանրային գրադարաններից 10-ը մարզային կենտրոնական են, 49-ը` տարածքային կենտրոնական, 83-ը` քաղաքային, 659-ը` գյուղական եւ 26-ը` մանկական: Տվյալները ներկայացրել է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը:

Գրադարանային ֆոնդը կազմում է մոտ 19 միլիոն 111 հազար:

2015-ին գրադարաններն ունեցել են 507 հազար այցելու. 160 հազար 196-ը՝ 15 տարեկան եւ ցածր, 89 հազար 125-ը՝ 16-18 տարեկան, 107 հազար 269-ը՝ 19-25 տարեկան, 69 հազար 560-ը՝ 26-40, 37 հազար 78-ը՝ 41-55, 23 հազար 36-ը՝ 56-63, 20 հազար 736-ը՝ 64 եւ բարձր: Այցելուների մեծ մասը՝ 342 հազար 54-ն իգական սեռի ներկայացուցիչներ են:

Գրադարանային աշխատողների թվաքանակն է 2247, նրանիցի կին են 2147-ը:

2015թ. հանրապետությունում գործել են 3 գիտական մասնագիտացված գրադարաններ: Գրադարանների գրադարանային հավաքածուն (ֆոնդը) կազմել 22.800.1 հազար. օրինակ, ընթերցողների թվաքանակը՝ 27 հազար 683 մարդ, հաճախումների քանակը՝ 250,9 հազար, գրադարանային աշխատողների թվաքանակը՝ 150 մարդ:

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 30 (420), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Հետահայաց.- Ձմերուկի համով գարեջրաբույր Երեւանս… Երեւանյան փառատոններ – Մենք միշտ էլ սիրում ենք այն, ինչ մերն է, հայկական ծագում ունի, հայկական կնիք ունի…

Զբոսաշրջությունը հենց այնպես մեկ օրում չի զարգանում: Զբոսաշրջությունը զարգանում է օրինակ, երբ միջոցառումների շարունակականություն է լինում: Ամռանը Երեւան եկող զբոսաշրջիկը հանգիստ կարող է մայրաքաղաքային անցուդարձին ծանոթանալ, քաղաքային կոլորիտը զգալ, մշակութային, մարզական միջոցառումների, բառիս բուն իմաստով գունագեղ փառատոների մասնակցել, ընդ որում՝ քաղաքի տարբեր վարչական շրջաններում, զբոսայգիներում, հանգստի գոտիներում: Այս առումով այս տարվա՝ Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ արդեն 4-րդ տարին անընդմեջ անցկացվող  «Երեւանյան ամառ»-ը լիովին տվեց դրա հնարավորությունը:

Նկատենք, այդ հնարավորությունը մեր Երեւանի՝ տարբեր տարիքի ու տարբեր ճաշակների հյուրերի համար էր: Եվ՝ ոչ միայն հյուրերի:   Շարունակել կարդալ

Հայ ժողովուրդը մտքի, հոգու բոլոր շերտերով պետք է լինի ամբողջական… Մենք չենք վայելում մեր մշակույթը… Թվում էր՝ ապրիլյան դեպքերը պետք է զարթուցիչի դեր կատարեին… Օպերային թատրոնը մեկնարկում է նոր թատերաշրջանը… Կրթության մասին օրենքում փոփոխություններ են առաջարկվում… Այցելե՛ք www.hayary.org – Կարդացե՛ք «Լուսանցք»…

Հայ ժողովուրդը մտքի, հոգու բոլոր շերտերով պետք է լինի ամբողջական

«Հաճախ անցնում ենք ընդվզումների, խոր հուզումների, երբեմն հիասթափությունների, երբեմն շատ լուրջ ցավերի միջոցով: Արդեն քանի ժամանակ է, ու ինչքան շատ են դրանք մեր շուրջը: Երբեմն դրա շուրջ, հետ, կողքին, արդյունքում գոյանում է չարություն, որը, իմ խորին համոզումով, հազիվ թե մեզ իսկապես առաջնորդող հանդիսանա, քանի որ մենք՝ հայերս, աստվածատուր ժողովուրդ ենք»,- Հայաստանի Կոմպոզիտորների միությունում «Հոգեւոր Հայաստան» հիմնադիր համաժողովի ժամանակ ասել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:

Նա ընդգծել է, որ հայերը պետք է իրար շատ սիրեն. «Ամեն տեղ ասում եմ՝ պետք է իրար շատ սիրենք, ամեն մեկս մի տեսակի կրողն ենք: Նույն տեսակի երեք հայ չկա, մի հատ է: Եթե մեկին վնասենք, տեսակն ենք վերացնում»: Մաեստրոյի խոսքով, հայ ժողովուրդը մտքի, հոգու բոլոր շերտերով պետք է լինի ամբողջական: «Դրա անհրաժեշտությունը մեծ է, որովհետեւ, իրապես, մենք մեր ներսում ունենք մեծ, զորավոր ցեց, իր ուղղությամբ տանող ցեց: Սրա դեմ կռիվը շատ լուրջ է, որովհետեւ տեր ունեն, հիմքեր ունեն, գիտեն իրենց հիմքերը ճիշտ գործածել, որ միայն իրենց ծառայի: Հանճարեղ մարդիկ ենք սրանք: Առաջին հերթին հոգեւորի  թշնամին են: Մեր մեջ են, ուղարկված, մեզանից ծնված, գնացող-եկող, ամեն տեսակ»,- ասել է Տիգրան Մանսուրյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ ինչ էլ լինի Հայաստանի շուրջ՝ բարությունն է հաղթելու, հայ ժողովրդի՝ Աստծո զավակ լինելու գիտակցությունն է հաղթելու:

Արվեստաբան. Մենք չենք վայելում մեր մշակույթը

«Եթե մենք մտածում ենք ուժեղ Հայաստանի մասին, մեր զավակների ապագան կերտելու, լավ ապագա ստեղծելու մասին՝ մենք պետք է ունենանք շատ զորավոր քարոզչություն»,- Հայաստանի Կոմպոզիտորների միությունում «Հոգեւոր Հայաստան» նախաձեռնության հիմնադիր համաժողովի ժամանակ ասաց արվեստաբան Լեւոն Չուգասզյանը:   Շարունակել կարդալ

Որ Հայ մարդը որպես Հայկյան ոգեկիր վերագտնի իրեն – Հայ արիները եւ համախմբված հեթանոս ազգայնականները նշեցին Նավասարդը…

Այս տարի եւս հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները Նավասարդի տոնը կամ Հայկ Նահապետի՝ Բելի դեմ տարած փառահեղ հաղթանակի օրը, նշեցին օգոստոսի 11-ի արեւածագին, քաղաքամայր Երեւանում՝ Հայկ Նահապետի արձանի մոտ:

Հայկ Դյուցազունն այս օրը, աշնանային արեւադարձից 40 օր առաջ հաղթեց Արարատյան Աշխարհ նենգորեն մտած Տիտանյան Բելին: Հայոց Աշխարհին ու դեռ ցաքուցրիվ հայությանը բերեց ազատ կյանք՝ ի փառս Հայքի վերատիրման ու Հայ Աստվածների կամքի հաստատման:

Հայ Արիական Միաբանության հոգեւոր հանձնախմբի քրմական դասի ներկայացուցիչները ռազմական ծեսով ձոներ հղեցին Հայ Աստվածներին եւ հետո դարձան մարդ-աստծուն՝ Հայկին՝ նրանից խնդրելով ուժ՝ գենետիկորեն մաքուր ապրելու, որպեսզի բելեր չծնվեն այլեւս, եւ Հայոց գենն անսասան ու անաղարտ մնա: Որպեսզի Հայոց գենն այլ ակունքից ջուր չխմի՝ այդպիսով թուլացնելով իրեն եւ զորացնելով դիմացինին:

Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները քրմերի մասնակցությամբ  Հայկի արձանի մոտ ծիսական արարողության ավարտից հետո Նավասարդյան տոնը նշեցին Արարատյան դաշտում՝ Մասիսների հայացքի ներքո: Զոհաբերվեցին 8 աքլորներ՝ ի խորհուրդ հայկական ութանկյուն արեւխաչի: Եվ  արեւխաչի միջոցով ձոներ ու հին երգեր հղվեցին Հայկ Նահապետին, Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին: Գինեձոներ հղվեցին առ այն, որ Հայը վերագտնի իր Գենետիկ զորությունները եւ վերատիրի Հայքին, որ Ազգը արթուն մնա եւ Հայի Գենից այլեւս միայն Հայկյաններ ծնվեն:   Շարունակել կարդալ

Հետահայաց.- Ինչու՞ մեր եկեղեցին չմարսեց Հռոմի պապին – Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

Հռոմի պապը եկավ-գնաց: Նրան լավ վերաբերեցին Հայաստանում: Նրան լավ են վերաբերում արտերկրում մեր հայրենակիցները: Խոսքը հենց ա՛յս Հռոմի պապի մասին է, ով մինչեւ Հռոմի պապ լինելը ջերմ հարաբերությունների մեջ է եղել արգենտինահայերի հետ: Խոսքը հենց ա՛յս պապի մասին է, ով առաջին ճիզվիտ պապն է, առաջին պապը՝ Լատինական Ամերիկայից, առաջինը՝ Հարավային կիսագնդից եւ առաջին ոչ եվրոպացի պապը՝ սիրիացի Գրիգոր III պապից հետո, ով վախճանվել է 741թ.։ Ա՛յս պապի մասին է, ով հստակ արտահայտում է իր դիրքորոշումները քաղաքական, տնտեսական, բարոյական եւ սոցիալական հարցերում եւ, ի տարբերություն նախորդների, բնակության համար չի նախընտրել Վատիկանի առաքելական պալատի պապական հարկաբաժինը եւ այլն եւ այլն:

Հռոմի պապը եկավ-գնաց եւ օրեր անց նկատելի դարձավ, որ մեր եկեղեցին չի մարսել Պապի հանդեպ մեր հանրության լավ վերաբերմունքը:

Ու դա այնքան ակնհայտ էր, որ եկեղեցականները խոսելիս չէին կարողանում  թաքցնել: Հատկապես Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, ում այնքան էր խոցել Հռոմի պապի հանդեպ մարդկանց սիրառատ վերաբերմունքը, որ «Հրապարակ»-ին տված հարցազրույցում չէր կարողացել թաքցնել դա: Ասում եմ՝ չէր կարողացել, որովհետեւ մի տեսակ չստացված, չկշռադատված պատասխաններ էր տվել (իսկ հարցազրույցը ստացված էր,- Ա.Մ.): Երբ լրագրողը նկատել էր, որ համեմատությունները մեր հոգեւոր առաջնորդի օգտին չէին (թեկուզ հենց այն, որ կաթողիկոսը շքեղ «Մերսեդեսով» է շրջում, իսկ Պապը՝ համեստ «Ռենոյով), Աջապահյանը պատասխանել էր. «Հասկացա, հասկացա… Դուք ամեն ինչ դիտեք ընդհանուր ֆոնի վրա, եթե դուք անձերով եք պայմանավորում, ուրեմն կաթոլիկ եկեղեցին ունի շատ ավելի անձեր ամաչելու համար, քան մենք ունենք ամաչելու համար: Կաթոլիկ եկեղեցին չունի այնքան հպարտանալու անձեր, որքան որ մենք: Խոսքը, եթե կուզեք, նաեւ առաջին դեմքերի մասին է: Կաթոլիկ եկեղեցվո առաջին դեմքեր են եղել, որոնք խայտառակվել են, եւ մինչեւ այժմ այդ խայտառակությունը կաթոլիկ եկեղեցու վրա է: Իսկ մեր հայ եկեղեցին չունի այդպիսի արտառոց խայտառակություններ եւ երբեք չի ունեցել ու այսօր էլ չունի: Եթե դուք համեմատում եք, ուրեմն համեմատեք ընդհանուր համայնապատկերի մեջ: Բախտներդ բերել է, որ մի առաքինի Պապ է հայտնվել Հռոմի աթոռին, եւ հիմի ուզում եք դա շահարկել: Հռոմի Պապի «Ռենոյով» շրջելը չի փոխում Վատիկանի շքեղ ապրելակերպը: Վատիկանը մնում է նույն շքեղ ապրելակերպի մեջ, ու նույնիսկ Պապի հորդորներն իրենց վրա չեն ազդում: Բայց դուք մի Պապի առաքինությունը տարածում ենք ամբողջ կաթոլիկ եկեղեցու վրա: Եվ ուզում եք Հայ եկեղեցու վրա էլ տարածեք չգիտեմ ում պարսավելի գծերը: Ես, համենայնդեպս, առաջին դեմքի մոտ չեմ տեսնում այդ գծերը, որոնք դուք ուզում եք ներկայացնել»: Շարունակել կարդալ

ՅՈւՆԵՍԿՕ-ն շարունակում է քաջալերել պատմագողությունը – Պետությու՛ն, արդեն հոգնել ենք հարցնելուց՝ ու՞ր է մեր մշակույթի նախարարությունը… Ոչխարի աչքը միայն խոտ տեսնելու համար է (Ջուղայի հայկական խաչքարերի ու տապանաքարերի ոչնչացումը)…

ՅՈւՆԵՍԿՕ-ն շարունակում է քաջալերել պատմագողությունը

Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ղրղզստանը եւ Ղազախստանը հայտ են ներկայացրել ՅՈւՆԵՍԿՕ՝ լավաշը ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու համար։ Ըստ երեւույթին, այժմ նստակյաց թյուրքական քոչվորներն արդեն դաշինքով են սկսել պայքարել ու սեփականացնել հայկական ազգային ու մշակութային արժեքները: Բայց որ Իրանն է մտել այդ ոհմակի մեջ, մի քիչ զարմանալի է:

Չնայած հետեւելով անծագում ու անպատմություն ոմանց ՅՈւՆԵՍԿՕ-ի ցանկերում հայտնվելու ցանկասիրությանը, դժվար չէ կռահել, որ այդ վարակը տարածվում է նաեւ պատմություն ունեցող մի շարք ազգերի վրա, որոնք այնուամենայնիվ, հարեւանների ունեցածին տիրելու մղումներին չեն դիմանում…

ՅՈւՆԵՍԿՕ-ն, ինչպես ասում են, էշի ականջում քնած, իր ցանկերում հայտնվելու ցանկասիրությանը տուրք տալով՝ չի հարցնում, թե ա՛յ նախկին քոչվոր թյուրքեր, այդ ինչպե՞ս եւ ու՞մ համար եք տարին կլոր ամենուր թոնիրներ պատրաստել, երբ տեղից-տեղ քոչելով եք զբաղվել… Քոչելո՞վ եք հացահատիկ ցանել-մշակել, ալյուր ստացել ու լավաշ թխել:

Այդ ի՞նչ հրաշք է, որ միայն թյուրք-արնախում քոչվորներին է հաջողվել: Քոչվորը որտե՜ղ, վարուցանքը որտե~ղ, թոնիրը որտե՜ղ:   Շարունակել կարդալ

Երեւանյան մշակութային խճանկար.- «Ոսկե ծիրանը» պարտավոր է այլ որակ տալ… Հեղինակային երգի հուսո առագաստը… Մնջախաղ.- Միջանցքներում աշխատելով՝ հզոր գործ են անում… Աշխարհազորայինների երեխաներն էլ կհանգստանան…

«Ոսկե ծիրանը» պարտավոր է այլ որակ տալ

Կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 10-17-ը։ Միջազգային կինոփառատոնի նշանաբանն է` «Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ»: Փառատոնի մրցութային եւ արտամրցութային ծրագրերում ներառվել է 135 ֆիլմ։ «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային փառատոնը մեկնարկեց ավանդույթ դարձած Ծիրանօրհնեքի արարողությամբ: Կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանն իր խոսքում նշեց, որ ծիրանն ամբողջ աշխարհում հայտնի է որպես հայության խորհրդանիշ. «Եթե մարդ համարձակվում է իր փառատոնի անունը դնել «Ոսկե ծիրան», ապա պարտավորվում է սահմանել ուրիշ չափանիշներ այսինքն` ցուցադրել հոգեւոր, կրթական ֆիլմեր եւ ծիրանի խորհուրդը պատմել բոլոր մարդկանց, ովքեր ամբողջ աշխարհից գալիս են մասնակցելու միջացառմանը»:

Հաղորդագրության համաձայն` ծրագրի ընթացքին եւ օրակարգին երեւանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը ծանոթանում են Երեւանի տարբեր հատվածներում տեղադրված տեսաէկրաններից: Կինոփառատոնի բոլոր օրերին Ազնավուրի անվան հրապարակում հնչեցին երեւանյան ջազ՝ անվանի ջազ գործիչների եւ ջազ բենդերի մասնակցությամբ: Կարապի լճի տարածքում կազմակերպվեցին բացօթյա կինոդիտումներ, որը կազմակերպել էր Երեւանի քաղաքապետարանը։ Այս տարի Ազատության հրապարակում տեղակայվել է շարժական կինոավտոմոբիլ, որով պարբերաբար ցուցադրվում են ամենատարբեր ժանրերի ֆիլմեր:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ստեղծվել է 2004թ. կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների եւ կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրանը» մտահաղացել են փառատոնի գլխավոր տնօրեն կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը եւ գեղարվեստական տնօրեն կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը։ Փառատոնը հիմնել են «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը, Կինոգետների եւ կինոլրագրողների հայկական ասոցիացիան` Արտաքին գործերի նախարարության, Մշակույթի նախարարության եւ Մշակույթի զարգացման բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:

Փառատոնն ամեն տարի կինոարվեստի երկրպագուների ուշադրությանն էներկայացնում հարյուրավոր ֆիլմեր‘մրցութային եւ արտամրցութային տարբեր ծրագրերով։ Տարբեր տարիներին Հայաստան են ժամանել հայտնի դերասաններ եւ ռեժիսորներ, որոնց թվում նաեւ` գրող եւ սցենարիստ Տոնինո Գուերան, հայտնի դերասանուհիներ Կլաուդիա Կարդինալեն եւ Ֆանի Արդանը։   Շարունակել կարդալ

Վարդավառյան սիրատոն` Հայկական աշխարհում – Հայ արիները  Վարդավառի տոնը նշեցին 5 խմբերով` Հայկական լեռնաշխարհի տարբեր հատվածներում…

Այսօր՝ հուլիսի 12-ին, հայ արիները եւ համախմբված հեթանոս ազգայնականները Հայոց Սիրո Աստվածուհի Աստղիկին նվիրված Վարդավառի տոնը նշեցին 5 խմբերով` Հայկական լեռնաշխարհի տարբեր հատվածներում` Երեւանի ժամանակով լուսադեմին, ժամը 5:00-ին (ի դեպ, 5 թիվը պատահաբար չէ ընտրված, այն Հայոց Սիրո Աստվածուհի Աստղիկի թիվն է):

Երեք խմբեր եղել են Գեղարքունյաց (Սեւանա լիճ), Բզնունյաց (Վանա լիճ) եւ Կապուտան (Ուրմիա լիճ) ծովերի ափերին: Չորրորդ խումբը եղել է Մշո գավառի Աստղկան բերդի մոտ, իսկ հինգերորդը` Արաքս գետի ափին:

Լուսադեմին, նշված ժամին, բոլոր 5 վայրերում էլ նախ համաժամանակյա սրբազան գաղտնածես է արվել: Ինչպես թույլատրելիության սահմանում բացատրում են Հայ Արիական միաբանության հոգեւոր հանձնախմբի քրմական դասի ներկայացուցիչները, այն յուրօրինակ աստվածականչ է` ի շահ հայոց երկրում մարդկային, աստվածային ու տիեզերական սիրո հաստատման:

Այս սերն է, որ «պարտադրելու» է մեզ ինքնաճանաչվել ու մաքուր պահել արարչական մեր գենը:   Շարունակել կարդալ

Հուլիսի 12. վարդավառյան աստվածականչին ի տես – Հայ արիները իրապես Հայոց Վարդավառ են կազմակերպել… Վարդավառյան սիրատոն` Հայկական աշխարհում… Լուսադեմին բոլոր 5 վայրերում էլ համաժամանակյա սրբազան գաղտնածես կարվի…

Ինչպես «Լուսանցք»-ին տեղեկացրին Հայ Արիական միաբանության լրատվական կենտրոնից, հուլիսի 12-ին հայ արիները եւ համախմբված հեթանոս ազգայնականները Հայոց Վարդավառի տոնը կնշեն 5 խմբերով` Հայկական լեռնաշխարհի տարբեր հատվածներում` Երեւանի ժամանակով լուսադեմին, ժամը 5:00-ին (ի դեպ, 5 թիվը պատահաբար չէ ընտրված, այն Հայոց Սիրո Աստվածուհի Աստղիկի թիվն է):

Երեք խմբեր կլինեն Գեղարքունյաց (Սեւանա լիճ), Բզնունյաց (Վանա լիճ) եւ Կապուտան (Ուրմիա լիճ) ծովերի ափերին: Չորրորդ խումբը կլինի Մշո գավառի Աստղկան բերդի մոտ, իսկ հինգերորդը` Արաքս գետի ափին:

Լուսադեմին, նշված ժամին, բոլոր 5 վայրերում էլ նախ համաժամանակյա սրբազան գաղտնածես կարվի: Ինչպես թույլատրելիության սահմանում բացատրում են Հայ Արիական միաբանության հոգեւոր հանձնախմբի քրմական դասի ներկայացուցիչները, այն յուրօրինակ աստվածականչ է` ի շահ հայոց երկրում մարդկային, աստվածային ու տիեզերական սիրո հաստատման:

Այս սերն է, որ «պարտադրելու» է մեզ ինքնաճանաչվել ու մաքուր պահել արարչական մեր գենը:

Սրբազան գաղտնածեսից հետո, դարձյալ համաժամանակյա, փառաբանման ծես կարվի. դաղձի եւ ուրցի թրմաջուրը եւ վարդի թերթիկներից պատրաստված օշարակը շաղ կտան ջրերում եւ Աստղկա բերդի շրջակայքում` ի փառս Աստղիկ Աստվածուհու եւ ի նշան հայոց աղջիկների նրբաբույր սիրով հարդարանքի ավանդության:

Ծիսական փառաբանումներ եւ ձոներ կհղվեն ջրերին` ի նշան  հայոց էներգետիկ հզորության ամբարման, որ այդ հզորության լիցքը փոխանցեն իրենց միակ տիրոջը` հային:   Շարունակել կարդալ

Մշտարթուն երազներից` ձոն Աստղիկ Աստվածուհուն – Վարդավառեան պատարագ Արածանիի ափին… Աստղիկն ու Վահագնը վազել են նրան ընդառաջ, Նար Ծովինարը թափահարել էր ձեռքերը – Պօղոս Արմէնակ Լագիսեան (Կլենտէյլ)…

Իրանական դիցանուններ կրող աստուածներից առաջ հայերն ունեցել են դիցաբանութեան հին համակարգ, արգասիքը հայոց ինքնատիպ մշակոյթի…

Մովսէս Խորենացի

Աստուածների քաղաք Աշտիշատի Վահէ-Վահեան մեհեանում Աստղիկի ու Վահագնի հարսանեկան հանդէսի խրախճանքը պատարագելուց յետոյ՝ Վահունի Քրմապետը ելել էր մեհեանի մայր դռան շքամուտք. այսպէս էր խօսել՝

– Արքաներ, թագաւորներ, իշխաններ, աշխարհական մարդիկ՝ վե՛ր կացէք, գնանք Աստղիկ դիցուհուն նուիրուած վարդերի տօն՝ Վարդավառ տօնախմբենք Արածանի սրբազան գետի ափերին, նրա ջրերի հրավառութիւն լինի այսօր: Կարմիր վարդերի փունջեր վեր պահած, վարդերի թերթիկներից հիւսած կարմիր հանդերձով Աստղիկին ու ռազմի հանդերձով Վահագնին տանենք Արածանիի ափեր:

Վարդավառը արմինների Աստղիկ դիցուհու փառաբանմանը նուիրուած տօնախմբութեան հանդէսն էր: Վարդավառեան տօները տօնախմբել էին սարերի լանջերի հազար գոյներով յորդած ալուան ծաղկունքում, իրենց մայր հողի սրտից պայթած ջրերի ակունքների մօտ, գետակների եւ մասնաւորապէս Արածանի սրբազան գետի ջրերի ափերին: Տօնախմբութիւնների ժամանակ նաեւ ջրերը հովանաւորող մարդ աստուածների փառաբանմանը կատարուել էին զոհաբերութիւններ, ի մասնաւորի ջուրը խորհրդանշող դիցուհի՝ Նար Ծովինարի պատուին:

Վարդավառը, բերքահաւաքի առաջին տօներից էր, որի առիթով կատարուած մեհենական ծէսերը նուիրուել էին բերք ու բարիք պարգեւող արմինների աստուածներին: Վարդավառին մեհեաններին նուիրաբերել էին ցորեանի հասկերի խուրձեր, կթոցներով մրգեր, խնդրել` արտերն ու այգիները զերծ մնան բնութեան արհաւիրքներից: Վարդավառեան տօներին աղաւնիներ էին թռցրել դէպի երկնի կապոյտ, ջրախաղեր կազմակերպել, զուարճալի ու խրախճալի խնճոյքներ տօնախմբել: Արմինայի Արքաների-Արքայ Տիգրանի զօրականների հետ Մուսաների պաշտամունքի լեռան լանջեր հասած արմինները, հազար-հազար տարիներ յետոյ էլ իրենց հոգիների տաճարներում վառ էին պահել Նար Ծովինարին նուիրուած ջրի պաշտամունքը: Երաշտի ժամանակ, Մուսաների Լեռան բարձր լանջի շէնի մի դուստր, մի բուռ հող ափին, անխօս քայլել էր դէպի մօտակայ ծովի ափ, կանգնել էր նրա փոթորկած ալիքների առաջ, հողը նետել նրա փրփուրներին, կանչել՝ Նար Ծովինար, լսի՛ր աղաչանքը Արմին դուստրի, այս լեռան լանջերի արտերի ու այգիների բերքն է նուաղում, ջուր են աղերսում, որ հասունանան: Նար Ծովինար, ամպերը գրկած արի մեր շէներ, որ անձրեւ տեղար մեր հողին, աստուածների բարիք լինէր այնտեղ: Արմին դուստրի շէն վերադառնալուց կարճ ժամանակ անց իրապէս անձեւ էր տեղացել: Վկայ եմ ես, մանչ ատեն տեսել եմ Մուսա Լեռան մայր գիւղ Եօղունօլուգի ճանապարհով դէպի ծով քայլող Արմին դուստրին, այդ անձրեւի ջրերից թրջուել է մարմինս, հրճուանքից թրջուել է մանուկ հոգիս: Առնականացած այդ մանչն է, որ հայրենակարօտ, հայրենազրկուած արմինների հետ հասել Աշտիշատ, մասնակցել Աստղիկի ու Վահագնի հարսանեաց հանդէսի պատարագին, համախումբ շինականների հետ գնացել Արածանիի ափեր՝ Աստղիկ դիցուհուն նուիրուած Նար Ծովինար դիցուհու ջրերի Վարդավառի տօնախմբութեանը մասնակցելու:

Արածանի սրբազան գետի ափերին ալիք-ալիք երերում էին շինականների ցորեանի ու պտղատու այգիները: Նրանց ու Արածանի գետին մօտիկ անմշակ հարթ տարածութիւն էր, այնտեղ բացուած արքայական ու իշխանական վրաններից սպիտակ ծուխ էր բարձրանում: Երգերի, ծիրանափողերի հնչիւնների, մարդկանց խանդավառ կանչերի բացականչութիւններից Արածանիի ջրերն էին վէտվիտում, նրա ափին կանգնած մարդիկ դիտում ալիքների սահանքը, սպիտակած ջրերի քրքիջները, նրանց երեսներին պար եկող աստղազարդ ձկների խայտանքը: Վարդավառի տօնախմբութեանը եկած մարդկանց հաւաքատեղիի երկնակամարին՝ ամպերի մի մեծ զանգուած հանդարտ իջնում էր ներքեւ: Երբ նա արդէն իրենց հաւաքատեղիի վրայ էր հասել, տեսել էին` ամպերը իր թեւերի վրայ պահած Նար Ծովինար դիցուհին էր:

Աստղիկն ու Վահագնը վազել են նրան ընդառաջ, Նար Ծովինարը թափահարել էր ձեռքերը… անձրեւ էր տեղացել, թրջուել էին տօնախմբութեան ժամանածները: Վարդավառի անձրեւի ջրերով թրջուած մարդիկ գրկել էին իրար, գոհաբանութեան խօսքեր ասել Նար Ծովինարին: Թրջուած Աստղիկն ու Վահագնը նաեւ գրկել էին իրար, իրենց մարմիններից հոսած ջրերով իրարու երեսները ցօղել, Աստղիկի վարդերի թերթիկներից հոսած քաղցրիկ ջուր էին ըմպել: Աստղիկն էր վազել, գրկել Նար Ծովինարին.

– Քոյր Ծովինար, ինչքան զգայացունց հրճուանք ես պատճառել ինձ, որ Արածանի սրբազան գետի ափեր ես եկել՝ իմ եւ քու հովանաւորած ջրերի տօնակատարութեանը եւ իմ պատուին արմինների կազմակերպած Վարդավառի տօնախմբութեանը մասնակցելու: Վահունի քրմապետը եւ արմինների կարաւանի հետ երկիր եկած Արմինը, մարդկանց հաւաքատեղիի բացատ են գալիս:

Կարաւանի Արմինն է այսպէս խօսում.   Շարունակել կարդալ

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Քոչարի-գոչարի. ծիսական պար՝ ընդդեմ պարտվողականության… (մաս 3-րդ) – Գողանան, թե փոխառեն, հայկականի դրոշմն անջնջելի է…

Սկիզբը` թիվ 20-21ում

http://www.hayary.org/wph/?p=5652Քոչարի-գոչարի.- ծիսական պար՝ ընդդեմ պարտվողականության (մաս 2-րդ) – Երբ զուռնան կոչը միացնում եւ կանչում է խոյ արիներին… Արիներին համախմբելու՝ պայքարի եւ հաղթանակի գաղափար է դրված Քոչարի պարանվան եւ պարի մեջ…

http://www.hayary.org/wph/?p=5639Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 1-ին) Քոչարի-գոչարի. (Հայկական Լեռնաշխարհում ծնված հայ էթնոսի բնաշխարհիկ, ազգային) ծիսական պար՝ ընդդեմ պարտվողականության – Եվ աշխարհի ամենագեղեցիկ պարտեզի գաղափարը…

Այծի ծիսականն ու դիցականը           

Այծի ծիսականն ու դիցականը           

Մաս  հինգերորդ

Խոսքի, մշակութային արժեքների մեջ հոմանիշների բազմազանությունը պայմանավորված է նրա աղբյուրների հարստությամբ,  բառապաշարի տարբեր շերտերի առաջացման ուղիների բազմազանությամբ: Յուրաքանչյուր էթնոս իր ազգային առանձնահատկությունները, գաղափարները, դիցական հերոսներին ներկայացնում է առասպելական պատումների, ծիսական արարողությունների, ծիսական պարերի, տոտեմների միջոցով:

Հայ էթնոսի նախընտրած Խոյական շարքին է պատկանում այծը: Հայոց լեզվական մշակույթի  մեջ եղջերու-այծին է վերագրվում  30-40 եւ ավելի անվանումներ եւ ծիսական անուններ.

ա) Այծ, ած, էծ, իծ, դիգ-դից,  այծեղջյուր, քարայծ-այծյամ,

-քաղ, վիշապաքաղ,  այծքաղ, եղջերուաքաղ, այծաձուկ

– Խոյ, հոյ, խոյնեղջյուր, ցլախոյ-եզնախոյ, խոյձագ,

– Քոչ-խոչ-կոչ-գոչ, քոչքար, քոշ-խաշ

– Նոխազ, ազ, խաչ-խաչենակ,  ուլ,

– արտի, արխար, պարխար,

– ամ, յամոյր, մարալ, եղնիկ, եղջերու,

– Կեծարայծ,  ցելայծ, բեզոարյան այծ (կայծակնեղեն այծեր) (Հր. Աճառյան, ՆՀԲ բառարաններ):

Բազմաքանակ դիցաբանական այծատեսակներից եւ դիցական, տոտեմական  ծիսական անվանումներից առանձնացնենք

1) այծ-ayus- կյանք-արու եւ էգ, 2) Հոյ-Խոյ-Ցլախոյ, Քոչ-կոչ-խոչ-ղոչ-գոչ, 3) Կեծարայծ, 4) Արխար,  5) Նոխազ-ազ, խաչ-խաչենակ, ուլ, 6) Ամ, յամոյր, 7) Քաղ-վիշապաքաղ տեսակները:

Ներկայացնենք ընտրված տեսակները լրացուցիչ դիցական,  պատմական մեկնաբանություն ներով, տանք նրանց ընդհանրական իմաստաբանությունը` հաստատելով, որ մենք գործ ունենք մի քանի հազարամյա դավանաբանական գաղափարախոսական մտածողության հետ, որը կապված է միայն եւ միայն հայ էթնոսի կենսակերպի հետ: Ներքո բերվող մեկնությունները ամուր հիմք են վերջնականապես ամրապնդելու, որ Քոչ բառը բնութագրում է արեւապաշտական տոտեմ արու այծին` Խոյին:

Այծ-Այա-հայա

Այ-ը հայ մշակույթի եւ հայոց լեզվի մեջ ունի ծնունդի, ծնելիության խորհուրդ, ծագում:  Այգ, Ծայգ,  Ցայգ ժամանակ ցույց տվող բառերը նշանակում են առավոտյան Լույսի կամ Արեգակի ծագման ժամանակ: Հայ քաղաքակրթական պատմագրությունը այ-ը ամրագրեց որպես Այա-Aia-Երկրի Տատ, Մեծ Մայր:

Հայոց Այրարատ, Բիայնա, Նաիրի, Հայասա երկրանունների անվան արմատն այ-այա արմատն է:

Այծ-ը նշանակում է արդեն սերունդ տվող այծ-արու եւ էգ, -ayus-կյանք – (սանսկրիտ, Հրաչյա Աճառյան, 165 էջ 2-րդ սյունակ) (ՆԲՀ): Հր. Աճառյանի եւ ՆՀԲ բառարաններում Այծ-այր-հայա բառերը մեկնաբանվում են որպես  արական առաջնորդ:   Շարունակել կարդալ

Ազգային մշակույթը նախ ազգայի՛ն գործիչների կարիք ունի… Մշակութային լուրեր… Հանգստացե՛ք Հայաստանում, մասնավորապես` կապուտաչյա Սեւանում… Օգտվե՛ք հայ արիների պաշտոնական www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Ազգային մշակույթը նախ ազգայի՛ն գործիչների կարիք ունի

Հերթական անգամ մտավորականների մի խումբ իր մտահոգությունն է հայտնում ազգային մշակույթի զարգացում չապրելու առումով:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱՖՆ-ի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը նշել է, որ «ժողովուրդ, ազգ կոչվելու համար պետք է ուժեղ մշակույթ ունենալ»: Սա պատասխանն էր նաեւ այն հարցին, թե ինչո՞ւ Հայոց ցեղասպանությունից մի քանի տարի անց Հայաստանում ստեղծվեցին մշակութային, գիտական կենտրոններ, հաստատություններ, չնայած սովին, խորհրդային բռնատիրական կարգերին, իսկ վերջին 25 տարում այդքան մեծահարուստներ կան Հայաստանում, բայց մեկ թատրոն անգամ չի կառուցվում: Էդուարդ Թոփչյանը մեջբերեց 2-րդ աշխարհամարտի տարիներին Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի խոսքերը. «Պատերազմի ժամանակ ծախսերը կրճատելու ցուցակ են ներկայացնում, երբ հասնում են մշակույթի ոլորտին, նա ասում է՝ մեկ րոպե, եթե կրճատում ենք մշակույթից, էլ ինչի համար ենք պայքարում»…

Դիրիժորի կարծիքով, թեեւ ասվում է Խորհրդային բռնատիրական կարգեր, սակայն հենց այդ տարիներին մշակույթին շատ մեծ ուշադրություն է դարձվել. «Այսօր ես հաճախ եմ օրինակ բերում երիտասարդ հանրահայտ ջութակահար Սերգեյ Խաչատրյանին: Տաղանդավոր հայ ժողովրդի մեջ  միայն նա չէ, բայց ինչու իրեն գիտենք, որովհետեւ ճիշտ է կրթվել, ճիշտ է աշխատել, ճիշտ տեղում է հայտնվել: Այսօր մեր պրոբլեմն ինչն է՝ չենք ուզում կրթվել, լուրջ ուղղությամբ չենք ուզում գնալ»:

Ինչ վերաբերում է մեծահարուստներին, դիրիժորի խոսքով, գուցե ոչ բոլորն են զարգացած ու ոչ բոլորն են հասկանում, թե ով է Շեքսպիրը, Բեթհովենը… «Սա երեւի հաջորդ էտապն է, որ պետք է մեզ մոտ տեղի ունենա»,- հավելել նա` ըստ ամենայնի հուսալով, որ մեծահարուստ կոչվածները մի օր կհասկանան մշակույթի զորությունը:”

Իսկ ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգիչ Բարսեղ Թումանյանը հայ ժողովրդի գենետիկ անցյալի մեջ է տեսնում արագ հաստատվելու, վերաձեւավորվելու հիմքերը: «Ինչպե՞ս եղավ, որ քրիստոնեությունից անմիջապես հետո մեր երկրում ստեղծվեցին անկրկնելի տաճարներ: Դա մեր գենետիկ անցյալն է, որպես ազգային տեսակ արագ ենք վերականգնվում, իհարկե, երբ որ լինում է պարարտ հող: Լավ կլինի, որ այդ գենետիկ անցյալը չվերանա»,- ասել է երգիչը:

ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանի դիտարկմամբ էլ, Հայաստանում Խորհրդային միության կարգերի հաստատումից հետո շատ շնորհալի հայեր վերադարձան՝ Սպենդիարյան, Թամանյան, Սարյան… «Հիմա մեզ մոտ հակառակն է, այստեղից գնում են: Ժամանակն է, որպեսզի մեր ունեցած գանձերը հետ վերադառնան, կարողանան իրենց գիտելիքները ներդնել հանուն հայրենիքի»,- նշել է օպերային երգչուհին:

«Լուսանցք»-ը պարբրաբար անդրադառնում է հայկական մշակույթի այսօրվա տխուր վիճակին: Այսօր մենք տանուլ ենք տալիս մեր մշակույթրը ոչ միայն միջազգային ասպարեզում, այլեւ բուն Հայաստանում, մեր այսօրվա պետության ներսում:

Երբ պետական պաշտոնյան ազգային գործը իր աթոռի հնարավորությունների գործածումն է դիտարկում, այն էլ անձնական նպատակների համար, ապա մեր մշակութային լացը դեռ կշարունակվի, իսկ մեծահարուստները, եթե անգամ ցանկացողներ կան, այդպիսի պետական գործիչների կողմից ղեկավարվող ոլորտում որեւէ ներդրում չեն անի… Իսկ որ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն իր տեղում չէ, «Լուսանցք»-ը վաղուց է նշել, փաստել ու դիմել երկրի ղեկավարին…

Շվեյցարիայի դեսպանը մասնակցեց «Խաղաղության բրդուճի» պատրաստմանը…

Հուլիս 2-ին Տավուշի մարզի Ենոքավան  գյուղում կազմակերպված «ՀայԲույս» փառատոնի ժամանակ պատրաստվեց աշխարհի ամենամեծ՝ 25 մետրանոց  բրդուճը՝ «Խաղաղության բրդուճը»:

Բրդուճի պատրաստմանը, ի թիվս տասնյակ կամավորների, մասնակցում էր նաեւ Հայաստանում Շվեյցարիայի  արտակարգ եւ լիազոր դեսպան  Լուկաս Գասսերը, ով նաեւ շվեյցարական պանիր հյուրասիրեց ներկաներին:

Կրակ ու ջուր… Վարդավառի նախատոնակը նշվեց մեծ շուքով…

Ինչքան էլ Հայաստանյայց (Հայաստան այցելած) առաքելական եկեղեցին փորձում է հին ավանդական ազգային տոներից  դուրս մղել հեթանոսական արիադավան ծիսակարգի տարրերն ու պատմությունը՝ չի ստացվում: Չի ստացվում արդեն շուրջ 1700 տարի…  Շարունակել կարդալ

Առանց արարողակարգի.- Մեր նախարարին չհաջողվեց հոգեւորական դասալիքներին զինվորի հագուստ հագցնել, փոխարենը… (մաս 2-րդ) – Մեր հյուրն է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, հասարակական գործիչ Սամվել Կարապետյանը…

Սկիզբը՝ թիվ 20-ում

http://www.hayary.org/wph/?p=5640Երրորդ հազարամյակում եկեղեցի կառուցելը ճչացող տգիտություն է.- (մաս 1-ին) Մեր հյուրն է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, հասարակական գործիչ Սամվել Կարապետյանը…

- Ո՞վ է մեղավոր, որ աթեշյան երեւույթը կա:

– Օտար կառույցը չի կարող լինել ազգային: Իսկ երբ ազգային չես, աթեշյանները նորմալ երեւույթ են: Ինչի՞ ենք ավելին սպասում: Ինչի աթեշյանից առա՞ջ ինչ էր: Մեր այս 1700 տարիներին մատների վրա ենք հաշվում որոշ հոգեւորականների եւ մատի փաթաթան սարքւոմ՝ հայրենասեր այսինչը կամ այնչնչը՝ Գարեգին Սրվանձտյանց, Խրիմյան Հայրիկ…  Անուններ են տալիս: Մինդեռ այդ անհատները կառույցի գաղափարաբանության կրողները չեն եւ չեն արտահայտում այն: Ճիշտն ասած՝ նրանք կառույցի կողմից միշտ հալածվել են: Կոմիտասը հալածվել է: Խրիմյան Հայրիկը հալածվել է: Խորենացու գերեզմանն են պղծել: Նարեկացուն ինչքան են հալածել, էլ չասեմ: Իսկ հիմա եկեղեցին ասում է՝ Խորենացի ենք տվել, Կոմիտաս ենք տվել… Այս մարդիկ դուրս են եկեղեցուց, նրանք անհատներ են: Եկեղեցին օտարածին կառույց է: Օտար սուրբ պաշտելով ՝ չես կարող ազգիդ օգտակար լինել: Մեր ապուշությունը ու՜ր է հասել, որ ասում են՝ ով քրիստոնյա չէ, հայ չէ: Այսինքն՝ Տիգրան մեծը հայ չէր……

- Անհոգ եղեք, եկեղեցին շատերին կքրիստոնեացնի: Գործընթացը սկսված է, քրիստոնյաներ են դառնում քրիստոսից առաջ ծնվածները: «Ապացուցել» են. Հայ Նահապետը քրիստոնյա էր:

– Ինչ ուզում է ասեն, փաստ է՝ մի դավանանք, գաղափարախոսություն, որ չունի հաղթության աստվածություն, չի հաղթի: Երբե՛ք:

- Խնդիրը լրջանում է, երբ զինվորն է սկսում աղոթել: Հրամանատարների ձեռքին խաչ են դնում եւ լուսանկարում: Խաչը պաշտպանության նախարարի ձեռքին էլ հասավ:

– Մեր պաշտպանության նախարարին չհաջողվեց հոգեւորական դասալիքներին զինվորի հագուստ հագցնել, բայց հոգեւորականներին հաջողվեց նախարարին հոգեւորականի շապիկ հագցնել:

- Ազգային անվտանգության խնդիր ունենք: Հոգեւորականը դիրքերում զինվորի կյանքի համար աղոթելով գումար է վաստակում: Եվ այդ գումարը տալիս է բյուջեն՝ հարկատուն:   Շարունակել կարդալ

Քոչարի-գոչարի.- ծիսական պար՝ ընդդեմ պարտվողականության (մաս 2-րդ) – Երբ զուռնան կոչը միացնում եւ կանչում է խոյ արիներին… Արիներին համախմբելու՝ պայքարի եւ հաղթանակի գաղափար է դրված Քոչարի պարանվան եւ պարի մեջ…

Սկիզբը՝ թիվ 20-ում

http://www.hayary.org/wph/?p=5639Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 1-ին) Քոչարի-գոչարի. (Հայկական Լեռնաշխարհում ծնված հայ էթնոսի բնաշխարհիկ, ազգային) ծիսական պար՝ ընդդեմ պարտվողականության – Եվ աշխարհի ամենագեղեցիկ պարտեզի գաղափարը…

Արեւի գաղափարագիրը

Հայ ազգը հազարամյակներ շարունակ ունենալով ամուր եւ հզոր ինքնագիտակցություն՝ կերտել է մի այնպիսի մշակույթ,  որն ընդունված է անվանել արմենոիդական, իսկ մշակույթի ստեղծող մարդաբանական տեսակը ընդունված է անվանել Արմենոիդ: Արմենոիդ մարդաբանական տեսակի հնագույն պետական կազմավորումներից մեկը հայոց բնօրրանում Արրատտան էր, որտեղ արեւապաշտության եւ արիական գաղափարախոսության շրջանակներում ձեւավորվում է Արեւի եւ Տիեզերքի՝ լուսավոր եզրականի,    Հայր Արա՜ եւ Արա՜ Գեղեցիկ արարչագործական եւ Արամազդ,  Էն Մեծ Արամմա արիական համակարգը:

Երբ հայոց արքաները իրենց ցանկալի հաղթանակը չէին ստանում հայոց բանախոսների միջոցով, այն ժամանակ խնդիրները լուծում էր Հայոց զորքը՝ Արիները: Պատմությունից հայտնի է, որ Հայոց զորքը միշտ մարտունակ է եղել: Միշտ հաղթել է իր արիականությամբ, հաղթել է նույնիսկ ուժով իրեն մի քանի անգամ գերազանցող հակառակորդին:

2016թ. ապրիլյան Արցախյան քառօրյա պատերազմական գործողությունը քաջարիականության խոսուն վկան է:

Երբ Խոյ-քաջարի մարտիկները գոչ-կոչով-քոչարիով հաղթեցին թվաքանակով մի քանի անգամ գերազանցող հակառակորդին, պայքարի առաջին հարվածները վերցրեցին իրենց վրա՝ դառնալով մահապարտ՝ պարտության մատնելով մահին եւ, որպես քաջարիության  խորհրդանիշ, ազգովի նորից պարեցին  Քոչարին, «Ինչպես պարել էին մի օր, երբ հաղթել էր Հայկը Բելին»: (Ա. Սարոյան):   Շարունակել կարդալ