Խորագրերի պահոցը. Արվեստ

Արվեստ բաժնում մտեք «Հայկական Երաժշտություն» ենթաբաժինը:

Ազգային մշակույթը նախ ազգայի՛ն գործիչների կարիք ունի… Մշակութային լուրեր… Հանգստացե՛ք Հայաստանում, մասնավորապես` կապուտաչյա Սեւանում… Օգտվե՛ք հայ արիների պաշտոնական www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Ազգային մշակույթը նախ ազգայի՛ն գործիչների կարիք ունի

Հերթական անգամ մտավորականների մի խումբ իր մտահոգությունն է հայտնում ազգային մշակույթի զարգացում չապրելու առումով:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱՖՆ-ի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը նշել է, որ «ժողովուրդ, ազգ կոչվելու համար պետք է ուժեղ մշակույթ ունենալ»: Սա պատասխանն էր նաեւ այն հարցին, թե ինչո՞ւ Հայոց ցեղասպանությունից մի քանի տարի անց Հայաստանում ստեղծվեցին մշակութային, գիտական կենտրոններ, հաստատություններ, չնայած սովին, խորհրդային բռնատիրական կարգերին, իսկ վերջին 25 տարում այդքան մեծահարուստներ կան Հայաստանում, բայց մեկ թատրոն անգամ չի կառուցվում: Էդուարդ Թոփչյանը մեջբերեց 2-րդ աշխարհամարտի տարիներին Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի խոսքերը. «Պատերազմի ժամանակ ծախսերը կրճատելու ցուցակ են ներկայացնում, երբ հասնում են մշակույթի ոլորտին, նա ասում է՝ մեկ րոպե, եթե կրճատում ենք մշակույթից, էլ ինչի համար ենք պայքարում»…

Դիրիժորի կարծիքով, թեեւ ասվում է Խորհրդային բռնատիրական կարգեր, սակայն հենց այդ տարիներին մշակույթին շատ մեծ ուշադրություն է դարձվել. «Այսօր ես հաճախ եմ օրինակ բերում երիտասարդ հանրահայտ ջութակահար Սերգեյ Խաչատրյանին: Տաղանդավոր հայ ժողովրդի մեջ  միայն նա չէ, բայց ինչու իրեն գիտենք, որովհետեւ ճիշտ է կրթվել, ճիշտ է աշխատել, ճիշտ տեղում է հայտնվել: Այսօր մեր պրոբլեմն ինչն է՝ չենք ուզում կրթվել, լուրջ ուղղությամբ չենք ուզում գնալ»:

Ինչ վերաբերում է մեծահարուստներին, դիրիժորի խոսքով, գուցե ոչ բոլորն են զարգացած ու ոչ բոլորն են հասկանում, թե ով է Շեքսպիրը, Բեթհովենը… «Սա երեւի հաջորդ էտապն է, որ պետք է մեզ մոտ տեղի ունենա»,- հավելել նա` ըստ ամենայնի հուսալով, որ մեծահարուստ կոչվածները մի օր կհասկանան մշակույթի զորությունը:”

Իսկ ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգիչ Բարսեղ Թումանյանը հայ ժողովրդի գենետիկ անցյալի մեջ է տեսնում արագ հաստատվելու, վերաձեւավորվելու հիմքերը: «Ինչպե՞ս եղավ, որ քրիստոնեությունից անմիջապես հետո մեր երկրում ստեղծվեցին անկրկնելի տաճարներ: Դա մեր գենետիկ անցյալն է, որպես ազգային տեսակ արագ ենք վերականգնվում, իհարկե, երբ որ լինում է պարարտ հող: Լավ կլինի, որ այդ գենետիկ անցյալը չվերանա»,- ասել է երգիչը:

ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանի դիտարկմամբ էլ, Հայաստանում Խորհրդային միության կարգերի հաստատումից հետո շատ շնորհալի հայեր վերադարձան՝ Սպենդիարյան, Թամանյան, Սարյան… «Հիմա մեզ մոտ հակառակն է, այստեղից գնում են: Ժամանակն է, որպեսզի մեր ունեցած գանձերը հետ վերադառնան, կարողանան իրենց գիտելիքները ներդնել հանուն հայրենիքի»,- նշել է օպերային երգչուհին:

«Լուսանցք»-ը պարբրաբար անդրադառնում է հայկական մշակույթի այսօրվա տխուր վիճակին: Այսօր մենք տանուլ ենք տալիս մեր մշակույթրը ոչ միայն միջազգային ասպարեզում, այլեւ բուն Հայաստանում, մեր այսօրվա պետության ներսում:

Երբ պետական պաշտոնյան ազգային գործը իր աթոռի հնարավորությունների գործածումն է դիտարկում, այն էլ անձնական նպատակների համար, ապա մեր մշակութային լացը դեռ կշարունակվի, իսկ մեծահարուստները, եթե անգամ ցանկացողներ կան, այդպիսի պետական գործիչների կողմից ղեկավարվող ոլորտում որեւէ ներդրում չեն անի… Իսկ որ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն իր տեղում չէ, «Լուսանցք»-ը վաղուց է նշել, փաստել ու դիմել երկրի ղեկավարին…

Շվեյցարիայի դեսպանը մասնակցեց «Խաղաղության բրդուճի» պատրաստմանը…

Հուլիս 2-ին Տավուշի մարզի Ենոքավան  գյուղում կազմակերպված «ՀայԲույս» փառատոնի ժամանակ պատրաստվեց աշխարհի ամենամեծ՝ 25 մետրանոց  բրդուճը՝ «Խաղաղության բրդուճը»:

Բրդուճի պատրաստմանը, ի թիվս տասնյակ կամավորների, մասնակցում էր նաեւ Հայաստանում Շվեյցարիայի  արտակարգ եւ լիազոր դեսպան  Լուկաս Գասսերը, ով նաեւ շվեյցարական պանիր հյուրասիրեց ներկաներին:

Կրակ ու ջուր… Վարդավառի նախատոնակը նշվեց մեծ շուքով…

Ինչքան էլ Հայաստանյայց (Հայաստան այցելած) առաքելական եկեղեցին փորձում է հին ավանդական ազգային տոներից  դուրս մղել հեթանոսական արիադավան ծիսակարգի տարրերն ու պատմությունը՝ չի ստացվում: Չի ստացվում արդեն շուրջ 1700 տարի…  Շարունակել կարդալ

Առանց արարողակարգի.- Մեր նախարարին չհաջողվեց հոգեւորական դասալիքներին զինվորի հագուստ հագցնել, փոխարենը… (մաս 2-րդ) – Մեր հյուրն է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, հասարակական գործիչ Սամվել Կարապետյանը…

Սկիզբը՝ թիվ 20-ում

http://www.hayary.org/wph/?p=5640Երրորդ հազարամյակում եկեղեցի կառուցելը ճչացող տգիտություն է.- (մաս 1-ին) Մեր հյուրն է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, հասարակական գործիչ Սամվել Կարապետյանը…

- Ո՞վ է մեղավոր, որ աթեշյան երեւույթը կա:

– Օտար կառույցը չի կարող լինել ազգային: Իսկ երբ ազգային չես, աթեշյանները նորմալ երեւույթ են: Ինչի՞ ենք ավելին սպասում: Ինչի աթեշյանից առա՞ջ ինչ էր: Մեր այս 1700 տարիներին մատների վրա ենք հաշվում որոշ հոգեւորականների եւ մատի փաթաթան սարքւոմ՝ հայրենասեր այսինչը կամ այնչնչը՝ Գարեգին Սրվանձտյանց, Խրիմյան Հայրիկ…  Անուններ են տալիս: Մինդեռ այդ անհատները կառույցի գաղափարաբանության կրողները չեն եւ չեն արտահայտում այն: Ճիշտն ասած՝ նրանք կառույցի կողմից միշտ հալածվել են: Կոմիտասը հալածվել է: Խրիմյան Հայրիկը հալածվել է: Խորենացու գերեզմանն են պղծել: Նարեկացուն ինչքան են հալածել, էլ չասեմ: Իսկ հիմա եկեղեցին ասում է՝ Խորենացի ենք տվել, Կոմիտաս ենք տվել… Այս մարդիկ դուրս են եկեղեցուց, նրանք անհատներ են: Եկեղեցին օտարածին կառույց է: Օտար սուրբ պաշտելով ՝ չես կարող ազգիդ օգտակար լինել: Մեր ապուշությունը ու՜ր է հասել, որ ասում են՝ ով քրիստոնյա չէ, հայ չէ: Այսինքն՝ Տիգրան մեծը հայ չէր……

- Անհոգ եղեք, եկեղեցին շատերին կքրիստոնեացնի: Գործընթացը սկսված է, քրիստոնյաներ են դառնում քրիստոսից առաջ ծնվածները: «Ապացուցել» են. Հայ Նահապետը քրիստոնյա էր:

– Ինչ ուզում է ասեն, փաստ է՝ մի դավանանք, գաղափարախոսություն, որ չունի հաղթության աստվածություն, չի հաղթի: Երբե՛ք:

- Խնդիրը լրջանում է, երբ զինվորն է սկսում աղոթել: Հրամանատարների ձեռքին խաչ են դնում եւ լուսանկարում: Խաչը պաշտպանության նախարարի ձեռքին էլ հասավ:

– Մեր պաշտպանության նախարարին չհաջողվեց հոգեւորական դասալիքներին զինվորի հագուստ հագցնել, բայց հոգեւորականներին հաջողվեց նախարարին հոգեւորականի շապիկ հագցնել:

- Ազգային անվտանգության խնդիր ունենք: Հոգեւորականը դիրքերում զինվորի կյանքի համար աղոթելով գումար է վաստակում: Եվ այդ գումարը տալիս է բյուջեն՝ հարկատուն:   Շարունակել կարդալ

Քոչարի-գոչարի.- ծիսական պար՝ ընդդեմ պարտվողականության (մաս 2-րդ) – Երբ զուռնան կոչը միացնում եւ կանչում է խոյ արիներին… Արիներին համախմբելու՝ պայքարի եւ հաղթանակի գաղափար է դրված Քոչարի պարանվան եւ պարի մեջ…

Սկիզբը՝ թիվ 20-ում

http://www.hayary.org/wph/?p=5639Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 1-ին) Քոչարի-գոչարի. (Հայկական Լեռնաշխարհում ծնված հայ էթնոսի բնաշխարհիկ, ազգային) ծիսական պար՝ ընդդեմ պարտվողականության – Եվ աշխարհի ամենագեղեցիկ պարտեզի գաղափարը…

Արեւի գաղափարագիրը

Հայ ազգը հազարամյակներ շարունակ ունենալով ամուր եւ հզոր ինքնագիտակցություն՝ կերտել է մի այնպիսի մշակույթ,  որն ընդունված է անվանել արմենոիդական, իսկ մշակույթի ստեղծող մարդաբանական տեսակը ընդունված է անվանել Արմենոիդ: Արմենոիդ մարդաբանական տեսակի հնագույն պետական կազմավորումներից մեկը հայոց բնօրրանում Արրատտան էր, որտեղ արեւապաշտության եւ արիական գաղափարախոսության շրջանակներում ձեւավորվում է Արեւի եւ Տիեզերքի՝ լուսավոր եզրականի,    Հայր Արա՜ եւ Արա՜ Գեղեցիկ արարչագործական եւ Արամազդ,  Էն Մեծ Արամմա արիական համակարգը:

Երբ հայոց արքաները իրենց ցանկալի հաղթանակը չէին ստանում հայոց բանախոսների միջոցով, այն ժամանակ խնդիրները լուծում էր Հայոց զորքը՝ Արիները: Պատմությունից հայտնի է, որ Հայոց զորքը միշտ մարտունակ է եղել: Միշտ հաղթել է իր արիականությամբ, հաղթել է նույնիսկ ուժով իրեն մի քանի անգամ գերազանցող հակառակորդին:

2016թ. ապրիլյան Արցախյան քառօրյա պատերազմական գործողությունը քաջարիականության խոսուն վկան է:

Երբ Խոյ-քաջարի մարտիկները գոչ-կոչով-քոչարիով հաղթեցին թվաքանակով մի քանի անգամ գերազանցող հակառակորդին, պայքարի առաջին հարվածները վերցրեցին իրենց վրա՝ դառնալով մահապարտ՝ պարտության մատնելով մահին եւ, որպես քաջարիության  խորհրդանիշ, ազգովի նորից պարեցին  Քոչարին, «Ինչպես պարել էին մի օր, երբ հաղթել էր Հայկը Բելին»: (Ա. Սարոյան):   Շարունակել կարդալ

Հյուրընկալ հային նաեւ ողջախոհ միտք է պետք – Վանատուր Աստծու եւ Նանե Աստվածուհու համատեղ տոնը – Հայկական Լեռնաշխարհի կանչը միակ տանտիրոջը՝ հային…

Արցախա-ադրբեջանական լայնածավալ քառօրյա պատերազմը եւ դրա պատճառա-հետեւանքային իրողությունն ու արձագանքները ապրիլ-մայիսին, չէին կարող չմտահոգել ու հեռու պահել հայ արիներին այդ գործընթացներից, ինչպես բուն մասնակցությունից, այնպես էլ նախապատերազմական, պատերազմական ու հետպարերազմական իրավիճակները գնահատելու անհրաժեշտությունից: Չնայած հայկական զինուժի հաղթական ու հերոսական դիմակայությանը, ի հայտ եկան խնդիրներ, որոնք հասկանալու, նաեւ բացահայտելու պարտադրանքի ուժ ստացան:

Այդ պատճառով էլ այս ընթացքում հայ արիները եւ համախմբված հեթանոս ազգայնականները ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի որոշմամբ՝ հետաձգեցին Հայոց հյուրընկալության եւ օջախի Աստված Վանատուրի տոնը, որ նշվում է մայիսի առաջին կեսում՝ երբեմն համընկնելով հաղթական Եռատոնի օրերին:

Փառաբանելով հայոց տներն ու հայի Մեծ Տուն – Հայրենիքը, հայոց ազգային հավատի հետեւորդները ծիսական միջոցառում են կազմակերպում՝ Երկրային (Հայկական լեռնաշխարհ) ու Երկնային (Հայոց Աստվածների տիեզերաշխարհ) Հայոց Տների զորացման ու միմյանց հասնելու համար, հավատարիմ՝ տիեզերահաս ու արարչաբնույթ հավատակարգին:   Շարունակել կարդալ

Հյուրընկալ հային նաեւ ողջախոհ միտք է պետք – Վանատուր Աստծու եւ Նանե Աստվածուհու համատեղ տոնը… Հայկական Լեռնաշխարհի կանչը միակ տանտիրոջը՝ հային… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Արցախա-ադրբեջանական լայնածավալ քառօրյա պատերազմը եւ դրա պատճառա-հետեւանքային իրողությունն ու արձագանքները ապրիլ-մայիսին, չէին կարող չմտահոգել ու հեռու պահել հայ արիներին այդ գործընթացներից, ինչպես բուն մասնակցությունից, այնպես էլ նախապատերազմական, պատերազմական ու հետպարերազմական իրավիճակները գնահատելու անհրաժեշտությունից: Չնայած հայկական զինուժի հաղթական ու հերոսական դիմակայությանը, ի հայտ եկան խնդիրներ, որոնք հասկանալու, նաեւ բացահայտելու պարտադրանքի ուժ ստացան:

Այս պատճառով էլ, ինչպես տեղեկացրել են Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոնից, այս ընթացքում հայ արիները եւ համախմբված հեթանոս ազգայնականները ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի որոշմամբ՝ հետաձգեցին Հայոց հյուրընկալության եւ օջախի Աստված Վանատուրի տոնը, որ նշվում է մայիսի առաջին կեսում՝ երբեմն համընկնելով հաղթական Եռատոնի օրերին:

Փառաբանելով հայոց տներն ու հայի Մեծ Տուն – Հայրենիքը, հայոց ազգային հավատի հետեւորդները ծիսական միջոցառում են կազմակերպում՝ Երկրային (Հայկական լեռնաշխարհ) ու Երկնային (Հայոց Աստվածների տիեզերաշխարհ) Հայոց Տների զորացման ու միմյանց հասնելու համար, հավատարիմ՝ տիեզերահաս ու արարչաբնույթ հավատակարգին:

Երբ գարունը արդեն բերք ու բարիքի եւ բնական ընթացքի մեջ է, հայ արիներն իրենց տան հյուրընկալ դռները բաց փառաբանում են Վանատուր Աստծուն, որ հայ օջախները միշտ հյուրընկալ պահի եւ Հայաստան աշխարհը լի ու առատ դարձնի…   Շարունակել կարդալ

Հայկական ցեղակրոնությունը՝ ընդդեմ ռուսական ծավալապաշտության – Մեծանուն հայի՝ Գարեգին Նժդեհի արձանը պատրվակ՝ Հայաստանի ինքնուրույնության տանող քայլերը տապալելու համար… ռուսը կկրկի՞ն սպիտակ թուրք…

Այն փաստը, որ Գարեգին Նժդեհը այդպես էլ չհավատաց բոլշեւիկյան «հեղափոխական» ու «ազատագրական» բնույթին, երիցս ճիշտ էր, քանի որ միայն այդպես հնարավոր եղավ մասոնա-թուրք-բոլշեւիկյան հայակեր գազանից փրկել Զանգեզուրը եւ այն հանձնել Հայկական Խորհրդային պետությանը: Այլապես, հանրահայտ է, որ Զանգեզուր-Սյունիքն արժանանալու էր Արցախի, Նախիջեւանի ու Ջավախքի ճակատագրին:

Նժդեհը՝ որպես ռազմական, ազգային, պետական ու քաղաքական գործիչ, որպես իմաստասեր ու գաղափարախոս, հասկանում էր, որ բոլշեւիզմը իր ազգատյացությամբ, առավել եւս հայատյացությամբ չի տարբերվում պանթուրքիզմից: Ավելին՝ Լենինն ու Աթաթուրքը ձեռք ձեռքի տված կիսում էին տարածաշրջանը՝ շարժվելով սիոնիստական գաղափարախոսների ցուցումներով: Այն, որ ծպտյալ հրեաներ էին երիտթուրքական կառավարության հիմնական անդամները՝ Աթաթուրքի գլխավորությամբ, հայտնի է: Հանրահայտ է նաեւ, որ ԽՍՀՄ կառավարության (1922թ.) անդամների ավելի քան 90%-ը եւս ծպտյալ հրեաներ կամ այլազգի մասոններ էին՝ Լենինի գլխավորությամբ…

Եվ մեծ հայը՝ Գարեգին Նժդեհը, կռվեց երեք ճակատներով՝ թուրքերի, ադրբեջանցիների եւ բոլշեւիկների դեմ ու ապացուցեց, որ կարող է Սյունիքի բանվորա-գյուղացիական հատվածից իրոք նվիրյալների բանակ կազմել: Իսկ այդ բանակը հենվում էր հենց ցեղակրոն ուսմունքի սկզբունքների վրա: Այդ սկզբունքներից ելնելով է, որ հայ զորավարի զինվորները հավասարապես ջարդում էին ինչպես թուրքին, այնպես էլ բոլշեւիկին (ինչպես ասում էին՝ սպիտակ թուրքին):

Այս պատմությունը կարելի է երկար շարունակել, բայց դադար տանք: Նժդեհյան ցեղակրոն գաղափարներով առաջնորդվող կազմակերպություններ եւ անհատներ վաղուց կան Հայաստանում, այլ բան է, թե նրանցից ով է ճշմարիտ գաղափարակիրը: Դա, իհարկե, հայտնի է գրեթե բոլորիս: Խնդիրն այս հոդվածում դա վերլուծելը չէ («Լուսանցք»-ը քանիցս արել է դա), պարզապես պիտի հասկանանք, թե ինչու այս պահին, երբ Գարեգին Նժդեհի արձանը տեղադրվեց մայրաքաղաք Երեւանում, Մոսկվան պոզեր տնկեց:   Շարունակել կարդալ

Երրորդ հազարամյակում եկեղեցի կառուցելը ճչացող տգիտություն է.- (մաս 1-ին) Մեր հյուրն է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, հասարակական գործիչ Սամվել Կարապետյանը…

Հարցազրույցի կամ զրույցի ժանրերում փորձում եմ քիչ աշխատել եւ փորձում եմ այս ժանրերը երբեք չվերածել աշխատանքի նորմի՝ սովորույթի իմաստով: Այս ժանրերում իմ հերոսներին շատ երկար մտածելուց հետո եմ ընտրում՝ նրանց գործունեությանը պարբերաբար հետեւելով:

Նրանց հանդիպելուց առաջ արդեն մի քանի անգամ մտովի հարցեր եմ տալիս, պատասխաններ լսում, վիճաբանում անգամ: Իմ բոլոր հերոսների հետ թաքուն վեճ ունեմ՝ երկիրը ավելի լավ դարձնելու ուղիների վեճը……

«Լուսանցք»-ը նոր խորագիր է սկսում՝ «Առանց արարողակարգի»: Եվ մեր առաջին հյուրը Սամվել Կարապետյանն է: Ի դեպ, շատ քիչ դեպքեր են լինում, երբ ես, որպես լրագրող ու խմբագիր, չեմ ուզում կրճատել նյութը: Սա այդ դեպքերից է: Երկրորդ մասը կտպագրվի հաջորդիվ:

* * *

- Այս պահին ո՞ր ոլորտում եք կենտրոնացրել Ձեր ուժերը:

– «Ադրբեջանը՝ քաղաքակրթության թշնամի». այսպիսի մի աշխատության վրա եմ հիմա աշխատում, որ նման է նախորդ հատորին, որ կոչվում էր «Եղեռն՝ եղեռնից հետո» եւ վերաբերում էր Արեւմտյան Հայաստանի տարածքում պահպանված հուշարձանների ներկա վիճակին: Ներկայիս աշխատությունը նույն՝ հուշարձանների վիճակին է վերաբերում Ադրբեջանի տարածքում:

- Դուք սիրում եք ամեն խոսքի տակ լուսանկար դնել: Այս դեպքում ինչպե՞ս եք դա անելու:   Շարունակել կարդալ

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 4-րդ(3)-ավարտ)) – Արեւապաշտական կազմաբանություն – Դիցերը՝ կապ անեզրականի եւ մարդու միջեւ…Այստեղ անփոխարինելի տեղ ունի մարդը՝ չորս դրսեւորումներով (Արամ Մկրտչյան, Գերմանիա)…

Սկիզբը՝ 12-18-ում

http://www.hayary.org/wph/?p=5614Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 4-րդ(2)) – Արեւապաշտական կազմաբանություն – Առաջին քառյակը լուծում էր երկնային եւ երկրային, իսկ երկրորդ քառյակը՝ հայրենյաց խնդիրները…

http://www.hayary.org/wph/?p=5599Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 3-րդ(3) եւ մաս 4-րդ (1)) – Արեւապաշտական կազմաբանություն – Մեր նախնիները տվել են Մեծ պայթյունի պատասխանը (Արամ  Մկրտչյան, Գերմանիա)…

http://www.hayary.org/wph/?p=5581  Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության. (մաս 3-րդ(2))- Արեւապաշտական կազմաբանություն – Մերժելի է որեւէ Աստծու կողմից Արարչի տեղի «գրավումը» (Արամ Մկրտչյան, Գերմանիա)…

- http://www.hayary.org/wph/?p=5569  Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 2-րդ(2)) եւ մաս 3-րդ(1) Արեւապաշտական կազմաբանություն – Որ չզրկվենք Արարչական գաղափարախոսության կրողի բացառիկ իրավունքից (Արամ Մկրտչյան, Գերմանիա)…

- http://www.hayary.org/wph/?p=5553 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 2-րդ(1)) Արեւապաշտական կազմաբանություն Ինչ էր ուզում Մակեդոնացին Հայոց բարձրագույն դասից (Արամ Մկրտչյան, Գերմանիա)…

- http://www.hayary.org/wph/?p=5539 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 1-ին(2)) Արեւապաշտական տիեզերաշինություն – Ու «Արեգակն արդար» դիմելաձեւը դարձավ «Հայր մեր»… Արեւապաշտություն եւ Լուսնապաշտություն…

- http://www.hayary.org/wph/?p=5524 -Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 1-ին(1)) Արեւապաշտական տիեզերաշինություն – Քառակողմ կառավարման մոդելով աշխարհն ապրել է մինչեւ… Արարիչը որպես սկիզբ՝ ձեւավորում է անեզրականը (Արամ Մկրտչյան, Գերմանիա)

  1. Դիցեր՝ տասներկու

Դիցերը հսկայական անեզրականի հոգեւոր կազմաբանության համակարգողներն են եւ ապահովում են կապը անեզրականի եւ մարդու միջեւ, նաեւ ապահովում են գաղափարի, նյութի եւ խորհրդանշանի կապը:

«Դիցերը գործում են հայ արիական բնազդական, բնազգացական ու բնախոսական շաղկապվածության տիրույթում, որտեղ առաջնորդվում են տիեզերակապ կենդանաշրջանով (որը ներկայացնում է Արեգակի 12 աստղատները՝ Խոյ, Ցուլ, Երկվորյակներ, Խեցգետին, Առյուծ, Կույս, Կշեռք, Կարիճ (Օձակալ), Աղեղնավոր, Այծեղջյուր, Ջրհոս եւ Ձկներ (Արմեն Ավետիսյան, ՀԱՄ):

Արեգակի եւ 12 աստղատների փոխհարաբերությունը առանցքային է մարդու համար. համաձայն ավանդույթի՝ մարդը կապված է արեգակի եւ 12 աստղատների փոխհարաբերությունների արդյունքի հետ, որին էլ ընդունված է անվանել ճակատագիր:   Շարունակել կարդալ

Նժդեհի հրապարակը մի տեղ, արձանը՝ մեկ այլ… Սրբազան վերաթաղում… Հոկտեմբերի 7-ը հռչակել Նժդեհյան տոնի օր… Շուտով կբոլորի 1 դարը, երբ մայիսի 28-ին Հայաստանի ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հանրապետության ստեղծման մասին…

Վերջապես Երեւանն ունեցավ Գարեգին Նժդեհի հուշարձանը: Մի հայի, ով ամբողջ կյանքում ծառայեց ազգին ու հայրենիքին: Ում մահն անգամ ցայսօր ծառայում է հայոց նպատակների՝ հաղթական առաջընթացին…

Կարելի է հավանել կամ չհավանել մեծն հայի հուշարձանը. ամեն բան հասկանալի է, ճաշակին ընկեր չկա, նաեւ Նժդեհի կերպարի պատկերացումներն են բազում: Քանզի ցեղակրոն հայորդին եւ զենքի եւ գրչի մարտիկ էր հավասարապես:

Ինչեւէ, Նժդեհի արձանը արդեն կանգնած է, այլեւս կդառնա այցելության վայր: Այն գտնվում է կառավարության 3-րդ շենքի դիմաց եւ գուցե իր ազդեցությունն ունենա նաեւ ներիշխանական ոլորաններում…

Բայց դեռ մնում է այն տարօրինակ խնդիրը, որ ցայսօր զարմացնում է: Նժդեհի հրապարակում շարունակում է կանգնած մնալ համայնավար Սուրեն Սպանդարյանի արձանը, ինչը ոչ մի կերպ հասկանալի չէ, բայց շարունակում է մնալ այդ վիճակում:   Շարունակել կարդալ

Հավերժի ճամփորդը՝ Հայոց հսկան՝ Գարեգին Նժդեհ (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… «Փա՛ռք քեզ Նժդեհ, որ հա՛յ ես եւ փա՛ռք քեզ հայորդի, որ քո մեջ Նժդե՛հ ունես»…

Կգա՛ նաեւ Նժդեհի հոգու հանգստության օրը եւ «Նեմրութ, Սիփան ու Մասիս ձայն կտան իրար ու կասեն.- Է՜յ, հե՜յ, էլի Հա՛յ ենք, էլի Հայու՛նն ենք»:

Գարեգին Տեր-Հարությունյանը հայությանն ու աշխարհին առավելապես հայտնի է որպես Գարեգին Նժդեհ, ինչն էլ կարծես բնորոշում է մեծ հայի փոթորկոտ կյանքն ու անցած ուղին: Թերեւս, բնորոշումից բացի, «Նժդեհ» եզրը կանխորոշեց հայորդու նվիրական ճակատագիրը, որը հանուն Հայի ու Հայքի նժդեհացավ՝ իմա՝ թափառեց, ճամփորդեց, մաքառեց հայոց լեռներում եւ տարածքներում, պայքարեց ու… անմահացավ հավերժ:

Յուրաքանչյուր հայ, ում համար հայրենիքն ու ազգը թանկ լինելուց բացի նաեւ հավիտենարժեք հասկացություններ են, պետք է իմանա Նժդեհի մասին, ապրի Նժդեհի գաղափարներով, կիսի մեծանուն հայորդու ճակատագիրը… Իզուր չէին Նժդեհի մտահոգությունները եւ՛ այնժամ եւ՛ հիմա, թե՝ հայրենասիրությունը այլեւս բավարար պայման չէ հայրենիքի փրկության համար՝ հայրենապա՛շտ պիտի լինենք.- պատգամել է նա:

Կան մարդիկ, ովքեր ի զորու են պտտել պատմության անիվը, ավելին՝ ազգի ու մարդկության անիվը, նրանք եղել են ու կլինեն ինչպես այլազգիների, այնպես էլ հայերիս մոտ: Եվ նրանցից մեկն անտարակույս Գարեգին Նժդեհն է:

Մարդ՝ ով ապրեց ազգի կյանքով ու հանուն ազգի, հանուն հայրենիքի, ազգային մարդ՝ ով ազգակերտ նպատակների մեջ նկատեց մարդուն, իսկ մարդու մեջ՝ հայ տեսակին, հայ էակ՝ ով հայկական երակներով զգաց համամարդկայինը, երկրային արարած՝ ով երկնային տեսլականով կառչեց Հային ու Հայքին եւ Հայ Աստվածների պաշտամունքն ունենալով՝ ապրեց, գործեց ու նահատակվեց որպես արորդի աստվածամարդ՝ երկրային աստված…   Շարունակել կարդալ

Եվրատեսիլյան խայտառակություն.-1.-Հայաստանը հաղթեց՝ զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը… «Եվրատեսիլ 2016»-ի Հայաստանի ժյուրիի քվեարկությունից – դեռ մշակույթը քաղաքականություն չէ ասող ունե՜նք՝ Ադրբեջանի օգտին…

Երգի միջազգային այս մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը: Հաղթեց Ուկրաինայի ներկայացուցիչը, 2-րդ տեղում է  Ավստրալիայի, 3-րդ՝ Ռուսաստանի ներկայացուցիչը:

Մասնակից երկրների ազգային ժյուրիներից մեր երգչուհին ստացավ հետեւյալ միավորները. Հունգարիա՝ 1 միավոր, Ավստրիա, Բոսնիա-Հերցեգովինա, Ֆրանսիա, Հոլանդիա, Իսրայել՝ 2-ական, Բելառուս, Սերբիա՝ 3-ական, Խորվաթիա, Լիտվա, Սլովենիա, Շվեդիա՝ 4-ական, Մոլդովա՝ 5, Լատվիա՝ 6. Մալթա՝ 7.  Կիպրոս՝ 8. Հունաստան, Մոնտենեգրո՝ 1-ական, Իսպանիա, Բուլղարիա, Ռուսաստան՝ 12-ական միավոր: Ընդհանուր առմամբ, Հայաստանը  մասնակից երկրների ազգային ժյուրիներից ստացավ 115 միավոր:

Հայաստանի ազգային ժյուրին 12 միավոր տվեց Ֆրանսիային: Հեռուստադիտողի քվեարկության արդյունքում Հայաստանը ստացավ 134 միավոր: Հեռուստադիտողի եւ ազգային ժյուրիների քվեարկությունների արդյունքում Հայաստանը ստացավ 249 միավոր: Իվետա Մուկուչյանը հանդես եկավ «Love wave» երգով, որի երաժշտության համահեղինակներն են Լեւոն եւ Լիլիթ Նավասարդյանները, խոսքերինը՝ Իվետա Մուկուչյանն ու Սթեֆանի Քրաթչֆիլդը:

«Եվրատեսիլ-2016»-ի եզրափակիչ փուլում հանդես եկավ 26 երկիր՝ Բելգիա, Չեխիա, Նիդեռլանդներ, Ադրբեջան, Հունգարիա, Իտալիա, Իսրայել, Բուլղարիա, Շվեդիա, Գերմանիա, Ֆրանսիա, Լեհաստան, Ավստրալիա, Կիպրոս, Սերբիա, Լիտվա, Խորվաթիա, Ռուսաստան, Իսպանիա, Լատվիա, Ուկրաինա, Մալթա, Վրաստան, Ավստրիա, Միացյալ Թագավորություն, Հայաստան: Մրցույթին մասնակցել է 42 երկիր:

Հետաքրքիր է, որ հայերիս մոտ բոլորովին այլ տեսակետ է իշխում՝ Իվետան հաղթել է, ինչպես փառահեղ կատարմամբ, այպես էլ մեր երկրի պատիվը բարձր պահելով: Այս տարի Հայաստանի մասնակցությունը երգի մրցույթին՝ ծախսված գումարներով հանդերձ, համարվում է արդարացված: «Եվրատեսիլ»-ի համերգասրահի կանաչ սրահում Իվետա Մուկուչյանը ծածանեց Արցախի դրոշը: Ստոկհոլմի երկնքում սավառնող փոքրիկ ինքնաթիռն էլ պատասխանեց երգչուհուն «Ղարաբաղը սիրում է Իվետային» գրությամբ պաստառով: «Love wave» երգն իր խոսքն ասաց աշխարհին: Շատերի համոզմամբ՝ հաղթանակ էր նաեւ Իվետայի համարձակ հագուստն ու գեղեցիկ մարմնի ցուցադրումը:   Շարունակել կարդալ

Եվրատեսիլյան խայտառակություն.- 2.- Մերժվեց ազգային ինքնության եւ հպարտության դրսեւորումը եւ հաղթեց խառնարյունության քարոզը – Հաղթողի մայրը հայ քրիստոնյա է, իսկ հայրը՝ մուսուլման թաթար…

Այս երգի մրցույթը գրեթե կապ չունի երգարվեստի գնահատանքի հետ, դրա համար մեր վերլուծությունը կսկսենք հենց այնտեղից, ինչ նպատակներ որ հետապնդում է «Եվրատեսիլ»-ը:

«Լուսանցք»-ը համասեռական Կոնչիտայի՝ «Եվրատեսիլ»-ում հաղթանակի ու բացահայտ քարոզչության հնարավորությունից հետո, միանշանակ կողմնակից էր, որ Հայաստանն առհասրակ հրաժարվի այդ մրցույթին մասնակցել: Քանի որ, այն բացի ընդգծված քաղաքական միջոցառում լինելուց, նաեւ հստակ անբարոյական ուղեգիծ էր որդեգրել: Այսինքն՝ «Եվրատեսիլ»-ն իրականում արվեստի միջոցառում չէ, եւ դա հասկացել են բոլորը ու վաղուց:

Պարզապես յուրաքանչյուր մասնակից երկիր փորձում էր իր ճանաչողության ու քարոզչության տեղը պահպանել համաեվրոպական (այսօր՝ համաշխարհային) այս հարթակում եւս…

Թերեւա Հայաստանն էլ իր նպատակներն ունի եւ այն ի ցույց դրվեց Արցախի խնդրի ճիշտ եւ նուրբ քարոզչությամբ, ինչը հրաշալի իրականացրեց մեր մասնակիցը: Եթե Կոնչիտան այլասերվածության քարոզիչը դարձավ, ապա Ջամալան եղավ խառնարյունության քարոզիչը՝ հայ-թաթարականի (ասել է թե՝ հայ-թուրքականի, որն ամենաանտանելին է այսօրինակ դեպքերում) ցուցադրականությամբ:

Երբ ամիսներ առաջ հայտարարվեց, թե կրկին փոփոխվել է «Եվրատեսիլ»-ի քվեարկման համակարգը, շատերը կարծեցին, թե ավելի վերահսկելի կդառնա այն, բայց լրիվ հակառակը եղավ, բացարձակ անվերահսկելի է դարձել անգամ մարդկանց քվեարկության արդյունքներին հետեւելը այս կամ այն երկրում:

Քվեարկության արդյունքներն ասվում են ընդհանրական ու ոչ մի հիմք չկա այլեւս կասկածելու, որ եվրոպական քաղաքականությամբ պարուրված այս միջոցառումը իր հաղթողին ունեցել է մինչեւ մրցույթի ավարտը: Գուցեեւ՝ հենց սկզբում: Ըստ իրավիճակի վերլուծության, հենց սկզբում հաղթող թեկնածու երկիրը եղել է Ավստրալիան, սակայն ընթացքում, Հայաստանի ներկայացուցչի շռնդալից մուտքն ու Արցախի դրոշի ծածանումը, այնուհետեւ հակամարտության ամենաբարձր մակարդակով ներկայացումը ասուլիսում, փոխեցին եվրաորոշումը: Ավստրալիան տեղը զիջեց Ուկրաինային, որը քաղաքական պակաս կարեւր դրսեւորում չէ՝ Ռուսաստանին պատժելու տեսակետից:   Շարունակել կարդալ

Եվրատեսիլյան խայտառակություն.- 3.- Եվրատեսիլ 2016-ը՝ քաղաքականության ծուռ հայելանքում… Հաղթեց՝ Արցախը – Իվետան՝ Արցախի դրոշը ձեռքին – Սուսաննա-Ջամալան՝ արմատներով արցախցի…

Մեր մասնակիցը՝ Իվետա Մուկուչյանը հաղթող թեկնածուներից մեկն էր: Առաջին կիսաեզրափակիչում, որով սկսվեց մրցույթը, հմայիչ Իվետան իր հրաշալի ելույթն օծեց հայրենասիրական՝ բոլորին անսպասելի ու աննախադեպ պոռթկման դրսեւորումով՝ ի ցույց աշխարհի (հեռարձակվում էր նաեւ ԱՄՆ-ում եւ Չինաստանում), Արցախի պետական դրոշով պարուրվելով՝ ինչպես անպարտելության զրահ, ինքն իրենով խորհրդանշող Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը՝ զանգվածային երգարվեստով եւս մեկ նշանառություն հակառակորդ հարեւանի ճակատին: Իվետայի այս խրոխտ քայլը թերեւս ավելի զգուշավոր դարձրեց «Եվրոպայի մայրամուտը» բնորոշմամբ Հին աշխարհամասի որոշ երկրների կառավարող շրջանների դիրքորոշումը՝ արցախյան հարցի արդար լուծման շուրջ, երգարվեստի երկրպագուների ազնիվ, արդար քվերակությունը իրենց շահադիտական նպատակներին հարմարեցնելու նկրտումներով: Համոզված եմ՝ Իվետայի՝ մրցույթում ձեռքբերվելիք հաղթանակը կարծես զոհաբերվեց արվեստում անհամատեղելի, եղծելի միջամտության հետեւանքով:

Քաղաքական վերաբերմունքների վերածված պայքարում երգարվեստը բարձրագույն իր արժեքներով կրեց հերթական պարտությունը (հիշենք ընդամենը աշխարհը գենախեղումի եզրին մեկ քայլ առաջ բրդող կին դարձած տխրահռչակ, մորուքավոր Կոնչիտային): Եվ ինչ, եւ այն, որ դիվանագիտական անառողջ բազմամարտում, մեղմ ասած, արժանի չեղանք Իվետայի՝ հարուստ տրամատուրգիայի, բազմաշերտ մեղեդայնության, ինչ-որ տեղ նաեւ աշխարհի հետադիմական ուժերի հանդեպ սարկազմի տարրեր պարունակող սկիզբ-զարգացում-ավարտ դասական կանոնի փայլուն դրսեւորմամբ, կարծես աշխարհի երիտասարդությանը արդարության, խաղաղության շուրջ միաբանության կոչ հնչեցնող երգի կատարմանը:

Արարողակարգի ամբողջ ընթացքում մեր թիմի կողմից տեղի ունեցան մարտավարական որոշ սխալներ, որոնց պատճառով չվայելեցինք այս անգամ երգի տեսքով հաղթանակի բերկրանքը, որը, բարեբախտաբար, փոխհատուցվեց Իվետայի հայրենասիրական պոռթկումով: Մեր թիմի մարտավարական անճշտությունները հանգեցրին ռազմավարականի, որի հետեւանքով կորսվեց ակնառու հաղթանակ:   Շարունակել կարդալ

Եվրատեսիլյան խայտառակություն.- 4.- Երկու եզրից… Միջազգային է, բայց ազգային է… Թուրք ու թաթար՝ հազար աթար… Առաջարկում է երգ՝ Ասադի մասին… ԼՂՀ օմբուդսմենը բաց նամակով դիմել է «Եվրատեսիլ»-ի կազմակերպիչներին… Յուրատեսակ կարծիք՝ Ադրբեջանի համար…

Երկու եզրից

Եթե անկեղծ լինեմ, ապա, որպես խմբագիր, ես դեմ եմ «Եվրատեսիլին» այսքան ուշադրություն դարձնելուն, նույնիսկ այս պարագայում, երբ այն վաղուց արդեն երգի հարթակ չէ: Բայց իմոնք ու թերթին թղթակցողներն այնքան էին ոգեւորվել հերթական մրցույթով, որ խնդրեցին ինձ չափսոսալ եւ հրապարակման տեղ տալ: Ես էլ, որպեսզի փոխհատուցեմ թերթային տարածքիս կորուստը, որոշեցի թեմայի շուրջ սեղանիս դրված տարբեր նյութերից ընտրել սկզբունքորեն միմյանց հակառակ երկու տեսակետներ եւ տպագրել: Ընթերցողն էլ թող ինքը որոշի՝ Ռուսաստանի վրա զայրանա՞, թե՞ ընդունի «հայրաբար ապտակը», Ֆրանսիայից նեղանա՞, թե՞ ըմբռնումով մոտենա, Ջամալային շնորհավորի՞, թե նրան համարի խառնարյունության քարոզ ու գրողի ծոցն ուղարկի: Մի խոսքով, սիրելիներս, հաջորդ «Եվրատեսիլին» ձեզ այսքան տարածք չեմ տալու:

Արմենուհի Մելքոնյան

Միջազգային է, բայց ազգային է

Լրագրողները ասուլիսի ժամանակ Իվետային հարցրին. «Լեռնային Ղարաբաղի դրոշը, ամենաքաղաքական արտացոլանքով դրոշներից մեկն է Եվրոպայում, ինչու՞ որոշեցիր բաձրացնել այդ դրոշը կանաչ սենյակում»: Իվետան պատասխանեց. «Անկեղծորեն ասած՝ սպասում էի այս հարցին: Գիտեք, պետք չէ մոռանալ, որ ես իմ Հայրենքին եմ ներկայացնում: Այդպես էր զգում իմ սիրտը, միտքը, ամբողջ գցացմունքը, չնայած 150 միլիոն մարդ է նայում, մտքով ես Մայրենի երկրում էի: Միայն ասեմ, որ խնդրում եմ, ուզում եմ խաղաղ լինի սահմանը, Հայաստանը խաղաղություն է ուզում, ու դրա համար էլ գրել եմ այս երգը: Ուզում եմ տարածել սիրո ալիքները: Ես գրեցի երգը, որովհետեւ ներսումս հենց դա է կատարվում, ուզում եմ ամենուր խաղաղություն լինի: Գերմանիայում եմ ապրում ու ազգությամբ հայ եմ, բայց ես միջազգային եմ, այսպես եմ մեծացել: Միայն խաղաղություն եմ ուզում, ուզում եմ տարածվեն սիրո ալիքները, դրա համար էլ դրոշը բաձրացրել եմ, որովհետեւ ուզում եմ մարդիկ կենտրոնանան դրա վրա: Ես աշխարհում խաղաղություն եմ ուզում»:

ԼՂՀ դրոշի ծածանման պատճառով բողոքել էր Ադրբեջանի ԱԳՆ  ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիեւնը, սակայն հենց միջազգային նորմերին համապատասխան արձագանքել էին ԼՂՀ օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը եւ ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության պետ Տիգրան Մկրտչյանը:   Շարունակել կարդալ

Մտորումներ ապրիլքսանչորսյան ցավից առաջ.- Գարուն ա, ծաղիկ ա արել – Երբ վերադարձ լինի ուժին ու հաղթությանը… Մի նոր գարնան օր Հայկի զարմից՝ «Արա»յի որդի մի Արմին, բազմելու է «Հայոց գահին» (Պօղոս Արմէնակ Լագիսեան, ԱՄՆ)…

…Մի նոր գարնան օր Հայկի զարմից՝ «Արա»յի որդի մի Արմին, բազմելու է «Հայոց գահին», երկիրը կառավարելու հին աստուածների բարեպաշտութեամբ…

«Գարուն ա», գարնան արարչական լոյս է իջել «Արմինա Լեռնաշխարհին»: «Հայկ Համաստեղութեան» հայոց հին աստուածների տաճարից Մայր Անահիտ դիցուհին է եկել «Արմինա Լեռնաշխարհ», բուռ-բուռ ծաղիկ փռել հայոց լեռների լանջերին, հայոց դաշտերին: Մայր Անահիտը մայրանալու երկունքի լոյս է ցանում այգիներում փթթելու պատրաստ ծառերին: Նրա արարչական խինդով պայթած ծառերն են ծիծաղում, հազար գոյների լոյս ճառագում, ծաղկի լոյսով է արբենում հայոց Արմինա հէքիաթային աշխարհը:

«Գարուն ա». մտե՞լ ես ծաղկած այգիներ, տեսե՞լ ես ծիածանացած ծառերը, ունկնդրե՞լ ես նրանց ծաղկած լոյսի համանուագը: Քու հոգին էլ ծաղիկ չի՞ դարձել, քու հոգին էլ մայրական սիրոյ հրճուանքով չի՞ խայտացել: Քու երկիրը յափշտակած անօրէն մարդիկ արդեօք մտե՞լ են նախնիներիդ Մայր Դիցուհու արարման խանդաղատանքով պայթած ծաղկած այգիներ, չէ՜, եթէ այնտեղ լինէին, ունկնդրէին նրանց համանուագը, նրանց հոգիներում էլ արարում ծաղկած կը լինէր: Չոր, անօրէն, անբարոյ մարդիկ:

Մեհեան է ծաղկած այգին, մեհեան բաց երկնքի տակ, ոչ թէ փակ ու մութ խորշ: Աղօթո՞ւմ ես այնտեղ, չէ՜, բնութեան արարչութեանը չեն աղօթում, սքանչանում են նրա հէքիաթով, նրա մայրացման խորհուրդով, նրա լոյսով, նրա արարումով: Լո՜յս, կեանքի առեղծուած, ամպերում իրար դէմ կռուի ելած հիւլէների պայթիւնի, երկնքում իրար փառելու հրճուանքի պոռթկումն է այն: «Լոյսի մի շողը, մութ յաւիտեանն արժէ», խօսել էր «Հեթանոս երգի» բանաստեղծ Վարուժանը, ինքն էլ Արմին-հայ աստուածների Աշտիշատ աւանի Վահագնի Վահէ-Վահեան տաճարի քուրմ:   Շարունակել կարդալ