Խորագրերի պահոցը. Արվեստ

Արվեստ բաժնում մտեք «Հայկական Երաժշտություն» ենթաբաժինը:

Հավերժի ճամփորդը՝ Հայոց հսկան՝ Գարեգին Նժդեհ (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… «Փա՛ռք քեզ Նժդեհ, որ հա՛յ ես եւ փա՛ռք քեզ հայորդի, որ քո մեջ Նժդե՛հ ունես»…

Կգա՛ նաեւ Նժդեհի հոգու հանգստության օրը եւ «Նեմրութ, Սիփան ու Մասիս ձայն կտան իրար ու կասեն.- Է՜յ, հե՜յ, էլի Հա՛յ ենք, էլի Հայու՛նն ենք»:

Գարեգին Տեր-Հարությունյանը հայությանն ու աշխարհին առավելապես հայտնի է որպես Գարեգին Նժդեհ, ինչն էլ կարծես բնորոշում է մեծ հայի փոթորկոտ կյանքն ու անցած ուղին: Թերեւս, բնորոշումից բացի, «Նժդեհ» եզրը կանխորոշեց հայորդու նվիրական ճակատագիրը, որը հանուն Հայի ու Հայքի նժդեհացավ՝ իմա՝ թափառեց, ճամփորդեց, մաքառեց հայոց լեռներում եւ տարածքներում, պայքարեց ու… անմահացավ հավերժ:

Յուրաքանչյուր հայ, ում համար հայրենիքն ու ազգը թանկ լինելուց բացի նաեւ հավիտենարժեք հասկացություններ են, պետք է իմանա Նժդեհի մասին, ապրի Նժդեհի գաղափարներով, կիսի մեծանուն հայորդու ճակատագիրը… Իզուր չէին Նժդեհի մտահոգությունները եւ՛ այնժամ եւ՛ հիմա, թե՝ հայրենասիրությունը այլեւս բավարար պայման չէ հայրենիքի փրկության համար՝ հայրենապա՛շտ պիտի լինենք.- պատգամել է նա:

Կան մարդիկ, ովքեր ի զորու են պտտել պատմության անիվը, ավելին՝ ազգի ու մարդկության անիվը, նրանք եղել են ու կլինեն ինչպես այլազգիների, այնպես էլ հայերիս մոտ: Եվ նրանցից մեկն անտարակույս Գարեգին Նժդեհն է:

Մարդ՝ ով ապրեց ազգի կյանքով ու հանուն ազգի, հանուն հայրենիքի, ազգային մարդ՝ ով ազգակերտ նպատակների մեջ նկատեց մարդուն, իսկ մարդու մեջ՝ հայ տեսակին, հայ էակ՝ ով հայկական երակներով զգաց համամարդկայինը, երկրային արարած՝ ով երկնային տեսլականով կառչեց Հային ու Հայքին եւ Հայ Աստվածների պաշտամունքն ունենալով՝ ապրեց, գործեց ու նահատակվեց որպես արորդի աստվածամարդ՝ երկրային աստված…   Շարունակել կարդալ

Եվրատեսիլյան խայտառակություն.-1.-Հայաստանը հաղթեց՝ զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը… «Եվրատեսիլ 2016»-ի Հայաստանի ժյուրիի քվեարկությունից – դեռ մշակույթը քաղաքականություն չէ ասող ունե՜նք՝ Ադրբեջանի օգտին…

Երգի միջազգային այս մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը: Հաղթեց Ուկրաինայի ներկայացուցիչը, 2-րդ տեղում է  Ավստրալիայի, 3-րդ՝ Ռուսաստանի ներկայացուցիչը:

Մասնակից երկրների ազգային ժյուրիներից մեր երգչուհին ստացավ հետեւյալ միավորները. Հունգարիա՝ 1 միավոր, Ավստրիա, Բոսնիա-Հերցեգովինա, Ֆրանսիա, Հոլանդիա, Իսրայել՝ 2-ական, Բելառուս, Սերբիա՝ 3-ական, Խորվաթիա, Լիտվա, Սլովենիա, Շվեդիա՝ 4-ական, Մոլդովա՝ 5, Լատվիա՝ 6. Մալթա՝ 7.  Կիպրոս՝ 8. Հունաստան, Մոնտենեգրո՝ 1-ական, Իսպանիա, Բուլղարիա, Ռուսաստան՝ 12-ական միավոր: Ընդհանուր առմամբ, Հայաստանը  մասնակից երկրների ազգային ժյուրիներից ստացավ 115 միավոր:

Հայաստանի ազգային ժյուրին 12 միավոր տվեց Ֆրանսիային: Հեռուստադիտողի քվեարկության արդյունքում Հայաստանը ստացավ 134 միավոր: Հեռուստադիտողի եւ ազգային ժյուրիների քվեարկությունների արդյունքում Հայաստանը ստացավ 249 միավոր: Իվետա Մուկուչյանը հանդես եկավ «Love wave» երգով, որի երաժշտության համահեղինակներն են Լեւոն եւ Լիլիթ Նավասարդյանները, խոսքերինը՝ Իվետա Մուկուչյանն ու Սթեֆանի Քրաթչֆիլդը:

«Եվրատեսիլ-2016»-ի եզրափակիչ փուլում հանդես եկավ 26 երկիր՝ Բելգիա, Չեխիա, Նիդեռլանդներ, Ադրբեջան, Հունգարիա, Իտալիա, Իսրայել, Բուլղարիա, Շվեդիա, Գերմանիա, Ֆրանսիա, Լեհաստան, Ավստրալիա, Կիպրոս, Սերբիա, Լիտվա, Խորվաթիա, Ռուսաստան, Իսպանիա, Լատվիա, Ուկրաինա, Մալթա, Վրաստան, Ավստրիա, Միացյալ Թագավորություն, Հայաստան: Մրցույթին մասնակցել է 42 երկիր:

Հետաքրքիր է, որ հայերիս մոտ բոլորովին այլ տեսակետ է իշխում՝ Իվետան հաղթել է, ինչպես փառահեղ կատարմամբ, այպես էլ մեր երկրի պատիվը բարձր պահելով: Այս տարի Հայաստանի մասնակցությունը երգի մրցույթին՝ ծախսված գումարներով հանդերձ, համարվում է արդարացված: «Եվրատեսիլ»-ի համերգասրահի կանաչ սրահում Իվետա Մուկուչյանը ծածանեց Արցախի դրոշը: Ստոկհոլմի երկնքում սավառնող փոքրիկ ինքնաթիռն էլ պատասխանեց երգչուհուն «Ղարաբաղը սիրում է Իվետային» գրությամբ պաստառով: «Love wave» երգն իր խոսքն ասաց աշխարհին: Շատերի համոզմամբ՝ հաղթանակ էր նաեւ Իվետայի համարձակ հագուստն ու գեղեցիկ մարմնի ցուցադրումը:   Շարունակել կարդալ

Եվրատեսիլյան խայտառակություն.- 2.- Մերժվեց ազգային ինքնության եւ հպարտության դրսեւորումը եւ հաղթեց խառնարյունության քարոզը – Հաղթողի մայրը հայ քրիստոնյա է, իսկ հայրը՝ մուսուլման թաթար…

Այս երգի մրցույթը գրեթե կապ չունի երգարվեստի գնահատանքի հետ, դրա համար մեր վերլուծությունը կսկսենք հենց այնտեղից, ինչ նպատակներ որ հետապնդում է «Եվրատեսիլ»-ը:

«Լուսանցք»-ը համասեռական Կոնչիտայի՝ «Եվրատեսիլ»-ում հաղթանակի ու բացահայտ քարոզչության հնարավորությունից հետո, միանշանակ կողմնակից էր, որ Հայաստանն առհասրակ հրաժարվի այդ մրցույթին մասնակցել: Քանի որ, այն բացի ընդգծված քաղաքական միջոցառում լինելուց, նաեւ հստակ անբարոյական ուղեգիծ էր որդեգրել: Այսինքն՝ «Եվրատեսիլ»-ն իրականում արվեստի միջոցառում չէ, եւ դա հասկացել են բոլորը ու վաղուց:

Պարզապես յուրաքանչյուր մասնակից երկիր փորձում էր իր ճանաչողության ու քարոզչության տեղը պահպանել համաեվրոպական (այսօր՝ համաշխարհային) այս հարթակում եւս…

Թերեւա Հայաստանն էլ իր նպատակներն ունի եւ այն ի ցույց դրվեց Արցախի խնդրի ճիշտ եւ նուրբ քարոզչությամբ, ինչը հրաշալի իրականացրեց մեր մասնակիցը: Եթե Կոնչիտան այլասերվածության քարոզիչը դարձավ, ապա Ջամալան եղավ խառնարյունության քարոզիչը՝ հայ-թաթարականի (ասել է թե՝ հայ-թուրքականի, որն ամենաանտանելին է այսօրինակ դեպքերում) ցուցադրականությամբ:

Երբ ամիսներ առաջ հայտարարվեց, թե կրկին փոփոխվել է «Եվրատեսիլ»-ի քվեարկման համակարգը, շատերը կարծեցին, թե ավելի վերահսկելի կդառնա այն, բայց լրիվ հակառակը եղավ, բացարձակ անվերահսկելի է դարձել անգամ մարդկանց քվեարկության արդյունքներին հետեւելը այս կամ այն երկրում:

Քվեարկության արդյունքներն ասվում են ընդհանրական ու ոչ մի հիմք չկա այլեւս կասկածելու, որ եվրոպական քաղաքականությամբ պարուրված այս միջոցառումը իր հաղթողին ունեցել է մինչեւ մրցույթի ավարտը: Գուցեեւ՝ հենց սկզբում: Ըստ իրավիճակի վերլուծության, հենց սկզբում հաղթող թեկնածու երկիրը եղել է Ավստրալիան, սակայն ընթացքում, Հայաստանի ներկայացուցչի շռնդալից մուտքն ու Արցախի դրոշի ծածանումը, այնուհետեւ հակամարտության ամենաբարձր մակարդակով ներկայացումը ասուլիսում, փոխեցին եվրաորոշումը: Ավստրալիան տեղը զիջեց Ուկրաինային, որը քաղաքական պակաս կարեւր դրսեւորում չէ՝ Ռուսաստանին պատժելու տեսակետից:   Շարունակել կարդալ

Եվրատեսիլյան խայտառակություն.- 3.- Եվրատեսիլ 2016-ը՝ քաղաքականության ծուռ հայելանքում… Հաղթեց՝ Արցախը – Իվետան՝ Արցախի դրոշը ձեռքին – Սուսաննա-Ջամալան՝ արմատներով արցախցի…

Մեր մասնակիցը՝ Իվետա Մուկուչյանը հաղթող թեկնածուներից մեկն էր: Առաջին կիսաեզրափակիչում, որով սկսվեց մրցույթը, հմայիչ Իվետան իր հրաշալի ելույթն օծեց հայրենասիրական՝ բոլորին անսպասելի ու աննախադեպ պոռթկման դրսեւորումով՝ ի ցույց աշխարհի (հեռարձակվում էր նաեւ ԱՄՆ-ում եւ Չինաստանում), Արցախի պետական դրոշով պարուրվելով՝ ինչպես անպարտելության զրահ, ինքն իրենով խորհրդանշող Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը՝ զանգվածային երգարվեստով եւս մեկ նշանառություն հակառակորդ հարեւանի ճակատին: Իվետայի այս խրոխտ քայլը թերեւս ավելի զգուշավոր դարձրեց «Եվրոպայի մայրամուտը» բնորոշմամբ Հին աշխարհամասի որոշ երկրների կառավարող շրջանների դիրքորոշումը՝ արցախյան հարցի արդար լուծման շուրջ, երգարվեստի երկրպագուների ազնիվ, արդար քվերակությունը իրենց շահադիտական նպատակներին հարմարեցնելու նկրտումներով: Համոզված եմ՝ Իվետայի՝ մրցույթում ձեռքբերվելիք հաղթանակը կարծես զոհաբերվեց արվեստում անհամատեղելի, եղծելի միջամտության հետեւանքով:

Քաղաքական վերաբերմունքների վերածված պայքարում երգարվեստը բարձրագույն իր արժեքներով կրեց հերթական պարտությունը (հիշենք ընդամենը աշխարհը գենախեղումի եզրին մեկ քայլ առաջ բրդող կին դարձած տխրահռչակ, մորուքավոր Կոնչիտային): Եվ ինչ, եւ այն, որ դիվանագիտական անառողջ բազմամարտում, մեղմ ասած, արժանի չեղանք Իվետայի՝ հարուստ տրամատուրգիայի, բազմաշերտ մեղեդայնության, ինչ-որ տեղ նաեւ աշխարհի հետադիմական ուժերի հանդեպ սարկազմի տարրեր պարունակող սկիզբ-զարգացում-ավարտ դասական կանոնի փայլուն դրսեւորմամբ, կարծես աշխարհի երիտասարդությանը արդարության, խաղաղության շուրջ միաբանության կոչ հնչեցնող երգի կատարմանը:

Արարողակարգի ամբողջ ընթացքում մեր թիմի կողմից տեղի ունեցան մարտավարական որոշ սխալներ, որոնց պատճառով չվայելեցինք այս անգամ երգի տեսքով հաղթանակի բերկրանքը, որը, բարեբախտաբար, փոխհատուցվեց Իվետայի հայրենասիրական պոռթկումով: Մեր թիմի մարտավարական անճշտությունները հանգեցրին ռազմավարականի, որի հետեւանքով կորսվեց ակնառու հաղթանակ:   Շարունակել կարդալ

Եվրատեսիլյան խայտառակություն.- 4.- Երկու եզրից… Միջազգային է, բայց ազգային է… Թուրք ու թաթար՝ հազար աթար… Առաջարկում է երգ՝ Ասադի մասին… ԼՂՀ օմբուդսմենը բաց նամակով դիմել է «Եվրատեսիլ»-ի կազմակերպիչներին… Յուրատեսակ կարծիք՝ Ադրբեջանի համար…

Երկու եզրից

Եթե անկեղծ լինեմ, ապա, որպես խմբագիր, ես դեմ եմ «Եվրատեսիլին» այսքան ուշադրություն դարձնելուն, նույնիսկ այս պարագայում, երբ այն վաղուց արդեն երգի հարթակ չէ: Բայց իմոնք ու թերթին թղթակցողներն այնքան էին ոգեւորվել հերթական մրցույթով, որ խնդրեցին ինձ չափսոսալ եւ հրապարակման տեղ տալ: Ես էլ, որպեսզի փոխհատուցեմ թերթային տարածքիս կորուստը, որոշեցի թեմայի շուրջ սեղանիս դրված տարբեր նյութերից ընտրել սկզբունքորեն միմյանց հակառակ երկու տեսակետներ եւ տպագրել: Ընթերցողն էլ թող ինքը որոշի՝ Ռուսաստանի վրա զայրանա՞, թե՞ ընդունի «հայրաբար ապտակը», Ֆրանսիայից նեղանա՞, թե՞ ըմբռնումով մոտենա, Ջամալային շնորհավորի՞, թե նրան համարի խառնարյունության քարոզ ու գրողի ծոցն ուղարկի: Մի խոսքով, սիրելիներս, հաջորդ «Եվրատեսիլին» ձեզ այսքան տարածք չեմ տալու:

Արմենուհի Մելքոնյան

Միջազգային է, բայց ազգային է

Լրագրողները ասուլիսի ժամանակ Իվետային հարցրին. «Լեռնային Ղարաբաղի դրոշը, ամենաքաղաքական արտացոլանքով դրոշներից մեկն է Եվրոպայում, ինչու՞ որոշեցիր բաձրացնել այդ դրոշը կանաչ սենյակում»: Իվետան պատասխանեց. «Անկեղծորեն ասած՝ սպասում էի այս հարցին: Գիտեք, պետք չէ մոռանալ, որ ես իմ Հայրենքին եմ ներկայացնում: Այդպես էր զգում իմ սիրտը, միտքը, ամբողջ գցացմունքը, չնայած 150 միլիոն մարդ է նայում, մտքով ես Մայրենի երկրում էի: Միայն ասեմ, որ խնդրում եմ, ուզում եմ խաղաղ լինի սահմանը, Հայաստանը խաղաղություն է ուզում, ու դրա համար էլ գրել եմ այս երգը: Ուզում եմ տարածել սիրո ալիքները: Ես գրեցի երգը, որովհետեւ ներսումս հենց դա է կատարվում, ուզում եմ ամենուր խաղաղություն լինի: Գերմանիայում եմ ապրում ու ազգությամբ հայ եմ, բայց ես միջազգային եմ, այսպես եմ մեծացել: Միայն խաղաղություն եմ ուզում, ուզում եմ տարածվեն սիրո ալիքները, դրա համար էլ դրոշը բաձրացրել եմ, որովհետեւ ուզում եմ մարդիկ կենտրոնանան դրա վրա: Ես աշխարհում խաղաղություն եմ ուզում»:

ԼՂՀ դրոշի ծածանման պատճառով բողոքել էր Ադրբեջանի ԱԳՆ  ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիեւնը, սակայն հենց միջազգային նորմերին համապատասխան արձագանքել էին ԼՂՀ օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը եւ ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության պետ Տիգրան Մկրտչյանը:   Շարունակել կարդալ

Մտորումներ ապրիլքսանչորսյան ցավից առաջ.- Գարուն ա, ծաղիկ ա արել – Երբ վերադարձ լինի ուժին ու հաղթությանը… Մի նոր գարնան օր Հայկի զարմից՝ «Արա»յի որդի մի Արմին, բազմելու է «Հայոց գահին» (Պօղոս Արմէնակ Լագիսեան, ԱՄՆ)…

…Մի նոր գարնան օր Հայկի զարմից՝ «Արա»յի որդի մի Արմին, բազմելու է «Հայոց գահին», երկիրը կառավարելու հին աստուածների բարեպաշտութեամբ…

«Գարուն ա», գարնան արարչական լոյս է իջել «Արմինա Լեռնաշխարհին»: «Հայկ Համաստեղութեան» հայոց հին աստուածների տաճարից Մայր Անահիտ դիցուհին է եկել «Արմինա Լեռնաշխարհ», բուռ-բուռ ծաղիկ փռել հայոց լեռների լանջերին, հայոց դաշտերին: Մայր Անահիտը մայրանալու երկունքի լոյս է ցանում այգիներում փթթելու պատրաստ ծառերին: Նրա արարչական խինդով պայթած ծառերն են ծիծաղում, հազար գոյների լոյս ճառագում, ծաղկի լոյսով է արբենում հայոց Արմինա հէքիաթային աշխարհը:

«Գարուն ա». մտե՞լ ես ծաղկած այգիներ, տեսե՞լ ես ծիածանացած ծառերը, ունկնդրե՞լ ես նրանց ծաղկած լոյսի համանուագը: Քու հոգին էլ ծաղիկ չի՞ դարձել, քու հոգին էլ մայրական սիրոյ հրճուանքով չի՞ խայտացել: Քու երկիրը յափշտակած անօրէն մարդիկ արդեօք մտե՞լ են նախնիներիդ Մայր Դիցուհու արարման խանդաղատանքով պայթած ծաղկած այգիներ, չէ՜, եթէ այնտեղ լինէին, ունկնդրէին նրանց համանուագը, նրանց հոգիներում էլ արարում ծաղկած կը լինէր: Չոր, անօրէն, անբարոյ մարդիկ:

Մեհեան է ծաղկած այգին, մեհեան բաց երկնքի տակ, ոչ թէ փակ ու մութ խորշ: Աղօթո՞ւմ ես այնտեղ, չէ՜, բնութեան արարչութեանը չեն աղօթում, սքանչանում են նրա հէքիաթով, նրա մայրացման խորհուրդով, նրա լոյսով, նրա արարումով: Լո՜յս, կեանքի առեղծուած, ամպերում իրար դէմ կռուի ելած հիւլէների պայթիւնի, երկնքում իրար փառելու հրճուանքի պոռթկումն է այն: «Լոյսի մի շողը, մութ յաւիտեանն արժէ», խօսել էր «Հեթանոս երգի» բանաստեղծ Վարուժանը, ինքն էլ Արմին-հայ աստուածների Աշտիշատ աւանի Վահագնի Վահէ-Վահեան տաճարի քուրմ:   Շարունակել կարդալ

Հայ արիները նշեցին ավանդական Զատիկը եւ կամփոփեն այն Արեգ ամսվա Անահիտ օրը…

Հայ արիները եւ համախմբված հեթանոս ազգայնականները Զատիկը նշեցին ապրիլի 3-ին, բայց այն կամփոփեն ապրիլի 8-ին՝ Հայոց սրբազան տոմարով Արեգ ամսվա Անահիտ օրը:

Զատկին հատուկ ծես արվեց՝ ի աջակցություն հայոց բանակի, մեր զինվորների, որպեսզի նրանց մայրերի խոսքն, ինչպես զորավոր ձոն, հասնի Մայր Անահիտին ու Տիեզերքից նոր զորությամբ պաշտպան կանգնի մեր քաջերին: Մայրն իր ձագին պաշտպանելու համար անհնարինը կանի, եւ Մայր Անահիտի ցասումից թշնամին դեռ երկար ուշքի չի գա:
Զատկին
հայ արիները դեռ Տրնդեզից են պատրաստվում…   Շարունակել կարդալ

Զատիկը եւ մինչզատկական վերազարթոնքը – Զատիկը ոչ միայն բնության զատումն է՝ գունագեղության արտահայտմամբ, Զատիկը՝ ըզ-հատիկը նաեւ կապվում է այն օրվա հետ, երբ հատիկն ընկնում է հողի մեջ ու ծիլարձակում է սկսվում…

Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոնը տեղեկացրել է, որ հայ արիները եւ համախմբված հեթանոս ազգայնականները ավանդական Զատիկը կնշեն ապրիլի 3-ին, բայց այն կամփոփեն ապրիլի 8-ին՝ Հայոց սրբազան տոմարով Արեգ ամսվա Անահիտ օրը:

Հայոց Տրնդեզը արիադավան հայերին հավաքեց Տիեզերքի Տիրոջ՝ Արարչի տոնին ընդառաջ. հայերը ամենուր վառեցին տրնդեզյան ծիսական կրակները՝ ավարտին հասցնելով ձմռան հալոցքների վերջին տվայտանքները:

Մարտի 1-ին հայ արիները նշեցին Աստվածահայր Արայի Հրաշագործության տոնը, երբ Հայր Արան, որպես տիեզերական զորավոր Աստված, իր առաքելության եւ աստվածային գործառույթների շրջանակում հավաստում է գարնան գալուստը: Նա արորդի հայերին բնության վերազարթոնքին է նախապատրաստում եւ ապահովում բնական անցումների հաջորդականությունը:

Եվ մարտի 21-ին՝ Արեգ ամսվա Արեգ օրը արիադավան-հեթանոս հայորդիները տոնում են բնական տարեփոխությունը՝ Հայոց Ամանորը, անցնելով կյանքի նոր փուլ: Այդ բնական ընթացքը ապահովում է արդեն Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնը: Նա մարտի է բռնվում Վիշապի հետ եւ հերթական անգամ հաղթանակելով հնազանդեցնում՝ իրեն է ենթարկեցնում զորավոր Վիշապին, ինչի համար նրան Վիշապաքաղ Վահագն են ասում նաեւ: Իզուր չէ, որ մարտի վերջին տաք եւ սառը բնական հոսանքները խաչվում են մի վերջին անգամ (եւ մարտը համարվում է գիժ ամիս՝ գիժ մարտ, ինչը կարծես համահունչ է Վահագնի ու Վիշապի մենամարտի բովանդակությանը), եւ այն դադարում է, երբ Վահանգը գետնում է Վիշապին: Եվ արի հայերը այս օրը՝ Ամանորի հետ տոնում են նաեւ Վահագնի Երկրային Վերածնունդը...  Շարունակել կարդալ

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Ինաննա-Աստղիկ. մեգը սանձող Աստվածուհին (2-րդ մաս) – Վեներայի խառնարանների ու մեր երկրի լեռների զուգահեռների մասին…

Սկիզբը՝ թիվ 7-ում

http://www.hayary.org/wph/?p=5448Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Ինաննա-Աստղիկ. մեգը սանձող Աստվածուհին (1-ին մաս) – Այն մասին, թե ինչ ծածկագիր է 9 թիվը… Վեներա մոլորակը՝ ինչպես Մշո դաշտը, ամբողջովին պատված է մշուշով…

Նախորդիվ խոսել ենք Աստղիկ Աստվածուհու, 9 թվի ծածկագրի, Վեներա մոլորակի եւ Հայկական լեռնաշխարհի առնչությունների ու զուգահեռների մասին:

Հավելենք, որ ինչպես Գրգուռ լեռը, այնպես էլ Վեներայի մակերեւույթը ունեն հրաբխային ծագում: Վեներայի մակերեւույթը հիմնականում ունի բազալտային բաղադրություն: Բազալտի հոսքերին բնորոշ են 5 կամ 6 նիստանի սյունաձեւ անջատումներ: Վեներայի հսկայական տարածքների վրա հայտնաբերվել են բազալտային լավայի հոսքեր:

Վեներայի վրա բացակայում են հոսող ջրի ակնհայտ նշաններ: Նրա վրա հայտնաբերվել են քամու հետքեր, առկա են ավազաբլուրի դաշտեր 5 կմ երկարությամբ ու նաեւ «հողմային շերտեր»:  Շարունակել կարդալ

Հայ արիները նշել են բնական տարեփոխությունը.- Հայոց Ամանորն է ու Վահագնի Երկրային Վերածնունդը… Արիական այլ ազգեր եւս նշում են իրենց ամանորը մեր երկրում… ՅՈւՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը Հայաստանում…

Մարտի 21-ին Հայ Արիական Միաբանությունն անցկացրեց հերթական Հայոց Ամանորը: Շնորհավորանքներ հղվեցին ոչ միայն հայությանը, այլեւ՝ արիական մյուս ազգերին:

Այդ օրը մեր երկրի սահմաններին 21 խորհրդանշական կրակ վառվեց, որոնք 21 հաղթական խորհուրդ ունեին, որպես Սրբազան Լույս՝ Միացյալ Հայաստանի՝ Հայկական Լեռնաշխարհում վերակերտման ճանապարհին:

Հայոց սրբազան տոմարով Արեգ ամսվա Արեգ օրը՝ մարտի 21-ի լուսաբացին, հայ արիները եւ համախմբված հեթանոս ազգայնականները, 4 խմբի բաժանված, նշել են բնական տարեփոխությունը: Մի խումբը Հայոց Ամանորը եւ Վահագն Աստծո երկրային հերթական վերածնունդը նշել է Նախիջեւանին սահմանակից հատվածում՝ Վայոց ձորի տարածքում, մյուսը՝ Թուրքիային սահմանակից հատվածում՝ Շիրակի տարածքում, հաջորդը՝ Վրաստանին սահմանակից հատվածում՝ Լոռու տարածքում, եւ վերջինը՝ Իրանին սահմանակից հատվածում՝ Սյունիքի տարածքում: Առանձին ծիսակատարություն է արվել Արցախում:

Հայ արիները եւ հեթանոս ազգայնականները տարիներ շարունակ իրենց ծեսերն ու տոներն անում են ոչ միայն մայրաքաղաք Երեւանում, այլեւ՝ Արցախում, Ջավախքում, Արեւմտյան Հայաստանում, Քաշաթաղի ու Քարվաճառի ազատագրված տարածքներում, Հայաստանի մարզերի պատմական վայրերում, լեռների գագաթներին կամ լճերի ու գետերի ափերին, մեր ահմանային հատվածներում:

Այս այգաբացին տոնական ծեսերն արել են Հայ Արիական Միաբանության հոգեւոր հանձնախմբի քրմական դասի ներկայացուցիչները: Տոնակատարությունը, ինչպես ընդունված է, սկսվել է գինեձոներով եւ կրակի վառման ծիսակարգով: Փառաբանվեցին Տիեզերքի Արարիչը, Հայ Աստվածները եւ, հատկապես, օրվա խորհրդի տերը՝ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնը: Քրմական դասի ներկայացուցիչները ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ մեր երկրի նշյալ տարածքներում վառել են գլխավոր մեծ կրակն ու խորհրդանշական 21 փոքր կրակները՝ ազգի համար զորություն ու արեւշատություն խնդրելով Վահագն Աստծուց:
Շարունակել կարդալ

Վահագնին չկարողացան մոռացնել տալ – Գրիգորիս Լուսամարիչը այդպես էլ «չմեռցրեց» Հայ Աստվածներին… Լուսնի խավարում՝ Կշեռքի ազդեցության տակ – Լուսնային խավարումները շոշափում են մարդկային փոխհարաբերությունների ոլորտը…

Վահագնին չկարողացան մոռացնել տալ – Գրիգորիս Լուսամարիչը այդպես էլ «չմեռցրեց» Հայ Աստվածներին

Մեր նախնիները մարտի 21-ին են նշել արեւագալը եւ փառաբանել են Վահագնին: Ռազմի ու զորության Աստծուն նվիրված տաճարներ կային ամեն մի գավառում: Պատմիչներ Ագաթանգեղոսը, Փավստոս Բուզանդը, Ալիշանը, Թովմա Արծրունին եւ այլք վկայում են, որ Գրիգոր(իս) Լուսավորիչ կոչեցյալը (ում Խավարիչ կամ Լուսամարիչ ենք կոչում «Լուսանցք»-ում) քրիստոնեության տարածման ճանապարհին Հայ Արայի, Մայր Անահիտի, Նանեի, Միհրի, Տիրի, Վանատուրի ու Աստղիկի տաճարների հետ միասին հրամայել է հողին հավասարեցնել նաեւ զորավոր Վահագնի տաճարները: Հայադավ Գրիգորիսը գավառ առ գավառ ավեր սփռելով վերացրեց հայոց հնագույն հավատքի գրեթե բոլոր հետքերը:

Վահագնին նվիրված վեհաշուք տաճար է եղել Տարոնի Աշտիշատ ավանում: Եվ երբ Գրիգորիսը բացահայտել է, որ դեռ կանգուն է Վահեվանյան մեհյանը եւ Անահիտին ու նրա ոսկեձույլ արձանին ժողովուրդը նվիրաբերում է ծաղկեպսակներ ու ծառերի թավ ոստեր, զոհաբերում սպիտակ կամ ճակատը սպիտակաբիծ երինջներ, որոնց մաշկին խարանված էր աստվածուհու հնագույն խորհրդանիշը՝ եռանկյունի, անմիջապես հրամայել է հողին հավասարեցնել նաեւ դրանք: «Վահեվանյան մեհյանը մեծագույնն էր, լի ոսկով ու արծաթով եւ մեծամեծ թագավորների ձոնած բազում նվերներով: Պաշտամունքի 8-րդ հռչակավոր վայրն էր Վիշապաքաղ Վահագնի անվամբ, Մեծ Հայքի թագավորների զոհերի տեղը, Քարքե լեռան լանջին, Եփրատ գետի վրա, Տավրոս լեռան դիմաց, որը եւ պաշտամունքի վայրերի հաճախաշատ լինելու պատճառով անվանված էր Աշտիշատ: Քանզի այնժամ դեռեւս շեն էին նրանում 3 բագինները, 1-ինը՝ Վահեվանյան մեհյանը, 2-րդը՝ Ոսկեմայր, Ոսկեծին աստվածուհու եւ բագինը այս անվամբ էլ կոչված էր Ոսկեմայր, Ոսկեհատ դիցուհու, 3-րդը՝ Աստղիկ դիցուհու մեհյանը՝ սենյակ Վահագնի կոչված…»:

Աշտիշատում էր գտնվում նաեւ հարուստ մեհենական մատենադարան, որը նույնպես ոչնչացվեց, ինչպես մյուս պատմա-մշակութային ու հոգեւոր-հավատամքային փաստերը…
Շարունակել կարդալ

Ամանորյա շնորհավորանք հայերին եւ արիական մյուս ազգերին.- Փա՜ռք Վահագնի վերածննդին եւ շնորհավո՛ր Հայոց Ամանոր – Հայ արիները եւ հեթանոս ազգայնականները նշել են բնական տարեփոխությունը…

Հայաստանի սահմաններին՝ 21 խորհրդանշական կրակ եւ 21 հաղթական խորհուրդ, որպես Սրբազան Լույս՝ Միացյալ Հայաստանի վերակերտման ճանապարհին…

Հայոց սրբազան տոմարով Արեգ ամսվա Արեգ օրը՝ մարտի 21-ի լուսաբացին, հայ արիները եւ համախմբված հեթանոս ազգայնականները, 4 խմբի բաժանված, նշել են բնական տարեփոխությունը: Մի խումբը Հայոց Ամանորը եւ Վահագն Աստծո երկրային հերթական վերածնունդը նշել է Նախիջեւանին սահմանակից հատվածում՝ Վայոց ձորի տարածքումմյուսը՝ Թուրքիային սահմանակից հատվածում՝ Շիրակի տարածքում, հաջորդը՝ Վրաստանին սահմանակից հատվածում՝  Լոռու տարածքում, եւ վերջինը՝ Իրանին սահմանակից հատվածում՝ Սյունիքի տարածքում: Առանձին ծիսակատարություն կատարվել է նաեւ Արցախում:

Հայ արիները եւ հեթանոս ազգայնականները տարիներ շարունակ իրենց ծեսերն ու տոները կատարում են ոչ միայն մայրաքաղաք Երեւանում, այլեւ՝ Արցախում, Ջավախքում, Արեւմտյան Հայաստանում, Քաշաթաղի ու Քարվաճառի ազատագրված տարածքներում, Հայաստանի մարզերի պատմական վայրերում, լեռների գագաթներին կամ լճերի ու գետերի ափերին, մեր ահմանային հատվածներում…

Այս այգաբացին տոնական ծեսերը կատարել են Հայ Արիական Միաբանության հոգեւոր հանձնախմբի քրմական դասի ներկայացուցիչները: Տոնակատարությունը, ինչպես ընդունված է, սկսվել է գինեձոներով եւ կրակի վառման ծիսակարգով: Փառաբանվեցին Տիեզերքի Արարիչը, Հայ Աստվածները եւ, հատկապես, օրվա խորհրդի տերը՝ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնը: Քրմական դասի ներկայացուցիչները Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ մեր երկրի նշյալ տարածքներում վառել են գլխավոր մեծ կրակն ու խորհրդանշական 21 փոքր կրակները՝ ազգի համար զորություն ու արեւշատություն խնդրելով Վահագն Աստծուց:   Շարունակել կարդալ

Կանանց տոն, որ չկարողացան մխտռել ցետկինյան սինդրոմակիրները – Իսկ լեսբի ֆեմինիստները հավասար են ուզում լինել գոմո «տղամարդկա՞նց», թե՞ հանքափոր տղամարդկանց հետ… Գարունը տաքացնում է, նայած ում՝ որ կողմից – Տոն, որ եւ համեստների եւ համարձակների սրտով էր…

Կանանց տոն, որ չկարողացան մխտռել ցետկինյան սինդրոմակիրները

Գարնանային այդ օրը էլեկտրոնային կյանքում հայրենասերների մի ամբողջ խումբ պատմական արշավ կազմակերպեց ու հիշեց այդ օրվա՝ կլարացետկինյան պատճառը: Քանի որ ընդհանրապես այդ խմբից ինձ համար առանձնացրել եմ մի խմբի, որի տեսակետին գրեթե մշտապես կարող եմ ականջալուր լինել, նրանց կարծիքն էլ կմեջբերեմ:

Ըստ Հայ Արիական Միաբանության՝ «Ժամանակին կանանց այս տոնը ԽՍՀՄ-ում կյանքի կոչվեց, ապա միջազգայնացվեց սոցիալիստական ամբողջ ճամբարում՝ դառնալով կանանց միջազգային տոն: Հետագայում մի շարք ազատական երկրներում մարդկանց որոշակի հատվածներ եւս տոնեցին մարտի 8-ը՝ որպես կանանց միջազգային տոն:

Այս ամենը կարող էր հայության հետ որեւէ կապ չունենալ, քանզի հայ մայրերի, քույրերի ու կանանց-հարսների տոներ անգամ հայ աստվածային համակարգում են տոնում, որոնց գումարվում են նաեւ սիրո եւ գեղեցկության ու այլ տոներ … եւ հայությունը նման տոների պակաս չուներ… Բայց կա սովորույթի ուժը, որը ոչ հեռու անցյալի տասնյակ տարիների հիշողությունը դարձրեց պետական տոն, քանզի այն հանրային կյանքում ինքնաբերաբար նշվում էր:

Եվ քանի որ մարտի 8-ից ապրիլի 7-ը մեր երկրում այլեւս նշվում է որպես կանանց միամսյակ, Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը այն կարեւորում են հենց հայ մայրերին, կանանց, քույրերին ու դուստրերին շնորհավորելու եւ հերթական ուրախությունը պարգեւելու առումով, ինչքան էլ խորհրդային բարքերն ու կարգերը ապազգային են մնացել մեզ համար…»:

Ահա եւ վերջ՝ մարտի 8-ը հերթական առիթ է «հերթական ուրախությունը պարգեւելու առումով»: Բողոքողները կարող են դա անել մարտի 1-ին, 3-ին կամ 7-ին, 9-ին կամ միշտ՝ երբ ուզեն: Դրանից ողբերգություն սարքել պետք չէ: Մեր հայրենասերների այդքան սիրած ութաթեւ աստղը Ադրբեջանի պետական դրոշի վրա է, Ադրբեջանը դա էլ է գողացել: Հիմա ի՞նչ անենք, հրաժարվե՞նք մեր ութաթեւ աստղից: Իհարկե՝ ոչ: Մեր ութաթեւ աստղը Վրաստանը դաջում է գինու կարասներին եւ միջազգային PR սկսում՝ սեփականելով թե հավերժության ութաթեւ խորհրդանիշը, թե՛ գինու հայրենիք լինելու առաջնայնությունը: Հրաժարվե՞նք: Իհարկե՝ ոչ: Օրինակներ էլի կարող եմ բերել:  Շարունակել կարդալ

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Արամազդ Աստծո պաշտամունքը (2-րդ մաս)… Թե ինչու Հայոց դիցարանում չամրացավ մեռնող-հարություն առնող աստվածության գաղափարը…

Սկիզբը՝ թիվ 5-ում

http://www.hayary.org/wph/?p=5418Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Արամազդ Աստծո պաշտամունքը (1-ին մաս)… Հայկի հաղթանակը նորից հաստատեց նախաջրհեղեղյան արեւապաշտական հավատքի գերակայությունը…

Հիշենք նորից. Հայասայի dU.GUR-ի կամ Արամազդի գործառույթն է՝ «Աստծո հուրը մեզ վերադարձնի նաեւ լույս, ջերմություն տա», նրա կին Անահիտ-d .I TAR-ը պետք է նույնպես ներկայացներ մի այնպիսի գործառույթ, որը կապված էր Հայասայի dU.GUR-ի կամ Արամազդի գործառույթի հետ: d .IŠTAR Անահիտ անվան մեջ դրված է այս հարցի պատասխանը միայն հակառակ ընթերցմամբ՝ Տիհաննա (հնագույն աստվածուհի եւ հիքսոսների մայրաքաղաքի անունը), «լույս հանող, բերող» տառացիորեն լույս, ջերմություն: Տիաննա-Անահիտի պաշտամունքը հայասական դիցարանում ներկայացնում է d.I TAR-ը, իսկ նրա հետեւորդը ուրարտական դիցարանում Վարուբանին է:

Ուրարտական դիցարանին հաջորդում է Ավեսթան, որի մեջ բարձրագույն աստվածը Ահուրամազդան է: Քչերին է հայտնի, որ Ահուրամազդա անվան մեկնաբանությունը արված է Ավեսթայում՝ որը բառացիորեն նշանակում է «աստծո հուրը մեզ տա նաեւ լույս, ջերմություն տա» (տես Զարաթուշթրա, «Լուսանցք» թիվ 30 (376), 2015թ.): «Աստծո հուրը մեզ տա նաեւ լույս, ջերմություն տա» դոգմատիկ գործառույթը իրականացնում է Հայասայի dU.GUR-ը, ով ժառանգել էր Արարչի զավակ, առաքյալ Էա Հայան: Գիտե՞ր արդյոք Խորենացին այս պատմությունների մասին, թե՞ ոչ, կարող ենք միայն կռահել, սակայն փաստ է. ըստ Խորենացու՝ Արամազդը ուներ չորս կերպ, եւ Խորենացին Արամազդին ներկայացնում է որպես «զմեծն եւ զարին Արամազդ զարարիչն երկնի եւ երկրի», ով պարտավոր էր ապահովել մարդկանց «Աստծո հուրը, լույսը, ջերմությունը»:

Խորենացին իր «Հայոց պատմության» մեջ առանձնացնում է «կունդ-ճաղատ» (ճաղատությունը բնորոշ է անդրաշխարհի տերերին) Արամազդի: Համադրությամբ տեսանելի է Արամազդի երկու կերպը. որպես «Աստծո հուրը մեզ վերադարձնի նաեւ լույս, ջերմություն տա» հայասական dU.GUR-ով ապահովում է Արեւ՝ dUTU-ի անվտանգությունը՝ «կունդ-ճաղատ», նաեւ Ավեսթայի Ահուրամազդա որպես «աստծո հուրը մեզ տա նաեւ լույս, ջերմություն տա» երեւույթի կրող:

Փաստացի, ըստ ժառանգական իրավունքի, Հայասայի dU.GUR-Արամազդը այն եզակի աստվածն է, ով իրավասու է միասնաբար վերահսկելու եւ կառավարելու երկու աշխարհները կազմված՝ 1. անդրաշխարհ, 2. գետին, 3. դժոխք, 4. սանդրամենտք, 5. տարտարոս, 5. գեհեն, 6. անդունդ, 7. անհատակ եւ 1. աշխարհ 2. տանիք, 3. երկիր, 4. երկինք, 5. տիեզերք, 6. անեզրական, 7. եզրական մասերից։  Շարունակել կարդալ

Հայկական խոհանոց – Չամիչով եւ ընկույզով փոխնձե գնդիկներ… Ալերգիան եւ ժառանգականությունը… Հայաստանում կանաչեղենը քիչ է յուրացվում… Հայկական բալետը ոչինչ չի կարողանում անե՞լ… Միջազգային ցուցահանդեսում՝ Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքները…

Հայկական խոհանոց – ներկայացնում է Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

- Չամիչով եւ ընկույզով փոխնձե գնդիկներ

Բաղադրությունը - Կարագ – 200 գ, մուրաբայի օշարակ – 200 գ, վանիլ – 0,5 թեյի, գդալ, դարչին – 1 պտղունց, կտրտած ընկույզ – 1 բաժակ, չամիչ – 1 բաժակ, չիր – 1 բաժակ, փոխինձ, աղ:

Պատրաստման եղանակը - Օշարակն ու 200 մլ ջուրը խառնել, դնել կրակին, կարագը լցնել մեջը: Հենց եռա, ավելացնել 1 պտղունց աղը, ընկույզը, չամիչն ու չիրը, վանիլն ու դարչինը:

Հետո աստիճանաբար ավելացնել փոխինձն այնքան (մոտավորապես 600 գ), որ հնարավոր լինի սառելուց հետո գնդիկներ պատրաստել: Ձեւավորել, մատուցել:

Եվ ուրբանիզացիան եւ ժառանգականությունը

Վերջին տարիներին աշխարհում ալերգիան շատացել է, Հայաստանն էլ հետ չի մնում: Ալերգոլոգ-իմունոլոգ Զարուհի Կալիկյանը անդրադառնալով սեզոնային ալերգիաներին՝ նշել է, որ դա շատ հաճախ հարբուխի պես է արտահայտվում՝ փռշտոց, քթարտադրություն, հիմնականում առավոտյան ժամերին, քանի որ այդ ժամերին է ծաղկափոշին ավելի շատ լինում:

Արդյո՞ք բուժվում է ալերգիան, թե ոչ: Ալերգոլոգը ասել է. «Որպես բժիշկ կարող եմ ասել, որ անբուժելի հիվանդություն չկա: Հայաստանում կա թերիրազեկվածություն ու մենթալիտետի խնդիր, հայերը չեն սիրում դիմել բժշկի»: Ինչպես բոլոր ալերգիաները, այնպես էլ սեզոնայինը, ունեն իրենց բուժման եղանակները, օրինակ իմունոթերապիան, պետք է հստակ իմանալ ալերգիայի պատճառը, որպեսզի ճիշտ ալերգենով պայքարել դրա դեմ: Մասնագետի կարծիքով՝ ալերգիայի առաջացման պատճառը կապված է իմունային համակարգի հետ: Դա չի նշանակում, որ իմունիտետն ընկած է, այլ ուղղակի իմունային համակարգը խախտված է: Ալերգիաները ունենում են նաեւ ժառանգական նախապայման: Ալերգիաների ավելացումը պայմանավորված է նաեւ «ուրբանիզացիայով, օդի աղտոտվածությամբ եւ էկոլոգիական խնդիրներով, որոնք էլ մեծ ազդեցություն են ունենում այդ ժառանգական նախատրամադրվածության վրա:

Հայաստանում վիճակագրական հստակ տվյալներ չկան, քանի որ ալերգոլոգների մոտ դրանք չեն հավաքվում, իսկ բուժհիմնարկներում արձանագրվում են միայն բժշկին դիմած դեպքերը:

Հայաստանում կանաչեղենը քիչ է յուրացվում

Երեւանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կազմակերպված հանդիպման ժամանակ ՌԴ սնուցման ինստիտուտի տնօրեն Վիկտոր Թուտելյանը նշել է, որ անցած դարի 40-ական թթ. մինչեւ փլուզումը ԽՍՀՄ-ում ալյուրը 100%-ով հարստացվել է, այդ թվում՝ ֆոլաթթվով՝ նպաստելով բնակչության առողջության պահպանմանը։  Շարունակել կարդալ