Խորագրերի պահոցը. Արվեստ

Արվեստ բաժնում մտեք «Հայկական Երաժշտություն» ենթաբաժինը:

Այսօր Հաղթության օր է, նաեւ՝ Հայոց Հյուրընկալության եւ Օջախի Աստված Վանատուրի տոնը…

Հայության համար մայիսը հաղթանակների ամիս է: Սա խորհրդանշական իմաստ ունի այսօր, քանի որ նախկինում հայոց հաղթանակները այլ պարբերականությամբ են կատարվել ու որեւէ ամիս չէր կարող զատվել… Սակայն դարեր շարունակ հայրենիքի կորուստը սրտներին հայերն այդ հաղթանակներից հեռու են եղել, ցեղասպանվելով ավելի են կռացել ու այս կամ այն պետությանն ապավինելով մի երկար ժամանակ հեռու մնացել հաղթանակների բերկրանքից: Բայց Արցախյան ազատամարտի հաղթական օրերը եկան ամբողջացնելու այդ դարերի ընթացքում որոշակիորեն ձեռք բերած հաղթանակները եւ դրանք եղան մայիսյան…

Հայ արիականները մայիսյան հաղթական մեկամսյակը նշում են հենց մայիսի 1-ից: Նրանք համարում են, որ աշխատավորի օրը, առավել եւս հայ աշխատավորի՝ կռիվ է եւ հաղթանակ՝ ամենօրյա ապրելու, երկիրը ապրեցնելու եւ ապագային գնալու համար…  Դա չի կարող լինել սոցիալիստական կամ կապիտալիստական տոն, աշխատավորը հայրենաշեն եւ ազգասեր այն հատվածն է, որ կմաքառի օրնիբուն, բայց կապրեցնի իր ընտանիքը, իր հայրենիքը:

Հայ աշխատավորն է նաեւ հայ զորականի թիկունքը:

Այստեղ էլ պիտի հաղթել, ներքին թշնամուն, որ օտարների կենցաղն ու բարքը, օտարների տարաբնույթ շահերն «օրինականացնում» է հայոց երկրում: Հայ մարդը պետք է ապրի հզոր երկրում, հայաշունչ, հայաշեն եւ հայասեր երկրում, որտեղ ամեն մարդ կարող է անձնապես նպաստել իր պետության արդյունաբերության, գյուղատնտեսության, տնտեսության կարեւորագույն ճյուղերի, գիտության ու մշակույթի եւ բոլոր այլ ոլորտների զարգացմանը:

Հայ արիականներն ու հեթանոս ազգայնականները հպարտորեն հայտարարում են, որ Շուշին ազատագրելով՝ փառահեղ նախնյաց եւ մեր պահանջատիրության ու հայրենիքի վերատիրման վեհ կարոտն առանք: Շուշիի ազատագրումը լոկ ճակատամարտ չէր կամ պարզ հաղթանակ, հայոց կարեւորագույն բնակավայրերից մեկի վերադարձը վճռական բեկում էր եւ՜ արցախյան պատերազմում, եւ՜ մեր՝ հայության հոգիներում: Այս հաղթանակը նաեւ աննկարագրելի խուճապի սկիզբն ու ավարտն էր թշնամու ռազմական ու քաղաքական ճամբարներում… Եվ ի վերջո՝ աշխարհի առջեւ հայի հաղթական ու զորեղ բազկի վերահաստատումն էր… հայրենատիրական յուրօրինակ մի կանչ: Շարունակել կարդալ

Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Հրեական Աստվածներ (Եհովա-Յահվահ-Իյեվա).- Միջանկյալ խոսք՝ հայությանը պարտադրված հուդա-քրիստոնեության մասին (6-րդ մաս)… Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Սկիզբը՝ թիվ 9-13-ում

http://www.hayary.org/wph/?p=4708 – Լուսանցք» թիվ 2-8 (348-354), 2015թ.) – հոդվածն ամբողջական). Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (Արմեն ԱվետիսյանՀայ Արիական Միաբանության առաջնորդ). Հայ Աստվածները - Հայկական  Աստվածային Համակարգ` 1. Հայր Արա -Հայր (Գերագույն) Աստված, Աստվածահայր: 2. Մայր Անահիտ – մայրության եւ պտղաբերումի Աստվածուհի, Աստվածամայր: 3. Վահագն -ռազմի ու զորության Աստված: 4. Աստղիկսիրո (նաեւ գեղեցկության) Աստվածուհի: 5. Միհր – արդարադատության Աստված: 6. Նանե – ողջախոհության Աստվածուհի: 7. Տիր -իմաստնության (դպրության ու գիտությանԱստված: 8.Վանատուր հյուրընկալության եւ հյուրասիրության (օջախիԱստված

http://www.hayary.org/wph/?p=4780Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները.- Հունական Աստվածներ – Օլիմպոս լեռան երկրորդական բնակիչները (5-րդ մաս)… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4767  Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (4-րդ մաս) – Հունական Աստվածներ՝ Օլիմպոսի Աստվածներ – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4752  – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Հնդկական Աստվածներ – (3-րդ մաս) – Հունական Աստվածներ.- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

- http://www.hayary.org/wph/?p=4738  Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (2-րդ մաս) – Հնդկական Աստվածներ… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

- http://www.hayary.org/wph/?p=4721  Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (1-ին մաս) – Հնդկական Աստվածներ… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Հրեական Աստվածներ

Հայկական աստվածությունը, մեր Աստվածային համակարգը ներկայացնելուց հետո, հնդկական եւ հունական աստվածությունների մաին գրելը համեմատականների միջոցով դյուրին էր, սակայն այլ բան է, երբ խոսում ենք հրեական աստվածության մասին: Այստեղ շղարշներն ավելի շատ են, քան կարելի է պատկերացնել եւ համեմատականների համար գրեթե տեղ չկա…

Եթե բացի Հայ Աստվածների անուններից մնացյալ համակարգերի Աստվածների անունները դեռ ճշտվելու կարիք ունեն, ապա հրեականի դեպքում՝ նաեւ շղարշները բացելու կարիք կա… Նախորդ բաժիններում նշել էի, որ ցայսօր դեռ հստակ չէ՝ հնդկական, հունական, հրեական, պարսկական, եգիպտական եւ շեղաչյա տեսակի Աստվածների անուններն ինչպես են իրականում հնչում Երկնքում, քանզի որոշակի տվյալների հիման վրա այդ անուններից շատերը բոլորովին այլ կերպ են հնչում Երկրում: Երեւի այդպես են ցանկացել նրանց Աստվածները (սա մեկ այլ թեմա է)… Իսկ այն շղարշները, որոնք դրված են Հրեական Աստվածների դեպքում, դեռ կփորձենք բացահայտել…

Այս աստվածային համակարգի մասին խոսելիս պիտի կարեւորել նաեւ հավատքի գրքերը: Թորան ոչ միայն հոգեւոր կամ կրոնական առումով մեծ նշանակություն ունի հրեաների կյանքում, այլեւ՝ այս «աստվածային կամքն» է ընդգրկված նրանց առօրյայում: Թորայի միջոցով փորձում են մեկնաբանել հրեաների դերը մարդկության պատմության մեջ: Թորան կազմված է Գրավոր Օրենքից, որն ունի իր «ուղեկիցը»՝ Բանավոր Օրենքը: Այս աղբյուրներից ծագող օրենքն էլ զարգացման տարբեր փուլեր է անցել դարերի ընթացքում, նաեւ վերամշակվել է ռաբբիների՝ հրեա հոգեւոր առաջնորդների կողմից: Թորայի հեղինակությունը հաստատվել է ոչ թե որեւէ կառավարության կամ օրենսդիր մարմնի կողմից, այլ ընդունվել է հրեա ժողովրդի ներքին կազմակերպվածության միջոցով եւ ավելի ազդեցիկ է, քան ներկայիս Իսրայելի Սահմանադրությունը… Հրեաները (իհարկե իրենց հատուկ գործող գաղտնի կառույցների միջոցով) այսպես կարողանում են իրենց Աստվածների կամքը թելադրել բոլորին, ինչն էլ թույլ է տալիս կենտրոնաձիգ եւ ամրակուռ դարձնել ազգային քաղաքականությունը՝ հենված հրեական-եբրայական հավատի սյունին:

Այսպես հրեական հանրությունները կարողանում են ոչ միայն գոյատեւել, այլեւ բարգավաճել նաեւ առանց պետության կամ այլ երկրներում:

Թորան մեկնաբանվելով տարբեր ռաբբիների կողմից՝ ձեւավորել է «ռաբունական գրականությունը»: Եվ հենց այս 3 սկզբաղբյուրներն էլ՝ Գրավոր Թորան, Բանավոր Թորան եւ Ռաբունական Գրականությունը կազմում են հրեա տեսակի իրավական եւ օրինական ուժ պարունակող միակ աղբյուրները: Ի տարբերություն ռաբունական գրականության՝ Գրավոր եւ Բանավոր Թորան համարվում են «աստվածային հայտնություններ», քանի որ Աստված շնորհեց այն իսրայելցիներին Սինայի լեռան մոտ, երբ վերջիններս դուրս էին եկել Եգիպտոսից ու շարժվում էին դեպի Քանանի երկիրը: Բանավոր եւ Գրավոր Օրենքներն էլ միասին կազմում են «Թորայի Օրենք»-ը: Վերջինս ենթակա չէ փոփոխման, ինչն էլ այն վեր է դասել անգամ սահմանադրական կարգից… Չնայած հենց Թորայում ընդգրկված 613 օրենքներն ու պատվիրանները ամբողջ նյութի հետ միասին կազմում են հրեական օրենսդրական համակարգի հիմքը:   Շարունակել կարդալ

Արագածն ու Արարատը՝ տիեզերազդակ լեռներ – Որ պահին հայն արթնացավ արհեստական թմրածությունից՝ կդադարի թույլի ու տկարի բարդույթից սնվելը, կգոչի Մհերին դուրս գալ ժայռից՝ իր զարթնած հուգուց…

- Ասորեստանի թագուհի Շամիրամը սիրահարվել էր հայոց վայելչակազմ արքային՝ Արային: Հայերի արքան որքան գեղեցիկ էր արտաքինով, նույնքան էլ առաքինի էր եւ օժտված էր բարոյական մաքրությամբ: Նա գերադասեց չդավաճանել իր կնոջը՝ Նուարդին, եւ մերժեց Շամիրամի սերը:

Արայից մերժված Շամիրամը որոշեց ուժով տիրանալ Արային ու պատերազմ սկսեց նրա դեմ: Հրամայելով իր զինվորներին՝ ողջ-առողջ գերի վերցնեն Արային: Կռվի ժամանակ Շամիրամի սիրեկաններից մեկը որոշում է սպանել Արային, որին իր հակառակորդն էր համարում: Երբ հայոց արքան ընկավ Շամիրամի դեմ մղած մարտում, հայերն իրար անցան: Բանն այն է, որ արքայի՝ սոսու փայտից պատրաստված ու ադամանդներով, սուտակով ու շափյուղայով զարդարված գահը հարկավոր էր թշնամու աչքից հեռու պահել: Թե որտեղ պիտի պահեին, չգիտեին: Մտմտացին, խորհեցին ու որոշեցին գահը տանել հեռու՝ Մասիսի դիմաց գտնվող քառագագաթ լեռան բարձունքները: Իմանալով այդ մասին՝ Շամիրամի զորականները, կորցրած քուն ու դադար, ոտնատակ տվին լեռան խոտերով ու ծաղիկներով պատված լանջերը, սակայն գահը գտնել չկարողացան:

Ժամանակներ անցան, բայց հայերը չմոռացան ոչ Արային, ոչ ել նրա գահը: Նայելով լեռանը՝ մրմնջում էին՝ Արայի գահ, Արայի գահ, Արագահ: Այստեղից էլ առաջացավ լեռան Արագած անունը:

- Սուրբ լեռան համար օգտագործվում է նաեւ Արարատ անունը, որը Հայաստան երկրին տրվող հնագույն անուններից է: Արարատ (Արար-ատ) անունն իր իմաստով ու բացատրությամբ հասնում է արարչագործության ժամանակներ եւ «արարելու, ստեղծելու տեղ, վայր» իմաստն ունի: Արարատ անունը տարածվել է աշխարհում մինչեւ Բիբլիա- Աստվածաշնչի ի հայտ գալը: Իսկ ըստ Հին Կտակարանի, Համաշխարհային ջրհեղեղի ժամանակ Նոյի տապանը կանգ է առել Արարատի լեռներին: Աստվածաշնչի եբրայերեն բնագիրը Հայաստանի համար օգտագործում է Արարատի թագավորություն (Ուրարտու) անունը, իսկ Նոյյան տապանի սարը կոչվում է Արարատի լեռներ (լեռ):  Շարունակել կարդալ

Շողարձակող անդրադարձերի լույսի ներքո – ամերիկաբնակ Սոնա Վան պոետ-էսսեիստի ստեղծագործական գործունեության մասին (1-ին մաս)…

Սովորաբար գրող-ընթերցող փոխադարձ կապը հաստատվում է տարբեր եղանակներով՝ սկսած լույս ընծայված գրքի անմիջական հանդիպում-քննարկումներից մինչեւ հեռահար արձագանքների հրապարակումները: Գրողների գործերի գեղարվեստական արժեքի մասին լայն ընթերցողական շրջանակում տեղեկանալու համար առավել հարմար ձեւը՝ ֆրագմենտար (ասույթի) խոսքի սահմանում սեղմված հակիրճ գնահատականներն են՝ քաղված գրողական արվեստի ներկայացուցիչների գրախոսականներից, աշխատություններից, հոդվածներից…

Սույն հոդվածի շարժառիթը ամերիկաբնակ Սոնա Վան պոետ-էսսեիստի ստեղծագործական գործունեության մասին 70 գնահատականների գոյության փաստն է, որ ինքնին վկայում է արդի գրականության ասպարեզում նրա՝ որպես ամենագրախոսվող հեղինակներից մեկը լինելու իրողությունը:

Իբրեւ հիշատակի ու մեծարանքի երախտիքի արտահայտություն՝ առաջինը մեջբերենք մեծ բանաստեղծ, Սոնա Վանի մի շարք գործերի թարգմանիչ եւ լավագույն բարեկամ, համառուսաստանյան «Պոետ» ամենահեղինակավոր մրցանակի դափնեկիր Իննա Լիսնյանսկայայի տարբեր ժամանակներում ու առիթներով արտահայտած մտքերը թերեւս ամբողջությամբ:

Ուզում եմ իմ ողջույնի խոսքը փոխանցել Սոնա Վանին իբրեւ նամակ: Ինձ շատ-շատ դուր եկան նրա բանաստեղծությունները. նրանք ինձ դուր եկան մտքի ճկունությամբ, նրանք ինձ դուր եկան զգացմունքայնությամբ, նրանք ինձ դուր եկան ռիթմի բեկունությամբ: Ես չէի սպասում, որ երբեւէ կկարողանամ ազատ բանաստեղծություն թարգմանել: Նույնիսկ վախենում էի ջանալ, սակայն հետո այդ աշխարհն ինձ գրավեց, որովհետեւ Սոնա Վանը ճշմարիտ բանաստեղծ է՝ զգայուն, մտածող, ոչ մեկի նման չէ: Ես ուրախ եմ մեր այս հեռակա հանդիպման համար, բայց այդ՝ հեռակա հանդիպումը, անհամեմատելի է այն բանի հետ, երբ բանաստեղծները հանդիպում են բանաստեղծության խորքում: Եվ երբ հանդիպեցի այդ բանաստեղծություններին, ինչպես ասում են, հոգիս բռնկվեց: Եվ ուզում էի, որ նրանք հնչեն ռուսերեն: Ու ինչ-որ զորեցի՝ արեցի, անշուշտ, ոչ այնքան լավ, որքան իր մոտ է… Բայց որքան զորեցի…

Ներկայացնենք Իննա Լիսնյանսկայայի եւս մեկ գնահատականը արդեն իսկ երկու պոետների առաջին ծանոթությունից հետո, որը կազմակերպել է Սոնա Վանի ռուսերեն առաջին՝ «Անքնության զուգահեռներ» (,,Պարալլելի բեսսոննիցի,,) Մոսկվայում լույս տեսած ժողովածուի, այժմ տպագրության պատրաստվող երկրորդ գրքի հրատարակիչ՝ բանաստեղծ, թարգմանիչ Աննա Բերդիչեւսկայան:   Շարունակել կարդալ

Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները.- Հունական Աստվածներ – Օլիմպոս լեռան երկրորդական բնակիչները (5-րդ մաս)… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Սկիզբը՝ թիվ 9-12-ում

http://www.hayary.org/wph/?p=4708 - Լուսանցք» թիվ 2-8 (348-354), 2015թ.) – հոդվածն ամբողջական). Հայ Աստվածների  փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ). Հայ Աստվածները - Հայկական  Աստվածային Համակարգ` 1. Հայր Արա -Հայր (Գերագույն) Աստված, Աստվածահայր: 2. Մայր Անահիտ -մայրության եւ պտղաբերումի Աստվածուհի, Աստվածամայր: 3. Վահագն -ռազմի ու զորության Աստված: 4. Աստղիկ -սիրո (նաեւ գեղեցկությանԱստվածուհի: 5. Միհր -արդարադատության Աստված: 6. Նանե – ողջախոհության Աստվածուհի: 7. Տիր իմաստնության (դպրության ու գիտությանԱստված: 8.Վանատուր -հյուրընկալության եւ հյուրասիրության (օջախիԱստված

http://www.hayary.org/wph/?p=4767Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (4-րդ մաս) – Հունական Աստվածներ՝ Օլիմպոսի Աստվածներ – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4752  – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Հնդկական Աստվածներ – (3-րդ մաս) – Հունական Աստվածներ.- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

- http://www.hayary.org/wph/?p=4738Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (2-րդ մաս) – Հնդկական Աստվածներ… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

- http://www.hayary.org/wph/?p=4721Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (1-ին մաս) – Հնդկական Աստվածներ… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Դեմետրան, ըստ հին հունական դիցաբանության, պտղաբերության, գյուղատնտեսության, հողագործության եւ բերքատվության, բնության եւ եղանակների Աստվածուհի է: Դեմետրան Կրոնոսի եւ Հռեայի երկրորդ դուստրն է, որոշ ժամանակ եղել է Կրետեյում պաշտվող հողագործական աշխատանքների Աստված Իասիոնի կինը, որից ծնել է հարստության Աստված Պլուտոսին: Նրա դուստր Կորենն է, ում առեւանգել էր Աիդեսը (Հադեսը), դարձել է վերջինիս կինը Պերսեփոնե անունով: Ձմռան ամիսներին Պերսեփոնեն պետք է լիներ իր ամուսնու հետ… դժոխքում, իսկ գարնանը վերադառնում էր մոր՝ Դեմետրայի մոտ։ Խորհրդանիշերը՝ կակաչ, ցորեն, ջահ եւ խոզ։ Կրոնոս եւ Հռեա տիտանների միջնեկ դուստրն է։

Դիոնիսոսը բնության արտադրող ուժերի, խաղողագործության, գինու եւ գինեգործության, տոնականության եւ զմայլանքի Աստված է: Զեւսի եւ Սեմելեի որդին: Հաճախ պատկերվում էր խրախճասեր ու կենսուրախ շքախմբի ուղեկցությամբ, որի մեջ էին մտնում ծեր սիլենները, երիտասարդ սատիրները, ինչպես նաեւ Բաքոսի մոլեգին սպասուհիները՝ կին մենադները: Դիոնիսոսին հատկապես հարգում էին գյուղական վայրերում: Նաեւ թատրոնի հովանավոր աստվածն է։ Խորհրդանիշերը՝ վազ, բաղեղ, գավաթ, վագր, պանտերա, ընձառյուծ, դելփին, այծ եւ սոճու կոն։ Զեւսի ու մահկանացու արքայադուստր Սեմելեի որդին է։ Ամուսնացած է արքայադուստր Արիադնայի հետ։ Ամենաերիտասարդ ու միակ մահկանացու մայր ունեցողն օլիմպիացին է։

Արտեմիսը որսորդության, կուսության, ծննդաբերության, աղեղնաձգության, լուսնի, եւ բոլոր կենդանիների մշտապես երիտասարդ Աստվածուհին է։ Խորհրդանիշերը՝ լուսին, եղնիկ, որսկան շուն, էգ արջ, օձ, նոճենու պտուղ, նետ ու աղեղ։ Զեւսի ու Լետոի դուստրը եւ Ապոլլոնի երկվորյակ քույրն է։ Նաեւ Լուսնի Աստվածուհին է (իսկ նրա եղբայր Ապոլոնը մարմնավորում էր Արեգակը)։ Արտեմիսը Զեւսի ու Լետոյի դուստրն է եւ Ապոլլոնի քույրը։ Ինչպես Ապոլոնը, նա նույնպես ծնվել է Դելոս կղզում։ Նրանք երկվորյակ քույր ու եղբայր են։   Շարունակել կարդալ

Շատ տարբեր են մեղադրելը, ճանաչելը եւ դատապարտելը – Հայոց արյունն ու տարածքները շահարկման ենթակա չեն… Հարցազրույց ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ

- Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը կարծես վճռական փուլ է մտնում շուրջ մեդարյա սպասումից հետո:

– Շուրջ մեկդարյա ձեւակերպումը եւս խոսուն է, բայց պիտի փոխել՝ ավելի քան մեկդարյա ասելով, քանի որ, 1915-ից առաջ սուլթանական Թուրքիան արդեն սկսել էր Հայկական լեռնաշխարհի բնիկների՝ հայերի ցեղասպանությունը, ինչը շարունակվեց եւ համատարած բնույթ ստացավ երիտթուրքական իշխանազավթումից հետո: 1890-ականներից արդեն իրականացվում էր հայերի ոչնչացման ծրագիրը, որը փափագում էին ոչ միայն թուրքերը:

- Իսկ է՞լ ովքեր:

– Հարցը միայն հայերիս մարմնական-տեսակի բնաջնջմանը չի վերաբերվել, մի քանի հիմքով է իրականացվել հայի ոչնչացման քաղաքականությունը: Թուրքերին եւ թյուրքական մյուս մարդանմաններին, այդ թվում՝ ադրբեջանցի կոչվածներին, իհարկե մեր տարածքներն են հետաքրքրել, որը փորձել են հայաջինջ քաղաքականությամբ իրականացնել: Այս թյուրքական քաղաքականությունը ձեռնտու է եղել ինչպես մեր հարեւաններին՝ վրացիներին ու պարսիկներին, այնպես էլ ժամանակաշրջանի հզոր երկրներին: Առաջին երկուսը ակնկալել են տիրել լրացուցիչ տարածքների՝ միաժամանակ սեփականացնելով արդեն զավթածը, դրանցից ոմանք ոչ բացահայտ աջակցել են թուրքերին, ոմանք էլ լռության են մատնել դաժան իրողությունը… Գերտերություներն էլ դեմ չեն եղել ազատվել մի արմատական ու խելացի ազգի ներկայությունից, որ պատմություն ունի եւ ընդդիմանալու կամք, քանզի բնածին ազգ է, որ գիտի նաեւ իր բնօրրան-հայրենիքի իմաստը… Փոխարենը կմնար թյուրքական շնագայլային մի տեսակ, որը բացի արհեստական՝ անպատմություն ու անհայրենիք լինելուց, նաեւ ոհմակային մեթոդներով կառավարվելու հնարավորություն էր ընձեռում… Իսկ տարածաշրջանին տիրելու համար այս տեսակը ամենահարմարն էր եւ… լռեցին նաեւ աշխարհին բարոյականության ու մարդասիրության դասեր տվող Արեւմուտքն ու Ռուսաստանը եւս: Եվրոպացիներին անհրաժեշտ էր 1-ին աշխարհամարտից հետո Մերձավոր Արեւելքի նավթա-գազային պաշարները կրել իրենց աշխարհամաս, ինչը իրագործելի կլիներ Բաղդադ-Բեռլին երկաթուղու կառուցմամբ… Իսկ այդ երկաթուղին կառուցվեց ավելի քան 3,5 մլն. հայերի արյան գնով: Երբ նշեցի, որ 1915-ից առաջ է սկսել Հայոց Մեծ Եղեռնի ծրագիրը, ապա նույն նպատակներով, նաեւ 1915-ից հետո է շարունակվել ցեղասպանությունը Արեւմտյան Հայաստանում, որն իրականացվել է նաեւ Արեւելյան Հայաստանում: Իզուր չէ, որ այսօր նշվում է 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության ձեւակերպումը:

- Փաստորեն, Ձեր նշած հիմքերը մեր տարածքների զավթումից բացի, քաղաքական ու տնտեսական շահերն են ոմանց, ինչպես նաեւ տեղաբնիկ հայերից հիմնովին ազատվելու եւ հետագա պահանջատիրական ընդվզումներից խուսափելու հարցե՞րն էին:

– Այդպես էլ կարելի է ասել, ինչին հավելեմ նաեւ ռազմա-քաղաքական այն նշանակությունը, որն ունի այս տարածաշրջանը: Այստեղ խաչվում են Եվրոպա-Ասիա-Աֆրիկա տանող ճանապարհներն ու տնտեսական ուղիները եւ նավթա-գազային ու այլ օգտակար հանածոների շտեմարան լինելուց բացի, տարածաշրջանը նաեւ համաշխարհային մի խաչմերուկ է, որտեղ սկիզբ են առնում աշխարհի բոլոր վերաբաժանումները: Այդպես եղել է նախկինում, այսօր էլ է այդպես, վաղն էլ է լինելու դեռեւս: Հավելեմ մի բան էլ, որ բացի նշյալ հիմքերից, որոնք հենված էին Հայոց ցեղասպանության իրականացման վրա, նաեւ կա համաշխարհային մեկ այլ հիմք-երեւույթ: Դա աշխարհի հնագույնը լինելու եւ այդ «իրավունքով» աշխարհին տիրելու հանգամանքն է: Բազմիցս նշել եմ, աշխարհի հին բնածին ազգերի բնատուր հավատները փոխարինվել են ապազգային կրոններով ու գաղափարներով, սակայն ոչ մի հնագույն երկրում ազգային հավատներն ու մշակույթը, հուշարձաններն ու պատմությունը այնպես չի ոչնչացվել՝ ինչպես հայերինը: Այսօր Հունաստանում, Իրանում, Եգիպտոսում, թե Հնդկաստանում, Չինաստանում կամ Իսրայելում… մնացել են եւ ազգային հավատի գրքերն ու քրմական մատյանները, եւ պատմա-հավատամքային հուշարձաններն ու ծիսական արարողակարգերը եւ այլն, բոլոր այս ազգերի մոտ ցայսօր հիշատակվում են իրենց Աստվածները, միջազգային ասպարեզում օրինակներ են բերվում բոլոր այս երկրներում ապրող ազգերի Աստվածներից, բացի Հայ Աստվածներից: Այս թեման փակ է վաղուց, կարծես չեն էլ եղել Հայ Աստվածներ: Միջազգային մշակութային դրսեւորումներում նույնպես այդպես է, անգամ հին ժամանակների մասին պատմող շարժանկարներում կարելի է հանդիպել հույն, հնդիկ, չինացի, եգիպտացի, պարսիկ կամ հրեա Աստվածների, իսկ հայկականի մասին ոչ մի խոսք: Նույնիսկ արհեստածին, երբեւէ չգոյ աստվածների մասին կան հուշապատումներ… Եթե սրան հավելենք նաեւ այն փաստը, որ Մերձավոր Արեւելքի ու Կովկասի արանքից «մաքրել» են Հայկական լեռնաշխարհ տարածաշրջանը, ապա հասկանալի կդառնա, որ մոլորակի հնագույն ազգա-մարդա-տեսակի՝ հայի մասին որեւէ հուշ անգամ չպիտի թողնվեր… Իսկ հուդա-քրիստոնեական սպանդը 301-ից փորձում է ավարտին հասցնել սույն ցնորամտությունը… Պարզապես հայի ծինաբանական-գենետիկ կորողություններին ծանոթ չեն այս բոլորը, բայց շուտով կհամոզվեն դրանում:

- Այդ ինչպե՞ս:   Շարունակել կարդալ

Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (4-րդ մաս) – Հունական Աստվածներ՝ Օլիմպոսի Աստվածներ – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Սկիզբը՝ թիվ 9-11-ում

http://www.hayary.org/wph/?p=4752  – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Հնդկական Աստվածներ – (3-րդ մաս) – Հունական Աստվածներ.- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

- http://www.hayary.org/wph/?p=4738Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (2-րդ մաս) – Հնդկական Աստվածներ… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

- http://www.hayary.org/wph/?p=4721Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (1-ին մաս) – Հնդկական Աստվածներ… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4708 - Լուսանցք» թիվ 2-8 (348-354), 2015թ.) – հոդվածն ամբողջական). Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու  արհեստածին հավատալիքների սահմանագծին (Արմեն ԱվետիսյանՀայ Արիական Միաբանության առաջնորդ). Հայ Աստվածները - Հայկական  Աստվածային Համակարգ` 1. Հայր Արա -Հայր (Գերագույն) Աստված, Աստվածահայր: 2. Մայր Անահիտ -մայրության եւ պտղաբերումի Աստվածուհի, Աստվածամայր: 3. Վահագն -ռազմի ու զորության Աստված: 4. Աստղիկ -սիրո (նաեւ գեղեցկությանԱստվածուհի: 5. Միհր -արդարադատության Աստված: 6. Նանե – ողջախոհության Աստվածուհի: 7. Տիր – իմաստնության (դպրության ու գիտությանԱստված: 8.Վանատուր -հյուրընկալության եւ հյուրասիրության (օջախիԱստված

Ափրոդիտեն գեղեցկության ու սիրո դիցուհին է:

Աթենասը (Աթենքը) իմաստության, ճարտարության եւ արհեստների դիցուհին է:

Արտեմիսը Լուսնի դիցուհին էր, բույսերի ու կենդանիների հովանավորը:

Դեմետրան մայր հողի ու պտղաբերության դիցուհին է:

Հեփեստոսը կրակի, դարբնության եւ ճարտարության դիցն է:

Հերմեսը Զեւսի բանբերն է: Նախապես հոտերի եւ հովիվների, ապա նաեւ ճանապարհների ու առեւտրականների պահապանն է:

Արեսը ռազմի դիցն է:

Դիոնիսոսը պտղաբերության, խաղողի որթի, գինու եւ զվարճանքի դիցն էր: Հովանավորում է թատրոնը:

Պոսեյդոնը գետերի, լճերի, ծովերի եւ օվկիանոսների տիրակալն էր, նավագնացների հովանավորը:

Բացի օլիմպիական ընտանիքի աստվածներից՝ կային բազմաթիվ ոգիներ, հերոսներ, որոնց հույները նույնպես պաշտում էին:

Օլիմպոսի Աստվածներ (բացի 12-ից՝ նաեւ այլ օլիմպիականներ)  
Շարունակել կարդալ

Կենդանաբանական այգին է՛լ չի խեղճացնի – Լավ կլինի վերակառուցումից հետո վանդակներն իսկապես ազատավանդակներ լինեն… Նրա բաժին անաղարտությունը – Շատերին անհայտ երգչուհի-երգահանը… Տետրի ու գրչի փոխարեն՝ պլանշե՞տ…

Կենդանաբանական այգին է՛լ չի խեղճացնի

1940-ականներից հետո՝ առաջին լայնածավալ վերակառուցումը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ապրիլի 8-ին աշխատանքային շրջայցի շրջանակում ծանոթացել է կենդանաբանական այգում համայնքային բյուջեի միջոցներով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին: Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հարկ է նշել, որ դեռ 1940-ական թվականներին մայրաքաղաքում հիմնված Կենդանաբանական այգում առաջին անգամ են իրականացվում վերակառուցման լայնածավալ աշխատանքներ: Տարոն Մարգարյանը այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի ուղեկցությամբ նախ այցելել է կառուցվող կենդանաբուժական նոր կլինիկա, որն ինչպես նշել են պատասխանատուները, անհրաժեշտություն էր այգու համար:

Տնօրենը նշել է, որ վերակառուցումից հետո Կենդանաբանական այգին բոլորովին նոր ու ժամանակակից տեսքով եւ հարմարավետ պայմաններով այցելուներին կներկայանա: Այգու բարձրադիր թռչնարան-աշտարակը, որը վերակառուցումից հետո կդառնա կենդանաբանական այգու նոր անցակետը, կունենա տոմսարկղեր եւ տեղեկատվական կենտրոն: Փոքրիկ այցելուների համար տարածքում կկառուցվի նոր խաղահրապարակ, որն ապահովված կլինի նաեւ հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար նախատեսված ճոճանակներով: Ծրագրով ավարտին կհասցվի նաեւ խոշոր կատվազգիների համար միջազգային չափորոշիչներին համապատասխան նոր ազատավանդակի կառուցումն ու հարակից տարածքի բարեկարգումը, իսկ կապիկների որոշ տեսակների համար կկառուցվի նոր կղզյակ: Նշվել է նաեւ, որ զուգահեռ աշխատանքներ են տարվում այգու տարածքի կանաչապատման, անտառային գոտու, ջրային ավազանների ավելացման ու արտաքին լուսավորության եւ ընդհանուր էլեկտրական սնուցման մալուխների արդիականացման ուղղությամբ:

Ռուբեն Խաչատրյանն ընդգծել է, որ Երեւանի քաղաքապետարանի հատկացրած միջոցների շնորհիվ այգին արդեն հնարավորություն ունի իրականացնելու տարբեր հրատապ ծրագրեր: Այգու արդիականացումը լինելու է շարունակական, եւ առաջիկա տարիներին մյուս ազատավանդակները եւս կհամապատասխանեցվեն միջազգային չափորոշիչներին:

Փոքրիկիս հետ տարեկան գոնե 3 անգամ այցելում եմ Կենդանաբանական այգի: Բայց ես այստեղ ինձ երբեք լավ չեմ զգում. այգին մի տեսակ խեղճացնում էր ինձ: Գուցե նրանից էր, որ անգղին ոչ մի կերպ չէին պատկերացնում ցածր առաստաղ ունեցող վանդակում, կամ՝ առյուծին մի վանդակում, որտեղ ինքն անկարող էր թռիչքներ անել:   Շարունակել կարդալ

Հայ արիները նշեցին ավանդական Զատիկը՝ Աստվածամայր Անահիտի Հրաշագործության տոնը – Շնորհավո՛ր տոնդ հայուհի՝ հայ մայր, կին, քույր եւ դուստր…

Հայ արիները եւ հեթանոս ազգայնականների համախմբումն այս տարի Հայոց ավանդական Զատիկը նշեցին 2 միջոցառումներով՝ ապրիլի 5-ին եւ 7-ին:

Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները առաջին միջոցառումն անցկացրին Մեծամորի տարածքում (Մեծամոր – Մեծ Մոր – Աստվածամոր – Մայր Անահիտի), որտեղ արիադավան խորհրդապաշտական ու ծիսական արարողությամբ նշեցին Զատիկը, որ նշվում է նաեւ որպես Աստվածամայր Անահիտի Հրաշագործության տոն: Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի քրմերն ու քրմի թեկնածուները կատարեցին Հայ Աստվածամորն ուղղված արարողություն եւ փառաբանեցին Մայր Անահիտին, Ով իր Աստվածային գործառույթով ապահովում է բնության գունագեղությունն ու ծաղկունքը:

Մայր Անահիտը նաեւ բերքատվության եւ ամենայն բերրիության, պտղաբերության եւ մայրանալու Աստվածուհին է, եւ հայ արիականներն ու ազգայնականները Հայոց Աստվածամորը դիմեցին՝ բազմազավակ ու բարգավաճ ընտանիքներ ունենալու մեծ ակնկալությամբ, ազգը հայոց բազմացնելու եւ զորացնելու սրբազան պատասխանատվությամբ
Շարունակել կարդալ

Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Հնդկական Աստվածներ – (3-րդ մաս) – Հունական Աստվածներ.- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Հնդկական Աստվածներ

Սկիզբը՝ թիվ 9-10-ում

http://www.hayary.org/wph/?p=4738Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (2-րդ մաս) – Հնդկական Աստվածներ… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4721Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (1-ին մաս) – Հնդկական Աստվածներ… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4708 - (ամբողջական հոդվածը («Լուսանցք» թիվ 2-8 (348-354), 2015թ.)) – Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ).- Հայ Աստվածները  -Հայկական Աստվածային Համակարգ՝  1. Հայր Արա - Հայր (Գերագույն) Աստված, Աստվածահայր: 2. Մայր Անահիտ – մայրության եւ պտղաբերումի Աստվածուհի, Աստվածամայր: 3. Վահագն – ռազմի ուզորության Աստված: 4. Աստղիկ – սիրո (եւ գեղեցկության) Աստվածուհի: 5. Միհր – արդարադատության Աստված: 6. Նանե – ողջախոհության Աստվածուհի: 7. Տիր – իմաստնության (դպրության ու գիտությանԱստված: 8. Վանատուր – հյուրընկալության եւ հյուրասիրության (օջախիԱստված

Պրանա (Կաղապար, Lang-sa, prana IAST), սանկսկրիտերեն բառ է, նշանակում է ներշնչում, շնչառություն, կյանք, կենսագործունեություն, քամի, էներգիա, ուժ։ Հոգնակի թվով (պրանաներ) այս տերմինը կիրառվում է մարդու՝ կենսականորեն կարեւոր էներգետիկ կենտրոնների, դրանցով էներգետիկ հոսքերի ու այդ հոսքերի՝ մարդու վրա ունեցած ազդեցությունների մասին խոսելիս։

Անվան ստուգաբանությամբ այս բառի հիմքում երկու սանսկրիտերեն բառեր են. «Պրանա»՝ կենսաուժ կամ կենսատեւ ուժ, մասնավորապես շնչառությունը, եւ «այամա»՝ արտամղում, դուրս բերում (սակայն կա թարգմանության եւ այլ տարբերակ, «յամ» բառի, որ նշանակում է՝ սանձում, կառավարում։ Հաճախ Պրանայամա բառը հենց այսպես է թարգմանվում սանսկրիտից, ինչը մինչեւ այժմ բանավեճերի առիթ է թարգմանիչների շրջանում։ Հարկ է նշել, որ Պրանայամայի ընթացքում հավասարապես կարեւոր են թե օդի / պրանայի արտամղումը, թե ներմղումը, թե դադարները արտամղումից ու ներմղումից հետո, ուստի իմաստային առումով առավել հարմար է հենց թարգմանության երկրորդ տարբերակը։

Եթե կարճ պատմական ակնարկ անենք, ապա Պրանայամայի ակունքները հինավուրց Բհարատում են, այսինքն՝ Հնդկաստանում, ուր հազարամյակներ առաջ ծնունդ է առել ու զարգանալով մինչեւ մեր օրերը հասել Յոգա գիտությունը (որ Հայաստանից է տարածվել Հոգի-Յոգի(հին հայերենով)-Յոգա՝ Հոգու գիտություն)։ Պրանայաման Յոգայի 8 հիմնական փուլերից մեկն է՝ 4-րդը։ Պրանայամայի ուսանումն ու տիրապետումը բարդ եւ համակարգված գործընթաց է ու ենթադրում է հմուտ եւ փորձառու մասնագետի առկայություն, այլապես կարող է օգուտի փոխարեն վնաս հասցնել կիրարկողին։ Պրանայաման չի կարելի շփոթել այժմ մոդայիկ դարձած շնչառական մարմնամարզության զանազան տեսակների հետ, քանի որ դրանցում գերակայող դինամիկ վարժություններն անհամեմատ մեղմացնում, թուլացնում են մարդու շնչառական եւ այլ համակարգերի փոխշաղկապված ակտիվացումը, եւ հետեւաբար, չեն կարող բերել այն էական ազդեցությանը, որին կարող է բերել հմուտ վարպետի ուղեկցմամբ կատարված Պրանայաման։ Պրանայամայի մասին հիշատակումներ կան բազմաթիվ հինդուիստական ձեռագրերում, սակայն ամենից հեղինակավոր հիմնաղբյուր է հանդիսանում Պատանջալի Իմաստունի (մ.թ.ա. մոտ 2-րդ դարի կեսեր) հեղինակած «Յոգա Սուտրա» աշխատությունը, որում ասացվածքների ոճով գրի են առնված Յոգայի մասին հազարամյակներով բերնեբերան փոխանցված գիտելիքները, որոնց հիմնաղբյուրն են համարվում Չորս Վեդաները։    Շարունակել կարդալ

Հայ արիները կնշեն ավանդական Զատիկը՝ Աստվածամայր Անահիտի Հրաշագործության տոնը… Շնորհավո՛ր տոնդ հայուհի՝ հայ մայր, կին, քույր եւ դուստր… www.hayary.org-ը եւ «Լուսանցք» շաբաթաթերթը՝ հայ ազգայնականության եւ ազգային հավատի դիրքերից…

Հայ արիները կնշեն ավանդական Զատիկը՝ Աստվածամայր Անահիտի Հրաշագործության տոնը

Ըստ Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոնի հաղորդագրության, այս տարի ապրիլի 5-ին է նախատեսված ավանդական Զատիկի տոնը:

Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները Մեծամորի տարածքում (Մեծամոր – Մեծ Մոր – Աստվածամոր – Մայր Անահիտի) կնշեն Զատիկը, որ նշվում է նաեւ որպես Աստվածամայր Անահիտի Հրաշագործության տոն:

Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի քրմերն ու քրմի թեկնածուները կկատարեն ծիսական արարողություն եւ կփառաբանեն Մայր Անահիտին, Ով իր Աստվածային գործառույթով ապահովում է բնության գունագեղությունն ու ծաղկունքը:

Մայր Անահիտը նաեւ բերքատվության եւ ամենայն բերրիության, պտղաբերության եւ մայրանալու Աստվածուհին է, եւ հայ արիականներն ու ազգայնականները Աստվածամորը կդիմեն՝ բազմազավակ ու բարգավաճ ընտանիքներ ունենալու մեծ ակնկալությամբ:

Հայ արիականներն ու ազգայնականները ծիսական արարողությունից եւ կրակի վրայով, երազանքներ պահած, թռչելուց հետո, գույնզգույն ներկված ձվերով ձվախաղ կկազմակերպեն, որը կավարտվի ազգային երգ ու պարով, գինեձոներով, ծիսական փառաբանումներով՝ վասն եւ ի փառս Հայ Աստվածների եւ Տիեզերքի Արարչի: Վասն ազգի բարգավաճման եւ ծաղկունքի:

Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը շնորհավորում են նաեւ Հայաստանի ասորական համայնքին՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ:   

Այս տոնն ասորիների համար Նոր տարվա տոն է, շնորհավորանքները նաեւ ամանորյա են: Հաբ-Նիսանը սիրո, բերկրանքի ու պտղաբերության տոն է, որը խորհրդանշում է նաեւ բնության վերածնունդը:

Շնորհավո՛ր տոնդ հայուհի՝ հայ մայր, կին, քույր եւ դուստր    Շարունակել կարդալ

Նիցշեն եւ Հայաստանը (2-րդ մաս) – Հայկական լեռնաշխարհը դիտել են որպես Մեծ ջրհեղեղից՝ ջրից դուրս մնացած կղզի, աշխարհի կենտրոն, արեւի ու անմահության երկիր, Աստվածային կացարան՝ որտեղ անմահության ծառն է գտնվում… ուր Արարչի ընտրյալներն են ապրում…

Սկիզբը՝ թիվ 10-ում

http://www.hayary.org/wph/?p=4731 – Նիցշեն եւ Հայաստանը (1-ին մաս) – Նիցշե երեւույթը խորախորհուրդ է՝ երբեմն գաղտնագրության աստիճանի բարուրված ու զգեստավորված – Քուրմ Մանուկ (Հայ Արիական Միաբանություն)… Քրմի սիրո ուխտ՝ Գառնո տաճարում…

Ինչպես արդեն գիտենք, Նիցշեի մարգարեի համար երկրի միակ սրբազան վայրը իր «հայրերի ու մայրերի երկիրն» է: Դժվար չէ, հետեւաբար, կռահել, որ նա իր՝ աշխարհն իսկությամբ տեսանող երազում հայտնվել է ոչ այլ տեղ, քան իր նախնյաց երկրում, որն այս անգամ նրան հայտնվել է իր ժայռեղեն պատկերով:

– Այդ «ժայռի» խորհուրդն ու տեղը Զրադաշտը ավելի է որոշակիացնում «Յոթ կնիքները» (Կամ՝ Ամեն-ի եւ Այո-ի երգը)» դրվագում ներկայացված իր մեկ այլ ոգետեսիլքում, որն ասում է այն մասին, որ այն նրանում առաջացել է ոչ որպես զուտ երեւակայական կամ պատահական պատկեր, այլ խորհրդալից ինչ-որ բան. «Ես գուշակ եմ եւ լցված այն ոգով կանխագուշակ, որը շրջում է զույգ ծովերի միջեւ ձգվող բարձր լեռնաթմբին,- շրջում անցյալի ու գալիքի միջեւ, որպես ծանրածանր մի ամպ,- թշնամի հեղձուկ հարթավայրերին եւ այն ամենին, ինչը հոգնած է եւ ոչ մեռել կարող է, ոչ էլ ապրել մռայլ ծոցում պատրաստ կայծակին եւ փրկարար լույսի ճառագայթին, կայծակներով հղի, որ Այո՜ են ասում, Այո՜ են ծիծաղում, կայծակնային կանխագուշակ ճառագայթներին պատրաստ,- սակայն երանելի՜ է նա, ով այդպես է հղի. եւ արդարեւ, երկար պետք է կախվի լերանց վրա, հանց ծանր որոտ, ով մի օր պետք է վառի լո՜ւյսը գալիքի – Օ, ինչպե՞ս հավերժությունը ես տենչում եւ մատանիների մատանի՜ն հարսանեկան,- մատանին վերադարձի: Երբեք դեռ չեմ գտել ես այն կինը, ումից զավակներ ուզենայի,- եթե ոչ կինն այս, ում ես սիրում եմ. զի ես սիրում եմ քեզ, օ, հավերժություն»20:

– Մենք դեռ կանդրադառնանք «Յոթ կնիքները (Կամ. Ամեն-ի եւ Այո-ի երգը)»-ի հաջորդ հատվածներին, որոնցում երգի՝ որպես գուշակ հանդես բերվող Զրադաշտը հիշում է իր՝ «երբեւէ» ապրած աստվածամարդկային կյանքի դրվագները. այստեղ բերված հատվածի առանձին մասերի վրա մեր ուշադրությունը կենտրոնացնենք: – Պարզվում է, կանխագուշակ՝ գալիքն ու անցյալը տեսանող ոգով լցված գուշակ Զրադաշտը հեռաթափանցողական իր տեսիլքում շրջում է երկու ծովերի միջեւ գտնվող բարձր լեռների թմբին կամ, այլ կերպ ասած, լեռնաշխարհում: Հենց այդ՝ կարծես աստվածավայր, կարծես իդեալական դիտակետ տեղանքից է նրա ոգին ազատորեն «շրջում անցյալի ու գալիքի միջեւ», շրջում՝ «որպես ծանրածանր մի ամպ», պատրաստ շամփրելու այն ամենը, ինչը հարթավայրային է, այն ամենը, ինչը վտիտ է ու մեռելային, պատրաստ՝ միաժամանակ լինելու կայծակ ու Այո ասող, Այո ծիծաղող «փրկարար լույսի ճառագայթ»: Նիցշեի Զրադաշտը երանելի է համարում նրան, ով «լերանց վրա» շրջող կանխագուշակ ոգով՝ «ծանրածանր մի ամպ»-ով է հղի, որը դեռ «երկար պետք է կախվի լերանց վրա», որ մի օր «վառի լո՜ւյսը գալիքի»: Իմաստասերի հոգեզավակը, փաստորեն, «լերանց» հետ է կապում իր հավերժությունը, իր սկզբին վերադարձը, որը նրա ոգետեսիլքում հայտնվում է հարսանեկան  մատանիների մատանու՝ վերադարձի  մատանու կամ սիրելի կնոջ՝ միայն ումից կցանկանար զավակներ, հավերժի՜ զավակներ, ունենալ, տեսքով:    Շարունակել կարդալ

Կարդալու արվեստն ու արհեստը – Ով՝ ինչի համար է գիրքը ձեռքն առնում եւ ի՞նչ է նշանակում «Գիրք կարդալը նորաձեւ է» իմաստազուրկ գովազդը… Ջինսից էլ նորաձեւ – Շորի գույնի գրքով զբոսնող աղջիկները…

Կարդալու արվեստն ու արհեստը – Ով՝ ինչի համար է գիրքը ձեռքն առնում

Մարդիկ մտածում են, որ երիտասարդները քիչ կամ ընդհանրապես չեն կարդում: Բայց այսօր նորաձեւ է նաեւ քննարկելը, թե՝ գիրք կարդալը նորաձեւ է դառնում: Նույնիսկ գիրք նվիրելու օր ունենք՝ փետրվարի 19-ը: «Նվիրելուց» առաջ փորձեցի պարզել, թե ո՞վ եւ ի՞նչ է կարդում:

«էտքան կարեւոր չի՝ ինչ ժանրի, այլ թե ինչքան հետաքրքիր գիրք ես կարդում: Ես հաստ գրքեր եմ սիրում, որ ուշ վերջացնեմ: Օրինակ՝ գիշերներ չեմ քնել «Աննա Կարենինա»-ի օրոք: Սկսեցի Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգությունը» ու զգացի, որ հանդիպել եմ իմ սիրելի գրողին: Ամեն էջից հետո չեմ հարցնում՝ ինչ վերցրեցի, էտ հետագայում ա երեւում, երբ հրաշալի սխալները անում ու ճիշտն եմ սովորում»,- ասում է Խ. Աբովյանի անվան մանկավարժական պետական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ուսանողուհի Տաթեւը:

Տաթեւի էջանիշը (2 տարի արտադրությունից դուրս մնացած, արդեն չսպասված, բայց մամայի որոնման արդյունքում գտնված նվերը) դեռ «Վեսլի Ջեքսոնի արկածները» գրքում է: Ապագա լրագրողը 8 թերթանոց ցանկ ունի, որի հետեւից չի հասցնում հասնել: Անգամ տրոլեյբուսում պապիկներն են առաջարկներ անում, օրինակ՝ Ջեկ Լոնդոնի «Զսպաշապիկը», որը դեռ առաջարկ է մնացել: Ստիպված միանգամից մի քանի գիրք է թերթում: Հիմա զուգահեռ Պոզների  «Նպատակը վարում է կյանքը» հոգեբանական ուղեցույցն է կարդում՝ ճիշտ ապրելու մասին, բայց ծիծաղելով ասում է, որ էն հարաբերական ճշտի մասին էլ չի մոռանում: Հաջորդը կկարդա՝ «Ջոնթն Լիվինգսթոն անունով ճայը», «Ավազուտների կինը», «Թախիծը»:

«Ես խորհուրդ եմ տալիս կարդալ «Մարդկային կատակերգությունը», «Անասնաֆերման» եւ «Փոքրիկ իշխանը», չէ՝ «Փոքրիկ իշխանը», հետո՝ «Անասնաֆերման»: Թշնամուս կառաջարկեմ Հեմինգուեյի՝ «Երբ ծագում է արեւը», որովհետեւ արտաքինից հաստ չի, բայց «արեւը տենց էլ չծագեց»: Կարճ ասած՝ էս գործը թշմանուս պես չսիրեցի՝ ո՛չ պատում կար, ո՛չ հերոսներ: Ավելի լուրջ՝ մտածում եմ, որ ես չեմ հասկացել: Թող կարդա պոեզիա, որովհետեւ ես դրա մեջ պատմություն չեմ տեսնում, կամ թող ոչինչ չկարդա, այ դրան է արժանի»,- ծիծաղելով ավելացնում է Տաթեւը:

Ռեալ ու անմիջական սյուժեների սիրահար Տաթեւը նույնիսկ ուզեցել է իր ընկերուհու մասին գրել, բայց համարձակ հերոսուհու պատմությունը չկա, որովհետեւ իր համարձակությունը չի բավարարել:

72 տարեկան տատիկը, ով Հարավ-արեւմտյան թաղամասի իմ բակից է, ոգեւորված պատմում է, որ «Տրիստան եւ Իզոլդա»-ն 2 ժամում է վերջացրել, հիմա երիտասարդները ամենաքիչը 2 ժամ են համակարգչից հեռու լինում. «Պետք է հայրենասիրական գրքեր կարդալ, ասենք՝ «Մուսա լեռան 40 օրը», որ դադարեն միայն իրենց սիրել»:    Շարունակել կարդալ

Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (2-րդ մաս) – Հնդկական Աստվածներ… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Հնդկական Աստվածներ

Սկիզբը՝ թիվ 9-ում

http://www.hayary.org/wph/?p=4721Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (1-ին մաս) – Հնդկական Աստվածներ… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4708Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (ամբողջական հոդվածը) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ  (ամբողջական հոդված) – …Հայ Աստվածները – Հայոց Աստվածային Համակարգ.- 1. Հայր Արա – Հայր (Գերագույն) Աստված, Աստվածահայր: 2. Մայր Անահիտ – մայրության եւ պտղաբերումի Աստվածուհի, Աստվածամայր: 3. Վահագն – ռազմի ու զորության Աստված: 4. Աստղիկ – սիրո (նաեւ գեղեցկության) Աստվածուհի: 5. Միհր – արդարադատության Աստված: 6. Նանե – ողջախոհության Աստվածուհի: 7. Տիր – իմաստնության (դպրության ու գիտության) Աստված: 8. Վանատուր – հյուրընկալության եւ հյուրասիրության (օջախի) Աստված

Ի դեպ, տեսակետ կա, որ հայկական ՎԱՀԱԳՆ-ի պես հնդիկներն իրենց ուժի եւ զորքերի Աստծուն անվանում են ԱԳՆԻ, բայց միայն Երկրի վրա՝ շփոթություն առաջացնելու նպատակով: Հնդարիականությունից մշտապես օգտվող ռուսներն էլ ունեն ԱԳՈՆՅ (ԿՐԱԿ) անունը: Միայն հնդկական անվանափոխությունները չեն, որ վաղուց շփոթ են ստեղծել Աստվածների «սեփականացման» հարցում: Տեսակետ կա նաեւ, որ Վահագն անունն առաջացել է սանսկրիտ (իսկ այս հնագույն լեզուն միայն հայերեն է կարդացվում) «վահ» (բերող) կամ «վհա» (բոց, աստղ) եւ «ագնի» (կրակ) բառերից, հետո են սկսել նույնացնել հնդիրանական Վերեթրագնա, Վայու, Վաե վեհ աստվածությունների անուններին։ Փորձեր են արվել նաեւ՝ Վահագնի անունը «առաջացնել» հին հնդեվրոպական «Բահագին» (Աստված) գաղափարանուններից՝ «բ» հնչյունը «վե»–ի փոխվելու սովորական օրինաչափությամբ։ Դա արել են, քանի որ Վահագնը անձնավորել է դիցաբանական հար եւ նույն գաղափարը, փառաբանվել նույն մակդիրներով: Եվ հետեւություն է արվում, թե վերջինիս հեթանոս հայերն անվանել են Բահագին կամ Վահագին՝ նրա գաղափարանունը վերածելով հատուկ անվան։ Նշվում է, թե Անանիա Շիրակացու գրի առած մի հինավուրց ավանդազրույցում Հայկի փոխարեն հայոց նախնի եւ սեմական Բել աստծու հակառակորդ է հիշատակվում Վահագնը

Սակայն, մեզ համար ակնհայտ է, որ այս բոլորը Հայ Աստվածների ՀԱՅԿԱԿԱՆ լինելը կասկածի տակ առնելու համար է արվում, ինչն այլեւս ապագա չունի: Հայ Աստվածների անունների նկատմամբ ոտնձգություններ արել են նաեւ հույները, պարսիկները եւ այլք, անգամ արհեստածին ազգերը, որ հայերից հետո տասնյակ հազարավոր տարիներ հետո են ինքնաստեղծվել… Ի դեպ, հնդկական Թաջ Մահալ դամբարանն այնպիսի բառակազմություն ունի, որի խորհուրդը՝ Թաջ (մեծ, բարձր) – ՄԱՀ (ոգի)- Ա(Ը)Ր (ուխտ), նույնանում է ՄԻՀՐ խորհրդին: ՄԻՀՐ (ՄՀԵՐ) – Ոգու Ուխտի, Հոգեւոր Ուխտի, Դաշինքի Խորհուրդ: Լեզվաբանորեն կազմված է՝ ՄԱՀ (ոգի) բառով եւ ԱՐ (ուխտ) արմատով՝ ՄԱՀ-ԱՐ՝ ՄԻՀ-ԸՐ՝ ՄԸՀ-ԷՐ: Արդեն ասել եմ, որ յուրաքանչյուր Աստվածային Համակարգում Աստվածների թիվը տարբեր է, որին որոշակի անդրադարձել եմ: Հայ Աստվածները 8-ն են, ունեն իրենց հստակ գործառույթները, որոնցով էլ պայմանավորված Նրանց Տիեզերական Զորությունն ու Առաքելությունը: Այսպես է բոլոր Աստվածների դեպքում: Մյուս 6 Աստվածային համակարգերի Աստվածների անուններին կամ թվաքանակին անդրադառնալը շատ դժվար կլինի, քանզի, ինչպես վերը նշեցի՝ անունների ճշմարտության հարցում ունեմ խիստ կասկածներ, ինչը նաեւ կասկածի տակ է առնում Նրանց թիվը նշելու հանգամանքը: Կանդրադառնամ մասնակի, հնարավորինս ամբողջացնելով այս կամ այն Աստվածային Համակարգի մասին պատկերացումը:

Հետաքրքրիր է, որ Հնդկական Աստվածներն ունեն բազում ձեռքեր, ոտքեր եւ մարմնի այլ մասեր: Տեսակետ կա, որ Նրանք այդկերպ հավասարակշռություն են պահպանում Երկրի վրա: Հաճախ այդ Աստվածները պատկերվում են բազում ձեռքերով, հատկապես չար ուժերի դեմ պայքարում: Դա նաեւ անհավանական ուժ է նշանակում եւ շատ գործեր միաժամանակ կատարելու ունակություն: Բայց կա նաեւ իմաստասիրական խնդիր՝ օրինակ՝ Շիվա Աստծո մի զույգ ձեռքը խորհրդանշում է հավասարակշռություն կյանքի եւ մահվան միջեւ, մյուս զույգը՝ պայքար բարու եւ չարի միջեւ, երրորդը՝ առարկայական (օբյեկտիվ) ու ենթակայական (սուբյեկտի) ճշմարտությունները, չորրորդը՝ աշխարհի ստեղծումն ու կործանումը: Շիվան ճակատին ունի նաեւ երրորդ աչք, որ խորհրդանշում է աստվածային իմաստություն, ներկան, անցյալն ու ապագան միաժամանակ տեսնելու ունակություն կամ Երկնքում, Երկրի վրա եւ դրա տակ տեղի ունեցող իրադարձությունները հսկելու կարողություն: Իսկ երեք գլուխները նրա բնավորության տարբեր կողմերն են. աստվածայնություն, անընկճելիություն ու հավիտենականություն:   Շարունակել կարդալ

Հայոց Ամանորի Վահագնականչը՝ Արեւելյան ու Արեւմտյան Հայաստան-ներ ում… Ավետիս՝ բոլոր արիական ազգերին – Շնորհավոր Ամանորը՝ բնական տարեփոխությունը եւ գարնան տոնը… Արեւի խավարումը տիեզերակա՛ն երեւույթ է… Երկնաքար է անցել Երկիր մոլորակի կողքով…

Հայոց Ամանորի Վահագնականչը՝ Արեւելյան ու Արեւմտյան Հայաստան-ներ ում

Մարտի 21-ին Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչները Հայոց Ամանորի օրը խմբերի բաժանված ծիսական արարողություն կատարեցին Արեւմտյան Հայաստանի Մշո գավառի Աստղկա բերդի տարածքում եւ Արեւելյան Հայաստանի Գեղամա լեռնաշղթայի Աստղոնք լեռան վրա: Յուրաքանչյուր վայրում ծեսն արեցին երեքական քրմեր: Այգաբացին Աստղկա բերդից տիեզերահաղորդ սրբազան ծեսը Աստղիկ Աստվածուհու սիրո ուժով ուղղորդվվեց դեպի Աստղոնք լեռը, որտեղ հայ արիները Վահագնականչով շարունակեցին հաղորդակցվել Տիեզերաազդակ Ծեսին՝ այն վերածելով Գարնանային տոնի՝ Ամանորի:

Աստղկա բերդից Աստղոնք լեռ. զուգահեռ սբազան ծեսը Աստղիկ Աստվածուհու սերը նոր ուժով կտա Վահագն Աստծուն՝ ի զորություն Ռազմի Աստծո եւ ի զորակցություն Հայոց աշխարհի, հատկապես՝ Հայ ռազմիկների: Ծեսն ամբողջ ընթացքում ուղղորդվեց վիշապազարդ գավերից գինըմպումով՝ ի նշան Վահագնի կողմից վիշապի հերթական սանձահարման, հնազանդեցման: Զուգահեռ նույն աստիճանի թեքումով բարձրացվեցին թրերը՝ ի անխախտ պաշտպանություն Հայոց երկրի:

Հայ արի քրմերը ծեսով Ռազմի Աստծո զորությունը հղեցին ներկայիս Հայաստանի սահմաններում հայկական դիրքերը անառիկ պահող զինվորին՝ Վահագն Աստծուց խնդրելով զինվորի համար մտքի ու բազկի համադրելի զորությունը: Հատուկ ծես արվեց նաեւ մարտական գործողություններում նահատակված եւ մասնակից հայորդիների համար:

Այսպես Հայարիական Ամանորը տոնեցին յուրահատուկ ծեսով եւ հայրենատիրության ու ազգահավաքի կանչով: Աստղոնքի գագաթին (3470 մ) զարդարվեց  (ծառզարդար) լեռ բարձրացրած տոնական ծառը՝ տոնածառը եւ փառաբանվեցին Տիեզերքի Արարիչն ու Հայ Աստվածները: Հենց այդ օրը (Բ)Արի Վահագնի եւ Չարի Վիշապի ահեղ մարտի հուր-բոցերի ներքո՝ հայ արիների ծիսական աջակցությամբ Հայկական լեռնաշխարհում իր իրավունքները հաստատեց Գարունը՝ Նոր Տարին՝ Բնության Նոր Կյանքը…

Հուր Վահագնը (դրական) էներգիայի (լիցքերի) խորհուրդն է Տիեզերքում, իսկ Երկրի վրա՝ հայ արիների զորության եւ ուժի հովանավորը: Գարուն է բերում Վահագնը աշխարհին՝ շարունակելով Տիեզերական Գարնան արձագանքները Հայ Տեսակի առաքելության վերաիմաստավորման ճանապարհին:   Շարունակել կարդալ