Խորագրերի պահոցը. Արվեստ

Արվեստ բաժնում մտեք «Հայկական Երաժշտություն» ենթաբաժինը:

Թորգոմ-Լանթա-Ատլանտ – Ինչու դադարեցին ուսումնասիրությունները Քարահունջում… Սյունիքը կարելի է համարել Մեծ Ատլանտիդայից մնացած մի փոքր կղզի, իսկ Անտլանտիդան եղել է ավելի մեծ, քան Լիբիան ու Ասիան միասին վերցրած…

Արաբական ավանդության համաձայն` Նոյի որդի Յաֆիսից (Հաբեթ) ծնվեց Ամվարը, ապա նրա թոռ Լանթան (Թորգոմ), որի որդին էր Արմինին (հայերի նախնին):

Որպես պատմական դեմք՝ Թորգոմի մասին շատ քիչ բան է հայտնի.միայն գիտենք, որ Զվանշեր պատմիչի մոտ պահպանված ավանդազրույցի համաձայն՝ Կովկասի լեռնաշղթայի Պոնտոս (Սև) և Կասպից ծովերի միջև գտնվող երկիրը Հայկին ժառանգել է հայրը՝ Մասյաց և Արագած լեռների միջնատարածքում բնակվող Թորգոմը: Երկիրը կոչվել է Թորգոմա տուն:

Ինչու՞ են արաբ մատենագիրները Թորգոմին անվանել Լանթա և ի՞նչ սկզբնաղբյուրից են օգտվել  անհայտ է: Մի բան պարզ է . Լանթա անվան ծագումը պետք է փնտրել հայերենում և հայկական ավանդությունում:

«Սասնա ծռեր» էպոսում հիշատակվում է Թորգոմի միայն անունը: «Մհեր և Դավիթ»  պատում.

Ու լուսմտին Դավիթ ելավ գնաց Մարատուկի սար

Ու չոգավ Տիրամոր Սուրբ տաճարի առաջ

Ու աղաչից, ուար բարեխոսե Աստծուն

Ուար կոտրե զանորեն թագավոր.

Ու զըր թեվեր լենցուց դեպ երկինք ու ասեց.

-Ո՛վ Թորգոմի, Արամի ու մըր պապերի Աստված

Տու՛ր իմ մանուկ թեվերուն զորուտեն,

Ուար կառնամ կոտրըմ զքու սուրբ կրոն նաեարնին.

Ուար դրած ան մեզ ուրանց մտքին

Գուրորին ուար քանվան մկրտվող ժողովրդվուն

Եվ բղծին զքու Սուրբ Տաճարին:

«Սասնա ծռեր» էպոսի մեկ այլ պատումում հիշատակվում է Լանթային համապատասխանող թագավորի անունը:

Հոր պատում.

«Խաթուն ասաց.-Հեյրան, ասեմ քեզիկ՝

Լանդբաբ թաքավեր էկած է Փեռա գեղ»:

(էջ 347, տող 780)

Որդու պատում.

«Ասաց.-Վալլահ, Լանդբա թագավոր էկել

Չիմ գինա քանի խազար Զորավին Չիման թափա»:

(էջ 382, տող 950)

Շարունակել կարդալ

Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (3-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ… Տիեզերքի մոդելավորման համակարգ են ստեղծել…

Սկիզբը՝ թիվ 2-3-ում

http://www.hayary.org/wph/?p=4611Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (1-ին մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4625Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (2-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Խորհուրդ Ապրումի

Պտտվում է դեռ անիվը Երկրի,

Դեռ չի ծիծաղում դահիճ սատանան,

Բայց մոտենում է պահը վախճանի,

Մարդկանց մտքերից՝ անմիտ ու դաժան:

Օ՜, մոլորյա՛լ մարդ, դու Բնության դեմ

Փորձում ես տանել քո հաղթանա՞կը.

Փառաբանելու քո դե՞մքը անդեմ,

Տե՛ս՝ մահաբեր է քո ախորժա՛կը:

Եվ եթե նույնիսկ կարողանաս դու

Հաղթել կատարյալ Բնությանն անհաղթ,

Կտեսնես մա՛հդ սարսափազդու

Եվ կանիծե՛ս քեզ հենց նույն ակնթարթ:

Շրջի՛ր, ո՜վ դու մա՛րդ, դեմքդ դեպի վե՛ր,

Թափանցի՛ր Արարչաստեղծ Տիեզերքի մեջ,

Կորած իմաստությունդ այնտեղից հետ բեր,

Որ հարատեւես ճշմարիտ-հավե՛րժ:

Խորհուրդ  Մարդկայինի

Մարդը քայլում է Տիեզերքի մեջ,

Քայլում իր մտքի թռիչքի հետքով,

Թափառում է նա անհունության մեջ՝

Իր Աստվածներին անվերջ փնտրելով:

Մարդը չի հոգնել դեգերումներից,

Բայց հաստատուն չէ այն ճանապարհը,

Որ կառուցվում է մոլորությունից,

Որից քանդվում է իր Տուն-Երկիրը:

Մարդը քայլում է, փնտրում է անվերջ,

Կգտնի՞ արդյոք իր Աստվածներին,

Թե՞ կներծծվի այն ճահճի մեջ,

Որ գոյացել է տիղմից մարդկային:

Դառնալով մեր Աստվածներին՝ նշենք, որ Հայ Աստվածները 8-ն են, որ նախանշում են Հավերժության Պտույտի 8 Թեւերը, եւ Հայոց Հավատադարձը կրկին հային կկապի իր Առաքելությանը ու կտանի Հավերժության Ծիրով…

- ԱՐԱ-ն հայերի Գերագույն Աստվածն է՝ Աստվածահայրը, Ով պահպանում է Հայ Տեսակի տեղն ու իրավունքը՝ Երկնքի ու Երկրի տիրույթներում: Նրան կոչում են «Մեծ եւ Արի Արա», ում գլխավոր սրբավայրը գտնվում էր Հայաստանի պաշտամունքային կենտրոններից մեկում՝ Անի Կամախում։ Այնտեղ էին գտնվում հայոց Արշակունի թագավորների տոհմական դամբարաններն ու գանձերը։

Շարունակել կարդալ

Արարատյան (Հայկական) աշխարհի տեսլականը – ՀՀ-ն կարո՛ղ է Արարատ լեռը ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական կամ մշակութային արժեք գրանցելու հայտ ներկայացնել

Հայության մի զգալի հատված տարակուսած է՝ թուրքերը հերթական սրբապիղծ քայլն են նախատեսել՝ թուրքական անվանացանկում գրանցել Արարատ լեռը՝ որպես ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական կամ մշակութային արժեք:…

«Դեռ գոյատեւելով բռնազավթված հայկական տարածքների վրա, դեռ պահպանելով Թուրքիա կոչված արհեստածին (ուրեմնեւ՝ ապագա չունեցող) պետությունը, դեռ նորօսմանական եւ նորհամաթուրքական ծրագրեր երազելով, դեռ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին անպատիժ մնալով… այս մարդանման կիսավայրենի քոչվորները ՅՈւՆԵՍԿՕ-ում արդեն գրանցել են մի շարք հայկական ազգային արժեքներ՝ ոչ նյութական կամ մշակութային կամ այլ: Սա վաղուց պետք է անհանգստացներ ոչ միայն մեր պետությանը, այլեւ՝ համայն հայությանը: Բայց այդ արժեքների համար պայքարող մշակույթի նախարարություն ունենք մի այնպիսի նախարարով, որ թուրքերը ոչ միայն Մասիսները, Արարատը, այլեւ Հայաստանը կգրանցեն իրենց անունով… Եթե սրանց նմանները Գառնո եւ Զվարթնոց տաճարներն են խորտկարանների փորձում վերածել, ապա ողբամ զքես՝ ով հայ ժողովուրդ…»,- «Լուսանցք»-ի հետ զրույցում ասաց Հայ արիական միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը:

Հայ արիների ղեկավարի խոսքերով, այս հարցը մեր հերթական տանուլ տված հարցն է, որովհետեւ մեր անմշակույթ նախարարությունը չի հասկանում, որ մշակույթն է ամենամեծ քաղաքականությունը. «Այս տարիների ընթացքում որեւէ միջազգային բողոք կամ դատ չի նախաձեռնել ՀՀ անմշակույթ նախարարությունը: Իսկ պատմական փաստեր (այդ թվում՝ միջազգային պատմությամբ հավաստվող), մասնագետներ ու հնէաբաններ, արվեստի եւ այլ գործիչներ ինչքան ասես կան, որ կապացուցեն, թե գինին չի կարող արարել քոչվորը, որը նույնիսկ հազար տարվա պատմություն չունի: Քոչվորը խաղողի այգիներ չէր կարող տնկել, որպեսզի գինի արարեր: Քոչվորը թոնիր չէր սարքի երբեք, որպեսզի լավաշ արարեր: Նույն կամ նման մեկ այլ քոչվորը չէր կարող տոլմա փաթաթել իր չունեցած այգու չունեցած խաղողի թփով եւ այլն: Քոչվորը շա՛տ բաներ չէր կարող անել, ինչն ապացուցելը մեկից մեկ է: Ամենակարեւորը՝ քոչվորը հայրենիք ունենալ չի կարող»: Շարունակել կարդալ

Հայ արիները եւ ազգայնականները՝ Տիեզերքի Արարչին ընդառաջ – ՀԱՄ Գերագույն Խորհուրդը նաեւ քաղաքական որոշումներ կայացրեց…

Այսօր՝ փետրվարի 13-ին, Աբովյանի Էլար-Դարանի պատմական տարածքում, հինավուրց բնակավայրի ակունքներում Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները կատարեցին Հայոց Տրնդեզի ծիսական ու տոնական  արարողություն: Ծիսական մասն անցկացրեցին Հայ Արիական Միաբանության Հոգեւոր դասի առաջադրած քրմեր՝ Արմոգը, Արամը եւ Արեգը: Ծիսական արարողությանը մասնակցեց նաեւ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը:

Հայ արիներն ու հեթանոս ազգայնականները մի քանի փոքրիկ կրակներ վառեցին՝ յուրաքանչյուրի արարողության ժամանակ գինեձոներ հղելով Տիեզերքի Արարչին եւ Հայ Աստվածներին: Այնուհետեւ բոլոր կրակները միացնելով իրար՝ հայ-արիներն ու ազգայնականները պար բռնեցին կրակի շուրջ, երգեցին, պարեցին ու փառաբանեցին Արարչին՝ ինչպես Տիեզերքը, այնպես էլ Հայ Տեսակը (Աստվածխներ, Մարդւկ, Հոգե-ոգեղեն էակներ) Արարելու համար… Փա՜ռք Տրնդեզին: Շարունակել կարդալ

Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (2-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Սկիզբը՝ թիվ 2-ում

http://www.hayary.org/wph/?p=4611 – Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (1-ին մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Բոլոր Աստվածներն էլ (ոչ միայն Հայ) որպես Արարչի Զավակներ են ԱՐԱՐՎԵԼ եւ միայն Տիեզերքի Տիրոջ Զավակներն են:

Եվ այսպես՝ վերոնշյալ 8 Աստվածները կազմում են Հայ Աստվածային Ընտանիքը:

Այս ընտանիքում (առհասարակ՝ Աստվածային բոլոր Համակարգերում) կա մի եզակի երեւույթ՝ Տիեզերքի Տիրոջ Կամքով է, որ Վահագնը եւ Աստղիկը ի սկզբանե Այր ու Կին են (Տերը չի ընդդիմացել Սիրո Առաջին դրսեւորմանը), այն էլ վերապահությամբ, որ Աստղիկը հավետ կմնա սիրո եւ գեղեցկության աղջկական հովանավորը՝ մայրության գործառույթը մշտապես թողնելով Անահիտ Աստվածուհուն:

Մեր մյուս Աստված-Աստվածուհիները (ինչպես այլ Աստված-Աստվածուհիներ) կարող են Կին եւ Այր ընտրել, նաեւ Զավակներ ունենալ Իրենց Տիեզերաաշխարհում: Սակայն, ինչպես վերը նշեցի, Աստվածների Զավակները չեն կարող Աստվածներ լինել, քանզի դա միայն Տիրոջ Կամոք է լինում եւ Տիեզերական հստակ Գործառույթի առկայությամբ:

Հին հունական առասպելներն իրենց Գերագույն Աստծուն շատ զավակներ են ընծայում, մինչդեռ, մեր դիցաբանության մեջ հայտնի են 6 Աստվածներ, որ զավակներ են ընծայված Հայր Արային՝ Վահագնը, Աստղիկը, Միհրը, Տիրն ու Վանատուրը, հիշելով, որ Անահիտն ու Նանեն քույրերն են Աստվածահոր։

Հայկական Աստվածային Համակարգ «մտցված» հեթանոսական մյուս աստվածների «ծնողները» չեն հիշատակվում որեւէ ձեւով, ու ենթադրվում է, որ նրանց էլ են Հայր Արայի Զավակները համարել… Չնայած այդ աստվածների մայրը կամ Հայր Արայի կինը բնավ չի հիշատակվում որեւէ մեկի պարագայում։ Իմիջիայլոց, Հայր Արային երբեմն նաեւ Արամազդ են կոչում: Արա (Ար-Ա՝ Արարում Առաջին, Արարչի Առաջինն Արարած Աստվածը) խորհուրդը զուտ Հայկական Աստվածային համակարգի խորհրդանիշ է, չնայած ժամանակին փոխանցվել է հին եգիպտացիներին եւ պահպանվել Րա ձեւով: Իսկ պարսիկները Արա-ի հետ սովորաբար գործածում են Մազդա (Պաշտելի) մակդիրը՝ Արա Մազդա, ինչը որոշակիորեն ներխուժել է հայկական դիցարան՝ որպես Արամազդ: Մենք պետք է ասենք՝ Հայր Արա, Աստվածահայր Արա կամ պարզապես Արա, իսկ Արամազդ ասելը օտարահունչ եւ կոպիտ սխալ է: Հայր Արան մեր Աստվածային Համակարգում ունեցած դիրքով համապատասխանում է պարսկական Ահուրամազդային կամ հունական Զեւսին, բայց այլ բնույթի, ինքնության եւ էության Աստված է՝ հայաբնույթ է բացարձակ իմաստով: Բարի բնություն ունենալով հանդերձ, Արա Աստվածահայրը կարող է նաեւ պատժել (արդար ուժն է ծնում իրավունք սկզբունքով), եւ այստեղ չենք տեսնում պարսկական հավատին հատուկ՝ չար ու բարի աստվածների երկվությունը, քանի որ Ահուրամազդայի հակոտնյա՝ չարի աստված Ահրիմանը կամ նրա զուգահեռը հայերի կողմից չի պաշտվում։

Ավելին՝ Հայկական Աստվածային Համակարգում չկա չարի կամ մահվան աստված, իսկ երբեմն նշվող Սպանդարամետը կամ Սանդարամետը, ում ներկայացնում են որպես հայերի ստորերկրյա թագավորության աստված, որին հաճախ նույնացնում են ստորգետնյա աշխարհի, մեռելների թագավորության կամ ուղղակի դժոխքի հետ, իրականում գոյություն չունի: Հնում Սպանդարամետին նույնացրել են այգիների եւ գինու հովանավոր հանդիսացող հունական Դիոնիսիոսի կամ Բաքոսի հետ, հետագայում նա համարվել է երկրի, անդունդների, դժոխքի տիրակալ՝ Սանդարամետապետ։ Երբեմն հոգնակի «Սանդարամետք անդնդոց» ձեւով հասկացել են եւ՛ դժոխքի անդունդները, եւ՛ դժոխքի չար ոգին՝ Սպանդարամետ, Սպանդարամետապետ, երկիրն ու ստորերկրյա աշխարհն անձնավորող ոգի կամ հենց ինքը՝ ստորերկրյա աշխարհը, հին հայկական դիցաբանության մեջ մտել է պարսկական ազդեցությամբ, ծագում է հին իրանական՝ մայր երկիրն անձնավորող Սպենտա Արմայիտ դիցուհու անունից։ Հավանաբար Սպանդարամետը նախապես եղել է բուսականության եւ պտղաբերության աստվածություն. գոյություն է ունեցել «տոն սպանդարամետական պաշտամանն»։ Ուշ շրջանի պատկերացումներում երեւան է գալիս իբրեւ դժոխքի, մեռյալների ու ստորերկրյա ոգիների տիրակալ։ Ըստ Թովմա Արծրունու, երկիրը երբեմն համարվել է Սպանդարամետի իջեւանը։

Այլերի անվան մեկ այլ գործածումից էլ երբեմն Վիշապին են աստվածացրել որպես չարի բացասական ուժ, որը նույնպես սխալ է: Վիշապը երեւակայական, գերբնական էակ է ոմանց առասպելաբանություններում եւ սովորաբար պատկերվել է թեւավոր օձի կամ տարբեր կենդանիների տարրերի համադրմամբ։ Ենթադրվում է, Վիշապի կերպարում միահյուսվել են երկինքն ու երկիրը՝ վերին (թռչուններ) եւ ստորին (օձ) հակադիր աշխարհները։ Վիշապի մասին առասպելների հիմքում ընկած է անկազմակերպվածության (քաոսի) ու կազմակերպվածության (կոսմոսի-տիեզերքի) հակամարտության առասպելի նախնական մոտիվը, որը արիական (հայեվրոպական (քանզի արիացիների նախահայրենիքը Հայաստանն է), իսկ այսօր գործածվում է հնդեվրոպական աշխարհագրական ձեւը) տեսակների ավանդական պատկերացումներում առնչվել է ամպրոպին, կայծակին, ամպրոպային հողմին։ Հնագույն հավատալիքների համաձայն, Վիշապը բարձրանում է երկինք կամ երկնքից իջնում երկիր՝ առաջացնելով ամպրոպային փոթորիկներ, պտտահողմեր, կլանում արեւը՝ առաջացնելով խավարում։ Հին Արեւելքի մի շարք երկրներում Վիշապը պաշտվել է իբրեւ ջրային տարերքի, պտղաբերության ու հարստության հովանի, իսկ ավելի ուշ դարձել ահեղության, իշխանության խորհրդանիշ։ Վիշապը նախապես պաշտվել է իբրեւ ջուր, անձրեւ ու հարստություն պարգեւող ոգի, որն իր պոչը քարշ տալով երկրի վրա՝ նշագծել է ջրանցքներ փորելու ուղիները։ Գրեթե բոլոր առասպելաբանություններում ընդհանուր է Աստծո կամ Դյուցազնի ձեռքով Վիշապի սպանությունը եւ նրա կլանած ջրերի, հսկած գանձերի, ինչպես նաեւ նրան զոհաբերվող կույսերի ազատումը։ Շարունակել կարդալ

Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (1-ին մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Հայ Արիական Միաբանությունը վաղուց հայտարարել է Բնածին 7 Երկրային Ազգերի ի սկզբանե գոյության մասին: Այդ Ազգերը, որպես Մարդ Տեսակի բազմազանություն, Արարվել են Տիեզերքի Արարչի կողմից, կրում են Տիեզերական Գենը, քանզի Արարչի Արարված 7 Աստվածությունների Զարմից են եւ յուրաքանչյուրն իր Տեսակի Առաքինություններն ու Առաքելությունն ունի որդեգրած: Ժամանակին անդրադարձել եմ ԱԶԳ սահմանմանը եւ նշել այն 9 բնորոշիչները, որոնք ունեն միայն Բնածին Ազգերը: Ազգի սահմանման անհրաժեշտ բնորոշիչներն են՝ 1. Ծագում (Ծին-Գեն): 2. Բնօրրան (Հայրենիք): 3. Լեզու: 4. Առաքինություն: 5. Հավատ: 6. Մշակույթ: 7. Ինքնություն: 8. Էություն: 9. Առաքելություն: Սրանք բոլորն էլ առանձին-առանձին անդրադարձի կարիք ունեն, իսկ ամենակարեւորները առաջին եւ վերջին բնորոշիչներն են, որոնց ճանաչումով էլ պայմանավորված է մնացյալի գիտակցումը: Ծագումը՝ սկիզբն է, Առաքելությունը՝ վերջը, եւ Նոր Սկիզբը… Այսպես տիեզերապտույտ է տալիս Հավերժությունը:

Այս գիտակցումն էլ նախապայմանն է Արարչական Առանցքը (Արահետը կամ Արարչի Հետքը) հասկանալու համար: Նման գիտակցությունն ինչպես ազգային, այնպես էլ անհատական կենտրոնացումների կարիք է զգում:

Խորհուրդ Ազգայինի

Սիրու՜մ եմ քեզ – Ա՛ԶԳ իմ,

Անբացատրելի մի զգացումով,

Որ զետեղված է ենթագիտակցությանս՝

Դարերից եկող հիշողության մեջ:

Այնքան մեծ է սերն այդ Ոգեղեն,

Որ կասկածում եմ. սե՞ր է, թե՞ այլ բան,

Որն ալեկոծել, սակայն ջերմացրե՜լ, իմաստ է տվել

Կյանքիս նյութական ու բազմախնդիր:

Սիրու՜մ եմ քեզ – Ա՛ԶԳ իմ,

Հոգուս ու Մտքիս Զորության ամբողջ շտեմարանով,

Վեր ես ամենից ու ամեն բանից,

Եվ ԱՐԱՐՉԱԿԱՆ են Ակունքները քո:

ԱՐԱՐԻ՛Չ եւ Ա՛ԶԳ, – ահա Բնական

Ու Բարոյական Արմատը Կյանքի,

Այն իրականը, որին պիտ զոհել ու զոհաբերվել…

Եթե սա սե՛ր է, ապա այսպե՛ս եմ սիրում քեզ, Ա՛ԶԳ իմ:

…………………………………………………………………

Սիրու՜մ եմ քեզ – Ա՛ԶԳ իմ,

Եվ կյանքերում այն, որ պիտի ապրեմ

Սերունդներիս մեջ. մի՛շտ կրելու եմ

Այդ սիրո Ոգին՝ Տիեզերական անհունության մեջ:

Խորհուրդ Անձնայինի
Շարունակել կարդալ

Անահիտ Աստվածամոր հեթանոսական պաշտամունքը եւ Նիցշեի Դիոնիսոսականը (մաս 2-րդ) – Քուրմ Մանուկ, հայ արիների քրմական դասի ներկայացուցիչ

Սկիզբը՝ թիվ 1-ում

Նիցշեն անհավատ չէ: Իմաստասերը գրում է. «Մենք… լավ եվրոպացիներ ենք21, Եվրոպայի ժառանգորդները, եվրոպական ոգու հազարամյակների հարուստ, ծանրաբեռն, բայց եւ լիուլի պարտավորյալ ժառանգները. իբրեւ այդպիսիք՝ աճելով դուրս ելած նաեւ քրիստոնեության հասակից եւ նրան անբարեհաճ, եւ հենց որովհետեւ մենք նրանցից ենք աճել, որովհետեւ մեր նախնիները քրիստոնեության անխնա ուղղամտության քրիստոնյաներ էին, որոնք կամովին զոհաբերել են իրենց հավատին ունեցվածք ու արյուն, դիրք ու հայրենիք: Մենք – նույնն ենք անում: Բայց ինչի՞ համար: Մեր անհավատության համա՞ր: Ամեն կարգի անհավատության համա՞ր: Ոչ, դուք այդ ավելի լա՛վ գիտեք, իմ բարեկամներ: Ձեր մեջ թաքնված այո-ն ավելի ուժեղ է, քան ողջ ոչ-ն ու հավանաբար», որոնցով դուք հիվանդ եք ձեր ժամանակով հանդերձ. եւ եթե դուք, տարագիրնե՜ր ապա ձեզ նույնպես դրան ստիպում է – մի հավատ…»22:

Այդ «մի հավատը»-ը, ինչպես վերեւում նկատվեց, արիական-հեթանոսական ցեղային հոգեկերտվածքով պայմանավորված հավատքն է: Իմաստասերը իր գործերում ոչ մեկ անգամ է արտահայտել իր՝ ըստ ամենայնի դրական վերաբերմունքն իր նախնիների հավատքի նկատմամբ: Այսպես, օրինակ, «Զվարթ գիտության» երրորդ գրքի «Գերմանական հույսեր» ասույթում կարդում ենք. ««Գերմանացիները» («die Deutschen»). սա նախասկզբնապես նշանակել է «հեթանոսները» («die Heiden»), այսպես էին գոթերը, իրենց դարդից հետո, անվանում իրենց չմկրտված ցեղակիցների մեծ զանգվածին՝ ղեկավարվելով Յոթանասնից իրենց թարգմանությամբ, որտեղ հեթանոսները, նշվում են մի բառով, որը հունարեն «ժողովուրդներ» է նշանակում23… Տակավին շատ հնարավոր է, որ գերմանացիները հետին թվով իրենց հին հայհոյական անունից մի պատվանուն սարքեն՝ Եվրոպայի առաջին ոչ քրիստոնյա ժողովուրդը դառնալով. ինչին վերին աստիճանի հակված լինելը Շոպենհաուերը նրանց համար պատիվ էր սեպում: Այդպես ավարտին կհասներ Լութերի գոթը, որը նրանց սովորեցնում էր ոչհռոմեական լինել եւ ասել «այստեղ ե՛ս եմ կանգնած: Ես այլ կերպ չե՛մ կարող»24: Սակայն ինչ-ինչ՝ Նիցշեն լավ էր հասկանում, որ հեթանոսություն նախեւառաջ նշանակում է ցեղային (մասնավոր առումով՝ ազգային) աստվածներ, նրանց պաշտամունքն ունեցող՝ հավատք: Եվ այս առումով՝ նրա գործերում դժվար չէ նկատել հին՝ ցեղային (ազգային) Աստվածների նկատմամբ կարոտաբաղձությունը, նրանց «կա՜նչը», եթե արտահայտվելու լինենք նրանից ազդված մեր Լեւոն Շանթի պես:

Շարունակել կարդալ

Վասն ճշմարտության եւ ի պետս իմացության (մշակույթի նախարարության անօրինությունները)… Կամ՝ բաց նամակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին (մաս 2-րդ) – Արգամ Այվազյան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ

Սկիզբը՝ թիվ 1-ում

դ) Իմ դիմումում հստակորեն նշված է՝ քննության առնել «թանգարանների համար տպագրվող տոմսերի ծախսերի հաշվարկները» եւ ոչ թե այն շրջանցելով արձանագրել, թե ՊՈԱԿ-ը ինչքան տոմս է տպագրել եւ ինչքան վճարել ու իրացրել:

Փակագծերը բացենք. աշխատանքային խմբին ներկայացրած ՊՈԱԿ-ի թանգարանների համար 2011-2014թթ. տպագրված 820.500 հատ տոմսերի տպագրության համար վճարած 15.314.600 դրամը գրեթե 5 անգամ գերազանցում է տոմսերի տպագրման իրական արժեքին: Երեւանի ցանկացած տպարանում կարելի է հաշվարկել, որ այդօրինակ ամեն 1 տոմսի տպագրման ծախսը չի կարող անցնել 3-3,5 դրամի սահմանները, որի համար պետք է վճարվեր 3 միլիոնի չափ գումար: Մինչդեռ, ՊՈԱԿ-ը ամեն մի տոմսի տպագրման համար, վերոնշյալ հաշվարկով, անհարկի 18 դրամով վճարել է 15 միլիոնից ավելի, որն ամենեւին էլ չիմացության արդյունք չէ, եւ այսպիսի վնասարարությունը եւս մեծահոգաբար անտեսվել է արձանագրությունը կազմողների «տեսադաշտից»:

ե) Աշխատանքային խմբին ներկայացված «Մեծամորի ոսկին» կատալոգի տպագրության վերաբերյալ «Լեգալ պլյուս» տպարանի հետ կնքված (01.08.2013) «Տպագրական աշխատանքների կատարման պայմանագրի» եւ հանձնման-ընդունման ակտի ու ապրանքների մատակարարման փաստաթղթերի համաձայն՝ այն տպագրվել է 230 օրինակով, որի համար տպարանին վճարվել է 960.480 դրամ: Մանրամասների մեջ չմտնելով՝ միայն կատալոգի տվյալներով փաստենք հետեւյալը.

ա) Այդ կատալոգի ելքային տվյալներում, որը նաեւ թերի է, ոչ մի տեղ չի նշված, որ այն տվյալ ՊՈԱԿ-ի հրատարակությունն է: Չկա նաեւ նրա տպաքանակի, ինչպեսեւ ինդեքսավորման վերաբերյալ նշումներ, որոնք սահմանված են «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի (3.12. 2003թ.) 11-րդ հոդվածի պահանջներով եւ պետական կազմակերպության համար, կարծում եմ, պարտադիր է:

բ) Բացի այդ էլ՝ 230 օրինակի տպագրման ծախսերի 960.480 դրամ հաշվարկը այդ կատալոգի (գունավոր) 24 էջի համար գրեթե եռակի է վճարված, որը եւս շատ «համեստորեն» եւ կանխորոշված անտեղյակությամբ անտեսվել է: Քանզի դրա հրատարակության իրական ծախսերը կարող է կազմել 350-400 հազարից ոչ ավելի (260.000 թղթի ու տպագրության, 90-140 հազարը՝ շարվածքի, խմբագրման, սրբագրման ու էջադրման համար): Ընդ որում էլ՝ կատալոգի խմբագրման ու սրբագրման աշխատանքները կատարվել են ոչ թե վերոնշյալ ՍՊԸ-ում, ինչպես նշված է պայմանագրում, այլ ՊՈԱԿ-ում՝ աղբյուրագիտության եւ խմբագրական բաժնի խմբագրի  կողմից:

Տպագրական աշխատանքների ծախսերի հաշվարկման-վճարման վերոնշյալ երկու օրինակները ուղղակի թե անուղղակի մատնացույց են անում, որ, հավանաբար, ՊՈԱԿ-ի այլ հրատարակությունների ծախսերի հաշվարկները, որը իրականացվում է ՊՈԱԿ-ի արտաբյուջետային միջոցներից, եւս կատարվել են նմանօրինակ չարաշահումներով եւ այն հիմնավորապես ուսումնասիրման կարիք ունի:

Շարունակել կարդալ

Անահիտ Աստվածամոր հեթանոսական պաշտամունքը եւ Նիցշեի Դիոնիսոսականը (1-ին մաս) – Պատրանքների այդ ողջ աշխարհի հիմքը բնականի նկատմամբ խորը ատելությունն է…

Առաջին հայացքից հարցադրումը հնարովի է. ի՛նչ կապ կա Նիշցեի փիլիսոփայության (մասնավորապես նրա փիլիսոփայության էական կտրվածքի՝ Դիոնիսոսականի) եւ Անահիտ Աստվածամոր՝ հին արիական հեթանոսական հավատալիքների միջեւ: Ի հիմնավորումն այդ՝ նախնական հայացքի, կարելի է հիշել փիլիսոփայի «Աստված մեռած է» խոսքը, որն ասված է «Զվարթ գիտությունը» գործում ու վերնագրված է «Խենթը»: «Խենթը: – Դուք չե՞ք լսել այն խենթի մասին, ով օրը ցերեկով մի լապտեր վառեց, վազեց շուկա եւ սկսեց շարունակ գոչել. «Ես փնտրո՜ւմ եմ Աստծուն: Ես փնտրում եմ Աստծուն»: – Քանի որ այնտեղ հավաքվածների մեջ շատ էին հենց նրանք, ովքեր Աստծուն չէին հավատում, նա մեծ քրքիջ հարուցեց: Ի՛նչ է, Աստված կորե՞լ է՝ ասաց մեկը: Չլինի՞ թե նա մոլորվել է, ինչպես երեխա՝ ասաց մյուսը: Կամ թաքնվե՞լ է: Նա մեզանից վախենո՞ւմ է: Չլինի՞ նավ է նստել, այստեղից արտագաղթել է,- այսպես խառնիխուռն գոչում էին նրանք եւ հռհռում: Խենթը նետվեց նրանց մեջտեղը եւ իր հայացքով շամփրեց նրանց: «Ո՞ւր է Աստված,- գոչեց նա,- ես ձեզ կասե՛մ: Մենք նրան սպանե՛լ ենք՝ դուք եւ ես: Մենք ամենքս նրան սպանողնե՛րն ենք: Բայց ինչպե՞ս արեցինք մենք այդ: Ինչպե՞ս կարողացանք խմելով դատարկել ծովը: Ո՞վ մեզ սպունգը տվեց՝ ջնջելու ողջ հորիզոնը: Ի՞նչ արեցինք մենք, երբ այս երկիրը արձակեցինք իր արեւին կապող շղթայից: Ո՞ւր է երկիրը հիմա գնում: Ո՞ւր ենք գնում մենք: Հեռու բոլոր արեւների՞ց: Արդյոք մենք շարունակ ցած չե՞նք գահավիժում: Եվ ե՛տ, մի կողմ, առա՛ջ, դեպի բոլոր կողմե՛րը: Կա՞ դեռեւս վերեւ ու ներքեւ: Մի՞թե մենք մոլորված չենք խարխափում, ասես անվերջնական ոչնչում: Մի՞թե դատարկ տարածության շունչը չի փչում մեզ վրա: Մի՞թե ավելի չի ցրտել: Մի՞թե շարունակ չի իջնում գիշերը եւ ավելի գիշեր: Արդյոք չպե՞տք է օրը ցերեկով լապտերները վառվեն: Դեռ ոչինչ չե՞նք լսում գերեզմանափորների գոռում-գոչյունից, որ Աստծուն են թաղում: Աստվածային նեխումի հոտը չե՞նք առնում դեռ,- աստվածները նույնպե՜ս նեխում են: Աստված մեռա՛ծ է: Աստված մեռած էլ կմնա՛: Եվ մե՛նք ենք նրան սպանել: Ինչպե՞ս սփոփվենք մենք՝ բոլոր մարդասպաններից ամենամարդասպաններս: Սրբազնագույնն ու հզորագույնը, ինչ աշխարհը ցարդ ունեցել է, արդ արնաքամ եղավ մեր դանակների տակ,- ո՞վ այդ արյունը կսրբի մեզնից: Ո՞ր ջրով մաքրագործվենք: Քավության ի՞նչ տոներ, ի՞նչ սրբազան խաղեր պետք է մենք հորինենք: Արդյոք այդ արարքի մեծությունը չափից ավելի մեծ չէ՞ մեզ համար: Արդյոք մենք ինքներս չպե՞տք է աստվածներ դառնանք՝ դրան լոկ արժանի երեւալու համար: Երբեք ավելի մեծ արարք չի եղել,- եւ այլեւս ով էլ մեզանից հետո ծնվի՝ այս արարքի շնորհիվ նա կպատկանի էլ ավելի բա՜րձր մի պատմության, քան ողջ պատմությունն է եղել մինչեւ հիմա»: – Այստեղ խենթը լռեց եւ դարձյալ նայեց իր ունկնդիրներին. նրանք նույնպես լուռ էին եւ ապուշ կտրած նրան էին նայում: Վերջապես նա նետեց իր լապտերը գետին, այնպես որ այն փշուր-փշուր եղավ եւ հանգեց: «Ես չափազանց վաղ եմ եկել,- ապա ասաց նա,- իմ ժամանակը դեռ չի եկել: Զարհուրելի իրադարձությունն այդ դեռ ճանապարհին է եւ թափառում է, այն դեռ չի հասել մարդկանց ականջներին: Ժամանակ է պետք շանթ ու որոտին, ժամանակ է պետք աստղերի լույսին, ժամանակ է պետք արարքներին, անգամ իրենց գործվելուց հետո, տեսնվելու եւ երեւալու համար: Այո արարքը նրանց համար տակավին ավելի հեռու է, քան ամենահեռավոր աստղերը,- բայց, միեւնույն է, նրանք գործեցի՛ն այդ»: Նաեւ պատմում են, որ խենթն այդ նույն օրը ներխուժել է տարբեր եկեղեցիներ եւ այնտեղ իր aeternam deo1 ռեքվիեմն է երգել: Դուրս վռնդվելիս եւ պատասխան տալիս նա շարունակ սոսկ սրանով է առարկել. «Տակավին ուրիշ ի՞նչ են այս եկեղեցիները, եթե ոչ Աստծո դամբարան եւ մահարձան»2: – Նիցշեի «Խենթը»-ում այս ասվածները (հենց թեկուզեւ «Աստված մեռա՜ծ է: Աստված մեռած էլ կմնա՛»-ն) կասկած չե՞ն գցում մեր թեմայի ճշմարտացիության վրա:

Մինչ Նիցշեի «Աստված մեռած է» խոսքի՝ ինչ իմաստներով հասկանալուն անցնելը, իմիջայլոց նկատենք, որ «Որեւէ աստծո մահվան եւ աստվածների մեռնելու մասին ապշեցուցիչ միտքը,- ինչպես նկատում է Մ. Հայդեգերը,- Նիցշեին ծանոթ է եղել դեռ պատանեկությունից: Նոթերից մեկում Նիցշեն գրում է (1870). «Ես հավատում եմ հին գերմանական խոսքին. բոլոր աստվածները պետք է մեռնեն»: Երիտասարդ Հեգելը «Հավատ եւ իմացություն» (1802) գրվածքի վերջում անվանում է այն զգացումը, «որին հենվում է նոր ժամանակի կրոնը,- հետեւյալ զգացումը. ինքը Աստված մեռած է…»: Հեգելի խոսքն այլ բան նկատի ունի, քան Նիցշեն իր խոսքով: Այնուհանդերձ, երկուսի միջեւ մի էական փոխադարձ կապ գոյություն ունի, որը թաքնված է ցանկացած մետաֆիզիկայի էության մեջ: Թեկուզ հակադիր հիմքերից՝ նույն այդ ոլորտին են վերաբերվում նաեւ Պասկալի բառերը, որոնք վերցված են Պլուտարքոսից. «Մեծ Պանը մեռավ»»3:

Հայդեգերի ասածներին ավելացնենք նաեւ հին հռոմեացի գրող Պուբլիուս Օվիդիուս Նազոյի ասածը, որին, հնարավոր է՝ մշակութային ոչ կանոնիկ առկայծումների նկատմամբ զգայուն Նիցշեն ծանոթ է եղել ու որը նպաստել է նրա «ապշեցուցիչ» մտքի հասունացումին. «Բարեպաշտություն էլ չկա. հեռացավ երկրից արյունով/Թրջված դուստրը Աստրեոսի4՝ վերջինն աստվածներից բոլոր»,- գրում է գրողն իր «Կերպարանափոխություններ»-ում՝ նկատի ունենալով մարդկության պատմության երկաթե դարաշրջանում մարդկանց կողմից արյունոտված Աստվածների՝ երկիրն ու մարդաշխարհը լքելը5:

Շարունակել կարդալ

Վասն ճշմարտության եւ ի պետս իմացության – Կամ՝ բաց նամակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին (1-ին մաս)… ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչը մշակույթի նախարարության ապօրինությունների մասին…

Ընթերցողին ներկայացվող այս անդրադարձս ամենեւին անպատեհ եւ ուղղորդված թող չթվա: Քանզի այն պայմանավորված է «Իրատես de facto» թերթի 2013թ. ապրիլ-մայիս ամիսների 28-31-րդ համարներում ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակորթային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպահության ծառայություն» ՊՈԱԿ-ի 2011-2013թթ. մի քանի հրատարակությունների վերաբերյալ հրապարակած իմ «Պլատոնը իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է» հոդվածին ի պատասխան, նույն թերթի 38-39 համարներում հիշյալ ՊՈԱԿ-ի գիտական աշխատանքների գծով տեղակալ Աշոտ Փիլիպոսյանի՝ որպես ի պատասխան հրապարակած հոդվածով: Հոդվածագիր պրն Փիլիպոսյանն իր պատասխան հոդվածի հենց սկզբում նշել էր, որ ՊՈԱԿ-ի հրատարակությունների վերաբերյալ իմ մատենախոսությունում արված քննադատությունից հետո՝ նրա պատասխան հոդվածով հանդես գալը, պայմանավորված էր իբր այն հանգամանքով, որ «ապատեղեկացված ընթերցողն էլ ակամա կարող էր մտածել, թե «անգետների, գրագողերի եւ դատարկամիտների դավադիր խումբ է բույն դրել» «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատասենյակներում: Հանգամանք, որ պարտադրում էր սթափ ու կոնկրետ պատասխան»: Փիլիպոսյանի այս մատնացույց անող միտքը իրոք որ շատ ուսանելի է, որի համար, հարկ է նույնիսկ հրապարակավ շնորհակալություն հայտնել նրան: Քանզի, պրն Փիլիպոսյանի մատնանշմամբ, պարտադրված եմ ստորեւ շատ «սթափ ու կոնկրետ պատասխան»-ների ու պատասխանատվությունների ակնկալիքներով հուսալ ՊՈԱԿ-ի աշխատասենյակներում՝ իր իսկ բնորոշմամբ, «բույն դրած խմբի» գործունեության վերաբերյալ պատկան մարմինների բացահայտումները, որի համար ոմանք իրենց կատարած զեղծարարությունների ու հանցանքների եւ հանցավոր անգործությունների համար, հուսանք որ պատասխանատվություններ կկրեն ՀՀ դատաիրավական մարմինների առաջ, որի վերաբերյալ ՀՀ նախագահին եւ ՀՀ գլխավոր դատախազին իմ կողմից ներկայացվել է համապատասխան դիմում: Եվ այդ առիթով հարուցված քրեական գործը ընթացքի մեջ է եւ հուսանք, որ այն իր իրավական ընթացքից չի շեղվի:

Այստեղ նշեմ այն, որ այս հրապարակումը կարելի է համարել նաեւ 2014թ. «Իրատես  de facto» (թիվ 65) եւ «Լուսանցք (թիվ 36-37) պարբերականներում տպագրված իմ «Չափը չանցնենք հուշարձանները օգտագործելիս, կամ՝ աչքակապությունը՝ գործելաոճ» հոդվածի երկրորդ մաս: Մինչ այդ՝ նաեւ արձանագրենք այն, որ երբ թաքցվում կամ անտեսվում է ճշմարտությունը, ապա միշտ էլ նրան հետեւում է կեղծիքը եւ իրականությանը հակասող հազար ու մի ձեւակերպումները: Հետեւապես, կյանքը միշտ էլ ցույց է տվել, որ վաղ թե ուշ ճշմարտությունը՝ նունիսկ մեր օրերում, երբեմն-երբեմն ի հայտ է գալիս եւ այն թաքցնել պարզապես հնարավոր չէ: Միով բանիվ՝ իրականությունից ժամանակավոր վտարանդված եւ նրա դեմ որոգայթված ու «հիմնավորված», զանազան իրավական ու բարոյական  օրենքներով նսեմացված ճշմարտությունը մարդկային անդուլ  պայքարների շնորհիվ ու ջանքերով է ի վերջո հաղթանակում: Նույնիսկ զանազան խնդիրների վերաբերյալ այս կամ այն ճշմարտությունները պետական կառույցների կողմից, փականքների տակ են պահվում 50-100 եւ ավելի տարիներ եւ միայն հետո գաղտնազերծվում: Այնպես որ՝ սա եւս չվիճարկվող փաստ է:

Ստորեւ պիտի անդրադառնամ միմիայն ՀՀ նախագանին հասցեագրված դիմումը ՀՀ մշակույթի նախարարությանը վերահասցեագրված հանձնարարականի հիման վրա ՀՀ մշակույթի նախարարի 2014թ. հոկտեմբերի 16-ի թիվ 632-Ա հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կատարած ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյասլ 2014թ. հոկտեմբերի 27-ին կազմած արձանագրության մի քանի կետերին՝ ամենեւին նպատակ չունենալով որեւէ փաստ-փաստարկում ստվերել ու անգոսել, կամ էլ որեւէ մեկի հասցեին բարոյախրատական քարոզներ կարդալ, չնայած որ մեր օրերում այդ կատեգորիան վաղուց է իրեն սպառել:

Մինչ այդ նշեմ նաեւ այն, որ  նշյալ աշխատանքային խումբը, որը կազմված է 7 անդամներից, նախարարության աշխատակազմի վարչությունների ու բաժինների պետեր ու տեղակալներ են եւ ինձ համար հարգելի անձինք: Այնուամենայնիվ, պաշտոնապես ստանալով աշխատանքային խմբի կազմած արձանագրության օրինակը, 2014թ. նոյեմբերի 17-ին ՀՀ մշակույթի նախարարին եւ ՀՀ նախագահի աշխատակազմին իմ պարտքն եմ համարել ներկայացնել այդ արձանագրության կետերի վերաբերյալ իմ համապատասխան դիտողությունները: Քանզի իմ առաջ քաշած հարցերը այդ աշխատանքային խմբի կազմած արձանագրությունում, ըստ էության եւ համակողմանի քննարկման չեն ենթարկվել եւ, բնականաբար էլ, կոնկրետ ոչ մի առաջարկություններ չեն պարունակում: Մանավանդ, որ ՀՀ մշակույթի նախարարության 2014թ. նոյեմբերի 25-ին ինձ հղված նամակով հավաստիացվում է, որ իմ դիմումում բարձրացված հարցերին աշխատանքային խմբի 2014թ. հոկտեմբերի 27-ի կազմած «արձանագրությամբ… տրվել է սպառիչ պատասխան», որի արդյունքների մասին, անկասկած, տեղեկացվել է նաեւ ՀՀ նախագահի աշխատակազմին:

Շարունակել կարդալ

http://www.hayary.org/wph/?p=3690 - Հունվարի 1-ին Գարեգին Նժդեհի սուրբ ծննդյան օրն է – Հունվարի 14-ին Հայ ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օրն է… Հավերժի ճամփորդը՝ Հայոց հսկան՝ Գարեգին Նժդեհ… Նժդեհի հրապարակում՝ Նժդեհի՛ արձանը…

http://www.hayary.org/wph/?p=2315 - «Ձեզ համար` Քրիստոսի սուրբ ծնունդը շնորհավոր, ինձ համար` Նժդեհի սուրբ ծնունդը…»,- Արմեն Ավետիսյան

http://www.hayary.org/wph/?p=2925Շնորհավորում ենք Հայությանը – Հունվարի 14-ը Հայ Ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օրն է

http://www.hayary.org/wph/?p=3500 - Մեծն հայորդու բաղձանքը՝ հայրենիք վերադարձն էր. Սրբազան վերաթաղում – Կգա՛ նաեւ Նժդեհի հոգու հանգստության օրը… Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

http://www.hayary.org/wph/?p=3483 - Ահա եւ իմ վերջին խօսքը… 30 տարի առաջ՝ 1983թ. հոկտեմբերի 7-ին… Վերաթաղման երրորդություն…

http://www.hayary.org/wph/?p=2879 - Գարեգին Նժդեհի գաղտնի զբոսանքը Երեւանում… Մեծ հայի 3 սրբավայրերը – Հիշեցնենք, որ Գարեգին Նժդեհի մասունքները վերաթաղվել են…

http://www.hayary.org/wph/?p=3181 - Ղարաքիլիսայի ճակատամարտ. Նժդեհն ապահովեց Երեւանին ցանկալի 3 օրերը… Նժդեհի կոչը՝ Ղարաքիլիսայի (Վանաձոր) բնակչությանը… Հայ արիների հայտարարությունը…

http://www.hayary.org/wph/?p=3080 - Ազատությունը չի՛ սեփականացվում, իսկ Նժդեհը չի՛ կրկնօրինակվում – «Նժդեհի կոշիկների փոշին անգամ ծանր կլինի լցոնված ու խցանված դեմքերի առնվազն 99%-ի համար»…

http://www.hayary.org/wph/?p=4357 – Նժդեհի անվերջ վերադարձը (մաս 1-ին) – «Մենք հայ ենք»-ի քվեարկության արդյունքներով, հռչակվել է բոլոր ժամանակների թիվ 1 Հայ…

http://www.hayary.org/wph/?p=4369 - Նժդեհի անվերջ վերադարձը (մաս 2-րդ) -Հայոց հողին հանձնելու երրորդության գաղափարը, երեք սրբավայրերի եռանկյունահամակարգ առկայությունը… Մարդիկ ձեռքներին ամուր պահում էին Նժդեհի հուշամեդալը…

http://www.hayary.org/wph/?p=4387 – Նժդեհի անվերջ վերադարձը (մաս 3-րդ՝ ամփոփում) – Հիմնել Գարեգին Նժդեհի անվան «Մարդկայնության, Ոգու եւ Արարման» համաշխարհային մրցանակ… Նժդեհյան ռազմահայրենապաշտական դաստիարակություն՝ ամենայն հայոց (ՀՀ, ԼՂՀ, Սփյուռք) կրթական բոլոր աստիճաններում, հայոց բանակում…

* * *

https://www.facebook.com/photo.php?v=728827520492504 - Բավ է Հայ Ազգ – Արարող Հայը՝ Տիեզերածին Տեսակ…

http://www.hayary.org/wph/?p=3356 - Տեսանյութ.- Պարզաբանում են հայ արիները.- Ներկայացնում է ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը… Թուրքիան պետք է վերադարձնի հայկական բոլոր  բռնազավթված հողերը՝ Հայ Աստվածների կամոք եւ զորությամբ… Հայի Հավատը Արարչական է եւ Հայի Առաքելությունը եւս Տեսաժապավենը նկարահանել է թրքուհի երիտասարդ կինոռեժիսորը Երեւանում ու Գառնիում եւ այն ներկայացվել է Թուրքիայում՝ երիտասարդ կինոռեժիսորների փառատոնում: ՀԱՄ պայմանը՝  ներկայացնել տեսաժապավենն առանց աղճատման՝ պահպանվել է…

http://www.hayary.org/wph/?p=2484 - ՏԵսանյութ – Շանթ – 08.04.2012 – Ինչպես են նշում Զատիկը հայ քրիստոնյաներն ու հեթանոսները Զատիկի հովանավորը Մայր Անահիտն է՝ Հայ Աստվածամայրը…

http://www.youtube.com/watch?v=Q3UO0a7Epn4 - Հայր իմ դու Արա…

http://www.hayary.org/wph/?p=3356 – Հայ-Արիական տեսանյութեր – ձայնագրություններ – երաժշտություն…

Միհր Աստծո տոնն է՝ երկրային վերածնունդը – Հայ արիներն ու հեթանոս ազգայնականները փառաբանեցին Հայ Աստծուն

Ձմեռային արեւադարձին՝ դեկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը, Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը նշել են Հայոց արդարադատության Աստված Միհրի տոնը՝ վերածնունդը:

Այդ օրը ձմեռային արեւադարձի օրն է նաեւ, ու Միհր Աստվածը այս բնական կարգի վերահաստատումից պաշտվել է նաեւ որպես լույսի ու ջերմության Աստված (Արեւ-Աստված):

Հայ Տեսակի Արարման տոնից հետո հայ արիները ձմեռային արեւադարձի օրը փառաբանում են Հայոց արդարադատության Աստծուն՝ Տիեզերական արդարության եւ իրավունքի վերահաստատման սպասումով, Հայ տեսակի առաքելության վերաիմաստավորման ու նորովի կիրառման համար: Միհրական արդարադատությունը պետք է հաստատվի ինչպես Երկիր մոլորակում, այնպես էլ բոլոր Տիեզեաաշխարհներում:

Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի քրմերն ու քրմի թեկնածուները այս անգամ արեւածագը դիմավորեցին քաղաքամայր Երեւանում՝ Վահագն Աստծո արձանի մոտ: Արիադավան-հեթանոսական ծես է կատարել եւ Միհր Աստծու արդարադատության հաստատման համար փառաբանվել է նաեւ Վահագն Աստծու զորությունը, որպեսզի հայոց արդարադատության ուժը երկրում այլեւս չհակասի երկնային օրենքներին…

Շարունակել կարդալ

2015-ի «Տարվա Տանուտեր»-ը հայկական կենդանաշրջանի Կշեռքն է, ոչ թե չինականի՝ Ոչխարը կամ Այծը… Տարբեր են նաեւ հայկական ու չինական տարեցույցի երկնային ճյուղերը…

«Լուսանցք»-ը այս տարի եւս անդրադառնում է տարվա տանուտերի «ընտրություններին»:

Ամեն անգամ նշում ենք, որ մեզանում այս ոլորտը եւս մնում է օտարի թելադրանքի տակ, եւ մի քանի օրից՝ հայերի մեծ մասը «կդառա» չինական Ոչխարի (նաեւ որպես Այծ է նշվում) հետեւորդներ...

Բազմիցս նշել ենք, որ բնականորեն տարին փոխվում է գարնանը, եւ դա է իրական տարեփոխությունը, բայց ձմեռային կրոնական «տարեփոխությունը» շարունակում է իր հաղթարշավը, եւ հայաստանյան ու սփյուռքյան հայերը հունվարի 1-ին են նշում Ամանորը՝ Նոր Տարին:

Ինչպես նշվեց, բնական՝ գարնանային տարեփոխությունը, դեռ մնում է հայության մի հատվածի տոնը: Հայ արիներն ու հեթանոս հայերը մարտի 21-ին են տոնում Հայոց Ամանորը, որը համընկնում է Երկրային Բնության Վերազարթոնքին՝ Գարնան Վերածննդին: Այդ օրը  նաեւ փառաբանվում է Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնը, քանզի Արի Վահագնը հնազանդեցնում-հաղթում է Չարի Վիշապին եւ այդ օրը տոնվում է Վահագնի Երկրային (Վերամարմնավորումը) Վերածնունդը: Այդ կռիվը այլաբանորեն ներկայացվում է որպես Երկնի ու երկրի երկունքի ցավեր, որից էլ Վերածնվում է Վահագնը… Այդ Երկունքն էլ ազդարարում է Երկրային Նոր Տարվա սկիզբը:

Ինչեւէ, քրիստոնեական տոներն ու ծեսերը  ինքնահաստատվելու համար հիմնվեցին հայ հեթանոս-արիադավան հավատի տոնացույցի եւ ծիսակարգի վրա՝ փոխելով իմաստը, չնայած ցայսօր փորձում են հերքել դա: Այսպես առաջին դերում հայտնվում է եկեղեցական տոնը, իսկ ազգային ավանդականն անտեսվում է: «Լուսանցք»-ը գրել է, որ անգամ կրոնական ու տարեփոխական կարգն է անհասկանալի մնացել: Կաթոլիկների (նաեւ այլոց) մոտ նախնական օրը պահպանվել է եւ Հիսուսի ծնունդը նշում է դեկտեմբերի 25-26-ին (իմիջիայլոց, պահպանել են Հայոց արդարադատության Աստված Միհրի տոնի օրը՝ հասկանալով, որ այդ ժամանակ իսկապես բաց են Տիեզերքի Դարպասները…): Այնուհետեւ, օրեր անց փոխվում է Տարին: Իսկ հայ առաքելականների մոտ տարեփոխությունից հետո է ծնվում Հիսուսը՝ հունվարի 6-ին…

Չնայած ասել ենք, որ ըստ աստվածաշնչյան տվյալների, Հիսուսի ծննդյան օրը աշնանն է, ինչը հուշում է Բիբլիայում  առկա նկարագրությունը: Այդ օրը բնության եւ մարդկանց առօրյա գործերի նկարագրությունից իմանում ենք նաեւ հոտաղների առկայություն մասին, ինչը հավաստում է, որ այդ ժամանակ ձմեռ չի եղել, եւ ժամանակահատվածը մոտ է աշնանը:

Բազում դարերի պատմություն, հավատ ու մշակույթ ունեցող հայերիս նորօրյա 2015-ի խոհրդանիշը այժմ էլ չինական Ոչխարն է (կամ՝ Այծը): Եվ հիմա էլ հայերից շատերը ամեն բան անում են, որ այդ  չինական Ոչխարը իրենց համար ուղեցույց դառնա… Այս դեպքում՝ քրիստոնյա հայերի համար, որ իրենց գառների տեղ դրած գնում են հոտի հովիվի հետեւից, իսկական բախտավորություն է՝ քրիստոնեական գառան համար ոչխարի տարի է…
Շարունակել կարդալ

Հայակրոն հայերը կհասնե՛ն Հայկականության (Հայիզմ-Արմենիզմ) հաղթարշավին – Հայ Արիական Միաբանությունը 21 տարեկան է… – ՀԱՄ կառույցում ընդգրկված են… ՀԱՄ-ը առավելապես հայ ցեղապաշտ ու արիադավան (ցեղահավատ-հեթանոս) ընտանիքների դաշինք է…

Ինչպես տեղեկացրել են ՀԱՄ լրատվական կենտրոնից, Հայ Արիական Միաբանության հռչակման օրը՝ 1993թ. դեկտեմբերի 15-ը, հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները, ըստ հայ-արիական տոնացույցի, համարում են Հայ Տեսակի Արիական (Արարչական) Որակների վերականգնման օր:

Հայ Արիական Միաբանության 21-ամյա հոբելյանը նշվել է հայ արիների քրմական ծեսով:

Քրմական ծեսը, ինչպես նախորդ տարի, կատարվել է Արեւելյան ու Արեւմտյան Հայաստան(ներ)ի սահմանակից պատմական մի վայրում, որի ժամանակ փառաբանվել է Տիեզերքի Արարիչը՝ Հայ Տեսակի արարման համար, փառաբանվել են Հայ Աստվածները, որոնց սերմից ենք սերում մենք՝ հայերս, փառաբանվել է նաեւ Հայաստան աշխարհը, որի վերամիավորման համար (Հայկական լեռնաշխարհում) մինչեւ հաղթանակ պիտի պայքարեն հայ արիականները:

Հայ Արիական Միաբանության հիմնադիրն ու առաջնորդը, գաղափարախոսն ու հոգեւոր պատասխանատուն՝ Արմեն Ավետիսյանը համառոտ ներկայացրել է ՀԱՄ անցած ուղին, ինչպեսեւ՝ ապագա ծրագրերն ու առաջիկա անելիքները:

Այս տոնական օրը կայացել է նաեւ ՀԱՄ հերթական համաժողովը, որին մասնակցել են կառույցի քաղաքական եւ հոգեւոր ոլորտների պատասխանատու ներկայացուցիչներ, ՀԱՄ կազմում ընդգրկված բոլոր միավորումների ղեկավարներ, մայրաքաղաքային ու մարզային կազմակերպությունների, Արցախի եւ Ջավախքի պատասխանատուները, սփյուռքյան մասնաճյուղերի մի շարք ներկայացուցիչներ եւ հրավիրյալներ:

Հայ արիականները հավաստել են, որ նպատակների հաջողության համար շարունակելու են միասնական եւ ազգաշահ նպատակներով առաջնորդվող հայ ազգայնական հզոր համահայկական կառույի կազմավորման աշխատանքները: Կշարունակեն իրենց նպատակային գործունեությունը՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Սփյուռքի քաղաքական, հանրային-հասարակական, լրատվական ու մշակութային, գիտական ու մտավորական, սոցիալական ու տնտեսական եւ այլ ոլորտներում:

Հայ Արիական Միաբանությունը կա եւ կմնա միաբան կառույցների ու անդամների հավաքականություն, որը քաղաքական-հանրային առումով ազգայնական է՝ ազգակենտրոն-ցեղակրոն, հավատով՝ արիադավան-հեթանոսական, պետական կողմնորոշմամբ՝ կենտրոնաձիգ-հայրենակենտրոն

Շարունակել կարդալ

Ազգային Տեսլական. Հայակրոն հայերը կհասնե՛ն Հայկականության (Հայիզմ-Արմենիզմ) հաղթարշավին – Տոն է՝ Հայ Արիական Միաբանությունը` 21 տարեկան է

Հայ Արիական Միաբանության 21-ամյա հոբելյանը նշվեց այսօր՝ դեկտեմբերի 15-ին հայ արիների քրմական ծեսով:

Հայ Արիական Միաբանության ստեղծման օրը՝ 1993թ. դեկտեմբերի 15-ը, հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները, ըստ հայ-արիական տոնացույցի՝ համարում են Հայ Տեսակի Արիական (Արարչական) Որակների վերականգնման օր):

- Քրմական ծեսը, ինչպես նախորդ տարի, կատարվեց Արեւելյան ու Արեւմտյան Հայաստան(ներ)ի սահմանակից պատմական մի  վայրում, որի ժամանակ փառաբանվեց Տիեզերքի Արարիչը՝ Հայ Տեսակի արարման համար, փառաբանվեցին Հայ Աստվածները, որոնց սերմից ենք սերում մենք՝ հայերս, փառաբանվեց նաեւ Հայաստան աշխարհը, որի վերամիավորման համար (Հայկական լեռնաշխարհում) մինչեւ հաղթանակ պիտի պայքարեն հայ արիականները:

- ՀԱՄ հիմնադիրն ու առաջնորդը, գաղափարախոսն ու հոգեւոր պատասխանատուն՝ Արմեն Ավետիսյանը համառոտ ներկայացրեց ՀԱՄ անցած ուղին,  ինչպեսեւ ապագա անելիքները:

- Այս տոնական օրը կայացավ նաեւ ՀԱՄ հերթական Համաժողովը, որին մասնակցեցին կառույցի քաղաքական եւ հոգեւոր ոլորտների պատասխանատուներ, ՀԱՄ կազմում ընդգրկված բոլոր միավորումների ղեկավարներ, մայրաքաղաքային ու մարզային կազմակերպությունների, Արցախի եւ Ջավախքի պատասխանատուները, սփյուռքյան մասնաճյուղերի մի շարք ներկայացուցիչներ եւ հրավիրյալներ:

Շարունակել կարդալ