Խորագրերի պահոցը. Արվեստ

Արվեստ բաժնում մտեք «Հայկական Երաժշտություն» ենթաբաժինը:

Երբ տոնը խորհրդավոր է, խորհուրդն էլ տիեզերահաս իմաստ ունի – Այսպես են շփվել մեր նախնիները մեր Աստվածների հետ, երբ զորավոր էր հայոց հավատը եւ անդավաճան էին հավատավորները…

Արիադավան հայերն ի սկզբանե արժեւորել ու նպատակայնորեն են նշել ազգային տոները, նույն ոգով էլ կատարել են ծեսերն ու տարաբնույթ արարողությունները: Խորհուրդներն իրենց հաստատուն տեղն են ունեցել եւ ունեն արիադավան հայերի կեցակարգում եւ կյանքում առհասրակ: Դրանք առավելապես տիեզերաիմաստ են եւ հավիտենարժեք, քանզի խորհրդանշում են երկնի ու երկրի խորհրդավոր կապը, նաեւ՝ Աստվածների ու մարդկանց առնչությունները:

Տոների խորհուրդը եւս իմաստավորված է, եւ ինչպես Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանն է նկարագրել. «Հայոց տոները նշվում են Բնակարգին համապատասխան, դառնալով Տիեզերահասության խթանիչ, Աստվածատեսության միջոց եւ Տիեզերասնուցման միջնորդ… Տոնական օրերին գենետիկ-ծինաբանական ընկալումներն արթնանում են վերից-վար եւ հակառակ ուղղությամբ, իսկ ազդակները գործում են բաց եւ ուղղակի… Անգամ հնարավոր է դառնում լսել ու նկատել անտեսանելին, խոսել Աստվածների հետ, ընկալել Արարչական Առանցքը՝ Տիեզերակարգը, ակնդրել եւ ունկնդրել Տիեզերքը…»:

Այսպես են շփվել մեր նախնիները մեր Աստվածների հետ, երբ զորավոր էր հայոց հավատը եւ զորավոր ու անդավաճան էին հավատավորները:

Իհարկե, այլ բնույթ ունեն այսօրվա տոները, որ պետական կամ եկեղեցական են կոչվում: Այլ բնույթ ունեն, քանզի անգամ ազգային հռչակվելով, զուրկ են բնական ու իրապես ծիսական արարողակարգից, անգամ ազգային ավանդական պատկերացումներից: Հայ արիները վաղուց են փորձում այսօրվա պետական տոներին հաղորդել ազգային ծիսակարգ, որպեսզի օրը ճիշտ ու նպատակային «աշխատի» հայության համար:

Դիցուկ՝ շատերն են հրաժարվում մարտի 8-ի տոնից՝ պատճառաբանելով դրա ոչ հայկական եւ անգամ հակահայկական «ծագումը»… Սակայն մեր երկրում պետականորեն միամսյակ է հայտարարվել ու մարտի 8-ից ապրիլի 7-ը նշվում է հանդիսություններով: Արդեն մի քանի տարի է հայ արիները մասնակցում են այս միամսյակին՝ հասկանալով, որ մարդկանց մեծ մասը նշում է եւ այսպես, թե այնպես այդ ազդակները հասնում են երկնքի դարպասներին… Ուրեմն՝ պետք է կանանց ու մայրության տոնը, մեր մաղթանքները լսելի դարձնել մեր Աստվածներին եւ դրական ու բարի ազդակներ «իջեցնել» հայ իգական սեռի համար: Հայ արիները արդեն քանի տարի է այդ օրերին արձագանքում են այսպես. «Շնորհավո՛ր տոնդ, հայուհի – հայ մայր, կին, քույր եւ դուստր, որ արարչածին եք ու աստվածազարմ… Բարեմաղթանքներ հայ մայրերին, կանանց, քույրերին եւ աղջիկներին՝ պետականորեն ընդունված՝ մայրության ու գեղեցկության մեկամսյակի (մարտի 8 – ապրիլի 7) կապակցությամբ»: Բայց այս 1 ամիսը չէ, որ իրապես արժեւորում է հայ մորը, կնոջը, մաքրարյուն հայ տղամարդու համար տարվա յուրաքանչյուր օրը եղե՛լ ու մնու՛մ է մայրության, ընտանիքի, կնոջ կամ հարազատ քրոջ փառաբանման ու նվիրական սիրո օր, քանզի հայ ընտանիքի սյունն է հայ մայրը, ով ոչ միայն կինն է ու տիեզերադիր կեսն իր ամուսնու, այլեւ՝ օջախի ծուխն ու ցեղի շարունակականության պահպանման երաշխավորն է… Հայ իգական սեռն ի բնե հավասար, որպես (հոգե-մարմնական) ԿԵՍ է արարվել հայ արական սեռին, եւ ԱրԷգԱկ-ի (Ար-ական ու Իգ(Էգ)-ական Ակունքի) ծինաբանական ընթացքը հայ տեսակի ու հավատի մեջ ամրագրված է հենց արարչության սկզբից… Հայն ունի եւ՛ Աստվածներ եւ՛ Աստվածուհիներ…

Եվ պետականորեն բացառապես ուտել-խմելու վերածած այդ միամսյակին հայ արիները դեպի Տիեզերք են ուղղում իրենց խոսքը, որպեսզի հայուհին դառնա ինչպես իր ընտանիքի, օջախի ամուր սյունը, այնպես էլ բոլորիս տան՝ Հայոց Հայրենիքի հաստատուն հենասյունը: «Մայրերի ափերի մեջ պիտի փնտրել ազգի փրկությունը»,- ասել է Աստվածամարդ Նժդեհը, եւ հայ մայրն ի՛ր նվիրումով ու պտղաբերությամբ, հայ կինն ի՛ր սիրով ու աշխատասիրությամբ շարունակում են ազգի շառավիղը:

Շարունակել կարդալ

Հեթանոսական Տաճար Էջմածնի եկեղեցու ներքնահարկում… Վերականգնենք Հայկական Լեռնաշխարհը՝ Արիների Բնօրրանը՝ Տաճար առ Տաճար…

https://www.youtube.com/watch?v=iqD3IBD6E14 – Հեթանոսական Տաճար Էջմածնի եկեղեցու ներքնահարկում…

http://www.hayary.org/wph/?p=2495 – Դարձ՝դե­պի Հա­յոց ար­մատ­նե­րը - Հայ ա­րի­նե­րը դեռ ՀԱՄ 18-ամ­յա­կին նվեր ստա­ցան Հայ-Ա­րիա­կան տո­նա­ցույ­ցը, մշակ­ված ՀԱՄ Հո­գե­ւոր հանձ­նախմ­բի Քրմա­կան դա­սի կող­մից, ո­րում ա­ռա­ջին ան­­գամ նշված են բո­լոր Հայ Աստ­ված­նե­րի տո­նե­րը…

http://www.hayary.org/wph/?p=2939 – Վերականգնենք Հայկական Լեռնաշխարհը՝ Արիների Բնօրրանը՝ Տաճար առ Տաճար…

http://www.hayary.org/wph/?p=1371 – Հայտարարություն-կոչ – Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ), Հայ Ազգայնականների Համախմբումը (ՀԱՀ) եւ «Լուսանցք» շաբաթաթերթը որոշ ժամանակ առաջ հայտարարեցին Հայաստանի մայրաքաղաք Երեւանում Արիական Մայր Տաճար կառուցելու մասին: Այս քայլն արվեց՝ արդեն վաղուց գործող Գառնո արիադավան-հեթանոսական տաճարի հետ Հայաստանը Համաարիական կենտրոն դարձնելու նպատակով: Հայտարարությանը հետեւեցին հետեւյալ քայլերը…

Հաշտեցման եզրեր – http://www.hayary.org/wph/?p=1504 Արիա-քրիստոնեությունը որպես հավատադարձի հիմք

http://www.hayary.org/wph/?p=594 – Արիա-քրիստոնեությունը՝ ազգային հաշտության ու վերազարթոնքի նախանյութ…

http://www.hayary.org/wph/?p=3451 Արիա-քրիստոնեության տարբերակը՝ հուդա-քրիստոնեության փոխարեն

Տոն է՝ Մայր Բնության գունագեղության ու ծաղկունքի – Հայ արիները նշեցին Զատիկը եւ Աստվածամայր Անահիտի Հրաշագործության տոնը

Ապրիլի 20-ին Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները Մեծամորի (ՄեծամորՄեծ ՄորԱստվածամորՄայր Անահիտի) պատմա-հավատամքային տարածքում նշեցին ավանդական Զատիկի տոնը:

Ապրիլի 20-ին կայացավ նաեւ Գարնանային օրահավասարը՝ Լուսնի լրման օրվա կիզակետը:

ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմերն ու քրմի թեկնածուները կատարել են ծիսական արարողություն եւ փառաբանել Մայր Անահիտին, որ իր Աստվածային էությամբ ու գործառույթով ապահովում է բնության գունագեղությունն ու ծաղկունքը: Մայր Անահիտը նաեւ բերքատվության ու ամենայն բերրիության, պտղաբերումի եւ մայրանալու Աստվածուհին է, եւ հայ արիներն ու ազգայնականները Աստվածամորն են դիմել՝ բազմազավակ ու բարգավաճ ընտանիքներ ունենալու ակնկալությամբ:

Զատիկի տոնը հայ արիական տոնացույցով հաստատվել ու նշվում է նաեւ որպես Մայր Անահիտի Հրաշագործության տոն:

Շարունակել կարդալ

Զատիկ է եւ Աստվածամայր Անահիտի Հրաշագործության տոնը… Եզդիական համայնքը նշեց Տաուսի Մալակը՝ Նոր տարին… Ծաղկազա՞րդ, թե՞ այցելություն Երուսաղեմ – Տոներ, որ կապ չունեն բնության ու հայի ինքնության հետ…

Տոն է՝ Մայր Բնության գունագեղության ու ծաղկունքի – Հայ արիները կնշեն Զատիկը եւ Աստվածամայր Անահիտի Հրաշագործության տոնը

ՀԱՄ լրատվական կենտրոնից տեղեկացրեցին, որ ապրիլի 20-ին Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները Մեծամորի (Մեծամոր – Մեծ Մոր – Աստվածամոր – Մայր Անահիտի) պատմական տարածքում կնշեն ավանդական Զատիկի տոնը: Ապրիլի 20-ին Գարնանային օրահավասարն է՝ Լուսնի լրման օրվա կիզակետը:

ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմերն ու քրմի թեկնածուները կկատարեն ծիսական արարողություն եւ կփառաբանեն Մայր Անահիտին, ով իր Աստվածային գործառույթով ապահովում է բնության գունագեղությունն ու ծաղկունքը: Մայր Անահիտը նաեւ բերքատվության ու ամենայն բերրիության, պտղաբերության եւ մայրանալու Աստվածուհին է, եւ հայ արիներն ու ազգայնականները Աստվածամորն են դիմելու՝ բազմազավակ ու բարգավաճ ընտանիքներ ունենալու ակնկալությամբ:

Զատիկի տոնը արիական հայերը նշում են նաեւ որպես Մայր Անահիտի Հրաշագործության տոն:

Հայ արիներն ու ազգայնականները ծիսական արարողությունից ու փառաբանումներից հետո կրակ կվառեն եւ կրակի շուրջը կպարեն, ձոներգեր կասեն ի փառս Աստվածամայր Անահիտի, Հայ Աստվածների ու Տիեզերքի Արարչի: Այնուհետեւ երկնային արեւի երկրային խորհրդանիշ կրակի վրայից թռչելուվ՝ երազանքներ կպահեն, գույնզգույն ներկված ձվերով ձվախաղ կկազմակերպեն:

Զատիկը գարնան գունագեղության հաստատումն է արձանագրում, երբ գույները զատվում են միմյանցից ու ցուցադրում բնաշխարհի շքեղությունը: Հայ արիները դա գինեձոների են արժանացնում՝ նաե՛ւ վասն ազգի բարգավաճման ու ծաղկունքի:

Այդ օրը հայ արիներն ու ազգայնականները մեկ անգամ եւս հիշեցնում են Հայաստանի իշխանություններին՝ Անահիտ Աստվածուհու պղնձաձույլ արձաններից մեկի գլուխն ու ձեռքի մի մասը Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնի Բրիտանական թանգարանից Հայաստան տեղափոխելու անհրաժեշտության մասին:

Հասկանալի է, որ դա անգամ պետական մակարդակով բարդ խնդիր է, բայց պետք է այդ գործընթացն սկսել, որպեսզի նաեւ լուծումներ առաջարկվեն: Պետք է հետեւողականություն դրսեւորվի այն առումով եւս, որ հուշարձանի մասունքներն այդ թանգարանում դադարեն համարվել պարսկական կամ հունական:

Եզդիական համայնքն էլ նշեց Տաուսի Մալակը

ՀՀ եզդիների համայնքը, որ շարունակում է մնալ իր ավանդական արեւապաշտական հավատին, ապրիլի 16-ին նշեց եզդիների Նոր տարին՝ Տաուսի Մալակը:

Շարունակել կարդալ

Շնորհավո՛ր տոնդ հայուհի – հայ մայր, կին, քույր եւ դուստր, որ արարչածին եք ու աստվածազարմ…

Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը շնորհավորում են հայ մայրերին, կանանց, քույրերին եւ աղջիկներին՝ պետականորեն ընդունված՝ մայրության ու գեղեցկության մեկամսյակի (մարտի 8 – ապրիլի 7) կապակցությամբ:

Ավարտվեց պաշտոնական տոնի մեկամսյակը, սակայն հայ տղամարդու համար տարվա յուրաքանչյուր օրը եղե՛լ ու մնու՛մ է մայրության, ընտանիքի ու կնոջ կամ հարազատ քրոջ փառաբանման ու նվիրական սիրո օր: Հայ ընտանիքի սյունն է հայ մայրը, ով ոչ միայն կինն է ու տիեզերական կեսն իր ամուսնու, այլեւ՝ օջախի ծուխն ու ցեղի շարունակականության պահպանման երաշխավորն է…

Հայ իգական սեռը ի բնե հավասար, որպես (հոգե-մարմնական) ԿԵՍ է արարվել Հայ արական սեռին, եւ ԱրԷգԱկ-ի (Ար-ական ու Իգ(Էգ)-ական Ակունքի) ծինաբանական ընթացքը հայ տեսակի ու հավատի մեջ ամրագրված է հենց արարչության սկզբից… Հայ տեսակն ունի եւ՛ Աստվածներ եւ՛ Աստվածուհիներ…

Հայուհին պե՛տք է դառնա ինչպես իր ընտանիքիօջախի ամուր սյունը, այնպես էլ բոլորիս տան՝ մեծ տան՝ Հայոց Հայրենիքի հաստատուն հենասյունը:  «Մայրերի ափերի մեջ պիտի փնտրել ազգի փրկությունը»,- ասել է Աստվածամարդ Նժդեհը, եւ հայ մայրն ի՛ր նվիրումով ու պտղաբերությամբ, հայ կինն ի՛ր սիրով ու աշխատասիրությամբ շարունակում են ազգի շառավիղը:

Շարունակել կարդալ

Հայ եւ արիական մյուս ազգերի Բնական Տարեփոխությունը – Գարուն է՝ Նոր տարի, փա՛ռք Վահագնի վերածննդին եւ շնորհավո՛ր Հայոց ամանոր…

Հայ արիները տարիներ շարունակ իրենց ծեսերն ու տոները կատարում են ոչ միայն մայրաքաղաք Երեւանում, այլեւ՝  Արցախում, Ջավախքում, Արեւմտյան Հայաստանում, Քաշաթաղի, Քարվաճառի եւ մյուս ազատագրված տարածքներում, լեռների գագաթներին կամ լճերի ու գետերի ափերին, ՀՀ մարզերի պատմական վայրերում, երկրի սահմանային հատվածներում… Ըստ Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոնի, այս տարի ՀԱՄ Գերագույն Խորհրդի որոշումով՝ Հայոց Ամանորը եւ Վահագնի Ծնունդը կկազմակերպվի Նախիջեւանին սահմանակից հատվածում, Վայոց ձորի տարածքում:

Հայերը, արիական ազգերը, արիադավան-հեթանոս մարդիկ Մարտի 21-ին՝ Արեգ ամսվա Արեգ օրը նշում են Բնական Տարեփոխությունը՝ Նոր Տարին: Գարունը վերազարթոնք է բերում եւ բնությունն արթնանում է ձմռան խորը քնից, ինչը դիցաբանորեն նախանշում է կյանքի ու բնության ծաղկունքը՝ վերածնունդը: Ձմեռն իր սահմանված ժամանակահատվածում, այլաբանորեն, հարաբերական մահ է նախանշում, երբ Արեւի ուժը պակասում, իսկ բնության ծաղկումը դադարում է՝ եւ Գարնան գալստյան հետ է բնությունը նոր զարթոնք վերապրում՝ նոր կյանք պարգեւում: Ինչպես Երկիրը, այնպես էլ ամբողջ Տիեզերքը ունենում են Գարուն, Ամառ, Աշուն եւ Ձմեռ պարբերական փուլերը, եւ ահա, Երկրային Գարնան 1-ին՝ Արեգ օրը, մեր մոլորակն իր տարիքը եւս 1 տարով է ավելացնում: Այդ օրն էլ հենց հայ արի մարդիկ նշում են Վահագն Աստծո վերածնունդը Երկրում ու բնության զարթոնքին Վահագնից ուժ եւ զորություն են խնդրում:

2014թ. Գարնան 1-ին օրը, լուսաբացին, հայ արիները եւ ազգայնականները Նախիջեւանին սահմանակից հատվածում, Վայոց ձորի տարածքում կնշեն Հայոց Ամանորը եւ Վահագն Աստծո երկրային հերթական վերածնունդը: Տոնական ծեսը կկատարեն ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմերը (Արմոգը, Արամը եւ Արեգը) եւ քրմի թեկնածուները: Ամանորյա տոնակատարությունը ինչպես ընդունված է՝ կսկսվի գինեձոներով եւ կրակի վառման ծիսակարգով: Կփառաբանվեն Տիեզերքի Արարիչը, Հայ Աստվածները, հատկապես օրվա խորհրդի տերը՝ Վահագնը: Հայ արիների մի խումբ էլ ծիսական արարողություն կկատարի Երեւանում՝ Վահագն Աստծո արձանի մոտ, որից հետո ամանորյա տոնախմբությունը կշարունակվի ՀԱՄ գրասենյակում, որին կմիանա Վայոց ձորից վերադարձած հայ արիների առաջնորդը:

Արեգ Ամսվա Արեգ օրը Վահագն Աստվածը կռիվ է տալիս Չարի Վիշապի հետ Երկրում (որն այսօր դեռ Տիեզերական եւ Երկրային Չարիների տիրույթում է)՝ Տիեզերքի Արարչի եւ Հայր Արայի որոշումները (Տիեզերակարգը-Բնակարգը) հաստատելու համար: Եվ արի հայերը ու բոլոր արիները Վահագն Աստծո վիշապաքաղության, վիշապասանձության շնորհիվ, Տիեզերքի Արարչի եւ Հայր Արայի կամքով տոնում են իրենց Նոր Տարին՝ Ամանորը:

Այդ օրը հայ արիները զարդարում են տոնական ծառը՝ տոնածառը (ծառզարդար) եւ (Բ)Արի Վահագնի եւ Չարի Վիշապի ահեղ մարտի հուր-բոցերի ներքո փառաբանում են Վահագն Աստծո հրեղեն հաղթանակը՝ որպես երկնի ու երկրի երկունք, որից հետո Վահագնի վերածնունդը նախանշում է Բնության Նոր Կյանքը՝ Նոր Տարին…

Շարունակել կարդալ

Վահագնը տիեզերական հուրի խորհուրդն է – Դիցաբանական խորհուրդ ունի նաեւ Վահագնը՝ ռազմի եւ զորության Աստվածը… Վահագնի Ծնունդը – ո՛վ է Վահագնը եւ ո՛վ է Յահվահը (Եհովան)…

Վահագնը տիեզերական հուրի խորհուրդն է

Հուրը կրակը չէ, թեեւ կրակի մեջ հուրը շատ է: Հուրը՝ Էներգիա է: Եվ Հուր Վահագնը Տիեզերական (դրական) էներգիայի (լիցքերի) խորհուրդն է, հակառակ Յահվահի (Եհովայի), որ Հողի (բացասական) էներգիայի (լիցքերի) խորհուրդն է: Ուստի՝ Վահագնի զգացողությունը կարող են ունենալ մնայն Արիները, որ դրական էներգիայի կրողներ են: Իսկ Տիտանները կարող են ունենալ միայն Յահվահի զգացողություն, քանի որ նրանք բացասական էներգիայի կրողներ են:

Ըստ այդմ, Վահագնը միայն Արիների Աստվածն է (դիցուկ՝ Հայի՝ Արիական Նախագենի). Նա Արիների զորության, ուժի հովանավորն է: Ըստ հայկական ավանդության, ամեն Տիեզերական Գարնան, Երկնի ու Երկրի ահեղ Երկունքից Վահագն Աստված է ծնվում՝ Չարի Վիշապին սպանելու, Վիշապի գարշանքից Երկիրը լվալու Մեծ Ջրհեղեղով, եւ Արարատում պահպանելու Արարչազարմ Աստվածամարդերի՝ Արիների Ցեղը: Ըստ այդմ, Վահագնին անվանում են նաեւ Վիշապաքաղ:

Գարուն է բերում Վահագնը աշխարհին, Երկրի վրա՝ նոր պատմություն, ազատագրում, կյանք, իսկ Արարատում՝ նոր տարեգրություն: Ջրհեղեղը վերապրող Արիները Վահագնի Ծնունդից սկսում են նոր տարեգրության հաշվարկը: Զորավոր Աստվածը ծնվում է Գարնան 1-ին օրը՝ Արեգ ամսվա Արեգ օրը: Եվ ավանդաբար գարնան այդ օրը Արի Հայերը տոնում են Վահագնի Ծնունդը որպես նոր պարբերության՝ նոր տարվա սկիզբ՝ Ամանոր: Եվ կանչում են Վահագնին: Սպասում են Նրան եւ այդ սպասումով զորանում են: Միայն զորավորները կարող են դիմավորել Վահանգին, միայն զորավորները կվերապրեն Ջրհեղեղը: Միայն զորավորներին է հովանավորում Ուժի Աստվածը: Տկարները չեն կարող դիմավորել Վահագնին. տկարները չեն վերապրի Ջրհեղեղը: Վահագնը տկարներին չի հովանավորի, քանզի պահպանելու է Արի Աստվածամարդկանց Ցեղը, իսկ տկարներից Երկրային Աստվածներ՝ Աստվածամարդիկ չեն ծնվի:

Դիցաբանական խորհուրդ ունի նաեւ Վահագնը – ռազմի եւ զորության Աստվածը Հայոց (պատերազմի, քաջության եւ հաղթանակի Գերագույն Աստվածը):

Շարունակել կարդալ

Գարուն է եւ Հայոց Գենի նոր պարբերափուլը – Հավերժական Պարբերաշրջանի Ավետիսը (Արմեն Ավետիսյան – Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

«…երբ հնեաբանը կամ պատմաբանը կամ … պեղում է հայոց հինավուրց  անցյալը  եւ միայն նյութական փաստեր գտնելով է իր եզրակացությունն  անումդա պարզապես քուջուջ անել է՝ ժամանակի ու միջոցների վատնում  նյութական փաստերը պիտի զուգադրել մեր նախնյաց հոգեւոր արժեքների,  իմացության ու տիեզերահաս հավատի հետ այլապես անհոգի  պրպտումները բացառապես «գանձ որոնողների» հոգեբանություն են  ստանումՄերօրյա պատմաբանը չի հասկանում նաեւ, որ կա պատմական տրամաբանություն, որ հնագույն տաճարը, աստղադիտարանը, զենքը, ցանկացած գտածո կամ որեւէ երեւույթ՝ այդօրվա արդյունքը չէ միայն, (տաս)հազարամյակների զարգացման փուլեր է անցել…»…

- «…որ արարչածին հայերը հաստատ ժամանակակից կոչվող տեխնիկայի կամ անիմաստ հույսուհավատի կարիք չեն ունեցել բնավ… Եվ երբեք կարիք չկա հին քաղաքակրթությունների պեղման ժամանակ ինքնաթիռ կամ լվացքի մեքենա փնտրել, դրա կարիքը չի եղել, քանի որ հայն իր Միտքը հասցրել է Տիեզերքի բոլոր անկյունները, իսկ Հոգին կարողացել է դուրս բերել Մարմնից եւ լինել մոլորակի (ու մոլորակից դուրս) տարբեր հատվածներում…»…

* * *

Տիեզերական Գարնան Ավետաբեր Կանչը սկսել է Տիեզերական Ձմռան Մեծ Հալոցքը (2010-2012թթ. արդեն նկատելիորեն)… Եվ սա ավետիս է բոլոր արիական ազգերինԳարունն արդեն հալեցնում է «սառած ուղեղները» ամենուր… Աշխարհում կատարվելու են շատ բաներ, լինելու են բնախոսական փոփոխություններ, իսկ դրանց նախաձեռնողներն անգամ չեն կռահելու, թե ինչի համար են դա անում…

Արհեստածին-խառնագենների մոտ արթնանալու է նախնական գենը, որ ունեն  բնածին ազգերից փոխանցված: Եվ նախնական ազգերը Տիեզերակարգի համաձայն վերադառնալու են ի շրջանս յուր… Տիեզերքի դեմ իսկապես խաղ չկա, ոչ մի երկրային խարդավանք կամ դրամանենգություն չեն կարող կասեցնել արարչական պտույտը

Բայց նախնական-արարչածին լինելու գիտակցումը, աստվածների զարմը կրելու մտածողությունը, ազգային եւ մարդկային որակների ու առաքինությունների, նաեւ առաքելության ընկալումը լիովին կարթնացնի նախնական գենը (ազգային ծինը) ձմռան խորը նիրհից, որ բերել էր տիեզերական ձմեռային փուլը…

Արարիչն Արարեց Արարածին Արարատում եւ այդ Առաջին Արիածին Արարածը Արիացին էր՝ Արի Մարդը՝ Արի Մանը՝ Արմանը կամ Արմենը Արիածին Առաջին Արարված Հայի Տեսակը՝ Հիմքը՝ Ակունքը՝ Ծինը (Գենը)՝ Սերմը՝ Աստվածահայր Արան է՝ Ար-Ա՝ ԱրԱրում-Ա(ռաջին)…

Եվ Առաջին ԱրԱրումը Արարչից Օծվեց որպես Հավերժող Առաքելություն Յուրաբնույթ՝ ՀԱՅ… Եվ Հայր Արան ոչ միայն Հայ Տեսակի Առաջին Արարումն է, այլեւ՝ Առաջին Արարված Աստվածն է բոլոր Աստվածային Համակարգերում Առաջինն էլ Արարվել է Հայկական Աստվածային Համակարգը «Խորիմաստ խորհուրդն արարչական կերտեց նախահիմքն աստվածային, որից ՀԱՅ կոչվեց Ծագումն Առաջին.– Հավերժող Առաքելություն Յուրաբնույթ Եվ Մեծ Աստված է Հայր Արան»…

Շարունակել կարդալ

Ներքին թուրքը անտեսանելի ու ավելի վտանգավոր է – Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը պահանջում են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի եւ ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանի հրաժարականները

Պահանջում ենք հրաժարականները.- Հայ Արիական Միաբանություն եւ Հայ Ազգայնականների Համախմբում.- «Եթե մեր երկրի իշխանությունները չզբաղվեն  ապազգային կամ հակազգային (գուցե՝ խառնագեն այլազգի) մշակույթի նախարարով ու ՊՈԱԿ-ի տնօրենով, ապա մեր հաջորդիվ քայլերի  պատասխանատվությունը կընկնի նաեւ նրանց վրա: «Լուսանցք»-ի այս  հրապարակմամբ (http://www.hayary.org/wph/?p=3967 Ներքին թուրքը անտեսանելի ու ավելի վտանգավոր է. – Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը պահանջում են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի եւ Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն»ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանի հրաժարականները) դիմում ենք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին).- Գառնու տաճարը հայոց հինավուրց պատմության ու հավատի սրբավայր է եւ ընչաքաղցների հարստացման արոտավայր չէ…»,- ասում են հայ արիականներն ու ազգայնականները: ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը, ով նաեւ ՀԱՀ խորհրդի համակարգողն է, հավելեց, թե ճիշտ է ասել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, որ ովքեր ցանկանում են տաճար այցելելով նաեւ սնվել (առավելապես՝ ուտել-խմել), ապա կարող են օգտվել տաճարի շրջակա խոտածածկույթից, շատ լավ խոտ է աճում…

Ոչ մի կարիք չկա Գառնու տաճարն էլ Մասիսների «պատմության» կրկնօրինակը դարձնել, երբ, այսպես կոչված զբոսաշրջիկները, սրճարանում նստած հիանում էին Մասիսների գագաթներով…

Օրերս էլ Panorama.am-ի հետ զրույցում մշակույթի նախարարության» Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը հայտնել է. «Թե ինչ են ասում շահագրգիռ կողմերը, տուրօպերատորները, այլ խնդիր է, մենք պետք է դա զգանք: Եթե 3 ամսվա ընթացքում զգանք, որ բացօթյա սրճարանը շարժ չի ապահովում, չի խթանում զբոսաշրջությունը, մենք տաղավարները կապամոնտաժենք: Բայց մենք պիտի զգանք» (զգալու համար զգացողություն է պետք ունենալ,- Հ.Թ.): Անգամ նշյալ կայքն է զարմացել, «թե ովքեր են մնում «շահագրգիռ կողմերը»», երբ հասարակության լայն շրջանակները բուռն կերպով միաձայն դեմ են արտահայտվում պատմամշակութային հուշարձանի տարածքում սրճարանի կառուցման նախաձեռնությանը, արդեն հասկանալի է: Տուրիստներին էլ հանենք հաշվից, որովհետեւ եթե մի օր նրանք խելառեն ու ՀՀ-ում ամեն հուշարձանի մոտ մի սրճարան կամ կարուսել ուզենան, դա դեռ չի նշանակում, թե այդպես էլ պետք է անել: Մշակույթի նախարարությանն էլ մեջտեղինց հանենք… Ասենք՝ նախարարությունը վաղուց է կամավոր դուրս եկել մեջտեղից: Նրա անզորության կամ ապամշակութային քաղաքականության վերջին վկան «Փակ շուկա»-ն էր: Այսպիսով՝ ովքե՞ր են մնում շահագրգիռները. ակնհայտ է՝ ՊՈԱԿ-ը՝ իր «նախաձեռնությամբ» ու սրճարանի տերը»:

Ասվել էր, թե դեռ «պիլոտային» ծրագիրը վերջնական հանգուցալուծման չի հասել, հստակեցված չէ՝  ի վերջո կառուցվելու է Գառնու տաճարի տարածքում սրճարան, թե ոչ: Բայց այն, որ ինչ-որ Վլադիմիր Պողոսյան արդեն խոսում է, որ նույն փորձն իրականացնելու են մյուս արգելոց-թանգարաններում, օրինակ՝ Զորաց քարերում, Զվարթնոցում եւ այլուր, նշանակում է խաղում էին, որ կրքերը հանդարտվեն: «Այս սրճարանի մասին որոշումը հրապարակելուց հետո կասեմ, թե այլ տեղերում ինչ ենք նախատեսում»,- ամբարտավան տոնով բարբաջել է ՊՈԱԿ-ի տնօրենը, ինչը կարող է վկայել միայն, որ սրճարանի կառուցման որոշումը մնում է ուժի մեջ:

Մինչ այս, հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանը զգուշացրել էր, որ արորդիների համար Գառնո արիադավան տաճարը ոչ միայն պատմական թանգարան է, այլեւ գործող սրբավայր, որտեղ Հայ Աստվածներին նվիրված տոներ ու ծեսեր են կազմակերպվումՄի օր այդ սրճարանը կարող է նոր 301թ. սպանդի վերածվել, բայց այս անգամ հայ արիները կլինեն սպանդի հեղինակներըԻնչպե՞ս կարելի է պատկերացնել, որ ծիսակարգի ժամանակ դիմացի սրճարանից հնչի որեւէ դիսկո-էրոտիկ կամ աշուղա-նաղլական երաժշտություն… (չնայած, ըստ երեւույթին աշուղա-նաղլականը շա՛տ հարազատ է Հասմիկ եւՎլադիմիր Պողոսյաններին):

Շարունակել կարդալ

Շնորհավորում ենք հայ եւ արիական բոլոր ազգերին՝ Բնական Տարեփոխության առթիվ – Գարուն է՝ Նոր տարի, փա՛ռք Վահագնի վերածննդին եւ շնորհավո՛ր Հայոց ամանոր

Հայ արիները տարիներ շարունակ իրենց ծեսերն ու տոները կատարում են ոչ միայն մայրաքաղաք Երեւանում, այլեւ՝  Արցախում, Ջավախքում, Արեւմտյան Հայաստանում, Քաշաթաղի ու Քարվաճառի ազատագրված տարածքներում, լեռների գագաթներին կամ լճերի ու գետերի ափերին, ՀՀ մարզերում, երկրի սահմանային հատվածներում…. Այս տարի ՀԱՄ Գերագույն Խորհրդի որոշումով՝ Հայոց Ամանորը եւ Վահագնի Ծնունդը կատարվեց Նախիջեւանին սահմանակից հատվածում, Վայոց ձորի տարածքում:

Արիական ազգերը, արիադավան-հեթանոս մարդիկ Մարտի 21-ին՝ Արեգ ամսվա Արեգ օրը նշում են Բնական Տարեփոխությունը՝ Նոր Տարին: Գարունը վերազարթոնք է ապրում եւ բնությունն արթնանում է ձմռան խորը քնից, ինչը դիցաբանորեն նախանշում է կյանքի ու բնության ծաղկունքը՝ վերածնունդըՁմեռն իր սահմանված ժամանակահատվածում, այլաբանորեն, հարաբերական մահ է նախանշում, երբ Արեւի ուժը պակասում, իսկ բնության ծաղկումը դադարում էեւ Գարնան գալստյան հետ է բնությունը նոր զարթոնք վերապրում` նոր կյանք պարգեւում: Ինչպես Երկիրը, այնպես էլ ամբողջ Տիեզերքը ունենում են Գարուն, Ամառ, Աշուն եւ Ձմեռ պարբերական փուլերը, եւ ահա, Երկրային Գարնան 1-ին` Արեգ օրը, մեր մոլորակն իր տարիքը եւս 1 տարով է ավելացնում: Այդ օրն էլ հենց հայ արի մարդիկ նշում են Վահագն Աստծո վերածնունդը Երկրում ու բնության զարթոնքին Վահագնից ուժ եւ զորություն են խնդրում:

2014թ. Գարնան 1-ին օրը, լուսաբացին, հայ արիները եւ ազգայնականները Նախիջեւանին սահմանակից հատվածում, Վայոց ձորի տարածքում նշել են Հայոց Ամանորը եւ Վահագն Աստծո երկրային հերթական վերածնունդը: Տոնական ծեսը կատարել են ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմերն ու քրմի թեկնածուները: Ամանորյա տոնակատարությունը սկսվել է գինեձոներով եւ կրակի վառման ծիսակարգով, փառաբանվել են Տիեզերքի Արարիչը, Հայ Աստվածները, հատկապես օրվա խորհրդի տերը՝ Վահագնը: Հայ արիների մի խումբ էլ ծիսական արարողություն է կատարել Երեւանում՝ Վահագն Աստծո արձանի մոտ, որից հետո ամանորյա տոնախմբությունը շարունակվել է ՀԱՄ կենտրոնական գրասենյակում, որին միացել են Վայոց ձորից վերադարձած ՀԱՄ ղեկավարները:

Շարունակել կարդալ

Գառնին միավորեց բոլորին, բացի… – «Մենք դեմ կլինեինք, եթե այդ սրճարանը նաեւ եկեղեցու բակում կառուցվեր» – Սա նաեւ հարցախույզ էր հայոց հին պատմության, մշակույթի ու հավատի մասին…

Գառնու տաճարի տարածքում սրճարան կառուցելու անհեռատես հակամշակութային քայլը ակամա դարձավ մի հարցախույզ, որը կազմակերպելու համար հաստատ հատուկ որոշում պիտի լիներ: Սա ասում ենք՝ հայոց հին պատմության եւ ազգային հավատի մասին հայության կարծիքն իմանալու առումով: Եվ այս ինքնաբուխ հարցախույզը, որն ընդդեմ մշակույթի նախարարության հայտնի որոշման պայքարի հետ զուգահեռ ընթացավ, շատ հետաքրքիր նրբերանգներ բացահայտեց:

Մինչ այդ բացահայտմանն անդրադառնալը նշենք, որ օրերս PanARMENIAN.Net-ը մի նյութ հրապարակեց, որում հակիրճ ներկայացված են սրճարանի կառուցման դեմ պայքարի ժամանակագրությունն ու մասնակիցների գործողությունները:

Հանրությունը նորից հաղթեց,- ասված է այդ ամփոփումում,- «Գառնի» արգելոցի տարածքում, տաճարի հարեւանությամբ սրճարան չի կառուցվի։ Մշակույթի նախարարության՝ այդ գաղափարից հրաժարվելու մասին մարտի 8-ին գերատեսչությունում քննարկումից հետո տեղեկացրել է փոխնախարար Արեւ Սամուելյանը։ Մինչեւ այդ, նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի շինարարները քանդել էին հենապատն ու հիմա այն պետք է բերվի նախկին վիճակի. գրել է «Հետք»-ը:

PanARMENIAN.Net-ում մասնավորապես նշված է, որ Գառնի հեթանոսական տաճարի հարեւանությամբ մշակույթի նախարարության՝ սրճարան կառուցելու պիլոտային ծրագրի մասին պատմել էին տարեվերջին։ «Պատմամշակութային արգելոց-թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը նշել էր, որ մայիսից գործարկվող սեզոնային սրճարանը լինելու է տաճարի հարեւանությամբ գտնվող բաղնիքի վերնամասում։ Դրա համար 17*37 մ տարածք է տրամադրված, կառուցվելու է առանց շինարարական միջամտության։

Ըստ նախագծի, սրճարանում մատուցվող ապրանքն իբր պիտի լիներ միայն գառնեցիներինը (շահագրգռելու շատ պարզունակ ձեւ է)։ Սրճարանի կառուցման գումարը ռուսաստանաբնակ հայ գործարար էր տրամադրել, եւ իբր դրանից ստացված հասույթն էլ ծառայելու էր տաճարի կարիքներին: Մեր տեղեկատվական աղբյուրի համաձայն, այդ գործարարն իմանալով աղմուկի մասին զարմացել է, բայց երբ ճշտել է, որ սրճարանը տաճարի պարիսպներից ներս է լինելու… հասկացել է, փաստորեն նա նախատեսել է տաճարից դուրս, բայց… Հետո այլ ճշտումներ է արել, իմացել, որ տաճարից դուրս եւ՛ ռեստորան եւ՛ սրճարան եւ՛ այլ առեւտրային կետեր կան… Չճշտված տեղեկության համաձայն՝ նրա «մաղարիչային» գումարները արդեն հետ են վերադարձրել:

Շարունակել կարդալ

Ու՞մ պատվերն է կատարում մշակույթի նախարարը… Ծիծաղելի փաստարկներ՝ Գառնո տաճարը «փրկելու» համար… Հայ արիները սպառնում են նոր՝ բայց արիական 301 թվով… Ուզում են ուտելու տեղ սարքեն, թող սարքեն – լավ էլ խոտ է աճում, թող գան ուտեն գնան…

Լարված վիճակը Գառնո արիադավան-հեթանոսական տաճարի մոտ սրճարան կառուցելու առումով դեռ մնում է: Չնայած արդեն ոչ միայն հեթանոսները, հայ մշակույթի պաշտպանները եւ Գառնիի բնակչությունը, այլեւ մտավորականներն են ավելի բացահայտ խոսում դրա անթույլատրելիության մասին:

http://www.hayary.org/wph/?p=3802 – Պարտվում ենք պատմամշակութային պատերազմում՝ հենց մեր մեղքով (ազգովի փրկե՛նք Գառնո տաճարը) – Հայ արիներն ու ազգայնականները կպահանջե՞ն մշակույթի նախարարի պաշտոնանկությունը…

http://www.panarmenian.net/arm/news/176636/ – Հանրությունը նորից հաղթեց՝ Գառնու տաճարի հարեւանությամբ սրճարան չի՛ կառուցվի… (Սրճարանի կառուցման հարցով նախագահ Սերժ Սարգսյանին նամակ էր գրել Հայ Արիական Միաբանության  առաջնորդ Արմեն Ավետիսյանը՝ նշելով, թե տաճարը «հայ արորդիների համար ոչ միայն պատմական թանգարան է, այլեւ գործող սրբավայր» – «…մի օր այդ սրճարանը կարող է նոր 301թ. սպանդի վերածվել, բայց այս անգամ հայ արիները կլինեն սպանդի հեղինակները… Ինչպե՞ս կարելի է պատկերացնել, ասենք՝ մայիսին Հայոց հյուրընկալության եւ օջախի Վանատուր Աստծո տոնի կատարումը արիադավան-հեթանոսական ծեսի ու դիմացի սրճարանի որեւէ աշուղա-նաղլական կամ դիսկո-էրոտիկ երաժշտության ներքո: Սա պատճա՞ռ է սպանդի: Միանշանակ»)…

Անցյալ ամսվա վերջին Գառնու գյուղապետ Աշոտ Վարդանյանը 200-300 համագյուղացիների հետ բանվորներին թույլ չտվեցին սկսել մշակույթի նախարարության կողմից Գառնու տաճարի արքունական բաղնիքի դիմաց կառուցվող բացօթյա սեզոնային սրճարանի շինարարությունը: «Որպես Գառնեցի դեմ եմ սրճարանի կառուցմանը: Եթե  ուզում են, տաճարի պարիսպներից դուրս տարածք կտամ, ինչքան ուզում են՝ թող սրճարան կառուցեն, զբոսաշրջիկներին ընդունեն, ճանապարհեն»,- ասել է գյուղապետը: Նրա խոսքով՝ դեռ աշնանն են սրճարանի հիմքը գցել, ինքն էլ խնդրել է, որ չշարունակեն այնքան ժամանակ, մինչեւ չլինի հնագիտական եզրակացություն, որ շինության տարածքը պեղումների ենթակա չէ, եւ որ տաճարի տարածքում կառուցվի ոչ թե սրճարան, այլ թանգարան:

Իսկ գարնանն արդեն սկսեցին հիմքի վրա քարերը կոտրել, տեղափոխել, շինանյութը բերել ու կառուցել, ուստի գառնեցիները երկրորդ անգամ են արգելում, դիմել են ոստիկանություն, որոնք խոստանում, բայց ուշ են ներկայանում: Գյուղացիների խոսքով՝ շինարարական աշխատանքներ իրականացնողները դուրս են բերել քարեր, որոնք մեծ արժեք են ներկայացնում, եւ դրանով պատ են շարում: «Եթե սրճարան կառուցելու գումար կա, ավելի լավ է դա օգտագործեն բաղնիքի սալիկները վերանորոգելու համար, ոչ թե 21-րդ դարի սրճարան կառուցեն ավելի քան 5000 տարվա պատմություն ունեցող տաճարի շրջակայքում»,- դժգոհել է գյուղապետը:

Իսկ հայ արիադավան-հեթանոսները քանիցս նշել են, որ սրճարանի կառուցումը սրբապղծություն է, իրենք այնտեղ հոգեւոր ծեսեր են կատարում, տոնակատարություններ կազմակերպում, ինչին վստահաբար խանգարելու է այդ սրճարանի աղմուկն ու այնտեղ միացրած անմակարդակ կամ ոչ հայկական երաժշտությունը: ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանն անգամ սպառնացել է, թե մի նոր 301 թվի են մղում, բայց այս անգամ հայ արիներն են դա կազմակերպելու… Նաեւ առաջարկել է սրճարանաշինությունը, որպես զբոսաշրջության «սկզբնաղբյուր», սկսել Էջմիածնի գլխավոր եկեղեցուց, քանզի այսօր ամենաշատ զբոսաշրջիկներ թերեւս այնտեղ են լինում:

Օրերս կառուցման դեմ հանդես եկան նաեւ մի խումբ ակտիվիստներ, որոնց միացան նաեւ արադավաններն ու գյուղացիները: Նրանք հայտարարեցին, որ պայքարելու են, թույլ չեն տալու այդ շինարարությունը: Երիտասարդները շինարարության համար բերված ավազը, քարերը լցրել են տոպրակները եւ հետ բերել Երեւան՝ դրել մշակույթի նախարարության դռների մոտ:

Շարունակել կարդալ

Հայ արիները փառաբանում են Հայ Տեսակի Գերագույն Աստծուն – Աստվածահայր Արայի Հրաշագործության տոնն է – Հայ Աստվածներն այլեւս Հայաստանում են, եւ Հայոց Հողահավաքն ու Ազգահավաքն ընթացքի մեջ է…

Հայ արիադավան-հեթանոս համայնքն իր վերականգնված տոների շարքում Երկրային Գարնան առաջին օրը՝ մարտի 1-ին, նշում եւ փառաբանում է Հայր Արային՝ Հայ Տեսակի Հայր Աստծուն, Ով Հայ Աստվածային Համակարգի Գերագույն Աստվածը՝ Աստվածահայրն է:

Երկրում, Արարումների Բնօրրան Հայկական Լեռնաշխարհում մարտի 1-ը նախանշում է գարնան այցը, ինչը ձմռան քնից արթնացնում է:

երկրային նիրհած բնությունը: Եվ Հայր Արան, Ով Իր Աստվածային Գործառույթով Երկնի ու Երկրի Հայկական Աշխարհների Գլխավոր Աստվածն է, հետեւում է բնական կարգին եւ հայ արիներին պարգեւում է Բնության Վերազարթոնքը:

Աստվածահայր Արայի Հրաշագործության Տոնը նախապատրաստվում է փետրվարի 13-14-ի՝ Հայոց Տրնդեզի՝ Արարչին՝ Տիեզերքի Տիրոջն ընդառաջ գնալու (ԱրԷգԱԿ-ի խորհուրդը երկրպագելու) եւ Հայարիական Նոր Տարվա՝ մարտի 21-ի (որը նաեւ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի երկրային վերածննդի օրն է) տոնակատարությունների միջեւ ընկած ժամանակահատվածում:

Ձմեռը բնության մեջ նախանշում է հարաբերական մահ՝ ծլումի-ծաղկունքի դադար, եւ Հայր Արան Իր Արարչակերտ Զորությամբ հետեւում եւ ապահովում է Գարնան Գալուստը, ինչն էլ Բնության մեջ հարաբերական կյանքն է նախանշում՝ կյանք-մահ-կյանք… հավերժապտույտ շղթայի մեջ:

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհրդի եւ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչները ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ կատարեցին ծիսական արարողություն՝ փառաբանելով Հայր Արային, որպես Արարչի Զավակ, Ով արարվել է որպես հզորագույն Աստված, Ով Տիեզերքի արարումից ի վեր Արարչածին Հայ Տեսակի Աստվածահայրն է եւ Հայ Գենի Մարմնացումը (Ծինը, Զարմը)…

Ծիսակարգը կատարվեց մարտի 1-ի մինչկեսօրի ընթացքում, ինչպես միշտ Արարատյան դաշտի սահմանամերձ մի հատվածում՝ Արաքս գետի ափին, Մեծ եւ Փոքր Մասիսների հայացքների ներքո: Հայ արիները փառաբանել են նաեւ Տիեզերքի Արարչին՝ Հայ Գենի արարման համար, Հայ Աստվածներին եւ Տիեզերաաշխարհների հայ հոգիներին՝ հայության նպատակները Հայ Մարդու հետ իրականացնելու եւ հաղթական ավարտին հասցնելու համար…

Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոն

01.03.2014թ. – Արարատի շրջան

http://www.youtube.com/watch?v=Q3UO0a7Epn4 

ՀԱՅՐ ԻՄ ԴՈԻ ԱՐԱ  – HAYR IM DU ARA

http://www.hayary.org/wph/?p=3356 

Հայ-Արիական տեսանյութեր

Ներկայացնում ենք հատված՝ Աստվածահայր Արայի Հրաշագործության տոնին ասված ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի խոսքից.

Հայ արիական տիեզերաիմաստ խորհուրդներից է. «Միտքը Տիեզերքինն է, Տիեզերքն ամփոփված է Մտքի մեջ»… Միտքն ամենարարգ է շարժվում Տիեզերքում, վայրկյաններում կարող է չափել Տիեզերքի ծայրերը… Չկա՜ ուրիշ նման արագություն մեզ հասանելի: Միտքն ամենազոր է, ուստի՝ պետք է տիրապետե՜լ նրան, որպեսզի այն գործի վասն Հայի ու Հայքի, հանում սեփական անձի ու ընտանիքի:

Շարունակել կարդալ

Հայ արիները փառաբանում են Հայ Տեսակի Գերագույն Աստծուն.- Աստվածահայր Արայի Հրաշագործության տոնն է… Հայ Աստվածներն այլեւս Հայաստանում են եւ Հայոց Հողահավաքն ու Ազգահավաքն ընթացքի մեջ է…

Ինչպես տեղեկացրեցին ՀԱՄ գրասենյակից, հայ արիադավան-հեթանոս համայնքն իր վերականգնված տոների շարքում Երկրային Գարնան հենց առաջին օրը՝ մարտի 1-ին, նշում եւ փառաբանում է Հայր Արային՝ Հայ Տեսակի Հայր Աստծուն, Ով Հայ Աստվածային Համակարգի Գերագույն Աստվածը՝ Աստվածահայրն է:

http://www.youtube.com/watch?v=Q3UO0a7Epn4  – Հա՛յր իմ՝ Դու Արա…

http://www.hayary.org/wph/?p=3356  – Հայ-Արիական տեսանյութեր

Երկրում, Արարումների Բնօրրան Հայկական Լեռնաշխարհում մարտի 1-ը նախանշում է գարնան այցը, ինչը ձմռան քնից արթնացնում է երկրային նիրհած բնությունը: Եվ Հայր Արան, Ով Իր Աստվածային Գործառույթով Երկնի ու Երկրի Հայկական Աշխարհների Գլխավոր Աստվածն է, հետեւում է բնական կարգին ու հայ արիներին պարգեւում է Բնության Վերազարթոնքը:

Աստվածահայր Արայի Հրաշագործության Տոնը նախապատրաստվում է փետրվարի 13-ի՝ Հայոց Տրնդեզի՝ Արարչին՝ Տիեզերքի Տիրոջն ընդառաջ գնալու (ԱրԷգԱԿ-ի խորհուրդը երկրպագելու) եւ Հայ արիական Նոր Տարվա՝ մարտի 21-ի (որը նաեւ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի երկրային վերածննդի օրն է) տոնակատարությունների միջեւ ընկած ժամանակահատվածում:

Ձմեռը բնության մեջ նախանշում է հարաբերական մահ՝ ծլումի-ծաղկունքի դադար, եւ Հայր Արան Իր Արարչակերտ Զորությամբ հետեւում ու ապահովում է Գարնան Գալուստը, ինչն էլ Բնության մեջ հարաբերական կյանքն է նախանշում՝ կյանք-մահ-կյանք… հավերժապտույտ մեծ շղթայի պարույրում:

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհրդի եւ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչները ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ կկատարեն ծիսական արարողություն՝ փառաբանելով Հայր Արային, որպես Արարչի Զավակի, Ով արարվել է որպես հզորագույն Աստված, Տիեզերքի արարումից ի վեր Արարչածին Հայ Տեսակի Աստվածահայրն է, Հայ Գենի Մարմնացումը (Ծինը, Զարմը)…

Ծիսակարգը կկատարվի կեսօրին, ինչպես միշտ Արարատյան դաշտի սահմանամերձ մի հատվածում՝ Արաքս գետի ափին, Մեծ եւ Փոքր Մասիսների հայացքների ներքո: Հայ արիները կփառաբանեն Տիեզերքի Արարչին՝ Հայ Գենի արարման համար, Հայ Աստվածներին եւ Տիեզերաաշխարհների Հայ Հոգիներին՝ հայության նպատակները Հայ Մարդու հետ իրականացնելու եւ հաղթական ավարտին հասցնելու համար:

Ներկայացնում ենք հատված՝ Աստվածահայր Արայի Հրաշագործության տոնին ասվելիք հայ արիների առաջնորդի խոսքից (մեջբերված են նաեւ ՀԱՄ առաջնորդի ձոներգերից («Հայր մե՛ր Արա» եւ«Արարչին՝ Տիեզերքի միա՛կ եւ իրակա՛ն Տիրոջը»)):

ՀԱՄ տիեզերաիմաստ խորհուրդներից է. «Միտքը Տիեզերքինն է, Տիեզերքն ամփոփված է Մտքի մեջ»… Միտքն ամենաարարգն է շարժվում Տիեզերքում, վայրկյաններում կարող է չափել Տիեզերքի ծայրերը… Չկա՛ ուրիշ նման արագություն մեզ հասանելի: Միտքն ամենազոր է, ուստի՝ պետք է տիրապետե՛լ նրան, որպեսզի այն գործի վասն Հայի ու Հայքի, հանուն սեփական անձի ու ընտանիքի:

Երբ հայի միտքը հղվում է օտար Աստծուն, ապա զորացնում է ա՛յն Աստծուն, ով զորացնում է միայն ի՛ր ընտրյալ ազգին… Հաճախ, Տիեզերակարգին ոչ հարիր այդ հղումները որպես պատասխան ետ գալով Տիեզերքից, դառնում են պատիժ՝ ոչ ճշմարիտ հղման համար… Բացարձակ Արդարություն է Տիեզերքում եւ Արարչակարգը՝ Արարչի կամքը համատիեզերական է՝ Տիեզերակարգի մեջ ամփոփված…

Տիրապետի՛ր մտքիդ, հայորդի՛, որպեսզի այն ծառայի քեզ ու քո ազգին, այլապես կպատժվե՛ս եւ կպատժե՛ս ազգիդ

Շարունակել կարդալ

Արարումը չի՛ կարող բնազանցական լինել – Արմեն Ավետիսյան (ՀԱՄ առաջնորդ)… ԼԵԶՈւՆ ազգային խորհուրդների համակարգ… Արարիչ-Աստված-Մարդ եւ Հոգե-Ոգեղեն աշխարհներ… Գինին, Արաղը եւ Գարեջուրը՝ հայկական խմիչքներ…

Արարելը եւ՛ բառացի եւ՛ բացառապես արարչական երեւույթ է, ու այն տրված է արարչածին էություններին, ինքնություններին, արարվածներին… Չի՛ կարող արարել արհեստածինը: Ստեղծելը (սարքելը) դեռարարել չէ:

Արարմունքի մեջ հոգի կա՝ բնախոսություն: Տերն արարել է Տի-Եզերքը՝ Մեծ Եզերքը՝ դարձրել բաբախող ու շնչող անչափելի Մարմին-Միտք-Հոգի Մեծ Երրորդություն

Աստվածներն արարում ենԱզգերն արարում ենՄարդիկ արարում են… երբ արարչածին են, այլ ոչ հնարովի ու արհեստական՝ խառնագեն ու խառնարյուն: Անգամ կենդանիներն ու բույսերն են արարում, բայց ոչ երբեք՝ անազգ, ինքնությունից զուրկ անդեմ «մարդը»… Արհեստածին (խառնուրդ) ամենբան (մարդ, կենդանի, թեբույս) հոգեզուրկ է, ուստի՝ դուրս հավերժական պարույրիցԵրկրային կյանքը նմանների վերջին (փոքրիշատե բանական) հանգրվանն է, քանզի Տիեզերական Աշխարհներում հոգին (ոգին) է նոր միտք ու մարմին ստանում՝ գիտակից, իր բնական տեսակի էությանը հարիր ապրելու եւ հավերժելու ծիրում

- Արարիչն Արարեց Արարածին Արարատում եւ Արարված Արարածն այդ   Արիածինն է՝ Արիացին՝ Արի Մարդը՝ Արի Մանը՝ Արմանը կամ Արմենը

ԼԵԶՈւՆ ազգային խորհուրդների համակարգ է: Լեզու (ինչպեսեւ տիեզերահաս Գիր ու Այբուբեն) ունենում են բնածին ազգերը, քանզի ԼԵԶՈւՆ ԳԵՆԻ (ԾԻՆ) արտահայտչամիջոցն է, իսկ Գենն արարչատուր-բնատուր է:

Լեզուն նաեւ ազգային ներքին ծագումնային որակ է, ու բնածին ազգը, ի սկզբանե զգալով իր ծագումը, իր որակները, իր բնօրրանը, բնական զորությունները… ընկալում է դրանց տիեզերաիմաստ խորհուրդները: Ազգային Լեզուն իր ներազգային կյանքում ներկայանում է որպես ներքին ծագումնային որակ, իսկ արտազգային կյանքում՝ որպես արտաքին հաղորդակցման միջոց:

Հնագույն Արիական Ազգային Լեզուները Արիական Ցեղալեզվի, այսինքն՝ Հայոց Լեզվի բարբառներ են, որ այնուհետեւ զարգացել են ինքնուրույնաբար ու տարբեր պայմաններում: Դա հիմնավորվում է այն իրողությամբ, որ արիական այլ լեզուների շատ արմատական խորհուրդներ բացատրվում են ՀԱՅԵՐԵՆ (եւ միա՜յն Հայերեն):

* * *

ԳԻՆԻՆ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ազգային խորհուրդների համակարգում Կենաց Հեղուկն է:

Լեզվաբանորեն կազմված է՝ ԳԵՆ (կյանք) բառով եւ Ի-տեսակային ամբողջություն արտահայտող հունչարմատով՝ ԳԵՆ-Ի:

Գինին արտահայտում է կյանքի հետ կապված որոշակի տեսակային ամբողջության անուն, որ տրվել է որոշակի հեղուկին՝ Կենաց Հեղուկ: Ըստ այդմ, Գինին միշտ էլ համարվել է Սուրբ Ըմպելիք:

Շարունակել կարդալ