Խորագրերի պահոցը. Արվեստ

Արվեստ բաժնում մտեք «Հայկական Երաժշտություն» ենթաբաժինը:

Հայկական ծագմամբ մարսելցին. դուդուկ+էլեկտրո… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից-www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք  «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ – Հայկական ազգայնականության, Հայաստանի ու հայության շահերն արտահայտող պարբերական…

Հայկական ծագմամբ մարսելցին. դուդուկ+էլեկտրո

«Սերը միակ բանն է, որ մեզ բոլորիս համախմբում է»,- ասում է Ագոպը:

Նրա կյանքն ու ստեղծագործական աշխարհը հայկական ծագմամբ մի մարսելցու պատմություն է, ով ցանկանում էր դառնալ Քուրթ Կոբեին:

Տարիներն անցան, իսկ կատաղությունը մնաց ձայնի մեջ, կիթառի ակորդներն էլ դարձան ավելի հանդարտ: Պահպանելով ինքնությունը, Ագոպն ընտրեց… պահել ժպիտը եւ սեր երգել, հակառակ դուրս գալ աշխարհի, ով կորցրել է ինքնությունը:

Ագոպ… նաեւ պատմություն է մի մարդու, ով սիրում է տարբերություն: Բիթլզի, Յո Լա Տենգոյի, Օազիսի երկրպագու լինելով՝ նա կարող է շաբաթներով Լեդի Գագա կամ Թիմբրլեյք ունկնդրել:

Զինված այս տարբերություններով, Ագոպը սնվում է իր ճանապարհորդություններով (ԱՄՆ, Հայաստան, Բրազիլիա, Կուբա), որպեսզի ծնունդ տա փոփ երաժշտությանը:

«Երաժշտությունը չունի սահմաններ, լեզվամտածողություն, սահմանափակումներ ու տարանջատումներ: Եթե քո մտքին դուդուկի նվագակցությամբ երգ գրելն ու երգելն է, ապա պետք է անել դա՝ առանց որեւէ ավելորդ բաների մասին մտածելու»,- ասում է Ագոպը:   Շարունակել կարդալ

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Զրադաշտի հետքերով (5-րդ մաս) – Ինչպես եւ ինչու իր սուրբ գիրքն ու շարականները նա ներկայացրեց պարսիկների համար անհասկանալի լեզվով… Զրադաշտի հետքը զգացվում է Ուրմիա լճում գնվող Հայեղ կղզու անվան մեջ, որին հնում համարել են հայ ժողովրդի բախտի կղզի եւ որի մասին գրված է… / Ըստ Վիքիպեդիա ազատ հանրագիտարանի – Զրադաշտի ուսմունքի հետեւորդները հետագայում հիմնականում դարձան կա՛մ քրիստոնյաներ, կա՛մ մուսուլմաններ։…

Սկիզբը՝ թիվ 9, 10, 11, 12-ում

http://www.hayary.org/wph/?p=6877Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Զրադաշտի հետքերով (4-րդ մաս) – Սպիտամա ծածկագրից մինչեւ Տարոյի խաղաթղթեր… Ատլանտիդան պետք է փնտրել Հայոց աշխարհում, որտեղ ծնվել է նաեւ Ատլանտ-Լանթա-Թորգոմը… Թերեւս կապ տեսնենք Զրադաշտ-Տայրայի եւ Տարոյի միջեւ – Տարոյի խաղաթղթերը Եվրոպայում առաջին անգամ հայտնվել են 14-րդ դարում՝ իսպանական գնչուների միջավայրում…

http://www.hayary.org/wph/?p=6860Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Զրադաշտի հետքերով (3-րդ մաս) – Ինչ են հուշում նրա ծածկանունները… Ուրեմն՝ Սփիթան ալեհեր (սիպ սպիտակ) Հայ աստվածն է, իսկ Գառնան (գառնուկը) Հայր աստծո որդին է՝ Արեւորդին, որի հովանավոր աստծո անունն է «Սպիտակ լույս» – Կարծիքներ կան, որ նա Միհրն է… Զրադաշտին Ավեսթայում անվանում են «Զարաթհուշթրա», «Զերաթոշթ», «Զարդուշտ», պարսկերեն՝ «Զարթոշթ», հունարեն՝ «Զորոաստր» («ոսկե աստղ»)…

http://www.hayary.org/wph/?p=6848Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Զրադաշտի հետքերով (2-րդ մաս) – Երբ մեր հին պատմության ձեռագրերը հայտնվեցին Տիբեթում եւ Հնդկաստանում… Հին հույն պատմիչները աղավաղել են համաշխարհային (նաեւ հայոց) պատմությունը… Թռչնի քարը Քարահունջ ասղադիտարանի N-66 քարն է՝ նման արծվի, իսկ մյուս թռչնի քարը կամ քարե թռչունը Արարատ-Հուկարիա լեռան բնակերտ թռչունն է…

http://www.hayary.org/wph/?p=6832Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Զրադաշտի հետքերով (1-ին մաս) – Ի վերջո ո՞րն էր նրա հայրենիքը եւ որտե՞ղ է նա ծնվել… Պարսիկների սուրբ գիրք համարվող «Ավեսթա»-ն գրված է եղել պարսիկներին անծանոթ լեզվով, եւ բնագիրը թարգմանելիս նրանք սխալ մեկնաբանություններ են արել՝ լավ չհասկանալով «գասաների» թաքնագիտական իմաստը – Նկատենք՝ մի դեպքում «իրան» բառը գրված է փոքրատառով, մյուս դեպքում՝ մեծատառով, ձորձենք հասկանալ…

Ֆրանսիացի գրող եւ փիլիսոփա Ռենե Գենոնը, անդրադառնալով Սենտ-Իվ դ՛Ալեվեյդրայի «Հնդկաստանի առաքելությունը Եվրոպայում» գրքին, շատ հետաքրքիր տեղեկություն է հայտնում. «…Ամենահաճախ մասնավոր համադրումներից հարկավոր է նշել այն հատվածը, որում նկարագրվում է «Աշխարհի տիրակալը», կանգնած իր նախորդի շիրմի առջեւ, այն տեղը, որտեղ բարձրացվում է գնչուների ծագման հարցը, որոնք իբր երբեմնի ապրել են Աղարտհայում»:   Շարունակել կարդալ

Լիարժեք չգնահատվածը- Քաղաքական եւ հասարակական գործիչ, որ իսկապես սիրում էր իր երկիրը – Վարդան Գասպարի Շահպարոնյանը Ջավախքի նշանավոր անհատներից մեկն է… Բազմաոլորտ հայանպաստ գործունեություն է ծավալել – նաեւ որպես Ախալքալաքի հայ հասարակության լիազոր ներկայացուցիչ, մասնակցել է Փարիզի հաշտության համաժողովին – զեկուցել է Ախալքալաքի գավառում տեղի ունեցած դեպքերի եւ ջավախքահայության կրած վնասների մասին…

Վարդան Գասպարի Շահպարոնյանը Ջավախքի նշանավոր անհատներից մեկն է: Նա  խմբագիր է, գրող, գործարար եւ հասարակական-քաղաքական, մշակութային գործիչ:

Շահպարոնյանի անձն ու գործը տակավին խորությամբ արժեքավորված եւ գնահատված չեն: Բարեբախտաբար, Ախալքալաքում այժմ պահպանվում են նրա տունը (այժմ՝Միկոյան փողոց N1) եւ իր կառուցած եկեղեցական-ծխական դպրոցի շինությունը (այժմ՝ Թումանյան փողոց): Պետք է դրանց վրա ամրացնել ցուցատախտակներ: Ամբողջապես ավերված է Շահպարոնյանի կառուցած հիդրոէլեկտրակայանի շենքը, որը պատմական հուշարձան է եւ պետք է վերականգնվի: Թերեւս, ճիշտ կլինի քաղաքի փողոցներից կամ դպրոցներից մեկն անվանակոչել նշանավոր հայորդու անվամբ:

Ծնվել է 1872թ. նոյեմբերի 11-ին Ախալքալաքում:

Վարդան Շահպարոնյանն սկզբնական կրթությունն ստանում է տեղի Սբ Խաչի եկեղեցական-ծխական դպրոցում, ապա 1890թ. ավարտում է Թիֆլիսի Ներսիսյան համբավավոր կրթօջախը: Շահպարոնյանի նկարագիրը ձեւավորվել է Թիֆլիսի հայկական մշակութային միջավայրում:

Ուսումնառությունից հետո Շահպարոնյանը վերադառնում է հարազատ քաղաք եւ 1890-ական թթ. անմիջապես անցնում մանկավարժական աշխատանքի տեղի վարժարաններում: Նա 1905-1909թթ. դառնում է Ախալքալաքի եկեղեցական-ծխական Մեսրոպյան արական եւ Սանդխտյան իգական դպրոցների հոգաբարձու-տեսուչ, հոգաբարձության գանձապահ եւ Թիֆլիսի հայկական թատերական ընկերության անդամ:

Անվանի գործիչը գրական ասպարեզ է իջնում 1893թ.:   Շարունակել կարդալ

Երբ զատվում են բազմահազար գույները, սկսվում է զատկական տոնը – Հայուհին պե՛տք է դառնա ինչպես իր ընտանիքի, օջախի ամուր սյունը, այնպես էլ բոլորիս տան՝ մեր հայրենիքի հաստատուն հենասյունը – Եվ թող հայ կինը նախեւառաջ վերագտնի իրեն որպես կի՛ն՝ իգական ակունք, որը սնվում է փոխադարձ սիրո ու նվիրումի պտուղներով…

Վաղը հայ արիների համար սկսվում է զատկական տոնը՝ Մեծ մոր, Աստվածամոր, Հայոց Մայր աստվածուհի Անահիտի տոնը:

Այն կմեկնարկի ապրիլի 7-ին եւ կավարտվի ապրիլի 8-ին՝ Հայոց սրբազան տոմարով Արեգ ամսվա Անահիտ օրը:

Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) եւ Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) անդամները այս տոնին առանձնակի շուքով են պատրաստվում: Զատիկը բնական տոն է, երբ բնությունը զատելով իր գույները՝ բազմազանությամբ-գունագեղությամբ է լցնում մարդկանց սրտերը: Մեկ օր առաջ տոնի մասնակիցներից մի քանի տարեց կանայք՝ մամիկներ, ուշ երեկոյան  հավաքվում են հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանի տանը եւ կաթնահունց գաթաներ թխում: Գաթաներից մեկի մեջ դնում են Մայր Անահիտի պատկերով արծաթե մատանի:

Ապրիլի 7-ի ծեսի օրը ում գաթայից այդ մատանին դուրս գա, նրա տանն էլ կշարունակվի Զատկի տոնը: Որ կսկսվի ձվախաղով, կշարունակվի ազգային երգ ու պարով, գինեձոներով, ծիսական փառաբանումներով՝ վասն եւ ի փառս Մայր Անահիտի, Հայ Աստվածների եւ Տիեզերքի Արարչի:

http://www.hayary.org/wph/?p=6872Հայ արիները նշում են Բնության Զատիկը՝ Աստվածամայր Անահիտի տոնը…   Շարունակել կարդալ

Եվ ի՜նչ է արել Հայաստանը ՅՈւՆԵՍԿՕ-ի հարթակում – Հայությունը պարբերանար ընդվզում է, երբ հայկական մշակութային արժեքները գրանցվում են ՅՈւՆԵՍԿՕ-ում որպես թուրքական, ադրբեջանական, վրացական, պարսկական, քրդական, արաբական եւ այլ արժեքներ… Եթե այսպես շարունակվի՝ անհրաժեշտ է կասեցնել մեր մասնակցությունը այսպիսի անիմաստ կառույցի աշխատանքներին…

Հայությունը պարբերանար ընդվզում է, երբ հայկական մշակութային արժեքները գրանցվում են ՅՈւՆԵՍԿՕ-ում որպես թուրքական, ադրբեջանական, վրացական, պարսկական, քրդական, արաբական եւ այլ արժեքներ: Հատկապես զարմանալին այն է, որ այս միջազգային կառույցը կարող է միաժամանակ մեկ ոչ նյութական մշակութային ժառանգության տեր ճանաչել միանգամից մի քանի ազգերի կամ երկրների: Ավելի զարմանալի է, երբ այնպիսի ազգեր են տիրանում հայկական բազմահազարամյա մշակութային արժեքներին, երբ նրանց պատմությունը համաշխարհային ասպարեզում արձանագրվել է այդ արժեքներից առնվազն մի քանի հազար տարի հետո: Իսկ ամենազարմանալին այն է, որ քոչվոր ցեղախմբերին է վերագրվում այնպիսի մշակույթ, որը բացառապես նստակյաց կյանքով ապրողների շնորհն է… Քոչվորը խաղողի այգի՞ կունենար, որ հետո տոլմա փաթաթեր խաղողի թփով ու խաղողից գինի ստանար: Ըստ ՅՈւՆԵՍԿՕ-ի IQ-ի՝ այո: Քոչվորը մրգատու ծառե՞ր կունենար, որ տարիների խնամք է պահանջում: Դարձյալ ըստ ՅՈւՆԵՍԿՕ-ի IQ-ի՝ այո: Թոնի՞ր կարարեր… Կրկին՝ այո եւ կրկին ըստ ՅՈւՆԵՍԿՕ-ի իմացական մակարդակի:

Թոնիրը, լավաշը, խորովածը, խաշլաման, խաշը, հարիսան, տոլման, տակառը, գարեջուրը, գինին, կարասը, թթու դնելու տարբերակները, տարբեր մրգահյութերն ու թխվածքները, չրեղենն ու անուշեղենը, բաստուրման, ղավուրման (վերջին մի քանիսը նաեւ ռազմարշավի ուտեստներ էին)… բազմաթիվ տաճարներ ու վանքեր, խաչքարեր ու եկեղեցիներ եւ ճարտարապետական այլ արժեքներ, դպրոցներ, աստղադիտարաններ, թաքնագիտական կենտրոններ… ու էլի տարաբնույթ արժեքներ, որ մեր մշակութային ժառանգության մասն են կազմում, այսօր «օտարացվել են» մեզանից՝ ինչ-որ մի փողերի լվացման կենտրոնի վերածված ՅՈւՆԵՍԿՕ-ի ջանքերով:   Շարունակել կարդալ

Զբոսաշրջությունը միայն փողի համար չէ – Ամեն ինիչ առնչվում է քաղաքականությանը՝ զբոսաշրջությունը նաեւ քարոզչության լավագույն ձեւերից է… Հայկական լեռնաշխարհը կարելի է ներկայացնել որպես զուտ հայկական բնօրրան՝ քոչվոր եկվորներով խցանված – միաժամանակ մեր լեռնաշխարհի գանձերը իրականության մեջ ներկայացնելով՝ վերահայկականացնելով – քանզի թշնամիները դրանք յուրացրել ու խեղել են…

Հայտնի է, որ զբոսաշրջությունը մեծ եկամուտներ է բերում յուրաքանչյուր պետության: Առավել եւս Հայաստանի պես հնագույն երկիրը կարող է իր պատմական անցյալի մատչելի եւ ժամանակակից մատուցմամբ ապահովել միլիոնավոր զբոսաշրջիկների այցը մեր երկիր:

Իմիջիայլոց, զբոսաշրջությունը նաեւ քարոզչության լավագույն ձեւերից է, եւ Հայկական լեռնաշխարհը կարելի է ներկայացնել որպես զուտ հայկական բնօրրան՝ միաժամանակ մեր լեռնաշխարհի գանձերը վերահայկականացնելով: Քանզի թուրքական զավթարար քաղաքականությունը մեր պատմական ժառանգությունն աղավաղել է:

Վերջերս կառավարությունում խորհրդակցության ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացվել ընտրված 20 պատմամշակութային հուշարձաններն ու բնության հատուկ պահպանվող տարածքները զբոսաշրջային արդյունք դարձնելու ծրագիրը, որը մշակել է Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն:

Այս կառույցի նախագահ Զարմինե Զեյթունցյանը նշել է, որ ծրագրում ներառվել են Գորիսի քարանձավները, Զորաց քարերը (Քարահունջի աստղադիտարանը,- խմբ.), Թռչկանի ջրվեժը, Սեւ բերդը, Արփի լիճը, Նորատուսը, Գեղարդը, Աշտարակը, Դվինը, Բյուրականը, Ամբերդը, Զվարթնոցը, Մեծամորը, Սմբատաբերդը, Եղեգիսը, Գլաձորը, Սելիմի քարավանատունը, Պռոշաբերդը, Էրեբունին եւ Տաշիրը:   Շարունակել կարդալ

Հայ արիները նշում են Բնության Զատիկը՝ Աստվածամայր Անահիտի տոնը…

Ապրիլի 7-ին Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները Մեծամորի (Մեծամոր – Մեծ Մոր – Աստվածամոր – Մայր Անահիտի) տարածքում արեւածագը դիմավորեցին Հայոց Մայր Աստվածուհուն ուղղված ձոնով:

Մեկնարկեց հայ արիների ավանդական զատկական տոնը, որ կավարտվի վաղը՝ Հայոց սրբազան տոմարով Արեգ ամսվա Անահիտ օրը:

Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները այս տոնին առանձնակի շուքով են պատրաստվում: Զատիկը բնական տոն է, երբ բնությունը զատելով իր գույները՝ բազմազանությամբ-գունագեղությամբ է լցնում մարդկանց սրտերը: Մեկ օր առաջ տոնի մասնակիցներից մի քանի տարեց կանայք՝ մամիկներ, ուշ երեկոյան  հավաքվում են հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանի տանը եւ կաթնահունց գաթաներ թխում: Գաթաներից մեկի մեջ դնում են Մայր Անահիտի պատկերով արծաթե մատանի:

Այսօր ձոնից հետո Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչը՝ քուրմ Արմոգը ներկաներին բաժանեց այդ կաթնահունց գաթաները: Ում գաթայից Մայր Անահիտի պատկերով արծաթե մատանի դուրս գար, նրա օջախում էլ կշարունակվեր տոնը եւ նրան էլ կտրվեր մատանին որպես նվեր՝ ձվախաղը սկսելու պատվի առիթով: Հետաքրքիր զուգադիպությամբ մատանին դուրս եկավ հենց թխողի՝ 80-ամյա Ազնիվ տատի գաթայից:   Շարունակել կարդալ

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Զրադաշտի հետքերով (3-րդ մաս) – Ինչ են հուշում նրա ծածկանունները… Ուրեմն՝ Սփիթան ալեհեր (սիպ սպիտակ) Հայ աստվածն է, իսկ Գառնան (գառնուկը) Հայր աստծո որդին է՝ Արեւորդին, որի հովանավոր աստծո անունն է «Սպիտակ լույս» – Կարծիքներ կան, որ նա Միհրն է… Զրադաշտին Ավեսթայում անվանում են «Զարաթհուշթրա», «Զերաթոշթ», «Զարդուշտ», պարսկերեն՝ «Զարթոշթ», հունարեն՝ «Զորոաստր» («ոսկե աստղ»)…

Սկիզբը՝ թիվ 9, 10-ում

http://www.hayary.org/wph/?p=6848Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Զրադաշտի հետքերով (2-րդ մաս) – Երբ մեր հին պատմության ձեռագրերը հայտնվեցին Տիբեթում եւ Հնդկաստանում… Հին հույն պատմիչները աղավաղել են համաշխարհային (նաեւ հայոց) պատմությունը… Թռչնի քարը Քարահունջ ասղադիտարանի N-66 քարն է՝ նման արծվի, իսկ մյուս թռչնի քարը կամ քարե թռչունը Արարատ-Հուկարիա լեռան բնակերտ թռչունն է…

http://www.hayary.org/wph/?p=6832Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Զրադաշտի հետքերով (1-ին մա) – Ի վերջո ո՞րն էր նրա հայրենիքը եւ որտե՞ղ է նա ծնվել… Պարսիկների սուրբ գիրք համարվող «Ավեսթա»-ն գրված է եղել պարսիկներին անծանոթ լեզվով, եւ բնագիրը թարգմանելիս նրանք սխալ մեկնաբանություններ են արել՝ լավ չհասկանալով «գասաների» թաքնագիտական իմաստը – Նկատենք՝ մի դեպքում «իրան» բառը գրված է փոքրատառով, մյուս դեպքում՝ մեծատառով, ձորձենք հասկանալ…

Հատուկ ուշադրության է արժանի Արարատ լեռան Սփիթա գառնա անվանումը, որն թարգմանվել է «սպիտակ գույն» իմաստով:

Որ «սփիթա» բառը համահունչ է «սպիտակ» բառի հետ եւ ունի նույն իմաստը, հասկանալի է, բայց Գառնա անունը մեծատառով, մեր կարծիքով, ունի այլ նշանակություն, որովհետեւ Արարատը անվանել «սպիտակ գույն», անհեթեթություն կլինի:

Ենթադրում ենք, որ Սփիթա Գառնա անունն առաջացել է սիպ սպիտակագլուխ եւ գառնանգղ բառերից, որտեղ սիպ սպիտակագլուխը Հայաստանում ապրող (իմա՝ բնիկ համարվող) անգղների չորս տեսակներից մեկն է (gups fulvus), իսկ մյուսը՝ գառնանգղը (լատ. guraltus barbatus), ճուռակների ընտանիքին պատկանող թռչուն է:

Ուրեմն՝ Սփիթան ալեհեր (սիպ սպիտակ) Հայ աստվածն է, իսկ Գառնան (գառնուկը) Հայր աստծո որդին է՝ Արեւորդին, որի հովանավոր աստծո անունն է «Սպիտակ լույս»:

Որոշ հեղինակների կարծիքով՝ նա Միհրն է:   Շարունակել կարդալ

Այցելե՛ք եւ օգտվե՛ք հայ արիների ազգայնական ինքնատիպ կայքից-www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ… Գիտա-մշակութային.- Հայկական գինեգործական ընկերությունները վերադարձել են մեդալներով… Վանաձորում կանցկացվի «Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարար գաղափարների» հեքեթոն… Հետազոտություն.- Երաժշտությամբ զբաղվելը մարզում է ուղեղը… «Ալեկո» օպերայի այսօրվա ներկայացումը նվիրվում է Վահագն Բագրատունու հոբելյանին… «Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը հայաստանցի արվեստագետների առջեւ կբացի նոր դռներ… Բրյուսելի եվրոպական դպրոցի պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը համերգը՝ հայ երաժշտասերների առջեւ… Հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները… Թանգարաններում հարմարեցումներ ստեղծելը ոչ թե ծախս է, այլ ներդրում…

Հայկական գինեգործական ընկերությունները «Պրովայն Դուսելդորֆ 2018» միջազգային ցուցահանդեսից վերադարձել են մեդալներով

Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի աջակցությամբ հայկական գինեգործական 16  ընկերություններ միասնական տաղավարով ներկայացրել են իրենց արտադրանքը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դյուսելդորֆ քաղաքում տեղի ունեցած գինու եւ ալկոհոլային ըմպելիքների՝ «Պրովայն Դուսելդորֆ 2018»  ամենամյա միջազգային ցուցահանդեսին,  որը համարվում է խոշորագույններից մեկն աշխարհում:

ԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Ընկերությունների կողմից ներկայացվել են ավելի քան 130 տեսակի հանգիստ եւ փրփրուն գինիներ: Ցուցահանդեսի ամբողջ ընթացքում հայկական տաղավարը այցելուների մեծ հոսք է ունեցել: Մի շարք ընկերություններ ցուցահանդեսից վերադարձել են ոսկե եւ արծաթե մեդալներով:

Ցուցահանդեսի շրջանակում գինեգործ Վիլի Օպիցի կողմից անց է կացվել հայկական գինիների համտես՝ միջազգային լրատվամիջոցների, գինու մասնագետների եւ առևտրային ներկայացուցիչների համար: Համաձայն նախնական վերլուծությունների` ցուցահանդեսին մասնակցության արդյունքում մասնակից ընկերություններն ընդհանուր առմամբ ունեցել են ավելի քան 500 հանդիպում հնարավոր գնորդների հետ։ Հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել 200 նախնական պայմանավորվածություններ:

Հայկական տաղավար է այցելել նաև ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը: Վերջինս հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանի ուղեկցությամբ շրջայց է անցկացրել հայկական տաղավարում, համտեսել գինիները` կարևորելով Հայաստանի մասնակցությունը նման կարեւոր ու զանգվածային միջոցառումներին: Ցուցահանդեսին  ընդհանուր առմամբ ներկայացված էին ավելի քան 6600 ընկերություններ, այցելուների թիվը կազմել է  շուրջ 60.000:

Վանաձորում կանցկացվի «Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարար գաղափարների» հեքեթոն   Շարունակել կարդալ

Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը Ամանորյա շնորհավորանքներ է հղում արիադավան հայությանը եւ արիական բոլոր ազգերին…

Տիեզերական Գարնան Արարչաշունչ համապատկերին ձմռան նիրհից երկրային հերթական գարունն իր հետ բերում է Բնության Վերազարթոնքը՝ Նոր Կյանք՝ Նոր Տարի պարգեւում մեր մոլորակին ու մարդկությանը: Թող արարչածին այս հարատեւ ընթացքը հաջորդ Տիեզերական Գարուն, Ամառ եւ Աշուն հազարամյակներում նորովի սնի ու առաջնորդի Արիական Գենը եւ նրա ծննդավայրը՝ Արարատյան Աշխարհը:

Ամեն բան վերադառնում է ի շրջանս յուր եւ գալիս է (Բ)Արիների հաղթական ժամանակաշրջանը ինչպես տիեզերական, այնպես էլ երկրային Չարիների նկատմամբ… 

Շնորհավոր Ամանոր (որոշ լեզուներով՝ Նովրուզ-Նավրոզ…) եւ փա՛ռք Տիեզերքի Արարչին, փա՛ռք Հայ Աստվածներին եւ Աստվածներին բոլոր, որ Արարչի Զավակներն են…

Շնորհավոր Հայոց Ամանոր.-  Հայոց աշխարհի 6 անկյուններից՝ համաժամանակյա ծես ի փառս զորության Աստծո…

Ամեն տարի Հայոց սրբազան տոմարով Արեգ ամսվա Արեգ օրը՝ մարտի 21-ին հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները նշում են Հայոց ամանորը՝ բնական տարեփոխությունը:

Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի քրմական դասի 6 ներկայացուցիչներ արդեն 3-րդ տարին անընդմեջ ուղեւորվում են Հայկական լեռնաշխարհի տարբեր անկյուններ, այս անգամ՝ 6 տարբեր անկյուններ՝ մարտի 21-ի ծեսը նախապատրաստելու:

Եվ ահա նրանք, այսօր՝ մարտի 21-ին, առավոտյան ժամը 6-ին միաժամանակ սկսել են գաղտնածեսը՝ նվիրված Հայոց զորության եւ ռազմի Աստծուն՝ Վահագնին: Քրմերը ծեսը սկսել են միաժամանակ: Նրանք 6-ական րոպեների տարբերությամբ աշտանակների վրա խորհրդանշական կրակներ են վառել՝ Մշո աշխարհի Աստղկաբերդի տարածքումՆախիջեւանին սահմանակից հատվածում՝ Վայոց ձորի տարածքում, ներկայիս Թուրքիային սահմանակից հատվածում՝ Շիրակի տարածքում, Վրաստանին սահմանակից հատվածում՝ Լոռու տարածքում, Իրանին սահմանակից հատվածում՝ Սյունիքի տարածքում եւ Արցախի ազատագրված տարածքներից մեկում:   Շարունակել կարդալ

Շնորհավոր հայոց Ամանոր.- Հայոց աշխարհի 6 անկյուններից՝ համաժամանակյա ծես ի փառս Զորության Աստծո… Քրմերը ծեսը կսկսեն միաժամանակ, բայց 6-ական րոպեների տարբերությամբ աշտանակների վրա խորհրդանշական կրակներ կվառեն՝ Մշո աշխարհի Աստղկաբերդի տարածքում, Նախիջեւանին սահմանակից հատվածում՝ Վայոց ձորի տարածքում, ներկայիս Թուրքիային սահմանակից հատվածում՝ Շիրակի տարածքում, Վրաստանին սահմանակից հատվածում՝ Լոռու տարածքում, Իրանին սահմանակից հատվածում՝ Սյունիքի տարածքում եւ Արցախի ազատագրված տարածքներից մեկում…

Ամեն տարի Հայոց սրբազան տոմարով Արեգ ամսվա Արեգ օրը՝ մարտի 21-ին հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները նշում են Հայոց ամանորը՝ բնական տարեփոխությունը:

Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի քրմական դասի 6 ներկայացուցիչներ արդեն 3-րդ տարին անընդմեջ ուղեւորվելու են Հայկական լեռնաշխարհի տարբեր անկյուններ, այս անգամ՝ 6 տարբեր անկյուններ՝ մարտի 21-ի ծեսը նախապատրաստելու:

Եվ ահա նրանք, մարտի 21-ին, առավոտյան ժամը 6-ին միաժամանակ կսկսեն գաղտնածեսը՝ նվիրված հայոց զորության ռազմի աստծուն՝ Վահագնին: Քրմերը ծեսը կսկսեն միաժամանակ, բայց 6-ական րոպեների տարբերությամբ աշտանակների վրա խորհրդանշական կրակներ կվառեն՝ Մշո աշխարհի Աստղկաբերդի տարածքում, Նախիջեւանին սահմանակից հատվածում՝ Վայոց ձորի տարածքում, ներկայիս Թուրքիային սահմանակից հատվածում՝ Շիրակի տարածքում, Վրաստանին սահմանակից հատվածում՝ Լոռու տարածքում, Իրանին սահմանակից հատվածում՝ Սյունիքի տարածքում եւ Արցախի ազատագրված տարածքներից մեկում:

Երբ կլրանա վերջին 6-րդ րոպեն, Հայոց աշխարհի տարբեր անկյուններում ծես անող քրմերը հատուկ Ամանորի համար պատրաստված գավերով, որոնք 6-գլխանի վիշապ են պատկերում, միաժամանակ գինի կըմպեն՝ առաջին ու վերջին կումը հողին լցնելով:

Ի դեպ, 6 թիվը պատահաբար չէ ընտրված. այն խորհրդանշում է Վահագնի կողմից Վիշապին՝ չարին հաղթելու կամքը, զորությունը: Իսկ հայոց երկրի տարբեր անկյուններում ծեսը նպատակ ունի հայ արիների հողահավաքի ու հայահավաքի երազանքը առ Տիեզերք հասցնելու:   Շարունակել կարդալ

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Զրադաշտի հետքերով (1-ին մաս) – Ի վերջո ո՞րն էր նրա հայրենիքը եւ որտե՞ղ է նա ծնվել… Պարսիկների սուրբ գիրք համարվող «Ավեսթա»-ն գրված է եղել պարսիկներին անծանոթ լեզվով, եւ բնագիրը թարգմանելիս նրանք սխալ մեկնաբանություններ են արել՝ լավ չհասկանալով «գասաների» թաքնագիտական իմաստը – Նկատենք՝ մի դեպքում «իրան» բառը գրված է փոքրատառով, մյուս դեպքում՝ մեծատառով, ձորձենք հասկանալ…

Զրադաշտի մասին գրվել են բազմաթիվ գրքեր եւ հոդվածներ՝ մեկը մյուսից հակասական:

Պարսիկների սուրբ գիրք համարվող «Ավեսթա»-ն գրված է եղել պարսիկներին անծանոթ լեզվով, եւ բնագիրը թարգմանելիս նրանք սխալ մեկնաբանություններ են արել՝ լավ չհասկանալով «գասաների» թաքնագիտական իմաստը, աղավաղել եւ իրանականացրել են այն:

Որպեսզի վերը նշվածը մերկախոսություն չհամարվի, բերենք մի օրինակ Հովիկ Ներսիսյանի «Հայկական լեռնաշխարհը ըստ Զրադաշտն ու իր Ավեսթան» գրքից, որտեղ ասվում է. «Փոժդուհն իր «Զարթոշթ նամե»-ում Զրադաշտի տարբեր հրաշքները ներկայացնելով, իմիջիայլոց այսպես է ասում. «Երբ 15 տարեկան եղավ, գիտությամբ, վարքով, բարեպաշտությամբ եւ մաքրակրոն պաշտամունքով հանրահայտ եւ բոլորից վեր էր: Որոշեց իր հետեւորդներով գնալ իրան, երբ ծովից առանց պատշաճ միջոց անցնելը անհնար էր, բայց նա իր հետեւորդների հետ ջրից քայլելով անցան, նույնիսկ առանց այն, որ իրենց հագուստները թրջվի…

Թե ինչու Զրադաշտը ցանկացավ իր ծննդավայրից հեռանալ եւ գնալ իրան, դա բացատրվում է գասաների յասնա 12/51 հայի մեջ, որ Զրադաշտը ասում է, որ ծմռան, դժվարին մի կածանում անկարող ճանապարհը շարունակել, ապաստան է խնդրում մոտերքը գտնվող մի իշխանի (քավե-թագավոր) տնից, բայց իշխանը նրան չի ընդունում: Գասաների մեջ նույն հատվածում նա դժգոհում ու գանգատվում է, թե որ երկիրը ապաստանեմ, քանզի իրեն որեւէ մեկը չի պատսպարում: Ահա թե ինչու նա որոշեց իր երկրից հեռանալ եւ գնալ Իրան»:

Եթե նկատեցիք, մի դեպքում «իրան» բառը գրված է փոքրատառով, մյուս դեպքում՝ մեծատառով: Փորձենք հասկանալ՝ ինչով է պայմանավորված այս տարբերությունը:

Հայերեն «իրան» բառը նշանակում է.   1. մարդու մարմինը առանց գլխի եւ վերջավորությունների: 2. Ծառի բունը: 3. Գետի կամ որեւէ հոսող ջրի ճանապարհը եւ նման այլ բաների ընթացքը:   Շարունակել կարդալ

Աստվածահայր Արայի տոնը գարնան առաջին շունչն է բերում արեւապաշտներին – Հայր Արայի Հրաշագործության օր է նշվում… Հայոց Գերագույն Աստվածն է Արան – Արարչի Աստվածային Արարումն Առաջին՝ Ար-Ա… 

Ինչպես «Լուսանցք»-ին տեղեկացրին  Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոնից, երեկ, մարտի 1-ին, հայ արիներն ու Հայ Ազգայնականների Համախմբման անդամները նշել են Աստվածահայր Արայի տոնը: Հայ Տեսակի Գերագույն Աստծո տոնը նաեւ Հայ Արայի Հրաշագործության օր է նշվում նաեւ, քանզի Երկրում մարտի սկիզբը նախանշում է գարնան գալուստը, շունչը եւ բնությունն արթնանում է ձմեռային նիրհից:

Հայր Արան փառաբանվում է նաեւ՛ այս բնակարգը անխախտ պահելու-պահպանելու համար, քանի որ հայ արիներին պարգեւում է Բնության Վերազարթոնք՝ Նոր Կյանք… Գլխավոր Հայ Աստվածն իր զորությամբ ապահովում է Գարնան մուտքը, ինչն էլ Բնության մեջ հարաբերական կյանքն է նախանշում՝ կյանք-մահ-կյանք հավերժական շղթայի մեջ…

Հայ արիների եւ համախմբված արիադավան-հեթանոս ազգայնականների Խորհուրդների անդամները եւ ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչներն իրենց առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ կատարել են ծիսական խորհրդապաշտական արարողություն՝ փառաբանելով մեր տեսակի Հայր Աստծուն, ով Արարչի Զավակն է ու Արարվել է որպես Զորավոր Աստված, ով Արարչածին եւ Աստվածազարմ Հայ Տեսակի Աստվածահայրն է եւ Հայ Ծինի-Գենի բացարձակ մարմնավորողը…   Շարունակել կարդալ

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Heidnischen-Հայդիցականություն. ինչու է այն դուրս մնացել հայ հավատից, աշխարհիկ կյանքից, գիտական աշխարհից… Աստվածների ընտանիքը պատասխանատվություն է կրել մարդկության համար – Հայդիցերը եվրոպական (աշխարհի) հավատամքներում… Հայոց կրոնաքաղաքական եւ կրոնահավատամքային ժամանակներ – նախահեթանոսական եւ նախաքրիստոնեական մոտեցումներ…

Աստվածային, կրոնահավատամքային ուսումնասիրության ընթացքում ես բացահայտեցի Հայդիններին:

Heidnischen – հայդիցաբանություն

«Աստվածների ընտանիքը պատասխանատվություն է կրել մարդկության համար: Առաջին հայացքից դա հնչում է Heidnischen- հայ դիցաբանության նման. «բայց ով փնտրում է ապագա ապացույցներ, շատ բան կգտնի, եւ, հավանաբար, պետք է ուշադրություն դարձնի այս «հայդինների դիցաբանության» գիտելիքներին: /թարգմանությունը իմն է/ Heidnischen Wissen Heidentum oder Paganismus (von lateinisch paganus ,,heidnisch,,; lateinisch pagus ,Dorf)

Alan Cameron: The Last Pagans of Rome. Oxford University Press, Oxford u.

Elisabeth Begemann: Altes oder neues Heidentum? Die RՖckwirkungen des Christentums auf die Theologie und Religionspolitik Iulianus Apostatas):

Հայդի+Հայդինություն -Heide und Heidentum- Heiditsch

Heide und Heidentum- Heiditsch Նախահեթանոսական եւ նախաքրիստոնեական կրոն. Heide und Heidentum- Heiditsch, Hakon- Հայկոն եզրաբառերը եւ անունները նախահեթանոսական հավատի եւ կրոնի անուններն են, անունները կապված են Հալդի-Խալդի-Հայկ դիցապատմական անունների հետ, այդ հասկացությունները վերացան hեթանոսական ժամանակաշրջանում:

Հայոց կրոնաքաղաքական եւ կրոնահավատամքային մտքի մեջ բացակայում է, նույնիսկ ջնջված է Heide und Heidentum-Heiditsch, Hakon- հայդից կրոնահավատամքային գաղափարաբանությունը եւ գաղափարախոսությունը:

Հայ պատմագրության մեջ Heide und Heidentum- Heiditsch, Hakon- Հայկոն անունները ընդհանրապես հանված են գիտական ու ակադեմիական մտքից ու գրականությունից:

Լատիներենում Հայդեն անունը Heidinn, heipna, haipina -Heide und Heidentum- Heiditsch, Hakon (օտար անուններում որոշ տառեր հնարավոր է ճիշտ չեն բնօրինակի հետ՝ տեխնիկական պատճառներով պայմանավորված, ինչի համար հայցում ենք ընթերցողների ներողամտությունը,-խմբ.)- Հայկոն անունը ներկայացվել է որպես պագանիզմ:   Շարունակել կարդալ