Խորագրերի պահոցը. Արվեստ

Արվեստ բաժնում մտեք «Հայկական Երաժշտություն» ենթաբաժինը:

Դիակիզում

Այս հաղորդմանը ՀԱՄ առաջնորդը խոսել է մի քանի անգամ, սակայն խոսքը միայն մեկ անգամ է դրված: Մենք մասամբ վերականգնել ենք Արմեն Ավետիսյանի՝ դիակիզման մասին հաղորդմանն ասված մտքերը .
– ՀԱՄ-ը կողմ է դիակիզմանը եւ հայ արիականներն արդեն ունեն գրված կտակներ… «Մենք հող չենք եղել եւ այստեղ հողաթմբեր չեն նստած, որ հետո հող դառնան… Մենք հուր ենք ծնվել եւ հուր էլ կդառնանք – Վահագնի հրեղեն ծնունդը վկա… Տիեզերքի Արարիչը մարդուն Տիեզերանյութից է ստեղծել, որում բոլոր բնական տարրերը առկա են… Առկա են 5 տարերքների տեսքով – Հուր, Հող, Ջուր, Օդ եւ Եթեր… Մարդը Մարմին, Միտք (ուղեղ) եւ Հոգի եռահամակարգ արարած է եւ մարդու մահից հետո ոչ միայն նրա մարմնին, այլեւ՝ հոգուն ենք հրաժեշտ տալիս, «բարի ճանապարհ» մաղթում դեպի այլ Տիեզերաաշխարհ… Եվ մարդու թաղման ծեսը նաեւ հոգու «բարի ճանապարհի» արարողություն է… Իսկ հոգին հավերժ է… Հայի մարմինը դիակիզումից հետո (մոխրի 1/4-րդ մասը) նաեւ հողին է հանձնվում, կարող է դառնալ շիրիմ-հուշարձան, կամ աճյունասափորի մեջ սերնդե սերունդ օջախում է պահվում… Հայի հեգին քրիստոնյա հոգեւորականները «ի վերին Երուսաղեմ են ուղարկում, բայց արիադավան-հեթանոս հայերի հոգին կամ Երկրում – Հայկական լեռնաշխարհում է հանգրվանում կամ բարձրանում է իր նախնական Տիեզերաաշխարհը… եւ անգամ կարող է վերածնվել նորովի… եթե Երկրում դեռ առաքելություն ունի…»»- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան

Շարունակել կարդալ

Երաժշտություն և խորհրդանիշներ

Շարունակել կարդալ

Աղոթի’ր եւ փառաբանի’ր քո’ Աստծուն` Հայի’ Աստծուն ու Հա’յ Աստծուն – ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (,,Հ

Աղոթի՛ր կամ փառաբանի՛ր քո՛ Աստծուն՝ Հայի՛ Աստծուն ու Հա՛յ Աստծուն…Համաշխարհային ընդհանուր ճգնաժամը նկատելիորեն խորանում է ինչպես արհեստական միջամտություններից, երբ միտումնավոր ու նպատակայնորեն կատարվում են տարատեսակ խառնակչություններ, այնպես էլ՝ բնականոն ազդեցություններից, երբ համամարդկային շեղումներն այլեւս հակադրվում են Տիեզերակարգի Արարչածին Ընթացքին…
Արհեստականի դեպքում, հանրահայտ է, որ գործում է «աշխարհի գաղտնի կառավարություն» կոչվածի համաշխարհային տիրապետության հասնելու ձուլիչ ու ավերիչ մոլուցքը: Բնականոն ազդեցության դեպքում ճգնաժամը հանգեցնում է բնական ու մարդկային ա-ղետների, տարատեսակ կործանումների…

Շարունակել կարդալ

Ձոն Արարչին


- ՏԵՐ
Ամենաստեղծ եւ Ամենազոր,-
Մեր կյանքի Ակունք-Արարչաբնույթ,
Երազների կուռք-երազ արթմնի…
Նու՜րբ եթերական, բայցեւ իրակա՛ն,
Ահե՛ղ, զորավո՛ր Հա՛յր մեր փառավո՜ր,
Յուրաքանչյուրիս Գենի արձագանք,
Ների՛ր մեզ Դու Տեր, Արարի՛չ Բարի,
Իմաստ տու՛ր նորից ու Քե՛զ ուղղորդի,-
                       – Կանչը մեր հոգու,
                       – Զարկերը՝ սրտի,
                       – Միտքը՝ ուղեղի,
                       – Փա՜ռքն ու աղոթքը՝ կյանքի ու մահի…
- Տե՛ր Ամենայնի:

ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան
07.11.2010թ. – ք. Երեւան

Շարունակել կարդալ

Իմ մե՞ջ փնտրեմ Քեզ Տեր

Սիրու՜մ եմ Քեզ Տե՜ր,-
Քո աներեւույթ Մարմինն ու Հոգին
Կարծես տեսնում եմ հոգուս մտքի մեջ…
Որի ներսում էլ գոյատեւում եմ
Ու կրում Գենը Տիեզերային…
Բայց, ների՛ր Դու Տե՛ր՝
Արարիչ-Հա՜յր իմ,-
Քո զավակին փոքր-ինչ համարձակ,
Որ կարծում է՝ թե Դու իր մեջ ես,
                          Ինչպես նա՝ Քո մեջ…
Մի տարբերությամբ սիրասուն Տե՜ր իմ,-
Որ ապրելով Քո Շնչող Մարմնում՝
Ես Քեզ կրում եմ իմ փոքրիկ Գենում,
Մտքիս մեջ, հոգում ու… երազներում,-
Անծայր Մարմինդ՝ իմ փոքրիկ մարմնում…
Փա՜ռք Քեզ Արարիչ, ես Քե՛զ եմ փնտրում նաեւ
                          Տիեզերքի հեռաստաններում…

ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան
07.11.2010թ. – ք. Երեւան

Շարունակել կարդալ

ՀԱՅԱ` որ ՀԱՅ էս

Արարման խորիմաստ մի խորհուրդ
Տիեզերածնության Երկունքից
Դրոշմվեց Տիեզերքի Ակունքին. –

Արարիչն արարեց Աստվածներ…
…………………………………………………

Խորիմաստ խորհուրդն արարչական
Կերտեց նախահիմքն աստվածային`
Որից ՀԱՅ կոչվեց Ծագումն Առաջին. –

Հավերժող Առաքելություն Յուրաբնույթ (ՀԱՅ)…
……………………………………………………………

Աստվածային համակարգը Հայկական
Դարձավ յուրայինն Արարչի,
Եվ Մեծ Աստվածն էր` Հայր Արա-ն (Ար-Ա). –

Արարող (Ար) Արմատը (Ա) Երկնային (Արա)…
……………………………………………………………….

Եվ արդ` թույլ տուր ինձ Արարիչ,
Ես էլ կոչեմ Քեզ` ՀԱՅԱ. –
Ակունքը` Հավերժող Առաքելության Յուրաբնույթ (ՀԱՅ-Ա),

Զի Ակունքն ես Դու ամենայն
                                               եւ Արմատն ես ամենայնի…

……………………………………………………………………….

Արմեն Ավետիսյան,
Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) առաջնորդ

05.08.2010թ. – Երեւան

Շարունակել կարդալ

Միհրի ծնունդ

Շարունակել կարդալ

Ուխտագնացություն դեպի Խուստուփ

{mosflv}http://www.hayq.tv/video/Uxtagnacutyun_Xustup_2006.flv{/mosflv}

Շարունակել կարդալ

Հեթանոս Գագո

Տեսանյութ Գագիկ Ստեփանյանի մասին։ Հեթանոս Գագոն – Խոնարհ հերոսներ հաղորդաշարից։

Շարունակել կարդալ

ԴԵՊԻ  ԱՐԵԳԱԿ…  

«…Օ՜, տեր Աստված,            
                             Ո՞նց ես թուրքին այսքան արնոտ մի թաթ տվել,      
                             Գիշատիչի մի սիրտ տվել,   
                             Ուղեղ տվել դավեր նյութող…  
                             Նա հավատիս հույսն է մարել,  
                             Սասնա Դավթիս տունն է այրել,    
                             Վանա չքնաղ դրախտիս հետ,   
                             Մասիս սարիս ձյունն է տարել,       
                             Եվ Քեզ համար իմ աղոթքի ձայնն է մարել…   
                             Կոմիտասի վերքով լեցուն սրտի նման,    
                             Սիրտս՝ որպես ավեր մի վանք,           
                             Իր փլուզված գոյության տակ,   
                             Հույսիս վերջին սյունն է թաղել» …   
      
                             Արդեն հարյուր տարի ձգվող հոգեհանգիստ՝
                             Եկեղեցու պատարագի ձայնով ծորուն…    
                             Լռի´ր…    
                             Հիմա՝ ծնծղաները թող ձայնակցեն    
                             Թմբուկների գոռ հարվածին,    
                             Եվ մեր ցավից Վրեժ ծնվի  
                             Ու պայքարի Ոգին հառնի Վահագնածին…    
                             Նայի´ր, ահա

´,                
                            
Այսօր արդեն, այդ փլուզված գոյությունից   
                             Լույսի մի շող վերընձյուղվել,    
                             Եվ հրաշքով Արարչական,        
                             Հանց հավերժում Արի-Հայի՝  
                             Արեգակի գիրկն է մղվել:    
                             Ու մորթվածն է ելել ոտքի՝        
                             Հաղթանակ է կռում արդար
                             Եվ օրհնությամբ Հայր Արայի (Արամազդի)՝  
                             Նա բացում է ՆՈՐ ՃԱՆԱՊԱՐՀ…    
                         
                                  Սվետլանա Մարգարյան   
                                           Բելգիա, 24.04.2009թ.          
                          Շարունակել կարդալ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

                                          …Բագինների լույսը մարած,    
                                     Խարխափելով ցուրտ խավարում,     
                                     ճամփա ընկանք խաչը վերցրած,   
                                     Ապավինած օտար աստծուն…    
        
                                     Աստվածներին մեր ուրացած,    
                                     Տաճարները թողած ավեր,    
                                     Այլոց մեղքը լու՜ռ  շալակած՝  
                                     Խաչ բարձրացանք ազգովին մեր:     
                 
                                     Ոչ աստվածը գթաց օտար,     
                                     Ոչ էլ որդին այդ աստծո,      
                                     Երկինք հառնած աղոթքն ազգիս,     
                                     Հասու չեղավ աստծուն անգո:      
         
                                     Խարխափելով այսքան դարեր      
                                     Խավարի մեջ ազգն իմ Հայկյան,     
                                     Այսօր արդեն հառնելով վեր,     
                                     Գենն է պեղում ԱՐԻԱԿԱՆ…     

                                                           

Սվետլանա  Մարգարյան 
                                                      08.11.2008
թ.    
                                                        
Բելգիա          

Շարունակել կարդալ

ԱՎԱ՜Ղ…

Ավա՜ղ ասեմ ես ձեզ,

Արորդիներ հազար,Արորդիներ բազում,

Որ մոռացաք Խորհուրդն Արարչական լույսի,

Որ ծնկեցիք առաջն օտարածին մարդու,

Որ պաշտեցիք նրան, որպես Աստված հույսի:

Ավա՜ղ ասեմ ես ձեզ,

Որ մարեցիք հոժար հուրը Աստվածային

Այն սուրբ Բագինների ձեր լույս տաճարներում,

Որ ուրացաք լույսը Հայոց Արեգական,

ՈՒ պաշտեցիք, ավա՜ղ, այն խեղճ Եբրայեցուն…

Օ՜, դու ծաղր դաժան, օտար Եբրայեցու,

Կիսաստվածներն ահա, ծնկի իջած քո դեմ,

Իրենց Հավատքն հզոր՝ Արեգակով օծված,

ՈՒրացումի դավով մատաղել են քո դեմ…

Սվետլանա Մարգարյան,

Բելգիա, 09.11.2008թ.

Շարունակել կարդալ

Աստվածականչ

                                          
Հայոց Սերումի անմահ վկաներ, օ՜ Արարչածին Հայոց Աստվածներ,
Արարչի Զարմը Ձեզնից ենք առել, օ՜ Տիզերքի փառքի Զավակներ,
Յուրաքանչյուր ՀԱՅ հավերժի ծիրում՝ հավիտենական Ձեր Ծինն է կրում…

Աստվածային Մարմնում Ձեր հզոր՝ բարի Հոգի է իշխում անարատ,
Սիրո պես անմե՜ղ, սիրո նման վե՜հ, բայց եւ շա'տ հզոր ու շա՜տ լուսառատ:
Տիրոջ Եզերքի Դու'ք պահապաններ, օ՜ Արարչածին Հայոց Աստվածներ,
Վերադարձը Ձեր, որ գալիքն է մեր, Տիեզերագարնան կանչն է ավետել:
Աստվածներ Արի, Դու'ք հեռացաք առանց պատժելու մարդկանց ուրացող

                            ու դեռ  անարժան,
Ծածու՜կ հեռացաք, լքվա՜ծ ու ջարդվա՜ծ… ու դարե՜ր-դարե՜ր հետեւեցիք մեզ,
Նոր վերադարձի մե՜ծ սպասումով, նոր կանչի ձայնին լու՜ռ ականջալուր…
Եվ ահա, արդեն, Երկինք ու Երկիր, Ձեր խաբված մարդիկ Ձեզ ձա՜յն են տալիս,
Րոպեն դարերի արագությամբ է հասնում դեպի վեր, օ՜ Արարչածին Հայոց 

                             Աստվածներ,
Ինքը՝ Արարիչը Ամենայն Ստեղծի, Լույս-Ապավենն է Ձեր վերադարձի…
Նորից հե'տ եկեք, տուն վերադարձե'ք, –
                              հայոց հոգիներն ու աշխարհները տիեզերածայր – իրար կապեցե'ք:

Արմեն Ավետիսյան,
Հայ Արիական Միաբանության առաջնորդ

22.02.2009թ. – Աբովյան

Շարունակել կարդալ

Արարչականչ

Անհունության մեջ անչափելի հոգի մի վսեմ, անվերջանալի մարմին ահռելի,
Տե'Ր ամենայնի, Տե'ր շա՛տ սիրելի, Սկիզբն ու Վերջն ես Դու ամե՛ն բանի,
Անանցելի է փառքդ ու հավերժ, որ մոռացել են մարդիկ ուխտամերժ, որ
ՏեՐ են կարգել չարին ու մարդուն, ուրացել են Քեզ` ունայնն են պաշտում,
Չկա գիտակցում՝ ԱՐԱՐՉԱԿԱՆ ՍԻՐՈ ԱՌԱՆՑՔԻ, դեպի Քեզ բերող

           ԲՈւՆ   ԱՐԱՀԵՏԻ…

Ինչքա՜ն շատ է տառապանքը Քո, բայց ինչքա՛ն վեհ է ՍԵՐԴ անհատակ, որ
Ներում ես դեռ Քեզ ուրացողին ու չհիշողին, սակայն իմացի'ր
           ՏԵ'Ր ԱՄԵՆԱՅՆԻ, Աստվածներից էլ ես պաշտելի… 

Արմեն Ավետիսյան,
Հայ Արիական Միաբանության առաջնորդ  
22.02.2009թ. – Երեւան

Շարունակել կարդալ

Քուրմը

                                                           
                                     նվիրում եմ կնքահորս՝   
                                     փիլիսոփայական գիտությունների  դոկտր,           
                                     Գառնու տաճարի քուրմ՝ Սերգեյ Մանուկյանին  
       
                  Ընկած իր արյան մեջ, հին մեհյանի շեմին,                
                  Շուրթին սառած վերջին աղոթքն արշալույսի,           
                  Հայացքն հառած հեռու՜, հեռու Արեգակին,             
                  Մահանում էր Քուրմը, զոհը նոր հավատքի…    
             
                  Որքա՜ն գիտելիքներ գաղտնագրեց այստեղ,      
                  Այս սուրբ տաճարի հին, լուսե մատյաններում,            
                  Պեղեց կուրծքը երկնի աստեղազարդ ու վեհ, 
                  Եվ գաղտնիքը բացեց Տիեզերքի անհուն:                     
           
                  Կամարներին վսեմ, հրաշք այս տաճարի,  
                  Միշտ փարվել է երգը Նավասարդյան,            
                  Այժմ չար հարվածով, օտար, գոռ մուրճերի,  
                  Չարիներն են ջարդում տաճարը այն…                       
                
                  …Եվ շրջվեց դանդաղ, Քուրմը վերջին ճիգով,                 
                  Տեսավ բոցկլտացող մատյանները մտքի,              
                  Հետո սառեց շուրթին, որպես վերջին աղոթք,  
                 Օ՜, Արարիչ Աստված, փրկիր Գենը ազգիս…»     
               
                                          24.08.2008թ. – Երևան     

                                                               Սվետլանա Մարգարյան

Շարունակել կարդալ