Խորագրերի պահոցը. Արվեստ

Արվեստ բաժնում մտեք «Հայկական Երաժշտություն» ենթաբաժինը:

Միհրի ծնունդ

Շարունակել կարդալ

Ուխտագնացություն դեպի Խուստուփ

{mosflv}http://www.hayq.tv/video/Uxtagnacutyun_Xustup_2006.flv{/mosflv}

Շարունակել կարդալ

Հեթանոս Գագո

Տեսանյութ Գագիկ Ստեփանյանի մասին։ Հեթանոս Գագոն – Խոնարհ հերոսներ հաղորդաշարից։

Շարունակել կարդալ

ԴԵՊԻ  ԱՐԵԳԱԿ…  

«…Օ՜, տեր Աստված,            
                             Ո՞նց ես թուրքին այսքան արնոտ մի թաթ տվել,      
                             Գիշատիչի մի սիրտ տվել,   
                             Ուղեղ տվել դավեր նյութող…  
                             Նա հավատիս հույսն է մարել,  
                             Սասնա Դավթիս տունն է այրել,    
                             Վանա չքնաղ դրախտիս հետ,   
                             Մասիս սարիս ձյունն է տարել,       
                             Եվ Քեզ համար իմ աղոթքի ձայնն է մարել…   
                             Կոմիտասի վերքով լեցուն սրտի նման,    
                             Սիրտս՝ որպես ավեր մի վանք,           
                             Իր փլուզված գոյության տակ,   
                             Հույսիս վերջին սյունն է թաղել» …   
      
                             Արդեն հարյուր տարի ձգվող հոգեհանգիստ՝
                             Եկեղեցու պատարագի ձայնով ծորուն…    
                             Լռի´ր…    
                             Հիմա՝ ծնծղաները թող ձայնակցեն    
                             Թմբուկների գոռ հարվածին,    
                             Եվ մեր ցավից Վրեժ ծնվի  
                             Ու պայքարի Ոգին հառնի Վահագնածին…    
                             Նայի´ր, ահա

´,                
                            
Այսօր արդեն, այդ փլուզված գոյությունից   
                             Լույսի մի շող վերընձյուղվել,    
                             Եվ հրաշքով Արարչական,        
                             Հանց հավերժում Արի-Հայի՝  
                             Արեգակի գիրկն է մղվել:    
                             Ու մորթվածն է ելել ոտքի՝        
                             Հաղթանակ է կռում արդար
                             Եվ օրհնությամբ Հայր Արայի (Արամազդի)՝  
                             Նա բացում է ՆՈՐ ՃԱՆԱՊԱՐՀ…    
                         
                                  Սվետլանա Մարգարյան   
                                           Բելգիա, 24.04.2009թ.          
                          Շարունակել կարդալ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

                                          …Բագինների լույսը մարած,    
                                     Խարխափելով ցուրտ խավարում,     
                                     ճամփա ընկանք խաչը վերցրած,   
                                     Ապավինած օտար աստծուն…    
        
                                     Աստվածներին մեր ուրացած,    
                                     Տաճարները թողած ավեր,    
                                     Այլոց մեղքը լու՜ռ  շալակած՝  
                                     Խաչ բարձրացանք ազգովին մեր:     
                 
                                     Ոչ աստվածը գթաց օտար,     
                                     Ոչ էլ որդին այդ աստծո,      
                                     Երկինք հառնած աղոթքն ազգիս,     
                                     Հասու չեղավ աստծուն անգո:      
         
                                     Խարխափելով այսքան դարեր      
                                     Խավարի մեջ ազգն իմ Հայկյան,     
                                     Այսօր արդեն հառնելով վեր,     
                                     Գենն է պեղում ԱՐԻԱԿԱՆ…     

                                                           

Սվետլանա  Մարգարյան 
                                                      08.11.2008
թ.    
                                                        
Բելգիա          

Շարունակել կարդալ

ԱՎԱ՜Ղ…

Ավա՜ղ ասեմ ես ձեզ,

Արորդիներ հազար,Արորդիներ բազում,

Որ մոռացաք Խորհուրդն Արարչական լույսի,

Որ ծնկեցիք առաջն օտարածին մարդու,

Որ պաշտեցիք նրան, որպես Աստված հույսի:

Ավա՜ղ ասեմ ես ձեզ,

Որ մարեցիք հոժար հուրը Աստվածային

Այն սուրբ Բագինների ձեր լույս տաճարներում,

Որ ուրացաք լույսը Հայոց Արեգական,

ՈՒ պաշտեցիք, ավա՜ղ, այն խեղճ Եբրայեցուն…

Օ՜, դու ծաղր դաժան, օտար Եբրայեցու,

Կիսաստվածներն ահա, ծնկի իջած քո դեմ,

Իրենց Հավատքն հզոր՝ Արեգակով օծված,

ՈՒրացումի դավով մատաղել են քո դեմ…

Սվետլանա Մարգարյան,

Բելգիա, 09.11.2008թ.

Շարունակել կարդալ

Աստվածականչ

                                          
Հայոց Սերումի անմահ վկաներ, օ՜ Արարչածին Հայոց Աստվածներ,
Արարչի Զարմը Ձեզնից ենք առել, օ՜ Տիզերքի փառքի Զավակներ,
Յուրաքանչյուր ՀԱՅ հավերժի ծիրում՝ հավիտենական Ձեր Ծինն է կրում…

Աստվածային Մարմնում Ձեր հզոր՝ բարի Հոգի է իշխում անարատ,
Սիրո պես անմե՜ղ, սիրո նման վե՜հ, բայց եւ շա'տ հզոր ու շա՜տ լուսառատ:
Տիրոջ Եզերքի Դու'ք պահապաններ, օ՜ Արարչածին Հայոց Աստվածներ,
Վերադարձը Ձեր, որ գալիքն է մեր, Տիեզերագարնան կանչն է ավետել:
Աստվածներ Արի, Դու'ք հեռացաք առանց պատժելու մարդկանց ուրացող

                            ու դեռ  անարժան,
Ծածու՜կ հեռացաք, լքվա՜ծ ու ջարդվա՜ծ… ու դարե՜ր-դարե՜ր հետեւեցիք մեզ,
Նոր վերադարձի մե՜ծ սպասումով, նոր կանչի ձայնին լու՜ռ ականջալուր…
Եվ ահա, արդեն, Երկինք ու Երկիր, Ձեր խաբված մարդիկ Ձեզ ձա՜յն են տալիս,
Րոպեն դարերի արագությամբ է հասնում դեպի վեր, օ՜ Արարչածին Հայոց 

                             Աստվածներ,
Ինքը՝ Արարիչը Ամենայն Ստեղծի, Լույս-Ապավենն է Ձեր վերադարձի…
Նորից հե'տ եկեք, տուն վերադարձե'ք, –
                              հայոց հոգիներն ու աշխարհները տիեզերածայր – իրար կապեցե'ք:

Արմեն Ավետիսյան,
Հայ Արիական Միաբանության առաջնորդ

22.02.2009թ. – Աբովյան

Շարունակել կարդալ

Արարչականչ

Անհունության մեջ անչափելի հոգի մի վսեմ, անվերջանալի մարմին ահռելի,
Տե'Ր ամենայնի, Տե'ր շա՛տ սիրելի, Սկիզբն ու Վերջն ես Դու ամե՛ն բանի,
Անանցելի է փառքդ ու հավերժ, որ մոռացել են մարդիկ ուխտամերժ, որ
ՏեՐ են կարգել չարին ու մարդուն, ուրացել են Քեզ` ունայնն են պաշտում,
Չկա գիտակցում՝ ԱՐԱՐՉԱԿԱՆ ՍԻՐՈ ԱՌԱՆՑՔԻ, դեպի Քեզ բերող

           ԲՈւՆ   ԱՐԱՀԵՏԻ…

Ինչքա՜ն շատ է տառապանքը Քո, բայց ինչքա՛ն վեհ է ՍԵՐԴ անհատակ, որ
Ներում ես դեռ Քեզ ուրացողին ու չհիշողին, սակայն իմացի'ր
           ՏԵ'Ր ԱՄԵՆԱՅՆԻ, Աստվածներից էլ ես պաշտելի… 

Արմեն Ավետիսյան,
Հայ Արիական Միաբանության առաջնորդ  
22.02.2009թ. – Երեւան

Շարունակել կարդալ

Քուրմը

                                                           
                                     նվիրում եմ կնքահորս՝   
                                     փիլիսոփայական գիտությունների  դոկտր,           
                                     Գառնու տաճարի քուրմ՝ Սերգեյ Մանուկյանին  
       
                  Ընկած իր արյան մեջ, հին մեհյանի շեմին,                
                  Շուրթին սառած վերջին աղոթքն արշալույսի,           
                  Հայացքն հառած հեռու՜, հեռու Արեգակին,             
                  Մահանում էր Քուրմը, զոհը նոր հավատքի…    
             
                  Որքա՜ն գիտելիքներ գաղտնագրեց այստեղ,      
                  Այս սուրբ տաճարի հին, լուսե մատյաններում,            
                  Պեղեց կուրծքը երկնի աստեղազարդ ու վեհ, 
                  Եվ գաղտնիքը բացեց Տիեզերքի անհուն:                     
           
                  Կամարներին վսեմ, հրաշք այս տաճարի,  
                  Միշտ փարվել է երգը Նավասարդյան,            
                  Այժմ չար հարվածով, օտար, գոռ մուրճերի,  
                  Չարիներն են ջարդում տաճարը այն…                       
                
                  …Եվ շրջվեց դանդաղ, Քուրմը վերջին ճիգով,                 
                  Տեսավ բոցկլտացող մատյանները մտքի,              
                  Հետո սառեց շուրթին, որպես վերջին աղոթք,  
                 Օ՜, Արարիչ Աստված, փրկիր Գենը ազգիս…»     
               
                                          24.08.2008թ. – Երևան     

                                                               Սվետլանա Մարգարյան

Շարունակել կարդալ

Տեսանյութ – Գառնի

{mosflv}http://www.hayq.tv/video/Garni_Amanor_21032007.flv{/mosflv}

Շարունակել կարդալ

Հայոց պատմությունը՝ նորովի

Jonik Melikyan
Ջոնիկ Շահենի Մելիքյանը ծնվել է 1938թ. Գյումրի (Լենինական) քաղաքում: Ստացել է բարձրագույն զինվորական եւ իրավաբանական կրթություն: Բանակում եղել է վաշտի հրամանատար, այնուհետեւ՝ շտաբի պետի տեղակալ՝ մարտական պատրաստության գծով: Աշխատել է ՆԳՆ համակարգում, տարբեր իրավաբանական ծառայություններում:
Երկար տարիներ զբաղվում է որսորդությամբ եւ պատմավեպեր գրելով:
Ջ. Մելիքյանն ինքնատիպ պատմավիպասան է, նրա վեպերի հիմքում դրված են հայոց հնագույն պատմական եղելություններն ու մեր պատմիչների վկայությունները: Նա հեղինակ է 9 տպագիր եւ 7 անտիպ վեպերի, որոնք անդրադառնում են հայերի արիական ծագմանը, հայ աստվածների ու մարդկանց հարաբերություններին, հայոց հզոր թագավորներին ու մեր փառահեղ անցյալին: Նա յուրովի է ներկայացնում պատմական անցուդարձերը, նոր որակով է ներկայացնում հայոց հին հեթանոսական հավատն ու պատմական դարձած իրական հերոսներին: Իհարկե, այդ ամենն անում է գեղարվեստական գեղեցիկ նկարագրություններով ու լրացումներով, ինչը նրա պատմավեպերը մատչելի է դարձնում նաեւ դպրոցահասակների համար: Արդեն տպագրվել են Ջ. Մելիքյանի «Հայ-Արիներ», «Արամե», «Կապույտ շուշան», «Ավարայրից Նվարսակ», «Գայլ Վահան», «Անմահ բագիններն Հայոց», «Թափառիկ հայերը», «Հայոց գաղտնի ուխտ» եւ «Մանուել սպարապետ Հայոց» պատմավեպերը: Տպագրության համար այսօր հովանավորության կարիք ունեն պատրաստի եւս 8 գրքեր՝ «Հայկ Նահապետ», «Սկիզբ Հայ Արշակունյաց», «Մեծագործ մեղապարտը Հայոց», «Թեոդորոս Ռշտունի», «Մանուել սպարապետ Հայոց», «Ըմբոստ հոգիներ», «Կարմիր Վարդան» եւ «Վասակ-մարզպան Հայոց»:

 

Շարունակել կարդալ

Գրիգոր Համբարյան

Գրիգոր Համբարյան

Գրիգոր Համբարյան

 Ծնունդով Ախալցխայի շրջանից է, պապերը Էրզրումցի են եղել եւ մազապուրծ գաղթել են 1915թ. Հայոց ցեղասպանության ժամանակ:
Այժմ բնակվում է Աբովյան քաղաքում, ամուսնացած է, ունի երկու դուստր: Մեծը՝ նկարչուհի է, փոքրը՝ երգչուհի ու պարուհի: Կինը ասմունքող է ու նաեւ հեռուստալրագրող:
Գրիգոր Համբարյանը ավելի քան 20 տարի երգարվեստի մեջ է: Նա առավելապես հայտնի է որպես ազգագրական, հայրենասիրական երգերի կատարող «Գանձեր» համույթի մեներգիչ: Համույթը հետագայում «Շարական» անվանվեց ու Գրիգոր Համբարյանը երգեց նաեւ հոգեւոր երգեր:
Այժմ Աբովյանում գործող «Էրզրում» մանկական երգչախմբի ղեկավարն է:
Գրիգոր Համբարյանը շարունակում է հանդես գալ ինչպես մենահամերգներով, այնպես էլ՝ մանկական երգչախմբի հետ: Համերգներով հանդես է եկել Հայաստանի ամբողջ տարածքում, Արցախում, ԱՄՆ-ում:
Գրիգոր Համբարյանի հետ կարելի է կապվել Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոնի միջոցով՝ զանգահարելով 56-65-33:

 

Շարունակել կարդալ

Բուն Հայկյան Օրացույց

օրացույց

Օրացույցը վաճառվում է Երևանի գրախանութներում ( «Նոյյան Տապան», «Անի», «Բուկինիստական», «Լուսաբաց»): Մեծ քանակով կարող եք պատվիրել «Հանուն Հայրենիքի» հ/կ-ում: 

Քաշել ամբողջ օրացույցը

Շարունակել կարդալ

Հեթանոսական տոներ

ԳԱՐՈՒՆ
Գարունը վերածնունդը հաստատող տարվա եղանակն է, երբ բնությունը հրաժեշտ է տալիս իր նիրհին, և ձմեռվա ձյունը հալվում է. ջուրն ու արևի ջերմությունը  հողը պատում են սիրո և բեղմնավորման տենչով ու իր գիրկն առած սերմերից վեր են բարձրացնում ծիլերը: Գարունը տիեզերական պարբերության արտահայտումն է, բնության ինքնանորոգվելու, թարմանալու, անընդհատականության արտահայտումը:
Հայն իր բազմաթիվ տոները նշել է գարնանը և  աստվածների փառաբանումները զուգորդել գարնանային հողագործական աշխատանքներով: Այդ տոներից ամենակարևորը Վահագնի ծնունդն է, որը հնում  եղել է նաև Ամանոր: Գարնանն է նշվել նաև Անահիտին նվիրված  Մայրության տոնը և  Զատիկը:
ԱՐԵԳ
Արեգը Հայկյան անշարժ տոմարի 8-րդ ամիսն է և տևել է մարտի 9-ից մինչև ապրիլի 7-ը: Ըստ Անանիա Շիրակացու, Հովհաննես Իմաստասերի և Գրիգոր Տաթևացու՝ Արեգը Հայկ Նահապետի դուստրն է: Ըստ Վանական Վարդապետի, Ղևոնդ Ալիշանի, Հրաչյա Աճառյանի՝ Արեգ բառը ծագել է Արեգակից, քանի որ Արևի զորությունն այդ ամսին սկսում է ակնհայտորեն զգացվել, և բնությունը զարթնում է:
Արեգ է կոչվել յուրաքանչյուր ամսվա առաջին օրը: Որոշ տոմարագետների դա հիմք է տալիս   տարեգլուխը համարելու Արեգ ամսվա առաջին օրը, որը  համապատասխանում է մարտի 21-ին: Հին Հայաստանում ամենատարածվածը եղել է Արեգակի պաշտամունքը: Արևապաշտներն իրենց համարել են արևորդիներ, իսկ իրենց առաջնորդներին՝ Հազրպետներ: Նրանք աղոթելիս դեմքերն ուղղել են դեպի արևն ու ձեռքներին պահել սրբազան համարվող՝  բարդու կամ շուշանի ոստեր: Արեգակին նվիրված արձաններն են կառուցվել Արմավիրի մեհյանում Վաղարշակ թագավորի կողմից:
Ավանդույթ կա, որ Արեգը՝ որպես Արևի պատգամախոս, բնակվում է Միհր-Արևին նվիրված Գառնի տաճարում:
Մարտը հին Հռոմեական օրացույցի առաջին ամիսն էր: Ամսանունը  ծագել է պատերազմի աստված Մարս-ի անունից: Հայերեն մարտը նույնպես նշանակում է պատերազմ:
ՎԱՀԱԳՆ
Վահագնը Հայոց դիցարանի երրորդ աստվածությունն է. կազմված է Վահ-«աստված» և ագն-«հուր» բառերից և նշանակում է կրակի աստված: Վահագնը հանդես է գալիս Վիշապաքաղ մակդիրով, քանի որ հաղթել է դրանց և հայոց ռազմի, զորության աստվածն է՝ Արամազդի որդին: Հայտնի է Տրդատ 1-ին արքայի հրովարտակը՝ հայ ռազմիկներին. «Քաջութիւն հասցե ձեզ ի քաջեն Վահանգնե. ամենայն Հայոց աշխարհիս»:
Վահագնին նվիրված գլխավոր մեհյանը գտնվում էր Տարոնի Աշտիշատ ավանում,  Քարքե լեռան լանջում, Ոսկեմայր Անահիտի և Աստղիկ դիցուհու մեհյանների կողքին: Մեհյաններ են եղել նաև Վարագա լեռան մոտ, Ահևական գյուղում, Բարձր Հայքի  Դերջան գավառում և այլն: Վահագնին նվիրված տաճարներում ծառայել են Վահունիք տոհմի քրմերը: Հայկյան տոմարի յուրաքանչյուր ամսվա 27-րդ օրը կոչվում է Վահագնի անունով:
Պատմահայր Խորենացին մեզ ժառանգություն է թողել Վահագնի ծննդյան մասին մի հրաշագեղ բանաստեղծություն:
Երկներ երկին, երկներ երկիր,
Երկներ և ծովն ծիրանի,
Երկն ի ծովուն ուներ
Եւ զկարմրիկն եղեգնիկ:
Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,
Ընդ եղեգան փող բոց ելանէր.
Եւ ի բոցոյն վազէր
Խարտեաշ պատանեկիկ:
Նա հուր հեր ուներ,
Ապա թե բոց ուներ մորուս
Եւ աչկունքն էին արեգակունք:
Վահագնի ծնունդը նշվում է մարտի 21-ին՝ գարնանային գիշերահավասարին: 2006 թվականը համապատասխանում է Վահագնի ծննդի 9890 թվականին:
Շարունակել կարդալ

Կոչ աշխարհի Արիաներին

Կոչ աշխարհի Արիաներին

…Արամազդների, Միհրերի տեղակ,
Բոցեղ-բոցմորուք շեկ Վահագներին փոխարինելու
Եկավ մի հրեա սեւմորուք-սեւբեղ…
Պարույր Սեւակ


Արարչածին մարդու կյանքի ողջ իմաստն ու նպատակը
Տառապանքով, չարչարանքով, բարի գործեր արարելով,
Իր բարությամբ, վեհ Էությամբ Աստվածներին ու Արարչին մերձենալն է:

Արմատներով արարչաստեղծ, սակայն այսօր արմատազուրկ արիացիներ,
Եհովային ու Հուդային, չարի այլ սուտ «աստվածներին» ու հավատքին դավանողներ,
Գիտե՞ք արդյոք, ինչու խամրեց արիական ձեր վեհ ոգին, անմահ հոգին.
Որովհետեւ հավատացիք ու անսացիք
Չարիների սուտ խոսքերին, նենգ գրքերին, գաղափարին:
Մոռացաք  ձեր աստվածատուր շնորհներն ու էությունը,
Մոռացաք ձեր աստվածներին ու պաշտեցիք սուտ «կուռքերին», «մեսիաներին»:

Արդեն քանի տասնյակ դար է, որ աշխարհը ապականվել,
Մարդկություն ու բարություն, արիություն չի մնացել:
Նենգ ու խարդախ, ստոր ու չար այդ «ընտրյալ» չարիները
Ծովահենի խաբեությամբ մոլորեցրել են աշխարհը:
Ստորաբար սողոսկելով, բազում որջեր (ՄԱՀ ու ՀԲ, ՄԱԿ ու ՆԱՏՕ) ստեղծելով,
Իրենց մասին ճիշտն իմացող ու մերկացնող շատ մեծերի վերացնելով,
Սուտ խոստումներ շռայլելով, նոր «կարգ», «օրենք» սահմանելով,
Համայն աշխարհին տիրելու իրենց սին-փուչ գաղափարով,
Հիպնոսացրել, ուղղորդում են այս աշխարհը, մեծ ու փոքր երկրներին,
Նույնիսկ ազնիվ, ոգով արի, հոգով բարի, աստվածաստեղծ արիներին:
Ուստի կոչեմ ձեզ՝ ԱՐԻՆԵ’Ր.
Դարձի եկե’ք, վերադարձե’ք ձեր արիական արմատներին
Եվ պաշտեցեք Աստվածորդի, Արարչորդի ձեր բնական աստվածներին:
Քանզի այսօր ահագնացող հուդայական, գուցե արդեն ջհուդամասոնական
Ահագնացող արհավիրքի, նեռ վիշապի դեմն առնելու միակ ելքը
Միաբանվելն է շուրջն այն գաղափարի, որ ստեղծել է Հայ Արին՝
Մարդկությանն ու Արիներին ի փրկության,
Նաեւ վասն ՀԱՄԱԱՐԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ:

Հավատացե’ք, որ տիեզերական գարնան հետ
Արիական Հուր-կրակը նորից ուժգին բորբոքելով,
Ու բնական` Արարչական մեր հավատքը տարածելով,
Այլահավատ ու մոլորյալ՝ չարին խաբված Արեւ ուրաց,
Բայց ծագումով Արիներին միայն այդպես կդարձնենք
(Թող որ օտար անուններով), բայց էությամբ Վահագապաշտ ու Տիրապաշտ
Անահիտին ու Աստղիկին, Արամազդին ու Միհրին,
Բնական ու ճիշտ հավատքին երկրպագող,
Իրենց գինը վերագտած ցեղեր, ազգեր, ժողովուրդներ:
Այնժամ միայն կվերանան չար վիշապն ու նեռ սատանան
Կսփռվի աշխարհով մեկ մեր սուրբ հավատքը՝ ԲՆԱԿԱՆ:

Վազգեն Ղազարյան

Շարունակել կարդալ