Խորագրերի պահոցը. Արվեստ

Արվեստ բաժնում մտեք «Հայկական Երաժշտություն» ենթաբաժինը:

ՄԵԾՆ ԱՐԱՐԱՏԻՆ

ՄԵԾՆ ԱՐԱՐԱՏԻՆ

Հերիք է նայես թախծոտ աչքերով
ՈՒ տխուր դեմքով ամպերից մենակ,
Մռայլվել էս դու, չես բացում իմ դեմ
Սրտիդ գաղտնիքը դարեր շարունակ:
Քեզ հարց եմ տալիս անմեղ մանկան պես,
Ա՜խ, սիրտդ ի՞նչ է ուզում ինձանից,
Դժգոհ ես, ասես աշխարհի վիշտը
Փարվել է կրծքիդ ու դու չգիտես,
Թե ինչպես բուժես դարերիդ վերքը,
Որ գագաթներիդ հայելին փայլի,
Առաջվա նման դու լույս պարգևես,
Մանկան պես անհոգ դու ցնծաս էլի:
Բայց քիչ էլ, քիչ էլ, պիտի դիմանաս,
Որ բալասանվեմ ես քո վերքերին,
Գալիքով պիտի դու առաջնորդես,
ՈՒ նոր արևներ պարգևես ազգիս:
Ա՜խ, ես էլ քեզ հետ դարեր շարունակ,
տառապանքի վեհ ճամփով եմ քայլել,
ՈՒ հեռվից կարոտ որդու պես անհագ`
Քո վերադարձի ճամփան աղոթել:
Դու, գահերից ես նայում աշխարհին,
Ասա’ ինձ, խնդրեմ, դու ի՞նչ ես տեսնում,
Քեզանից այն կողմ` Սասունը կանգուն,
Մուշը և Վանն են կարոտից սգում…
Անին ավերակ ու Ղարսը դատարկ,
Այնքան անհամար վերքերից հետո,
Կյանքով կլցվի քո Հայքը համակ,
Քո սերն անարատ հայության սրտում:
Ասա ի՞նչ անեմ, իմ հու՜յս  Արարատ,
Կբացես իմ դեմ կուրծքդ լուսաշող,
Որ պատնեշել են չարերն անարդար.
Գալիքս կանցնի քեզանից այն կողմ…

Դավիթ Սեն Բալայան

Շարունակել կարդալ

Եղեռնի հուշարձանի մոտ

«Եղեռնի հուշարձանի մոտ»

Քայլում են լուռ ամբոխները՝
Հոծ շարքերով աննկուն,
Նրանց նրբին քայլքի ձայնը
Ստիս մեջ է դեռ դոփում:

Ամեն մի Հայ թախծոտ աչքով,
Կարոտ սիրով է գնում,
Մեծ Եղեռնի հուշարձանին
Իր ծաղկեփունջը դնում:

Ես էլ թախծոտ ամբոխի մեջ,
Մի նոր երգ եմ մրմնջում,
Այնպես լռին սիրտս վերքոտ
Եղեռնահուշ անրջում

Դավիթ Սեն Բալայան

Շարունակել կարդալ

Թերթում եմ ես ստվար գիրքս

Նվիրում եմ Հայոց Մեծ Եղեռնի  բյուրավոր մազապուրծ տառապյալ որբերին, որոնցից մեկն էլ հայրս էր՝ Սենո Մխիթարի Բալայանը (հորս մանկությունը վեպից)

Թերթում եմ ես ստվար գիրքս՝
Անապաստան որբերիդ,
Ծառս է լինում վերնագիրը,
Քո  մանկության օրերի:

Իմ դեմ կանգնած սուրբ Լեռները,
Լուռ նայում են անցորդին,
Այն կողմ մնաց սարսռաբեր
Կյանքեր հնձող գերանդին…

- Ո՞ւմ էիր պետք Դու այն պահին,
Ո՞վ կլիներ Քեզ սատար,
Ո՞վ իր ձեռքը Քեզ կմեկներ՝
Դառնար որբիդ փրկարար:

Մենակ Դու չես, հազարներ են,
Թափառական անտերունչ,
Որ Քեզ նման որբացել են,
Սիրտը խոցված լուռ ու մունջ:

Որբանոցի պատերի տակ,
Մերկ ու սովից հալածված,
Մեռնում էին խեղճ, անգիտակ,
Բյուր մանուկներ որբացած:

Մխո պապիս Մեղրագետի
Ափի ծառից կախեցին,
Հինգ որդոցը Քոլոսիկի
Մարագներում այրեցին…

Մեծ Հոպոյիս կապկպված
Ո՞ւր են տարել, չգիտեմ,
Անվերադարձ հետքը կորած,
Թե ի՞նչ եղավ, ո՞վ գիտե…

Եվ շատերին շարան-շարան,
 Թե ո՞ւր տարան, չգիտեմ,
Միայն գիտեմ, որ որբացան,
Հորս նման մանուկներ…

Մահվան արնոտ գերանդին էլ,
Որ գործում էր ամենուր,
Ա՜խ, հնձում էր ծեր ու մանուկ,
Հղի կանանց մենավոր…

Դավիթ Սեն Բալայան

Շարունակել կարդալ

Անունները սրբազան…

Անունները սրբազան…

Արիների բանակն ենք մենք պատվական,
Գոռ քայլում ենք Հայաստանով հաղթական,
Ուխտ ենք արել անվախ մնալ, անսասան,
Չմոռանալ ընկածների անունները սրբազան:

Ձյուն ու անձրև մեր ճամփեքը չեն փակի,
Օտար ձեռքը մեր սուրբ հողը չի հերկի.
Ուխտ ենք արել անվախ մնալ, անսասան,
Չմոռանալ ընկածների անունները սրբազան:

Մենք համառ ենք, ոչ մի թիզ հող չենք զիջի,
Ո՞վ կարող է մեր գոռ հոգին ընկճի,
Ուխտ ենք արել անվախ մնալ, անսասան,
Չմոռանալ ընկածների անունները սրբազան:

Մենք հպարտ ենք, հայ ենք ծնվել աշխարհում,
Ունենք երկիր՝ դրախտավայր սիրասուն,
Ուխտ ենք արել անվախ մնալ, անսասան,
Չմոռանալ ընկածների անունները սրբազան:

Ջուլիետա Գյունաշյան
Սամվել Մանուկյան
Իլյա Արցախեցի

Շարունակել կարդալ

Կրակամայր

Կրակամայր

Կրակամայր՝ լույսի տուն, տաճարացող հոգիներ…
մոխրապարի մեջ հառնող ամայությունը մեռած
ափից ափ է դեռ նետում գերեզմաններն անքննել,
ու խիղճը, որ այրվելով՝ բռունցքի մեջ է սեղմած:

Ոտնաթաթերն արյունոտ կրակաբորբ շեղջերին
ճակատագիրն են ջնջում ու արտածում են… նորից…
իսկ աճյունները գաղտնի ձայն են տալիս ողջերին,
արդարություն են փղձկում սառցակալած ձեռքերին:

Ու երբ մահվամբ անթեղված մերկ սրտերն են ընդվզում,
ու ստվերներն են անցնում փակարներով մեծ հոգու,
ծովյան ձիերն հրաչվի ծաղկատեսիլ հրայրքում
երազներ են հավաքում՝ պատառոտված ու մաքուր:

Կրակամայր ծովեղեն՝ երկնակեցիկ կաթնաթույր…
Օ՜, կրակի քավարան՝ թեր ու կիսատ սրտերի,
ողնախորշից դուրս ելնող կրակներն են թերթ-թերթում
խավարը, որ մեզ սնում… ու ծեփված է պատերին:

Մեհենական բագիններ՝ օջախների ստնտու,
կրակատան պատերից տաք ոսկին են լուռ քերում,
ու ժառանգները տենդոտ դեգերում են՝ կարոտում
դարերի մեջ սփռված ու անամոք վերքերում:

Կենաց ծառի շնորհած պտուղներում են պահվել
սերմերը, որ փնտրեցին հրդեհի մեջ ապաստան.
նրանք մահվան ափի մեջ հանդարտ, անձայն են զոհվել
ու ծաղկելով կյանք տվել խորշերի մեջ հոգու տան:

Մա՛յր հրեղեն, ծաղկա՛ծ քուրմ, արևահե՛ղ թագուհի,
 քո ճիչը դեռ ամպամած ժամանակի բուրգերին
կայծակներ է հավաքում զանգերի մեջ ու գահի
ու ցանում է հավերժի հին անցավոր փառքերին:

Սուրեն Գրիգոր

Շարունակել կարդալ

ԵՐԴՄԱՆ ՀԱՆԳԱՆԱԿ

ԵՐԴՄԱՆ ՀԱՆԳԱՆԱԿ

Ես պիտի փայփայեմ և զորացնեմ այն եղբորս,
որ իր միտքը միացնում է իմ մտքին:

Հավատի տունը իմ մեջ պիտի կառուցեմ
ու կամքիս թիրախը պիտի հստակորեն սևեռեմ
և ոսկե շղթայումի օղակները մեկ առ մեկ
նվեր պիտի տամ ամեն հայի:

Օղակ առ օղակ ամրակապվելով՝
իմ ճամփան պիտի հարթեմ
և պիտի կործանեմ թշնամուս,
Աստծուն հայտնի բոլոր զենքերով:

Առավոտյան և երեկոյան աղոթքիս շաղախով
կամուրջներ պիտի կառուցեմ
և աշխարհը իմ ափի մեջ պիտի լինի:

Վրեժի պատգամը բոլոր հավատացյալների
օջախի մեջ անմարելի արթուն պիտի պահեմ:


Աշխարհի որ ծայրում էլ լինեմ,
Իմ ոգին և միտքը հայրենիքի համար պիտի պտուղ տա:

Իմ տասնորդը և ավելին պիտի գանձատուն հասցնեմ
և պիտի գերազանցեմ սեփական անձս՝ պարտքի համար:

Արդարատեր Պապերիս գործերով պիտի
 ծառայեմ հավիտենությանը
և նրանց հավատարմությամբ պիտի
ամրապնդեմ ողնաշարս:

Շարունակել կարդալ

ԹԵ ՄՆԱՅԻՆՔ ՀԵԹԱՆՈՍ

ԹԵ ՄՆԱՅԻՆՔ ՀԵԹԱՆՈՍ

… Ի՞նչ գործ ուներ Քրիստոս,
Հեզությունը մեզ խաչող.
Ո’չ խունկ ուներ, ո’չ սաղմոս,
Ո’չ շարական աղաչող:
Բագին լիներ մեզ փարոս,
Մեհյան լիներ Աստղիկի,
Թե լինեինք հեթանոս
Այսքան չէինք մորմոքի:
Եվ ի’նչ տվեց անամոթ,
Սուտ Եհովան մեր ազգին…
Անվերջ օգնեց թշնամուն,
Անվերջ զարկեց մեր բազկին,
Հարկավոր չէ’ Թադևոս,
Ո’չ էլ Հիսուս Քրիստոս,
Բագին լիներ մեզ փարոս,
Օ,՜ մնայինք հեթանոս:

 Խաչիկ Դաշտենց

Շարունակել կարդալ

Սպարապետ Գարեգին Նժդեհին

Սպարապետ Գարեգին Նժդեհին

Է՜յ Խուստուփի անմահ արծիվ,
Սուրդ հատու, խաչանիշ,
Դու հայկազուն քաջաց ասպետ,
Նահատակաց չափ ու նիշ…
Նախիջևան ու Կզնութ գյուղ,
Հազար ութ հարյուր ութսունվեցի ամանոր…
Եղիշե Տեր-Հարությունյան
Քահանայի օջախում
Ծնվեց կրտսեր Լուսե Որդին՝
Գարեգինը թխահեր…
Թուխ-թուխ ամպեր երկինքն ի վեր,
Մասիսը լուռ, ճգնավոր,
Մանուկը դեռ թոթովախոս
Մնաց անհայր, վիրավոր:
Սակայն, նրա Տերն է Աստվածը՝
Հայր Արարիչն Համայնի,
Եվ առյուծածին մոր տաք գրկում
Լաճը ոտքի կկանգնի:
Է՜հ Հայրենիք, է՜հ Հայաստան,
«Վայ»-երդ շատ իմ երկիր,
Չէ՛, մարդը չէ քո թշնամին,
Սատանան է գահակիր:
Խաչակիր հայը ողբում է.
- «Աման էս ի՞նչ դուման է»,
Աչքն աշխարհի չորս ծագերին.
- «Էրգիր բոլոր դուշման է»:
Սակայն ինչպես մեծ Շիրինը
Պարզ տեսնում էր կույր աչքով.
- «Երբ Զորաց Տերն Աստված
Օգնել կուզե որբ ազգին,
Նորա մեջը նա կառաքե
Ազգասիրության հոգին»:
Հենց այս հոգուց էլ ծնվեցին
Անդրանիկներ, Դրոներ…
Ու քաջաց քաջ սպարապետ՝
Մեծ Նժդեհն անվեհեր:
Արիության խորհուրդը վես
Նա կրում էր կրծքի տակ,
Աչքն ու միտքը՝ ամենատես,
Գաղափարը՝ անհատակ:

Շարունակել կարդալ

Ների՛ր մեզ, Մասիս

Ների՛ր մեզ, Մասիս

                 Ցավում եմ, շատ եմ ցավում,
                 Որ նեղացրին Մասիսին,
                 Մենակ թողին մեր պարծանքին
                 էն մութ ու խավար աշխարհում:

                 Ինչի համար հեռացրեցիք,
                 Դուրս նետեցիք մեր գերբից
                 Հայոց ազգի լեռնաշխարհի
                 Բիբլիական մեր սարին:

                 Ողջ մեր ազգն էր հպարտանում,
                 Արքայական Մասիսով,
                 Թուրքերին էլ տանջում, ճնշում
                 Իրենց արարքը հիշեցնում:

                 Նա էր հուշում կոտորածը
                 Թուրք Համիտի կոտորածը,
                 Գիշեր, ցերեկ իր մոտ կանչում
                 Մեծ Եղեռնը հիշեցում:

                 Որ արարքի ու հանցանքի
                 Դուք կոտրեցիք հայ ոգին,
                 Նեղացրեցիք մեր ողջ ազգին,
                 ՈՒրախացրիք թուրքերին:

                

Շարունակել կարդալ

Մասիսը մեր

Մասիսը մեր

 Մասիսը մեր սրտի խորունկ թրթիռն է,
 Մեր սուրբ երազն է, մեր սրտի գիրն է,
 Բազում դարերի հողմերով անցած,
 Աստծուց մեզ տրված՝ մեր ձեռագիրն է:
 
 Մասիսը մեր սուրբ, մեծ նախահայրն է,
 Սրբերից էլ սուրբ՝ մեր սրբամայրն է,
 Մեր հոգու լույսն է, մեր արևը ջինջ,
 Մեր պապ ու տատն է, մայրը՝ հմայիչ:

 Մասիսը մեր սրտի՝ լիառատ հոսքն է,
 Մեր հոգու ճիչն է, մեր շուրթի խոսքն է,
 Մեր գովքն է՝ բազում դարերով անցած,
 Սերնդե սերունդ իմաստավորված…

 Մասիսը մեր խոր՝ հոգսն ու մրմունջն է,
 Պայքարի կոչն է ու մեր մռունչն է,
 Մայր հողը աստծո տաճարին կապող,
 Դեպ անհուն ձգվող՝ հույսի կամուրջն է:

 Մասիսը մեր ուխտի՝ դարավոր երթն է,
 Հավերժին նայող՝ մեր լուսո բերդն է,
 Հայոց Այրուձին պատրաստ պահելու,
 Հարցեր լուծելու՝ բոլորիս հերթն է…


  Էֆրիկ

Շարունակել կարդալ

ՏԻԵԶԵՐՔԻ ԸՆԹԵՐՑՈՒՄԸ

ՏԻԵԶԵՐՔԻ ԸՆԹԵՐՑՈՒՄԸ

Որ հայացք ես ինձ տըվել վերամբարձ՝
Սուզվելու վերին սահմաններն արփի,
Որ միտք ես տվել երկնաճեմ ու բաց՝
Չափելու ահեղ բացերն անչափի:

Որ կապել ես մեզ, հոգիս քեզ արել,
Հոգուս անհունի հրճվանքը տալով,
Բարձր ճակատիդ ժպիտ ես վառել,
Վառել, զարդարել արփենի փայլով:

Անթարթափ աչքով, անխարխափ հոգով,
Կարդում եմ քո վեհ ազդումներն անվերջ,
Կարդում եմ պայծառ, ուրախ ցերեկով,
Ու գիշերները ահավոր ու պերճ:

Ու վերանում է հոգիս զըվարթուն,
Չըկա մոտ ու տար, չըկա վեր ու ցած
Տիեզերքն ամբողջ, հայրենիք ու տուն,
Ու ես մի ազատ՝ անտարբեր աստված:

Հովհաննես Թումանյան

Շարունակել կարդալ

Հե՜յ ճամփանե՛ր, ճամփանե՛ր

Հե՜յ ճամփանե՛ր, ճամփանե՛ր.
Անդարձ ու հին ճամփաներ,
Ովքե՞ր անցան ձեզանով,
Ո՞ւր գնացին, ճամփաներ:

***
Բարձր է հընոց աշխարհքն Հայոց ու Մասիսը երկնադետ.
Իմ խոր հոգին էն բարձունքին խոսք է բացել Նըրա հետ -
Անհաս բանից, ըսկզբանից, երբ չըկան էլ դեռ չըկար,  
Մինչև վախճանն անվախճանի քընընում է դար է դար: 

***
Աստծո բանտն են տաճարները – Աշխարհքներում բովանդակ.
Իբր էնտեղ է ապրում տերը, պաշտողների հարկի տակ:
Հարկավ՝ ազատ Նա ժպտում է ամենուրեք ամենքին,
Բայց դու նայիր խեղճ ու կըրակ մարդու գործին ու խելքին:

***
Աստեղային երազների աշխարհքներում լուսակաթ,
Մեծ խոհերի խոյանքների հեռուներում անարատ,
Անհիշելի վերհուշերի մըշուշներում նըրբաղոտ՝
Երբեմն, ասես, ըզգում եմ ես, թե կըհասնեմ Նըրա մոտ…

***
Հոգիս՝ տանը հաստատվել Տիեզերքն է ողջ պատել.
Տիեզերքի տերն եմ ես, Ո՞վ է արդյոք նըկատել:

Հովհաննես Թումանյան

Շարունակել կարդալ

Տանջահար երկրում

Տանջահար երկրում, մեր երկրում ավերԿվառենք մի օր փրկության ջահեր,Բազուկներով հզոր, արև աչքերովԿսփռենք ինքնության հուրն այս աշխարհով:Խարույկ կհանենք անցյալը մեր տկարԵվ կբոցավառենք հոգիները նախնյաց,Կվառենք հիշողության կուռ մի բուրվառ՝Անկումների բավիղներում դեռ սփռված:Եվ կողջունեն մեր այդ հզոր երթինԱրևն հրավառ ու ըմբոստ քամին…………………………………………………………Տանջահար երկրում, մեր երկրում ավերԱրդեն վառվու՜մ են փրկության ջահեր
Թոնդրակ
Շարունակել կարդալ

ՈՂՋՈՒՅՆ ՔԵԶ, ԿՅԱՆՔ

«ՈՂՋՈՒՅՆ ՔԵԶ, ԿՅԱՆՔ»

Յոթներորդ Ողջույն.
(Հատված)

Ի լուր մարդկանց,              
աշխարհներուն, տիեզերքին.
Կ’ուզեմ ես, Տե՛ր, քու երկրիդ մեջ        
քեզ շեփորել,
Ես՝ քու շունչիդ անցնող րոպեն,
ես՝ քու որդին:
Թող ձայնս հնչե այնքան
ուժգին և անարգել,
Որ իմ ողջույնն ի սուրբ
համբույր եղբայրության՝
Հորդելով դուրս մոլորակեն
մեր դյութական.
Արձագանքե աստղաբնակ
քու երկինքեն…

Մուշեղ Իշխան

Շարունակել կարդալ

Հայ հողը տե՛ս քեզ կը կանչէ

Լսե՛, Հայ  հողը տե՛ս քեզ կը կանչէ . – Ընդերքներուն խուլ   որոտով, ակոսներեն միշտ դուրս հորդող իր մայրական   տաք կարոտով. Ան որ հիմա զայն կը կոխե՝ հափշտակիչ լոկ անցորդ է:
Լսե՛, աղբյուրն ահա քեզ կը կանչէ Իր  կարկաչով և իր տաղով,
Ամեն  առտու ջուրի գացող Հայ  հարսերու  հիշատակով.
Ան որ հիմա ջուր կը խմե՝ Արյան ծարավ նենգ անցորդ է…

Մուշեղ  Իշխան

Շարունակել կարդալ