Խորագրերի պահոցը. Արվեստ

Արվեստ բաժնում մտեք «Հայկական Երաժշտություն» ենթաբաժինը:

ԱՐԵՎ ԵՎ ԽԱՉ

ԱՐԵՎ ԵՎ ԽԱՉ

Մի ամբողջ երկիր բռնկվեց հրով,

Բոցավառվեցին տաճարները վեհ,

Մի խումբ ռազմիկներ հրով ու սրով

Խաչ բարձրացրեցին սուրբ երկիրը մեր:

Բարձր սարերի սեգ գագաթներից

Գլորվեցին ցած արձանները սուրբ:

Ո՞վ էր դա տեսել, որ բարձունքներից

Աստվածներն իջնեն դեպ վիհերը մութ:

ՈՒ հետո հանկարծ մի սուտ մարգարե

Մի կերպ մագլցեց լեռան գագաթին

Եվ ձայնեց. «Հայե’ր, ձեր հոգին հրե

Դուք պիտի զոհեք իմ փայտե խաչին»:

ՈՒ մի հսկա գետ՝ սուրբ Արածանին,

Որ հուր էր առաջ, ջուր դարձավ հիմա,

Եվ սուտ մարգարեն՝ խաչը իր ձեռքին

Սկսեց շիջել երկրի հուրն անմար:

Մի ամբողջ երկիր վիհը նետեցին,

Մի ամբողջ աշխարհ կործանվեց սրով,

Խորը թաղեցին, ամուր ծածկեցին

Հենց Հայոց երկրի թանկարժեք քարով:

ՈՒ եթե առաջ վաղ առավոտյան

Բագինի ծուխն էր լեռների վրա,

Հայոց երկնքում՝ արև-կարկեհան,

Կապույտ եթերում ներբողներ անահ,

Հիմա սկսում է տարածվել տաղտուկ

Քրիստոնեական մի ժամերգության,

Կարմիր արևը էլ չունի երկունք,

Դարձել է համակ թախիծ, տխրության…

Թվում էր՝ մեռավ հեթանոս հոգին,

Թե հրեան հաղթեց աստվածներին մեր,

Բայց, ո’չ, նայեցեք կապույտ երկնքին

Եվ դուք կտեսնեք մի հսկա արև:

Լույս է պարգևում Հայոց աշխարհին

Հսկա արևը՝ բոց ու ոսկեթև.

Մի՞թե անխելք չեն, որ ցանկանում են

Լույս-Արեգակը խաչով կործանել…

Արամ Մեհյան

Շարունակել կարդալ

ՆԺԴԵՀԻՆ

ՆԺԴԵՀԻՆ

Շատ էր բզկտվել ժողովուրդը մեր,

Ապրել էր դարեր ոսոխների մեջ,

Մեզ մի ոգի էր հարկավոր անմեռ,

Մեզ հարկավոր էր մի կրակ անշեջ:

ՈՒ օրհասական այդ դժվար պահին

Հայ Աստծո որդին մեր երկիր իջավ՝

Իր հետ բերելով հեթանոս ոգին,

Անմար կրակներ ու մի պայծառ ջահ:

Անունը նրա Նժդեհ էր: Օ˜, ո’չ,

Ո’չ աստանդական մի պանդուխտ տկար,

Նա շատ էր հզոր, մի խոլ մարտագոչ՝

ՈՒղղված գայլերին՝ վայրի, ապիկար:

Կապույտ երկնքից նա իր հետ բերեց

Սրեր, վահաններ, մարտիկներ անմահ,

Թույլ ժողովրդին նա ուժ պարգևեց,

Որպես սրբազան, անըստգյուտ ընծա:

Այդ ուժից բացի, իր ժողովրդին

Նա հզոր կյանքի գաղափար տվեց,

Նրանից գիտենք, որ թշնամու դին

Միայն կարող է մեզ հզոր դարձնել:

Երկնքից եկավ ու երկինք գնաց,

Համբարձվեց, կանգնեց Վահագնի կողքին,

Նրա մեհյանում միշտ պիտի ծխա

Պարտվա’ծ, անարգվա’ծ մեր թշնամու դին:

Արամ Մեհյան

Շարունակել կարդալ

ՁՕՆ ԳՐԻՆ ՀԱՅՐԵՆԵԱՑ

Հայոց գրերի գիւտի 1600 ամեակին

«ՁՕՆ ԳՐԻՆ ՀԱՅՐԵՆԵԱՑ»


Զօրոյթ ոգու,

Խրախճանք հոգու,

Հարստութիւն անհատնում՝

Էութիւնն ես դու հայ մարդու,

Հայ տեսակի սահմանում:


Խորհուրդ խորին,

Գաղտնիք վերին,

Անմեկնելի առեղծուած,

Դու յայտնութիւն Սուրբ Մեսրոպի

Մեզ ի վերուստ ես տրուած:


Լեզու ոսկի,

Թռիչք մտքի,

Հայապրումի խինդ ու բոց,

Արարումի խոյանք խօսքի,

Հայակրթման թէժ դարբնոց:


Հայաբոյր բառք,

Հայեցի բարք,

Աստուածային դու շնորհ,

Հայապահպան հզօր պատուար,

Իմաստութիւն հին ու նոր:


Հինաւուրց փառք,

Վստահ գալիք,

Հայ հանճարի ապացոյց,

Հայահաւաք յուսոյ տանիք,

Յաւերժութեան ուղեցոյց:


Յա՛ր զօրացիր,

Մեզ զօրացրու՝

Անպարտ ենք մենք միայն քեզ հետ:

Հայ մանկանցը հայ մարդ դարձրու,

Որ ազգն հայկեան ապրի յաւէտ:


Մեր համոզմունք, մեր հաւատամք,

Ամենազօր յաղթական կամք:

Վալերի Միրզոյան

Շարունակել կարդալ

Արարչական Հայ Արիներ

Արարչական Հայ Արիներ

Խավարի միջից մի լույս երևաց ու փայլատակեց,

Խավարը պայթեց… ցնծագին ոգով դուրս ելան միջից

Հայ Արիները զենք ու զրահով, արիական ոգով պանծալի,

ՈՒ ռազմի դաշտը դարձրին դժողք թշնամու համար:

Իսկ ռազմի դաշտից քիչ հեռու կանգնած, վեհաշուք տեսքով

Նայում էր սարը մեր Արարչական. Հայ Արիներին,

Իր մեծ զորությամբ, Վահագնի բազկով, սարն ուժ էր տալիս

Եվ իր անթաքույց ժպիտը հառում նրանց դեմքերին:

Պայքարն ահեղ էր, մարտ էր շատ դաժան, մահացու կռիվ…

Հողն արիական դարձել էր անհաշտ կռվի մենաստան,

Միայն Հայր Արան էր հանգիստ նայում այդ մենամարտին

Եվ աստվածային իր ուժով օծում Հայ Արիներին:

Հայ Արիները այս կռվում տարան դժվար հաղթանակ,

Հողն արիական չպղծվեց թույնով՝ թշնամու անարգ.

Եվ Արարատում փառահեղորեն տոնվեց հաղթանակ,

…Հայր Արան օրհնեց ու մեզ պատգամեց հարատև ընթացք:

Հովհաննես Մինասյան

Շարունակել կարդալ

Գարեգին Նժդեհի հիշատակին

Գարեգին Նժդեհի հիշատակին

Դո’ւ ցեղակրոն ուխտի առաջնորդ,

Դո’ւ Արիների փառապանծ հետնորդ,

Հայ ազգի’դ, ցեղի’դ դո’ւ նվիրեցիր

Գաղափարներդ՝ կյանքով սրբագիր:

Մեր արյա’ն, ոգո’ւ և մարմնի մեջ

Հոսում է մի’տքդ, խո’սքդ՝ Զորավար,

Քանի Հա’յ Գենն է Հայոց Աշխարհում,

Չի’ մեռնի ոգին մեր Արիական:

Եվ կհարատևի շառավիղն Հայկյան

Իր բոցավառ կանչով Արի,

Ու կդառնա նորեն Հայ Տուն

Արարատը՝ Լեռն Արարի…

Հովհաննես Մինասյան

Շարունակել կարդալ

Գոտևորենք Արագածը

Գոտևորենք Արագածը


Բնական հողում չորացող ծառին

Թե որ ջուր տվիր և խնամեցիր,

Շուտ կդալարի, խոր արմատ կտա,

Պերճաշուք ծաղիկ, շռայլ բերք-բարիք.

Նույնն էլ՝ մարդու հետ:


Չի հանգչում Ոգին և ոչ մի Հայի.

Այստեղ, Սփյուռքում, թե բանտախցում,

Գերի է ընկնում «ես»-ին կամ պահին,

Նիրհում, խամրում է, հետո՝ անթեղվում:


Անհատի հոգին պետք է սնուցվի

Ու մղվի Գենին, իր արյան կանչին,

Որ արթուն մնա և բոցավառվի

Հինավուրց ՀԱՅ-ի Արիական Ոգին:


Որպես սնուցման օրինակ մի վառ՝

Գոտևորումն է Արագած լեռան,

Որպես մեծ խորհուրդ Տիեզերական,

Խորհուրդ հաղթության և անկախության:


Ելնե՛նք միասին, ելնե՛նք, Հայորդի՛ք,

Գրկե՛նք ջերմորեն ու երկինք հանենք

Դարերը ճեղքած իմաստածառին՝

Որպես վառ փարոս Հայության Գոյի:


Որ համախմբվե՛նք, որ միասնանա՛նք,

Որ գոտեպնդվենք ու ոգեկոչվենք,

Մեր ձեռքսեղմումով ներարկե՛նք միմյանց

Ոգեղեն ներուժը համայն հայության:


Ի տես աշխարհի, ի լուր բոլորի,

ի աչքալուսանք գերի Մասիսի,

Վասն Հայ ազգի և Հայրենիքի

Մենք բա’րձր ձայնենք:


Որ, այո՛, մենք կա՛նք, ու դեռ պիտի գանք,

Մենք պիտի՛ հաղթենք ու բարգավաճենք,

Ապրե՛նք, արարե՛նք հպարտ, անկոտրում,

Մեր Սուրբ Հայկական Բարձրավանդակում:


***


Մասիսները՝ եղբայր ավագ,

Հայ լեռները՝ սատար բանակ,

Քառագագաթ լեռն Արագած,

Արա, Հատիս ու Աժդահակ:

Գրիգոր Մնացականյան

Շարունակել կարդալ

ՄԻՆԻԱՏԻՒՐ

«ՄԻՆԻԱՏԻՒՐ»

Մայիսեան հրաշագեղ առաւօտներից մէկն էր, երբ տիեզերքի Արարիչը մօտեցաւ երկնքի դռներին՝ նորազարթ երկրի աղօթքը լսելու…

Գեղեցի՜կ էր այդ օրը, գեղեցիկ կոյսի կոկոն կրծքի նման, կոյսի առաջին սիրոյ նման…

Գեղեցիկ էր այդ օրը, անհուն գեղեցիկ…

Բնության հրաշագեղ տաճարի մեջ երգում էին փետրաւոր երգիչները, բուրում էին, խունկ ծխում ծաղկապատ դաշտերը, աղօթում տիտան լեռները… Ե՛ւ քար, ե՛ւ ծաղիկ, ե՛ւ թռչնիկ՝ համայն բնութիւնը պատարագ էր մատուցում, երկնաւոր Արքայի անունն օրհնում…

Եւ բարձրանում էր հիմնը բնութեան կրծքից… Դէպ երկինքը, դէպ երկնքի դռները…

Գեղեցի՜կ էր այդ օրը, երազօրէն գեղեցիկ…

Աստւած տեսաւ ու սիրեց այդ օրը… Աստւած սիրեց ու ցանկացաւ յաւերժացնել այդ օրը…

Եւ կանչեց նա հրեշտակներին ու այսպես խօսեց.

- Սիրեցի ես այս օրը եւ կամենում եմ ստեղծել մի կոյս, որը նման լինի այս օրին… Բերէ՛ք, բերէ՛ք ինձ մի զոյգ վարդեր՝ կոյսին – այտեր, մի զոյգ աստղեր՝ կոյսին աչքեր, մի զոյգ ամպեր՝ կոյսին յօնքեր… չինարից՝ բոյ, բլբուլից ձայն բերէք կոյսին…

***

Հրեշտակները կատարեցին Արարչի կամքը:

***

Այսպէս Աստւած սիրեց ու յաւերժացրեց Մայիսեան հրաշագեղ օրը՝ ստեղծեց Կոյսին:

Գարեգին Նժդեհ

Շարունակել կարդալ

Ցեղակրոնություն

Ցեղակրոնություն.

Ցեղիս ճանաչումն է դա,- ճանաչումը մի գերիվերո ուժի, էության.

Երկրորդ՝ այդ ուժ-էությունից ծնած լինելուս գիտակցությունն է դա.

Ապա՝ այդ ուժ-էությանը ցմահ հավատարիմ մնալուս ուխտն է դա:

Փտած են մեր հին զենքերը, եղծանված է հին մագաղաթը:

Նո’ր ավետարանի խոսքը պիտի լսենք հիմա՝ Ավետարանը Արիության:

Վահագնի’ հետ պիտի խոսենք հիմա՝ Աստվածը հին, Արիական Հայության:

Մի նո’ր սուրբ գիրք պիտի դրվի մեր ժողովրդի ձեռքը՝ Արիների Ավետարանը…

Գարեգին Նժդեհ

Շարունակել կարդալ

ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴ

ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴ

- «Յեսու կը յառաջանար՝ մտախոհ եւ գունատ, որովհետեւ Ամենակալին

ընտրեալն էր արդէն» – նաեւ՝ ժողովրդի առաջնորդը, աւելացնենք մենք:

* * *

Ամենաբարձր իրաւունքը, որ կարող է ունենալ մի քաղաքացի – դա իր ծնող ժողովուրդը առաջնորդելն է:

Քիչերին է տրւում այդ իրաւունքը, եւ շատ քիչերն են արդարացնում դա:

Ո՛վ, սակայն իրաւունք ունի մի ժողովրդի ճակատագիրը՝ վարել:

- Նա՛, ճակատագրի ընտրեա՛լը, որ «կը յառաջանայ մտախոհ» -ճակատը լեցուն, վսեմ խոհերով ու իր կոչումի ամենասրբազնութեան գիտակցութիւնից «գունատ», ապա օժտուած իր առաջնորդած ժողովրդի համար ամեն վայրկեան մեռնելու կամքով:

Շարունակել կարդալ

Բարև ձեզ, հայե’ր

Բարև ձեզ, հայե’ր:

Ձեռքս մեկնում եմ՝

Դեպ ուր արևը ծագում

Մայր մտնում,

Բացվում է կյանքի ծաղիկն ամեն օր,

ՈՒր որ շնչում ենք:

Ձեռքս մեկնում եմ,

Ահա սեղմեցեք, –

- Անչա’փ, նվաստս, անչափ ուրախ է

Ձեզ ծանոթանալ.

Ո’չ «EDGAR», ո’չ «GEORGE»,

Անունս Ահմադ է:

Ի’նչ է:

ՈՒրախ չե՞ք,

Ինչո՞ւ եք թթվում:

Հայի անուն չէ՞:

Իսկ մի՞թե «EDGAR»,

Կամ «GEORGE» անունը

«Հայկ»-ից է սերում:

Թե հայն այն է,

Որ հանդիպելիս որևէ հայի

Պիտ «բարև»ասի,

Դեռ շատ-շատերդ «HELLO» եք ծամում,

«Շատ բարի» կամ «լավ» ասելու փոխան

«O’Key»-ներ թափում:

Հարց եմ տալիս ձեզ. –

Մի՞թե չեք ասում ձեր քարոզներում,

Որ հայը պիտի պահպանի ազգը,

Պիտի զարկ տա միշտ իր մշակույթին,

Մոռացման չտա իր պատմությունը,

Այս ժողովրդի հերոսությունը

Դարերի բքում:

Հար որոճում եք.

- Հային պիտի փրկել

ձուլում-զուլումից:

Բայց ինչո՞ւ ազգին հար-հավետ

ձուլում-զուլումից

փրկող-պահպանողին

Միշտ հարվածում եք:

Դեհ, էլ ինչ արած,

Թող այս օրերում,

Երբ շատ հայերը

Փորձում են մաքուր «hello»-ներ ծամել,

Մի ոչ հայն էլ

Ելնի ու ասի.

- Բարև ձեզ, հայե’ր…

Ահմադ Նուրիզադե՝ իրանցի բանաստեղծ,

ՕՏԱՐՆԵՐԸ ԵՎ ՄԵՆՔ ՄԵՐ ՄԱՍԻՆ

Ձեզ ենք ներկայացնում իրանցի բանասեր, բանաստեղծ, հայագետ և հայասեր Ահմադ Նուրիզադեի «Բարև ձեզ, հայե’ր» պոեմից հատվածներ:

Ահմադ Նուրիզադեն ժամանակակից բանաստեղծ է, որ ամէնավեհ զգացմունքներից մղված գրում է հայերեն (երկու ժողովածու ունի): Գրում է հայապահպանման ու Մասիսների շղթայազերծման ի խնդիր: Սա բացառիկ երևույթ է մեր գրականության ու մշակույթի բովանդակ պատմության ընթացքում:

Ինքն իր մասին գրում է. «…Կյանքս և գրիչս նվիրել եմ մշակութային և գրական աշխատանքներին. ցայսօր հեղինակել և թարգմանել եմ ավելի քան տասը հատոր գիրք և հրատարակել եմ տասնյակ հոդվածներ, որոնք համարյա ամբողջովին նվիրված են եղել հայ գրականությանն ու հայ մշակույթին»:

Իրանցի այս մտավորականը գիտե մեր ցավ ու դարդը, գիտե մեր լեզվի վիճակը Սփյուռքում և Հայաստանում, գիտե, թե ինչքան անփույթ ենք մեր ինքնության փարոսի նկատմամբ:

Եվ այսպես, մի քանի հատված «Բարև ձեզ, հայեր» պոեմից, որի բնաբանը հետևյալ տողերն են. «Խոնարհվելով համայն հայության առջև՝ խոսքս ուղղում եմ այն հային, որն իր ազգային և մշակութային արժանիքների հանդեպ անփույթ է». Ահմադ Նուրիզադե:

Շարունակել կարդալ

Ցեղականչ

«Ցեղականչ»

Անհիշելի ժամանակներ…

Երբ որ Հայը Ազգ էր ու դեռ՝

Ցեղադրոշմ յուր կերպն ուներ,

Երակներում կար Պապական

Արյաց Արյունն անապական,

Ցեղակենտրոն իր հանճարով,

Մտքի, Հոգու Լույս – Կաճառով

Կառուցում էր ու արարում,

Բայց գետի պես երբ վարարում,

Ալեկոծվու՛մ, մրրկվու՛մ էր,

Բռունցքվու՛մ ու պրկվու՛մ էր.

Այնժամ նրա Արծիվ Ոգին

Առաջնորդ էր Առյուծ Զորքին,

Իսկ սա նման Շանթ – Կայծակի՝

Որոտու՛մ էր… արդար զարկից

Սասանվում էր աշխարհն ինքը,

Ամպաբեկվում ողջ երկինքը…

Ազգս Ոգով ռազմաշունչ էր՝

Չգիտեր թե մահը ինչ էր,

Նետվում էր Հուր – Բոցերի մեջ

Ու թրծվու՛մ, կոփվու՛մ անվերջ…

Եվ երբ Ազգս ապավինում,

Յուր բազկին էր հույսը դնում՝

Արթնանում էր Ոգին Ցեղի,

Առյուծասիրտ ոստնում տեղից,

Մռնչու՛մ էր… Ու ցաքուցրիվ,

Ոհմակները խառնուխռիվ

Ոռնու՜մ էին – և լուսնահաչ

Դնչները վեր՝ երկինք պահած

Գուժում էին վախճանն իրենց…

Իրոք Հայը Արարչաստեղծ

Գիտեր մեռնել ու մեռցնել,

Մահը նույնիսկ կյանքով լցնել՝

Անմահանալ, հարատևել,

Արծվա թռիչք ճախրել, թևել…

Ցավոք, դարերն աստեղային,

Ասուպի պես պիտ տեղային

Դեպի անդունդն ու գահավիժ՝

Հայոց փառքը դառնար պատիժ…

Էլ չէր օգնում Արյան Կանչը,

Ո՞վ էր, ու՞ր էր Արյաց Քաջը՝

Բագիններին Տաճարների

Մատղեր մատղաշ արջառներին…

Չկա՛ր, քանզի ոմն պարթև

Հայոց Տունը հիմքից քանդել՝

Ոգու Տաճարն Աստվածային

Ավերել էր. ու դիվային

Իր աղանդով դարձել կղեր,

Հայոց Ոգին լլկել, խեղել,

Բուն Արմատից նրան կտրել՝

Ջհուդ – խաչով էր մկրտել…

Հայն երբեմնի մատաղատու,

Ինքն էր դարձել մատաղացու,

Ձկան նման բռնել խայծը՝

Ընդունել էր «հայոց դարձ»-ը,

Իսկ վրեժի թույնից, մաղձից,

Զոհի վրա արյան քաղցից

Ցեղ ու ազգեր՝ բյուր այլազան

Անկուշտ, ագահ վրա հասան…

Եվ երբ Հայը «համբարձյալ»-ինԱղոթում էր, – պիղծ «բարձյալ»-ից

Փրկում հայցում՝ իսկույն փոխվում,

Կարծես մեկեն խառնամբոխվում՝

Վերածվում էր խաժամուժի…

Էլ չէր օգնում օրենքն ուժի,

Որ տանում էր Ոգեկոչման՝

Ցեղի Արյան մաքրագործման…

Տիգրան Ցեղապաշտ

Շարունակել կարդալ

Վասն Մարդկության

Վասն Մարդկության


Երկիր կոչեցյալ այս մոլորակը

Լցվել է վաղուց ամենայն աղբով:

ՈՒ՞ր ես բնագետ. կուզեի լինել

Նեցուկ – հենման կետ,

ՈՒ այս երկիրը հայտարարեի…

ՈՒղեծրից դուրս…

Հանուն մարդկության լիներ… կենսաղետ,

Փրկվեր միայն Մարդը Մարդացեղ,

Տմարդի մարդուց ազատվեր իսպառ,

ՈՒ ապրեր խաղաղ՝ բնության կարգով,

Լիներ բնապաշտ ու Աստվածահաճ…


Տիգրան Ցեղապաշտ

Շարունակել կարդալ

Հայրենիքիս

Հայրենիքիս

Ինչպես ասեմ քեզ Հայաստան,
                            երբ Արարատ սարը չունես,
Դժբախտ Անի, Ղարս, Արդահան
                            ու Էրզրում, Վանը չունես,
Երբ նոր խոսող մանկան շուրթին
                            հայոց լեզվի բառը չունես,
Ինչպես կոչեմ քեզ Հայաստան,
                            երբ իմ Մասիս սարը չունես…
                                                                             
                                                      Հովհաննես Շիրազ

Շարունակել կարդալ

Հայկական

Հայկական

Ամենայն ցավով բողոքում եմ ես
                        մարդու անարդար վճռի համար,
Անիծում եմ ես մարդուն նենգավոր,
                        որ նա ընտրել է պղծված ճանապարհ,
Ատում եմ հոգով. օրենքներ շատ-շատ,
                        որ ծանրացել են մարդկանց ուսերին,
Եվստիպում են կեղծել, քծնել,
                        գովել անարժան, տգետ բարքերին:
Ես բողոքում եմ, իրավունք ունեմ
                        գանգատ գրելու ամբողջ աշխարհին,
Որ հայոց հողը ետ վերադարձվի
                        և տրվի պանդուխտ, տառապող հային,
Ես ցանկանում եմ մեկ անգամ տեսնել
                        քարտեզը հայոց անծայր երկրի,
Դրանից հետո եթե մեռնեմ էլ,
                        իմ հոգին ուրախ ու հավերժ կապրի:
Ինչո՞ւ է պանդուխտն իր ցուպը ձեռքին
                        այսօր թափառում ամբողջ աշխարհում,
Օտարի հողում կեղծված ու տանջված,
                        հեռու հյուսիսում կամ անապատում,
Ինչո՞ւ է կորել Սուդանում կիզիչ
                        կամ Հնդկաստանում հեռու-հեռավոր,
Ինչո՞ւ է հայը բեկորներ դարձել,
                        նա չունի հանգիստ, նա չունի անդորր:
Խեղճ պանդուխտ հային հող է հարկավոր
                        ոչ Օտար երկրում, այլ իր սեփական,
Եվ երբ ունենա նա հողը նորից,
                        դեն կշպրտի ցուպն Օտարության,
Անհուն բերկրանքով կշտապի հեռվից դեպի
                        Ղարս, Իգդիր, Վան կամ Արդահան,
Նորից կլսի հորովելը հին,
                        նորից կծփա ծուխը հայկական:
Օտարի ձեռքից հինգ հարյուր տարվա
                        հողերը այսօր ետ են գրավում,
Օրենք էու մենք նույնն ենք ասում,
                        հողը տիրոջն է միայն պատկանում,
Բայց ինչու խոսել ուրիշի մասին և
                        միշտ մոռանալ ցավը սեփական,
Ինչո՞ւ վաստակել, որ ուրիշն ուտի,
                        մոռանալ քաղցր հարազատ մանկան:
Ոչ, բավական է, չպետք է լռել,
                         երազել քիչ է, պետք է պահանջել,
Քառասուն տարին դեռ նոր է անցել,
                         հայոց հողերը պոտք է պահանջել,
Քարտեզի վրա դեռ շատ անուններ
                         մինչև օրս էլ հինն են մնացել,
Նույնն են մնացել քաղաքներ,
                               գյուղեր, լճեր ու գետեր և հին ամրոցներ:
Սահմանին թիկնած Արարատն է սեգ
                         իրեն լանջերով զմրուխտ, կուսական,
Արարատն է սիմվոլը հայոց,
                       միշտ թովչանքով լի, քաղցր մայրական,
Իսկ այն կողմ, հեռվում Բինգյոլն է լքված,
                       սգվորի նման սև ամպերի մեջ,
Վանա և Նազիկ լճերն են նիրհում,
                       Ախթամարն է մեր արտասվում անվերջ:
Այս բոլորը դուք տեսնում եք, հայեր,
                        և այն թողնում բախտին պատմության,
Լոկ ցանկանալով հարցեր չեն լուծվում,
                        այս է մեզ ասում կյանքը այժմյան,
Պետք է պայքարել, պետք է պայքարել,
                         չպետք է սոսկալ մահից սեփական,
Մահվան գնով էլ պարտավոր ենք
                        մենք միացած տեսնել հողը հայկական:

Հովհաննես Շիրազ

Շարունակել կարդալ

Դեռ աստղե – աստղ՝ տիեզերքում

Դեռ աստղե – աստղ՝ տիեզերքում
թափառում է իմ հոգին՝
Հազար հույսի կանթեղներս
բուրվառում է իմ հոգին՝
Ուզած մարդս իցիվ Մարսում,
երևակում երևար,
Փախչող Աբու – Լալա դառած՝
ինձ վառում է իմ հոգին:

   ***
Կուզեմ անվերջ, կուզեմ անվերջ,
կուզեմ անվերջ թափառել,
Տիեզերքից մինչև մարդու            
ու մրջնի մեջ թափառել,
Մրջնից մինչև մարդը,
մինչև տիեզերքը անսահման
կուզեմ անվերջ սիրուց վառվել ու անընդմեջ թափառել…

   ***
Դու ասացիր՝ հողագունդն է
կանաչ մանուկն արեգակի,
Որ հավիտյան օրորվում է
օրոցքի մեջ տիեզերքի,
Թող հավիտյան մանուկ մնա
մարդն էլ այս մեծ օրոցքի մեջ,
Որ դուրս չգա, չկործանե դաշնությունը տիեզերքի…

   ***
Արարած՞ն է զարմանալին,
թե՞ արարողն, աստված իմ,
Ո՞նց խմբեցիր ջուրը, հուրը,
օդը և հողն, աստված իմ
Չորսդ՝ մարդված, հաշտվեցիք, –
ինչու՞ մարդիկ չեն հաշտվում,
Զարմանալին տիեզե՞րքն է,
թե՞ ստեղծողն, աստված իմ:

  ***
Տիեզերքն է նվաճելու՝
մարմնիս տան տեղ՝ իմ հոգին…

Հովհաննես Շիրազ      

Շարունակել կարդալ