Խորագրերի պահոցը. Արվեստ

Արվեստ բաժնում մտեք «Հայկական Երաժշտություն» ենթաբաժինը:

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Զրադաշտի հետքերով (1-ին մաս) – Ի վերջո ո՞րն էր նրա հայրենիքը եւ որտե՞ղ է նա ծնվել… Պարսիկների սուրբ գիրք համարվող «Ավեսթա»-ն գրված է եղել պարսիկներին անծանոթ լեզվով, եւ բնագիրը թարգմանելիս նրանք սխալ մեկնաբանություններ են արել՝ լավ չհասկանալով «գասաների» թաքնագիտական իմաստը – Նկատենք՝ մի դեպքում «իրան» բառը գրված է փոքրատառով, մյուս դեպքում՝ մեծատառով, ձորձենք հասկանալ…

Զրադաշտի մասին գրվել են բազմաթիվ գրքեր եւ հոդվածներ՝ մեկը մյուսից հակասական:

Պարսիկների սուրբ գիրք համարվող «Ավեսթա»-ն գրված է եղել պարսիկներին անծանոթ լեզվով, եւ բնագիրը թարգմանելիս նրանք սխալ մեկնաբանություններ են արել՝ լավ չհասկանալով «գասաների» թաքնագիտական իմաստը, աղավաղել եւ իրանականացրել են այն:

Որպեսզի վերը նշվածը մերկախոսություն չհամարվի, բերենք մի օրինակ Հովիկ Ներսիսյանի «Հայկական լեռնաշխարհը ըստ Զրադաշտն ու իր Ավեսթան» գրքից, որտեղ ասվում է. «Փոժդուհն իր «Զարթոշթ նամե»-ում Զրադաշտի տարբեր հրաշքները ներկայացնելով, իմիջիայլոց այսպես է ասում. «Երբ 15 տարեկան եղավ, գիտությամբ, վարքով, բարեպաշտությամբ եւ մաքրակրոն պաշտամունքով հանրահայտ եւ բոլորից վեր էր: Որոշեց իր հետեւորդներով գնալ իրան, երբ ծովից առանց պատշաճ միջոց անցնելը անհնար էր, բայց նա իր հետեւորդների հետ ջրից քայլելով անցան, նույնիսկ առանց այն, որ իրենց հագուստները թրջվի…

Թե ինչու Զրադաշտը ցանկացավ իր ծննդավայրից հեռանալ եւ գնալ իրան, դա բացատրվում է գասաների յասնա 12/51 հայի մեջ, որ Զրադաշտը ասում է, որ ծմռան, դժվարին մի կածանում անկարող ճանապարհը շարունակել, ապաստան է խնդրում մոտերքը գտնվող մի իշխանի (քավե-թագավոր) տնից, բայց իշխանը նրան չի ընդունում: Գասաների մեջ նույն հատվածում նա դժգոհում ու գանգատվում է, թե որ երկիրը ապաստանեմ, քանզի իրեն որեւէ մեկը չի պատսպարում: Ահա թե ինչու նա որոշեց իր երկրից հեռանալ եւ գնալ Իրան»:

Եթե նկատեցիք, մի դեպքում «իրան» բառը գրված է փոքրատառով, մյուս դեպքում՝ մեծատառով: Փորձենք հասկանալ՝ ինչով է պայմանավորված այս տարբերությունը:

Հայերեն «իրան» բառը նշանակում է.   1. մարդու մարմինը առանց գլխի եւ վերջավորությունների: 2. Ծառի բունը: 3. Գետի կամ որեւէ հոսող ջրի ճանապարհը եւ նման այլ բաների ընթացքը:   Շարունակել կարդալ

Աստվածահայր Արայի տոնը գարնան առաջին շունչն է բերում արեւապաշտներին – Հայր Արայի Հրաշագործության օր է նշվում… Հայոց Գերագույն Աստվածն է Արան – Արարչի Աստվածային Արարումն Առաջին՝ Ար-Ա… 

Ինչպես «Լուսանցք»-ին տեղեկացրին  Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոնից, երեկ, մարտի 1-ին, հայ արիներն ու Հայ Ազգայնականների Համախմբման անդամները նշել են Աստվածահայր Արայի տոնը: Հայ Տեսակի Գերագույն Աստծո տոնը նաեւ Հայ Արայի Հրաշագործության օր է նշվում նաեւ, քանզի Երկրում մարտի սկիզբը նախանշում է գարնան գալուստը, շունչը եւ բնությունն արթնանում է ձմեռային նիրհից:

Հայր Արան փառաբանվում է նաեւ՛ այս բնակարգը անխախտ պահելու-պահպանելու համար, քանի որ հայ արիներին պարգեւում է Բնության Վերազարթոնք՝ Նոր Կյանք… Գլխավոր Հայ Աստվածն իր զորությամբ ապահովում է Գարնան մուտքը, ինչն էլ Բնության մեջ հարաբերական կյանքն է նախանշում՝ կյանք-մահ-կյանք հավերժական շղթայի մեջ…

Հայ արիների եւ համախմբված արիադավան-հեթանոս ազգայնականների Խորհուրդների անդամները եւ ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչներն իրենց առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ կատարել են ծիսական խորհրդապաշտական արարողություն՝ փառաբանելով մեր տեսակի Հայր Աստծուն, ով Արարչի Զավակն է ու Արարվել է որպես Զորավոր Աստված, ով Արարչածին եւ Աստվածազարմ Հայ Տեսակի Աստվածահայրն է եւ Հայ Ծինի-Գենի բացարձակ մարմնավորողը…   Շարունակել կարդալ

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Heidnischen-Հայդիցականություն. ինչու է այն դուրս մնացել հայ հավատից, աշխարհիկ կյանքից, գիտական աշխարհից… Աստվածների ընտանիքը պատասխանատվություն է կրել մարդկության համար – Հայդիցերը եվրոպական (աշխարհի) հավատամքներում… Հայոց կրոնաքաղաքական եւ կրոնահավատամքային ժամանակներ – նախահեթանոսական եւ նախաքրիստոնեական մոտեցումներ…

Աստվածային, կրոնահավատամքային ուսումնասիրության ընթացքում ես բացահայտեցի Հայդիններին:

Heidnischen – հայդիցաբանություն

«Աստվածների ընտանիքը պատասխանատվություն է կրել մարդկության համար: Առաջին հայացքից դա հնչում է Heidnischen- հայ դիցաբանության նման. «բայց ով փնտրում է ապագա ապացույցներ, շատ բան կգտնի, եւ, հավանաբար, պետք է ուշադրություն դարձնի այս «հայդինների դիցաբանության» գիտելիքներին: /թարգմանությունը իմն է/ Heidnischen Wissen Heidentum oder Paganismus (von lateinisch paganus ,,heidnisch,,; lateinisch pagus ,Dorf)

Alan Cameron: The Last Pagans of Rome. Oxford University Press, Oxford u.

Elisabeth Begemann: Altes oder neues Heidentum? Die RՖckwirkungen des Christentums auf die Theologie und Religionspolitik Iulianus Apostatas):

Հայդի+Հայդինություն -Heide und Heidentum- Heiditsch

Heide und Heidentum- Heiditsch Նախահեթանոսական եւ նախաքրիստոնեական կրոն. Heide und Heidentum- Heiditsch, Hakon- Հայկոն եզրաբառերը եւ անունները նախահեթանոսական հավատի եւ կրոնի անուններն են, անունները կապված են Հալդի-Խալդի-Հայկ դիցապատմական անունների հետ, այդ հասկացությունները վերացան hեթանոսական ժամանակաշրջանում:

Հայոց կրոնաքաղաքական եւ կրոնահավատամքային մտքի մեջ բացակայում է, նույնիսկ ջնջված է Heide und Heidentum-Heiditsch, Hakon- հայդից կրոնահավատամքային գաղափարաբանությունը եւ գաղափարախոսությունը:

Հայ պատմագրության մեջ Heide und Heidentum- Heiditsch, Hakon- Հայկոն անունները ընդհանրապես հանված են գիտական ու ակադեմիական մտքից ու գրականությունից:

Լատիներենում Հայդեն անունը Heidinn, heipna, haipina -Heide und Heidentum- Heiditsch, Hakon (օտար անուններում որոշ տառեր հնարավոր է ճիշտ չեն բնօրինակի հետ՝ տեխնիկական պատճառներով պայմանավորված, ինչի համար հայցում ենք ընթերցողների ներողամտությունը,-խմբ.)- Հայկոն անունը ներկայացվել է որպես պագանիզմ:   Շարունակել կարդալ

Այցելեք եւ օգտվեք հայ արիների պաշտոնական կայքից-www.hayary.org… Կարդացեք եւ բաժանորդագրվեք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ… Եվրատեսիլ-2018». «Քամին» հետեւում թողեց բոլորին… Մանկական Եվրատեսիլն ավելի շատ դիտել են Հայաստանում… Նախագահը ներկա է գտնվել «Հայկյան-2017» մրցանակաբաշխությանը… Մարզաշխարհի խաչմերուկներում.- 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերը փակվեցին… Հայաստանը կմասնակցի նաեւ 13-րդ ձմեռային պարալիմպիկ խաղերին… Վերսկսվեց ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը… Հենրիխ Մխիթարյանը մրցել է Freekickerz թիմի դեմ… Յուրա Մովսիսյանը մնացել է առանց ակումբի… Բասկետբոլի մեր ազգային հավաքականն առաջադիմել է դասակարգման աղյուսակում… Համալրվել է Հայաստանի գրոսմայստերների բանակը… Ադրբեջանն ու Ռուսաստանը ամենաշատն են կիրառում դոպինգներ…Այլ մարզական լուրեր…

Եվրատեսիլ-2018». «Քամին» հետեւում թողեց բոլորին

«Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլի շրջանակում 10 մասնակիցներ՝ Սեւակ Խանաղյանը, Ամալյա Մարգարյանը, Կամիլ շոուն, Մարիամը, Հասմիկ Շիրոյանը, Մհերը, Ռոբերտ Քոլոյանը, Գեւորգ Հարությունյանը, Լուսինե Մարդանյանը եւ «Նեմրա» ռոք-խումբը  հանդես եկան իրենց կատարումներով՝ պայքարելով «Եվրատեսիլ-2018»-ի ուղեգրի համար:

Միջազգային ժյուրիի եւ հեռուստադիտողների քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց Սեւակ Խանաղյանն իր «Քամի» երգով։  Նա վաստակեց 24 միավոր: 2-րդ եւ 3-րդ հորիզոնականներում էին «Նեմրա» ռոք-խումբը (18 միավոր) եւ Ամալյա Մարգարյանը (15 միավոր): Հիշեցնենք, որ այս տարի «Եվրատեսիլ-2018»-ը կանցկացվի Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում։ Երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի «Դեպի Եվրատեսիլ» նախագծի հաղթողը: Մրցույթին կմասնակցեն 42 երկրների ներկայացուցիչներ: «All Aboard» («Բոլորս դեպի տախտակամած») թեմատիկ նշանաբանի ներքո բոլորը հրավիրվում են Եվրոպայի երաժշտության տոնին:

Թվով 63-րդ մրցույթի մասնակիցների «Եվրատեսիլ-2018»-ի կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 8-ին եւ 10-ին: Գլխավոր եզրափակիչը կկայանա մայիսի 12-ին:

Մանկական Եվրատեսիլն ավելի շատ դիտել են Հայաստանում

Ըստ Եվրոպական հեռարձակողների միության՝ վերջին 5 տարիներին Մանկական Եվրատեսիլը ամենաշատը դիտել են հայաստանցիները: Վրաստանում անցկացված Մանկական Եվրատեսիլի եզրափակիչ փուլն ունեցել է 2,6 մլն հեռուստադիտող, 1,3 մլն-ով քիչ, քան 2016-ին էր:

Թբիլիսիում անցկացվող մրցույթի եզրափակիչին առավել շատ հետեւել են Լեհաստանից՝ 866 հազար մարդ: Այս երկիրն այդ ցուցանիշով արդեն 2-րդ տարին է, որ 1-ին տեղն է զբաղեցնում:

Այսպես, 2014-ին Մալթայում անցկացված Եվրատեսիլը դիտել է 3 մլն մարդ, Բուլղարիայում 2015-ին տեղի ունեցած մրցույթը դիտել է 2,7 մլն մարդ, 2016-ին Մալթայում անցկացվածը՝ 3,9 մլն, Վրաստանում 2017-ին անցկացվածը՝ 2,8 մլն մարդ:

Հիշեցնենք, 2017-ին Մանկական Եվրատեսիլին մասնակցում էր 16 երկիր:

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Հայկյան-2017» մրցանակաբաշխությանը

Փետրվար 28,2018թ. / Սերժ Սարգսյանը երեկոյան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել «Հայկյան-2017» մրցանակաբաշխությանը: Տարբեր անվանակարգերում մրցանակների են արժանացել 2017թ. երիտասարդական ոլորտում իրենց լավագույնս դրսեւորած եւ հետաքրքիր նախաձեռնություններով հանդես եկած երիտասարդները, երիտասարդական խմբերն ու կազմակերպությունները: Մրցանակ է շնորհվել նաեւ առանձին երիտասարդական ծրագրերի:   Շարունակել կարդալ

Աստվածահայր Արայի տոնը գարնան առաջին շունչն է բերում արեւապաշտներին… Հայ արիները նշեցին Հայր Արայի Հրաշագործության օրը…

Մարտի 1-ին, Հայ Արիական Միաբանության ու Հայ Ազգայնականների Համախմբման անդամները նշել են Աստվածահայր Արայի տոնը: Հայ Տեսակի Գերագույն Աստծո տոնը նաեւ Հայր Արայի Հրաշագործության օր է նշվում նաեւ, քանզի Երկրում մարտի սկիզբը նախանշում է գարնան գալուստը, շունչը եւ բնությունն արթնանում է ձմեռային նիրհից

Հայր Արան փառաբանվում է նաեւ՛ այս բնակարգը անխախտ պահելու-պահպանելու համար, քանի որ հայ արիներին պարգեւում է Բնության Վերազարթոնք՝ Նոր Կյանք…  Բնական տարեփոխություն՝ Նոր Տարի, որ կհաստատվի մարտի 21-ին… Եվ Գլխավոր Հայ Աստվածն իր Արարչատուր Զորությամբ ապահովում է Գարնան մուտքը, ինչն էլ Բնության մեջ հարաբերական կյանքն է նախանշում՝ ծնունդ-կյանք-մահ-ծնունդ… հավերժական շղթայի մեջ:

Հայ արիների եւ համախմբված արիադավան-հեթանոս ազգայնականների ղեկավար կազմը եւ Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչներն իրենց առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ կատարել են ծիսական խորհրդապաշտական արարողություն՝ փառաբանելով մեր տեսակի Հայր Աստծուն, ով Արարչի Զավակն է ու Արարվել է որպես Զորավոր Աստված, ով Արարչածին եւ Աստվածազարմ Հայ Տեսակի Աստվածահայրն է եւ Հայ Ծինի-Գենի բացարձակ մարմնավորողը…   Շարունակել կարդալ

Անկարան շարունակում է խառնվել կրոնական փոքրամասնություն համարվող հայերի կյանքին – Հայերը Թուրքիայում համարվում են ոչ թե ազգային փոքրամասնություն, այլ՝ կրոնական, քանզի թուրքերը վախենում են հայերի ԱԶԳ-ային գիտակցության զարթոնքից… Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության շուրջ առաջացած ճգնաժամի միակ լուծումն արդար քվեարկության կազմակերպումն է՝ հայերի ազատ կամքի դրսեւորումը… / Նախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալեց Հայաստանյայց Առաքելական եկեղեցու կառավարման բարձրագույն մարմնի՝ Գերագույն հոգեւոր խորհրդի  անդամներին…

Անկարան շարունակում է խաղարկել Թուրքիայի հայերի խնդիրները, ինչը առավելապես կախված է Պոլսի հայոց պատրիարքարանում առկա վիճակի հետ: Կարող է հարց առաջանալ, թե ինչպես պիտի կրոնական խնդիրն ազդի այս երկրի ամբողջ հայ համայնքի գործունեության վրա, սակայն դա այդպես է:

Պատճառը մեկն է ու շատ հին է՝ հայերը Թուրքիայում համարվում են ոչ թե ազգային փոքրամասնություն, այլ՝ կրոնական: Ազգային փոքրամասնություններն այլ իրավունքներ ունեն, կրոնականն՝ այլ: Քրդերը որպես ազգային փոքրամասնություն կարողանում են ավելի շատ քաղաքական ու ազգային խնդիրներ բարձրացնեն, քան՝ հայերը: Հայտնի է, որ թուրքական մեջլիսի հայ պատգամավորները կամ թուրքական կուսակցությունների կամ քրդական ժողովրդավարական կուսակցության կողմից են առաջադրվում:

Հայերը, հույները եւ հրեաները ցայսօր կոդավորված են Թուրքիայում: Անվտանգության մարմինների արխիվներում 1, 2, եւ 3 կոդերի տակ հավաքվում են հայերի, հույների ու հրեաների տվյալները, ինչպես բացահայտ հանդես եկող, այնպես էլ ծպտյալ՝ ազգափոխված կամ կրոնափոխված:

Անկարան մինչեւ հիմա սարսափում է այն մտքից, որ հայերը կարող են ազգ հասկացողությունը դարձնել կյանքի ուղի, ինչը կնշանակի՝ ազգային խնդիրների վերարտադրություն, ազգային հարցերի քննարկում, ազգային պատկանելության գիտակցումի եւ ազգային վերատիրման հեռանկար… Իսկ դա ի վերջո հանգեցնում է ազգային ազատագրական պայքարի:

Իսկ հայերին կրոնական փոքրամասնություն հռչալելով թուրքերը դեմ չեն զբաղվել հայկական կրոնական խնդիրներով կամ ազատությունների քննարկմամբ: Անգամ պատրաստ էին որոշ հայկական եկեղեցիներում պատարագ անելու հնարավորություն տալ, միայն թե հայերը ազգային եզրույթին մոտ չգան:   Շարունակել կարդալ

Միջազգային օր՝ ո՞ր մայրենի լեզվի համար – Պարզվում է արդեն 18 տարի է, ինչ մայրենի լեզուները պաշտպանվում են նաեւ միջազգայնորեն… Ինչպե՞ս կարելի է խոսել 6.000 լեզվի կորստի մատնվելու մասին, երբ բնածին ազգերը քանակով անգամ մեկ տասնյակը չեն լրացնում – Հազարավոր «ազգերը», «երկրները» իրենց «լեզուներով» առաջացել են այս կամ այն աշխարհագրական տեղանքի կամ պատմական իրադարձության անունից, գենախեղումներից ու ձուլումներից… ինչը փորձում են փրկել՝ բնականներին ոչնչացնելով…

Պարզվում է, որ արդեն 18 տարի է, ինչ մայրենի լեզուները պաշտպանվում են նաեւ միջազգայնորեն… Մայրենի լեզվի միջազգային օրը (International Mother Language Day) նշվում է 2000թ.-ից՝ ամեն տարվա փետրվարին, լեզվական եւ մշակութային բազմազանությանն ու բազմալեզվությանը նպաստելու նպատակով։

Օրը 1999թ. նոյեմբերի 17-ին սահմանել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովը: Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատականի, աշխարհի 6.000 լեզու կորստի մատնվելու եզրին է։

«Լուսանցք»-ը լինելով ազգային արժեհամակարգի պաշտպան լրատվամիջոց՝ չի կարող չողջունել, որ մեր բազմահազարամյա լեզուն պաշտպանվի նաեւ միջազգայնորեն:

Իհարկե, մենք նաեւ այլ լեզուների պաշտպանության հարցում ենք շահախնդիր, լեզվական բազմազանությունը լեզվամտածողության բազմազանություն է, իսկ այդ մտածողությունների բազմազանությունից էլ ծնվում են մշակույթի բազմաթիվ արժեքներ, արվեստի ու արհեստի զանազան գործեր եւ այլն:   Շարունակել կարդալ

Սեփական հակահերոսներին չե՛ն տեսնում.- Դաշնակից երկրի պատգամավորները՝ համամարդկային բարոյական սկզբունքների դեմ – Նժդեհի արձանը Երեւանում դեռ հանգիստ չի տալիս ռուսաստանյան բո;շեւիկախեղ մեծապետական խամաճիկներին… Մարդկության թշնամի ուժերը համատարած հարձակման են անցել ազգային հավատի, ընտանիքի, լեզվի եւ այլ արժեքների նկատմամբ – Այժմ հերթը ազգային հերոսներինն է, ովքեր կարողացել ու կարող են առաջնորդել իրենց ազգերին…

Նժդեհի արձանը հիմա էլ հանգիստ չի տալիս Ռուսաստանի Դաշնային խորհրդի սոցիալական քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Լյուդմիլա Կոզլովային: Նա «Նեզավիսիմայա գազետա»-ում հրապարակած «Նացիզմի վերածնունդը Մերձբալթիկայից մինչեւ Հայաստան» հոդվածում գրել է, թե հուշարձանների նկատմամբ վերաբերմունքը, դրանք տեղադրելը կամ հանելը ցանկացած պետության ինքնիշխան որոշումն է, բայց երկրի իշխանությունները պետք է հաշվի առնեն ոչ միայն հանրության կարծիքը, «այլեւ միջազգային հանրության դիրքորոշումը»:

Այսպիսի անհեթեթ միտք երեւի միայն Կոզլովան կասեր, փաստորեն, հերոսներն էլ պիտի համապատասխանեն միջազգային չափանիշներին…

Նժդեհի մասին խոսելուց հետո էլ հավելում է. «Սա է իմ կարծիքը ոչ միայն Նժդեհի, այլեւ մյուս դավաճանների մասին, ովքեր ֆաշիստական Գերմանիայի կողմից էին կռվում…»: Ինչեւէ, մենք մեր թերթի էջերը չենք գործածի սույն կնոջը պատմական, պատմաքաղաքական եւ էթիկայի դասեր տալու համար: Ինչքան էլ ռուսական, ավելի ստույգ՝ ռուսաստանյան կողմը խոսեց թեմայի շուրջ ու հերքեց, որ Նժդեհի արձանի տեղադրման մասին իրենց մամուլում հնչածը պաշտոնական տեսակետ չէ, չհերքվեց: Ականջները շատ էին երկար ու լավ էին երեւում:   Շարունակել կարդալ

Գառնո տաճար դարերի փորձությանն է դիմացել.- Նոր փորձություններ Գառնո տաճարի շուրջ – Հիմա էլ Գառնու «Քարերի սիմֆոնիա» հուշարձանի շրջակայքում են շինարարություն սկսել… եթե այն կարող է սպառնալիք հանդիսանալ հուշարձանին, լիազոր մարմինն իրավասու է կանխարգելիչ, կասեցնող ու խախտումը վերացնող միջոցներ իրականացնել – Բնապահպանական տեսուչները  կատարել են ուսումնասիրություն…

Կառավարության երեկվա նիստից անմիջապես հետո

Գառնու «Քարերի սիմֆոնիա» հուշարձանի շրջակայքում շինարարությունը կասեցված է: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին նշեց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ ավելացնելով, որ եթե այն կատարվում է հուշարձանի տարածքում, ապա ենթակա է վերացման:

«Ահազանգը ստանալու առաջին իսկ պահից տեսչական մարմինը գործողություններ է ձեռնարկում, կասեցված է որեւէ շինարարություն, մինչեւ հստակ պարզվեն իրավական բոլոր հիմքերը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը՝ ավելացնելով, որ բնության պահպանվող հատուկ տարածք են համարվում նաեւ բնության հուշարձանները. տվյալ դեպքում՝ «Քարերի սիմֆոնիան» կամ «Բազալտե երգեհոնը» համարվում է բնության հուշարձան: «Մենք մի քանի ամիս առաջ հաստատել ենք հուշարձանի սահմաններն ու անձնագիրը: Հիմա ուսումնասիրվում է՝ արդյոք կառուցվող շինությունը գտնվո՞ւմ է այդ սահմանների մեջ: Երրորդ, եթե անգամ սահմանների մեջ չէ, այն գետի անմիջական հարեւանությամբ է, ապա դա նշանակում է, որ գետի սանիտարական գոտու պահանջներին պետք է բավարարի»,- ընդգծեց նախարարը:

Նրա խոսքով՝ եթե այն կարող է սպառնալիք հանդիսանալ հուշարձանին, լիազոր մարմինն իրավասու է կանխարգելիչ, կասեցնող ու խախտումը վերացնող միջոցներ իրականացնել: «Առաջիկա ժամերին տեղեկություն կունենանք, թե ինչ իրավական հիմքերով է իրականացվում շինարարությունը: Եթե հուշարձանի տարածքում է, բացառվում է, որ իրավական հիմք լինի: Եթե հուշարձանի տարածքում է, ենթակա է վերացման»,- ասաց Արծվիկ Մինասյանը:   Շարունակել կարդալ

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (17-րդ մաս/ավարտ) – Չարը խափանելու ռազմական մրցումից մինչեւ ընտանեկան ծես – Չալմը դանգը – Փափուռի – Փունջ-Փնջան-Ֆինջան… Պարը եւ պարանունը ծնվել է թուրքերից (մեր պարերի հարցում՝ նաեւ քրդերից) հազարամյակներ առաջ եւ անվանումների աղավաղումները կամ ապահայացումները ակնհայտ են ու ապացուցելի…

Սկիզբը՝ թիվ 36-45, 2017թ. եւ թիվ 1, 2, 3, 4, 5, 6-ում, 2018թ.

Չալմը դանգը

Չալը հայ բառագանձարանում ունի պայծառ լույս, երկնային պայծառ աստղ, նշան, չալչլացող, չղրան պայծառ աստղալույս իմաստը:

Չալապի- չալաբի. նշանակում է պատվավոր տիտղոս Վանի հայերի մոտ, իշխան, տեր, Չալա-Չլա–նշան (Հայոց Լեզվի բարբառային բառարան էջ 365):

Չալը գյուղ է Արեւմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում։ Գտնվում է գավառակի հարավային սահմանի մոտ՝ Բաթման գետի ձախ կողմում։

Հայաստանի մի շարք գավառներում գտնվում են Չալ անունով ավան, լեռ, անգամ՝ եկեղեցի, բարբառներում չալ է համարվում գեղեցիկը, պայծառը, խայտաբղետը, հատուկը, առանձնակի նշան ունեցողը, չալիկ համարվում է փայտը, ձեռնափայտը:

Չալել բայը հայերենում ունի նաեւ գործողության ընթացքի սկիզբ. կատարել, քայլել, գնալ, երգել, պարել, նվագել: Գործողության սկիզբ ազդարարել. քայք, քայլերգ, քայլո՛վ, առա՛ջ, քայլ ի զեն: Քայլ դանգը: Չա՛լմը դանգը:

Չա՛լմը դանգը հայ ռազմարվեստի ծիսապար է Մուշից, Մուսա լեռից: Մարտական եւ ծիսական ռազմական նախապատրաստական զինավարժություն է: Մարտական չալ-քայլք՝ դանըգելու, չարը խափանելու նպատակով: Դանգը ունի դագանակ, նիզակ, գեղարդ, սուր, թուր, դանակ իմաստը. այն, որ պատած է անագով, anag-ը շումերերեն բառ է: Դանգը ունի նաեւ խոսքի փոխաբերական իմաստ. Խոսքով դանգեց: Մեր ռազմիկները գնացել են կռիվ տարբեր զենքերով, դ-անագե բոլոր զենքերով, նիզակով, սրով, թրով, նույնիսկ անագապատ չալիկ-դագանակով:

Չա՛լմը դանգը պարում են զույգ-զույգ՝ իրար դիմաց, մրցում են, միմյանց են ցուցադրում դաշույնին տիրապետելու վարպետությունը, բազկի ուժը, առնականությունը, զինվորական հմտությունը, ծիսական ռազմարվեստին տիրապետելու կարողության վարպետությունը:   Շարունակել կարդալ

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (16-րդ մաս) – Մեր օդն ու ջուրը. Խոշ բիլազիգից մինչեւ Մշո Խըռ… Խոշ բիլազիգը – Խաչ Բիլազիգ.  գդռիճների պար… Հոս Բիլիզիգ պար… «Քերծի» պարը ռազմական պար է… Պոզարե.- նույնպես խոյի, այծեղջյուրի պաշտամունքին նվիրված պար է… Մշո Խըռ.- Ձիու պաշտամունքին նվիրված պար (Կարինե Հայրապետյան)… Ի դեպ, ձիու պաշտամունքի ապացույց չէ՞ այն, որ … լսենք Հրաչուհի Փալանդուզյանին («Մեր ձիերն էլ մեր պես սփռված են»)…

Սկիզբը՝ թիվ 36-45, 2017թ. եւ թիվ 1, 2, 3, 4, 5-ում, 2018թ.

Խոշ բիլազիգը – Խաչ Բիլազիգ.  գդռիճների պար

«Խոշ բիլազիգը» առանձնահատուկ պար է, այն պետք է վերարտադրի «Խաչ Պատրաստի ՎերԱջ Թեւին» կտրիճների պարի գաղափարը: Խոշ բիլազիգը – Խաչ Բիլազիգ պարն ունի էպիկական ծիսական գաղափար:

«Խօչ»-ը խաչ բառի հնչյունափոխված ձեւն է, այն կրել է Համշենի բարբառին բնորոշ բառամիջի ա>օ հնչյունափոխությունը: Ըստ Հ. Աճառյանի՝ «խաչ»-ը դասվում է բնիկ հայկական բառերի շարքին՝ «ճիւղ ծառոյ, որ իցէ բուսեալ երկայն եւ ուղիղ»: Համշենի բարբառում «խաչ» նշանակում է նաեւ «եկեղեցի»:

Խաչի հետ կապված մինչեւ այսօր հետաքրքիր մի արարողություն են պահպանել կրոնափոխ համշենցիները: Մի համշենցու վկայությամբ՝ հարսանիքից հետո տուն մտնելիս փեսան դռան վերեւը դանակով խաչ է գծում, կամ խաչը խորհրդանշող չորս խազ է անում:

Հոս Բիլիզիգ, Ոսկե ապարանջան, Գոշ բիլեզիգ

Այս պարը հայտնի է նաեւ տարբեր անուններով՝ «Հոս Բիլիզիգ», «Ոսկե ապարանջան», «Գոշ բիլեզիգ»: Պարն ունի բավականին նման տարբերակներ, սակայն նրանցից յուրաքանչյուրը դիտվում էր որպես առանձին պար:

Պարը կատարվում է աշխատանքի ընթացքն ու արարողությունները նկարագրող պարաքայլերով, որոնք, ասես, վերարտադրում են ապարանջանի հյուսքը, գործող հելունի շարժումները։ Ոտքերը հերթականությամբ կատարում են հելունի աշխատանք հիշեցնող պտուտաձեւ շարժումներ։

Աչքի է ընկնում ուսերի պահած դիրքով, որը հայկական պարերին բնորոշ ինչ-որ յուրահատկություն ունի։ Ռիթմն արագ է, ինչը խորհրդանշում է պարի մաժորային՝ դրական բնույթը։ Պարը հաճախ պարում են բաց պարաշրջանով։ Տվյալ դեպքում պարագլուխը կանգնում է պարաշրջանի աջ կողմից (պարի բնութագրումը Ժ. Կ. Խաչատրյանի):

Համշենահայերը պարել են դհոլ-զուռնայի նվագակցությամբ, գործածել են մեծ բուրան, միջին եւ փոքր զուռնա: Դհոլը զարկել են գետնին դրած: Երաժշտական մյուս գործիքներից գործածել են քեմոնա (քեամանի), պարկապզուկ, փող, հովվական սրինգ՝ կավալ: Որոշ պարեր կատարել են նաեւ երգեցողության ուղեկցությամբ:   Շարունակել կարդալ

«Հին Խնձորեսկ»,- միայն թե զբոսաշրջությունը կուլ չտա պատմականը (3-րդ մաս)…Պետության կողմից «Հին Խնձորեսկ»-ին աջակցության հաջորդ քայլը կլինի այն, որ Խնձորեսկի ջրաղացի հրապարակից մինչեւ հին գյուղի «Քարանձավ» հյուրանոցի համար նախատեսված տարածքն ընկած ճանապարհը բարեկարգվի… Պետական մյուս աջակցությունը՝ «Ժայռ» համալիրի հողերը կդարձվեն բնակավայրերի հասարակական նշանակության հողատարածքներ… Ներդրողն էլ իր շահերը պաշտպանելու ծրագիր ունի…

Սկիզբը՝ թիվ 4, 5-ում

http://www.hayary.org/wph/?p=6772«Հին Խնձորեսկ».- միայն թե զբոսաշրջությունը կուլ չտա պատմականը – Համալիրը Սյունիքի ավանդական արտադրանքների եւ առեւտրաարդյունաբերական ցուցասրահ կունենա՝ ներառյալ արագ սննդի օբյեկտ եւ եվրոպական ստանդարտներով պետքարաններ… Ծրագիրը քարայրներին էլ կհասնի՝ խոսքը 50 քարայրների մասին է… Տարածքը հարմար է էկոտուրիզմի եւ էքստրեմալ տուրիզմի զարգացման համար…

http://www.hayary.org/wph/?p=6761«Հին Խնձորեսկ».- միայն թե զբոսաշրջությունը կուլ չտա պատմականը – ծրագրի պատասխանատուները պիտի հետեւեն, որ հնի վերականգնման ժամանակ հնի շունչը չփոխվի, դիմագիծը չփոխվի, եւ հինն իսկապես վերականգնվի, ոչ թե վերակառուցվի ինչպես եղավ Գառնիի միջնադարյան կամրջի հետ՝ 11-րդ դարի կամուրջը դարձավ 21-րդ դարի սալիկապատ եվրակամուրջ…

«Հին Խնձորեսկ» ներդրումային ծրագրի մանրամասներից խոսելով՝ մեր այս հոդվածաշարի վերջին թողեցինք այն հարցը, թե լինելու՞ է արդյոք պետական աջակցություն գործին: Եվ ի՞նչ կլինի այն դեպքում, եթե ներդրողը շեղվի ծրագրից:

Հաշվի առնելով մասնավոր այս ծրագրի կարեւորությունը, իրականացվելիք ներդրումների էական ծավալները՝ պետությունը որոշել է՝ աջակցելու է միանշանակ: Եվ այդ աջակցությունը մի քանի ուղղություններով կանի: Օրինակ, քանի որ  «Հայհիդրոէներգանախագիծ» ընկերությունը, որ ծրագիրը ներկայացնողն է, ապրանքներ ու սարքավորումներ պետք է ներմուծի, պետությունը նրան կօգնի հարկային ու մաքսային արտոնություններով: Պետությունը կօգնի նաեւ զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը նպաստելով: Գորիս քաղաքի «Գորիս» հյուրանոցում անվճար տարածք կհատկացնի, որպեսզի տարածքային զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն տեղեկատվական կենտրոն բացի:

Պետության կողմից «Հին Խնձորեսկ»-ին աջակցության երրորդ քայլը կլինի այն, որ Խնձորեսկի ջրաղացի հրապարակից մինչեւ հին գյուղի «Քարանձավ» հյուրանոցի համար նախատեսված տարածքն ընկած ճանապարհի ասֆալտապատման եւ բարեկարգման աշխատանքները կներառի Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքի զարգացման ծրագրում: Մոտ 2 կմ ճանապարհի մասին է խոսքը: Կամ նշված ծախսը կդիտարկվի 2018-2020թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով պետական նշանակության ավտոճանապարհների եւ տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման ծրագրերի գծով նախատեսված միջոցների շրջանակներում:   Շարունակել կարդալ

Արիական Տրնդեզ՝ Արագածի գագաթին.- հայ արիների ու համախմբված հեթանոս ազգայնականների ՄեկԱրարչական Բազմաստվածային Տիեզերակարգին ուղղված գաղտնածեսը…

Այսօր Հայոց Տրնդեզն է: Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները Տրնդեզը նշեցին Արագած լեռան Հարավային գագաթին:

Մինչեւ տոնական արարողությունը ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմական դասի ներկայացուցիչները վաղ առավոտյան բոլորին կավե ամաններով չրե հալվա, կտավատի հատիկներով փոքրիկ հացիկներ եւ խորիզով գաթա տվեցին: Այնուհետեւ բոլորի գավերը լցրեցին տեղում պատրաստած տաք մասրաթրմով:

Մինչ Տրնդեզի մասնակիցները կվայելեին անուշհամ ուտեստները, Քրմական դասի ներկայացուցիչները փակ ծես սկսեցին. Տիեզերքի Արարչին ուղղված՝ Արարիչ-Աստված(ներ)-Մարդ(Ազգ) առանցքի գաղտնածես անցկացրեցին, որից հետո հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանը վառեց սրբազան կրակը, ինչն էլ ազդարարեց բաց ծիսական արարողության մեկնարկը:  

Բաց ծեսն անելու պատիվը տրվեց հայ արիների առաջնորդին: Նա, ըստ ավանդույթի, փառաբանեց Տիեզերքի Արարչին՝ Հայ  երկնային ու երկրային տեսակի, Հայկական Տիեզերաշխարհների ու Բնաշխարհի արարման համար եւ հավաստեց հայ արիականների նվիրվածությունը ՄեկԱրարչական Բազմաստվածային համակարգին, որ Արարչադրոշմ Տիեզերակարգն է:   Շարունակել կարդալ

Երբ ազգակործան վտանգ կա, որ նաեւ ներսում է, գալիս է համազգային հաշտեցման պահը – Եկել է ազգային հավատը ծագման վկայագրի վերածելու ժամանակը… Համազգային առաջարկ.- Հեթանոսություն-Քրիստոնեություն՝ հաշտեցման եզրեր… Հավատադարձի նախագիծ.- Արիա-Քրւստոնեություն… /Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու առաջնորդ Գարեգին Բ կաթողիկոսին – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ/…

Երբ ազգակործան վտանգ կա, որ նաեւ ներսում է, գալիս է համազգային հաշտեցման պահը

Եկել է ազգային հավատը ծագման վկայագրի վերածելու ժամանակը

«Լուսանցք»-ն ընթերցողներից ամիսներ շարունակ տարաբնույթ նամակներ է ստանում, որոնցում հին հավատի հետեորդները՝ հեթանոս հայերը, անհանգստացած են քրիստոնեական եկեղեցու «ազգակործան քայլերից», ինչպես այն որակում են նշյալ հետեւորդները: Նրանք առանձին կամ մի խումբ մարդիկ են, որոնք հայ եկեղեցականների որոշ քայլեր վտանգավոր են համարում, ինչպես Տրնդեզի օրերին եկեղեցու բակերում անգամ կրակներ վառելը եւ կրակի շուրջ հարսանեկան ծիսակատարություն անելը: Վարդավառի տոնին եկեղեցիների բակերում ջրոցի խաղալը մասամբ թույլատրելը, անցյալ տարի նաեւ Վարդավառը Գեղարդի վանքում եւ Գառնո տաճարում կատարելը: Զատիկի տոնին ձվերը գունավոր ներկելուն այնքան էլ կտրուկ չվեաբերվելը եւ այլն: Որոշ հեթանոս հայեր անհասկանալի վիճակում են, թե ինչպես է քրիստոնյա Էջմիածինը որոշել, որ այս տարի Տեառնընդառաջը պետք է նշի Գառնո հեթանոսական տաճարում…

Նրանք «Լուսանցք»-ից պարզաբանում են ուզում լսել, ապա հասկանալ, թե ինչու են լռում հայ արիները, ովքեր միշտ կտրուկ են արձագանքել եկեղեցական միջամտություններին, բացահայտ են խոսել հուդա-քրիստոնեական կրոնի հայահալած քաղաքականության եւ աշխարհի գաղտնի ուժերի հետ համագործակցության մասին: Ինչպես են ընդդիմացել առաքելական եկեղեցուն, որն աղավաղել է հայ ազգային տոներն ու ծիսական հոգեբանությունը: Շատերն էլ անգամ տեղյալ են, որ Հայ Արիական Միաբանությունը 2003թ. դատախազությանն էր դիմել քրիստոնեությանը (ի դեմս Հայաստանյայց առաքելական եկեղեցու) դատի տալու համար՝ ավելի քան 1700-ամյա ավերի ու ավարի պատճառով՝ 301թ.-ից ցայսօր: Նշվել է նաեւ, որ հայ արիները նաեւ դիմել են Կրթության եւ գիտության նախարարություն՝ «Հայոց տաճարի ու հավատի պատմություն» առարկան մտցնելու համար՝ «Հայ եկեղեցու պատմության»-ը զուգահեռ, որն առավելապես հուդա-քրիստոնեության պատմություն է: Հիմնավորել են դիակիզման ծիսական անհրաժեշտությունը եւ դիակիզարաններ ունենալու պարտադիր պայմանը: Հայ Աստվածների եւ մեր տոների ամբողջական Հայ-Արիական տոնացույցն են կազմել… Ու այսպես շարունակ:

Եվ հայ արիների լռությունը նույնպես տագնապ է հաղորդել նրանց:

Մի խումբ հեթանոս-արիադավան հայեր էլ նամակի նախաբանում հիշեցրել էին Խաչիկ Դաշտենցի 1959թ. գրած «Օ՜, մնայինք հեթանոս» բանաստեղծությունը եւ այլ հեթանոս-գործեր…

Եվ իրապես, ըստ Էջմիածնի տարածած հայտարարության, «Փետրվարի 13-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում մեծ հանդիսությամբ կնշվի Հայ Առաքելական եկեղեցու տերունական  տոներից մեկը՝ Տյառնընդառաջը:   Շարունակել կարդալ

Հանդիպում՝ 17 դար ա՞նց.- Հայ Արիական Միաբանության առաջնորդ՝ Արմեն Ավետիսյանի անձնական նամակը՝ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու առաջնորդ Գարեգին Բ կաթողիկոսին…

(«Լուսանցք»-ի արխիվից, թվագրված 20.10.2014թ.)

Տիար Գարեգին Բ. Կաթողիկոս համայն առաքելական քրիստոնյա հայերի:

Մեծապատիվ ակնկալում եմ, որ դիմելաձեւս Ձեր դիրքին ու կոչումին պատշաճ կհամարվի, նաեւ որպես արիադավան հայի անկեղծ խոսք, որում կայծ անգամ չկա թերասածության միտումի կամ վիրավորական նշույլի: Եթե խոսքերս դիտարկեք ոչ այս տեսանկյունից, ապա ներողամիտ գտնվեք, եթե անպատշաճ կհամարվի դիմելաձեւս: Գիտեք, որ ես Հայոց Հավատի ու Հայ Աստվածների հետեւորդ եմ, ուստի վերին կոչումներն ու էությունները, մասնավորապես՝ ամենայն հայոց տեսանկյունից հղված, այլ նշանակություն եւ այլ բնույթ ունեն իմ պատկերացումներում:

Վեհափառ առաջնորդ հայ քրիստոնյաների, համոզված եմ, որ վաղու՜ց կարիքը կա մեր նման երկու հայի երկխոսության: Ժամանակն է, որ երկուստեք՝ քրիստոնյա եւ հեթանոս հայերով, թարմացնենք պատմական խորխորատներում մշուշապատված մեր հիշողությունը, եւ վերականգնենք հայի տիեզեաազդակ միտքը, հազարամյակների անքակտելի խոսքը եւ գործը՝ վասն հայի ու Հայքի միասնության եւ ամբողջականացման:

301-ից այս կողմ եղած ժամանակահատվածի բազում դեպքերից ծնված վիրավորանքների, չեմ թաքցնում՝ անգամ ատելության եւ ըմբոստության դարավոր պաշար եմ կուտակել, գենետիկ պաշար, ինչը երբեմն փորձում է դուրս ժայթքել: Թե ի՜նչ ցավ եմ ապրել, երբ արդեն գիտակցել, զգացել եմ, թե ինչե՜ր ենք կորցրել, բազում հազարամյակների ի՜նչ պատմական, հոգեւոր, մշակութային ու այլ գանձեր… Սրբազան Երկիր Հայոց, որ Աստվածների Բնակատեղի է հավերժ… Մոռացել ենք անգամ մեր Ակունք-Արմատի Արարչագիրը՝ Դրոշմը Իրական ու Միակ Տիրոջ… ՄեկԱրարաչաիական Տիեզերակարգը, որին ձուլված ենք Տեսակով Հայի՝ ինչպես Երկնային, այնպես Երկրային… Իսկ Տիեզերքի Արարչին ՆՐԱ արարումների մեն մի Աստծով ենք ուրացել ցայսօր…   Շարունակել կարդալ