Խորագրերի պահոցը. Արվեստ

Արվեստ բաժնում մտեք «Հայկական Երաժշտություն» ենթաբաժինը:

«Հին Խնձորեսկ».- միայն թե զբոսաշրջությունը կուլ չտա պատմականը – ծրագրի պատասխանատուները պիտի հետեւեն, որ հնի վերականգնման ժամանակ հնի շունչը չփոխվի, դիմագիծը չփոխվի, եւ հինն իսկապես վերականգնվի, ոչ թե վերակառուցվի ինչպես եղավ Գառնիի միջնադարյան կամրջի հետ՝ 11-րդ դարի կամուրջը դարձավ 21-րդ դարի սալիկապատ եվրակամուրջ…

«Հայհիդրոէներգանախագիծ» ընկերությունը կառավարությանն էր ներկայացրել «Հին Խնձորեսկ» ներդրումային ծրագիրը, որ առաջիկա 8 տարիների կտրվածքով է: Գործադիրն այն հավանության արժանացրեց 2017թ. տարեվերջյան նիստերից մեկում:

Երբ կարդացի «Հին Խնձորեսկ», հուշերի գիրկն ընկա: Չէ, ես այդ կողմերից չեմ: Պապերս Մուշից եկել, Գեղամա ծովը տեսել են, ասել են՝ լավ է, ծովին մոտ կիջնենք: Բայց սայլի անիվը կոտրվել է, որոշումը փոխել են՝ «էստե սելը խռբավ, էստե էլ գեղ կշինենք»: Ու գյուղը կոչել են Խռբե: Բայց Մշո դաշտին սովոր են եղել, քար ու քռեն աչքներին չի եկել, կրկին մտափոխ են եղել ու որոշել են ծովին ինար լինել, մոտ լինել, ծովի ոգու, հարսի հետ զրուցել, եկել խցկվել են երկու գյուղի արանքում ու հիմնել Ծովինարը: Ու ես ինչքան մեր գյուղ գնայի, հին Ծովինար՝ Խռբե էի գնում, լավաշի ու մածնի հետ շալակում էի պատմությունները, լեգենդները, մի տասն էլ ավելացնում ու հայդե՝ էն կեսճամփին փչացած սայլի հետքերով:

Էդ սայլն ինձ համար Նոյան տապանից էլ զորեղ պատմություն ուներ: Ավելի զորեղ էր մեր գյուղի Թեյշեբա աստծո քաղաքի բերդ-ամրոցի ավերակների մոտի արձանագրությունը: Իմ ամառային արձակուրդներին՝ ամբողջ երեք ամիս, օրերը սկսվում էին ամրոցից ու հասնում Խռբե:    Շարունակել կարդալ

Հին արքաներ – հայկական պատմական ֆիլմ-սերիալ

Հին արքաներ – հայկական պատմական ֆիլմ-սերիալ.- https://www.youtube.com/results?search_query=%D5%B0%D5%AB%D5%B6+%D5%A1%D6%80%D6%84%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80+armenia+tv  

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (13-րդ մաս) – Ինչ հարց էր լուծվում բաբելոնական աստվածաբանական համակարգի կրոնափիլիսոփայական ուսմունքի մատուցմամ… – Հայոց Աստվածները անմահ են, Անմահների երկրում Աստվածները չեն մեռնում: Հայ ազգային մշակույթն ունի իր վերականգնած սահմանումները, աստվածաբանական օրենքները…

Սկիզբը՝ թիվ 36-45, 2017թ. եւ թիվ 1, 2, 2018թ.

http://www.hayary.org/wph/?p=6734Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (12-րդ մաս) – Թամզարան՝ շումերական դիցապատմական հերոս – «Թամզարա» երգը Արամաստ-Թամզարայի եւ Տիհանա-Անահիտի էպիկական սիրո պատմության երգն եւ հայ էպիկական երգարվեստի ու շումերական էպոսի գլխավոր բաղկացուցիչ մաս…

http://www.hayary.org/wph/?p=6720Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (11-րդ մաս) – Գորանին՝ բնակարգի պատկերում… Գորանի պարատեսակը բնության տարերքների ու դիցական երեւույթների ծիսական արարողակարգ է – Բնության տարերքների ուժի եւ անբացատրելի երեւույթների համար ստեղծվել են բազմաթիվ առասպելներ, որոնք նկարագրում են տիեզերքի ահեղքը եւ ահեղքի ձայնը…

http://www.hayary.org/wph/?p=6692Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության (10-րդ մաս).- Հայոց պարն ի սկզբանե – Ազգային ակունքի կենսուրախությունը՝ Շալախոյ… Կենսագրությունը՝ շողով-շաղով… Եվ պարտադրված ոդիսականը… Ի՞նչ կապ ունեն կինտոները… Կովկասյան յուրաքանչյուր ժողովուրդ Հայոց ազգային «Շալախո» ծիսական պարը ցանկանում է դարձնել իր սեփական պարը…

http://www.hayary.org/wph/?p=6676Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (9-րդ մաս) – Ռազմական Յար Խշ Տի… Այժմ ներկայացնենք մեր տեսակետը եւ մեկնաբանությունը «Յար Խշ Տի» պարի ժամանակաշրջանի, ծագման մասին, կատարենք լեզվական, միաժամանակ բանահյուսական վերլուծություն…

http://www.hayary.org/wph/?p=6664Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (8-րդ մաս) – Ռուս Տամ Բազի կամ Ռուս Տան Բազեն՝ ռազմական պար… Ծիսական ռազմական պարերը տիեզերաստեղծման պարեր են: Այն պարերն են, որոնք կատարում են երկնային պատգամներ, դիցական ծիսական արարողակարգեր…

http://www.hayary.org/wph/?p=6651Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (7-րդ մաս) – Քոչարի-գոչարի. հայարիների համախմբման ծիսապարը… Ի՞նչ է ներկայացնում մեր քոչարին – Քոչարի պարին յուրհատուկ շարժումները պատկերված են Սյունիքի ժայռապատկերներում, որոնք առնվազն 12 հազար տարվա վաղեմություն ունեն…

http://www.hayary.org/wph/?p=6640Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (6-րդ մաս) – Ուզուն Դարա. հայկական տիեզերաբանական պատկերացումների պահեստարանը… Կից նյութ՝ Ուզուն դարան՝ ադրբեջանական հերթական խանգարմունքի պատճառ…

http://www.hayary.org/wph/?p=6626Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (5-րդ մաս) – 1. Շիվհալանի. ոչ թե լաց ու կոծի, այլ՝ ուժի պար – Իշխանաց պարերի անվանաշարքին է պատկանում … 2. Գյոնդ, գյովընդ, գյովենդ, գովընդ. կյանքի շրջանի պարը – Հայերեն արմատական բառարանում «գյոնդ» բառի ստուգաբանությունը ներկայացնելիս բերում է «գունդ» բառի տարբեր իմաստներն ու նշանակությունները… Նյութին կից՝ մեր հինավուրց պարերը՝ մեկ գրքում (հատվածներ)…

http://www.hayary.org/wph/?p=6613Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության (4-րդ մասս).- Հայոց պարն ի սկզբանե. ծիսական պար եւ պարադից… Համանման մոտեցմամբ հնարավոր է վերջնականապես ամրագրել «պար» բառի մշակութաբանական ծագումը եւ նրա ուղղակի կապը մեր ազգի հետ… «Պարադից» բառը ծնվել է Հայկական Պար լեռնաշխարհում, ուղղակիորեն Տիգրիս եւ Եփրատ գետերի հովտում: Այն Դիցերի աստղային պարն է… Աստեղաց պար» նշանակում է «լուսաւորեալների պար», իսկ ժամանակի ընկալումներում լուսավորյալները Դիցերն էին, Տի-եզրից եկածները… 2.  Կից նյութ՝ մոսկվաբնակ պարագետ եւ հոգեբան Իրինա Սիրոտկինայի մենագրությունից մի հատված՝ էթնոպարագետ Սրբուհի Լիսիցյանին վերաբերող մասից…

http://www.hayary.org/wph/?p=6599Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե. Իշխանաց պար, Շէխանի, Շերխանի (3-րդ մաս) – Ասել ենք՝ հայկական ծիսական պարերը հայ դիցերի պատգամն են, պատգոչը… Իշխանաց պարը էությամբ հզորների եւ ուժեղների պար է՝ Առյուծների պար, որը ներառում է Առյուծ դիցերի կամ դյուցազունների տիրոջ, այսինքն՝ իշխանական դասի, կամ քրմական դասի գաղափարը…

http://www.hayary.org/wph/?p=6583Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (2-րդ մաս) – Պատգոչ-բառը հայերենի հնախոսական եզրաբառ է, որը նշանակում է բանբեր, պատգամաբեր – Երկնային գոչ կամ գոչ պատ՝ երկնքից, Գոչ-գոռոչ-գոռոց իմաստաբանական հիմքից է կազմված Գոչ-Գոչարի-Քոչարի եզրաբառը… Ծեսը կապվում է բոլոր տեսակի ծիսական պարերի հետ՝ Իշխանաց պարերի, ռազմական, բնության, դիցական, ավանդական…

http://www.hayary.org/wph/?p=6570Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (1-ին մաս)… Կփորձենք հասկանալ մեր պարի ուղնուծուծը, տեսանկարել ողնաշարը, իմանալ՝ պահպանե՞լ ենք այն ամբողջությամբ, թե՞ ահազանգի խնդիր ունենք… Հայոց պարի մասնատուփից դուրս բերենք մասնագամերը, բացահայտենք ու մեկնաբանենք դիցապատմական մասունքների ծագումը…

Ահա թե ինչպես են բաբելական ավանդապատումները բնորոշել Թամմուզի Աստծուն՝ խեղաթյուրելով շումերական ավանդները եւ փաստերը:

«Վոտ չտո պիշետ օ Ֆամմուզե Դեվիդ Այկ» (Մատրիցայի զավակները) (բառացի թարգմանություն« կրճատումներով,- Կ.Հ.) (բառացի թարգմանություն, կրճատումներով,- Կ.Հ.)

Հաստատված է. Թամուզ աստվածը կոչվում է «Արյան որդի», «միակ որդի»: Բաբելոնում խոնարհվում էին եռյակին, Նիմրոդին- Ձկան խորհրդանիշ, Թամմուզին կամ Նինուսին՝ աստծո որդուն եւ Շամիրամադային, ում խորհրդանիշն էր աղավնին:   Շարունակել կարդալ

Տոլման հայկակա՛ն խորտիկ է եւ վերջ – Ի գիտություն պատմակեղծարարների՝ կլինի ռուս, եվրոպացի, թե թուրք… Բովանդակազուրկ եւ քաղաքակրթությունից հեռու կանգնած հանրույթները սովորաբար նմանակում են քաղաքակիրթ ազգերին, տվյալ դեպքում՝ հայերին – Դա նրանց կենսաձեւն է…

Կան քաղաքակրթական հիմք ունեցող, բնածին ազգեր՝ հայեր, պարսիկներ, հույներ… եւ դրանից իսպառ զուրկ հանրույթներ, խառնածիններ՝ թուրքեր, հուդայացիներ, ադրբեջանցիներ եւ այլք, որոնք հաճույքով յուրացնում են այլ ազգերի քաղաքակրթությունը: Խոսքը հայկական, պարսկական, արաբական եւ այլ մշակույթների մասին է, որոնք ունեն ինքնուրույն եւ հարուստ ավանդույթներ: Իսկ այդ հանրություններն անմշակույթ ու մակաբույծ բնույթ ունեն եւ, ըստ այդմ էլ, շատ ագրեսիվ են:

Չափավորենք նրանց գիշատչական ախորժակը քաղաքակրթական եւ հայեցակարգային լուրջ նկատառումներով: Հայկական լեռնաշխարհը մարդկային վերջին քաղաքակրթության բնօրրանն է, որը հաստատվում է այլազգի բազում մասնագետների ուսումնասիրություններով (Էդրիան Ջիլբերտ, Նատալյա Սոբոլ, Գրեմ Հենկոկ եւ այլք): Օրինակ՝ գերմանացի հայտնի հնագետ Կլաուս Շմիդտը պեղել է Հայկական լեռնաշխարհում (Միջագետք Հայոց, Եդեսիա քաղաքից 15 կմ հյուսիս-արեւելք) գտնվող Պորտասարը (Գյոբեկլի թեփե), հնավայրը եւ հայտնաբերել ապշեցուցիչ պեղածո նյութեր: Նա պարզել է, որ սա աշխարհի ամենահին կրոնածիսական կենտրոնն է, որի տարիքը 13-20 հազար տարվա է: Այստեղ գտնվել են նաեւ քանդակագործական արվեստի վաղնջական բարձրաճաշակ նմուշներ (կարիճի, մողեսի, վարազի եւ այլն): Ասենք նաեւ, որ այն դեռեւս ամբողջովին չի ուսումնասիրված եւ կարող են լինել նոր բացահայտումներ: Ընդհանրապես, գերմանական հնագիտական դպրոցն աչքի է ընկնում գիտական անաչառությամբ եւ ստույգ չափանիշներով՝ մերժելով կեղծարարությունները:   Շարունակել կարդալ

Վրաստանի ձեռքը Թանդոյան եկեղեցու՞ն էլ հասավ – Արեւմտյան չափանիշներով ժողովրդավարական պետություն դիտարկվող Վրաստանն իրականացնում է խտրական ազգային եւ հոգեւոր քաղաքականություն՝ արհամարհելով ազգային փոքրամասնություններին եւ անգամ տեղաբնիկ ու պետականաստեղծ հայերին…

Կյանքը ցույց է տալիս, որ ռազմավարական նախկին ճակատագրական սխալները շատ թանկ են նստում տվյալ ազգի վրա եւ անընդհատ շոշափում են նրա արժանապատվության եւ վարկանիշի խնդիրները: Այդպիսի մի հիմնահարց է վիրահայության իրավունքների եւ նրա մշակութային ժառանգության հանգամանքը: 

Եթե հայկական վերնախավը անցյալ դարի 10-ական թվականներին կարողանար իրական քաղաքականությամբ եւ ռազմավարությամբ քաղաքակրթական տարածքը չզիջել օտարներին, տվյալ դեպքում վրացիներին, իսկ ավելի ստույգ՝ մենշեւիկյան մասոնական ժողովարանին, ապա այժմ չէին ծագի Վրաստանում եղած եւ հայերի կառուցած եկեղեցիների պահպանության հարցերը:

Մենք պետք է Հայաստանի առաջին հանրապետությունն ստեղծեինք հին հայկական Տփղիս/այժմ՝ Թբիլիսի/կենտրոնով: Այդ պարագայում կունենայինք ուժեղ ու ընդարձակ երկիր, որը ավելի ամուր հիմք կլիներ Հայաստանի երրորդ հանրապետության համար: Համոզված ենք՝ այդ դեպքում չէր լինի նաեւ թուրք-ադրբեջանական շրջափակումը: Ավելին, Հայաստանը ելք կունենար դեպի Սեւ ծով, որը կլուծեր աշխարհաքաղաքական, քաղաքական եւ տնտեսական շատ խնդիրներ:

Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության այժմյան իշխանություններին, ապա նրանք չեն զբաղվում վիրահայերի, մահմեդական հայերի եւ այլ հիմնախնդիրներով՝ ընդարձակելով քաղաքական գործունեության տարածքը:   Շարունակել կարդալ

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (12-րդ մաս) – Թամզարան՝ շումերական դիցապատմական հերոս – «Թամզարա» երգը Արամաստ-Թամզարայի եւ Տիհանա-Անահիտի էպիկական սիրո պատմության երգն եւ հայ էպիկական երգարվեստի ու շումերական էպոսի գլխավոր բաղկացուցիչ մաս…

Սկիզբը՝ թիվ 36-45, 2017թ. եւ թիվ 1, 2018թ.

http://www.hayary.org/wph/?p=6720Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (11-րդ մաս) – Գորանին՝ բնակարգի պատկերում… Գորանի պարատեսակը բնության տարերքների ու դիցական երեւույթների ծիսական արարողակարգ է – Բնության տարերքների ուժի եւ անբացատրելի երեւույթների համար ստեղծվել են բազմաթիվ առասպելներ, որոնք նկարագրում են տիեզերքի ահեղքը եւ ահեղքի ձայնը…

http://www.hayary.org/wph/?p=6692Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության (10-րդ մաս).- Հայոց պարն ի սկզբանե – Ազգային ակունքի կենսուրախությունը՝ Շալախոյ… Կենսագրությունը՝ շողով-շաղով… Եվ պարտադրված ոդիսականը… Ի՞նչ կապ ունեն կինտոները… Կովկասյան յուրաքանչյուր ժողովուրդ Հայոց ազգային «Շալախո» ծիսական պարը ցանկանում է դարձնել իր սեփական պարը…

http://www.hayary.org/wph/?p=6676Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (9-րդ մաս) – Ռազմական Յար Խշ Տի… Այժմ ներկայացնենք մեր տեսակետը եւ մեկնաբանությունը «Յար Խշ Տի» պարի ժամանակաշրջանի, ծագման մասին, կատարենք լեզվական, միաժամանակ բանահյուսական վերլուծություն…

http://www.hayary.org/wph/?p=6664Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (8-րդ մաս) – Ռուս Տամ Բազի կամ Ռուս Տան Բազեն՝ ռազմական պար… Ծիսական ռազմական պարերը տիեզերաստեղծման պարեր են: Այն պարերն են, որոնք կատարում են երկնային պատգամներ, դիցական ծիսական արարողակարգեր…

http://www.hayary.org/wph/?p=6651Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (7-րդ մաս) – Քոչարի-գոչարի. հայարիների համախմբման ծիսապարը… Ի՞նչ է ներկայացնում մեր քոչարին – Քոչարի պարին յուրհատուկ շարժումները պատկերված են Սյունիքի ժայռապատկերներում, որոնք առնվազն 12 հազար տարվա վաղեմություն ունեն…

http://www.hayary.org/wph/?p=6640Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (6-րդ մաս) – Ուզուն Դարա. հայկական տիեզերաբանական պատկերացումների պահեստարանը… Կից նյութ՝ Ուզուն դարան՝ ադրբեջանական հերթական խանգարմունքի պատճառ…

http://www.hayary.org/wph/?p=6626Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (5-րդ մաս) – 1. Շիվհալանի. ոչ թե լաց ու կոծի, այլ՝ ուժի պար – Իշխանաց պարերի անվանաշարքին է պատկանում … 2. Գյոնդ, գյովընդ, գյովենդ, գովընդ. կյանքի շրջանի պարը – Հայերեն արմատական բառարանում «գյոնդ» բառի ստուգաբանությունը ներկայացնելիս բերում է «գունդ» բառի տարբեր իմաստներն ու նշանակությունները… Նյութին կից՝ մեր հինավուրց պարերը՝ մեկ գրքում (հատվածներ)…

http://www.hayary.org/wph/?p=6613Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության (4-րդ մասս).- Հայոց պարն ի սկզբանե. ծիսական պար եւ պարադից… Համանման մոտեցմամբ հնարավոր է վերջնականապես ամրագրել «պար» բառի մշակութաբանական ծագումը եւ նրա ուղղակի կապը մեր ազգի հետ… «Պարադից» բառը ծնվել է Հայկական Պար լեռնաշխարհում, ուղղակիորեն Տիգրիս եւ Եփրատ գետերի հովտում: Այն Դիցերի աստղային պարն է… Աստեղաց պար» նշանակում է «լուսաւորեալների պար», իսկ ժամանակի ընկալումներում լուսավորյալները Դիցերն էին, Տի-եզրից եկածները… 2.  Կից նյութ՝ մոսկվաբնակ պարագետ եւ հոգեբան Իրինա Սիրոտկինայի մենագրությունից մի հատված՝ էթնոպարագետ Սրբուհի Լիսիցյանին վերաբերող մասից…

http://www.hayary.org/wph/?p=6599Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե. Իշխանաց պար, Շէխանի, Շերխանի (3-րդ մաս) – Ասել ենք՝ հայկական ծիսական պարերը հայ դիցերի պատգամն են, պատգոչը… Իշխանաց պարը էությամբ հզորների եւ ուժեղների պար է՝ Առյուծների պար, որը ներառում է Առյուծ դիցերի կամ դյուցազունների տիրոջ, այսինքն՝ իշխանական դասի, կամ քրմական դասի գաղափարը…

http://www.hayary.org/wph/?p=6583Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (2-րդ մաս) – Պատգոչ-բառը հայերենի հնախոսական եզրաբառ է, որը նշանակում է բանբեր, պատգամաբեր – Երկնային գոչ կամ գոչ պատ՝ երկնքից, Գոչ-գոռոչ-գոռոց իմաստաբանական հիմքից է կազմված Գոչ-Գոչարի-Քոչարի եզրաբառը… Ծեսը կապվում է բոլոր տեսակի ծիսական պարերի հետ՝ Իշխանաց պարերի, ռազմական, բնության, դիցական, ավանդական…

http://www.hayary.org/wph/?p=6570Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (1-ին մաս)… Կփորձենք հասկանալ մեր պարի ուղնուծուծը, տեսանկարել ողնաշարը, իմանալ՝ պահպանե՞լ ենք այն ամբողջությամբ, թե՞ ահազանգի խնդիր ունենք… Հայոց պարի մասնատուփից դուրս բերենք մասնագամերը, բացահայտենք ու մեկնաբանենք դիցապատմական մասունքների ծագումը…   Շարունակել կարդալ

Հետամանորյա. պարապ վախտի՞, թե՞ գիտական խաղալիք.- Լավագույն դիետան… Տոնական կերուխումից հետո՝ հետտոնական բեռնաթափում… Արյան խմբով դիետաները ուղղակի դիետաներ են… Իսկ Հայաստանի երիտասարդական նվագախումբը աշխարհին ներկայացնելու են նոր արվեստ, նոր Հայաստան… Գեղասահքի լեգենդը՝ Անահիտ Աստվածուհու դերում… Այցելեք եւ օգտվեք հայ արիների պաշտոնական կայքից-www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ…

Լավագույն դիետան

U.S. News and World Report-ի փորձագետները ԱՄՆ-ում ընդունված 38 դիետաներից ընտրել են լավագույնը: Այս մասին նշված է Սրտի, թոքերի եւ արյան ազգային ինստիտուտի (NHLBI) կայքում: DASH (հիպերտոնիայի դադարեցման դիետիկ մոտեցումներ) կոչվող դիետայի «էությունը» աղից, հագեցած ճարպեր եւ շաքար պարունակող սննդից հրաժարվելն է: Սննդաբանները հայտարարում են, որ DASH-ը ավելի լավ է աշխատում, քան հիպերտոնիայի դեմ շատ դեղամիջոցներ:

DASH-ն 1-ին տեղը կիսել է միջերկրածովյան դիետայի հետ, որն օգնում է քաշը նվազեցնել, լավացնել սրտի եւ ուղեղի աշխատանքը, կանխել դիաբետի զարգացումը եւ նույնիսկ խուսափել ուռուցքային հիվանդություններից: Եռյակը եզրափակել է «ճկուն բուսական դիետան», որի հետեւորդները 15%-ով պակաս են կշռում մսի կողմնակիցներից, ավելի քիչ են հակված սրտի կաթվածի, դիաբետի եւ քաղցկեղի, ինչպեսեւ միջինում 3,6 տարի ավելի երկար են ապրում: Սնվելու այս համակարգը կոչ է անում մսից հրաժարվել, սակայն բացառություններ թույլ է տալիս, եթե ուտելու «ցանկությունը մեծ է»:

Նշենք նաեւ, որ բժիշկներն արգելել են առանց ածխաջրածինների դիետա պահել երկար ժամանակ: Առաջ է եկել նաեւ Հոլիվուդյան նոր դիետա՝ մանկական կերի հիման վրա, ինչը դեռ ուսումնասիրվում է:

Տոնական կերուխումից հետո՝ հետտոնական բեռնաթափում

Օրգանիզմի բեռնաթափումը ոչ միայն առողջ ապրելակերպի, այլեւ գեղեցիկ կազմվածք ունենալու առաջին գրավականներից է: Ամանորին ոչ բոլորին է հաջողվում պահպանել ամենօրյա սովորական սննդակարգը, ինչի հետեւանքով շատերն ավելորդ քաշ են հավաքում։

Օրգանիզմում հավասարակշռությունը վերականգնելու համար դիետոլոգները խորհուրդ են տալիս հնարավորինս հրաժարվել աղի սննդից, ինչպես նաեւ գազավորված ըմպելիքներից եւ իբր բնական հյութերից։ Ամանորից հետո շատ չգիրացողները հատուկ դիետաներ պահելու կարիք չունեն, բեռնաթափումը հնարավորություն կտա կարճ ժամանակահատվածում վերադառնալ նախկին քաշին:

Շատերը կարծում են, թե կուշտ տոներից հետո ավելի լավ է մի քանի օր ոչինչ չուտել: Բայց դիետոլոգները դա ճիշտ չեն համարում: Պարզապես մի քանի օր պետք է հրաժարվել մսեղենից եւ ձկնեղենից, շատ քանակությամբ հեղուկներ ընդունել: Ցանկալի է օգտագործել սովորական ջուր, հանքային ջուր: Չափից ավելի սնունդ օգտագործելուց հետո օրգանիզմը մաքրելուն կօգնեն կեֆիրը, մածունը, խնձորը: Կարեւոր է նաեւ կանոնավոր քայլքը, որ օգնում է այրել ճարպերը: Սակայն, արդյունքի հասնում են միայն այն ժամանակ, երբ սննդակարգից հանում են յուղոտ մթերքը, կիապատրաստուկները, քաղցրավենիքը, գազավորված ըմպելիքը:   Շարունակել կարդալ

Հայ արիները նշեցին Միհրադարձը – Վաղուց եկել են ժամանակները Հայոց Ազգային Հավատի եւ Հայ Աստվածների մասին ճշմարտությունն ու իրականությունն ասելու…

Մինչեւ 2018-ի հունվարի 1-ին Գարեգին Նժդեհի ծննդյան տոնը, ձմեռային արեւադարձից կամ արեւագալից՝ դեկտեմբերի 22-ի լույս 23-ից սկսած մինչեւ մինչեւ դեկտեմբերի 26-ը հայոց հավատի հետեւորդները նշում են Հայոց արդարադատության Աստված Միհրին նվիրված տոնական օրերը:

Ամեն տարի այս օրը՝ դեկտեմբերի 25-ի վաղ առավոտյան Միհրական օրերի գլխավոր ծեսն է արվում՝ Միհրադարձի ծեսը: Նշենք, որ տոնական օրերին փառաբանվեց Միհր Աստվածը նաե՛ւ որպես Արեւ-Աստված, քանզի նա բնակարգի (լույսի, կյանքի) վերահաստատման պաշտպանն է, իսկ արդարադատությունը բնականոն սկզբունքներին է հենված…

Ճիշտ ծեգի պահին Միհրադարձի ծեսը սկսվեց Գառնո ձորում՝ խոյապարով՝ Քոչարիով՝ Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչների մասնակցությամբ: Պարաշարքն, ինչպես բացված ութանկյուն, դեմքով դեպի արեւելքն էր: Ութանկյուն էր՝ ի նշան Հայոց աստվածային համակարգի ութ Աստվածների եւ բացված՝ ի նշան տոնի գլխավորի՝ Միհր Աստծո:

Երբ պարն ավարտվեց, պարաշարքի ութանկյան բացված մասից ներս մտնելով՝ ՀԱՄ առաջնորդ եւ  համախմբված հայ ազգայնականների գործերի կարգավար Արմեն Ավետիսյանը Ջահավառումն արեց: Աշտանակի վրա փայտերը նույնպես դրված էին ութանկյան ձեւով: Ջահավառումն ուղեկցվեց ձոնով՝ առ Միհր Աստված:   Շարունակել կարդալ

Մեր գործը մեր փորձի հետ ենք համադրել (ՀԱՄ առաջնորդ՝ Արմեն Ավետիսյան)… Հայ Ազգայնականների Համախմբման հետ միասին կարեւորել ենք քաղաքականության մեջ ոչ միայն գաղափարով, այլեւ ազգային հավատով հանդես գալու անհրաժեշտությունը… Հայ Արիական Միաբանությունը նշում է 24-ամյակը… Իսկ տարեվերջը՝ Միհր Աստծո տոնով… «Գառնի» եւ «Զվարթնոց» արգելոց-թանգարանները տոնական օրերին կաշխատեն…

Հայ արիականների տոնացույցի դեկտեմբերյան տոներից մեկը Հայ Արիական Միաբանության հիմնադրման օրն է՝ 1993թ. դեկտեմբերի 15-ը: Տոնի նախօրեին հանդիպեցինք կառույցի առաջնորդ Արմեն Ավետիսյանին, ով տեղեկացրեց, որ կառույցի հերթական հոբելյանը՝ 24-ամյակը, կնշվի Աբովյան քաղաքում, որտեղ էլ հիմնադրվել է կառույցը:

Քրմական ծիսական արարողությունը կկայանա Էլար-Դարանիի պատմական տարածքում, որից հետո հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները կկազմակերպեն տոնախմբություն:

Արմեն Ավետիսյանը նշեց, որ իրենք վաղուց են փոխել իրենց գործելաոճը եւ ոչ բոլոր հարցերում են հանդես գալիս ամբողջապես հրապարակայնորեն: Շատերն են հարցում անում, թե ինչով է զբաղված Հայ Արիական Միաբանությունը եւ ինչու առաջվա նման չի երեւում քաղաքական դաշտում:

«Մենք արդեն ասել ենք, որ մեր կառույցն ունի շուրջ 30 կիսաինքնուրույն գործող միավորումներ, որոնց միջոցով իրականացնում ենք մեր գործունեությունը: Այն ոչ միայն քաղաքական ոլորտում է իրականացվում եւ ոչ միայն այնպիսի հարցերում, որոնցով են միայն պատկերացնում մեր գործը, ինչպես՝ մասոնության, աղանդավորության, համասեռականության եւ անբարո այլ երեւույթների, մարդկանց համարակալման եւ կենսաչափական տվյալների հավաքագրման բացահայտման հարցերում: Այո, այս խնդիրները մենք արծարծել ենք մեր ստեղծման օրվանից, բայց դա չէ մեր առաքելության բարձրակետը:   Շարունակել կարդալ

Թայֆայական խարդավանքներ Հերունու դեմ – Կասկածելի գիտնականների կասկածելի կեցվածը՝ Հերունու նկատմամբ ատելությունից կուրացած՝ պատրաստ են ժխտել հայկական ամեն բան… Հերունին համարում է նաեւ, որ Քարահունջը համահունչ է Սթոունհենջի հետ… Հայտնի գիտնական Գրեհըմ Հենքոքի կարծիքով, աստղագիտական հաշվարկներով Քարահունջի տարիքը մոտավորապես 13.000 տարի է… Իսկ նոյեմբերի 25-ին աստղադիտարանի տարածքում լուսաբացին հայ արիականներն ու հեթանոս ազգայնականները նշեցին Հայ Տեսակի արարման տոնը…

Իսկ հիմա դուրս են եկել ու Հերունու նկատմամբ ատելությունից կուրացած՝ պատրաստ են ժխտել հայկական ամեն բան: Գիտական աստիճաններ ունեցողները պատրաստ են անգամ կեղծ գիտությամբ զբաղվել, միայն թե Հերունու հաստատածը ժխտել կարողանան…

http://www.hayary.org/wph/?p=6033Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- National geographic-ը Քարահունջը աստղադիտարան է կոչումԻնչու է հայ գիտնականը դրանից վատ զգումԶարմանալի են Վահագն Գուրզադյանի «դիտարկումները», նույն ԶԼՄ-ները իրեն էլ Պարիս Հերունուց պակաս տեղ չեն տվելՈր ինքը Հերունու կողքին ստվերում է մնացել, Հերունի՞ն է մեղավոր

https://www.facebook.com/armenuhi.melqonyan/posts/1551918718223674?notif_id=1513580391625640&notif_t=like – Պարիս Հերունի…

http://www.hayary.org/wph/?p=4889 – Քարահունջ – Զանգեզուր. Քարահունջի կենտրոնական շրջանի ներսում հայտնաբերել են բացասական դաշտ, որը գտնվում է դրական դաշտի ներսում…

* * *

Այս տարվա նոյեմբերի կեսերին «Գոլոս Արմենիի» թերթում տպագրվել է «Արգելել կեղծ գիտությունը» վերնագրով մի ծանակագիր, որի հեղինակներն են Վահագն Գուրզադյանը, Էդմոն Գազազյանը, Պավել Ավետիսյանը եւ Աշոտ Փիլիպոսյանը, որոնց գիտական աստիճանները չեմ նշում, որովհետեւ վստահ չեմ, որ նրանք արժանի են իրենց կոչումներին:

Նախ նշեմ, որ «National geographic»-ը Քարահունջը աստղադիտարան է կոչում» նյութում («Լուսանցք»-ն էր տպագրել) արձագանքել եմ Վ. Գուրզադյանի՝ 2016թ. մայիսի 26-ին «Գոլոս Արմենիի» թերթին տված հարցազրույցին, որտեղ նա փնովում է Հերունուն առանց որեւէ գիտական փաստարկների, իսկ Քարահունջը աստղադիտարան չի համարում, կարծես թե ինքն է որոշողը՝ այն աստղադիտարան է, թե ոչ:

Նույնիսկ այն բանից հետո, երբ միջազգային մակարդակով Քարահունջը ճանաչվեց որպես աստղադիտարան եւ ընդգրկվեց աշխարհի ութ հնագույն մեգալիթյան աստղադիտարանների ցուցակում, այս վայ գիտնականները առանց ամոթի շարունակում են իրենց պառակտիչ գործունեությունը:

Անգամ կոչ են անում կրթության եւ գիտության ու մշակույթի նախարարություններին՝ իրենց իսկ խոսքերով՝ վճռական միջոցներ ձեռնարկել, որպեսզի մեր դպրոցը եւ մշակույթը պաշտպանվի կեղծ գիտական հայրենասիրությունից:

Անձամբ հակառակը կառաջարկեի՝ սրանց նմանների՛ն է պետք հեռու պահել  մեր մշակույթից եւ դպրոցից, որպեսզի չպղտորեն երիտասարդ սերնդի հոգիները:   Շարունակել կարդալ

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության (10-րդ մաս).- Հայոց պարն ի սկզբանե – Ազգային ակունքի կենսուրախությունը՝ Շալախոյ… Կենսագրությունը՝ շողով-շաղով… Եվ պարտադրված ոդիսականը… Ի՞նչ կապ ունեն կինտոները… Կովկասյան յուրաքանչյուր ժողովուրդ Հայոց ազգային «Շալախո» ծիսական պարը ցանկանում է դարձնել իր սեփական պարը…

Սկիզբը՝ թիվ 36, 37, 38, 39, 40, 41, 42, 43, 44-ում

Շալախո պարանունը Շալախոյ կամ Շարախայ անունն է, Շարայի դաշտավայրի Խոյ -Խայ իմաստն ու գաղափարն ունի:

«Շալախոյ» ծիսական պարը կամ անունը գաղափարախոսություն է, այն ամփոփում է մի քանի դիցական գաղափարների միասնություն: Քանի որ պարը ծես եւ հանդիսություն է, ապա մեր դիցերը հանդես են եկել տոտեմներով: Շալախոյ պարը մի շարք տոտեմների միասնական ծիսակարգ պար է. Շահ առյուծի եւ խոյի, ցուլի, արտի արեւակիր տոտեմ խորհուրդների: Շալախո-ն Շալախոյ բառն է, յ-կիսաձայնի անկումով:

Մեկ այլ տարբերակով. Շալախո+յ բառում հստակ տեղ ունեն շահ +լու+խոյ մասնիկները. «լու-lu» շումերական մշակույթում նշանակում է առյուծ, հայերենում այն պահպանվել է Լեւոն անունով, բնիկ հայերեն բառ է՝ լույս, լուր իմաստով /  Աճառյան/:

Շալախո եզրաբառը հայերենում նշանակում է վաղահաս, կանխահաս. հայերենում Կարմիր ծիրանին ասում են շալախ ծիրան, շալախ են ասում սեխին, որը հայերենում ունի նաեւ շամամ անունը:

Բառանյութը հաստատում է, որ Շալախո ծիսապարը կարելի է դասել «Շիվհալանի», «Շերխանի»- Շարայի խան պարերի շարքին։

Շալախ եւ Շալախո տերմինների իմաստաբանական կապի մասին է խոսում Շալախոյ պարը, որը խորհրդանշում եւ ներկայացնում է կանխահաս, նոր կյանք մտնող երիտասարդ խոյանման եւ առյուծանման սերնդին: Երիտասարդի կամքի, արարքի ցուցադրում, սիրո ու գրավչության մրցակցություն, աղջիկների հեզաճկուն եւ ցուցադրական նազանք, հպարտություն:   Շարունակել կարդալ

Տարեփոխության հոգեբանությունը՝ ըստ Աստղակերպի.- 2018-ի տարվա տանուտերը հայկական Այծեղջյուրն է,  ոչ թե չինական Շունը… Օտարի հավատալիքները օտարացնում են նաեւ մեզ… Այլի տարեփոխության հոգեբանությանը գերեվարվելով՝ նսեմացնում ենք մեր հոգեաշխարհը, որի ազդակները նսեմացման են տանում նաեւ մեր միտքն ու մարմինը…

Տարիներ շարունակ «Լուսանցք»-ն անդրադառնում է տարվա տանուտերի ընտրության բնակարգին: Թեմայի արծարծումը մեկ նպատակ ունի, որ մի օր հայն ամուր կանգնի իր տիեզերածին բնարմատին եւ իր հարատեւման տեսլականներում հետեւի սեփական զուլալ ակունքի հոսքին… Քանզի այն Երկնի ու Երկրի միջանկյալ մի Արահետ է, որը հենց ինքը՝ Արարչի Հետքն է…

Անհասկանալի եւ միաժամանակ անհանդուրժելի է, երբ հայի անկախ երկրում, որ դարերի դեգերումներից հետո է կյանքի կոչվել, թեկուզեւ՝ հայի բնօրրանի մի հատվածում ապրելով, երբ հայը հեռու է մնում իր էությունից, ինքնությունից եւ մնացյալ ազգածին բաղադրիչներից, ինչը հային հետ է պահում նաեւ իր առաքելությունից: Իսկ առանց առաքելության գիտակցման հայը կշարունակի մնալ իր առաքինություններից զուրկ եւ խարխափող այս իրականության մեջ, երբ ամեն մի հակահայ երեւույթ, ամեն մի դավ ու սադրանք՝ դրսի եւ ներսի օտարի կողմից ներկայացվում է հանում ինչ-որ անդեմ ու անհասցե մարդկության բարօրության համար… Այսպես կշարունակի մնալ ու լինել այդ օտարների կենցաղի ու բարքերի կրողը, ավանդույթի, հավատի, գաղափարախոսության, մշակույթի ու պատմության քարոզիչը:

Մեր կյանքի շատ ոլորտներ են մնացել արտաքին ու ներքին օտարների թելադրանքի տակ, եւ հակազգայնությունն աճել է՝ ազգայինին մղելով ժողովրդական կամ հանրային մակարդակներ…

Այս համապատկերում «Լուսանցք»-ը խոսել է նաեւ ազգային տոնացույցի մասին: Մեզանում այն առավելապես եկեղեցական է (անգամ ոչ բուն հոգեւոր) եւ ոչ ազգային, քանզի կրոնն ինքը ապազգային երեւույթ է՝ վերազգային, որ գերակա է ազգի հավատալիքների հանդեպ: Այս մասին շատ ենք գրել ու այստեղ չենք անդրադառնա ազգային հավատի եւ միջազգային կրոնի հակասություններին: Պարզապես հիշեցնենք, որ Հայ Արիական Միաբանությունը 2008թ. հնարավորինս վերականգնեց հայոց հավատի տարեկան տոնացույցը բոլոր ամիսներին հատուկ տոնակատարությունների եւ ծեսերի ներառմամբ: Հայ Արիական Տոնացույցը ներկայացրել ենք մեր ընթերցողներին:   Շարունակել կարդալ

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է – Տե՛րը լինենք մեր պատմության… Ե՛րբ ենք տիրոջ զգացողությամբ ապրելու – Կաշառակերությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ն դարձել է ազգային արժեքների աղավաղման միջազգային կենտրոն եւ միաժամանակ փողերի լվացման միջազգային կառույց… Տեղից-տեղ գնացող քոչվորը չէր կարող թոնիր ու լավաշ ունենալ, այգի տնկել եւ գինի արարել ու հող մշակել՝ խաղողի թուփ ու տոլմա ստեղծել…

Օրերս CNN-ը հայկական տոլման իբրեւ հրաշալիք է ներկայացրել: Համարել է Հայաստանի հրաշալիքներից մեկը՝ նշելով, որ մասնագետները պնդում են, թե կա մոտ 100 տեսակի տոլմա: Սա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հերթական անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում աղավաղվեց հայկական հերթական մշակութային արժեքը: Գրանցվեց նաեւ տոլմայի պատրաստման ադրբեջանական եղանակը եւ այն մշակութային արժեք համարվեց…

«Լուսանցք»-ը քանիցս անդրադարձել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեությանը՝ նշելով, որ այս կազկակերպությունը դարձել է ազգային արժեքների աղավաղման միջազգային կենտրոն եւ միաժամանակ փողերի լվացման միջազգային կառույց, որտեղ կարելի է կաշառելով գողանալ ազգային արժեքներ…

Անգամ առաջարկել էինք, որ Հայաստանը հայտարարությամբ դուրս գա այս կազմակերպությունից՝ նշելով բոլոր աղավաղումների մասին: Ինպես կարելի է չհասկանալ, որ ընդամենը մի քանի հարյուր տարի նստակյաց կյանքով ապրող (այն էլ այլ ազգերի բնատարածքները զավթելով) քոչվորը չէր կարող մի քանի հազարամյա մշակութային արժեքներ ստեղծել, որը կարող էր ստեղծել միայն նստակյաց ազգատեսակը… Հայաստանի հողերը բռնազավթած թուրքերն ու ադրբեջանցիները հազարամյակների հայոց արժեքները սեփականացնում են այս կառույցի միջոցով: Կամ՝ ինչպես կարող է մի ազգի մշակութային արժեքը լինել նաեւ մի քանի ազգերի մշակութային արժեք, ինչպես ասենք՝ հայկական լավաշը՝ ոչ միայն հայկական է համարվել, այլեւ՝ իրանական, թուրքական, ադրբեջանական, վրացական… Վերջիններս նաեւ ավելի քան 6 հազարամյա գինու պատմությունն են սեփականացրել, մեր տարածքներում հայտնաբերելով, իսկ 6 հազար տարի առաջ, այդ ժամանակաշրջանի քարտեզներում Վրաստանի անգամ «Վ» տառը չկար…   Շարունակել կարդալ

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (9-րդ մաս) – Ռազմական Յար Խշ Տի… Այժմ ներկայացնենք մեր տեսակետը եւ մեկնաբանությունը «Յար Խշ Տի» պարի ժամանակաշրջանի, ծագման մասին, կատարենք լեզվական, միաժամանակ բանահյուսական վերլուծություն…

Այսօր էլ ազգագրական մեր պարի համույթներն են կատարում հզոր այս պարը՝ ռազմական, հայրենասիրական գաղափարախոսությամբ տոգորելով, հարատեւ ուժ ու կորով հաղորդելով հայ սերունդին…

Սկիզբը՝ թիվ 36, 37, 38, 39, 40, 41, 42, 43-ում

Յար Խշ Տի- Յարատեւ Իշխանություն Տիեզրից:

Որպես երկնային Պատգամ Տիեզրի հարատեւ Իշխանությունից «Յար Խշ Տի»- ծիսապարը կատարվել է Տոզիլբանո, Տոզիլբան, Տոզիլբանո, Տոզիլբան… գոչով ու խոսքով:

Տոզիլբանո, Տոզիլբան, Տոզիլբանո , Տոզիլբան… արտասանական երգի ուղեկցությամբ հաճախակի կրկնվող մարտական բացականչությունները պարին հաղորդել են մարտական ոգի եւ կատարել են ծիսական արարողակարգ:

Տիեզրի պատգամը բերել է Արծիվը՝ Արայի Ծիվը, ձայնը, գոչը, կոչը: Տիրը Արամազդի սուրհանդակն է, պատգամաբերը, պատգամախոսը:

Կոմպոզիտոր Սպիրիդոն Մելիքյանի գրանցմամբ, «ինչ- որ ժամանակ Յար Խուշտան կատարվել է արտասանական երգի ուղեկցությամբ: Երգի տեքստը կարճ է եւ կրկնվում է շարունակաբար: Բառերի իմաստը հայտնի չէ, բացակայում է բանահյուսական ենթատեքստը, երեւի թե այն մարտական կանչ է խորհրդանշում»:

Մեր դիտարկումը հնարավորություն տվեց բացատրելու եւ հասկանալու «Տոզիլբանո», «Տոզիլբան» խոսքի իմաստը:

«Յար խուշ տա» պարի մեջ պայմանականորեն, որպես հակառակորդներ հանդես եկող պարողները, երբ մոտենում են եւ պետք է ձեռքի ափերը զարկեն իրար, տեղի է ունենում հետեւյալը. զարկի պահին զարկողը բացականչում է Տոզիլբանո, նրա պայմանական մարտական հակառակորդը պատասխանում է զարկելով՝ Տո զիլ բան: Պարի առաջին մասը ավետել է մարտիկների երեքանգամյա ծափը, որից հետո նրանք ուղիղ գծաշարով հարձակվել են միմյանց վրա, շարունակաբար ձեռքերը միմյանց զարկել, բացականչել են՝ Տոզիլբանո, Տոզիլբան ու նորից հետ նահանջել:   Շարունակել կարդալ

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (8-րդ մաս) – Ռուս Տամ Բազի կամ Ռուս Տան Բազեն՝ ռազմական պար… Ծիսական ռազմական պարերը տիեզերաստեղծման պարեր են: Այն պարերն են, որոնք կատարում են երկնային պատգամներ, դիցական ծիսական արարողակարգեր…

Սկիզբը՝ թիվ 36, 37, 38, 39, 40, 41,  42-ում

Հայկական ծիսական պարերի մեջ առանձնահատուկ տեղ ունի ռազմական պարը, որը հայոց ընկալումներում կապված է երկնային ուժերի, տարերքների եւ այդ ուժերը տնօրինող ռազմի դիցերի, երկնային մարմինների՝ աստղերի, լույսի, արեւի հետ:

Ծիսական ռազմական պարերը տիեզերաստեղծման պարեր են: Այն պարերն են, որոնք կատարում են երկնային պատգամներ, դիցական ծիսական արարողակարգեր:

Ռուսա տան բազեն, «Ռուս Տամ Բազի» պարի ժամանակաշրջանը, տարածաշրջանը եւ էպիկական ու պատմական գաղափարակիրը

Ըստ մեր ուսումնասիրության՝ «Ռուս տամ Բազի» պարի էպիկական դիմագիծը համապատասխանում է Հայկական Արարտա-Ուրարտական կայսրության Վանի Թագավորության ժամանակաշրջանին: Պարը նվիրված է Արդին տաճարի Հայոց Ռուսա գահակալներին եւ կրում է Ռուսա անունը: Ռուսա Ա (մ.թ.ա. 714) Սարդուր Բ-ի որդին եւ հաջորդը։ Ռուսա Բ (մ.թ.ա. 685-645-) Արգիշտի Բ-ի որդին եւ հաջորդը։ Ռուսա գահակալները հզոր նախնիների նման կրել են «Մեծ Արքայ», «Տիեզերաց Արքայ», «Արքայից Արքայ», «Բիայնիլիի Արքայ» տիտղոսները:

Որպեսզի ճիշտ պատկերացում կազմենք պարի ժամանակաշրջանի եւ պարի ծագման մասին, անդրադառնանք «Ռուս տամ Բազի» պարի անվան լեզվական խնդիրներին եւ ներկայացնենք առաջին հերթին «Ռոս-ռուս» բառի ընդունված ստուգաբանությունը հայերենում:

Հրաչյա Աճառյանը «Հայերեն արմատական բառարանում» «ռոս-ռուս» բառի ստուգաբանությունը ներկայացնելիս բերում է «ռոս-ռուս» բառի տարբեր իմաստներն ու նշանակությունները.   Շարունակել կարդալ