Խորագրերի պահոցը. Արվեստ

Արվեստ բաժնում մտեք «Հայկական Երաժշտություն» ենթաբաժինը:

Քոչվորները դեռ շահույթ են ստանում հայաստեղծ արժեքներից – Հայկական բնական եւ պատմական հարստությունները, մշակութային գանձերը, այլ արժեքները, որոնք գտնվում են ներկայիս Թուրքիայի եւ Ադրբեջանի զավթած տարածքներում, ճանաչվում են այդ երկրների «ազգային արժեք»… Ծիծաղելի է, բայց 1000 տարվա կյանք չունեցող թյուրքական տարրը դառնում է 4-5, 7-8 կամ 12 հազարամյա կամ ավելի հին պատմական եւ այլ արժեքների կրող սեփականատեր…

…Անգամ հայկական հեթանոսական եւ քրիստոնեական տաճարներն ու գիտա-կրթա-մշակութային շինություններն են համարվում թուրքական կամ ադրբեջանական

* * *

Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստանների ասպատակությունները թյուրքական տարբեր ցեղախմբերի կողմից դեռ շարունակվում են: Այն ոչ միայն շարունակվում է, այլեւ, այսպես կոչված առաջադեմ աշխարհի կողմից շնորհվում է նստակյաց կյանքի անցած, բայց հոգով միշտ քոչվոր մնացած թյուրքական տարրին…

Հայկական բնական եւ պատմական հարստությունները, մշակութային գանձերը, այլ արժեքները, որոնք գտնվում են ներկայիս Թուրքիայի եւ Ադրբեջանի զավթած տարածքներում, ճանաչվում են այդ երկրների «ազգային արժեք»… Ծիծաղելի է, բայց 1000 տարվա կյանք չունեցող թյուրքական տարրը դառնում է 4-5, 7-8 կամ 12 հազարամյա կամ ավելի հին պատմական եւ այլ արժեքների կրող սեփականատեր: Անգամ հայկական հեթանոսական եւ քրիստոնեական տաճարներն ու կրթա-մշակութային շինություններն են համարվում թուրքական կամ ադրբեջանական: Դրանից հետո չի էլ զարմացնում այն հանգամանքը, որ շարունակվում են գողությունները հայկական խոհանոցից, գիտության ու արվեստի, երգ-երաժշտության, բազմաթիվ արհեստների բնագավառներից:   Շարունակել կարդալ

Փա՜ռք Վահագնի վերածննդին եւ շնորհավո՛ր Հայոց Ամանոր – Հայ արիականները եւ համախմբված հեթանոս ազգայնականները նշել են բնական տարեփոխությունը… Գաղտնածեսեր Արեւմտյան Հայաստանում, Նախիջեւանի սահմանամերձ հատվածում՝ Վայքի մարզում, Արցախում, Ջավախքում եւ Երեւանում…

Հայոց սրբազան տոմարով Արեգ ամսվա Արեգ օրը՝ մարտի 21-ի լուսաբացին, Հայոց Ամանորի տոնին, Հայ Արիական Միաբանության հոգեւոր հանձնախմբի քրմական դասի 6 ներկայացուցիչները 2 խմբի բաժանված ծես են արել Արեւմտյան Հայաստանի Վանա եւ Մշո աշխարհներում՝ Վանա լճի եւ Աստղկաբերդի տարածքներում: Քրմերն այգաբացը դիմավորել են ռազմապարով:

Հետո երկու խմբերն էլ միաժամանակ՝ Երեւանի ժամանակով ժամը 6:00-ին գաղտնածես են արել՝ Հայոց Ռազմի ու Զորության Աստված Վահագնից խնդրելով ուժ ու կամք՝ Հայոց հողահավաքի ու հայահավաքի նպատակն իրագործելու ճանապարհին:

Գաղտածեսը սկսվել է վիշապաքաղ Վահագնի փառաբանումով, որ արվել է հատուկ այս տոնի համար պատրաստված վեցգլխանի վիշապ պատկերող գավից գինըմպումով՝ ի նշան Վահագն Աստծո կողմից Չարի՝ Վիշապի սանձումի, Վիշապի հանդեպ տարած մշտառկա հաղթանակի: Խորհրդանշական այս գավը պատկերում է չարին, որ ի վերջո այնպես է պատժվում, որ գինի է մատուցում Վահագն Աստծուն:   Շարունակել կարդալ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձը Իրանի ժողովրդին՝ Նովրուզի՝ Նոր տարվա՝ արեգակնային տոմարով նոր՝ 1396թ. առթիվ… ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի Ամանորյա շնորհավորանքը՝ հազարամյակների բովով անցած արիադավան-հեթանոս հայությանը եւ արիական ազգերին…

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձը՝ Նովրուզի՝ Նոր տարվա առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին եւ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին բնության զարթոնքի հիասքանչ տոնի՝ Նովրուզի առթիվ: Հանրապետության նախագահը մաղթել է, որ արեգակնային տոմարով նոր՝ 1396թ. Իրանի համար լինի հետագա զարգացման, նորանոր հաջողությունների ու ձեռքբերումների տարի։

ՀՀ նախագահը նշել է, որ անցնող քառորդ դարի ընթացքում հայ-իրանական բարեկամական հարաբերությունները շարունակ վերընտթաց զարգացում են ապրել՝ ընդգրկելով ամենատարբեր ոլորտների լայն ներկապնակ՝ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունից մինչեւ առեւտրատնտեսական սերտ համագործակցություն, մարդկանց միջև կապերից մինչեւ գիտակրթական ու մշակութային փոխգործակցություն: Նախագահ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ այդ հաստատուն հենքի վրա հայ-իրանական միջպետական ամուր կապերը հետագայում եւս կընդլայնվեն եւ կխորանան՝ ի նպաստ երկու ժողովուրդների խաղաղ եւ բարեկեցիկ ապագայի:

Սերժ Սարգսյանը մաղթել է Իրանի նախագահին եւ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին քաջառողջություն, արևշատություն եւ հաջողություններով լի բեղմնավոր գործունեություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ հարատեւ խաղաղություն եւ բարօրություն:

ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի Ամանորյա շնորհավորանքը՝ արիադավան հայությանը եւ արիական ազգերին

Հայ արիականները եւ համախմբված հեթանոս ազգայնականները հերթական անգամ նշել են բնական տարեփոխությունը:   Շարունակել կարդալ

Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի Ամանորյա շնորհավորանքը՝ արիադավան հայությանը եւ արիական բոլոր ազգերին

Հայ արիականները եւ համախմբված հեթանոս ազգայնականները հերթական անգամ նշել են բնական տարեփոխությունը (http://www.hayary.org/wph/?p=5986  Տարվա տանուտերը Աղեղնավորն է, ոչ թե Աքաղաղը – Բնական՝ գարնանային տարեփոխությունը մնում է հայության մի հատվածի տոնը.- Հայ արիները Վահագնականչի հետ` Արեգ ամսվա Արեգ օրը տոնում են Հայոց Ամանորը… Բնության տարրերի պատկերացումներում եւս կան առանձնահատկություններ…Տիեզերական Գարունն արդեն տարիների պտույտ է գործել եւ հետզհետե մտնում է իր բնականոն ընթացքի մեջ: Երբ Արեգակնային Գարնան ազդակներին ձուլվում է նաեւ Երկրային Գարնան շունչը, Տիեզերագեն Արիական Տեսակը առատորեն սնվում է Արարչակարգից բխող լիցքերով, վերականգնում է իր Բնածին եւ Տիեզերահաս որակները, վերադառնում է Տիեզերակարգի հետեւորդ՝ Եռահամակարգ Մարդ Արարածի մարմնա-մտա-հոգեւոր կարգավիճակին…

Արիածին Ազգերը Արեւազարմ են եւ Արեւեպաշտ ու նիրհել էին Տիեզերական Ձմռան արեւասակավ բնությունից: Ըստ բնակարգի, Բ(Ա)րիների  ժամանակավոր տկարությունից օգտվել էին Չարիները, որոնք նույնպես Տիեզերածին Արարածներ են, եւ Երկիր մոլորակը հայտնվել էր Երկնային ու Երկրային Չարիների տիրույթում…

Այդ ժամանակահատվածում՝ շուրջ 6,5 հազար երկրային տարի առաջ, սկսեց թուլանալ Համաարիական Համադաշնությունը մեր երկրում, 4-5 հազար տարի առաջ արդեն մասնատման գնացող Համաարիականությունը տկարացավ գաղափարախոսական ու հավատամքային ասպարեզներում, ինչը դարձավ պատճառ Համաարիական Համադաշնության պառակտման, որից էլ բխեց Արիածին Ազգերի միասնական գաղափարների ու հավատի մասնատումը: Առաջացան առանձին արիակերտ թագավորություններ եւ ազգերը ստեղծեցին իրենց ազգային հավատներն ու գաղափարախոսությունները, մշակույթը, արվեստի ու արհեստի ինքնատիպ արժեքները:   Շարունակել կարդալ

Լուսանցքում գրվում են ամենակարեւոր բաները – Այսօր 10 տարեկան ենք, 443 թողարկում, 443 շաբաթվա ամենժամյա մաքառում – Շնորհակալ եմ նրանց, ովքեր հավատացել են ինձ, ովքեր աջակցել են… Բայց նախ եւ առաջ շնորհակալ եմ իմ հավատարիմ ընթերողներին, ովքեր ինձ ուժ են տվել իմ մաքառումին դիմանալու համար (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

10 տարի առաջ, ճիշտ այս օրերին, լույս տեսավ «Լուսանցք»-ի 1-ին համարը (մարտի 16-23, 2007թ.):

Այն իմն էր, բացառապե՛ս իմը (ինչպես մայրն է մի ուրիշ գուրգուրանքով փայփայում բացառապես իր երեխային), ես էի հայթայթել հիմնադրման ու առաջին թողարկումների համար անհրաժեշտ գումարը: Ես էի ընկերներիս համոզել, որ մենք անելիք չունենք դեմոկրատական դաշտում (նույն դեմոսն է), ազատական դաշտում (արդի աշխարհում հաճախ է խառնվում սանձարձակությանը), եվրա ու ռուսա-մետ դաշտերում եւ մեր խնդիրը պետք է լինի հայ ազգայնականության  գաղափարախոսությունը ներկայացնելը: Գլխավորապե՛ս հայ ազգայնականության: Ոչինչ, որ արդի աշխարհում իմ արած գործը կշփոթեն ազգայնամոլության, նացիզմի ու շովինիզմի հետ: Ոչինչ: Կարեւորը՝ ես գիտեմ, որ ճիշտ բան եմ անում: Համոզեցի ընկերներիս: Գուցե եւ ոչ: Բայց ի՛նձ հավատացին: Հավատալով աջակցեցին:

Ու, եւ՛ ցավոք եւ՛ բարեբախտաբար հետո պիտի սկսվեր մաղը:

«Լուսանցք»-ը տպագրվեց: Սկզբում թերթս չէի ստորագրում: Դե, «Հայատանի Հանրապետություն» օրաթերթում աշխատում էի (եւ եմ), եւ ազգանունս մեկ այլ տեղ հայտնվելը այն ժամանակ համարեցի մասնագիտական էթիկայի խախտում: Ստորագրությունը վստահեցի մեկ ուրիշի: Եվ… եղավ կյանքը. օտարները չեն դավաճանում, դավաճանում են ընկերները: Ու իմ կյանքի այն շրջանում, երբ քարշ էի գալիս դիահերձարանում, հիվանդանոցներում եւ գերեզմանոցներում, պարզվեց նաեւ, որ վճարված չեն հարկերը, տպագրական ծախսերը, եւ «Լուսանցք»-ը փակվելու վտանգի առաջ է հայտնվել: Ինձ գումար վստահող ընկերներիս պետք է պատասխան տայի, բայցեւ՝ պատասխան էի սպասում նրանից, ում վստահել էի այդ գումարները՝ թերթս տպագրելու եւ, իբր, ստորագրելու համար: Մինչ սպասում էի վստահորդիս պատասխանին, հայտնվեցի ոստիկանությունում այն մեղադրանքով, որ ծեծել եմ վստահորդիս: Մինչ ոստիկանությունում կփորձեի հակառակն ապացուցել, սկսվեցին սադրանքները «վստահորդիս» ու քննիչի կողմից (հետագայում երբ անմեղությունս ապացուցվեց, քննիչին զրկեցին պաշտոնի ու աշխատավարձի բարձրացումից: Ես էլ անձամբ նրան խոստացա, որ իր ամբողջ կյանքում կմա իմ ուշադրության կենտրոնում): Ինչեւէ, հիվանդանոցներից, գերեզմանոցներից ու քննչականներից հետո վազում էի հարկային՝ խնդրելով ինձ հավատալ եւ ժամանակ տալ՝ ոչ իմ մեղքով կուտակված հարկային պարտավորությունները մարելու համար: Հավատացին: Իրենք՝ ժամանակ տվեցին, ես՝ հարկերս մարեցի: Ժամանակն էր «բացահայտվելու» եւ թերթը ստորագրելու:   Շարունակել կարդալ

Փա՜ռք Վահագնի վերածննդին եւ շնորհավո՛ր Հայոց Ամանոր –  Հայ արիները նշել են բնական տարեփոխությունը…

Հայոց սրբազան տոմարով Արեգ ամսվա Արեգ օրը՝ մարտի 21-ի լուսաբացին, Հայոց Ամանորի տոնին, Հայ Արիական Միաբանության հոգեւոր հանձնախմբի քրմական դասի 6 ներկայացուցիչները 2 խմբի բաժանված ծես են արել Արեւմտյան Հայաստանի Վանա եւ Մշո աշխարհներում՝ Վանա լճի եւ Աստղկաբերդի տարածքներում: Քրմերն այգաբացը դիմավորել են ռազմապարով:

Հետո երկու խմբերն էլ միաժամանակ՝ Երեւանի ժամանակով ժամը 6:00-ին գաղտնածես են արել՝ Հայոց Ռազմի ու Զորության Աստված Վահագնից խնդրելով ուժ ու կամք՝ Հայոց հողահավաքի ու հայահավաքի նպատակն իրագործելու ճանապարհին:

Գաղտածեսը սկսվել է վիշապաքաղ Վահագնի փառաբանումով, որ արվել է հատուկ այս տոնի համար պատրաստված վեցգլխանի վիշապ պատկերող գավից գինըմպումով՝ ի նշան Վահագն Աստծո կողմից Չարի՝ Վիշապի սանձումի, Վիշապի հանդեպ տարած մշտառկա հաղթանակի: Խորհրդանշական այս գավը պատկերում է չարին, որ ի վերջո այնպես է պատժվում, որ գինի է մատուցում Վահագն Աստծուն:

Նույն ժամին՝ ժամը 6:00-ին Հայոց ամանորը հայ արիների եւ հեթանոս ազգայնականների մի խումբ տոնը նշեց Նախիջեւանին սահմանակից հատվածում՝ Վայոց ձորի տարածքում, մի խումբ էլ՝ Հայոց Ջավախքում՝ խորհրդանշական 21 կրակներ վառելով եւ ազգի համար զորություն ու արեւշատություն խնդրելով: Փառաբանվեցին Տիեզերքի Արարիչը, Հայ Աստվածները եւ, հատկապես, օրվա խորհրդի տերը՝ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնը:

Ջավախքում տոնի մեկնարկը տվեց Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը երգով՝ յուրօրինակ մի ձոնով առ Վահագն աստված: Հետո արիներն ու ազգայնականները խորհրդանշական թրամարտի բռնվեցին՝ ի ցույց Հայ Աստվածնեի, որ հայի թուրը դեռ պատյանում չէ եւ դեռ ի զորու է շարունակելու կռիվն այնքան, ինչքան պետք է մեր Մեծ երազանքին հասնելու համար: Այդ նպատակով վառված գլխավոր՝ մեծ կրակը վեր բարձրացվեց աշտանակի վրա

Բնական տարեփոխությունը իր հետ կբերի նոր տիեզերախորհուրդ ազդակներ (http://www.hayary.org/wph/?p=5986Տարվա տանուտերը Աղեղնավորն է, ոչ թե Աքաղաղը – Բնական՝ գարնանային տարեփոխությունը մնում է հայության մի հատվածի տոնը.- Հայ արիները Վահագնականչի հետ` Արեգ ամսվա Արեգ օրը տոնում են Հայոց Ամանորը… Բնության տարրերի պատկերացումներում եւս կան առանձնահատկություններ…)   Շարունակել կարդալ

«Լուսանցք»-ը 10 տարեկան է – Լուսանցքում գրվում են ամենակարեւոր բաները

10 տարի առաջ, ճիշտ այս օրերին, լույս տեսավ «Լուսանցք»-ի 1-ին համարը (մարտի 16-23, 2007թ.):

Այն իմն էր, բացառապե՛ս իմը (ինչպես մայրն է մի ուրիշ գուրգուրանքով փայփայում բացառապես իր երեխային), ես էի հայթայթել հիմնադրման ու առաջին թողարկումների համար անհրաժեշտ գումարը: Ես էի ընկերներիս համոզել, որ մենք անելիք չունենք դեմոկրատական դաշտում (նույն դեմոսն է), ազատական դաշտում (արդի աշխարհում հաճախ է խառնվում սանձարձակությանը), եվրա ու ռուսա-մետ դաշտերում եւ մեր խնդիրը պետք է լինի հայ ազգայնականության  գաղափարախոսությունը ներկայացնելը: Գլխավորապե՛ս հայ ազգայնականության: Ոչինչ, որ արդի աշխարհում իմ արած գործը կշփոթեն ազգայնամոլության, նացիզմի ու շովինիզմի հետ: Ոչինչ: Կարեւորը՝ ես գիտեմ, որ ճիշտ բան եմ անում: Համոզեցի ընկերներիս: Գուցե եւ ոչ: Բայց ի՛նձ հավատացին: Հավատալով աջակցեցին:

Ու, եւ՛ ցավոք եւ՛ բարեբախտաբար հետո պիտի սկսվեր մաղը:   Շարունակել կարդալ

Հայ-Արիական.- տեսանյութեր եւ գրավոր նյութեր…

http://www.hayary.org/wph/?p=6020Մեր հաղթանակած եւ հաղթանակների պատրաստ բանակը 25 տարեկան էՀայոց Ազգային Բանակ ռազմական կազմավորումը՝ ՀԱԲ-ը, կանգնած է հայկական բանակաշինության հիմքում,- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ, ՀԱԲ-ի հազարապետ

http://www.hayary.org/wph/?p=6089Աշխարհը (Տիեզերքը) Արարողի՝ Արարչի անունը ՀԱՅ է, ՛՛հայ՛՛ բառը կա բոլոր ազգերի բառապաշարում եւ կոչվում է «ՀԱՅ-Ա, որ ՀԱՅ ես» (Ձոն Արարչին)…- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=3356 – Տեսանյութ.- Պարզաբանում են հայ արիները.- Ներկայացնում է ՀԱՄ առաջնորդ Արմեն ԱվետիսյանըԹուրքիան պետք է վերադարձնի հայկական բոլոր բռնազավթված հողերը՝ Հայ Աստվածների կամոք եւ զորությամբՀայի Հավատը Արարչական է եւ Հայի Առաքելությունը եւս Տեսաժապավենը նկարահանել է թրքուհի երիտասարդ կինոռեժիսորը Երեւանում ու Գառնիում եւ այն ներկայացվել է Թուրքիայում՝ երիտասարդ կինոռեժիսորների փառատոնում: ՀԱՄ պայմանը՝ ներկայացնել տեսաժապավենն առանց աղճատման՝ պահպանվել է

http://www.hayary.org/wph/?p=5262Տեսանյութեր համացանցից

https://www.youtube.com/user/MrHayaryanՀԱՄ պաշտոնական ալիք / Hayary TV

http://www.hayary.org/wph/?p=2683Հայոց պատմություն եւ գաղափարներ

http://www.hayary.org/wph/?p=2681Հայոց հայ-արիական հավատ

http://www.hayary.org/wph/?p=2682Հայոց (Հայ-Արիական) տոներ եւ ծեսեր

https://www.facebook.com/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/?ref=ts&fref=tsՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան

https://www.facebook.com/armenuhi.melqonyanՀԱՄ առաջնորդի մամուլի խոսնակ Արմենուհի Մելքոնյան

Հայի ընտրության իրավունքը տիեզերափուլի արդյունք է եւ առաքելության հետեւանք – Ոչ միայն Թուրքիայում, ամենուր մե՛նք պիտի լինենք տերը մեր խոսքի… Պոլսի Պատրիարաքական ընտրությունների խնդիրը… Թուրքիայում հայկական եկեղեցիները վտանգի տակ են… Հիմա էլ սրա՞նք – Վրաստանի պատրիարք Իլյա 2-րդը Հայաստանում վրացական եկեղեցիներ է փնտրում…

«Կրոնները գնում են մահացման, սա հստակ է, եւ այս մասին արդեն բարձրաձայնել են Դալայ Լաման եւ Հռոմի Պապը: Բայց այսօր պիտի հայանպաստ պահել մեր հոգեւոր հարստությունն ու կառույցները, քանզի հայը եղել ու մնում է հոգու մարդ, եւ որպես տիեզերագեն էակ, դառնալու է իր ազգային հավատին:

Եվ ուրեմն այսօր պահպանենք այն, ինչը վաղը ազգային հավատի ամրացմանն է նպաստելու»…

Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Խոսքս այս մեջբերմամբ սկսեցի, որպեսզի հասկանալի լինի այն հետաքրքրությունը, որը կարող է ունենալ իմ նման հայ հեթանոսը՝ քրիստոնեական կրոնի ներքին կյանքի, անցուդարձի վերաբերյալ:

Այսօր կրկին մի վտանգ կա, որը պարուրել է հայ քրիստոնեությանը, բայց կարող է համահայկական նշանակություն ձեռք բերել… Վերջապես կայանալու են Պոլսի Պատրիարաքական ընտրությունները, որին անընդհատ խոչընդոտում էր թուրքական իշխանությունը: Մայիսի 28-ին, ըստ «Հայ Ձայն»-ի տեղեկության, կկայանան այդ ընտրությունները: Իսկ փետրվարի 17-ին տեղի է ունեցել Պատրիարաքական նոր տեղապահի ընտրություն եւ կազմվել է հատուկ մարմին, որն էլ կազմակերպելու է Պատրիաարքի ընտրությունը:

Նշենք, այս որոշումները կայացվել են Պոլսի Պատրիարքարանում տեղի ունեցած ազգային- եկեղեցական դռնփակ նիստի ժամանակ: Մայիսի 28-ին կայանալիք ընտրությունների արդյունքով իր դարավոր գահին կբազմի Պոլսի 85-րդ պատրիարքը:   Շարունակել կարդալ

Ուժ՝ մասիսաերդումը չդրժելու – Հայ արիականները նշեցին Հայր Արայի Հրաշագործության տոնը… Բնական վերազարթոնքի հովանավորը Աստվածահայրն է, որ հետեւում է բնակարգին եւ հայ արիներին պարգեւում Նոր Կյանք՝ Գարնան Վերազարթոնք…

Ըստ Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոնի, ամեն տարի հայ արիադավան հայերը Արարչի տոնից՝ Տրնդեզից հետո եւ հայարիական ամանորից՝ մարտի 21-ից առաջ նշում են Հայ տեսակի Գերագույն Աստծո՝ Հայր Արայի տոնը:

Մարտի 1-ին՝ Հայոց Սրբազան տոմարով Հրոտից ամսվա Մանի օրը՝ մարտի 1-ին, առավոտ ծեգին, Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհրդի եւ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչները հայ արիականների առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ Արարատյան դաշտի սահմանամերձ մի հատվածում՝ Մեծ եւ Փոքր Մասիսների հայացքի ներքո կատարեցին ծիսական արարողություն:

Քուրմ Արմոգը ծեսը սկսեց ձոնով՝ ի փառաբանումն Հայր Արայի, Ով Արարչի զավակն է, Հայ աստվածային համակարգի Գերագույն Աստվածը, Ով Արարչածին Հայ Տեսակի Աստվածահայրն է եւ Հայ Գենի (Ծինի) մարմնացումը: Երկրում մարտի սկիզբը նախանշում է գարնան այցը, ինչը ձմեռային քնից արթնացում է՝ վերազարթոնք:   Շարունակել կարդալ

Ավելի կարեւոր թեմաներ, քան ընտրությունները.- Կոխ. ուժեղագույների վեհանձն մենամարտը (2-րդ մաս) – Մարզաձեւ, որ 340 հնարք ունի… Մարզաձեւը զարգացնելու համար նախ անհրաժեշտ է պետական չափորոշիչներ մշակել (մարզական կարգեր շնորհել), մրցումների կանոնները հրատարակել…

Սկիզբը՝ թիվ 7-ում

http://www.hayary.org/wph/?p=6095  – Ընտրություններին ընդառաջ՝ մտածենք ավելի կարեւոր բաների մասին.- Կոխ. ուժեղագույների վեհանձն մենամարտը (1-ին մաս) – Որ ճիշտ մարտարվեստ ընտրենք – Հայաստանում պետք է զարկ տանք ազգային մարտարվեստի զարգացմանը…

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, պետությունը որոշել է զարկ տալ մեր ավանդական ըմբշամարտի՝ ազգային կոխի զարգացմանը: Հայ ժողովրդի պատմությանը նվիրված շատ ուսումնասիրություններում տվյալներ կան ռազմաֆիզիկական վարժությունների ու ավանդական խաղերի մասին: Այդ վկայությունների մեծ մասը վերաբերում է մենամարտի տեսակներին՝ մասնավորապես ըմբշամարտին, որը դեռ հնագույն ժամանակներից ֆիզիկական պատրաստության եւ ազգային սովորույթների անբաժանելի մասն է կազմել: Կոխը ըմբշամարտի տեսակ է: Հայաստանում այն հայտնի էր տարբեր անուններով՝ գոտեկռիվ, գոտեմարտ, մերկակռիվ, չոքակռիվ, կուշտի, Լոռվա կոխ, Շիրակի կոխ, Նախիջեւանի գուռաշ, Ղարաբաղի փշակոխ, Ջավախքի գիլաշ եւ այլն (տարածված են մոտ 73 նմանատիպ անվանումներ):

Հայկական ազգային կոխ ըմբշամարտը տարածված է եղել Լոռու, Շիրակի, Սյունիքի, Կոտայքի, Ստեփանավանի, Հրազդանի, Շամշադինի, Իջեւանի, Դիլիջանի, Ապարանի, Սիսիանի, Մարտունու, Նախիջեւանի շրջաններում, Ջավախքում, պատմական Հայաստանի տարածքներում՝ Վան, Կարս, Էրզրում, Ալաշկերտ:   Շարունակել կարդալ

Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»… ՀՀ նախագահը ներկա էր «Հայկյան» մրցանակաբաշխությանը… Քաղաքականացված «Օսկար»-ի կանխատեսումները եւ անակնկալները, հետօսկարյան զարգացումները… Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնը փակվեց… Թուրքիայում հայկական եկեղեցին գրադարանի է վերածվելու… Հիմա էլ վրացիներն են հայկական եկեղեցիներ զավթում…

Սերժ Սարգսյանը ներկա էր «Հայկյան-2016» մրցանակաբաշխությանը

ՀՀ նախագահ. Մենք պետք է կարողանանք այս լավ օրինակները դարձնել ուրիշների համար ձգտման առարկա, ձգտման ցուցանիշ

Նախագահ Սերժ Սարգսյանն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել «Հայկյան» մրցանակաբաշխությանը, որը նպատակ ունի բացահայտել ու գնահատել այն անհատներին, կառույցներին, որոնք տարվա ընթացքում նշանակալի մասնակցություն են ունեցել երիտասարդության ոլորտում։ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի արդեն ավանդական դարձած «Հայկյան» մրցանակաբաշխությունն այս անգամ նվիրվել է ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-ամյակին։

«Հայկյան-2016» մրցանակներ են շնորհվել մի շարք անվանակարգերում՝ «Լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին», «Ուսանողական ինքնակառավարման մարմնի լավագույն նախագահ», «Լավագույն մարզային ուսանողական ինքնակառավարման մարմին», «Լավագույն երիտասարդական հասարակական կազմակերպություն Երեւան քաղաքում», «Լավագույն երիտասարդական հասարակական կազմակերպություն մարզում», «Ինքնատիպ երիտասարդական նախագիծ», «Լավագույն երիտասարդական միջազգային ծրագիր», «Լավագույն երիտասարդական հաղորդում», «Ռազմահայրենասիրական լավագույն նախագիծ» եւ «Լավագույն երիտասարդական գիտական նվաճում»:

Ավանդական անվանակարգերից բացի, սահմանվել են նաեւ հատուկ մրցանակներ, որոնք մրցանակակիրներին հանձնել է նախագահը: Հատուկ մրցանակներ են շնորհվել Կոնստանտին Ենկոյանին՝ «Նոբելյան օրեր՝ Երեւանում» գիտական միջոցառումը նախաձեռնելու համար, Տիգրան Քոչարյանին՝ 2016թ. «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի աշխարհի առաջնությունը Հայաստանում կազմակերպելու եւ ինտելեկտուալ շարժումը զարգացնելու համար, «ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միացյալ ծրագիր» կազմակերպությանը՝ «Երիտասարդության ոլորտին առավելագույնս աջակցած միջազգային կազմակերպություն» անվանակարգում, Արթուր Ալեքսանյանին՝ սպորտի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման եւ նվիրումի համար, Հենրիխ Մխիթարյանին՝ հայկական ֆուտբոլի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի եւ հայկական սպորտի հանրահռչակման համար:

«Հայկյան-2016» հատուկ մրցանակ է շնորհվել նաեւ 2016թ. ՀՀ «Մարտական խաչ» 1-ին եւ 2-րդ աստիճանի շքանշաններով պարգևատրված 47 զինծառայողների։

«Հայկյան» մրցանակակիրները խորհրդանշական արձանիկից բացի, ստացել են «ԱրմԹաբ» հայկական պլանշետներ։

Մրցանակաբաշխության ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է բոլոր մրցանակակիրներին, կարեւորել ավանդական դարձած այս նախաձեռնությունը եւ մաղթել հետագա հաջողություններ:   Շարունակել կարդալ

Ընտրություններին ընդառաջ՝ մտածենք ավելի կարեւոր բաների մասին.- Կոխ. ուժեղագույների վեհանձն մենամարտը (1-ին մաս) – Որ ճիշտ մարտարվեստ ընտրենք – Հայաստանում պետք է զարկ տանք ազգային մարտարվեստի զարգացմանը…

Աշխարհն այսօր մեծ ուշադրություն է դարձնում մարտարվեստներին: Մեր երկրում էլ մարտարվեստների տարբեր դպրոցներ, խմբակներ են գործում: Որոշ ձեւեր նաեւ հաջողությամբ զարգանում են: Այս տեմպարշավում, սակայն, բացակայում է մեր ավանդական՝ ազգային կոխը: Այս մեծ սխալը որոշել է ուղղել սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը: Նա լրջորեն մտադիր է զարգացնել հայկական ազգային կոխ ըմբշամարտը: Մշակել եւ կառավարությանն է ներկայացրելհամապատասխան հայեցակարգ, որը նախորդ տարվա նոյեմբերին արժանացել է գործադիր իշխանության հավանությանը: Իսկ միջոցառումների հստակ ծրագիրը վեցամսյա ժամկետում կներկայացվի:

Որ ճիշտ մարտարվեստ ընտրենք

Թե արեւելյան որ մարտարվեստն իրականում ինչ ծագում ունի, մեր այս նյութի քննարկման առարկան չէ (մասնագետները ճիշտ կանեն՝ զբաղվեն այս հարցով՝ թեկուզ հանուն իրենց գործի զարգացման): Խնդիրն այն է, որ մարտարվեստը բացառապես լավ կռիվ անելու սպորտաձեւ չէ: Հայերենը խոսուն է բացատրում՝ մարտական արվեստ: Երբ ուսումնասիրում ես չինական կամ ճապոնական դպրոցների փորձը, տեսնում ես, որ այստեղ սովորեցնում են «ոչ թե կռվել, այլ՝ մարտնչել», «մկաններին ուժ տալուց առաջ ուժ տալ կամքին», սովորեցնում են մարդու ֆիզիկական կառուցվածքը, փիլիսոփայություն, կրոն, հոգեբանություն: Ասվում է նաեւ, որ չի կարելի երեխային միանգամից մարզել, դա պետք է անել մարմինը առնվազն 1-5 ամիս պատրաստելուց հետո՝ պայմանավորված ֆիզիկական տվյալներով: Զուգահեռ՝ պետք է հասկանալ նաեւ երեխայի ներքինը՝ հասկանալու համար, թե արդյոք նա կարող է կրել տվյալ մարտարվեստի փիլիսոփայությունը, քանզի մարտարվեստը նախ՝ հոգեկերտվածք ու մարմնակազմություն է կրում եւ ապա՝ տեղափոխում այն մարզիկի մեջ: Անհամապատասխանության դեպքում խեղվում է եւ՛ հոգեկերտվածքը եւ՛ մարմնակազմությունը:   Շարունակել կարդալ

Աշխարհը (Տիեզերքը) Արարողի՝ Արարչի անունը ՀԱՅ էր, ՛՛հայ՛՛ բառը կա բոլոր ազգերի բառապաշարում եւ կոչվում է…

http://hayreniq.am/am-n-1249.html - ՑՆՑՈՂ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշխարհի Արարչի անունը ՀԱՅ էր,.. / http://www.magaghat.am/2017/03/%D6%81%D5%B6%D6%81%D5%B8%D5%B2-%D5%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D5%B6%D5%B5%D5%B8%D6%82%D5%A9-%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%B0%D5%AB-%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%B9%D5%AB-%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B6/#comment-10508  / https://www.youtube.com/watch?v=uCqepllE_OU 

ՀԱՅ-Ա, որ ՀԱՅ ես…

Արարման խորիմաստ մի խորհուրդ
Տիեզերածնության Երկունքից
Դրոշմվեց Տիեզերքի Ակունքին. –

Արարիչն արարեց Աստվածներ…
…………………………………………………………

Խորիմաստ խորհուրդն արարչական
Կերտեց նախահիմքն աստվածային`
Որից ՀԱՅ կոչվեց Ծագումն Առաջին. –

Հավերժող Առաքելություն Յուրաբնույթ (ՀԱՅ)…
…………………………………………………………

Աստվածային համակարգը Հայկական
Դարձավ յուրայինն Արարչի,
Եվ Մեծ Աստվածն էր` Հայր Արա-ն (Ար-Ա). –

Արարող (Ար) Արմատը (Ա) Երկնային (Արա)…
…………………………………………………………

Եվ արդ` թույլ տուր ինձ Արարիչ,
Ես էլ կոչեմ Քեզ` ՀԱՅԱ. –
Ակունքը` Հավերժող Առաքելության Յուրաբնույթ (ՀԱՅ-Ա),

Զի Ակունքն ես Դու ամենայն եւ Արմատն ես ամենայնի…

Արմեն Ավետիսյան
Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=2681 – Հայոց հայ-արիական հավատ…
http://www.hayary.org/wph/?p=2682 – Հայոց (Հայ-Արիական) տոներ եւ ծեսեր…
http://www.hayary.org/wph/?p=2683 – Հայոց պատմություն եւ գաղափարներ, քաղաքականություն…
https://www.youtube.com/user/MrHayaryan – Hayary TV

Հայ արիները նշել են Հայր Արայի Հրաշագործության տոնը

Ամեն տարի հայ արիադավան հայերը Արարչի տոնից՝ Տրնդեզից հետո եւ հայարիական ամանորից՝ մարտի 21-ից առաջ նշում են Հայ տեսակի Գերագույն Աստծո՝ Հայր Արայի տոնը:

Այսօր՝ Հայոց Սրբազան տոմարով Հրոտից ամսվա Մանի օրը՝ մարտի 1-ին, առավոտ ծեգին, Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհրդի եւ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչները հայ արիականների առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ Արարատյան դաշտի սահմանամերձ մի հատվածում՝ Մեծ եւ Փոքր Մասիսների հայացքի ներքո կատարեցին ծիսական արարողություն:

Քուրմ Արմոգը ծեսը սկսեց ձոնով՝ ի փառաբանումն Հայր Արայի, Ով Արարչի զավակն է, Հայ աստվածային համակարգի Գերագույն Աստվածը, Ով Արարչածին Հայ Տեսակի Աստվածահայրն է եւ Հայ Գենի մարմնացումը… Երկրում մարտի սկիզբը նախանշում է գարնան այցը, ինչը ձմեռային քնից արթնացում է՝ վերազարթոնք: Բնական վերազարթոնքի հովանավորը Հայր Արան էոր հետեւում է բնակարգին եւ հայ արիներին պարգեւում Նոր ԿյանքԴրա համար այս տոնը կոչվում է նաեւ Աստվածահայր Արայի Հրաշագործության Տոն: Հայր Արան ապահովում է Գարնան մուտքը, ինչն էլ Բնության մեջ հարաբերական կյանքն է նախանշում՝ կյանք-մահ-կյանք հավերժապտույտ շղթայի մեջ:   Շարունակել կարդալ