Բուն Հայկյան Օրացույց

օրացույց

Օրացույցը վաճառվում է Երևանի գրախանութներում ( «Նոյյան Տապան», «Անի», «Բուկինիստական», «Լուսաբաց»): Մեծ քանակով կարող եք պատվիրել «Հանուն Հայրենիքի» հ/կ-ում: 

Քաշել ամբողջ օրացույցը

Շարունակել կարդալ

Բռնարարքի դատապարտում

Հայտարարություն

Հայ Արիական Միաբանությունը խստորեն դատապարտում է «Իսկական իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանի նկատմամբ իրականացված հերթական ահաբեկչական գործողությունը:
Մենք վստահ ենք, որ սա եւս մեկ սադրանք է՝ կապված համառ լրագրողի մասնագիտական գործունեության հետ:
Հայաստանում քաղաքական կամ պատվիրված սպանություններն ու ահաբեկումները ձեռք են բերել «հերթականը» լինելու ներհայեցողություն, քանզի օրինաչափ դարձած անպատժելիությունը, որպես համակարգային կեղտաջուր, արդեն թափվում է իշխանական բերաններից, քթերից ու ականջներից, նաեւ այլ մասերից… կեղտաջրի բուն իմաստին համապատասխան կերպով:
Վստահ ենք՝ չի հայտնաբերվելու Հովհաննես Գալաջյանի դեմ մահափորձ կատարած այս հանցախումբը նույնպես:
ՀՀ նախագահական ընտրությունների շեմին նման ահաբեկման չբացահայտումը պիտի դիտարկել որպես հերթական պետական ահաբեկչություն՝ ազատ խոսքի, ազատ մարդու, ազատ ազգի եւ ազատ հայրենիքի նկատմամբ:

 

Հայ Արիական Միաբանության
Գերագույն Խորհուրդ
17.09.2007թ.

Շարունակել կարդալ

Պահանջվում է սոցքարտ

Պահանջվում է սոցքարտ

Հրահանգով, այլ ոչ թե օրենքով


Մարդու համարակալման վտանգավորությունը ազգային եւ պետական անվտանգության տեսանկյունից

Այս խնդրին կանդրադառնամ ազգային եւ պետական անվտանգության տեսանկյունից: Այսօր ՀՀ-ում առհասարակ բոլոր առումներով բացակայում է պետական եւ ազգային անվտանգության հայեցակարգը, որի հետեւանքով Հայաստանն ու հայությունը զրկված են ինքնապաշտպանական անհրաժեշտ զորեղ համակարգից: ՀՀ սոցապնախարարը հրապարակային ելույթներում վստահեցնում էր, թե սոցիալական ապահովության քարտը վտանգ չի ներկայացնում, քանի որ մարդու համարակալում չէ, այլ սոցիալական ոլորտի բարեկարգում: Սակայն, հետո պարզվեց, որ ինչ-որ նա ասել է, ս ուտ է ու ազգին խաբելու միտում է հետապնդել: Նպատա՞կը: Վստահաբար ենք ասում՝ միմիայն փող աշխատելը: Ավելի ճիշտ՝ լափելը, քանզի վաճառքի հանվեց ազգը: Նրան «հավատացին» թե՛ դաշնակցական կուսակիցները, թե՛ նախարարներն ու պատգամավորները, եւ ՀՀ քաղաքացիների անհատական տվյալները դարձավ համաշխարհային գաղտնի կառավարության սեփականությունը: Ազգից խոսացողները «30 արծաթով» վաճառեցին ազգը……

Շարունակել կարդալ

Հեթանոսական տոներ

ԳԱՐՈՒՆ
Գարունը վերածնունդը հաստատող տարվա եղանակն է, երբ բնությունը հրաժեշտ է տալիս իր նիրհին, և ձմեռվա ձյունը հալվում է. ջուրն ու արևի ջերմությունը  հողը պատում են սիրո և բեղմնավորման տենչով ու իր գիրկն առած սերմերից վեր են բարձրացնում ծիլերը: Գարունը տիեզերական պարբերության արտահայտումն է, բնության ինքնանորոգվելու, թարմանալու, անընդհատականության արտահայտումը:
Հայն իր բազմաթիվ տոները նշել է գարնանը և  աստվածների փառաբանումները զուգորդել գարնանային հողագործական աշխատանքներով: Այդ տոներից ամենակարևորը Վահագնի ծնունդն է, որը հնում  եղել է նաև Ամանոր: Գարնանն է նշվել նաև Անահիտին նվիրված  Մայրության տոնը և  Զատիկը:
ԱՐԵԳ
Արեգը Հայկյան անշարժ տոմարի 8-րդ ամիսն է և տևել է մարտի 9-ից մինչև ապրիլի 7-ը: Ըստ Անանիա Շիրակացու, Հովհաննես Իմաստասերի և Գրիգոր Տաթևացու՝ Արեգը Հայկ Նահապետի դուստրն է: Ըստ Վանական Վարդապետի, Ղևոնդ Ալիշանի, Հրաչյա Աճառյանի՝ Արեգ բառը ծագել է Արեգակից, քանի որ Արևի զորությունն այդ ամսին սկսում է ակնհայտորեն զգացվել, և բնությունը զարթնում է:
Արեգ է կոչվել յուրաքանչյուր ամսվա առաջին օրը: Որոշ տոմարագետների դա հիմք է տալիս   տարեգլուխը համարելու Արեգ ամսվա առաջին օրը, որը  համապատասխանում է մարտի 21-ին: Հին Հայաստանում ամենատարածվածը եղել է Արեգակի պաշտամունքը: Արևապաշտներն իրենց համարել են արևորդիներ, իսկ իրենց առաջնորդներին՝ Հազրպետներ: Նրանք աղոթելիս դեմքերն ուղղել են դեպի արևն ու ձեռքներին պահել սրբազան համարվող՝  բարդու կամ շուշանի ոստեր: Արեգակին նվիրված արձաններն են կառուցվել Արմավիրի մեհյանում Վաղարշակ թագավորի կողմից:
Ավանդույթ կա, որ Արեգը՝ որպես Արևի պատգամախոս, բնակվում է Միհր-Արևին նվիրված Գառնի տաճարում:
Մարտը հին Հռոմեական օրացույցի առաջին ամիսն էր: Ամսանունը  ծագել է պատերազմի աստված Մարս-ի անունից: Հայերեն մարտը նույնպես նշանակում է պատերազմ:
ՎԱՀԱԳՆ
Վահագնը Հայոց դիցարանի երրորդ աստվածությունն է. կազմված է Վահ-«աստված» և ագն-«հուր» բառերից և նշանակում է կրակի աստված: Վահագնը հանդես է գալիս Վիշապաքաղ մակդիրով, քանի որ հաղթել է դրանց և հայոց ռազմի, զորության աստվածն է՝ Արամազդի որդին: Հայտնի է Տրդատ 1-ին արքայի հրովարտակը՝ հայ ռազմիկներին. «Քաջութիւն հասցե ձեզ ի քաջեն Վահանգնե. ամենայն Հայոց աշխարհիս»:
Վահագնին նվիրված գլխավոր մեհյանը գտնվում էր Տարոնի Աշտիշատ ավանում,  Քարքե լեռան լանջում, Ոսկեմայր Անահիտի և Աստղիկ դիցուհու մեհյանների կողքին: Մեհյաններ են եղել նաև Վարագա լեռան մոտ, Ահևական գյուղում, Բարձր Հայքի  Դերջան գավառում և այլն: Վահագնին նվիրված տաճարներում ծառայել են Վահունիք տոհմի քրմերը: Հայկյան տոմարի յուրաքանչյուր ամսվա 27-րդ օրը կոչվում է Վահագնի անունով:
Պատմահայր Խորենացին մեզ ժառանգություն է թողել Վահագնի ծննդյան մասին մի հրաշագեղ բանաստեղծություն:
Երկներ երկին, երկներ երկիր,
Երկներ և ծովն ծիրանի,
Երկն ի ծովուն ուներ
Եւ զկարմրիկն եղեգնիկ:
Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,
Ընդ եղեգան փող բոց ելանէր.
Եւ ի բոցոյն վազէր
Խարտեաշ պատանեկիկ:
Նա հուր հեր ուներ,
Ապա թե բոց ուներ մորուս
Եւ աչկունքն էին արեգակունք:
Վահագնի ծնունդը նշվում է մարտի 21-ին՝ գարնանային գիշերահավասարին: 2006 թվականը համապատասխանում է Վահագնի ծննդի 9890 թվականին:
Շարունակել կարդալ

Աֆրիկյան ժանտախտն էլ դեռ վերջը չէ

Տրամադրել է «Լուսանցք»-ը:

Աֆրիկյան ժանտախտն էլ դեռ վերջը չէ

Մի օր բոլորս կհասկանանք, թե ինչու եւ ինչպես է մարդկության մի հսկայական հատված (էլ չենք ասում կենդանական աշխարհը) վերածվել «փորձարկվող ճագարների» եւ ում համար է դա արվում……

Բայց այս մասին մի ուրիշ, ավելի հարմար առիթով:

Երբ համաշխարհային մամլիչ համապարփակեցնող մեքենան տենդագին փորձում է գենետիկ, նույնիսկ էթնիկ ոչնչացման զենք ստեղծել, ապա այսօր առնվազն սարսափելի չեն երեւում կենդանական ծագում ունեցող վիրուսները՝ սիբիրյան խոցի, դաբաղի, թռչնագրիպի կամ աֆրիկյան ժանտախտի «տեսքով»…

Զարմանալի չեն նաեւ ՁԻԱՀ -ի կամ նման այլ անբուժելի հիվանդությունների փորձարկման «սպրդումից» առաջացած հետեւանքները՝ արդեն մարդկության հանդեպ:

Գենաբնախեղումները լավ բանի չեն հանգեցնելու, եւ եթե մարդկությունը չկարողանա ոչնչացնել իր միջի՝ մարդկությանը փորձարկման ենթարկող «արնածուծ տզրուկներին», ապա մենք հետագայում ահագնացնող վիրուսներից առաջացած մուտանդների մի զանգված «կպարգեւենք» տիեզերքին:

Իսկ տիեզերքը ոչնչացնում է հակաբնական ամեն աղբ…

Շարունակել կարդալ

Հայտարարություն

Հաշվի առնելով այն, որ ՀԱՄ կայքն արդեն մեծ ուշադրության է արժանացել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում՝ ու ոչ միայն հայերի շրջանում, ՀԱՄ ղեկավարության որոշմամբ ու նաև նկատի ունենալով մեր կայքէջի հիմնական այցելուների կարծիքները, կրճատում ենք ազգային շահերը լավագույնս պաշտպանող քաղաքական գործիչների, ամենաազգանպաստ քաղաքական կուսակցությունների և ազգայնական գլխավոր տասնյակի ցուցակները:
Կան կազմակերպություններ և անհատներ, որոնք ներկայումս կա’մ միավորման ընթացքում են, կա’մ արդեն լուրջ գործունեություն չեն ծավալում եւ կամ էլ, ըստ մեր այցելուների տեսակետների, ազգային չեն համարվում:
Ուստի, մենք ներկայացնում ենք նոր ցուցակ՝ պաշտպանելով ցուցակում մնացողների հին քվեների քանակները:

 

Շարունակել կարդալ

Հայտարարություն Հայոց Ցեղասպանության ճանաչումների վերաբերյալ

Վերջերս համաշխարհային ԶԼՄ-ները (նաեւ հայաստանյան) առավել հանգամանալից եւ հաճախակի են անդրադառնում Հայոց ցեղասպանությանը: Հետաքրքիր է, որ այս հարցում թուրքական ժխտողականությունը սկսում է բումերանգի պես հարվածել հենց Հայոց ցեղասպանությունը չճանաչողներին: Այս հանգամանքը լրջորեն մտահոգել է թուրք եւ այլազգի ցեղասպանամերժներին:

Հատկապես հետաքրքրության է արժանի Իսրայելի եւ հրեական տարաբնույթ կազմակերպությունների աշխուժացումը, քանզի հիմնականում այս պետությունը եւ ԱՄՆ-ի հրեական լոբբին են խոչնդոտում ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը: Սակայն, այս հարցում կարծես թե «ճաք» է առաջանում: Եթե Իսրայելի իշխանությունները մնում են նույն մերժողական տեսակետին, ապա հրեական որոշ համայնքներ, կազմակերպություններ ու անհատ գործիչներ սկսել են հակադիր կարծիքներ արտահայտել: Դիցուկ՝ օրերս, «Ընդդեմ վարկաբեկման միություն» հրեական ազդեցիկ կազմակերպության տնօրեն Աբրահամ Ֆոքսմանը հայտարարություն է արել, որով հաստատել է Հայող ցեղասպանության իսկությունը: Բայց Իսրայելի եւ Թուրքիայի (հավանաբար նաեւ՝ ԱՄՆ-ի) իշխանություների ճնշման ներքո, մի քանի օր անց փոխել է իր արած հայտարարության երանգը՝ ասելով, որ Հայող ցեղասպանության ճանաչման հարցը բարձրացրել է, որպեսզի՝ «հայերն ու թուրքերը մեկ սեղանի շուրջ նստեն՝ իրենց ընդհանուր պատմության վերաբերյալ ունեցած տարաձայնությունները հաղթահարելու համար…»: Այս հրեական կազմակերպության ղեկավարը «հավատում է», որ «բազմաթիվ ականավոր պատմաբաններ, մարդու իրավունքների ակտիվիստներ եւ համաշխարհային լիդերներ կան, ովքեր պատրաստակամ են իրենց գիտելիքներն ու փորձը նվիրաբերել այս գործին…», օրինակ է բերում նաեւ 50 Նոբելյան մրցանակակիրների կոչը Հայաստանի եւ Թուրքիայի իշխանություններին…


Շարունակել կարդալ

Հայտարարություն

       Օրերս Կեսարիայում Թուրքիայի պատմական ընկերության նախագահ Յուսուֆ Հալաչօղլուի՝ «Քրդերն ունեն թուրքմենական, իսկ քուրդ ալավիները՝ հայկական ծագում, TIKKO-ի եւ PKK-ի պես ահաբեկչական կազմակերպությունների շարքերում, ովքեր ձգտում են մասնատել երկիրը, մեծ թիվ են կազմում քրդացած հայերը» հայտարարությունը մեծ արձագանքի ու հակազդեցության է արժանացել: Բազմաթիվ թուրք մտավորականներ, հասարակական եւ քաղաքական գործիչներ իրենց երկրի վարչապետից պահանջել էին պաշտոնազրկել պատմաբանին:
     Այս հայտարարությունը միանշանակ չի ընկալվել նաեւ աշխարհի պատմագիտական շրջանակներում, այդ թվում եւ՝ Հայաստանի: 
     

Շարունակել կարդալ

Հայտարարություն


       Օգոստոսի 23-ին կայացավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի եւ թրքուհի Զեյնո Բարանի ամուսնական արարողությունը: Հայ Արիական Միաբանությունը համոզված է, որ այս ամուսնությունը քաղաքական նպատակներ է հետապնդելու, որովհետեւ Բարանը պատահական աղջնակ չէ (ավելին, որոշ շրջանակներում նա արդեն համարվում է «հրեական Եսթեր թագուհի»), ում հանկարծ սիրահարվել է հրեական արմատներ ունեցող Բրայզան: Սա դասական թուրք-հրեական «համագործակցություն» է: Հայտնի է, որ Բարանը ԱՄՆ Հադսոնի ինստիտուտում է աշխատում՝ ղեկավարելով այս կառույցի եվրասիական ծրագրերը: Ավելին՝ մասնագիտացած է Կովկասի ու, հատկապես, հենց էներգետիկական քաղաքականության խնդիրներում: Ադրբեջանին էլ վերաբերող նրա վերլուծությունները ամերիկյան մամուլում տպագրվում են, ու դրանց ուղղվածությունն էլ պետք է որ պարզ լինի… Քաղաքական ամուսնության առաջին բողբոջները նշմարվում են. ամուսնությունը հենց ստամբուլյան կղզիներից մեկում՝ յուրօրինակ հրավիրատոմսերով, որտեղ բանկային հաշվեհամար է եղել՝ Թուրքիայում սկիզբ առած «ես ուզում եմ սովորել» շարժմանը աջակցելու կոչով…
       Սրանից հետո սպասել, որ Բրայզան թույլ չի տա կնոջը խառնվել ԵԱՀԿ ձեւաչափի «գործերին», մեղմ ասած, անմտություն է:
       Հայ Արիական Միաբանությունը դիմում է ՀՀ իշխանություններին՝ անվստահություն հայտնելու Մեթյու Բրայզային՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում նրա գործունեության շարունակության մասով: Այս ամերիկյան գործիչն այլեւս չի կարող անկողմնակալ համարվել (առանց այդ էլ թրքամետ էր) ու վստահություն ներշնչել:

 

Շարունակել կարդալ

Պատմական արդարություն

Պատմական արդարություն – 1


Ովքե՞ր
եւ ինչու՞ են դատի տալիս քրիստոնեությանը

 

Լուսանցք»-ը տարբեր առիթներով անդրադարձել է հեթանոսություն-քրիստոնեություն առնչություններին՝ համադրելի ու հակադրելի երեւույթներին: Այժմ էլ կանդրադառնանք քրիստոնեության՝ հանրային կյանքում ու կրթական համակարգում գործունեություն ծավալելու եւ հարակից խնդիրներին, որոնցից զրկված է հայ հեթանոսական համայնքը Հայաստանում:

Բայց, նախեւառաջ, հրապարակենք հետագա ծավալումներով հարուստ մի երեւույթ, որը զանգվածներին հասկանալիորեն հասու չի եղել, բայց իրողություն է այլեւս

Խոսքը քրիստոնեության հանդեպ մեղադրանքի ու հնարավոր դատավարության մասին է:

Շարունակել կարդալ

ՆԱՎԱՍԱՐԴ – 4500

ՆԱՎԱՍԱՐԴԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

ՆԱՎԱՍԱՐԴ-ը լեզվաբանորեն կազմված է ՆԱՎ /ուժականություն/ բառով, ԱՍ /զորություն, խորհուրդ/  արմատով եւ ԱՐԴ /հաստատում/ բառով եւ նշանակում է ՈՒժի Զորության Հաստատում կամ ՈՒժի Խորհրդի Հաստատում: Փաստորեն Նավասարդը աստվածային զորության հաստատումն է Ազգի մեջ, նման հունական Օլիմպիադային: Եվ այն իր ավանդական նախասկիզբն ունի, կապված մեր նախահայրերից Հայկի հետ:
Ըստ ավանդության, Բելի դեմ պատերազմի ելնելուց առաջ, Հայկը հավերժական քաղաք Էրեվանում կազմակերպում է Նավասարդյան զորախաղեր` ընտրելու համար զորավորներից զորավորներին: Մրցող քաջերի գլխավերեւում բոցկլտում էր Արագածից բերված ջահը, որպես Հայր Արայի օրհնության խորհուրդ: Ինքը` Զորության Աստված Վահագնը, Արեւխաչով օծում էր հաղթողներին, եւ հաղթողները Հայկյան զինվոր էին դառնում:
Այնուհետեւ ավանդաբար ամեն տարի կազմակերպվում էին Նավասարդյան Խաղեր, որտեղ ամեն մի Արի տղամարդ երազում էր  իր հաղթանակով արժանանալ Հայկյան զինվորի պատվավոր կոչմանը:
Եվ Նավասարդյան ջահը վառվում էր Արագածի գագաթին ու բերվում էր մրցասպարեզ:

Շարունակել կարդալ

Շնորհակալություն

 

Հայ Արիական Միաբանությունն իր շնորհակալությունն է հայտնում բոլոր հայորդիներից՝ կլինեն նրանք Հայաստանում, թե սփյուռքում, ովքեր պայքարեցին համասեռական Ռիչարդ Հոգլանդին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան նշանակելու դեմ:
Մենք շնորհակալ ենք նաև այն այլազգիներից, ովքեր և ի պաշտոնե, և մարդկայնորեն աջակցեցին ու ազատեցին հայությանը՝ հիվանդ դեսպան ունենալու տխուր հեռանկարից, որը հերքում էր նաև Հայոց ցեղասպանության իրողությունը: 


                                                                     Հայ Արիական Միաբանության
                                                                         լրատվական կենտրոն

Շարունակել կարդալ

Հայտարարություն

                                            Հայտարարություն


       Անցյալ տարի՝ հուլիսի 12-ից մինչեւ օգոստոսի 14-ը, իսրայելական բանակը փորձում էր «Մեծ Մերձավոր Արեւելք» ծրագրի շրջանակներում ծնկի բերել Լիբանանին, հատկապես այնտեղ գործող «Հեզբալլահ» կազմավորմանը, որն անգլո-ամերիկյան ու իսրայելական սիոնիստական ծրագրերի հիմնական հակառակորդներից է: Հաղթանակը պիտի նախերգանք լիներ Սիրիայի ու Իրանի վրա հարձակումներից առաջ, սակայն ներխուժումը վերջերգ դարձավ Իսրայելի համար…
       Իսրայելը դավադրաբար ներխուժեց անկախ պետության տարածք եւ օդային ռմբահարումներով (նաեւ արգելված ռումբերով) ու պատերազմական այլ գործողություններով փորձեց հասնել իր նպատակին:
       Լիբանանյան բանակից առաջ, թշնամուն դեմ առ դեմ կանգնեցին «Հեզբալլահ»-ի մարտիկները՝ իրենց առաջնորդ Հասան Նասրալլահի գլխավորությամբ:
Իսրայելական բանակը խայտառակ պարտություն կրեց եւ մեկ անգամն եւս հաստատվեց այն ճշմարտությունը, որ հայրենիքի պաշտպանության դեպքում հաղթում են ազգային կամքն ու մարտական ոգին…
       Լիբանանի ժողովրդին ու «Հեզբալլահ»-ի մարտիկներին շնորհավորում ենք փառահեղ հաղթանակի համար ու մաղթում վերջնական հաղթանակ:


                                                                      Հայ Արիական Միաբանության
                                                                                   Գերագույն Խորհուրդ

                                                                                                02.08.2007թ.

 

Շարունակել կարդալ

Շնորհավորանք Ազգին

                        
Շնորհավորանք

       Նավասարդի (օգոստոսի) 11-ին լրանում է հայոց փառապանծ անցյալի կարեւորագույն էջերից՝ Հայկ Նահապետի՝ տիտանյան Բելի հանդեպ տարած փառահեղ հաղթանակի 4500-ամյակը:
       Նահապետ Հայկն իր հայորդիներով վերահաստատեց հայոց պատմական հայրենիքում մեր ազատ ու անկախ ապրելու իրավունքը:
       Հայկի հաղթանակը ճակատագրական էր իր էությամբ, հերոսական էր՝ իր կերպով եւ հարատեւ է՝ իր պատմական նշանակությամբ…
       Հայ Ցեղը գոյություն ունի արարչագործության սկզբից եւ ունի իրեն հատուկ հոգե-մարմնական գծեր, ուստի մեր մեծ նախնու՝ Հայկի հաղթանակը վերաիմաստավորեց Հայ Տեսակի առաքինությունն ու առաքելությունը՝ մեր Արարչական Բնօրրանում, որտեղ հայերն ապրում են անհիշելի ժամանակներից:
       Հավերժ փա՜ռք մեր Նահապետին ու իր զինակիցներին:
       Շնորհավորում ենք Ազգին մեր նախնյաց փառահեղ հաղթանակի մեծ հոբելյանի առթիվ:
       Իսկ Նավասարդյան տոները կնշվեն Գառնո հեթանոսական տաճարում:


                 Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդ (Հայաստան)
                «Հայկական Ծագումնաբանական» ընկերակցության Խորհուրդ
                (ԱՄՆ,   Լոս ԱՆջելես)

                                                                                  11. – 08. – Ք.Ծ. 2007թ. – ք. Երեւան


 

Շարունակել կարդալ

Այրվե՞լ, թե՞ չայրվել մահից հետո

kizum

Այրվե՞լ, թե՞ չայրվել մահից հետո
Հրածինների ու հողածինների հավերժ  պայքարը
Վերջերս պարբերաբար եւ հրապարակայնորեն քննարկվում է «Հուղարկավորությունների կազմակերպման, գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենք ունենալու իրավունքը: ԱԺ պատգամավորները, պետական այրերը, հայ եկեղեցին ու հանրությունը հաճախ տարբեր եւ իրարամերժ կարծիքներ են արտահայտում ու յուրովի արձագանքում: Շատ պատգամավորներ, պետական ու քաղաքական գործիչներ, հաշվի առնելով մեր պետության փոքր տարածքը, համարում են, որ դիակիզումն անհրաժեշտ է հենց այս տեսանկյունից. երբ ամեն հողակտոր պետության համար արժեք է, հատկապես տնտեսության զարգացման ու բնակավայրերի ծավալման առումներով եւ օրինակ են բերում մի շարք զարգացած եվրոպական երկրների դիակիզարաններ ունենալու հանգամանքը: Մի մասն էլ գուցե նաեւ հավատամքային պատճառներ ունի, իսկ որոշների գաղափարական համոզմունքների համար էլ միեւնույն է, թե ինչ կերպ կվարվեն հանգուցյալի մարմնի հետ, քանզի նրանք մահից հետո կյանքի այլ դրսեւորման չեն հավատում: Հավատավոր աթեիստներ են……

Շարունակել կարդալ