Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Եթե անգամ պիտի ընտրեք թույլ, ձայնը փոշիացնող ուժի և չընտրելու միջեւ՝ ընտրության գնալը հաստատ ավելի ճիշտ է. «Առերեսում»․ Առավոտ (տեսանյութ)
- Վթար Շաղափ բնակավայրի սկզբնամասում․ կա զոհ
- ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին
- Առգրավել են Արցախի նախագահի հեռախոսը․ փաստաբան
- Ֆրունզե Դովլաթյան փողոցում տուն է այրվում
- Լուկաշենկոն և Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել
- Պարտադիր կրթությունը դարձնելու ենք 11-ամյա․Թաթոյան (տեսանյութ)
- Անդրանիկ Թեւանյանի փաստաբանի հայտարարությունը
- ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդները հրապարակել են զեկույց՝ ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ
- Նա պետք է լինի կախիչ ստուգողից մինչև կաթողիկոս (տեսանյութ)
Monthly Archives: September 2013
Թող հեռու մնանք «բարեպաշտ հայորդիքից» – Ու թո՛ղ որ անցնեն քրիստոնեական աղոթքի ու աղերսի ժամանակները՝ տեղը զիջելով արիադավան հաղթության ու փառաբանման ժամանակների… Հայ-Արիական Նախնյաց սրբազան տոնն ամենեւին մեռելոց չէ – Նախնյաց տոնին զարթնում է հոգե-գենետիկ կանչը…
Թող հեռու մնանք «բարեպաշտ հայորդիքից»
«Հոգեւոր բերկրանքի օր է այսօր ամենքիս համար, քանզի մեր երկրում Հայաստանի Հանրապետության եւ Սփյուռքի բարեպաշտ հայորդյաց ազնիվ, առատաձեռն նվիրատվություններով շքեղակառույց հառնել է նոր գործարան՝ հազարավոր աշխատատեղերով: Այստեղ մեր զավակները պիտի մոռանան իրենց երբեմնի դժվարին գոյապայքարով կեցությունը եւ, իբրեւ արարող հայեր, այսուհետ իրենց նպաստը պիտի բերեն իրենց ընտանիքներին, մեր տնտեսությանը ու մեր երկրին՝ դրանով արժանանալով երկնային շնորհին մեր Տիեզերքի Տիրոջ»,- նշել է Վեհափառ Հայրապետը գործարանի բացման արարողությանը:
…………………………………………………………………………..
«Հոգեւոր բերկրանքի օր է այսօր ամենքիս համար, քանզի Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ռուսաստանաբնակ բարեպաշտ հայորդյաց ազնիվ, առատաձեռն նվիրատվություններով շքեղակառույց հառնել է նոր աղոթավայր՝ առաջնորդանիստ հոյակերտ համալիրով… Այստեղ հավատացյալ Մեր զավակները լեռան վրա պայծառակերպված Տիրոջ նմանությամբ պիտի փոխակերպվեն ու պայծառակերպվեն եկեղեցու լույս խորանից հեղվող երկնային շնորհներով, լցվեն հոգեւոր նորոգությամբ ու զորությամբ…»,- նշել է Վեհափառ Հայրապետը Մոսկվայում Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի նորակառույց առաջնորդանիստ եկեղեցական համալիրի բացման արարողությանը:
…………………………………………………………………………..
Թո՜ղ որ գա այն օրը, երբ Հայաստանյայց առաքելական եկեղեցու առաջնորդը կարտասանի առաջին տեքստը, եւ այն լսելիս իբրեւ կատակ չենք ընդունի:
Թո՜ղ որ գա այն օրը, երբ մեր երկիրը վերականգնելու ցանկությունը այնքան կունենանք, որ համայն հայության «բարեպաշտ հայորդիք» կժողովեն իրենց միջոցները՝ հօգուտ արտադրամաս, փոքրիկ ձեռնարկություն, հզոր գործարան, ոչ թե հերթական եկեղեցի կառուցելու: Որովհետեւ երբ մարդը երեխայի դատարկ հացի փողը հայթայթելու մասին է մտածում ամեն վայրկյան, նա աղոթելու ժամանակ չի ունենում, ուր մնաց եկեղեցի գնալու:
Զգոնության թիվ 1 հրամանը – Բաքուն ահաբեկչական ավանդույթներ է ձեւավորում…
…Իսկ սանձարձակ գործողությունները սահմանին կնպաստեն, որ ահաբեկչական փորձառությամբ զբաղվողները Սիրիայից վերադառնան եւ հայացքներն ուղղեն դեպի Հայաստան: Դրանց կազմում կարող են լինել Հայաստանից փախած ու հեռացած ադրբեջանցիներ, որ տիրապետում են հայերենին, ծանոթ են մեր երկրին: Կարող են լինել իրանահպատակ ադրբեջանցիներ, որ Հայաստան կժամանեն իրանցու փաստաթղթերով: Այս մասին ահազանգել ենք: Անգամ Սյունիքի արոտավայրերը իրանական կողմին տալու փորձի ժամանակ նշվեց, որ դա «անմեղ» պայմաններ կստեղծի ադրբեջանցի տարրի համար մեր երկիր թափանցելու առումով…
………………………………………………………
«Լուսանցք»-ը պարբերաբար անդրադարձել է ադրբեջանական ահաբեկչության հնարավոր ծավալմանը: Այստեղ էլ Բաքուն փողեր ու զոհեր չի խնայում, որպեսզի կարողանա փորձառու եւ դաժան ահաբեկչական ցանց ստեղծել, եւ հասկանալի է, թե այն հատկապես որ ուղղությամբ կուղղորդվի, եթե ցանցը հաջողացնեն իհարկե:
Վերջերս էլ Սիրիայում են հայտնվել ադրբեջանցիները, եւ այս երկրի իշխանության դեմ պայքարում չեչենական եւ կովկասյան այլ ազգությունների ահաբեկիչների հետ (թուրքական անմիջական օժանդակությամբ) մասնակցում են ահաբեկչական ու մարտական գործողությունների:
Մեր թողարկումներից մեկում նշել ենք, որ Թուրքիան ավելի քան 80 երկրից ահաբեկիչներ է հավաքագրել ու նրանց գործածում է Սիրիայի դեմ միջազգային կոչված պայքարում: Ավելի ճիշտ՝ Սիրիան պառակտելու եւ այդ երկրից որոշ տարածքներ կորզելու նպատակով:
Բաքուն սկզբում հերքում էր ադրբեջանցիների մասնակցությունն ահաբեկչական գործողություններին, սակայն շատ արագ դա ապացուցեցին հենց Սիրիայի իշխանությունները: Եվ այժմ ամեն ինչ բացահայտորեն է կատարվում: Վերջերս էլ Սիրիայում սպանվել է նախագահ Բաշար Ասադի վարչակարգի դեմ պայքարող ադրբեջանցի զինյալների առաջնորդ Աբու Յահյան:
Իսլամականներին եւ թուրքերին ձեռնտու չէ «քիմիական» հաշտությունը… Ամերիկյան միջուկային եւ ոչ միջուկային խաղերը – ԱՄՆ-ն կատարելագործում է Եվրոպայում առկա իր միջուկային զենքը… ԱՄՆ-ն ԿԺԴՀ-ի դեմ կարող է կիրառել նոր հիպերձայնային հրթիռներ…
Իսլամականներին եւ թուրքերին ձեռնտու չէ «քիմիական» հաշտությունը
Սիրիական հակամարտությունը թեւակոխում է նոր փուլ, որտեղ հակամարտության երկու կողմերում կանգնած ներքին եւ արտաքին ուժերը այլեւս հաշտության եզրեր են փնտրում: Բայց կա մի հատված, որը ձգտում է հակամարտության շարունակմանը: Դա ահաբեկչության կողմնակիցներն են, որ կարող են գոյատեւել միայն սպանդի ու թալանի հաշվին: Իսկ Սիրիայի ապստամբների գրեթե կեսը ծայրահեղ իսլամիստներ են: Նախագահ Ասադի դեմ պայքարող զինյալների թիվը հասնում է մոտ 100.000-ի եւ հենց նրանց կեսն է այդ ծայրահեղ իսլամականների մասը: Ավելի քան 2 տարի տեւող պատերազմում ձեւավորվել են 1000-ից ավելի խմբավորումներ: Ըստ ուսումնասիրությունների, վերոնշյալ 50.000-ի մոտ 10.000-ն առավել ծայրահեղական ջիհադական խմբավորումներից են՝ «Ջաբհաթ Ալ-Նուսրա»-ից ու «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն»-ից, կան նաեւ օտարերկրացի վարձկաններ, ովքեր սերտ կապ ունեն «Ալ-Քաիդա» ահաբեկչական կառույցի հետ: 30.000-35.000-ը իսլամիստներ են, ովքեր ավելի շատ կենտրոնացած են Սիրիայի պատերազմի, այլ ոչ թե մեծածավալ միջազգային պայքարի վրա: 30.000 զինյալ պատկանում է չափավոր իսլամիստական խմբավորումներին, եւ շատ քչերն են, որ մտել են աշխարհիկ ընդդիմության շարքերը: Իսլամական գաղափարներ ունեցող խմբերի մեջ այժմ ընդվզումներ են, իսկ աշխարհիկ ընդդիմությանը չեն աջակցում:
Այսօրինակ ուժերի դեմ պայքարում կան պնդողներ, որ սիրիական իշխանությունները կարող էին նաեւ քիմիական զենք գործածել: Չնայած իշխանությունները հերքում են իրենց կողմից գործածման լուրերը եւ մեղադրում են ընդդիմությանը: Քիմիական զենքի գծով ՄԱԿ տեսուչները հաստատել են, որ օգոստոսի 21-ին Դամասկոսի Արեւելյան Ղուտա շրջանում զարին տեսակի գազ է կիրառվել: Նշվում է, որ ՄԱԿ փորձագետները հետաքննություն են անցկացրել պարզելու՝ արդյոք Դամասկոսում քիմիական զենք կիրառվել է, թե ոչ, բայց չի նշվում, թե ով է կանգնած դրա հետեւում, չնայած ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան դրանում Բաշար Ալ-Ասադին են մեղադրում: Փորձագետների խումբը հարցաքննել է 50 փրկվածի, ականատեսների ու հիվանդանոցների աշխատակիցների, գնահատել են ախտանիշները եւ հավաքել կենսաբժշկական նմուշներ՝ մազերի, մեզի ու արյան, ինչպես նաեւ հողի եւ զինամթերքի: Այս ամենն ուսումնասիրվել են ՄԱԿ հատուկ լաբորատորիաներում: «Շրջակա միջավայրի եւ կենսաբժշկական նմուշների անալիզները վկայում են այդ հարձակումների լայնամասշտաբ լինելու մասին: Արյան նմուշների 85%-ում հաստատվել է զարինի առկայությունը»: Եվ խումբը եկել է այն եզրակացության, որ Ղուտայում կիրառվել են «երկիր-երկիր» դասի հրթիռներ՝ նյարդակաթվածային զարին նյութով»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը՝ ավելացնելով, որ սա ծանր հանցագործություն է, եւ բոլոր նրանք, ովքեր պատասխասնատու են դրա համար, պիտի հնարավորինս արագ պատժվեն:
Թուրքիայում բնակվող ազգերը՝ վաղուց գաղտնածածկագրված (հայերին, հույներին եւ հրեաներին կոդավորել են)… Էրդողանը խոստացել է չմեկուսացնել ալեւիներին…
Թուրքիայում բնակվող ազգերը՝ վաղուց գաղտնածածկագրված
Թուրքիայում հրատարակվող երկլեզու (հայերեն, թուրքերեն) «Ակոս» թերթը հայտնել էր, որ այդ երկրում փոքրամասնությունների համար գաղտնի «ազգության ծածկագրեր» են կիրառվել: Այս փաստը հայտնի էր դարձել, երբ մի կին, որի ընտանիքը 1915թ. բռնի իսլամացվել էր, հայկական եկեղեցում կնքվել ու ցանկանում էր իր երեխաներին հայկական դպրոց ընդունել: Ընտանիքի փաստաբան Իսմաիլ Ջեմ Հալավուրթի տեղեկացմամբ՝ նրանք Ստամբուլի նահանգային եւ Շիշլի քաղաքային կրթության վարչություններին էին դիմել՝ պահանջելով պաշտոնական գրություն տալ առ այն, որ երեխայի հայկական դպրոց ընդունվելու համար որեւէ խոչընդոտ չկա: Ստամբուլի եւ Շիշլիի կրթության վարչությունների գրագրությունից հայտնի է դառնում, որ դիմողների համար անհրաժեշտ է իմանալ՝ արդյո՞ք երեխայի ծնողները դատական որոշմամբ կրոն, անուն, դավանանք փոխել են, թե ոչ եւ երկրորդ՝ պետք է պարզեն բնակչության հաշվառման մեջ ազգության գաղտնի ծածկագիրը: Եթե այդ ծածկագիրը 2-ն է, ապա երեխան կարող է ընդունվել հայկական դպրոց:
Թուրքական «Ռադիկալ» թերթն էլ պարզել է, որ «ազգության ծածկագիրը» սկսվել է կիրառվել Լոզանի պայմանագրից հետո: Այդ գաղտնի ծածկագրերը կիրառվել են հույների, հայերի եւ հրեաների համար: Հույների կոդը եղել է 1-ը, հայերինը՝ 2-ը, հրեաներինը՝ 3-ը (1923-ից օգտագործվող ազգային փոքրամասնությունների ներկայիս ծածկագրերի համաձայն): Թերթը նշում է, որ, փաստորեն, եթե հայերից մեկը գրանցված չէ 2-րդ կոդի տակ, ապա չի կարող հայկական դպրոց ընդունվել:
Երբ հայտնի է դարձել, որ թուրքական իշխանությունները կոդավորում են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, ազգությամբ հայ քաղաքացիները դիմել են պետական պատկան մարմիններին՝ հայ համայնքի թվի մասին ստույգ տեղեկություններ ստանալու պահանջով: Այդ մասին թուրքական «Թարաֆ» թերթին հայտնել է թուրքահայության հիմնադրամների խորհրդի նախագահ Նազարեթ Օզսահակյանը: Որպես անհրաժեշտություն՝ նշվել է այն հանգամանքը, որ շուտով ներհամայնքային ընտրություններ են լինելու եւ համայնքի ստույգ թվի իմացության կարիք կա: Հայ համայնքի անունից դիմումը հանձնվել է բնակչության եւ քաղաքացիության հարցերով Ստամբուլի նահանգային վարչություն: Նազարեթ Օզսահակյանը նշել է նաեւ, որ պետության կողմից տրվելիք հայ համայնքի անդամների ցուցակը կարեւոր է նրանց տարիքային խմբերի կազմը որոշելու, ընտանեկան կարգավիճակը պարզելու եւ մի շարք այլ հարցերի համար:
Սա մտահոգել է ազգային փոքրամասնություններին, չնայած Թուրքիայում հայերին ի սկզբանե ճանաչել են որպես կրոնական (քրիստոնեական) փոքրամասնություն՝ վախենալով անգամ հայերին հիշեցնել (նաեւ՝ որ իրենք չհիշեն), որ հայն ազգ է ու հայրենիք ունի…
Ի՞նչ պետություն կունենանք ապագայում (սահմանադրական փոփոխությունների շեմին)… Աշնան անձրեւը կազդարարի՞ ներքաղաքական նիրհի ավարտը (հետզհետե քաղաքական կյանքը կմտնի աշնանային բուռն զարգացումների մեջ)…
…ՀԱՄ համակիր շրջանակների հավաքին մասնակցել են ինչպես հայ արիները, այնպես էլ հայ ազգայնական դաշտի տարաբնույթ ուժեր ու անհատներ: Մասնակցել են ինչպես Երեւանի, այնպես էլ մարզերի ներկայացուցիչներ, իսկ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը ելույթ է ունեցել «Հայ ազգայնականության ռազմա-քաղաքական դերը՝ հայության նպատակների եւ առաքելության գործում» ծրագրահենքով…
Ի՞նչ պետություն կունենանք ապագայում
«Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը կարող է քննարկել Սահմանադրությունում փոփոխությունների ցանկացած տարբերակ»,- հայտնել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Երբ հայտնի դարձավ, որ իշխանական օղակներում, ՀՀԿ ղեկավար կազմում քննարկումներ են սկսվել երկրի Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու շուրջ, զլմ-ներում հրապարակումներ հայտնվեցին, ըստ որոնց՝ սահմանադրական այս բարեփոխումների իրական նպատակն է լինելու Հայաստանը վերածել խորհրդարանական հանրապետության: Այսինքն՝ Հայաստանը հետեւելու է հարեւան Վրաստանի տարբերակին:
Ներիշխանական հեղաշրջման տեսլականը (նախագահակա՞ն, թե՞ խորհրդարանական Հայաստան)… Փողոցը կբերե՞ն քաղաքակիրթ դաշտ… Փաստաբանները նոր նախագահ ունեն… Եվ ակտիվիստներն են սադրում եւ ոստիկանները…
Ներիշխանական հեղաշրջման տեսլականը
Մինչ ընդդիմադիր ուժերը փորձելու են վերադասավորվել, այն խոսակցությունները՝ թե Հայաստանում նախապատրաստվում է ներիշխանական հեղաշրջում, նորից սկսել են տարածվել: Այս տեսակետի կողմնակիցները պնդում են, թե հասարակական վերջին շարժումները մեր երկրում աննախադեպ իրավիճակ են ստեղծել, ինչն այլեւս անկասելի է:
Իհարկե ողջունելի է, երբ հասարակական շերտերը, սոցիալական տարբեր խմբեր աշխուժանում ու պայքարում են իրենց իրավունքների համար, սակայն հենց այդ պայքարողներն էլ նշում են, որ իրենց խնդիրը հնչող սոցիալ-տնտեսական հարցերին լուծում տալն է, եւ քաղաքական չէ: Իսկ իշխանափոխության ակնարկն ամեն մի ցույցից, այլ ուժերի ցանկությունն է պարզապես, եւ այդ ցույցերը իշխանությունների դեմ ուղղորդելը հաճախ վնաս է հասցնում հենց այդ սոցիալական խմբի պայքարին:
Մի կողմից ոստիկանությունը համակարգի հիմքերի ամրության նկատառումներով բերման է ենթարկում ակտիվ քաղաքացիների, ովքեր երբեմն նաեւ իրավական խախտումներ են կատարում՝ ելնելով իրավիճակից, մյուս կողմից զգացվում է, որ իշխանություններին դուր չի գալիս ստեղծված վիճակը, երբ քաղաքացիների պայքարը վերածում են ինչ-որ քաղաքական ուժի հակաիշխանական պայքարի: Այսպես տուժում են քաղաքացիական շարժումները, որոնց հաճախ իրավական ուժ է ցուցադրվում քաղաքական ազդեցության տակ ընկնելու համար: Բայց ակնհայտ է նաեւ, որ նույն իշխանության տարբեր օղակների կողմից գործում է մի անտեսանելլի հրահանգ՝ չթուլացնել հակաիշխանական կրքերը: Արդյո՞ք կան իշխանական հատվածներ, որ կարծում են, թե Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետը լրանալուց հետո իրենք պետք է նստեն նախագահական աթոռին: Թերեւս իշխանության տարբեր թեւերի միջեւ միշտ էլ պայքար կա, բայց այժմ գրեթե հրապարակային բնույթ է ստացել:
2014թ. բյուջեի նախնական տարբերակն ունենք (Հայաստանի բյուջեի մասին)… Կախվելու տեղ շուտով չի ունենա (Ադրբեջանի բյուջեի մասին)… Լավություն չի անում, աղբն է հետ ուզում (Հայկական ԱԷԿ-ը եւ ռուսական քաղաքականությունը)… Բեգլարյանը ինչի՞ն է կողմ (խոսելու է Մաքսային միության մասին)…
2014թ. բյուջեի նախնական տարբերակն ունենք
Հաջորդ տարվա պետբյուջեի նախագծի խոշորացված ցուցանիշների նախնական տարբերակը կա: Գործադիր մարմինների ղեկավարները պետք է ֆինանսների նախարարություն ներկայացնեն առաջարկներ այդ տարբերակի վերաբերյալ:
Ըստ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի, պետբյուջեի նախնական տարբերակով, ծախսային մասը կկազմի 1 տրիլիոն 272 մլրդ 955 մլն 463 հազար, եկամտային մասը՝ 1 տրիլիոն 145 մլրդ 415 մլն 563 հազար դրամ:
Այդ թվում՝ հարկային եկամուտները եւ պետական տուրքերը կկազմեն 1 տրլն 103 մլրդ 269 մլն 794 հազ դրամ:
Տնտեսության ֆինանսավորումը կկազմի 27,543,993.3 հազ դրամ: Այդ թվում՝ գյուղատնտեսության բաժինը 5,188,156.8 հազ դրամ է, ջրային տնտեսության պետական կոմիտեի բաժինը՝ 332,108.3 հազ դրամ: Տրանսպորտի եւ կապի նախարարությանը բաժին կհասնի 7,612,893.9 հազ, Էկոնոմիկայի նախարարությանը՝ 1,406,914.0 հազ, բնապահպանությանը՝ 1,216,637.4 հազ, էներգետիկայինը՝ 55,499.3 հազ, արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ 932,743.2 հազ դրամ:
Սոցիալական պաշտպանության ոլորտին կտրվի 346,923,233.0 հազ դրամ: Ուժային կառույցներին կհատկացվի 229,219,304.6 հազ դրամ, որից՝ պաշտպանության նախարարությանը՝ 160,976,355.7 հազ դրամ:
Կախվելու տեղ շուտով չի ունենա
2011թ. ի վեր Ադրբեջանում կրճատվում է նավթարդյունաբերության ծավալը: Եթե 2010թ. արտադրվել է 50,8 մլն տ նավթ, ապա 2011թ. նավթարդյունաբերության ծավալը նվազել է 10.8%-ով՝ մինչեւ 45,4 մլն տ: 2012թ. այդ ծավալը նվազել է արդեն 5,3%-ով՝ մինչեւ 43 մլն տ: 2013թ. 6 ամսում Ադրբեջանի նավթարդյունաբերությունը կրճատվել է 1,6%-ով:
Նավթարդյունաբերության ծավալի կրճատման պայմաններում ավելանում է Ադրբեջանի տնտեսության եւ բյուջեի կախվածությունը նավթային սեկտորից: Պետական նավթային ֆոնդի տրանսֆերտի բաժինը բյուջեի եկամուտներում 2007թ.-ից աճում է, մինչդեռ նշված ֆոնդի տրանսֆերտը բյուջեի եկամուտներից կազմում էր 9%, իսկ 2013թ. պլանավորված տրանսֆերտն արդեն կկազմի բյուջեի եկամտի 59,3%-ը: Ընդհանուր առմամբ, 2013թ. Ադրբեջանի պետբյուջեի եկամուտը տնտեսության նավթային սեկտորից կկազմի ընդհանուր եկամտի արդեն 79%-ը:
Նախարարությունում շվարած են – …Մաքսային միությունը եւ Հայաստանի սուվերեն իրավունքները… Իսկ եվրո-փոխնախարարը գոհ է…
«…Սակայն սուվերենության փոխանցումը տեղի է ունենում միայն մաքսային քաղաքականության մասով: Ինչ մնում է մյուս հարցերին՝ երկիրը պահպանում է իր սուվերեն իրավունքները…»
Մինչ, ինչպես ասել ենք, էկոնոմիկայի նախարարությունում շվարել են, թե ինչպես պետք է ցայժմ սարքած եվրոփաստաթղթերը շուռ տան Մաքսային միությանը պիտանի փաստաթղթերի, փոխանախարար Կարինե Մինասյանը, ով չնայած ռուսական մտածելակերպին, առավելապես եվրոկողմնորոշում ունի, կարծես գոհ է. համենայնդեպս, երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անթաքույց հրճվանքով ասում էր, թե ՄՄ-ին Հայաստանը միանալու է, եւ որոշումն անկասելի է:
Ինչեւէ, երեկ գործադիրը հավանություն տվեց մաքսային միությանը անդամակցելու նպատակով իրականացվելիք առաջնահերթ միջոցառումների ցանկին: Կարինե Մինասյանը պարզաբանեց, թե նախատեսվում է Մաքսային միությանը միացման համար անհրաժեշտ փաստաթղթերի, ՀՀ-ի համապատասխան իրավական դաշտի եւ ՀՀ կողմից ստորագրված միջազգային պայմանագրերի համադրում, համապատասխան բանակցային առաջարկների նախապատրաստում:
Մաքսային միությանը միանալու աշխատանքները կազմակերպելու նպատակով կառավարության որոշմամբ կստեղծվի 7 աշխատանքային խումբ, որոնք գործելու են մի շարք բագավառներում ու նախապատրաստելու են բանակցային գործընթացը:
Ցավոտ կետեր.- Սողանք. բնության ճիչը մարդու ականջին – Երբ պետությունը միջոցներ չի գտնում սողանքը կանխարգելելու…
…Դեռ 2005թ. կազմած «Սողանքներ Հայաստանում» հաշվետվությունում նշվում է, որ ՀՀ-ում հայտնաբերվել են 2504 սողանքային տեղամասեր, իսկ 2008-2009թթ. «Ջրհան» ՊՓԲԸ-ի ուսումնասիրությունների արդյունքում ներկայացված «ՀՀ տարածքի էկզոգեն (արտածին) երկրաբանական երեւույթների (սողանքների) մշտադիտարկումների եւ ամփոփագրի (կադաստրի) կազմման աշխատանքների» հաշվետվության մեջ, ՀՀ տարածքում փաստագրվել է 387 սողանք եւ կազմվել են նշված սողանքների ամփոփագրային տվյալները…
Սկիզբը՝ թիվ 28-ում
Երբ պետությունը միջոցներ չի գտնում սողանքը կանխարգելելու, հետո շատ ավելի մեծ գումարներ է ստիպված լինում հատկացնել այդ աղետի հետեւանքները վերացնելու համար: Այն էլ՝ մասամբ վերացնելու: Սա՝ ընդհանրապես, իսկ մեր պարագայում ավելի վատ է, որովհետեւ բյուջեի միջոցները սուղ են, կանխարգելել չենք կարողանում, բայց ոչ էլ հետեւանքներն ենք մեղմել կարողանում: Հայտարարում մնում է կործանվող տարածքը: Գույները չեմ խտացնում. Ողջաբերդը ցավալի օրինակ է:
ԵՊՀ «Կայուն զարգացմանը կենտրոնը» նախորդ տարի, ուսումնասիրելով Հայաստանի սողանքների հիմնախնդիրները, վտանգավոր երեւույթների՝ փլուզումների, քարաթափումների, հողաշերտերի նստվածքների եւ սելավների շարքում սողանքները համարեց առավել վտանգավոր: Ըստ տեղեկատվության նշված աղբյուրի, սողանքների լայն տարածվածությունը պայմանավորված է ՀՀ տարածքի սեյսմիկ ակտիվությամբ, երկրաբանական, հիդրոերկրաբանական կառուցվածքով, լանջերի թեքությամբ, գեոմորֆոլոգիական պայմաններով: Դեռ 2005թ. կազմած «Սողանքներ Հայաստանում» հաշվետվությունում նշվում է, որ ՀՀ-ում հայտնաբերվել են 2504 սողանքային տեղամասեր, իսկ 2008-2009թթ. «Ջրհան» ՊՓԲԸ-ի ուսումնասիրությունների արդյունքում ներկայացված «ՀՀ տարածքի էկզոգեն (արտածին) երկրաբանական երեւույթների (սողանքների) մշտադիտարկումների եւ ամփոփագրի (կադաստրի) կազմման աշխատանքների» հաշվետվության մեջ, ՀՀ տարածքում փաստագրվել է 387 սողանք եւ կազմվել են նշված սողանքների ամփոփագրային տվյալները:
Հայկական խոհանոց – Մեղրահունց բլիթներ… www.hayary.org-ը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Շաբաթվա մարզական հեւքից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» շաբաթաթերթ…
Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
– Մեղրահունց բլիթներ
Բաղադրությունը – Կարագ (փափկեցրած) – 50 գ, հավկիթ – 1 հատ, շաքարավազ – 60 գ, մեղր – 1 ճաշի գդալ, կաթ – 0.5 լիտր, խմորիչ – 20 գ, ալյուր – 1 կգ, աղ, դարչին, վանիլ
Պատրաստման եղանակը – Կարագը, ձուն, շաքարավազը, մեղրը խառնել, դնել մի կողմ: Կաթի մեջ ավելացնել խմորիչը, աղը, դարչինը, վանիլը:
Այս ամենը միասին հարել եւ ավելացնել նախապես հարած՝ կարագով զանգվածին: Այնուհետեւ այս ամենին էլ հավասարաչափ խառնելով ավելացնել ալյուրը: Թողնել 30 րոպե, հետո հունցել խմորը, թողնել եւս 40 րոպե տաք տեղում:
Արդեն պատրաստի խմորը բաժանել 5 հավասար գնդերի, յուրաքանչյուր խմորից պատրաստել 2 սմ հաստությամբ բլիթներ: Սրանք ծածկել սրբիչով եւ թողնել 20 րոպե հանգստանա: Թխել ջեռոցում 20-25 րոպե 2500-ի տակ: Ջեռոցի մեջ դնելուց առաջ երեսին ձու քսել:
Անու՜շ արեք:
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 200 երկրից: Այնպես որ, տեղադրե՜ք Ձեր գովազդը եւ մի՜շտ մնացեք Ձեր բարձունքին մե՜ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
Շաբաթվա մարզական հեւքից –
Ավելի շատ դիմում են աղջիկները
Պաշտպանության նախարարությունը «երիտասարդ առաջնորդների դպրոց» կազմակերպության հետ համատեղ սեպտեմբերի 4-ից սկսել է «Մարտական պատրաստության ակումբ» նախագիծը: Մեկ ամիս տեւող դասընթացին կարող են մասնակցել 18-30 տարեկան երիտասարդները: Ակումբի նախաձեռնող խմբի անդամները հայտնել են, որ նախապատրաստական աշխատանքները տեւելու են մոտ 1 ամիս, մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ կրակային, մարտավարական պատրաստության, առաջին բուժօգնության հիմունքներին, ինչպես նաեւ ԶՈւ առօրյային: Razm.info-ի փոխանցմամբ, նախապատվությունը տրվելու է բանակում չծառայած տղաներին, չնայած հիմա աղջիկներից ավելի շատ հայտեր են ստացվում: Բայց որոշված է 40:60 համամասնությամբ ընտրել՝ առավելություն տալով տղաներին: Դասընթացը բաղկացած է լինելու 2 մասից՝ տեսական եւ գործնական պարապունքներ ՀՀ ԶՈւ զորավարժարաններում: Լսարանային դասերը կազմակերպվելու են ուրբաթ, շաբաթ եւ կիրակի, իսկ ահա գործնական պարապմունքների ժամանակ հնարավոր է ամբողջ օրն անցկացնեն զորավարժարանում: Լսարանային պարապունքերի ժամանակ դասախոսություններ կլինեն տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրների վերաբերյալ: Կրակային պատրաստության դասերը կվարեն ԶՈւ մասնագետները, իսկ մյուս դասերի համար արդեն մասնագետների հետ պայմանավորվածություն է ձեռքբերվել: Նախագծի 1-ին խմբի դասընթացները կեզրափակվեն սեպտեմբերի 21-22-ին՝ հայրենաճանաչողական արշավով եւ փորձնական մարտով: Դասընթացն անցնելու է ՊՆ վերահսկողության ներքո:
Լուսանցքի թիվ 291-ի հոդվածները
Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան)
5. Հակամարտությունը՝ նաեւ կրոնական երանգով… Անգլիական քայլ՝ տարածաշրջան վերադառնալու համար…
6. Հակամարտությունը Մերձավորարեւելյանից Կովկասյան չի՞ դառա… Ադրբեջանը՝ ահաբեկչության կենտրո՞ն…
Երկու սայրերն իրար դեմ՝ ի շահ հայի – Եվրոպական Միության եւ Եվրասիական Միության արանքում… Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
Բնածնի բնիկության իրավունքը
Երբ հազարամյակներ շարունակ (եւ դեռ 1-2 հազարամյակ առաջ) տարածաշրջանում՝ Հայկական լեռնաշխարհում տնօրինում էր աստվածային տարածքում արարված բնիկը՝ հայը, Հայաստանը կողմնորոշումների կամ այս ու այն ռազմաքաղաքական ուղղությանը սատարելու խնդիր չուներ: Այդժամ օրվա գերտերությունների տեղերում անմարդաբնակ տարածքներ էին եւ դատարկություն՝ առոչինչ: Իսկ ընդամենը մի քանի հարյուրամյակ առաջ տարածաշրջան խցկված, առ այսօր արյան մեջ թաթախված որոշ արհեստածիններ էլ ընդամենը տափաստանային քոչվորներ էին, որ շատ քիչ էին տարբերվում կենդանիներից: Այսօր էլ բնույթով այդպիսին են մնացել:
Հայերի հետ հարակից տարածքներում միայն պարսիկները, հույները, հռոմեացիները, եգիպտացիները, հրեաներն էին, իսկ քիչ հեռվում՝ հնդիկներն ու չինացիները: Մերձավոր Արեւելք կամ Կովկաս (առավել եւս՝ Հարավային Կովկաս) անվանումները տեղ չունեին Հայկական Լեռնաշխարհի տարածքում եւ հայերի բնատուր տարածքն էր (եւ՝ է) Եվրոպան, Ասիան ու Աֆրիկան կապող բնական խաչմերուկը… Այսօր էլ հայերը ո՛չ մերձավորարեւելքցի են, ո՛չ էլ կովկասցի, անգամ ո՛չ եվրոպացի են, ո՛չ էլ ասիացի, որ միայն աշխարհագրական սահմանումներ են: Հայերը եղե՛լ ու մնու՛մ են Հայկական Լեռնաշխարհի միակ բնիկներն ու իրավատեր բնակիչները:
Եվ հենց սա է խախտվել, այս բնական կարգը, քանզի վերոնշյալ անմարդաբնակ տարածքների ու լայնածավալ դատարկության (էլ ուր մնաց՝ քաղաքակրթություն լիներ…) տեղում հառնել են արհեստածին գերտերություններ ու իրենց ազգ կոչող խառնամբոխներ, որ օրվա հնարավորություններից ելնելով տարածքներ են անվանափոխում ու միջազգային հորջորջվող օրենքներ հաստատում: Այստեղ ձեւավորվել են մարդատեսակներ, որոնք պատրաստ են ոչնչացնել այն ամենը, ինչը դուրս է այդ անծագում ու անհեռանկար դատարկությունից, որտեղ մերժվում է մարդկության ծինաբանորեն ակունքը, այն ամենն ինչ բնածին է, արմատական ու առլեցուն հոգով:
Տարածաշրջան ներթափանցած մարդակենդանակերպերն էլ, որ պետություն ու ազգ են հայտարարել իրենց, պատրաստ են ծառայել օրվա միջազգային տերերին, որ շարունակեն իրենց շնագայլային խրախճանքը ուրիշի հողում՝ նրա իսկ բերք ու բարիքի հաշվին, նրա արյունը խմելով…
Մինչ տիեզերական օրինաչափ պարբերության ի շրջանս յուր կատարելիք պտույտը, այս իրավիճակում, ներկայիս Հայաստանը (Արցախը միավորած) չի կարող դեռ տնօրինել իր բնատուր տարածքներն ու բնիկության իրավունքները, ուստի պետք է դիվանագիտական ջանքեր գործադրի եւ ռազմա-քաղաքական քայլեր նախաձեռնի (հատկապես Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, Հայոց պահանջատիրության ուղղությամբ) տարածաշրջանի տանտիրոջ իրավունքներին ու պարտականություններին հետզհետե վերատիրելու համար:
Հայաստանը՝ փոխլրացնող քաղաքականության կրող
Կդառնա՞նք պահանջատեր երկիր… Հայաստանը կարո՞ղ է լինել մրցակցային – Հայաստանը ՄՄ-ի հետ կարող է համագործակցել այնպես, ինչպես ԵՄ-ն ու Նորվեգիան…
Կդառնա՞նք պահանջատեր երկիր – Պահանջատիրությունը պետք է դարձնել միջազգային օրակարգի հարց…
Սփյուռքահայության, հայ ազգայնական ու հայրենասիրական ուժերի պահանջատիրությանն ավելացել են մեր պետական ու հոգեւոր ոլորտների պատասխանատուների պահանջները: Թուրքիայի հետ տարածքային հարց բարձրացնող առաջին պաշտոնական հայտարարությունը հնչեցրեց Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը (ոչ պետության անունից, բայց որպես գլխավոր դատախազ): Սա խոսում է այն մասին, որ մեր բռնազավթված տարածքների խնդիրը պաշտոնական Երեւանը դիտարկում է իրավական հարթության մեջ: Հայտարարությունում հստակ է, որ բռնազավթած տարածքների մասին ՀՀ-ն չի մոռացել: Իսկ լուծումը կամ առաջին քայլը կարծես «Ուիլսոնյան Հայաստան»-ի մեջ են տեսնում հայկական եւ թուրքական հանրությունները, քանզի հատկապես դա է արծարծվել ծագած քննարկումներում: Իսկ Անկարայի պաշտոնական արձագանքը կտրուկ ու հեգնական էր, ԱԳ նախարարն ու այլ պաշտոնյաները շտապեցին հայտարարել, որ ոչ ոք իրավունք չունի Թուրքիայից հողեր պահանջել:
Նաեւ Հայաստանյայց առաքելական եկեղեցու եւ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսներ Գարեգին Բ-ի եւ Արամ Ա-ի համատեղ հայտարարությունը եղավ, որում պահանջ կա Թուրքիայից՝ վերադարձնել բռնագրավված հայկական եկեղեցիներն ու եկեղեցապատկան կալվածքները: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին սա կարեւոր մոտեցում է, ինչը պետք է դարձնել միջազգային օրակարգի հարց:
Մաքսային միությունը տնտեսական մահա՞կ Հայաստանի գլխին – Մենք պետք է լինենք սուբյեկտ, ոչ թե օբյեկտ… Ա՛խ այդ էներգակիրները…
Մաքսային միության մաքսազերծվելիք քաղաքականությունը. այսպես էինք վերնագրել Մաքսային միությանն (ՄՄ) անդամակցելու Հայաստանի որոշման լուրը՝ ընդգծելով, որ ՄՄ-ն տնտեսական խնդիր չի լուծելու, եւ որ քաղաքական առումով էլ հարկ է զգույշ լինել, քանզի չենք հասկանում, թե օրինակ՝ ՄՄ անդամ Ղազախստանը Արցախյան ճակատում ինչպես է դուրս գալու Ադրբեջանի դեմ:
Եթե ՄՄ-ին անդամակցությունը քողազերծենք, ապա հնարավոր է, որ դա նույնիսկ տնտեսական մահակ լինի Հայաստանի գլխին: Համենայնդեպս, այդ են վկայում չոր թվերը:
Եվ այսպես՝ ՄՄ-ի ձեւավորման պայմանագրի կետերից մեկն ասում է, որ ՄՄ անդամ երկրները նույն դրույքաչափով պետք է մաքսազերծեն երրորդ՝ այն է՝ ՄՄ-ի մեջ չմտնող երկրներից ներմուծվող ապրանքները: Խնդիրն այն է, սակայն, որ այդ միասնական դրույքաչափերը բարձր են մեր երկրում գործող մաքսատուրքերի դրույքաչափերից: Այս պահի դրությամբ ՀՀ ներկրվող ապրանքները 0 կամ 10 տոկոս դրույքաչափով են մաքսազերծվում (մեր Մաքսային օրենսգրքի համաձայն): Մինչդեռ ՄՄ-ի դրույքաչափերը բավականին բարձր են՝ 5, 10, 15 կամ 20 տոկոս: Սա ենթադրում է, որ եթե ՀՀ-ն իսկապես մտնի ՄՄ, թանկացում է լինելու:
Այս մասով՝ ի՞նչ ապրանքներ ենք ներմուծում, դրանք ի՞նչ դրույքաչափերով են մաքսազերծվելու այստեղ եւ որո՞նք են լինելու ՄՄ դրույքաչափերը:
Կենդանի կենդանիներ ապրանքի ՀՀ-ում գործող դրույքաչափը 0% է, ՄՄ դրույքաչափը 5% է: Ներմուծվող կաթնամթերքի, ձվի, մեղրի մաքսազերծման դրույքաչափը ՀՀ-ում 10% է, իսկ ՄՄ դրույքաչափը՝ 15, 20, 25 %: Բանջարեղենի ՀՀ-ում գործող դրույքաչափը 10% է, ՄՄ–ինը՝ 15%: Դեղաբույսերի ՀՀ-ի դրույքաչափը 0% է, ՄՄ-ինը՝ 5%, բուսական նյութերինը՝ ՀՀ-ում 0%, ՄՄ-ինը՝ 15%, մսից, ձկից պատրաստի մթերքների դրույքաչափը ՀՀ-ում 10% է, ՄՄ-ինը՝ 20, 25%: Իսկ շաքարի եւ շաքարից հրուշակեղենի համար ՀՀ-ի դրույքաչափը 10% է, իսկ ՄՄ-ինը՝ 25%-ից ավելի (1 տոննայի դիմաց՝ 270 դոլար):
Միայն սիրիահայերի հարցը չէ. ազգ-բանակ ստեղծելու խնդիր պետք է դնել,- հայտարարում է Հայ Արիական Միաբանությունը…
Մերձավոր Արեւելքում իրավիճակի հետ կապված հայտարարություն էր տարածել Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ)՝ անհրաժեշտ համարելով հատուկ զինյալ խմբերի ստեղծումը, որոնք կդիմակայեն հնարավոր ահաբեկչությանը, մանավանդ, որ այդ լարվածությունը առնչվում է նաեւ հայկական շահերին:
«Տեւական ժամանակ է, ինչ հեղաշրջումներով սադրված արաբական գարնան հետեւանքներն ալեկոծել են արաբական աշխարհը հարակից երկրների հետ միասին՝ հյուսիսային Աֆրիկայից մինչեւ Արաբական թերակղզի, Թուրքիա ու Իրան: Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի տարածաշրջանի ավելի քան 25 երկրներ կանգնած են պատերազմական վտանգի առջեւ: Քանի որ գերտերությունների շահերը նույնպես խաչվել են այստեղ, ապա մի քանի տասնյակ երկրներ էլ Եվրոպայից, Ամերիկայից ու Ասիայից պատրաստ են սանձազերծել կամ սանձել պատերազմական գործողությունները՝ իրենց պետական նպատակներով ու ծրագրերով պայմանավորված: Չի բացառվում, որ ծրագրվում է աշխարհի հերթական վերաբաժանումը, որը միշտ էլ այս տարածաշրջանից է սկսվել»,- ասված է հայտարարությունում:
ՀԱՄ-ը նաեւ նշում է, թե արաբական գարնան սադրիչ ալիքը հանդիպելով սիրիական պատին՝ ոչ միայն չի հաղթահարել այն, այլեւ պատճառա-հետեւանքային կապով հակառակ ընթացքն է ստացել «գարուն» տեսած երկրներում: Թունիսը եւ Լիբիան դեռ հակաարեւմտամետ դիրք չեն բռնել, բայց լիովին էլ արեւմտամետ չեն դարձել: Անգամ պատերազմով նվաճած Իրաքում չի դադարում ներքին ահաբեկչությունը, իսկ քրդական հարցը կարող է նաեւ աշխուժանալ: Քրդական հարցը ծավալվելու միտում ունի նաեւ Սիրիայում եւ Թուրքիայում, Իրանում այն առաջնային դիրքերը զիջել է թյուրք-ադրբեջանական անջատողականությանը: Չի հանդարտվում Եգիպտոսը, որը կարող է հակաարեւմտյան եւ հակաիսրայելական դիրքում հայտնվել: Իսկ Անկարայի հակաարաբական գործողությունների դեպքում՝ նաեւ՝ հակաթուրքական (ընդհուպ՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելով), ինչը նոր իրողություններ կբացի տարածաշրջանում՝ հօգուտ հայկական նպատակների:


