Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Եթե անգամ պիտի ընտրեք թույլ, ձայնը փոշիացնող ուժի և չընտրելու միջեւ՝ ընտրության գնալը հաստատ ավելի ճիշտ է. Առավոտ (տեսանյութ)
- Վթար Շաղափ բնակավայրի սկզբնամասում․ կա զոհ
- ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին
- Առգրավել են Արցախի նախագահի հեռախոսը․ փաստաբան
- Ֆրունզե Դովլաթյան փողոցում տուն է այրվում
- Լուկաշենկոն և Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել
- Պարտադիր կրթությունը դարձնելու ենք 11-ամյա․Թաթոյան (տեսանյութ)
- Անդրանիկ Թեւանյանի փաստաբանի հայտարարությունը
- ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդները հրապարակել են զեկույց՝ ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ
- Նա պետք է լինի կախիչ ստուգողից մինչև կաթողիկոս (տեսանյութ)
Monthly Archives: September 2013
Հակամարտությունը՝ նաեւ կրոնական երանգով… Անգլիական քայլ՝ տարածաշրջան վերադառնալու համար…
– Հակամարտությունը՝ նաեւ կրոնական երանգով – Հայ համայնքը եւ քրիստոնյա այլ համայնքներ ահազանգել են իսլամականների վայրագությունների առիթով…
– Անգլիական քայլ՝ տարածաշրջան վերադառնալու համար…
ՌԴ ԱԳ նախարար Սերգել Լավրովը Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմի հետ հանդիպմանը խոսել է Դամասկոսի մոտ քիմիական զենքի կիրառման մասին: «Կան պրոֆեսիոնալ գնահատականներ, որոնք տվել է միջազգային հանձնաժողովի անդամ Կարլ դել Պոնտեն: Նա տվյալներ ունի զինյալների կողմից քիմիական զենք կիրառելու վերաբերյալ: Ոչ վաղ անցյալում մեծ հարցազրույց էր տվել նաեւ մայր Ագնեսը՝ օգոստոսի 21-ին նախորդած իրադարձությունների եւ այն բանի վերաբերյալ, թե ինչ է տեղի ունենում Սիրիայի քրիստոնյա թաղամասերում»,- հայտարարել է ռուս նախարարը եւ հավելել, որ վերջապես կան փաստեր, որոնք վերաբերում են օգոստոսի 21-ի իրադարձություններին եւ որոնք խոսում են մեր գնահատականներով այդ պատահարի բեմադրված լինելու մասին:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոնգրեսից թույլտվություն էր խնդրել Սիրիայում ռազմական ուժ կիրառելու, եւ ԱՄՆ սենատում բանաձեւի առաջին քվեարկությունը կայացել էր հօգուտ ուժի կիրառման: Սակայն Մոսկվայի ու Թեհրանի հակազդեցությունն այնքան մեծ էր, որ ԱՄՆ-ի նախագահը դիմեց սենատին՝ այս անգամ հարցի վերջնական քննարկումը երկարաձգելու համար: Անգամ եվրոպական որոշ երկրներ են հետ քաշել իրենց ռազմանավերը Սիրիայի ափերից:
Թուրքիան եւս շտապում է Սիրիայի դեմ պատերազմին, պատրաստ է ծառայություններ մատուցել Արեւմուտքին՝ ակնկալելով ներխուժման դեպքում տարածքներ խլել Սիրիայից: Անկարան արդեն սկսել է նոր ռազմաբազա կառուցել Սիրիայի հետ սահմանին: Ռազմական տեխնիկան բեռնատար մեքենաներով բերվել է հարավային Հաթայ նահանգից եւ այժմ տեղակայվում է Սիրիայի Լաթաքիա քաղաքին մերձակա Քելդաղ սարի վրա: Նշվում է, որ այս ռազմաբազան կլինի հենց այն վայրում, որտեղ 2012թ. թուրքական ինքնաթիռ էր ընկել:
Հակամարտությունը Մերձավորարեւելյանից Կովկասյան չի՞ դառա… Ադրբեջանը՝ ահաբեկչության կենտրո՞ն…
– Մերձավորարեւելյանից Կովկասյան չի՞ դառա – Կարծում ենք, պաշտոնական Երեւանը փորձում է Արեւմուտքի ու Ռուսաստանի հետ հարաբերություններից բացի ձեւավորել լրացուցիչ ազդեցիկ հարաբերություն Չինաստանի հետ՝ հնարավորության դեպքում դրան ապավինելու համար…
– Ադրբեջանը՝ ահաբեկչության կենտրո՞ն
Անկարայի եւ Բաքվի անմիջական մասնակցությունը սիրիական խնդրում մի ահազանգ է, որ Դամասկոսի պարտության դեպքում այն կարող է տեղափոխվել ինչպես Իրան, այնպես էլ Կովկասի տարածաշրջան: Ադրբեջանի մասնակցությունը «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման գործունեության մեջ, հավաստում է, որ Սիրիայում այդ երկրի ահաբեկիչները նախապատրաստական փուլ են անցնում: Իսկ Թուրքիան դարձել է ահաբեկիչների հավաքատեղի, որտեղ հավաքվում են ահաբեկիչներ տասնյակ երկրներից: Սիրիան դարձել է նրանց փորձարկման վայրը:
Սա, ըստ ամենայնի, հասկանում են նաեւ Արեւմուտքն ու Ռուսաստանը, եւ հայտարարել են, թե Արցախյան խնդիրը չի կարող ռազմական ճանապարհով լուծվել, կա միայն խաղաղ կարգավորման հեռանկար: ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նոր համանախագահ Ջեյմս Ուորլիքը հանդիպել է Ադրբեջանի նախագահին, ԱԳ նախարարին եւ պաշտպանության նախարարին՝ (հատկապես Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ) խաղաղ գործընթացը քննարկելու համար: Նա եղել է նաեւ Հայաստանում: Դիվանագետը Բաքու էր տարել նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձը՝ ուղղված Իլհամ Ալիեւին, որտեղ, մասնավորապես, արտահայտվում է ԱՄՆ անվերապահ աջակցությունը խաղաղ գործընթացին, այդ թվում՝ նաեւ կողմերի միջեւ ուղղակի շփումներին:
Ցավոտ կետեր Սողանք. բնության ճիչը մարդու ականջին… Ինչու՞ ենք մենք հարուստ, բայց աղքատ (ՀՀ-ի ընդերքի օգտակար հանածոների արժեքը)…
– Ցավոտ կետեր Սողանք. բնության ճիչը մարդու ականջին – Ամենացավալին այն է, որ Հայաստանի սողանքների ճնշող մեծամասնությունը մարդու ներգործության հետեւանք է…
– Ինչու՞ ենք մենք հարուստ, բայց աղքատ (ՀՀ-ի ընդերքի օգտակար հանածոների արժեքը (հանքավայրերում) կազմում է ավելի քան 4 տրիլիոն դոլար)…
«Լուսանցք»-ը «Ցավոտ կետեր» խորագրով շարք է սկսում, որում կխոսվի մեր այն խնդիրների մասին, որոնք դանդաղեցնում են տնտեսական եւ, ըստ այդմ, երկրի զարգացումը: Սրանք խնդիրներ են, որոնք մշտապես իմ ուշադրության եւ ուսումնասիրության կենտրոնում են եղել լրագրողական գործունեությանս 15 տարիների ընթացքում: Խնդիրներ, որոնք պարզապես չեն արծարծվում, դրանց լուծումներ են առաջադրվում, եւ որոնց արդյունավետ ելքի համար անպայմանորեն միասնական ջանքեր են պահանջվում՝ պետության, մասնավորի, անհատի կողմից: Ու գուցե ոչ պատահաբար «Ցավոտ կետեր»-ը բացում եմ Հայաստանի սողանքներին առնչվող թեմայով (այս եւ այլ խնդիրներից շատերի մասին խոսել ու հոդվածներ եմ հրապարակել «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, «Լուսանցք»-ում դրանք կհրապարակվեն մասնակի փոփոխություններով եւ լրացումներով): Խնդրո մի առարկա, որ անընդհատ եւ հատկապես վերջին տարիներին շատ աշխուժացած, լոկալ երկրաշարժի պես պարբերաբար խոցում է մեզ:
Բայց որի մեղավորը նաեւ մենք ենք: Սա ասում եմ, որովհետեւ սխալը գիտակցելով եւ ուղղելով կշտկենք վիճակը: Մանավանդ որ մենք այնքան հող չունենք, որ կեսն էլ սողանքի պատճառով կորցնենք:
Սողանքներ են սկսվել Տավուշի եւ Լոռու մարզերում, Հաղարծին տանող ճանապարհին, նաեւ Սյունիքում, Վայոց ձորում, նաեւ… հիշու՞մ եք 2011 եւ 2012թթ. ինչքան էինք լսում սողանքների մասին կամ դրանց ականատեսը լինում: Այո, սողանքը տարերային աղետ է, բայց որի դեմ կարելի է պայքարել: Այնպես, ինչպես ասենք Ճապոնիայում են սովորել ապրել երկրաշարժերի, սողանքների եւ արտակարգ այլ իրավիճակների հետ: Օրինակ՝ «Ֆուկուսիմա»-ի դեպքը ապշեցրել էր ինձ. մարդկանց շրջանում ոչ մի խուճապ չեղավ, հանրությունը անընդհատ պատկան մարմիների կողմից հրահանգի էր սպասում՝ այս կամ այն քայլն անելու: Տարերային աղետին դիմագրավելն ու հնարավոր զոհերի թիվը առավելագույնս նվազեցնելը յուրաքանչյուր ճապոնացի սովորում է դպրոցից: Մեզ մոտ այդպես չէ, չնայած մեր երկրին էլ տարերային աղետներ են բնորոշ: Ու քանի որ խնդրո առարկան սողանքն է, նախ փորձենք հասկանալ, թե ինչու են մեր երկրում վերջերս հաճախակի «զարթնում» սահող հողերը, ինչ է սողանքն ընդհանրապես, ինչպես են մեր երկրում պայքարում դրա դեմ, պայքարի ինչ տարբերակներ են առաջարկում մասնագետները, արդյունավե՞տ են արդյոք այդ պայքարի միջոցները, թե՞ դրանք պարզապես վատնված ժամանակ ու ֆինանսներ են:
Չիմացությամբ՝ պատմակեղծարարություն – Կամ՝ թե ինչ է պատահում, երբ մասնագետը հեռու է հոգեւոր ոլորտից (Քուրմ Արմոգ, Հայ Արիական Միաբանություն)… Հարձակումը բազմաշերտ է եւ կարեւորը՝ հա՛յն ու Հայաստա՛նն են (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր) – Անցում՝ հուդա-քրիստոնեությունից՝ արիա-քրիստոնեություն…
Չիմացությամբ՝ պատմակեղծարարություն.-
Կամ՝ թե ինչ է պատահում, երբ մասնագետը հեռու է հոգեւոր ոլորտից
Իհարկե կարեւորագույն ազգային գործ է, միաժամանակ՝ հաճելի մեզ համար, որ պեղումները Հայոց Աշխարհում հետզհետե պարզաբանում են Հայ Աստվածների ու հեթանոսական ժամանակաշրջանի պատմական անցքերը: Սակայն հաճախ պատմական սուղ փաստերին (աշխատել են վերացնել ամեն բան ու ամեն ինչ) ավելացվում են այս կամ այն ուսումնասիրողի կամ մասնագետի տրամաբանությունները, ինչը իրականության խճողված պատկերն ավելի է հեռացնում իրականությունից…
Եվ ահա, հերթական մի՝ «Հայ հեթանոսական աստվածները «վերադառնում են» հոդվածում կան կարեւոր ու փաստացի պարզաբանումներ, բայց նաեւ սխալ ու հակահայ մեկնաբանություններ, ինչը հայ արիադավանության մասին պատկերացումները սահմանափակում է համաշխարհային կռապաշտության ժամանակաշրջանի տվյալներով շղարշված:
Հայտնի է, որ հեթանոս բառը հուդա-քրիստոնյաների ներմուծած եզրույթն է, որն ասորերեն՝ ազգ (հունարեն՝ էթնոս) է նշանակում, եւ հեթանոսական հավատ ասելով՝ հասկացել են ազգային հավատ: Բայց քանի որ Գրիգոր(իս) խավարիչը (ում լուսավորիչ են կոչում) կիսապարթեւ-կիսաասորի էր, իր հարազատ լեզվով էլ՝ հեթանոս կոչեց հայոց ազգային հավատի (հայարիական) հետեւորդներին:
Եվ նա բնավ սիրով չէր լցված հեթանոսական տաճարների ու պատմական մատյանների (այլ արժեքների) հանդեպ՝ ինչպես նշված է հոդվածում… «Սովորաբար, հեթանոսական տաճարները փակվում էին երկու դեպքում՝ թագավորի մահվանից հետո, երբ նրան այլեւս զոհեր չէին մատուցում, եւ երկրորդ դեպքում, երբ կրոնական հեղաշրջում էր լինում: Հողմիկի հեթանոսական տաճարը բացառիկ է նաեւ այն առումով, որ քրիստոնեության ընդունումից հետո Գրիգոր Լուսավորչի կողմից տաճարում ոչինչ չի ոչնչացվել, հեթանոսական տաճարները կոնսերվացվել են հարգանքով եւ մեծ ծիսակատարությամբ»…
Ամոթ է նման բան ասելը, քանզի բոլոր բնածին հնագույն ազգերի մոտ, անկախ կրոնափոխությունից, պահպանվել են ազգային տաճարներն ու սրբազան հավատամքային մասունքները, հնագույն ծիսակարգն ու պատմությունը, իսկ Հայաստանում միայն Գառնին է մնացել՝ կիսաավեր-կիսականգուն մի տաճար, այն էլ՝ վերականգնվել է հատուկ որոշմամբ սովետական կարգերի օրոք՝ մրցակցության հեռանկար ունենալով (թե ում տարածքում է ամենահին մշակույթը, պատմությունը (հատկապես՝ ուրարտական էր մրցակցության աղբյուրը)): Նաեւ՝ անգամ քրիստոնեական պատմիչ Ագաթանգեղոսն է ասել, որ ամբոխը Գրիգորիսի գլխավորությամբ նախ գնաց ավերելու Տիր Աստծո տաճարը, որպեսզի հեթանոսական (իմա՝ ազգային) իմաստությունն ու իմացությունը վերացնի նախ եւ առաջ… Հետո մնացյալը, ինչը մանրամասն (ավերի ու քանդուքարափի մեկնաբանություններով) ներկայացված է հենց քրիստոնեական պատմիչների գործերում:
Հայկական խոհանոց… Աշխարհի մարզական հեւքից… www.hayary.org-ը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՜ք եւ բաժանորդագրվե՜ք «Լուսանցք»…
– Հայկական խոհանոց – Հավի միսը՝ ծնեբեկով…
– Աշխարհի մարզական հեւքից (…կրկին բարձրացվել է Արցախի դրոշը)…
– Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ…
– Կարդացե՜ք եւ համագործակցե՜ք «Լուսանցք»-ի հետ… Բաժանորդագրության համար դիմել…
Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)…
– Հավի միսը՝ ծնեբեկով
Բաղադրությունը
Հավի կրծքամիս – 4 հատ
ծնեբեկ – 8 կտոր
լեզոնի համար – 2 ձու
բուսայուղ – 80 գ
ալյուր – 3 ճաշի գդալ
պաքսիմատ – 100 գ
պանիր – 100 գ
աղ
սպիտակ պղպեղ
կարմիր պղպեղ
Պատրաստման եղանակը
Միայն սիրիահայերի խնդիրը չէ. ազգ-բանակ ստեղծելու խնդիր պետք է դնել – Պետք է ստեղծել հատուկ զինյալ խմբեր, որոնք կդիմակայեն հնարավոր ահաբեկչությանը
Հերթական անգամ լարված իրավիճակ է Մերձավոր Արեւելքում եւ այն, ինչպես միշտ, առնչվում է նաեւ հայկական շահերին:
Տեւական ժամանակ է, ինչ հեղաշրջումներով սադրված արաբական գարնան հետեւանքներն ալեկոծել են արաբական աշխարհը հարակից երկրների հետ միասին՝ հյուսիսային Աֆրիկայից մինչեւ Արաբական թերակղզի, Թուրքիա ու Իրան: Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի տարածաշրջանի ավելի քան 25 երկրներ կանգնած են պատերազմական վտանգի առջեւ: Քանի որ գերտերությունների շահերը նույնպես խաչվել են այստեղ, ապա մի քանի տասնյակ երկրներ էլ Եվրոպայից, Ամերիկայից ու Ասիայից պատրաստ են սանձազերծել կամ սանձել պատերազմական գործողությունները՝ իրենց պետական նպատակներով ու ծրագրերով պայմանավորված:
Չի բացառվում, որ ծրագրվում է աշխարհի հերթական վերաբաժանումը, որը միշտ էլ այս տարածաշրջանից է սկսվել:
Արաբական գարնան սադրիչ ալիքը հանդիպելով սիրիական պատին՝ ոչ միայն չի հաղթահարել այն, այլեւ պատճառա-հետեւանքային կապով հակառակ ընթացքն է ստացել «գարուն» տեսած երկրներում: Թունիսը եւ Լիբիան դեռ հակաարեւմտամետ դիրք չեն բռնել, բայց լիովին էլ արեւմտամետ չեն դարձել: Անգամ պատերազմով նվաճած Իրաքում չի դադարում ներքին ահաբեկչությունը, իսկ քրդական հարցը կարող է նաեւ աշխուժանալ: Քրդական հարցը ծավալվելու միտում ունի նաեւ Սիրիայում եւ Թուրքիայում, Իրանում այն առաջնային դիրքերը զիջել է թյուրք-ադրբեջանական անջատողականությանը: Չի հանդարտվում Եգիպտոսը, որը կարող է հակաարեւմտյան եւ հակաիսրայելական դիրքում հայտնվել: Իսկ Անկարայի հակաարաբական գործողությունների դեպքում՝ նաեւ՝ հակաթուրքական (ընդհուպ՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելով), ինչը նոր իրողություններ կբացի տարածաշրջանում՝ հօգուտ հայկական նպատակների:
Աֆրիկայում Սուդանի մասնատումը մահմեդական ու քրիստոնեական հատվածների, Պաղեստինի պետության ճանաչման (այդպիսով՝ ներկա Իսրայելի մասնատման) հեռանկարը կարող է նոր անջատողական ալիքներ բերել: Դա սպառնում է ինչպես հակաարեւմտյան երկրներ Իրանին եւ Սիրիային, այնպես էլ մերձարեւմտյան երկրներ Իրաքին, Թուրքիային, Ադրբեջանին ու Վրաստանին:
Լուսանցքի թիվ 290-ի հոդվածները
Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան)
1. Բաց թողնված տողեր – Մաքսային միության մաքսազերծվելիք քաղաքականությունը…
8. Կձեւավորվի՜ իրավատեր հանրությունը – Ներքին կյանքի բարելավումն անխուսափելի է…
9. Պատվե՞ր, թե՞ ցանկություն – Ինչու՞ խիստ չի դրվում պատժելիության սահմանը…
10. Մե՞ր սահմանն է, թե՞ համատեղ – Սահմանը խախտվել էր Արփաչայի շրջանում…
Բաց թողնված տողեր – Մաքսային միության մաքսազերծվելիք քաղաքականությունը…
– «Լուսանցք»-ը ինչպես 2007թ. իր 1-ին համարում է հայտարարել, մշուշն է ցրում՝ շարունակելով ազգային, ավանդական ու բարոյական արժեքների պաշտպանության գործը ինչպես ներքին, այնպես էլ արտաքին հարցերում…
Եթե օգոստոսը շատերի, այդ թվում՝ թերթերի մեծ մասի համար արձակուրդային ամիս է, ապա հանրության որոշ շերտերի համար դարձավ բուռն գործունեության ժամանակահատված: Արձակուրդում գտնվող «Լուսանցք»-ը չկարողացավ լուսաբանել ծավալվող իրադարձությունները: Բայց «բացթողումը» կլրացնենք այս՝ ամփոփիչ մեր թողարկումում:
Այսուհետ էլ, ինչպես նախկինում, մեր թերթը կհետեւի ու կպաշտպանի մարդկանց արդարացի ընդվզումները, կանդրադառնա իշխանության ու ընդդիմության վերաբերմունքին, կպաշտպանի կամ կառաջարկի լուծումների իր տարբերակները:
Բուռն քննարկումների արժանացավ գազի սակագնի թանկացումը («Լուսանցք»-ը հասցրեց անդրադառնալ մինչ արձակուրդը), ինչին հետեւեց էլէներգիայի վարձավճարի, տրանսպորտի ու սննդի ոլորտների անտրամաբանական գնաճը: Սրանից հետո հանրությունը պահանջեց տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի ու Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականները: Նստացույցի, քայլերթերի եւ բողոքի այլ ձեւերի դիմեցին ցուցարարները՝ միաժամանակ արծարծելով իրենց ամենատարբեր հոգսերը:
Դեռ բողոքում են բանակում (ոչ մարտական դիրքերում) սպանված կամ վիրավորված զինվորների հարազատները, հայ զինուժի ապագայով մտահոգ մարդիկ եւ կազմակերպությունները: Հարցեր ունեն նաեւ ազատամարտիկները, ովքեր պայքարում են սոցիալական կարգավիճակի իրավական եւ օրենսդրորեն ձեւակերպման, ինչպեսեւ՝ կուտակված խնդիրների լուծման համար: Վարչապետն ընդունել է նրանց ներկայացուցիչներին, սակայն խնդիրները մնացել են կես ճանապարհին: Իսկ ազատամարտիկի, երկրապահի կարգավիճակի մասին օրենքի ընդունումը դեռ ընթացքում է:
Մեր ներքին թշնամին տխմար է ու տգետ, բայց հանուն փողի կծախի ամենքին ու ամեն բան – «Լուսանցք»-ի հարցերին պատասխանում է Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը
Մեր ներքին թշնամին տխմար է ու տգետ, բայց հանուն փողի կծախի ամենքին ու ամեն բան…
* * *
Գենդեր բառը փոխարինվեց, բայց վտանգը մնաց
Կառավարությունը հավանության տվեց «Կանաց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծին: ՀՀ 2013թ. մայիսի 20-ի ՀO-57-Ն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 11-րդ եւ 12-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչվեց, փորձել են «գենդեր» բառը հանել նախագծից: Մասնավորապես, օրենքի նախագծի 5-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում «գենդերային հարաբերություններ» բառերը փոխարինեց «կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքները եւ հավասար հնարավորությունները» բառերով: Օրենքում փոփոխությունների ընդունումը նպատակ ունի կանանց եւ տղամարդկանց վերաբերյալ՝ օրենքով ամրագրված ձեւակերպումները զերծ պահելու հասարակական տարաբնույթ մեկնաբանություններից եւ տարընթերցումներից:
Այս, ըստ էության ոչինչ չփոխող բառախաղն անգամ ծանր տարան գրանտակեր եվրավազվզիկները, եւ պարզվեց, որ սեռայինն ու սեռականը ոմանց համար նույնն է իսկապես: Դրանք արագ ընդունեցին եվրապատվերը եւ ակզբում 19, ապա 31 խառըխշտիկ, հայ հանրության բացահայտ մեծամասնությանը ոչինչ չասող կազմակերպություններով հայտարարեցին, թե՝ «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների մասին» օրենքը առանց այդ էլ չի հանդիսանում ոլորտի խնդիրները պատշաճ եւ լիարժեք կարգավորող օրենսդրական ակտ: Միաժամանակ այս օրենքի ընդունումից հետո հասարակության որոշ խմբերի եւ անձանց կողմից առանձին դրույթների վերաբերյալ հնչեցվել են ծայրահեղական (նկատի ունեն՝ ազգային կազմակերպություններին ու անհատներին,- խմբ.) եւ խեղաթյուրող կարծիքներ, իսկ վերը նշված օրենքի նախագիծ ներկայացնելով ՀՀ կառավարությունը պարզապես զիջումների է գնում այդ խմբերին՝ հաշվի չառնելով հասարակության մեջ առկա նաեւ այլ կարծիքներ»:
Իսկ իրականում այդ օրենքը պետք է հիմնովին հետ կանչել առհասարակ՝ վերջ տալ եվրաբառախաղերին ու գաղտնի ծրագրերին կուլ գնալուն… ԱԺ–ն չպետք է հաստատի այս օրենքը (փոփոխություններով հանդերձ նույնիսկ), քանի դեռ եվրախեղկատակները չեն դադարեցրել անբարո հարձակումները՝ հենվելով նաեւ բառախաղերի վրա… Նման «փոխզիջումներով» էլ նրանք միշտ հասնում են իրենց նպատակին: Չմոռանանք, որ բացի գենդերային այս տխրահռչակ օրենքից, հերթի է դրված «Խտրականության դեմ» օրենքի ընդունումը: Իսկ այդ օրենքում եւս քողարկված «անցնում» են սոցիալական սեռի ու գենդերի մասին բառակույտեր ու բառախաղեր:
* * *
– Հայ արիները բազմիցս բարձրաձայնել են արեւմտյան ամենավատ արժեքների՝ մեր կյանք ներթափանցելու դեմ եւ տարիներ շարունակ ահազանգում են: Դա վերաբերում է աշխարհի գաղտնի կառավարության ամենատարբեր դրսեւորումներին, որը ճյուղավորված, բայց համակարգված է ներխուժում որեւէ երկիր:
Սեռախեղման մյուս վտանգը դեռ սպասում է.- Խտրականության դեմ օրենքը գալու է պատժելու՛ մարդ մնացած մարդկանց
…Ամեն բան ամփոփված է այնպես, որ աննորմալները պիտի պաշտպանվեն ու իրավունքներ ձեռք բերեն, իսկ նորմալները պիտի սսկվեն կամ էլ «օրենքով սահմանված կարգով, պատասխանատվության ենթարկելը» շալակեն ու հեռանան ասպարեզից…
* * *
Կախված վտանգներ.- Միջազգային փաստաթղթեր, որոնք ստորագրել է Հայաստանը, սակայն դեռ չի վավերացրել.
– ՄԱԿ–ի հռչակագիր «Սեռական կողմնորոշման եւ գենդերային ինքնության» վերաբերյալ:
-ԵՄ դեկլարացիան վիրված «Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվան»:
– ՄԱԿ–ի Մարդու իրավունքների խորհրդում Վիեննայի դեկլարացիայի եւ գործողությունների ծրագրի քննման եւ իրականացման ԵՄ հռչակագիր:
– ԵԽԽՎ բանաձեւ ուղղված «Սեռական կողմնորոշման եւ գենդերային ինքնության հիման վրա խտրականությանը»:
– ԵԽ Նախարարների կոմիտեի հանձնարարականները անդամ պետություններին սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքության հիման վրա խտրականության վերացման միջոցների վերաբերյալ:
* * *
Հստակ է այլեւս, որ «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքը միանշանակ պիտի ծառայեր ոչ թե կանանց ու տղամարդկանց իրավահավասարությանը, այլ բոլորովին այլ նպատակի՝ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում գենդերային հավասարության եւ պաշտպանության գործին, որտեղ գենդեր ասվածը երկակի՝ սեռային եւ սեռական նշանակություն էր ստացել:
Եվ իզուր չէ, որ «Խտրականության դեմ» օրենքի նախագիծը պատրաստվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի եւ հետեւյալ միջազգային կազմակերպությունների փորձագետների մասնակցությամբ ու հատկապես աջակցությամբ՝ ՀՀ-ում ԵՄ խորհրդատվական խումբ, Ռասիզմի եւ անհանդուրժողականության եվրոպական հանձնաժողով, Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպություն ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գործակալություն (ԵԱՀԿ ԺՀՄԻԳ): Իսկ մեր ԱԺ պատգամավորները նման փաստաթղթերը պատրաստ են միշտ քվեարկելու՝ ինչպես պիոներն է միշտ պատրաստ…
Համազգային ընդդիմություն՝ անսեռության դեմ – Իսկ Ընտանիքը ազգի ու պետության պահպանման անփոխարինելի երաշխիքն է…
Եվ մարդկանց մոտ ամենապարզ հարցն է ծագում՝ ինչո՞ւ են ՀՀ իշխանությունները կանաչ լույս վառում այլասերության համար, քանի որ հատկապես ընտանիք հասկացությանը նոր ու ավելի վտանգավոր հարված է հասցվում: Իսկ Ընտանիքը ինչպես սերնդափոխության, այնպես էլ ապագա սերնդի, այսինքն՝ ազգի ու պետության պահպանման անփոխարինելի երաշխիքն է:
* * *
Իսկ մեր թշնամիները՝ աշխարհի գաղտնի տերերը, այսպես նաեւ փորձում են հասկանալ, թե այս կամ այն հանրությունը կհասկանա՞ վտանգը, թե՞ ոչ, պատրա՞ստ է դիմադրել, թե՞ արդեն սպառվել է եւ պետք է անցնել ստրկացման մյուս փուլին…
Գենդերային ավերածություններին դեմ են եւ՛ ազգայնականներն ու ժողովրդավարները, եւ՛ ռամկավարներն ու ընկերվարականները, եւ՜հեթանոսներն ու քրիստոնյաները, եւ՛ անհավատներն ու անկուսակցականները… Եվ սա համազգային պայքար է՝ Հայաստանում եւ Սփյուռքում ծավալված: Գենդերային հավասարության անվան տակ ԱԺ-ն գաղտնի ընդունել է այլասերություն տարածող օրենք. ասել է «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը. «Դա խայտառակ փաստաթուղթ է, որը լրջագույն խնդիր կարող է առաջացնել հասարակության մեջ: Եթե բովանդակությունը, էությունն այդ փաստաթղթի ներկայացվի եւ տեղեկացվի, ապա կարող է լուրջ ընդդիմադիր գործընթացներ սկսվեն… Այլ ձեռքբերովի այլասերվածությունների եւ նման բաների մասին է խոսքը գնում»: Առաջին անգամն է, որ այս գործչին դուր է գալիս այն, ինչ անում է Ռուսաստանը այս հարցում, ուրախ է, որ Հայաստանյայց առաքելական եկեղեցին, վերջիվերջո, ճիշտ դիրքորոշում ունի, կանգնում է մեր ժողովրդի շահերի կողքին: Այլ երկներ նույնպես կան, որ նման օրենքները հրաժարվում են ընդունել, եւ մեր իշխանությունները եւս պետք է դիմադրեն: Ըստ նրա՝ «Մեր օմբուդսմենն ասում է «all right», քանի որ ամբողջությամբ այս օրենքը չենք կարողացել ընդունել հստակ բառերով, ինչպես մեզ առաջարկվում էր, իսկ մենք գումարներ ենք կորցնում՝ բա դա պարտադրանք չի՞: Ոչ ոք թուրը գլխներին չի պահում, բայց լրիվ այլ մեթոդներ կան, այլ ճանապարհներ, միջոցներ ազդելու, ճնշելու ու ենթարկեցնելու: Համոզված եմ՝ ՀՀ-ում 99,99%-ը դեմ է այդ երեւույթներին, բայց արի ու տես, որ այստեղ ընդունվում է մի օրենք, այն էլ թաքուն, նույնիսկ ԱԺ պատգամավորները չեն հասկանում ինչի համար են քվեարկում»:
Արարչածին մարդիկ եւ ծախու գրանտակերները – Արարիչը որ Մարդ էր արարում ու՞ր էին գրանտակերները,- հայ արիների քուրմ Արմոգ
…Մի հարցնող լինի՝ տո՛ խելոք, Արարիչը որ Մարդ էր արարում, դու ու՞ր էիր.. Իսկ այժմ՝ անգամ տեղյակ չես այդ ԱՐԱՐՈւՄ–ից, որ Մարդը սեռական եւ սեռային տարբերություններ ունի, տղամարդ եւ կին մարդատեսակներ կան, առաջինը երկրորդի միջոցով նպաստում է հաջորդ սերնդի ծնելիությանը, աճին եւ միայն երկրորդն է օժտված ծնելու–ծնողի գործառույթով…
* * *
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը հերթական անգամ ուղերձ էր հղել Մարդասիրության համաշխարհային օրվա առթիվ: Օգոստոսի 19-ն է այդ օրը: «Մենք նշում ենք Մարդասիրության համաշխարհային օրը՝ ի պատիվ մարդասիրական օգնության աշխատակիցների, ովքեր զոհաբերել են իրենց կյանքերը ծառայողական պարտքը կատարելիս: Մենք հիշում ենք նրանց զոհաբերությունները եւ վերահաստատում մեր հավատարմությունը փրկարարական աշխատանքին, որ իրականացնում են մարդասերներն ամբողջ աշխարհում, ամեն օր, հաճախ այնպիսի դժվարին եւ վտանգավոր պայմաններում, ուր ուրիշները չեն կարող, կամ չեն ուզում գնալ»:
Իհարկե, կա՜ն մարդասերներ, որ իսկապես մեկնում են ռազմական, աղետի կամ այլ գոտիներ, որտեղ մարդասիրության, հոգատարության կարիք կա, եւ՝ փառք ու պատիվ նրանց:
Բայց որ այդ նույն ՄԱԿ-ը հովանավորում է բիրտ ուժի՝ այլ երկրների ու ազգերի ներքին գործերին խառնվելն ու աղետալի վիճակների հանգեցնելը… չի նշվում:
Չի նշվում, որ հետո մարդասիրության անվան տակ մի նոր ներխուժում իրականացվի:
Երբ այդ ընթացքում ոչնչացվում են մարդիկ, երկրներ, ազգային ու մշակութային արժեքներ՝ դա էլ չեն հիշում:
Իսկ որ բնածին մարդուց փորձում են ռոբոտներ (համարակալված ու չիպավորված) ստեղծել կամ բարոյազրկել ու անասնականացնել, դա էլ հոգ չէ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի համար: Ուստի՝ «համընդհանուր խաղաղության, արդարության, արժանապատվության ու զարգացման» մասին խոսելիս մի քիչ ամոթ ու խիղճ պետք է ունենալ: Երբ աշխարհի մի քանի տոկոս բնակչությունն ինքզինքը համարում է «միջազգային հանրություն» եւ իրեն թույլ է տալիս փոքրամասնությամբ բոլոր սեռա-հոգեկան փոքրամասնակաների իրավունքները պարտադրել, ապա ՄԱԿ-ի հնչեցրած «մարդասիրական ոգին» չի կարող լինել բնական հրամայական, ինչպես պնդում են, դա բացառապես արհեստական ու մարդաոչնչացման հրաման է, որ տրվել է աշխարհի մութ եւ գաղտնի տերերի կողմից: Ծիծաղելի է, որ այս ամենն արվում է Մարդասիրության համաշխարհային օրը…
«Բարոյախրատական» ելեւէջ – Եթե նշյալ օրենքը հետ կանչվի, ապա հնարավոր է բոլոր ծոմակները եւս հեռանան Հայաստանից
…Այսքան մեջբերումներն արեցինք, որ «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների ու հավասար հնարավորությունների ապահով մանմասին» օրենքի ջատագովները լավ հասկանան՝ ու՜մ համար են ճանապարհ հարթում… Բայց մի հուսադրող լուր հայտնենք, որ Ծոմակը այլեւս չի վերադառնալու: Եթե նշյալ օրենքը հետ կանչվի, ապա հնարավոր է բոլոր ծոմակները եւս հեռանան Հայաստանից՝ Շվեդիա, Հոլանդիա, Դանիա… կամ այլ տեղ…
Այս օրենքը աշխուժացրել է այնպիսիներին, ինչպիսին Հայաստանից փախած եւ եվրոպաները վայելող DIY ակումբի նախկին տնօրեն, «Պինցետ» պանկ խմբի մենակատար Ծոմակ Օգանեզովան է, ով նախորդ տարի Արամե եւ Համբիկ Խամբազյանների կողմից ակումբը պայթեցվելուց հետո արտահանվեց Շվեդիա:
Իհարկե, դատավճիռը չի գոհացրել Ծոմակին. 1 տարի ձգձգվող դատավարությունն ավարտվել է տղաների՝ 1 տարի 7 ամիս պայմանական ազատազրկման՝ 2 տարի փորձաշրջանով դատապարտմամբ: Եվ ըստ այս՝ արդեն շվեդացու, «սա ապացուցում է, որ Հայաստանը խեղդված է տոտալիտար ֆաշիզմի ու կոռուպցիայի մեջ… Ինչպե՞ս է կարողանում թեթեւ պատիժ սահմանել, սա օրենքի սահմանում չէ, դա ուղղակի պայմանավորվածություն է: Դատավորը մի՞թե չի հասկանում, որ այդ շենքը շատ հանգիստ կարող էր հրկիզվել, եւ մարդիկ մահանային: Բնականաբար հասկանում է, պարզապես փողի մասին ավելի լավ է հասկանում»,- ասել է արեւմտյան փողերը չսիրո՜ղ, արեւմտյան պատվերներից շա՜տ հեռու կանգնած, արեւմտյան բարքերն ու այլասերումներն ատո՜ղ ու պախարակո՜ղ այս եվրոպուհին:
Երբ ժողովուրդը ազգ, երկիրն էլ՝ հայրենիք դառնա՜ն – Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
– Մինչդեռ պետությունն ինքը եւս պետք է ազատ շուկայական հարաբերությունների մասնակիցը դառնար (քանի դեռ դրա կարիքը կա) նախ՝ ազատ կոչվող շուկան հեռու պահելով կամայականություններից (հաճախ՝ միտումնավոր ու սադրանքային), ապա՝ տնտեսական մրցակցությամբ (իր քաղաքացիների հավաքած բյուջեով), իհարկե հավասար պայմաններ ապահովելով արտադրա-տնտեսական քայլեր ձեռնարկեր՝ պաշտպանելով իր քաղաքացիների շահերն անհիմն գնաճից ու թանկացումներից…
Երբ պետությունն ամեն բան հանձնում է մասնավորին (մեր դեպքում՝ զոռբաներին), առավել եւս օտարերկրյա (այս դեպքում՝ գործակալներին, եթե չասենք՝ թշնամիներին), ապա այդ պետությունը վերածվում է մի մեծ սովետական ԻժԽ-ի, որը միայն բնակվարչության ցուցակների համաձայն՝ սպասարկման վարձերը ստանալու կռիվ է տալիս իր բնակչության հետ: Առանց մտածելու, թե այդ բնակտարածքի (իմա՝ պետության) բնակիչներն աշխատանք ունե՞ն, թե՞ ոչ, լա՞վ են ապրում, թե՞ վատ, հիվա՞նդ են, թե՞ առողջ, կեղեքվու՞մ են մասնավորի եւ օտարի կողմից, թե՞ այնքան էլ չէ…
Սա շատ նման է այն սարքովի տեսությանը, թե պետությունն իրավունք չունի ազատ շուկայական հարաբերություններին խառնվելու, եւ շուկան ինքն իրենով բոլորովին ազատ է: Սա էլ նման է այն հրեշավոր տեսությանը, թե մարդու իրավունքներն ազատ են՝ անկանոն՝ մինչեւ սանձարձակություն, եւ ոչ ոք իրավունք չունի այդ մարդուն ինչ-որ բան ասելու…
Այսպես՝ այս սինաբանությունը ոլորտից ոլորտ, քաղաքից քաղաք, ընտանիքից ընտանիք եւ մարդուց՝ իր հաջորդ սերունդ են փոխանցում… Այսպես մենք «Հայաստանի Հանրապետություն» պետություն ունենք, որն առավելապես հանրային գործածման բնակտարածք է, որում այդ նույն հանրությունն ինքն է գործածվում որպես նյութ, ապրանք, որից կարելի է սպասարկման վարձավճարներ եւ անձնական շահույթ ստանալ: Օտար ներդրումներով կարելի է նաեւ մասնավոր տիրույթներ ու ծառաներ, հարճեր եւ… ունենալ:
Կձեւավորվի՜ իրավատեր հանրությունը – Ներքին կյանքի բարելավումն անխուսափելի է…
– Կամայական թանկացումներն անթույլատրելի են…
– Տրանսպորտի սակագինը, վարորդները եւ ավտոկայանատեղիների հարցը…
– Ասֆալտապատու՞մ, թե՞ փողերի լվացում…
– Ուսման վարձավճարների խնդիրը…
– Գործադուկներ, օֆշորային գոտիներ – արհմիությունների անհրաժեշտությունը…
……………………………………………………………………………………….
Պետությունը ստեղծվել է մարդկանց շահերի պաշտպանության համար եւ պետք է իրականացնի կարգավորիչ ու վերահսկիչ գործառույթ, որպեսզի երկրում սոցիալական արդարությունը պաշտպանվի եւ բողոքի ալիք չբարձրանա: Երբ գազի սակագինը թանկանում էր, մարդիկ բողոքելով հասկանում էին, որ որոշակի ապրանքների թանկացումը եւս անխուսափելի կլինի: Բայց այժմ բարձիթողի վիճակ է եւ այդ մարդիկ իրավացիորեն դժգոհում են, որ եթե թանկացումները լինեն այն սահմաններում, որ համարժեք է գազի գնի թանկացմանը, ապա այդ դեպքում սոցիալական այսօրինակ պոռթկման մասին խոսք լինել չի կարող: Բայց անթույլատրելի է կամայական թանկացումը, ինչը որեւէ պատճառաբանություն չունի: «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը եւս այդ կարծիքին է, ըստ նրա «կան չարաշահողներ եւ շղթայական ռեակցիայով դա տարածվում է ամբողջ տնտեսությունում, այս դեպքում չի կարելի բացառել, որ սոցիալական բում կլինի»: Որեւէ ապրանքի կամ ծառայության գնի բարձրացման դեպքում յուրաքանչյուր ոլորտի պատասխանատու պետք է սպառողին հաշվետություն ներկայացնի՝ որն է թանկացման պատճառը, իսկ եթե թափանցիկ չեն այդ բոլոր քայլերը եւ չի ներկայացվում պատշաճորեն, թե ինչի պատճառով է գների թռիչքը, ապա, բնականաբար, դժգոհությունը կմեծանա եւ կդառնա անվերահսկելի:
Իզուր չէ, որ առաջին բողոքավորներից՝ տրանսպորտի սակագնի թանկացման դեմ պայքարողներն այժմ միացել են սոցիալական այլ խմբերի ցույցերին եւ հայտարարում են, որ «կմիանան նույնիսկ սատանային», եթե պայքարը դա պահանջի: Տրանսպորտի սակագնի բարձրացումը, թանկացումները, բուհերի ուսվճարների ավելացումը, ազատամարտիկների սոցիալական փաթեթի բարելավման հարցը եւ այլ խնդիրները ամռան ընթացքում փողոց են դուրս բերել մարդկանց խմբերի, ովքեր փորձում են այսպես հասնել իրենց խնդիրների լուծմանը:
Ցավոք, հաճախ այդ տարաբնույթ շարժումներին փորձում է տեր կանգնել այս կամ այն քաղաքական ուժը, ինչը պառակտում է տվյալ շարժումը, անգամ շեղվում ուղղվածությունից՝ վերածվելով իշխանափոխության կամ մեկ այլ շարժման, ինչը հովանավոր քաղաքական ուժի նեղկուսակցական ծրագրի մի մասնիկի է վերածվում հետզհետե: Լավ է, որ բոլոր սոցիալական խմբերի պայքարող հատվածներում կան ակտիվիստներ, ովքեր կարողանում են դեռ խույս տալ շարժումները կուսակցականացնելու մոլուցքից: Ազատամարտիկները անգամ հայտարարեցին, թե կմիանան քաղաքական ուժերի հետ, «եթե նրանք մի կողմ դնեն իրենց նեղ շահերն ու անձնական ամբիցիաները»:


