Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Եթե անգամ պիտի ընտրեք թույլ, ձայնը փոշիացնող ուժի և չընտրելու միջեւ՝ ընտրության գնալը հաստատ ավելի ճիշտ է. Առավոտ (տեսանյութ)
- Վթար Շաղափ բնակավայրի սկզբնամասում․ կա զոհ
- ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին
- Առգրավել են Արցախի նախագահի հեռախոսը․ փաստաբան
- Ֆրունզե Դովլաթյան փողոցում տուն է այրվում
- Լուկաշենկոն և Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել
- Պարտադիր կրթությունը դարձնելու ենք 11-ամյա․Թաթոյան (տեսանյութ)
- Անդրանիկ Թեւանյանի փաստաբանի հայտարարությունը
- ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդները հրապարակել են զեկույց՝ ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ
- Նա պետք է լինի կախիչ ստուգողից մինչև կաթողիկոս (տեսանյութ)
Monthly Archives: September 2013
Պատվե՞ր, թե՞ ցանկություն – Ինչու՞ խիստ չի դրվում պատժելիության սահմանը…
– Չենք կարող չանդրադառնալ բանակում տիրող որոշակի անառողջ մթնոլորտին…
Բանակում սպանված զինվորների մայրերը հանգիստը կորցրել են. նրանք տարիներ շարունակ ամեն հինգշաբթի, գործադիրի նիստի օրերին, գալիս են կառավարության շենքի առջեւ ու արդարություն պահանջում գլխավոր դատախազից, զինդատախազից, պաշտպանության եւ արդարադատության նախարարներից: Լրագրողներիցս էլ են մի տեսակ նեղացած, որ էլ չենք լուսաբանում իրենց ցավն ու դարդը: Նրանց հասկանում ենք, բայց զլմ-ների տերերը մեզնից անընդհատ նույն նյութը չեն ուզում: Բայց թող հավատան որդեկորույս մայրերը, որ դա բոլորիս ցավն է ու երկրի՜ս ցավը, հայրենքի՜ս ցավը:
Եվ «Լուսանցք»-ը միշտ է անդրադարձել բանակին ու հայկական զինուժի հաջողություններին, պատմությանը, բայց չի կարող չանդրադառնալ բանակում տիրող որոշակի անառողջ մթնոլորտին, ինչը ցավոք շարունակություն է ունենում, քանի որ խիստ չի դրվում պատժելիության սահմանը: Բազմիցս ենք նշել, որ Հայաստանը (Արցախի հետ) գտնվում է պատերազմական վիճակում, այսօր միայն զինադադար է, ուստի զինական պատիժներն էլ պետք է բխեն պատերազմական երկրի կարգավիճակից…
Մե՞ր սահմանն է, թե՞ համատեղ – Սահմանը խախտվել էր Արփաչայի շրջանում…
– Գուցե մի օր էլ փորձեն հայ-ադրբեջանական սահմանախախտումներին հայ-թուրկակա՞նն ավելացնել, որ Հայաստանը հանկարծ Ռուսաստանից չփախչի…
Այն, որ մեր երկրում նաեւ ազատամարտիկներն են բողոքի ցույցեր անում, շատ վտանգավոր է: Եթե անգամ բողոքի որոշ մասը հիմնավորված չէ, միեւնույնն է՝ պատերազմի բովով անցած տղաների կենսակերպը, գոյատեւելու հնարավորությունը չի տեղավորվում օրենքով հաստատված նվազագույն զամբյուղի մեջ: Սա միայն ՊՆ գործը չէ, կառավարության ու խորհրդարանի լուծելիք հարցն է, որը չպետք է այսքան ձգձգել:
Մինչ նախկին մարտիկները համբերատար պայքարում են, սպասում օրենսդրական փոփոխությունների, ՀՀ սահմանն արդեն խախտում են թուրքական կողմից: Որ հայ-ադրբեջանական սահմանագլխին միշտ են խախտումներ լինում, անգամ զոհեր ու վիրավորներ երկու կողմերից, հազարների հասնող կրակոցներ, արդեն լսում ենք առօրյա խնդիրների նման: Բայց Թուրքիայի կողմից սահմանախախտումները եզակի են: Այս անգամ ոչ միայն արձանագրվեց սահմանի խախտում, այլ սահմանախախտ թուրքը սպանվեց: Թուրքիայի Կարս նահանգի Աքյաքայի շրջանից մեր սահմանը հատել էր Մուսթաֆա Ուլքերը, ում վրա, ըստ թուրքական կողմի նախնական պնդման, կրակել են ռուս սահմանապահները: Նշվել է, որ սահմանն անցած եւ ոչխարների հետեւից գնացած թուրքը 35-ամյա հովիվ է եղել: Նշողներ էլ եղան, թե քուրդ է եղել, հետո էլ թե՝ ադրբեջանցի:
Երկու սայրերն իրար դեմ՝ ի շահ հայի – Հայաստանը պետք է իրապես դառնա տարածաշրջանային գործոն
Հայ Արիական Միաբանության առաջնորդ՝ Արմեն Ավետիսյան
Բնածնի բնիկության իրավունքը
Երբ հազարամյակներ շարունակ (եւ դեռ 1-2 հազարամյակ առաջ) տարածաշրջանում՝ Հայկական լեռնաշխարհում տնօրինում էր աստվածային տարածքում արարված բնիկը՝ հայը, Հայաստանը կողմնորոշումների կամ այս ու այն ռազմաքաղաքական ուղղությանը սատարելու խնդիր չուներ: Այդժամ օրվա գերտերությունների տեղերում անմարդաբնակ տարածքներ էին եւ դատարկություն… առոչինչ: Իսկ ընդամենը մի քանի հարյուրամյակ առաջ տարածաշրջան խցկված, առ այսօր արյան մեջ թաթախված որոշ արհեստածիններ էլ ընդամենը տափաստանային քոչվորներ էին, որ շատ քիչ էին տարբերվում կենդանիներից: Այսօր էլ բնույթով այդպիսին են մնացել:
Հայերի հետ հարակից տարածքներում միայն պարսիկները, հույները, հռոմեացիները, եգիպտացիները, հրեաներն էին, իսկ քիչ հեռվում՝ հնդիկներն ու չինացիները: Մերձավոր Արեւելք կամ Կովկաս (առավել եւս՝ Հարավային Կովկաս) անվանումները տեղ չունեին Հայկական Լեռնաշխարհի տարածքում եւ հայերի բնատուր տարածքն էր (եւ՝ է) Եվրոպան, Ասիան ու Աֆրիկան կապող բնական խաչմերուկը… Այսօր էլ հայերը ոչ մերձավորարեւելքցի են, ոչ էլ կովկասցի, անգամ ոչ եվրոպացի են, ոչ էլ ասիացի, որ միայն աշխարհագրական սահմանումներ են: Հայերը եղել ու մնում են Հայկական Լեռնաշխարհի միակ բնիկներն ու իրավատեր բնակիչները:
Հենց սա է խախտվել, այս բնական կարգը, քանզի անմարդաբնակ տարածքների ու լայնածավալ դատարկության տեղում հառնել են արհեստածին գերտերություններ ու իրենց ազգ կոչող խառնամբոխներ, որ օրվա հնարավորություններից ելնելով տարածքներ են անվանափոխում ու միջազգային հորջորջվող օրենքներ հաստատում: Այստեղ ձեւավորվել են մարդատեսակներ, որոնք պատրաստ են ոչնչացնել այն ամենը, ինչը դուրս է այդ անծագում ու անհեռանկար դատարկությունից, որտեղ մերժվում է մարդկության ծինաբանորեն ակունքը, այն ամենն ինչ բնածին է, արմատական ու առլեցուն հոգով:
Տարածաշրջան ներթափանցած մարդակենդանակերպերն էլ, որ պետություն ու ազգ են հայտարարել իրենց, պատրաստ են ծառայել օրվա միջազգային տերերին, որ շարունակեն իրենց շնագայլային խրախճանքը ուրիշի հողում՝ նրա իսկ բերք ու բարիքի հաշվին, նրա արյունը խմելով…
Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական խորհրդի ներկայացուցիչ՝ Քուրմ Արմոգի պատասխանը՝ «Հայ հեթանոսական աստվածները «վերադառնում են»» հոդվածում առկա խեղաթյուրումներին
Իհարկե կարեւորագույն ազգային գործ է, միաժամանակ հաճելի մեզ համար, որ պեղումները Հայոց Աշխարհում հետզհետե պարզաբանում են Հայ Աստվածների ու հեթանոսական ժամանակաշրջանի պատմական անցքերը: Սակայն հաճախ պատմական սուղ փաստերին (աշխատել են վերացնել ամեն բան ու ամեն ինչ) ավելացվում են այս կամ այն ուսումնասիրողի կամ մասնագետի տրամաբանությունները, ինչը իրականության խճողված պատկերն ավելի է հեռացնում իրականությունից…
Եվ ահա, հերթական մի՝ «Հայ հեթանոսական աստվածները «վերադառնում են»» հոդվածում կան կարեւոր ու փաստացի պարզաբանումներ, բայց նաեւ սխալ ու հակահայ մեկնաբանություններ, ինչը հայ արիադավանության մասին պատկերացումները սահմանափակում է համաշխարհային կռապաշտության ժամանակաշրջանի տվյալներով շղարշված:
Հայտնի է, որ հեթանոս բառը հուդա-քրիստոնյաների ներմուծած եզրույթն է, որն ասորերեն՝ ազգ (հունարեն՝ էթնոս) է նշանակում, եւ հեթանոսական հավատ ասելով՝ հասկացել են ազգային հավատ: Բայց քանի որ Գրիգոր(իս) խավարիչը (ում լուսավորիչ են կոչում) կիսապարթեւ–կիսաասորի էր, իր հարազատ լեզվով էլ՝ հեթանոս կոչեց հայոց ազգային հավատի (հայարիական) հետեւորդներին:


