Daily Archives: September 11, 2013

Միայն սիրիահայերի խնդիրը չէ. ազգ-բանակ ստեղծելու խնդիր պետք է դնել – Պետք է ստեղծել հատուկ զինյալ խմբեր, որոնք կդիմակայեն հնարավոր ահաբեկչությանը

Հերթական անգամ լարված իրավիճակ է Մերձավոր Արեւելքում եւ այն, ինչպես միշտ, առնչվում է նաեւ հայկական շահերին:

Տեւական ժամանակ է, ինչ հեղաշրջումներով սադրված արաբական գարնան հետեւանքներն ալեկոծել են արաբական աշխարհը հարակից երկրների հետ միասին՝ հյուսիսային Աֆրիկայից մինչեւ Արաբական թերակղզի, Թուրքիա ու Իրան: Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի տարածաշրջանի ավելի քան 25 երկրներ կանգնած են պատերազմական վտանգի առջեւ: Քանի որ գերտերությունների շահերը նույնպես խաչվել են այստեղ, ապա մի քանի տասնյակ երկրներ էլ Եվրոպայից, Ամերիկայից ու Ասիայից պատրաստ են սանձազերծել կամ սանձել պատերազմական գործողությունները՝ իրենց պետական նպատակներով ու ծրագրերով պայմանավորված:

Չի բացառվում, որ ծրագրվում է աշխարհի հերթական վերաբաժանումը, որը միշտ էլ այս տարածաշրջանից է սկսվել:

Արաբական գարնան սադրիչ ալիքը հանդիպելով սիրիական պատին՝ ոչ միայն չի հաղթահարել այն, այլեւ պատճառա-հետեւանքային կապով հակառակ ընթացքն է ստացել «գարուն» տեսած երկրներում: Թունիսը եւ Լիբիան դեռ հակաարեւմտամետ դիրք չեն բռնել, բայց լիովին էլ արեւմտամետ չեն դարձել: Անգամ պատերազմով նվաճած Իրաքում չի դադարում ներքին ահաբեկչությունը, իսկ քրդական հարցը կարող է նաեւ աշխուժանալ: Քրդական հարցը ծավալվելու միտում ունի նաեւ Սիրիայում եւ Թուրքիայում, Իրանում այն առաջնային դիրքերը զիջել է թյուրք-ադրբեջանական անջատողականությանը: Չի հանդարտվում Եգիպտոսը, որը կարող է հակաարեւմտյան եւ հակաիսրայելական դիրքում հայտնվել: Իսկ Անկարայի հակաարաբական գործողությունների դեպքում՝ նաեւ՝ հակաթուրքական (ընդհուպ՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելով), ինչը նոր իրողություններ կբացի տարածաշրջանում՝ հօգուտ հայկական նպատակների:

Աֆրիկայում Սուդանի մասնատումը մահմեդական ու քրիստոնեական հատվածների, Պաղեստինի պետության ճանաչման (այդպիսով՝ ներկա Իսրայելի մասնատման) հեռանկարը կարող է նոր անջատողական ալիքներ բերել: Դա սպառնում է ինչպես հակաարեւմտյան երկրներ Իրանին եւ Սիրիային, այնպես էլ մերձարեւմտյան երկրներ Իրաքին, Թուրքիային, Ադրբեջանին ու Վրաստանին:

Continue reading