Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Եթե անգամ պիտի ընտրեք թույլ, ձայնը փոշիացնող ուժի և չընտրելու միջեւ՝ ընտրության գնալը հաստատ ավելի ճիշտ է. «Առերեսում»․ Առավոտ (տեսանյութ)
- Վթար Շաղափ բնակավայրի սկզբնամասում․ կա զոհ
- ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին
- Առգրավել են Արցախի նախագահի հեռախոսը․ փաստաբան
- Ֆրունզե Դովլաթյան փողոցում տուն է այրվում
- Լուկաշենկոն և Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել
- Պարտադիր կրթությունը դարձնելու ենք 11-ամյա․Թաթոյան (տեսանյութ)
- Անդրանիկ Թեւանյանի փաստաբանի հայտարարությունը
- ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդները հրապարակել են զեկույց՝ ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ
- Նա պետք է լինի կախիչ ստուգողից մինչև կաթողիկոս (տեսանյութ)
Daily Archives: September 15, 2013
Լուսանցքի թիվ 291-ի հոդվածները
Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան)
5. Հակամարտությունը՝ նաեւ կրոնական երանգով… Անգլիական քայլ՝ տարածաշրջան վերադառնալու համար…
6. Հակամարտությունը Մերձավորարեւելյանից Կովկասյան չի՞ դառա… Ադրբեջանը՝ ահաբեկչության կենտրո՞ն…
Երկու սայրերն իրար դեմ՝ ի շահ հայի – Եվրոպական Միության եւ Եվրասիական Միության արանքում… Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
Բնածնի բնիկության իրավունքը
Երբ հազարամյակներ շարունակ (եւ դեռ 1-2 հազարամյակ առաջ) տարածաշրջանում՝ Հայկական լեռնաշխարհում տնօրինում էր աստվածային տարածքում արարված բնիկը՝ հայը, Հայաստանը կողմնորոշումների կամ այս ու այն ռազմաքաղաքական ուղղությանը սատարելու խնդիր չուներ: Այդժամ օրվա գերտերությունների տեղերում անմարդաբնակ տարածքներ էին եւ դատարկություն՝ առոչինչ: Իսկ ընդամենը մի քանի հարյուրամյակ առաջ տարածաշրջան խցկված, առ այսօր արյան մեջ թաթախված որոշ արհեստածիններ էլ ընդամենը տափաստանային քոչվորներ էին, որ շատ քիչ էին տարբերվում կենդանիներից: Այսօր էլ բնույթով այդպիսին են մնացել:
Հայերի հետ հարակից տարածքներում միայն պարսիկները, հույները, հռոմեացիները, եգիպտացիները, հրեաներն էին, իսկ քիչ հեռվում՝ հնդիկներն ու չինացիները: Մերձավոր Արեւելք կամ Կովկաս (առավել եւս՝ Հարավային Կովկաս) անվանումները տեղ չունեին Հայկական Լեռնաշխարհի տարածքում եւ հայերի բնատուր տարածքն էր (եւ՝ է) Եվրոպան, Ասիան ու Աֆրիկան կապող բնական խաչմերուկը… Այսօր էլ հայերը ո՛չ մերձավորարեւելքցի են, ո՛չ էլ կովկասցի, անգամ ո՛չ եվրոպացի են, ո՛չ էլ ասիացի, որ միայն աշխարհագրական սահմանումներ են: Հայերը եղե՛լ ու մնու՛մ են Հայկական Լեռնաշխարհի միակ բնիկներն ու իրավատեր բնակիչները:
Եվ հենց սա է խախտվել, այս բնական կարգը, քանզի վերոնշյալ անմարդաբնակ տարածքների ու լայնածավալ դատարկության (էլ ուր մնաց՝ քաղաքակրթություն լիներ…) տեղում հառնել են արհեստածին գերտերություններ ու իրենց ազգ կոչող խառնամբոխներ, որ օրվա հնարավորություններից ելնելով տարածքներ են անվանափոխում ու միջազգային հորջորջվող օրենքներ հաստատում: Այստեղ ձեւավորվել են մարդատեսակներ, որոնք պատրաստ են ոչնչացնել այն ամենը, ինչը դուրս է այդ անծագում ու անհեռանկար դատարկությունից, որտեղ մերժվում է մարդկության ծինաբանորեն ակունքը, այն ամենն ինչ բնածին է, արմատական ու առլեցուն հոգով:
Տարածաշրջան ներթափանցած մարդակենդանակերպերն էլ, որ պետություն ու ազգ են հայտարարել իրենց, պատրաստ են ծառայել օրվա միջազգային տերերին, որ շարունակեն իրենց շնագայլային խրախճանքը ուրիշի հողում՝ նրա իսկ բերք ու բարիքի հաշվին, նրա արյունը խմելով…
Մինչ տիեզերական օրինաչափ պարբերության ի շրջանս յուր կատարելիք պտույտը, այս իրավիճակում, ներկայիս Հայաստանը (Արցախը միավորած) չի կարող դեռ տնօրինել իր բնատուր տարածքներն ու բնիկության իրավունքները, ուստի պետք է դիվանագիտական ջանքեր գործադրի եւ ռազմա-քաղաքական քայլեր նախաձեռնի (հատկապես Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, Հայոց պահանջատիրության ուղղությամբ) տարածաշրջանի տանտիրոջ իրավունքներին ու պարտականություններին հետզհետե վերատիրելու համար:
Հայաստանը՝ փոխլրացնող քաղաքականության կրող
Կդառնա՞նք պահանջատեր երկիր… Հայաստանը կարո՞ղ է լինել մրցակցային – Հայաստանը ՄՄ-ի հետ կարող է համագործակցել այնպես, ինչպես ԵՄ-ն ու Նորվեգիան…
Կդառնա՞նք պահանջատեր երկիր – Պահանջատիրությունը պետք է դարձնել միջազգային օրակարգի հարց…
Սփյուռքահայության, հայ ազգայնական ու հայրենասիրական ուժերի պահանջատիրությանն ավելացել են մեր պետական ու հոգեւոր ոլորտների պատասխանատուների պահանջները: Թուրքիայի հետ տարածքային հարց բարձրացնող առաջին պաշտոնական հայտարարությունը հնչեցրեց Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը (ոչ պետության անունից, բայց որպես գլխավոր դատախազ): Սա խոսում է այն մասին, որ մեր բռնազավթված տարածքների խնդիրը պաշտոնական Երեւանը դիտարկում է իրավական հարթության մեջ: Հայտարարությունում հստակ է, որ բռնազավթած տարածքների մասին ՀՀ-ն չի մոռացել: Իսկ լուծումը կամ առաջին քայլը կարծես «Ուիլսոնյան Հայաստան»-ի մեջ են տեսնում հայկական եւ թուրքական հանրությունները, քանզի հատկապես դա է արծարծվել ծագած քննարկումներում: Իսկ Անկարայի պաշտոնական արձագանքը կտրուկ ու հեգնական էր, ԱԳ նախարարն ու այլ պաշտոնյաները շտապեցին հայտարարել, որ ոչ ոք իրավունք չունի Թուրքիայից հողեր պահանջել:
Նաեւ Հայաստանյայց առաքելական եկեղեցու եւ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսներ Գարեգին Բ-ի եւ Արամ Ա-ի համատեղ հայտարարությունը եղավ, որում պահանջ կա Թուրքիայից՝ վերադարձնել բռնագրավված հայկական եկեղեցիներն ու եկեղեցապատկան կալվածքները: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին սա կարեւոր մոտեցում է, ինչը պետք է դարձնել միջազգային օրակարգի հարց:
Մաքսային միությունը տնտեսական մահա՞կ Հայաստանի գլխին – Մենք պետք է լինենք սուբյեկտ, ոչ թե օբյեկտ… Ա՛խ այդ էներգակիրները…
Մաքսային միության մաքսազերծվելիք քաղաքականությունը. այսպես էինք վերնագրել Մաքսային միությանն (ՄՄ) անդամակցելու Հայաստանի որոշման լուրը՝ ընդգծելով, որ ՄՄ-ն տնտեսական խնդիր չի լուծելու, եւ որ քաղաքական առումով էլ հարկ է զգույշ լինել, քանզի չենք հասկանում, թե օրինակ՝ ՄՄ անդամ Ղազախստանը Արցախյան ճակատում ինչպես է դուրս գալու Ադրբեջանի դեմ:
Եթե ՄՄ-ին անդամակցությունը քողազերծենք, ապա հնարավոր է, որ դա նույնիսկ տնտեսական մահակ լինի Հայաստանի գլխին: Համենայնդեպս, այդ են վկայում չոր թվերը:
Եվ այսպես՝ ՄՄ-ի ձեւավորման պայմանագրի կետերից մեկն ասում է, որ ՄՄ անդամ երկրները նույն դրույքաչափով պետք է մաքսազերծեն երրորդ՝ այն է՝ ՄՄ-ի մեջ չմտնող երկրներից ներմուծվող ապրանքները: Խնդիրն այն է, սակայն, որ այդ միասնական դրույքաչափերը բարձր են մեր երկրում գործող մաքսատուրքերի դրույքաչափերից: Այս պահի դրությամբ ՀՀ ներկրվող ապրանքները 0 կամ 10 տոկոս դրույքաչափով են մաքսազերծվում (մեր Մաքսային օրենսգրքի համաձայն): Մինչդեռ ՄՄ-ի դրույքաչափերը բավականին բարձր են՝ 5, 10, 15 կամ 20 տոկոս: Սա ենթադրում է, որ եթե ՀՀ-ն իսկապես մտնի ՄՄ, թանկացում է լինելու:
Այս մասով՝ ի՞նչ ապրանքներ ենք ներմուծում, դրանք ի՞նչ դրույքաչափերով են մաքսազերծվելու այստեղ եւ որո՞նք են լինելու ՄՄ դրույքաչափերը:
Կենդանի կենդանիներ ապրանքի ՀՀ-ում գործող դրույքաչափը 0% է, ՄՄ դրույքաչափը 5% է: Ներմուծվող կաթնամթերքի, ձվի, մեղրի մաքսազերծման դրույքաչափը ՀՀ-ում 10% է, իսկ ՄՄ դրույքաչափը՝ 15, 20, 25 %: Բանջարեղենի ՀՀ-ում գործող դրույքաչափը 10% է, ՄՄ–ինը՝ 15%: Դեղաբույսերի ՀՀ-ի դրույքաչափը 0% է, ՄՄ-ինը՝ 5%, բուսական նյութերինը՝ ՀՀ-ում 0%, ՄՄ-ինը՝ 15%, մսից, ձկից պատրաստի մթերքների դրույքաչափը ՀՀ-ում 10% է, ՄՄ-ինը՝ 20, 25%: Իսկ շաքարի եւ շաքարից հրուշակեղենի համար ՀՀ-ի դրույքաչափը 10% է, իսկ ՄՄ-ինը՝ 25%-ից ավելի (1 տոննայի դիմաց՝ 270 դոլար):
Միայն սիրիահայերի հարցը չէ. ազգ-բանակ ստեղծելու խնդիր պետք է դնել,- հայտարարում է Հայ Արիական Միաբանությունը…
Մերձավոր Արեւելքում իրավիճակի հետ կապված հայտարարություն էր տարածել Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ)՝ անհրաժեշտ համարելով հատուկ զինյալ խմբերի ստեղծումը, որոնք կդիմակայեն հնարավոր ահաբեկչությանը, մանավանդ, որ այդ լարվածությունը առնչվում է նաեւ հայկական շահերին:
«Տեւական ժամանակ է, ինչ հեղաշրջումներով սադրված արաբական գարնան հետեւանքներն ալեկոծել են արաբական աշխարհը հարակից երկրների հետ միասին՝ հյուսիսային Աֆրիկայից մինչեւ Արաբական թերակղզի, Թուրքիա ու Իրան: Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի տարածաշրջանի ավելի քան 25 երկրներ կանգնած են պատերազմական վտանգի առջեւ: Քանի որ գերտերությունների շահերը նույնպես խաչվել են այստեղ, ապա մի քանի տասնյակ երկրներ էլ Եվրոպայից, Ամերիկայից ու Ասիայից պատրաստ են սանձազերծել կամ սանձել պատերազմական գործողությունները՝ իրենց պետական նպատակներով ու ծրագրերով պայմանավորված: Չի բացառվում, որ ծրագրվում է աշխարհի հերթական վերաբաժանումը, որը միշտ էլ այս տարածաշրջանից է սկսվել»,- ասված է հայտարարությունում:
ՀԱՄ-ը նաեւ նշում է, թե արաբական գարնան սադրիչ ալիքը հանդիպելով սիրիական պատին՝ ոչ միայն չի հաղթահարել այն, այլեւ պատճառա-հետեւանքային կապով հակառակ ընթացքն է ստացել «գարուն» տեսած երկրներում: Թունիսը եւ Լիբիան դեռ հակաարեւմտամետ դիրք չեն բռնել, բայց լիովին էլ արեւմտամետ չեն դարձել: Անգամ պատերազմով նվաճած Իրաքում չի դադարում ներքին ահաբեկչությունը, իսկ քրդական հարցը կարող է նաեւ աշխուժանալ: Քրդական հարցը ծավալվելու միտում ունի նաեւ Սիրիայում եւ Թուրքիայում, Իրանում այն առաջնային դիրքերը զիջել է թյուրք-ադրբեջանական անջատողականությանը: Չի հանդարտվում Եգիպտոսը, որը կարող է հակաարեւմտյան եւ հակաիսրայելական դիրքում հայտնվել: Իսկ Անկարայի հակաարաբական գործողությունների դեպքում՝ նաեւ՝ հակաթուրքական (ընդհուպ՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելով), ինչը նոր իրողություններ կբացի տարածաշրջանում՝ հօգուտ հայկական նպատակների:
Հակամարտությունը՝ նաեւ կրոնական երանգով… Անգլիական քայլ՝ տարածաշրջան վերադառնալու համար…
– Հակամարտությունը՝ նաեւ կրոնական երանգով – Հայ համայնքը եւ քրիստոնյա այլ համայնքներ ահազանգել են իսլամականների վայրագությունների առիթով…
– Անգլիական քայլ՝ տարածաշրջան վերադառնալու համար…
ՌԴ ԱԳ նախարար Սերգել Լավրովը Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմի հետ հանդիպմանը խոսել է Դամասկոսի մոտ քիմիական զենքի կիրառման մասին: «Կան պրոֆեսիոնալ գնահատականներ, որոնք տվել է միջազգային հանձնաժողովի անդամ Կարլ դել Պոնտեն: Նա տվյալներ ունի զինյալների կողմից քիմիական զենք կիրառելու վերաբերյալ: Ոչ վաղ անցյալում մեծ հարցազրույց էր տվել նաեւ մայր Ագնեսը՝ օգոստոսի 21-ին նախորդած իրադարձությունների եւ այն բանի վերաբերյալ, թե ինչ է տեղի ունենում Սիրիայի քրիստոնյա թաղամասերում»,- հայտարարել է ռուս նախարարը եւ հավելել, որ վերջապես կան փաստեր, որոնք վերաբերում են օգոստոսի 21-ի իրադարձություններին եւ որոնք խոսում են մեր գնահատականներով այդ պատահարի բեմադրված լինելու մասին:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոնգրեսից թույլտվություն էր խնդրել Սիրիայում ռազմական ուժ կիրառելու, եւ ԱՄՆ սենատում բանաձեւի առաջին քվեարկությունը կայացել էր հօգուտ ուժի կիրառման: Սակայն Մոսկվայի ու Թեհրանի հակազդեցությունն այնքան մեծ էր, որ ԱՄՆ-ի նախագահը դիմեց սենատին՝ այս անգամ հարցի վերջնական քննարկումը երկարաձգելու համար: Անգամ եվրոպական որոշ երկրներ են հետ քաշել իրենց ռազմանավերը Սիրիայի ափերից:
Թուրքիան եւս շտապում է Սիրիայի դեմ պատերազմին, պատրաստ է ծառայություններ մատուցել Արեւմուտքին՝ ակնկալելով ներխուժման դեպքում տարածքներ խլել Սիրիայից: Անկարան արդեն սկսել է նոր ռազմաբազա կառուցել Սիրիայի հետ սահմանին: Ռազմական տեխնիկան բեռնատար մեքենաներով բերվել է հարավային Հաթայ նահանգից եւ այժմ տեղակայվում է Սիրիայի Լաթաքիա քաղաքին մերձակա Քելդաղ սարի վրա: Նշվում է, որ այս ռազմաբազան կլինի հենց այն վայրում, որտեղ 2012թ. թուրքական ինքնաթիռ էր ընկել:
Հակամարտությունը Մերձավորարեւելյանից Կովկասյան չի՞ դառա… Ադրբեջանը՝ ահաբեկչության կենտրո՞ն…
– Մերձավորարեւելյանից Կովկասյան չի՞ դառա – Կարծում ենք, պաշտոնական Երեւանը փորձում է Արեւմուտքի ու Ռուսաստանի հետ հարաբերություններից բացի ձեւավորել լրացուցիչ ազդեցիկ հարաբերություն Չինաստանի հետ՝ հնարավորության դեպքում դրան ապավինելու համար…
– Ադրբեջանը՝ ահաբեկչության կենտրո՞ն
Անկարայի եւ Բաքվի անմիջական մասնակցությունը սիրիական խնդրում մի ահազանգ է, որ Դամասկոսի պարտության դեպքում այն կարող է տեղափոխվել ինչպես Իրան, այնպես էլ Կովկասի տարածաշրջան: Ադրբեջանի մասնակցությունը «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման գործունեության մեջ, հավաստում է, որ Սիրիայում այդ երկրի ահաբեկիչները նախապատրաստական փուլ են անցնում: Իսկ Թուրքիան դարձել է ահաբեկիչների հավաքատեղի, որտեղ հավաքվում են ահաբեկիչներ տասնյակ երկրներից: Սիրիան դարձել է նրանց փորձարկման վայրը:
Սա, ըստ ամենայնի, հասկանում են նաեւ Արեւմուտքն ու Ռուսաստանը, եւ հայտարարել են, թե Արցախյան խնդիրը չի կարող ռազմական ճանապարհով լուծվել, կա միայն խաղաղ կարգավորման հեռանկար: ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նոր համանախագահ Ջեյմս Ուորլիքը հանդիպել է Ադրբեջանի նախագահին, ԱԳ նախարարին եւ պաշտպանության նախարարին՝ (հատկապես Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ) խաղաղ գործընթացը քննարկելու համար: Նա եղել է նաեւ Հայաստանում: Դիվանագետը Բաքու էր տարել նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձը՝ ուղղված Իլհամ Ալիեւին, որտեղ, մասնավորապես, արտահայտվում է ԱՄՆ անվերապահ աջակցությունը խաղաղ գործընթացին, այդ թվում՝ նաեւ կողմերի միջեւ ուղղակի շփումներին:
Ցավոտ կետեր Սողանք. բնության ճիչը մարդու ականջին… Ինչու՞ ենք մենք հարուստ, բայց աղքատ (ՀՀ-ի ընդերքի օգտակար հանածոների արժեքը)…
– Ցավոտ կետեր Սողանք. բնության ճիչը մարդու ականջին – Ամենացավալին այն է, որ Հայաստանի սողանքների ճնշող մեծամասնությունը մարդու ներգործության հետեւանք է…
– Ինչու՞ ենք մենք հարուստ, բայց աղքատ (ՀՀ-ի ընդերքի օգտակար հանածոների արժեքը (հանքավայրերում) կազմում է ավելի քան 4 տրիլիոն դոլար)…
«Լուսանցք»-ը «Ցավոտ կետեր» խորագրով շարք է սկսում, որում կխոսվի մեր այն խնդիրների մասին, որոնք դանդաղեցնում են տնտեսական եւ, ըստ այդմ, երկրի զարգացումը: Սրանք խնդիրներ են, որոնք մշտապես իմ ուշադրության եւ ուսումնասիրության կենտրոնում են եղել լրագրողական գործունեությանս 15 տարիների ընթացքում: Խնդիրներ, որոնք պարզապես չեն արծարծվում, դրանց լուծումներ են առաջադրվում, եւ որոնց արդյունավետ ելքի համար անպայմանորեն միասնական ջանքեր են պահանջվում՝ պետության, մասնավորի, անհատի կողմից: Ու գուցե ոչ պատահաբար «Ցավոտ կետեր»-ը բացում եմ Հայաստանի սողանքներին առնչվող թեմայով (այս եւ այլ խնդիրներից շատերի մասին խոսել ու հոդվածներ եմ հրապարակել «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, «Լուսանցք»-ում դրանք կհրապարակվեն մասնակի փոփոխություններով եւ լրացումներով): Խնդրո մի առարկա, որ անընդհատ եւ հատկապես վերջին տարիներին շատ աշխուժացած, լոկալ երկրաշարժի պես պարբերաբար խոցում է մեզ:
Բայց որի մեղավորը նաեւ մենք ենք: Սա ասում եմ, որովհետեւ սխալը գիտակցելով եւ ուղղելով կշտկենք վիճակը: Մանավանդ որ մենք այնքան հող չունենք, որ կեսն էլ սողանքի պատճառով կորցնենք:
Սողանքներ են սկսվել Տավուշի եւ Լոռու մարզերում, Հաղարծին տանող ճանապարհին, նաեւ Սյունիքում, Վայոց ձորում, նաեւ… հիշու՞մ եք 2011 եւ 2012թթ. ինչքան էինք լսում սողանքների մասին կամ դրանց ականատեսը լինում: Այո, սողանքը տարերային աղետ է, բայց որի դեմ կարելի է պայքարել: Այնպես, ինչպես ասենք Ճապոնիայում են սովորել ապրել երկրաշարժերի, սողանքների եւ արտակարգ այլ իրավիճակների հետ: Օրինակ՝ «Ֆուկուսիմա»-ի դեպքը ապշեցրել էր ինձ. մարդկանց շրջանում ոչ մի խուճապ չեղավ, հանրությունը անընդհատ պատկան մարմիների կողմից հրահանգի էր սպասում՝ այս կամ այն քայլն անելու: Տարերային աղետին դիմագրավելն ու հնարավոր զոհերի թիվը առավելագույնս նվազեցնելը յուրաքանչյուր ճապոնացի սովորում է դպրոցից: Մեզ մոտ այդպես չէ, չնայած մեր երկրին էլ տարերային աղետներ են բնորոշ: Ու քանի որ խնդրո առարկան սողանքն է, նախ փորձենք հասկանալ, թե ինչու են մեր երկրում վերջերս հաճախակի «զարթնում» սահող հողերը, ինչ է սողանքն ընդհանրապես, ինչպես են մեր երկրում պայքարում դրա դեմ, պայքարի ինչ տարբերակներ են առաջարկում մասնագետները, արդյունավե՞տ են արդյոք այդ պայքարի միջոցները, թե՞ դրանք պարզապես վատնված ժամանակ ու ֆինանսներ են:
Չիմացությամբ՝ պատմակեղծարարություն – Կամ՝ թե ինչ է պատահում, երբ մասնագետը հեռու է հոգեւոր ոլորտից (Քուրմ Արմոգ, Հայ Արիական Միաբանություն)… Հարձակումը բազմաշերտ է եւ կարեւորը՝ հա՛յն ու Հայաստա՛նն են (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր) – Անցում՝ հուդա-քրիստոնեությունից՝ արիա-քրիստոնեություն…
Չիմացությամբ՝ պատմակեղծարարություն.-
Կամ՝ թե ինչ է պատահում, երբ մասնագետը հեռու է հոգեւոր ոլորտից
Իհարկե կարեւորագույն ազգային գործ է, միաժամանակ՝ հաճելի մեզ համար, որ պեղումները Հայոց Աշխարհում հետզհետե պարզաբանում են Հայ Աստվածների ու հեթանոսական ժամանակաշրջանի պատմական անցքերը: Սակայն հաճախ պատմական սուղ փաստերին (աշխատել են վերացնել ամեն բան ու ամեն ինչ) ավելացվում են այս կամ այն ուսումնասիրողի կամ մասնագետի տրամաբանությունները, ինչը իրականության խճողված պատկերն ավելի է հեռացնում իրականությունից…
Եվ ահա, հերթական մի՝ «Հայ հեթանոսական աստվածները «վերադառնում են» հոդվածում կան կարեւոր ու փաստացի պարզաբանումներ, բայց նաեւ սխալ ու հակահայ մեկնաբանություններ, ինչը հայ արիադավանության մասին պատկերացումները սահմանափակում է համաշխարհային կռապաշտության ժամանակաշրջանի տվյալներով շղարշված:
Հայտնի է, որ հեթանոս բառը հուդա-քրիստոնյաների ներմուծած եզրույթն է, որն ասորերեն՝ ազգ (հունարեն՝ էթնոս) է նշանակում, եւ հեթանոսական հավատ ասելով՝ հասկացել են ազգային հավատ: Բայց քանի որ Գրիգոր(իս) խավարիչը (ում լուսավորիչ են կոչում) կիսապարթեւ-կիսաասորի էր, իր հարազատ լեզվով էլ՝ հեթանոս կոչեց հայոց ազգային հավատի (հայարիական) հետեւորդներին:
Եվ նա բնավ սիրով չէր լցված հեթանոսական տաճարների ու պատմական մատյանների (այլ արժեքների) հանդեպ՝ ինչպես նշված է հոդվածում… «Սովորաբար, հեթանոսական տաճարները փակվում էին երկու դեպքում՝ թագավորի մահվանից հետո, երբ նրան այլեւս զոհեր չէին մատուցում, եւ երկրորդ դեպքում, երբ կրոնական հեղաշրջում էր լինում: Հողմիկի հեթանոսական տաճարը բացառիկ է նաեւ այն առումով, որ քրիստոնեության ընդունումից հետո Գրիգոր Լուսավորչի կողմից տաճարում ոչինչ չի ոչնչացվել, հեթանոսական տաճարները կոնսերվացվել են հարգանքով եւ մեծ ծիսակատարությամբ»…
Ամոթ է նման բան ասելը, քանզի բոլոր բնածին հնագույն ազգերի մոտ, անկախ կրոնափոխությունից, պահպանվել են ազգային տաճարներն ու սրբազան հավատամքային մասունքները, հնագույն ծիսակարգն ու պատմությունը, իսկ Հայաստանում միայն Գառնին է մնացել՝ կիսաավեր-կիսականգուն մի տաճար, այն էլ՝ վերականգնվել է հատուկ որոշմամբ սովետական կարգերի օրոք՝ մրցակցության հեռանկար ունենալով (թե ում տարածքում է ամենահին մշակույթը, պատմությունը (հատկապես՝ ուրարտական էր մրցակցության աղբյուրը)): Նաեւ՝ անգամ քրիստոնեական պատմիչ Ագաթանգեղոսն է ասել, որ ամբոխը Գրիգորիսի գլխավորությամբ նախ գնաց ավերելու Տիր Աստծո տաճարը, որպեսզի հեթանոսական (իմա՝ ազգային) իմաստությունն ու իմացությունը վերացնի նախ եւ առաջ… Հետո մնացյալը, ինչը մանրամասն (ավերի ու քանդուքարափի մեկնաբանություններով) ներկայացված է հենց քրիստոնեական պատմիչների գործերում:
Հայկական խոհանոց… Աշխարհի մարզական հեւքից… www.hayary.org-ը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՜ք եւ բաժանորդագրվե՜ք «Լուսանցք»…
– Հայկական խոհանոց – Հավի միսը՝ ծնեբեկով…
– Աշխարհի մարզական հեւքից (…կրկին բարձրացվել է Արցախի դրոշը)…
– Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ…
– Կարդացե՜ք եւ համագործակցե՜ք «Լուսանցք»-ի հետ… Բաժանորդագրության համար դիմել…
Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)…
– Հավի միսը՝ ծնեբեկով
Բաղադրությունը
Հավի կրծքամիս – 4 հատ
ծնեբեկ – 8 կտոր
լեզոնի համար – 2 ձու
բուսայուղ – 80 գ
ալյուր – 3 ճաշի գդալ
պաքսիմատ – 100 գ
պանիր – 100 գ
աղ
սպիտակ պղպեղ
կարմիր պղպեղ
Պատրաստման եղանակը


