Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Լուկաշենկոն և Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել
- Պարտադիր կրթությունը դարձնելու ենք 11-ամյա․Թաթոյան (տեսանյութ)
- Անդրանիկ Թեւանյանի փաստաբանի հայտարարությունը
- ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդները հրապարակել են զեկույց՝ ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ
- Նա պետք է լինի կախիչ ստուգողից մինչև կաթողիկոս (տեսանյութ)
- Օսիպյանն ասաց՝ Աստված իմ, էլի դու․․․ (տեսանյութ)
- Փաշինյանը հայտնի հանդիպման օրը պայմանավորվել է (տեսանյութ)
- Անձրև և ամպրոպ.Եղանակը` հաջորդ շաբաթ
- Սրանց տեղը պետք է դնենք․ Սամվել Կարապետյանը հանդիպել է Կոտայքի մարզի բնակիչների հետ (տեսանյութ)
- Քըլըչը արձագանքել է
Daily Archives: October 4, 2013
Ստրասբուրգը Հայաստանի մայաքաղաքը չէ… Ինչպեսեւ՝ Մոսկվան ու Վաշինգտոնը…
Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը պատասխանում է «Լուսանցք»-ին
– Ինչպե՞ս է լինում, որ պետության փողերով սնվող-ապրող, ժողովրդի փողերով ճանապարհորդող ու այս ու այն երկրում ելույթներ ունեցող պատգամավորը պարբերաբար խայտառակում է ազգն ու պետությունը, բայց միշտ մնում է այդ սնող երակի վրա…
– Ցավոք, վաղուց է հայկական քաղաքական ոլորտը որդեգրել «քաղաքականությունը պոռնկություն է» գործելաոճը: Ցավոք, դա ընդունելի մատաղ է եղել թե՛ բոլոր նախագահների ու նրանց կազմած իշխանությունների, թե՛ բոլոր խորհրդարանական (նաեւ որոշ արտախորհրդարանական) ընդդիմությունների համար:
Ցավոք, այս քաղաքական պոռնկությունն էլ՝ առանց չակերտների աղճատել ու ապականել է մեր պետության ներքաղաքական կյանքը, ներազգային ու ներմարդկային հարաբերությունները: Եվ ցավոք, ազգային ամեն բառ ու բան տեղը հետզհետե զիջում է միջազգային աղբին ու կեղտին…
Եվ զարմանալ պետք չէ, զայրանալ եւ լուծել է պետք խնդիրը, որ այսօր միջազգային ատյանները հայատյացության կամ հայապախարակման կենտրոնների չվերածվեն թե՛ որոշ հայերի եւ՛ թե օտարների ու մեր թշնամիների կողմից…
Կապ չունի՝ ով է այսօր պետության նախագահը: Նրան առանց ապացույցների մեղադրելը, այն էլ օտարներին հաճոյանալու համար եւ նրանց իր երկրում ՝ մեղմ ասած՝ անպատվաբեր է եւ ստրկամտության ծաղրելի դրսեւորում: Դա հերոսություն չէ, հերոսը ապացուցում եւ հասնում է պատժի կատարմանը: Սա հերթական «ազգային» ու «հայրենասիրական» հեքիաթն է, որ հետաքրքիր է միայն տգետներին ու դավադիրներին…
Զարմանում եմ, թե ի՞նչ տրամաբանությամբ է ՀՀԿ-ական պատգամավորն իր հարց տալու իրավունքը զիջել մեկին (ում լավ են ճանաչում, ով ժամանակին էլ՝ թուրք եւ ադրբեջանցի եվրապատգամավորներից էր ստորագրություն հավաքել, որ Հայաստանի ներքաղաքական հարցերը քննարկվեն…), այն էլ մի կարեւոր պահի, երբ Եվրոպայի սրտում երկրի նախագահը պետք է հիմնավորեր Արեւմուտք-Ռուսաստան արանքում Հայաստանի՝ բոլորի հետ երկխոսելու իրավունքները:
Ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ոչ Ռոբերտ Քոչարյանին, ոչ էլ Սերժ Սարգսյանին իմ միջազգային շփումներում եւ հանդիպումներում կամ տարաբնույթ համաժողովներում չեմ վարկաբեկել, չեմ նսեմացրել անպտուղ ու եսակենտրոն «փաստարկներով»: Հարցազրույցներիցս մեկում ասել եմ, այժմ էլ հավաստում եմ, որ անկախ այն բանից՝ ընդունում եմ երկրիս նապագահին, թե ոչ, կյանքովս կպաշտպանեմ նրա անձը, եթե օտար հողում ոտնձգություն լինի…
Իսկ ներքաղաքական կյանքում, ինչը շատերին է հայտնի, նրանց դեմ խոսել ու գործել եմ միշտ (իհարկե՝ փաստարկված), բայց ի՛մ երկրում եւ ի՛մ ազգի նպատակների համար: Այլոց այդ առիթը չեմ տվել անգամ ինձ անիրավացի կալանավորելուց եւ բանտարկելուց հետո (ասեմ որ՝ դիմել են ներսի ու դրսի որոշ իրավապաշտպաններ), անգամ մի քանի տարի առաջ իմ նկատմամբ իրականացված մահափորձից հետո դա չեմ արել (նորից են դիմել՝ իբր աջակցելու համար)…
Հայ արիները ցայսօր իրապես չեն ընդունվել ոչ իշխանությունների, ոչ էլ ընդդիմադիրների կողմից, իրականում մենք երկուսին էլ, որ նույն արժեհամակարգն ունեն, ընդդիմադիր ենք, բայց որեւէ քաղաքական ուժի դեմ որեւէ միջազգային ամբիոնից չենք խոսել… Ինչ է՝ մեր երկրում չկա՞ն ամբիոններ: Կամ՝ հայության համար են խոսու՞մ, թե՞ օտարի: Շուրջ 7-8 տարի է հայկական զլմ-ների մեծ մասը բոյկոտում է մեզ, բայց մենք որեւէ միջազգային կառույցի այդօրինակ հարցման պատասխան չենք տվել: Գիտենք, որ մեզ շատ սիրելուց չէ, որ հարցնում են…
Մեր քաղաքական, հասարակական եւ լրատվական ոլորտները, այնտեղ գործող կազմակերպությունների 90%-ից ավելին դրսի արժեքներն է դավանում եւ օտարի փողերով է դրանք քարոզում: Ամեն մեկն իր կողմից օտարի համար Հայաստանում ոտքի տեղ է անում: Սրան մի օր պիտի վերջ տրվի՞: Այս օտարամոլ ու գարշահոտ դուքյանը պետք է փակվի՞ վերջապես: Անկախ այն բանից, թե ով կխհոխորտա ներսում կամ դրսում…
Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
Հատված՝ «Լուսանցք»-ի (թիվ 31 (294) թողարկման (սեպտեմբերի 4-10, 2013թ.) «Նորընտիր գլխավոր դատախազը եւ նախկինների անցյալը» հոդվածից)
– (սովորական հարց) – Դատախազական ո՞ր համակարգի օրոք էր, որ ընդամենը 1 օրում (ավելի ստույգ՝ շուրջ 15 ժամում) ազգային անվտանգության ծառայությունը մեղադրանք առաջադրեց, ոստիկանությունը բերման ենթարկեց, դատախազությունը մեղադրանքը ներկայացրեց եւ դատարանը դատավճիռ կայացրեց, ու Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը կալանավորվեց ու տեղափոխվեց Նուբարաշենի բանտ…
– – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – –
…ՀՀ 3-րդ գլխավոր դատախազը արդեն Աղվան Հովսեփյանն էր: Կարժ ժամանակ հետո նա ԱԺ-ում էր՝ ՀՀՇ վարչության նախագահ, Ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ ձերբակալելու հարցով ու ստացավ համաձայնությունը:
Այս դատախազական համակարգում էր, որ ընդամենը 1 օրում (ավելի ստույգ՝ շուրջ 15 ժամում) ազգային անվտանգության ծառայությունը մեղադրանք առաջադրեց, ոստիկանությունը բերման ենթարկեց, դատախազությունը մեղադրանքը ներկայացրեց եւ դատարանը դատավճիռ կայացրեց, ու Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը կալանավորվեց ու տեղափոխվեց Նուբարաշենի բանտ: Այս «արագացված» մեղադրանքն էլ ազգամիջյան թշնամանքի քարոզն էր իբր, բայց հանրությունը, Հայաստանում եւ Սփյուռքում, այդ ձերբակալությունն իրավամբ քննարկեց մեզանում ամրագրվող համասեռականների ու մարդկանց համարակալման դեմ հայ արիների ու նրանց ղեկավարի պայքարի համապատկերում:
Հաջորդ աղմկոտ գործը, որ առնչվում է Աղվան Հովսեփյանի հետ՝ կապված է 2008-ի մարտի 1-ի դեպքերի հետ: Այստեղ էլ նա պահանջեց պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանին, Խաչատուր Սուքիասյանին եւ Սասուն Միքայելյանին անձեռնմխելիությունից զրկելու համաձայնությունը: Աղվան Հովսեփյանի օրոք տեղի են ունեցել այլ աղմկահարույց քաղաքական, քրեական սպանություններ (նաեւ պաշտոնյաների եւ այլ՝ ներառյալ հոկտեմբերի 27-ը եւ մարտի 1-ը): Իսկ դրանց մեծ մասը դեռ սպասում է բացահայտման:
Այս ամենը ժառանգել է 4-րդ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, ով էլ հայտարարեց, թե «կառուցում ենք մեր Հայաստանը միասին»: Իսկ կառուցելու համար ամուր հիմքեր պետք է դրվեն: Դեռ կտեսնենք…
Հայ արիականների ու ազգայնականների նոր հավաք
Սեպտեմբերի վերջերին համակիր եւ օժանդակ շրջանակների հավաք է կազմակերպել Հայ Արիական Միաբանությունը: Հիմնական անդամների հավաքը կկայանա հոկտեմբերի վերջերին:
Իսկ մինչ այդ, Աբովյանում փորձել են ի մի գալ հայ արիներն ու հայ ազգայնական դաշտի տարաբնույթ ուժեր (ինչպես հեթանոս, այնպես էլ քրիստոնյա) եւ անհատներ: Մասնակցել են քաղաքամայր Երեւանի ու ՀՀ մարզերի ներկայացուցիչներ:
Հավաքը նախագահեցի մասնակիցների ցանկությամբ, իսկ նախատեսված ելույթս դարձավ հավաքի գլխավոր թեման: Այն վերնագրել էի՝ «Հայ ազգայնականության ռազմա-քաղաքական դերը՝ հայության նպատակների եւ առաքելության գործում», իսկ նյութը այժմեական գործունեության ծրագրահենք ուներ նաեւ, ինչն էլ դարձավ հավաքի մասնակիցների քննարկման նյութ:
Հայ արիականներն ու ազգայնականները քննարկել են նաեւ հայաստանյան ու սփյուռքյան ազգայնական ուժերի համախմբմանը նպաստող մի շարք հարցեր, նաեւ այլ ազգերի ազգայնականների հետ հարաբերությունները զարգացնելու նոր առաջարկներ:
Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
Արտագաղթը ազգի բնավորությունը չէ՛
Արտագաղթը մեր առջեւ ծառացած ամենակարեւոր խնդիրներից է ու պատահական չէ, որ բոլոր նախընտրական ժամանակահատվածներում նախագահի, պատգամավորության կամ ավագանու թեկնածուները խոսում են այս խնդրից, նույնիսկ խոստանում ներգաղթ կազմակերպել՝ ամենատարբեր հիմնավորումներով:
Բայց հարցը նոր չէ մեր հանրության համար: Եղել է դարեր առաջ էլ, խորհրդային ժամանակում էլ: Սա համաշխարհային պատկեր է, ինչը համառորեն չենք նկատում ոմանք: Արտագաղթը փաստելով այդ ոմանք փորձում են արտագաղթելը ներկայացնել «ազգային առանձնահատկություն», անգամ որոշ էթնոսոցիոլոգներ կամ հոգեբաններ են «լուրջ» վերլուծություններ անում…
Աշխարհի ամենահայրենասեր սփյուռքն ունեցող ազգը չի կարող արտագաղթը արյան մեջ կրել, չկա՛ նման բան: Այս ձեւակերպումը սին է, պիղծ է: Աշխարհասփյուռ հայության հատվածները բոլոր սերունդներում երազում են հայրենադարձության մասին, ու սա եւս գաղտնիք չէ:
Պարզապես չհաջողված պետական համակարգը կամ ոչ ազգային պետական իշխանական վերնախավը չպետք է խառնել հայրենիքի (Հայաստանի) ու հայի մտածելակերպի, արտագաղթի հարցերի հետ:
Այո՛, դժվար է եւ կան հուսահատ արտագաղթողներ եւս, նաեւ անարդարությունից զայրացածներ: Բայց իմանում ենք չէ՞, թե օտար ափերում ինչով են զբաղված, ում առջեւ են քոծություն անում ու մի կերպ օրվա հացով ապրում: Բայց նույնը հայրենիքում չեն անում՝ ամո՜թ է, բարեկամներն ինչ կմտածեն, բա հարեւաններն ինչ կասեն… Է հիմա էլ են ասում, իսկ ասվածը Հայաստանից Ռուսաստան կամ Ամերիկա վազելով է հասնում:
…Երբ արտագաղթում էին արցախյան պատերազմի տարիներին, դա ի՞նչ բացատրություն ուներ… Հետո եկան հայրենիք, թե որոշել են դրսում աշխատած փողերը հայրենիքում ներդնել… Հետո դարձան մեծահարուստներ… Հետո ազատամարտիկի վկայականներ գնեցին ու դարձան հայրենիքը երբեք չլքած հերոսներ ու պետության տերեր…
Սրանք նորից կարտագաղթեն, եթե նոր պատերազմ լինի: Գուցե պե՞տք է, որ լինի… Այս անգամ ինքնամաքրվենք՝ առանց հետո սխալվելու իրավունքի: Համ էլ նոր հայապատկան տարածքներ կազատագրենք…
Միայն իսկապես ազգային ու իրավական պետությունը կդառնա հայության հավաքատեղին (ինչպես ասում ենք՝ հողահավաք եւ ազգահավաք), արտագաղթը ներգաղթով փոխարինելով:
Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
Արիա-քրիստոնեության տարբերակը՝ հուդա-քրիստոնեության փոխարեն
Իշխանավորների ու եկեղեցականների մեծ մասը զբաղված են ձեւական կրոնապաշտությամբ, մինչդեռ Հայաստանին սպառնում է (այսօր նույնպես) պետականության կորուստ՝ ամենատարբեր աղանդների բացահայտ (երբեմն էլ գաղտնի) իշխանատենչությամբ:
Համաշխարհային կրոններն ապրում են իրենց հոգեվարքը, ինչը վկայում են համաշխարհային հոգեւոր դեմքերը՝ ի դեմս Հռոմի Պապի, Դալայ Լամայի եւ այլք… Բայց դա չի նշանակում, որ պետք է հասկանալ ու խաղարկել այդ փաստը:
Մենք պիտի պատրաստ լինենք դիմակայելու ամենատարբեր ներխուժումներին, եւ երբ ժամանակը գա՝ սահուն անցումով ապահովենք Հայոց Հավատի վերադարձը՝ Հայոց Հավատադարձը…
Քրիստոնեության անկումից հետո (իսկ էկումենիզմը դրան է տանելու՝ չնայած վերջին «բարենորոգումներին») չպետք է թույլ տալ, որ հիմա էլ մեկ այլ «բարեգործական» եւ «մարդասիրական» կրոն մտնի Հայաստան: Եվ իզուր չէ, որ տարիներ շարունակ առաջարկում եմ արիա-քրիստոնեության անցումային տարբերակը՝ հուդա-քրիստոնեության փոխարեն:
Սա անցավ մի անցում է, որ իր վախճանին մոտեցող կրոնի հետեւորդներին թույլ կտա առանց նոր «301թ.»-ի՝ այս անգամ էլ դառնալ դեպի Հայոց Արարչակնիք եւ Տիեզերահաս Հավատը:
Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
http://www.hayary.org/wph/?p=1504 – Արիա–քրիստոնեությունը որպես հավատադարձի հիմք…
Քրիստոնեությունը մահամերձ է…
Եկեղեցական շատ տոներ ու ծեսեր կառուցվել են արիադավան-հեթանոսական տոների ու ծեսերի հիմքով (ինչպես եկեղեցիները՝ հայ հեթանոսական տաճարների հիմքի վրա… Հայ Քրմերը տաճարները կառուցել են տվել տիեզերաազդակ տարածքներում):
Այդ տոներն ու ծեսերը անգամ նշվում են հենց ա՛յն օրերին, որ նշել են արիադավան հայերը: Հասկացել են, որ այդ օրերը տիեզերահաղորդ են եւ բաց են ՏԻԵԶԵՐՔԻ ՎԵՐԻՆ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ… Սակայն փոխվել են տոների ու ծեսերի էությունն ու ինքնությունը, եւ հայի խոսքը, աղոթքը կամ կանչը ուղղված է այլի Աստծուն եւ հզորացնում է այդ այլի Աստծուն, ով երբեք չի արձագանքի հայի … կանչին…
Այլի Աստվածը միլիոնավոր հայերի (նաեւ միլիոնավոր այլազգիների) դեպի իրեն հղված հավատի էներգետիկ հզորության ալիքները ուղղում է իր պաշտելի եւ միակ ընտրյալ ազգի զորացմանը… Իսկ Հայ Աստվածները չստանալով հայ մարդու հավատի ուղղորդված էներգետիկ ուժը՝ Տիեզերակարգի շրջանակներում չեն կարողանում միլիոնավոր հայերի դրական ազդակները ստանալ-հզորանալ եւ վերադարձնելով զորացնել ազգը հայոց…
Այսօր հաճախ քրիստոնեական փոխակերպումներից եւ նրանց հետ նույնականացումից զատվելու եւ խուսափելու համար հայ արիները տոներ նշում են այլ, բայց նորից զորավոր օրերի: Բայց ամեն բան հետո անպայման կվերադառնա ի շրջանս յուր՝ քանզի մեր Աստվածներին զորացնելու երկրային ազդակները այլեւս հասնում են տեղ… Իսկ հավատի ուժը քանակի մեջ չէ, այլ բացառապես ճշմարիտ հավատի…
Քրիստոնեությունը մահամերձ է այլեւս, ինչը արագություն է հավաքում էկումենիստական ազգայնամոլական ճնչումներից: Իզուր չէ, որ հայ քրիստոնյաները 6-դարյա ընդմիջումից հետո Էջմիածնում գումարեցին Հայ եկղեցու եպիսկոպոսաց ժողով եւ հավաքվեցին բոլոր քույր ու եղբայր եկեղեցիները: Վստահաբար քննարկվել է նաեւ քրիստոնեական կռապաշտության այլեւս անկասելիության խնդիրը:
Հայ կաթողիկոսները, եպիսկոպոսները եւ այլ հոգեւորականներ պետք է այսօրվանից մտածեն քրիստոնեության կործանումից հետո «դատարկ» տեղը այլ կրոնի չզիջելու մասին… Հայ քրիստոնյան պետք է հասկանա, որ հայ հեթանոսի-արիադավանի հետ է իր ճանապարհը, այլապես օտար քրիստոնյան կամ օտար այլադավանը նոր ավերներ կբերեն հայոց հոգեոր ոլորտ եւ ոչ միայն հոգեւոր…
Կգա մի ժամանակ, երբ ներկայիս կրոնական իշանության ներկայացուցիչները գիտակցաբար՝ հասկանալով քրիստոնեության մահամերձ իրավիճակը, որպես հայորդիներ, կզիջեն հայ հավատի իշխանությունը՝ Արորդիներին՝ Արարչի Որդիներին…
Ես հավատում եմ, որ ՀԱՅԸ անխախ կրոնական կամ քաղաքական համոզմունքից կաող է վեր կանգնել «ինձնից հետո՝ թեկուզ ջրհեղեղ» մտածելակերպից: Մենք կարող ենք ամեն բան շրջել դեպի Արարչական Առանցքը, չսպասելով հաջորդ Ջրհեղեղին կամ մեկ այլ Բնական Պատժի…
Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
Կա նաեւ նախահեթանոսական շրջան…
Ժամանակին խառնիխուռն մի ընթացք էլ ապրեց հեթանոսությունը, երբ արիական՝ համաարիական հզոր միասնական հավատքը մասնատվեց առանձին ազգային հավատների: Ժամանակի հետ էլ ազգային հավատները շեղվելով ուղղուց՝ Արարչական Առանցքից, հետզհետե վերածվեցին կռապաշտության:
Այստեղ է, որ մենք ասում ենք կա ինչպես նախաքրիստոնեական ժամանակահատված՝ հեթանոսական շրջան, որ արդեն գործում էին առանձնացած ազգային հավատները (շուրջ 3-4 հազար տարի) եւ նախահեթանոսական ժամանակահատված, երբ գործում էր միասնական արիական՝ համաարիական հավատը: Այս ժամանակագատվածը պետք չէ խառնել հայ-հունա-պարսկա-հնդկա-չինա-հրեա-եգիպտական հեթանոսական շրջանի հետ…
Այսօր մեր պատմաբանները, աստվածաբաններն ու քաղաքագետները պետք է զատեն ու առանձին ուսումնասիրեն ինչպես նախաքրիստոնեական ժամանակահատվածը, որի վերջնակետը, ասեցի՝ կռապաշտությամբ ավարտվեց ու նոր կրոնների հաղթանակի պատճառ դարձավ, այլեւ՝ նախահեթանոսական ժամանակահատվածը, որը մեզ համար հայ-արիական է կոչվում: Այն իրապես զերծ է հեթանոսական համահարթեցումից ու աղճատումներից…
Հայոց Հավատը եւ Հայ Աստվածների Պաշտամունքը ա՛յդ ժամանակներում պետք է փնտրել եւ ուսումնասիրել: Դա կտանի դեպի Տիեզերակարգը եւ կտա հստակ պատկերը Տիեզերածնության, կբերի ՄեկԱրարչական Բազմաստվածության ընկալման … Հայի, Հայքի եւ Հայոց Ծագման ու Հավատի վերագնահատման…
Շուրջ 2000 տարի քրիստոնեական եւ ավելի քան 4000 տարի հեթանոսական ժամանակաշրջանները ծաղկեցին Տիեզերական Ձմռան ընթացքում, ինչը Արեւապաշտների համար կործանարար ազդեցություն ունեցավ (ձմեռն ինքնին հարաբերական մահ է բնորոշում՝ բնությունը ծաղկունք չի ապրում, պտղաբերումը դադարում է, կարծես կյանքն է անհետանում ձյան տակ…) եւ ահա, 2012-ից եկել են Տիեզերական Գարնան, ապաեւ Ամռան ու Աշնան ժամանակները եւ նախահեթանոսական՝ հայ-արիական վերածնունդը վերսկսված է, այլեւս անկասելի են Տիեզերական Բնակարգի փոփոխություններն ու ընթացքը…
………………………………………………………….
Հ.Գ. – Կենդանակերպերի միջով – Ախթարկի պտույտը (Աստղային տարին). – Արեգակնային համակարգի 1 ամիսը – 2160 երկրային տարի: Արեգակնային համակարգի 1 եղանակը (3 ամիս) – 6480 երկրային տարի: Արեգակնային համակարգի 1 տարին – (12 ամիս) 25.920 երկրային տարի:
Բեւեռային աստղի շուրջ պտույտը.- Գալակտիկական 1 պարբերությունը – 8.640.000 երկրային տարի (ըստ Վեդաների՝ այժմ՝ մեր Գալակտիկան՝ Ծիր Կաթինը, կատարել է մոտ 51,5 նման պտույտ):
Մեկ Կենտրոնական Գալակտիկայի շուրջ պտույտը.- Միջգալակտիկական–Տիեզերական 1 պարբերությունը – 8.640.000.000 երկրային տարի:
Եվ՝ Արեգակնային համակարգի (Աստղային տարվա) 1 ամիսը 2160 երկրային տարի է, 1 եղանակը (3 ամիս)՝ 6480 երկրային տարի է, իսկ 1 տարին (12 ամիս)՝ 25.920 երկրային տարի: Եվ ամեն եղանակ (Գարուն, Ամառ, Աշուն, Ձմեռ)՝ 6480 երկրային տարի է տեւում, ու այդքան ժամանակ առաջ էլ (ձմռան ընթացքում) մասնատվեց, տկարացավ հզոր արիական միասնությունը եւ սկսվեց տարանջատումը Արիների Բնօրրանից՝ Հայկական Բնաշխարհից… 2-3 հազար տարի առաջ էլ՝ արիների «մարմնական» մասնատմանը՝ աշխարհի 4 ուղղություններով տարածմանը, ավելացավ «հոգեւոր» մասնատումը…Դա անվանում եմ նախահեթանոսական շրջան, որին եկավ փոխարինելու հեթանոսական (ազգային, առանձին ազգերի) կամ նախաքրիստոնեականշրջանը… Որից հետո տկարացած հայերն ու մյուս արիները տկարացան նաեւ հոգով–հավատով: Սակայն, արդեն դուրս ենք եկել Տիեզերական Ձմռան «խոր քնից» եւ հայերիս 3X6480 երկրային տարի ուղեկից են լինելու Տիեզերական Գարունը, Ամառը Աշունը:
Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
Բացի արադավան-հեթանոսներից՝ բոլոր կրոնավորներն աղանդավորականներ են
Շատ քրիստոնյա հայ հոգեւորականներ իրենց պահվածքով ապացուցում են, որ նրենց համար կարեւորը եւ առաջնայինը կրոնն է, այլ ոչ թե հարազատ արյունը: Կրոնները մարդուն դիմազրկում են, դարձնում ստրուկ, ուրացող: Եվ առաջնային է դառնում ոչ թե ազգությունը, այլ՝ կրոնը: Հայը դառնում է ոչ թե հայ քրիստոնյա, այլ՝ քրիստոնյա հայ: Կրոնները լվանում են մարդկանց ուղեղներն այն աստիճանի, որ այունակիցները հրաժարվում են միմյանցից, որովհետեւ նույն եկեղեցու հետեւորդ չեն:
Նախկինում ավելի նկատելի էր քրիստոնեական տարբեր ճյուղերի հետեւորդ հայերի տարանջատումը: Իհարկե, հայ առաքելականներն այսօր էլ չեն ընդունում հայ կաթոլիկ, բողոքական, ավետարանչական կամ այլանուն քրիստոնյաների հայապատկան լինելը, բայց ստիպված թաքցնում են՝ ընդհանուր հուդա-քրիստոնեական էկումենիկ եղբայրությանը չբորբոքելու մտայնությունից:
Արդեն ասել ենք, որ եկեղեցին Հայաստանյայց է, քանզի Հայաստան աշխարհ է այցելել այլ երկրից, այլածին նպատակներով՝ հրեա առաքյալների դավանանքը դարձրել է հայ առաքելական:
Եվ հիմա, համարելով իբր թե հայը պետք է լինի առաքելական եկեղեցու հետեւորդ, մյուս եկեղեցապատկան քրիստոնյա հայերին մի կերպ է տեղավորում «սիրիր մերձավորիդ» պատվիրանի մեջ:
Այլ բան է, որ էկումենիկ եղբայրությունը դեմ չէ, որ այլակրոն հայերը չտեղավորվեն սիրիր մերձավորիդ տեսության մեջ, քանզի, ըստ իրենց տեսության՝ նրանք հայեր չեն: Այս սին մտածողությամբ հայեր չեն ոչ միայն մահմեդական կամ կրիշնայական ու բուդդայական հայերը, այլեւ՝ հայոց հավատի հետեւորդ արիադավան-հեթանոս հայերը: Այս վերջինն արդեն ո՛չ միայն հոգեւոր ցնորամտություն է:
Մի անգամ՝ հայ արիների եւ հայ առաքելական եկեղեցու որոշ հուդայակերպ ներկայացուցիչների խոսակցության ժամանակ, եկեղեցականն անմիջական զրույցի բռնված խոստովանել է, որ եթե գա մի պահ ու իրենք այլեւս չտիրապետեն Հայաստանի հոգեւոր ոլորտին, ապա իրենց համար ավելի լավ կլինի, որպեսզի եհովայի վկաները ստանձնեն այդ հոգեւոր իշխանությունը, քան՝ հայ արիականները՝ հեթանոս հայերը (իհարկե հայապաշտ եկեղեցականներ եւս կան մեր երկրում, ինչը չի կարելի չնկատել ու չգնահատել):
Նշված դեպքը առաջին հայացքից է զարմանալի թվում: Բայց շատ տրամաբանական ու եհովապաշտական խոստովանություն է: Ի վերջո, եհովայի վկաները նույն Բիբլիա-Աստվածաշնչի հետեւորդներն են, նույն հուդա-քրիստոնեական ուսմունքի քարոզիչները, հավատում են նույն Եհովա աստծուն եւ ընդունում են հրեա առաքյալների ու մարգարեների կյանքն ու կրոնական տեսությունները:
Երեւի հենց այս պատճառով էլ մի հոդվածում նշել էի, որ եթե խոսենք հայ իրականության մեջ առկա աղանդավորական շարժումներից, ապա բացի արիադավան-հեթանոսներից՝ մնացյալը աղանդավորականներ են, այդ թվում՝ հայ առաքելական եկեղեցու հետեւորդները:
Պատճառն այն է, որ նրանք առաջին աղանդավորական կառույցն են Հայաստանում, քանզի ոչինչ չունենալով՝ հենվեցին հայոց հին եւ միակ հավատի տոների ու ծիսական արարողությունների վրա, անգամ տոնական օրերն ու ավանդույթները սեփականեցին, միայն անվանափոխեցին ու իմաստափոխեցին (ուրեմնեւ՝ իմաստազրկեցին) դրանք, իրենց եկեղեցիներն էլ կառուցեցին արիական տաճարների ավերակների վրա... Քրմերից շատերին ու նրանց ուսյալ զավակներին էլ ահաբեկելով եկեղեցականներ դարձրեցին, քանզի Հայաստանում չունեին արմատ եւ հիմնասյուն, իսկ ներխուժածի կերպարը խարանի պես առկա էր: Անգամ մինչեւ 12-րդ դարը Հայոց երկրում դեռ գործում էին «Արեւորդյաց համայքներ»… Իսկ 19-րդ դարում մեր բանաստեղծների մի փաղանգ՝ Դանիել Վարուժանի գլխավորությամբ, հեթանոս հավատը երգեցին, ինչը հետո ամրացավ ու Վահագնազոր երդում դարձավ Գարեգին Նժդեհի Ցեղակրոն ուսմունքով: Այսօր էլ հայի համար ընկալելի է Գառնո տաճարի զորավոր տեսքը, հմայքը, հայոց հավատադարձի տեսլականը:
Հայը ազգատեսակ եւ մարդատեսակ է, ով ունի ծագում, ինքնություն, հավատ եւ հայրենիք-բնօրրան: Եվ այդ հայը կարող է ծնել գաղափարներ, մշակութային արժեքներ, կրոններ կամ այլ բան, բայց թվարկյալները չեն կարող ծնել ազգ: Ասենք՝ կրոնը, այն էլ օտարադավան, չի՛ կարող հայ ծնել (անգամ՝ օծել), քանզի հայ տեսակը գենետիկ երեւույթ է եւ տիեզերածին է:
Մինչդեռ գտնվեցին նաեւ այսպես կոչված հայ պատմաբաններ, որ բարբաջեցին, թե հայը ազգ է դարձել քրիստոնեության ընդունումիվ հետո… Չհասկանալով, որ կրոնամոլությամբ օտարին, հատկապես մեր թշնամուն լուրջ կռվան են տալիս, քանզի ըստ նրանց՝ հայ ազգը ձեւավորվել է շուրջ 1800 տարի առաջ… Այսինքն մինչ այդ եղած բոլոր հայկական պետությունները, պատմությունները, մշակութային արժեքները եւ ամեն բան ազգային չեն եղել… Լավ է, որ արագ կանխվեց այսօրինակ դատարկաբանությունն ու կրոնադավությունը ազգային արժեհամակարգի նկատմամբ…
Այս իրականությունը շատ քիչ եկեղեցականների է հասկանալի (ում համար էլ հասկանալի է, ձեռնտու չէ ասելը): Շատերի համար հոգեւորականի կյանքը լոկ աշխատանք է, դրամ աշխատելու «հոգեմարմնական» միջոց…
Մինչդեռ ամեն հայ հոգեւորականի համար պիտի երդման պես բան լինեն Վազգեն Ա կաթողիկոսի խոսքերը. «Ես քրիստոնէութիւնն ընդունում եմ այնքանով, որքանով այն ծառայում է իմ ազգին»:
Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
Պատիժ՝ ռազմի ու բանակի օրենքներով…
Մեր բանակի ղեկավարությունը փորձում է ստանդարտ պահվածք չդրսեւորել հայկական բանակում առկա թերությունները վերացնելու ճանապարհին: Սակայն այս պարագայում դա շատ քիչ է, կտրուկ միջոցներ են պետք եւ կտրուկ պատիժներ:
Այսօր մենք դեռ պատերազմական իրավիճակում ենք, ընդամենը զինադադար է հայտարարված Արցախյան ազատամարտում (այն էլ՝ ամենօրյա սահմանախախտումներով) եւ պետք է պատիժներն էլ սահմանվեն ռազմի օրենքներով:
Ընդդիմությունը եւս չպետք է շահարկի որդի կորցրած մայրերի ու հարազատների զգացմունքները: Եվ որքան քննադատելի է իշխանության դանդաղկոտությունը ապօրինությունները պատժելու հարցում, այնքան էլ դատապարտելի են ընդդիմության՝ այդ հարցերով շահարկումները:
Երբ ասում ենք պատժել ռազմի օրենքներով, ապա նշանակում է՝ ապացուցվեց, որ հայ զինվորին սպանել են հայկական բանակում, ուրեմն սպանողները (սպա, թե շարքային) ռազմական դատարանի որոշմամբ կանգնում են պատի տակ եւ… Ապացուցվեց, որ ծեծել են հայ զինվորին, ապա ծեծողներին հրապարակավ՝ ամբողջ վաշտի առաջ ծեծում են զանգվածաբար, հետո նաեւ պատիժ է սահմանվում ըստ նրանց կողմից կատարված արարքի…
Հավատացնում եմ, 1-2 նման դեպքից հետո հայկական զինուժը կվերածվի Հայոց Բանակի: Անպարտելի նվիրյալների բանակի:
Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
Մոսկվայից փչում է երկակի ու վտանգավոր բարեկամի հոտ…
Մոսկվան քննադատելով եվրոպական երկակի ստանդարտները՝ ինքը քանի՞ ստանդարտներով է բարեկամություն անում: Թե՞ ԱՊՀ-ՎՈւԱՄ-ական սլավոնական խաղերը հայերի քիմքին հարիր չեն…
Այսօր ՎՈՒԱՄ-ական Ուկրաինան ու Ադրբեջանը առավել շահեկան խաղերի մեջ են Մոսկվայի հետ, քան ԱՊՀ-ական ու «խիստ» բարեկամական Հայաստանը: Անգամ ՎՈւԱՄ-ական Վրաստանն է փորձում կարգավորել իր վիճակը ԱՊՀ-ական Ռուսաստանի հետ՝ ի հաշիվ Հայաստանի…
Գազի սակագնի թանկացումը շարունակում է մնալ մեր ներքաղաքական կյանքի եւ հայ-ռուսական հարաբերությունների գլխավոր թեմաներից մեկը, չնայած Մաքսային միությանը միանալու որոշումը առավել առաջնային է դարձել՝ միջազգային արձագանքներով պայմանավորված:
Հայությունը փորձում է հասկանալ՝ ի վերջո ո՞վ է մեր ռազմավարական գործընկերը եւ ի՞նչ է ուզում մեզանից:
Նա մե՞ր հետ է, թե՞ մեր թշնամիների, թե՞ մեր ու նաեւ մեր թշնամիների…
Վերջապես՝ ձեռնտու՞ է այսպիսի ռազմավարությունը շարունակելը, թե՞ առաջ եկած հարցականներին պետք է լուրջ եւ վերջնական հարցադրումներ ներկայացնել ու պատասխաններ գտնել:
Վերջապես ի՞նչ են ցանկանում, որ զոհաբերի Հայաստանը… Եվ հանուն ինչի՞…
Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
«Լուսանցք»-ի հարցազրույցը՝ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ
Հայաստանում ռուսները հայտնվեն այն վիճակում, ինչպիսի վիճակում հայերն են՝ անռուս, ջհուդա-թյուրքական Ռուսաստանում…
– Վերջերս էր, որ ՀԱՄ-ը հանդես եկավ կոշտ հայտարարությամբ, երբ հայտնի դարձավ, որ մեր բարեկամ Ռուսաստանը մեր թշնամի Ադրբեջանին շարունակում է ժամանակակից զենք-զինտեխնիկա վաճառել: Այժմ էլ հայ վարորդի հետ կապված հակահայ գործելաոճն է զայրացրել շատերին:
– Նախ կխոսեմ վերջին դեպքի մասին, երբ նախկին հայ ազատամարտիկ եւ օտար ափերում ընտանիքը պահելու համար աշխատանքի մեկնած Հրաչյա Հարությունյանի նկատմամբ կիրառվեց ստորացուցիչ քաղաքականություն: Միշտ ասել ենք, որ Հայաստանը պետք է անի ամեն հնարավորն ու անհնարինը, որպեսզի դառնա հայության քաղաքական ու տնտեսական հենարանը, իրավաբանն ու կյանքի պաշտպանը, որն ի վերջո պիտի հանգեցնի հայահավաքի կազմակերպմանը՝ համահայկական հզոր ու հայրենակենտրոն կառույցի ստեղծմանը:
Ինչ մնում է հայահալած այս դրսեւորմանը, ապա դա միայն այս հայորդու կամ հայերի նկատմամբ չի կիրառվում այդ երկրում, բոլորի հանդեպ է մաղձը գործում: Սա չկայացած ազգի քեն է, քանզի ռուս ազգ՝ որպես բնածին գեն, չի եղել երբեք, իսկ որպես արհեստածին ազգ այն ոչնչացված է վաղուց, թերեւս միայն մշակութային որոշ դրսեւորումներ են մնացել որպես հուշ: Նաեւ դարեր շարունակ ահռելի տարածքներ ունեցող, բայց երբեք չկայացող պետության ոխն է բոլոր այլազգիների նկատմամբ:
Իսկ մեր՝ հայերիս «մեղքը», ռուսական կողմի հանդեպ մեր պետության երկրորդական դիրք գրավելու հետեւանք է: Բայց սա չի նշանակում, որ Հրաչյա Հարությունյանի համար չպետք է շարունակել այն պայքարը, որն սկսված է: Պետությունը պետք է ամեն բան անի՝ ապացուցելու համար, որ հայ վարորդի մեղքով չի եղել վթարը, քանզի հենց ռուսաստանյան որոշ զլմ-ներ են դա հիմնավորում՝ նշելով, որ ավտոմեքենան անսարք է եղել: Այլ վճիռը պետք է դիտարկել որպես հակահայ քաղաքականության հերթական դրսեւորում… ու պետք է Հայաստանում ռուսները հայտնվեն այն վիճակում, ինչպիսի վիճակում հայերն են՝ անռուս, ջհուդա-թյուրքական Ռուսաստանում:
– Իսկ բարեկամական հարաբերությունները ոչինչ չարժե՞ն: Գուցե հասկանա՞ն:
– Պետք չէ զարմանալ Ռուսաստանում հակահայ դրսեւորումների առումով: Դրանք միշտ եղել են ու լինելու են: Մենք չենք զարմանում, բայց չզայրանալ եւ դա չցուցադրել չենք կարող: Ռուսաստանը երբեք մեզ բարեկամ երկիր չի եղել, առհասարակ չկան նման երկրներ, կան փոխադարձ շահեր միայն (քանզի մարդկությունը հակաբնական կեցակարգ է որդեգրել): Եվ դա Ռուսաստանին, նաեւ ԱՄՆ-ին կամ եվրոպական երկրներին էլ է վերաբերում: Վրաստանն ու Իրանն էլ են համարվում բարեկամական, բայց թուրքերի հետ խաղեր տալուց՝ մոռանում են այդ մասին:
Դիցուկ՝ ցարական, բուրժուական, սոցիալիստական, թե դեմոկրատական Ռուսիան այդ բարեկամություն ասվածը երբեք չի դրսեւորել: Երեւի հին ու միամիտ (իմա՝ պարզ) ազգերից միայն հայերս ենք մնացել մեր նախնական գենին հարազատ եւ դեռ հավատում ենք, որ կարող է լինել բարեկամություն, ավելին՝ իրապես այդպիսին էլ լինում ենք հաճախ: Ինչը բնական է, բայց երկրային չէ վաղուց:
«Լուսանցք» թիվ 25 (288), 2013թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org –ի «Մամուլ» բաժնում եւ pressa.ru-ի Лусанцк/Lusantsk/Լուսանցք – http://pressa.ru/Flexreader/show/id/41528
Գերխաղեր գերվտանգներով պարուրված…
ՆԱՏՕ-ն հայտարարում է, թե Ռուսաստանին թշնամի չի համարում, «հույս ունենք, որ Մոսկվան նույնպես կառաջնորդվի այդ տրամաբանությամբ»,- հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Դեռեւս 1997թ. ՌԴ-ն ու ՆԱՏՕ-ն ստորագրել են Հիմնարար ակտ, որն առաջին անգամ պատմության մեջ Ռուսաստանի Դաշնության ու Հյուսիսատլանտյան դաշինքի միջեւ համակարգային համագործակցության հիմքը դրեց: Այդ փաստաթղթում արձանագրվեց, որ կողմերը դիտարկում են միմյանց ոչ որպես թշնամիներ եւ ուժ չեն գործադրելու միմյանց նկատմամբ: ՆԱՏՕ-ն հայտարարում է, որ այսօր եւս հավատարիմ են այդ հռչակագրին ու վստահ են՝ Ռուսաստանը նույնպես:
Արդյո՞ք սա կարելի է գնահատել ՆԱՏՕ-ՌԴ հիմնարարակտյան համագործակցություն, երբ կողմերից մեկը (դիցուկ՝ Ռուսաստանը) զգուշացնում է մյուս կողմին, որ իր ռազմական ճամբարականները իրենից հեռանալու պահին հնարավոր է դիմեն՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու համար, ինչը պետք է մերժել…
Գուցե դրա՞ համար է, որ «ՆԱՏՕ-ն Ռուսաստանին չի դիտարկում որպես մրցակից» եւ դա բարձրաձայնում է արդեն: Իսկ գուցե Արեւմուտքն ու Ռուսաստանը արդեն պայմանավորվե՞լ են, որ Եվրոպական Միության եւ Եվրասիական Միության հարցերը չեն խառնի այլեւս իրար, բայց մենք ու էլի շատ երկրներ շարունակում ենք քննարկել «ոչ մրցակից» ռազմա-քաղաքական բեւեռների շահերը…
Իզուր չէ, որ միշտ նշում ենք, որ Հայաստանը, աշխարհասփյուռ հայությունը պետք է յուրաքանչյուր իրավիճակում առաջնային դարձնեն հայկական շահերն ու նպատակները, եւ ԱՄՆ-ՌԴ խաղերի ժամանակ ունենան նաեւ ՀՀ-Եվրոպա (նաեւ առանձին՝ հզոր եվրոպական երկրների հետ), ՀՀ-Չինաստան եւ Լատինաամերիկյան ըմբոստ երկներ ու այլ համագործակցության եզրեր եւս, ինչը կարող է նոր ազդեցիկ լծակներ դառնալ տարածաշրջանում:
Ի վերջո հայ արիների առաջարկած համաարիական տարածաշրջանային (հետո՝ համաշխարհային) եւ համահայկական ռազմա-քաղաքական դաշինքների ձեւավորմամբ պետք է զբաղվել: Մենք այլեւս սխալվելու իրավունք չունենք, քանզի սովորել ենք մեր պատմության դառը դասերը եւ դրանք անտեսելը անպատվության պես մի բան կլինի:
Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
Ապահայացած մարդատեսակ կա Հայաստանում…
Առաջացել է հայի մի տեսակ, որն ապահայացած է մեծամասամբ, նրանց միշտ պետք է հիշեցնել, որ մարդը, մարդու գործառույթներն ու իրավունքները, նաեւ բնական պարտականությունները (որի մասին չեն խոսում ապահայացած դրամաշնորհակերները), եվրաթեմաներով չեն ձեւակերպվում ու ձեւավորվում: Այդ թեմաներն ու դրանք սահմանող օրենքները միայն խեղվածները կարող են ընդունել, այդպիսով նաեւ «փոխել» արարչական ու աստվածային արարումները՝ մարդու երկսեռ տեսակները:
Իհարկե, փոխել չեն կարող, բայց այսպես հոխորտալով կարող են գործ տվողի մեծ առաքելություն ստանձնել, ազգին ու հայրենիքին (եթե ունեն կամ հասկանում են) անընդհատ ներքաշել այս կամ այն միջազգային ճահճի մեջ:
Հայ արիները թքած ունեն հավասարապես եւ՛ ռուսանպաստ եւ՛ արեւմտանպաստ (եւ՝ այլանպաստ) այն երեւույթների եւ օրենքների վրա, որոնք նաեւ հայանպաստ չեն, ավելին՝ հայավնաս են: Երբ կաղապարվածություն կա հայի մտածողության մեջ, կորչում է հայ մարդու առաքելությունն ու առաքինությունը, ինչը գիտակցորեն եւ ենթագիտակցորեն խանգարում է հային մարդ լինելուց, իսկ մարդուն զրկում է հայի էությունից…
Անասունի հետ անկողին կիսողին, սեռախեղվածին կամ թշնամու բարքերը գովաբանողին ու մեր երկրում փառատոններ նախաձեռնողին ինչպե՞ս մարդ կոչես, երբ հակամարդ է, իսկ հայի էություն առհասարակ չկա:
Մարդն ազատ է ի բնե, սակայն այն, ինչ քարոզում է արեւմտյան ազատություն կոչվածը, սանձարձակություն է, մարդուն անասունի (անգամ ավելի ցածրակարգ կենդանու) վերածելու անհաջող փորձ, որի քարոզիչների տեղը հոգեբուժարաններն ու խիստ ռեժիմով հիվանդանոցներն են…
Ափսոս, որ ոստիկանությունը առժամանակ հետ կանչեց ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչության համար պատասխանատվություն սահմանող նախագիծը: Բայց վստահ ենք՝ այն կլրամշակվի ու կներկայացվի խորհրդարան: Ոստիկանները չպետք է խուսափեն համասեռամոլ եւ այլ նմանատիպ բառերն օգտագործելուց, եւ օրենքը պետք է հստակ արտահայտի՝ ում մասին է խոսքը եւ ազդեցիկ պատիժներ սահմանի:
Դրամական տուգանքները եւ վարչական պատիժները հարցը չեն լուծի, առավել եւս եթե ոստիկանությանը պարտադրում են անգամ ոստիկանության տեղամասերում վախենալ սեռամոլագարներից կամ հոգեխեղողներից… Եվրագրանտակերները խրցերով փողեր կստատան այդ տուգանքները վճարելու համար: Նաեւ դատական գործեր նախաձեռնելու համար… Ուստի՝ գոնե 1-2 վարչական տույժից հետո, պետք է կիրառվի քրեական օրենսգիրքը: Սա՛ է իրական եւ արմատական լուծումը:
Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
Եվրակառույցները ՄԱՐԴուց հեռու են այնքան, ինչքան բարոյականությունը Եվրոպայից
Հայտնի է, որ մի խեղումը կարող է այլ խեղումների կամ հիվանդությունների պատճառ դառնալ, ինչին նպաստում են հատկապես սեռա եւ հոգե խեղումները: Եվ ահա, «Amnesty International»-ի անդամները հիշողության լուրջ կորուստ են ունեցել: Մենք էլ՝ որպես նրանց կողմից մերժվածներ, համենայնդեպս կասենք ճշմարտությունը, որպեսզի հիվանդը կողմնորոշվի:
Այս միջազգային ու երեւի իրավապահ կազմակերպությունը մոռացել է իր զեկուցագրում (կամ էլ պատվիրատուներն են այլ գործելաոճ որդեգրել) նշել, որ մեր երկրում համասեռամոլագարական, թե աղանդահոգեխեղ շատ նախաձեռնություններ տապալվում են դեռ չսկսված, որ փառահեղորեն տավալվել է նաեւ բազմազանության շքերթի անվան ներքո պատսպարված համասեռականների երթը: Այն բախվեց դրա դեմ բողոքի ելած պահպանողական արժեքներ ունեցող հայ ազգային երիտասարդներին: Երիտասարդներ, ովքեր բազմազանության շքերթը գնահատեցին դրա իրական դեմքով՝ միասեռականության «քարոզացույց», եւ փաստեցին դրա անհարիր լինելը մեր բնածին նկարագրին ու հավաքական անվտանգության պահպանման առաջնահերթություններին:
Ի տարբերություն «Amnesty International»-ի անդամների՝ Մարդու իրավունքների կոմիտեի կազմը կարծես որոշ բաներ աղոտ, բայց հիշում է: Ուղղակի այստեղ մեկ այլ հիշողության կորստի տեսակ է առկա: Սրանք մոռանում են, որ ՄԱՐԴ ձեւակերպումը խառնագեն եվրոպացիների խելքի բանը չէ, եւ ինչպես հայ արիներն են ասում. «ՄԱՐԴ ձեւակերպումը ի վերուստ է տրված եւ՝ Ամենաստեղծի՝ Արարչի կողմից, ու որեւէ փոքրիկ ձեւախեղում անընդունելի է, մերժելի, անգամ՝ եղկելի, երբ այն վերածվում է հակաստվածային իրողության»: Եվ ՀՀ Սահմանադրության 14.1 հոդվածը, որ նշել են դեռ քիչումիչ հիշողությունը պահպանած եվրոպացիները, այո, ասում է՝ «Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ», ինչը շատ հասկանալի ձեւակերպում է: Բոլոր ՄԱՐԴկանց մասին է խոսքը, ոչ թե ՄԱՐԴու առաքելությունը, կերպն ու իրավունքները ոտնահարող մարդանմանների… Անասնական դատողություններից ու բարոյականությունից ցածր մակարդակով ապրող ասուն մարդանմանների:
Պարզվում է, որ Մարդու իրավունքների կոմիտեի անդամների մոտ ոչ միայն հիշողության մի այլ տեսակի կորուստ կա, առկա է նաեւ տեսողության, գուցեեւ՝ լսողության կորուստ.- չեն նկատում Երեւանի քաղաքապետարանի հենց կողքին Կոմայգու գոյությունը, որն ըստ եվրականոնակարգի, վերածվել է գոմայգու… Այստեղ մարդկության մահավճիռն իրականացնող միջազգային իրավապաշտպանները չե՞ն նկատում, որ 2012թ. հուլիսի 25-ին՝ 105-րդ նստաշրջանի ժամանակ Մարդու իրավունքների կոմիտեի կողմից Հայաստանի 2-րդ պարբերական զեկույցի վերաբերյալ ընդունված եզրակացություններում սխալ բան է նշվել, որ մեր պետությունը հստակ եւ պաշտոնապես (Կոմայգում ազատությունն այնքան է, որքան Եվրոպայում չկա, դե Ծերեթելիի վրա կանգնող մարմնավաճառների մասին էլ չասենք) հաստատում է, որ հանդուրժում է նույնասեռականության, բիսեքսուալության, տրանսեքսուալության բոլոր դրսեւորումները, իսկ սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության իրավունքները դարձել են հաց ուտելու պես մի բան…
Ինչեւէ, հիշեցնելն արդեն կարեւոր չէ, որովհետեւ եթե եվրոպացիների գլուխը լավ չի աշխատում, իսկ հիշողությունն ուղեղի հետ անմիջական կապ ունի, ապա իրենց դավանաբանությունում ամրագրված սոդոմ-գոմորյան դատաստանն իբր քրիստոնեական արժեքակիր Եվրոպայում՝ մոտ է, եւ շուտով կլինի այն, ինչ պետք է լինի:
Այսինքն լեզբոգեյաերկսեռատրանսգենդերային մարդատեսակ ստեղծելը բացառվում է, այդօրինակ անվամբ համաշխարհային պետության կազմավորումը՝ նույնպես…
Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
Ներցեղային բարոյականը ցեղակրոն սկզբունք է.- Կոմայգին դարձել է փորձանքի բուն – «Լուսանցք» շաբաթաթերթի եւ Հայ Արիական Միաբանության բաց նամակները…
Կարեւորորելով ներազգային բարոյա-հոգեբանական մթնոլորտի վերականգնումն ու ամրացումը՝ մշտապես անդրադառնում ենք մեզանում առկա այդ խնդիրներին: Հատկապես Կոմայգու խնդրին «Լուսանցք»-ը բազմիցս անդրադարձել է, անգամ առանձին հոդվածաշար է տպագրել՝ հստակ ներկայացնելով, թե ինչ բարոյա-հոգեբանական վնասներ է տալիս Կոմայգին գոմայգու վերածելը: Մենք նշել ենք նաեւ մի շարք քրեական ու վարչական օրենքներ, որոնք խախտում են ամեն օր նրանք, ովքեր ապրում են անբարոյականությունը կեցություն դարձրած եւ դեռ այդ կյանքն էլ քարոզում են: Նշել էինք նաեւ, թե այս ամենի սպասավորներն ու հովանավորները նույնպես պետք է համապատասխան պատիժներ ստանան՝ օրենքներով արդեն ամրագրված:
Եվ որպեսզի ուշադրությունն ավելի առարկայական լինի, «Լուսանցք»-ի այդ թողարկումներն ուղարկեցինք ՀՀ նախագահին, վարչապետին եւ ոստիկանապետին՝ այն հույսով, որ այդտեղ փաստարկված նյութերի հիմամբ ձեռնարկված միջոցների վերաբերյալ մենք եւ հանրությունը կտեղեկանանք: Արդեն գրել ենք, որ «Լուսանցք»-ին ոստիկանությունից ընդամենը տեղեկացրին, որ հոդվածաշարն ուղարկված է կազմակերպված հանցավորությունների դեմ պայքարի վարչություն: Վերջ:
Ըստ ամենայնի, մեր դիմումները նախագահի եւ վարչապետի կողմից եւս հասցեագրվել են ոստիկանապետին, եւ արդյունքում… դեռ սպասում ենք: Որոշեցինք Երեւանի քաղաքապետին էլ ուղարկել մեր տեսակետն ու հիմնավորումները, նաեւ առաջարկները, քանի որ Կ(գ)ոմայգին հենց քաղաքապետարանի քթի տակ է «աշխատում»… Բայց քաղաքապետն էլ լռության ուխտ է արել (անգամ այս նախընտրական օրերին, երբ գրեթե բոլորն են խոսում Կոմայգու մասին):
Ամիսներ առաջ աղմուկ բարձրացավ, թե Կոմայգու տրանսվեստիտները ծեծի են ենթարկվել, եւ շատերիս արձագանքը տրամաբանական էր՝ այդպես էլ պետք է լիներ: Նորմալ մարդիկ երկար չեն կարող հանդուրժել անընդունելին, որ մանկական այգու տարածքում վխտան անբարոյականները, սեռասանձարձակները եւ դեռ այդ տարածքն էլ «սեփականաշնորհած» համարեն:
Ստիպված կրկնում ենք նախագահին, վարչապետին, ոստիկանապետին ու քաղաքապետին ուղղված մեր նամակների բովանդակությունը, այսպիսով՝ հին եւ նոր նամակներն այլեւս բաց նամակ համարելով. «Ձեր ուշադրությունն ենք հրավիրում մեզանում արմատացող մի բացասական եւ ապազգային երեւույթի հանդեպ, որը հոգե-բարոյական, իրավա-քաղաքական եւ առողջական ու դաստիարակչական լուրջ խնդիրների առջեւ կկանգնեցնի մեր հանրությանը, ազգին, եթե միջոցներ չձեռնարկվեն եւ մեր ազգային պետությունը ավելի հետեւողական չլինի իր քաղաքացիների մեծամասնության իրավունքները պաշտպանելու հարցերում: «Լուսանցք»-ի այս տարվա (2012թ.,-խմբ.) թիվ 5-8 թողարկումներում հնարավորինս անդրադարձել ենք Երեւանի Կոմայգու՝ բազում հայերի (ոչ միայն հայաստանցիների) հուզող թեմային, որոնք կցում ենք սույն գրությանը: Ակնկալում ենք այս անգամ ստանալ գրավոր պատասխան, որի բացակայությունը եւս կհամարենք պատասխան»:
Տարիներ շարունակ բազում դիմումներ են հղվել նաեւ Հայ Արիական Միաբանության կողմից, որոնցից հատվածներ ներակայացնելով, մի բաց նամակ էլ սա ենք համարում: Հայ արիները վտանգավոր են հայտարարել մի շարք փոքրամասնությունների գոյությունը, որոնց մասին ասել են.


