Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Եթե անգամ պիտի ընտրեք թույլ, ձայնը փոշիացնող ուժի և չընտրելու միջեւ՝ ընտրության գնալը հաստատ ավելի ճիշտ է. «Առերեսում»․ Առավոտ (տեսանյութ)
- Վթար Շաղափ բնակավայրի սկզբնամասում․ կա զոհ
- ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին
- Առգրավել են Արցախի նախագահի հեռախոսը․ փաստաբան
- Ֆրունզե Դովլաթյան փողոցում տուն է այրվում
- Լուկաշենկոն և Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել
- Պարտադիր կրթությունը դարձնելու ենք 11-ամյա․Թաթոյան (տեսանյութ)
- Անդրանիկ Թեւանյանի փաստաբանի հայտարարությունը
- ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդները հրապարակել են զեկույց՝ ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ
- Նա պետք է լինի կախիչ ստուգողից մինչև կաթողիկոս (տեսանյութ)
Daily Archives: October 6, 2013
Լուսանցքի թիվ 294-ի հոդվածները
Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան)
2. Նորընտիր գլխավոր դատախազը եւ նախկինների որոշակի անցյալը – Եթե չփոխվեն Վիշինսկու ժամանակները…
Երբ հակաքաղաքականն է հեղափոխականը – ժամանակակից (արդի) – հայրենասերի կերպարը ամենասարսափելին ու ամենավտանգավորն է…
Երբ հակաքաղաքականն է հեղափոխականը
http://www.hayary.org/wph/?p=3456
Ստրասբուրգը Հայաստանի մայաքաղաքը չէ… Ինչպեսեւ՝ Մոսկվան ու Վաշինգտոնը… – Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը պատասխանում է «Լուսանցք»-ին
– Ինչպե՞ս է լինում, որ պետության փողերով սնվող–ապրող, ժողովրդի փողերով ճանապարհորդող ու այս ու այն երկրում ելույթներ ունեցող պատգամավորը պարբերաբար խայտառակում է ազգն ու պետությունը, բայց միշտ մնում է այդ սնող երակի վրա…
…………………………………………………………………………………..
…«Ցավոք, վաղուց է հայկական քաղաքական ոլորտը որդեգրել «քաղաքականությունը պոռնկություն է» գործելաոճը: Ցավոք, դա ընդունելի մատաղ է եղել թե՛ բոլոր նախագահների ու նրանց կազմած իշխանությունների, թե՛ բոլոր խորհրդարանական (նաեւ որոշ արտախորհրդարանական) ընդդիմությունների համար: Ցավոք, այս քաղաքական պոռնկությունն էլ առանց չակերտների աղճատել ու ապականել է մեր պետության ներքաղաքական կյանքը, ներազգային ու ներմարդկային հարաբերությունները: Եվ ցավոք, ազգային ամեն բառ ու բան տեղը հետզհետե զիջում է միջազգային աղբին ու կեղտին… Եվ զարմանալ պետք չէ, զայրանալ եւ լուծել է պետք խնդիրը, որ այսօր միջազգային ատյանները հայատյացության կամ հայապախարակման կենտրոնների չվերածվեն թե՛ որոշ հայերի եւ՛ թե օտարների ու մեր թշնամիների կողմից»,- մեր հարցին այսպես պատասխանեց Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը…http://www.hayary.org/wph/?p=3456
– – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – –
Այն փաստը, որ տարիներ առաջ «Ժառանգության» ներկայացուցիչ, Աժ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը քաղաքաական դաշտ մտավ որպես գիտուն իրավաբան եւ ժամանակակից հայրենասեր, ակնհայտ էր այդ մուտքի առաջին իսկ վայրկյաններից: Իսկ ժամանակակից (արդի) հայրենասերի կերպարը ամենասարսափելին ու ամենավտանգավորն է ներկայիս քաղաքական դաշտում: Այդ կերպարի տակ չ–հայրենասեր անձը ապականում է ամեն հայրենասիրական երեւույթ ու արժեք, թե՜ անձնապես, թե՛ կեցվածքով, թե՛ գործով: Ինչպես ո՛չ ցեղակրոնն է իշխանության ներսում նժդեհական խաղալով ապականում ցեղակրոնությունը, այնպես էլ ընդդիմադիր սին հայրենասերներն են ապականում հայրենիք, ազգ եւ պատիվ հասկացությունները: Այսպես նաեւ օրվա ժողովրդավարներն են ապականում իրենց ազատություն ասվածը (որ բնական արժեք է իրականում)՝ սանձարձակեցնելով ամեն ինչ:
Նորընտիր գլխավոր դատախազը եւ նախկինների որոշակի անցյալը – Եթե չփոխվեն Վիշինսկու ժամանակները…
…Դատախազական ո՞ր համակարգի օրոք էր, որ ՀՀՇ վարչության նախագահ, ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ ձերբակալելու հարցով համաձայնություն ստացվեց ԱԺ–ից:
…Դատախազական ո՞ր համակարգի օրոք էր, որ ընդամենը 1 օրում (ավելի ստույգ՝ շուրջ 15 ժամում) ազգային անվտանգության ծառայությունը մեղադրանք առաջադրեց, ոստիկանությունը բերման ենթարկեց, դատախազությունը մեղադրանքը ներկայացրեց եւ դատարանը դատավճիռ կայացրեց, ու Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը կալանավորվեց ու տեղափոխվեց Նուբարաշենի բանտ:
…Սա ուղղակի հրահրում է, որ մեղադրյալներին «ծեծեն, ջարդեն՝ ինքնախոստովանական ցուցմունք ստանալու համար, այսինքն՝ ուղղակի վերադարձ է դեպի այն ժամանակները, երբ «ապացույցների թագուհին» ինքնախոստովանական ցուցմունքներն էին»:
– – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – …Այս դատախազական համակարգում էր, որ ընդամենը 1 օրում (ավելի ստույգ՝ շուրջ 15 ժամում) ազգային անվտանգության ծառայությունը մեղադրանք առաջադրեց, ոստիկանությունը բերման ենթարկեց, դատախազությունը մեղադրանքը ներկայացրեց եւ դատարանը դատավճիռ կայացրեց, ու Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը կալանավորվեց ու տեղափոխվեց Նուբարաշենի բանտ: Այս «արագացված» մեղադրանքն էլ ազգամիջյան թշնամանքի քարոզն էր իբր, բայց հանրությունը, Հայաստանում եւ Սփյուռքում, այդ ձերբակալությունն իրավամբ քննարկեց մեզանում ամրագրվող համասեռականների ու մարդկանց համարակալման դեմ հայ արիների ու նրանց ղեկավարի պայքարի համապատկերում…
Միասնական մարմին, բայց՝ ոչ գերկառույց – Իդեպ, ԱԱԾ-ն եւ ՀՔԾ-ն չեն մտնելու այս նոր կառույցի մեջ… Մի պարտքով՝ մեկ այլ պարտք…
Երբ հայտարարվեց նորաստեղծ Միասնական քննչական մարմնի մասին, հասկանալի էր, որ Հայաստանը կունենա նոր գլխավոր դատախազ: Իհարկե, հետաքրքիր է, որ նորաստեղծ քննչական մարմինը դեռ պետք է հավաստի իր գոյության իրավունքը: Եվ դա պետք է հավաստվի նախ գործով: Կարեւոր գործեր կան պարզաբանելու ինչպես դատախազական, այնպես էլ ազգային անվտանգության, ոստիկանության, հարկային, մաքսային եւ այլ ոլորտներում: Եվ միասնական քննչական մարմնի ստեղծումը իրապես կարող է կենտրոնացնել եւ համակարգել նույն գործառույթներն ունեցող ծառայությունների աշխատանքները:
Բայց շատերը նույն մտավախությունն ունեն, արդյո՞ք նախկին գլխավոր դատախազը կարող է վեր կանգնել սեփական ցանկություններից եւ կազմակերպել համակարգումը: Չէ՞ որ նրա օրոք էլ մնացին գործեր, որ դեռ պարզաբանման կարիք ունեն կամ շատերի կարծիքով՝ որոշների լուծումներն էլ կողմնակալ են եղել: Կխանգարի՞ այս ամենը Աղվան Հովսեփյանին, թե՞ կկարողանա միավորել քննչական մարմինների գործունեությունը: Արդյո՞ք այն կբերի նոր մոտեցումներ եւ քննչական ծառայության լիարժեք անկախություն: Գնահատականների հարցում կսպասենք:
Նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ստեղծված նոր քննչական կառույցի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովը գործնականում որոշ փոփոխություններ կբերի այնուամենայնիվ, սակայն իրավաբանորեն որեւէ բան դժվար թե փոխվի: Ըստ մասնագետների, քննչական գործերն այսօր էլ կախված են դատախազությունից, անկախ մարմին լինելը հարաբերական է, քանի որ Սահմանադրությամբ եւ դատախազության մասին օրենքով հենց դատախազությունն է հսկողություն իրականացնում ինչպես հետաքննության, այնպես էլ նախաքննության վրա: Պետք է սրա՛նք նախ տարանջատել:
Նշանակում է, միասնական քննչական կառույցին թեկուզ ձեւականորեն, բայց օրենքի սահմաններում պետք է հսկի դատախազությունը: Սա կարող է արտոնյալ վիճակում դնել գլխավոր դատախազին: Իսկ ոստիկանության, ՊՆ–ի կամ ՊԵԿ–ի քննչական ծառայությունների տարանջատ, հախուռն աշխատանքը գուցեեւ վերանա, միաձուլվի մեկ ընդհանուր մարմնի մեջ, բայց մի մարմնի՝ որում կա արտոնյալ վիճակում հայտնված դատախազական համակարգ: Միասնական քննչական մարմինը գուցե կունենա տարբեր վարչություններ, որոնք առավել միասնական ու համակարգված կգործեն, ինչը թերեւս հետագայում հասկանալու հարց է:
Հայաստանը չպե՛տք է հրաժարվի փոխլրացնող քաղաքականությունից – Ինչքան էլ հերքեն արեւմտյան եւ ռուսական կողմերը, այլեւս հստակ է, որ Արցախի հարցը դարձնում են կռվախնձոր՝ Երեւանի դիրքորոշումը սասանելու համար…
Ստրասբուրգում մեկնարկեց ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը, որը ՀՀ համար կարեւորվում է 2 հանգամանքով: ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը լիագումար նստաշրջանի շրջանակում ամփոփեց Հայաստանի նախագահության 6 ամիսները ԵԽ նախարարների կոմիտեում: Հիշեցնենք, որ ԱԳ նախարարը դեռ ավելի վաղ հայտարարել էր, թե ՀՀ գերակայությունները ձեւավորելիս փորձել են համատեղել ԵԽ կարեւոր օրակարգային եւ ՀՀ համար առաջնային հարցերը, որոնք քննարկվել են ԵԽ գլխավոր քարտուղար Յագլանդի հետ Երեւանում: Նշենք, որ ԵԽ-ն ունի 2 կանոնադրային մարմին՝ Նախարարների կոմիտե եւ խորհրդարանական վեհաժողով: Նախարարների կոմիտեն ԵԽ ղեկավար եւ որոշումներ կայացնող մարմինն է, կազմված է անդամ պետությունների ԱԳ նախարարներից: Նախարարների կոմիտեի նախագահությունը փոխվում է տարեկան 2 անգամ: Անդամ երկրները այդ կոմիտեի նախագահությունը ստանձնում են 6 ամիս ժամկետով:
Մյուս կարեւոր հանգամանքը հոկտեմբերի 2-ին ԵԽԽՎ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթն էր, որում նա ներկայացրեց ՀՀ-ում կատարված ու կատարվելիք բարեփոխումները, ներքին ու արտաքին հիմնախնդիրները, Արցախի խնդրի կարգավորման եւ տարածաշրջանին վերաբերող այլ խնդիրներ: Նախագահը պատասխանեց նաեւ ԵԽԽՎ նստաշրջանի պատգամավորների հարցերին: Դրանք առավելապես հայ-թուրքական եւ արցախյան հիմնախնդիրներին էին վերաբերում եւ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելուն:
Թուրքիայի բյուջեն՝ Հայաստանի բյուջեի հաշվին… Իրական պատմություն՝ թվացյալ հաղթանակի մասին… Արտահանումն ու ներմուծումը նվազել են…
– Թուրքիայի բյուջեն՝ Հայաստանի բյուջեի հաշվին – …որ հենց հայի փողերով էլ գնած զենքերով կարելի է հայերի վերջը տալ…
– Իրական պատմություն՝ թվացյալ հաղթանակի մասին – …բայց միեւնույնն է, Ստամբուլում հայի վաստակն ի վերջո թուրքին է ծառայում…
– Արտահանումն ու ներմուծումը նվազել են – «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ն Հայաստան է փոխադրել է…
Թուրքիայի բյուջեն՝ Հայաստանի բյուջեի հաշվին
Ամեն անգամ միտս է գալիս թուրքի ասած՝ «Հայի հետին խելքն իմը լիներ» թեւավոր խոսքը, երբ նկատում եմ, որ էլի կան հայեր, որ հիանում են թուրքով ու Թուրքիայով, անգամ ճղճիմաբար աղաղակում, թե էնքան լա՛վ են ընդունում իրենց այդ թուրքերը, որ անընդհատ գնում են առեւտուր անելու կամ իրենց հանգիստը վայելելու…
Իսկ ո՞ր երկրի բյուջեն լցնեն՝ այդպիսիներից հրաժարվի: Այն էլ այն երկրի պետական քսակը, որտեղ լա՛վ են հասկանում, որ հենց հայի փողերով էլ գնած զենքերով կարելի է հայերի վերջը տալ:
Վերջերս նորից թուրքական ապրանքների մասին խոսք եղավ եւ «Ջերմատնային ասոցիացիա» հ/կ տնօրեն Պողոս Գեւորգյանը հայտարարեց. «Ներկրված բանջարեղենի միջոցով կարող է դիվերսիա կատարվել մեր երկրում: Թուրքիայից ներկրվում է ոչ միայն վնասակար բանջարեղեն, այլեւ ներկրված ապրանքից ցեցը տարածվում է Հայաստանում. բանանի արկղերով են ներկրվում բանջարեղենը, ֆերմերն էլ միայն այդ արկղերն է օգտագործում, ու դա տարածվում է»: Նրա տեղեկություններով՝ ցեցը հասել է Կոտայքի մարզ: Դրա դեմ բուժանյութն արժե 1000 դոլար. «Դե արի՝ խեղճ ֆերմեր ու գնիր»:
3-րդ երեխայի համար՝ 1 մլն դրամ – Մնում է հավելել միայն, որ մեր երկրում ծնելիությունը խրախուսելու ձեւերը պետք է շատացնել…
Պետք է խրախուսման ձեւերը շատացնել – Դա մեզ համար անվտանգության խնդիր է…
Հաջորդ տարվա հունվարի 1-ին եւ դրանից հետո ընտանիքում ծնված երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար տրամադրվող երեխայի ծննդյան միանվագ նպաստի մի մասը ծնողներին/ընտանիքին վճարվում է երեխայի ծննդից հետո, իսկ մյուս մասով ձեւավորվում է ընտանեկան դրամագլուխ: 3-րդ եւ 4-րդ երեխայի ծննդյան պարագայում միանվագ նպաստի չափը 1 մլն դրամ է, որից կվճարվի գումարի կեսը, իսկ մյուս 500 հազ. դրամը կլինի ընտանեկան դրամագլխի չափը: 5-րդ եւ հաջորդ երեխայի ծննդյան պարագայում նպաստի չափը 1,5 մլն դրամ է, որից կվճարվի 500 հազ. դրամը, իսկ 1 մլն-ը կլինի ընտանեկան դրամագլխի չափը: Ընտանիքը կարող է ունենալ մեկից ավելի ընտանեկան դրամագլուխ՝ պայմանավորված ընտանիքում երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխաների ծննդյան թվով:
Այդ դեպքում, յուրաքանչյուր երեխայի համար բացվում է պետական աջակցության առանձին հաշիվ: Եթե ընտանիքը պետական աջակցության իրավունքը ձեռքբերում է ընտանիքում միաժամանակ մեկից ավելի երեխայի ծնվելու հանգամանքով եւ ծնված յուրաքանչյուր երեխայի հերթական համարով նախատեսվում է պետական աջակցության տարբեր չափ, ապա անկախ ընտանիքում նրանց հերթական թվից, պետական աջակցությունը տրամադրվում է տվյալ պահի համար սահմանված պետական աջակցության ավելի բարձր չափով:
Ցավոտ կետեր – Սողանք. բնության ճիչը մարդու ականջին – Հայաստանի պարագայում սա ճիշտ չէ, մենք այնքան տարածքներ չունենք, որ մեզ գյուղի տեղափոխման շռայլությունը թույլ տանք…
Սկիզբը՝թիվ 28-30-ում
Մեր երկրում մեծացել է սողանքների հավանականությունը: 2007թ. ՀՀ տարածքում գրանցվել է սողանքի 7 դեպք, որից 2-ը՝ Տավուշում, 1-ը՝ Լոռիում: 2008թ. գրանցվել է սողանքի 5 դեպք, որից 1-ը՝ Լոռիում: 2009թ. արձանագրվել է սողանքի 9 դեպք, որից 3-ը՝ Տավուշում: 2010թ. գրանցվել է սողանքի 19 դեպք, որից 9-ը՝ Տավուշում, 6-ը՝ Լոռիում: 2011թ. գրանցվել է սողանքի 10 դեպք, որից 5-ը՝ Տավուշում, 2-ը՝ Լոռիում: Սողանքային երեւույթների աշխուժացմանը հետեւում են քարաթափումները, սելավները:
Ինչու՞ է բնությունն անհաշտ դարձել: Պատճառները մի քանիսն են՝ ընդ որում՝ նաեւ մարդկային գործոնը չբացառող: Եթե ասեմ, որ միայն 1990-2005թթ. Հայաստանը կորցրել է մոտավորապես 6300 հեկտար անտառ, ինչի արդյունքում զգալիորեն մեծացել է սելավների եւ սողանքների հավանականությունը, եւ այսօր մեր երկրի տարածքի մեկ երրորդը գտնվում է սողանքավտանգ գոտում, ամեն ինչ ավելի պարզ կդառնա: Ինչեւէ՝ փաստ է, ունենք ակտիվացող սողանքներ ու հարկ է մտածել դրա դեմ պայքարի արդյունավետ եղանակի մասին:
Խոնարհում ունեմ (Ուրիշ էր ՍոսՍարգսյանը) -Ու Սովետին երեւի այս մի բանի համար պետք է շնորհակալություն ասեմ, որ «եկավ» ու Մեծ Հային Ստեփանավանից բերեց Երեւան… (Արմենուհի Մելքոնյան «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)
Խոնարհում ունեմ
Ինձ չեմ դասում այն լրագրողների շարքին, ովքեր վառվում են մշակույթին առնչվող թեմաների մասին գրելու ցանկությունից: Մի քիչ շատ եմ հողեղեն ու շատ սիրուն պատմություններ եմ տեսնում թվերի մեջ: Մասնագիտական գործունեությանս 15 տարիներին մտավորականների հետ հազվադեպ եմ հարցազրույցներ արել տպագրելու նպատակով. Մտավորականի մասին իմ պատկերացման նշաձողը բա՛րձր է, դրա համար էլ աշխատել եմ այդ տիրույթում չաշխատել:
Ուրիշ էր Սոս Սարգսյանը: Նրա հետ երազում էի խոսել, հարցազրույց անել, նրա մասին գրել: Բայց չարեցի՝ բաց թողնելով բազմահազար հնարավորություններս: Բազմահազար եմ ասում, որովհետեւ նա երբեք ոչ ոքի չէր մերժում, հանդիպում էր, խոսում էր, սիրահոժար էր, պարզ էր, հայ էր, հայ մարդ էր…
Չարեցի ու՝ միայն մեկ պատճառով: Շատերի համար գուցե անհեթեթ, բայց ինձ համար՝ լուրջ պատճառով. չգիտեի հանդիպելիս նրան ինչպես դիմել: Պարոն Սարգսյա՞ն: Երկրային կհնչեր, ինքն ինձ համար երկրային չէր: Վարպե՞տ: Ընդունված ու կարծես ճիշտ արտահայտություն է, բայց ես այն ոչ մի կերպ չեմ կարողանում ականջիս «նստեցնել»: Պարզապես Մեծ հա՞յ ասեի: Լավ է, բայց շատ է այսօր չարչրկվում այդ արտահայտությունը, եւ համեստ մարդուն դա կարող էր բառի շահարկում թվալ… Տարբերակները շարունակեցի մտածել, ու… հանդիպումը չկայացավ…
Ինձ հարցրե՞լ են, որ Նունեին 136 հազար դոլար են տվել – Գուցե արվեստն ինձ համար բոլորովին այլ եզրույթ է, որը ոչ մի կերպ չի նույնանում այս երգչուհու երգ-արհեստին… Թատերական փառատոնն սկսվեց…
Անկախության հռչակման 22-րդ տարեդարձին նվիրված Նունե Եսայանի տոնական համերգը մեր երկրի պետբյուջեին արժեցել է 54 մլն 691 հազար 400 դրամ: Այս գումարը կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է մշակույթի նախարարությանը, վերջինս էլ այն տրամադրել է «Նունե Եսայան» բարեգործական հ/կ-ին:
Ճշտենք նորից, այս 136 հազար դոլարով ֆինանսավորվել են ոչ թե այդ օրվա մեր երկրի տոնական միջոցառումները, այլ հենց Նունե Եսայանի համերգը: Ֆինանսավորվել է «քաղաքացիական հասարակության տեղեկացվածության եւ հաղորդակցման բարձրացում արվեստի ոլորտում» ձեւակերպմամբ:
Սա այն Նունե Եսայանը չէ՞, որ «Դլե յաման» էր երգում «կոժից շորերով» կամ Սայաթ-Նովա՝ պորտը բաց: Կաշվե շորեր հագնելը անպատվաբեր չէ բնավ, պորտը բաց էլ կարելի է, բայց երգացանկն է ճիշտ ընտրել պետք: Հակառակ պարագան խոսում է բեմական կուլտուրայի բացակայության մասին:
Սա այն Նունե Եսայանը չէ՞, որ իր անունից խոսելու փոխարեն հայ ժողովրդի անունից Թուրքիայում թյուրքին ձեռք էր մեկնում: Լավ էր չբռնեցին, խայտառակ էինք լինելու:
Հիմա այս Նունե Եսայա՞նն է բարձրացնում իմ «տեղեկացվածությունը արվեստի ոլորտում»: Իմ՝ հարկատուիս հաշվին, փաստորեն, նրան Երեւանում մի լավ բնակարանի գումար են տվել եւ այդ մասին չեն հարցրել ինձ՝ հարկատուիս: Գուցե արվեստն ինձ համար բոլորովին այլ եզրույթ է, որը ոչ մի կերպ չի նույնանում այս երգչուհու երգարհեստին:
Հերոսներ, որ հերոսացան հայրենիքից հեռու – Ծովակալ Հովհաննես Իսակով… Հուշարձան (Գուրգեն Մարգարյանի)՝ վրեժի ակնկալիքով…
Հերոսներ, որ հերոսացան հայրենիքից հեռու – Ծովակալ Հովհաննես Իսակով.- Հայ հերոսների հետ պետք է արժեւորվեն նաեւ մեր ազգային ու ռազմական որակները…
Հայ զինհրամանատար, գիտնական, գրող, Խորհրդային Միության ռազմածովային նավատորմի ադմիրալ, Խորհրդային Միության հերոս Հովհաննես Ստեփանի Իսակովի հուշարձանների քանակն ավելացավ եւս մեկով: Երկու ամիս առաջ հերթական հուշարձանը բացվեց ՌԴ Տուափսե քաղաքում:
Հայ ծովակալը ծնվել է 1894թ. օգոստոսի 22-ին՝ Կարսի շրջանի Հաջիկհենդ գյուղում՝ երկաթուղային բանվորի ընտանիքում: Մեծ է նրա ավանդը Խորհրդային նավատորմի՝ հատկապես 2-րդ աշխարհամարտի ժամանակ Բալթիկ եւ Սեւ ծովերի նավատորմերի ստեղծման գործում: Ռազմական գործչից բացի, Իսակովը գրող էր նաեւ: 1958թ. ԽՍՀՄ ԳԱ օվկիանոսագիտության կոմիտեի անդամ է եղել, իսկ 1967թ.՝ ՀԽՍՀ ԳԱԱ պատվավոր անդամ: Սովորել է Թիֆլիսի վարժարանի մաթեմատիկայի եւ գիտության բաժնում, ապա 1913թ. ընդունվել Սանկտ-Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտը: 1917թ. մեկնել է Պետրոգրադ եւ ընդունվել ծովային դպրոց: Ավարտելով՝ ստացել է սպայի կոչում:
Ռուսական հեղափոխությունից հետո ծառայությունը շարունակել է Բալթիկ ծովի նավատորմում, ուր ծառայել է «Իզյասլավ», «Ռիգա», «Կոբչիկ» ռազմանավերի վրա: 1918թ. մինչեւ Բրեստ-Լիտովսկի համաձայնագրի կնքումը մասնակցել է գերմանական նավատորմի դեմ մղված բազմաթիվ մարտերին: 1920թ. տեղափոխվել է Կասպից ծով՝ ծառայել որպես «Դյատելնոստ» հեծելավաշտային ականակիրի հրամանատար: 1922-23թթ. ղեկավարել է Սեւ ծովի կապի եւ հետաքննության ծառայության հարավային ստորաբաժանումը: 1923-27թթ. աշխատել է սեւծովյան նավատորմի ռազմածովային ուժերի շտաբի պետի տեղակալ: 1928թ. ավարտել է Լենինգրադի ռազմածովային ակադեմիայի բարձրաստիճան հրամանատարական կազմի կատարելագործման դասընթացները: 1932թ. Իսակովը դարձել է Լենինգրադի ռազմածովային ակադեմիայի օպերատիվ արվեստի ամբիոնի պրոֆեսոր եւ դասավանդել է նույն ուսումնական հաստատությունում՝ մինչ բալթյան նավատորմի հրամանատար նշանակվելը: 1938թ. ստացել է լեյտենանտ-գնդապետի կոչում եւ նշանակվել ռազմածովային գլխավոր վարչությունների ղեկավար:
2-րդ աշխարհամարտի ժամանակ Իսակովը ղեկավարել է հյուսիսկովկասյան ճակատը: 1942թ. հոկտեմբերի 4-ին գերմանացիների հարձակումից Իսակովը վիրավորվել է Տուափսեում, որի պատճառով ստիպված են եղել մի ոտքն անդամահատել: Պատերազմի մնացած ժամանակահատվածը անցկացրել է ռազմական հոսպիտալում: 1944թ. մայիսի 31-ին Իսակովին շնորհվել է Խորհրդային Միության ռազմածովային ադմիրալի կոչում: Մեծ է նրա ավանդը նաեւ ռազմական ոլորտում գիտական ուսումնասիրությունների գործում: 1932թ. ստանալով պրոֆեսորի կոչում՝ նա իր ժամանակի մեծ մասը ծախսել է ռազմածովային տակտիկաների եւ ստրատեգիաների մշակման վրա, որոնք շատ են օգտագործվել 2-րդ աշխարհամարտի ժամանակ նացիստական Գերմանիայի դեմ մղված մարտերում: 1937թ. պաշտպանելով դիսերտացիան՝ Իսակովը ստացել է ռազմական գիտությունների դոկտորի աստիճան: Արժանացել է բազմաթիվ մրցանակների ու պարգեւների:
Հայազգի ադմիրալը մահացել է 1967թ. հոկտեմբերի 11-ին՝ Մոսկվայում:
Հայկական խոհանոց – Հորթի մսով չինար… Շաբաթվա մարզական հեւքից… ՀԱՄ պաշտոնական կայքը – www.hayary.org – տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ գնեցե՛ք «Լուսանցք» շաբաթաթերթ: Բաժանորդագրության համար դիմել…
Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
– Հորթի մսով չինար
Բաղադրությունը –Հորթի փափկամիս – 300 գ, մաքրած գունավոր տաքդեղ – 100 գ, ծաղկակաղամբ – 100 գ, գազար – 100 գ, սոխ – 100 գ, սունկ – 100 գ, լոլիկ – 3 հատ, մաղադանոս – 1 կապ, համեմ – 1 կապ, կանաչ սոխ – 10 հատ, բուսայուղ – 60 գ, տոմատ – 2 ճաշի գդալ, աղ, պղպեղ:
Պատրաստման եղանակը –Միսը նախապես մանր կտրատել, աղով եւ պղպեղով համեմել, թողնել մի կողմ:
Սոխը 20 գ բուսայուղով տապակել: Հենց վարդագույն դառնա, ավելացնել տաքդեղը, սունկը ու նախապես խաշած գազարն ու ծաղկակաղամբը: Տոմատը 20 գ բուսայուղով տապակել, մեջը կտրատել 3 հատ լոլիկ: Հենց եռա, դնել մի կողմ: Այնուհետ պետք է տապակել միսը 20 գ բուսայուղով:
Հետո մսին ավելացնում ենք բանջարեղենային խառնուրդը, ամենավերջում՝ լոլիկով խյուսը: Վերջում այս ամենն իրար հետ եփում ենք 5 րոպե՝ ավելացնելով հոտավետ պղպեղն ու կանաչեղենը:
Բարի ախորժակ:
* * *
Շաբաթվա մարզական հեւքից. –
Նոր հայ անուն՝ համաշխարհային անվանակոչության պատմագրքում
Բելգիայի Անտվերպեն քաղաքում կայացավ սպորտային մարմնամարզության աշխարհի անհատական առաջնությունը: Հայաստանի պատվիրակներ 29-ամյա Հարություն Մերդինյանը եւ 30-ամյա Վահագն Ստեփանյանը, հանդես գալով նժույգ թափերում, գրավեցին համապատասխանաբար 9-րդ եւ 13-րդ տեղերը: 21-ամյա Արթուր Դավթյանը նախապես հայտավորված է եղել, սակայն հետո հանվել է մրցաշարից: Հարություն Մերդինյանին 0,077 բալ չհերիքեց եզրափակիչ փուլ մտնելու համար:


