Daily Archives: March 17, 2014

Գառնիկ Իսագուլյանը կհրապարակի՞ արվամոլ պաշտոնյաների ցուցակը…

«Ազգային անվտանգություն կուսակցության» նախագահ Գառնիկ Իսագուլյանն իր ձեռքի տակ ունի ՀՀ արվամոլ պաշտոնյաների անունների ցուցակը, որն իրեն է հանձնել «Հայ արիներ»-ի ղեկավար Արմեն Ավետիսյանը: Armlur.am-ի հարցին, թե պատրաստվում է արդյոք հրապարակել ցուցակը, Իսագուլյանը պատասխանեց, որ դա էթիկապես ճիշտ քայլ չի լինի իր կողմից:

«Դա ուրիշի փաստաթուղթ է: Արմենն ինձ էր փոխանցել, որ ես էլ փոխանցեմ նախագահին: Ես մտածում եմ, որ իմ կողմից պարկեշտ չի լինի նման բան անելը, որովհետև դա, ըստ էության, փաստաթուղթ է, որը Արմեն Ավետիսյանինն է: Բայց, չնայած այն հանգամանքին, որ դա իմ ձեռքում է, եւ ես գիտեմ դրա բովանդակությունը, դա ինձ իրավունք չի վերապահում օգտագործել այն»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը` հավելելով, որ դա նաեւ չարաշահում է մարդկանց վստահությունը:

Continue reading

Ի՞նչ եղավ համասեռամոլ պաշտոնյաների ցուցակը.- Նրանք արտագաղթել են նախագահի նստավայրից…

Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը«Ժողովուրդ» թերթի հետ զրույցում նշեց, թե կառավարության կազմում միասեռականների  առկայության մասին  ժամանակին արված իր աղմկահարույց հայտարարությունը արդյունք է տվել: (հարցազրույզը զետեղված է ստորեւ՝ այս ընդհանրական նյութի ներքեւի մասում)

http://www.hayary.org/wph/?p=3512 (կարդալ ամբողջը)

«Հրապարակ»Հոկտեմբեր 19, 2013թ.-

Հարցեր ԱԺ ՀՀԿ պատգամավորական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին.

Դուք տեղյա՞կ էիք, որ Հայ Արիական Միաբանության նախագահ Արմեն Ավետիսյանը վարչապետ Անդրանիկ Մարգարյանին իշխանությունում առկա սեռական փոքրամասնության ներկայացուցիչների ցուցակ է ներկայացրել: «Այո, բայց ես այդ մասին չեմ խոսի»,- ասել է Գալուստ Սահակյանը:

Անդրանիկ Մարգարյանն այդ ցուցակն իր մոտ չէր պահել, փոխանցել էր ինչոր մեկին. պատահաբար Ձե՞զ չէր փոխանցել: «Ո՛չ»,- թերթին հակիրճ պատասխանել է հին հանրապետականը:

«Իրատես դե ֆակտո»-22 Հոկտեմբերի, 2013թ.-

Սեռական փոքրամասնությունների ցուցակը կարող է եւ հայտնվել որեւէ լրատվամիջոցի «ձեռքում»

«Ասում են, թե Արմեն Ավետիսյանի՝ սեռական փոքրամասնությունների հայտնի ցուցակի վերակենդանացումը «իշխողների» պատասխանն էր «չեմբեռլեններին», նրանց «պապաներին», որոնք միջազգային ասպարեզներում առաջնորդվում են բացառապես ժողովրդավարության վարքականոնով և նպատակ ուներ սույն «միջազգայնականներին» տեղը դնելու, ցույց տալու, որ այդպիսիք մեր հասարակության մեջ «պերսոնա նոն գրատա» են, եւ ինչ-ինչ զարգացումների դեպքում այդ ցուցակը կարող է և հայտնվել ինչ-որ լրատվամիջոցի «ձեռքում»»…

Նոր մանրամասներ՝ համասեռամոլ պաշտոնյաների ցուցակի մասին.- Բացում են փակագծերը…

http://www.hayary.org/wph/?p=3511  (կարդալ ամբողջը)

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախկին խորհրդական Գառնիկ Իսագուլյանի հետ հարցազրույցը:

-Պարո՛ն Իսագուլյան, Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն  Ավետիսյանը հայտարարել է, որ տարիներ առաջ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին ու լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանին է փոխանցել մի ցուցակորտեղ ներառված են եղել բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող համասեռամոլների անունները (ըստ այդմ՝ համասեռամոլներ կային ինչպես նախագահական ապարատում, այնպես էլ կառավարության վերնախավում եւ պետական այլ կարեւոր օղակներումխմբ.):

Այն տարիներին Դուք Ռոբերտ Քոչարյանի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականն էիք, եւ եթե նման ցուցակ իսկապես եղել է, Դուք պետք է որ դրա մասին տեղյակ լինեիք: Նման ցուցակ Ռոբերտ Քոչարյանին փոխանցվե՞լ է:

Այո՛, Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանը պաշտոնապես ինձ հանձնել է նամակ, որի բովանդակության մեջ նման ցուցակներ ներառված են եղել: Այդ նամակները հասցեագրված էին 2 հոգու՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու այն ժամանակվա պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին:

Արմեն Ավետիսյանի կողմից նշվել էր, որ ցուցակները Անդրանիկ Մարգարյանին եւս փոխանցվել է:

Անդրանիկ Մարգարյանին, որքանով տեղյակ եմ, Արմեն Ավետիսյանը նամակներն առձեռն է փոխանցել: Ինձ պաշտոնապես տրվել է նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու այն ժամանակվա պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին հասցեագրված նամակներ: Ես այս պարագայում ընդամենը փոխանցողի դերում պիտի հանդես գայի:

Իսկ ի՞նչ ճակատագիր ունեցան այդ նամակները

Չլսեցին ու չհավատացին (ՀԱՄ առաջնորդին), եւ խորացավ հիվանդությունը…

Իսկ գուցե պատվերն ա՞յլ էր այն ժամանակների – Համասաեռականությունը, առավել եւս դրանց ամուսնությունները տեղ չունեն հայության կյանում… 

http://www.hayary.org/wph/?p=3537  (կարդալ ամբողջը)

«Ի՞նչ եղավ համասեռամոլ պաշտոնյաների ցուցակը»,- գրեց «Ժողովուրդ»-ը Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ հարցազրույցից հետո: Նորից խոսվեց, որ սեռական սանձարձակությունները ավելի բացահայտ դրսեւորվեցին, երբ ստացան իշխանական վերնախավից ոմանց աջակցությունը:  Դեռ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք կառավարության կազմում միասեռականների առկայության մասին ցուցակներ են ուղարկվել ՀՀ նախագահին, վարչապետին եւ պաշտպանության նախարարին: Ըստ ՀԱՄ առաջնորդի, ժամանակին իր աղմկահարույց հայտարարությունը արդյունք է տվել. «Ես չուզեցի դա շոուի վերածել, որովհետեւ այն իսկապես շատ լուրջ Էր: Ես այն ժամանակ տեղեկացնում Էի, որ դա համատարած ձեր դռներն է ծեծելու, ինձ ասում էին, թե դու կատակում ես: Այն ժամանակ Կոմայգին նոր էր ձեւավորվել, ինչպես ասում են, դա Գոմայգու վերածվեց: Այդ ամենը զգուշացնում էի ու ասում, որ ես շոու չեմ ուզում: Ինձ պետք էր, որ հարցը լուծվեր: Իմ մտահոգությունն այն էր, որ դա աստիճանական չիջնի ներքեւ, եթե վերնախավում կա, ապա տրամաբանական Է, որ դա իջնում Է, եւ ամբողջ ազգը, լեզուս էլ չի պտտվում ասեմ, ապրելու է այդ կյանքով: Ու ես գոհ եմ, որ դա կասեցվեց»:

http://www.hayary.org/wph/?p=3512 – Ի՞նչ եղավ համասեռամոլ  պաշտոնյաների ցուցակը.- Նրանք արտագաղթել են նախագահի նստավայրից…

http://www.hayary.org/wph/?p=3511 – Նոր մանրամասներ՝համասեռամոլ  պաշտոնյաների ցուցակի մասին. Գառնիկ Իսագուլյանը բացում է փակագծերը…

Սեռական փոքրամասնությունները ճնշում են մեծամասնության իրավունքները… Կամ հակամարդը՝ մարդ մնացած մարդկանց դեմ…

http://www.hayary.org/wph/?p=2375 – Սեռական փոքրամասնությունները ճնշում են մեծամասնության իրավունքները–1… Ինչպես Կոմայգին վերադարձնել երեւանցիներին

http://www.hayary.org/wph/?p=2389 – Երբ սեռական փոքրամասնությունները ճնշում են մեծամասնության իրավունքները–2… Ու՞մ դիմել պաշտպանության համար, երբ ոստիկանը օրենքի բեռը չի ստանձնումԱյստեղ արծարծվում է «Քաղաքացու իրավունքների եւ բնակչության առողջության դեմ ոտնձգվող վարչական իրավախախտումներ»-ի, նաեւ քրեական մասով թեմաներ
http://www.hayary.org/wph/?p=2398 – Երբ սեռական փոքրամասնությունները ճնշում են մեծամասնության իրավունքները–3… Այս հաճույքից մեր թշնամիներն անպակա՛ս լինեն (գեյշքերթներ)…
http://www.hayary.org/wph/?p=2424 – Երբ սեռական փոքրամասնությունները ճնշում են մեծամասնության իրավունքները–4… Ու՞մ է ձեռնտու արվամոլությունն իբրեւ բիզնես զարգացնելը
http://www.hayary.org/wph/?p=2438 – Երբ սեռական փոքրամասնությունները ճնշում են մեծամասնության իրավունքները–5… Պատառիկ մը «հայ» արվամոլների «չարքաշ» կյանքից
http://www.hayary.org/wph/?p=2450 –Երբ սեռական փոքրամասնությունները ճնշում են մեծամասնության իրավունքները–6… Մեծամասնությունը կա՛մ պիտիքոքից կտրի, կա՛մ՝ ինքը վերածվի փոքրամասնության