Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Եթե անգամ պիտի ընտրեք թույլ, ձայնը փոշիացնող ուժի և չընտրելու միջեւ՝ ընտրության գնալը հաստատ ավելի ճիշտ է. Առավոտ (տեսանյութ)
- Վթար Շաղափ բնակավայրի սկզբնամասում․ կա զոհ
- ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին
- Առգրավել են Արցախի նախագահի հեռախոսը․ փաստաբան
- Ֆրունզե Դովլաթյան փողոցում տուն է այրվում
- Լուկաշենկոն և Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել
- Պարտադիր կրթությունը դարձնելու ենք 11-ամյա․Թաթոյան (տեսանյութ)
- Անդրանիկ Թեւանյանի փաստաբանի հայտարարությունը
- ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդները հրապարակել են զեկույց՝ ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ
- Նա պետք է լինի կախիչ ստուգողից մինչև կաթողիկոս (տեսանյութ)
Daily Archives: May 17, 2014
,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 16-ի (321) հոդվածները
Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան – http://www.hayary.org/wph/?p=2223
http://www.hayary.org/wph/?p=4111 – Համաշխարհային ավերիչ մամլիչին կարող է դիմակայել միայն Համաարիական արարիչ բռունցքը…
2. Վանատուրը հայոց օջախների եւ հյուրընկալության Աստվածն է… Ընտանիքի միջազգային օրը… Հայաստանում չե՛ն խրախուսվի համասեռական ու նմանատիպ ընտանիքները… Պետք է արգելվեն հայ ընտանիքի արժեհամակարգին ոչ հարիր դասընթացները…
Համաշխարհային ավերիչ մամլիչին կարող է դիմակայել միայն Համաարիական արարիչ բռունցքը – Մասոնական եւ այլ գաղտնի միջազգային կառույցները մնում են վտանգավոր…
http://www.hayary.org/wph/?p=4111 (կարդալ ամբողջը)
«Աշխարհի վերաձեւումը պետք է ընթանա միայն Բնակարգով»,- հատվածներ Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման ղեկավար կազմերի խորհրդակցական նիստում ներկայացված ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի զեկույցից (ՀԱՄ լրատվական կենտրոն):
– ՀԱՄ եւ ՀԱՀ կառույցների համատեղ համատեղ նիստի հայտարարությունը. «Միջազգային առկա իրավիճակի եւ Հայաստանի դերակատարման ու քայլերի մասին» կներկայացվի մոտ օրերս, որում մասնավորապես կարծարծվեն հայ արիականների ու ազգայնականներ դիրքորոշումները ռուս–ուկրաինական եւ ռուս–արեւմտյան հակամարտությունների, հայ-ռուսական եւ հայ–արեւմտյան հետագա հարաբերությունների, Արցախի խնդրի եւ հայ–թուրքադրբեջանական հակասությունների, Հայկական բարձրավանդակում Միացյալ Հայաստանի վերաստեղծման եւ Մերձավորարեւելյան ու Կովկասյան թեմաներին առնչվող այլ հարցերի մասին:
Մենք, որպես հայ ազգայնականներ եւ արիադավան-հեթանոսական հավատի հետեւորդներ, կոչ ենք անում մեր համազգային ու համամարդկային պայքարին միանալու… Այսօր եւ առմիշտ արդիական է Համաարիական համաշխարհային դաշինքի ձեւավորումը, որը կծավալվիՄարդկության Կենաց (Կյանքի) Գոտու տարածքով: Այս տարածքը ներկայիս աշխարհա-քաղաքական ձեւակերպմամբ եվրասիական ճանապարհն է՝ ասիական Հիմալայներից մինչեւ եվրոպական Ալպեր, որի կապող օղակն ու կենտրոնը՝ համաարիական խաչմերուկը Հայկական Լեռնաշխարհն է… Այլ փրկություն չկա: Չարը այսօր գործում է ազգակուլ եւ մարդակուլ հնարովի օրենքներով եւ արարչածին եւ աստվածազարմ ՄԱՐԴ տեսակի գոյատեւման ու հարատեւման համար պետք է վերագործարկել Մոլորակի Կենաց Գոտին…
Միջազգային գաղտնի ուժերին՝ համազգային դիմակայություն… – http://www.hayary.org/wph/?p=4111 (կարդալ ամբողջը)
«Լուսանցք»թիվ 16 (321), 2014թ.
Կարդացեք «Լուսանցք»–ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում
Վանատուրը հայոց օջախների եւ հյուրընկալության Աստվածն է… Ընտանիքի միջազգային օրը… Հայաստանում չե՛ն խրախուսվի համասեռական ու նմանատիպ ընտանիքները… Պետք է արգելվեն հայ ընտանիքի արժեհամակարգին ոչ հարիր դասընթացները…
Վանատուր Աստծո տոնը՝ Արեւելյան ու Արեւմտյան Հայաստանների ժամանակավոր սահմանագլխին
Գարնանային տոնական հաջորդականությունն իր բնական սահմանագլխին է հասնում հենց Վանատուրյան տոներին:
Ինչպես տեղեկացրեցին ՀԱՄ լրատվական կենտրոնից, երեկ՝մայիսի 15-ին՝ Շիրակի մարզում հայ արիները նշել են Վանատուր Աստծո տոնը: Տոնախմբությունը կայացել է Հայաստանի Արեւմտյան եւ Արեւելյան (արհեստական ու ժամանակավոր բաժանված) սահմանագծային հատվածներից մեկում: Ծիսական արարողությունը կազմակերպել են ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմերն ու քրմի թեկնածուները, ովքեր փառաբանել են Հայոց հյուրընկալության եւ օջախի Աստծուն՝ հայ տներն ու ընտանիքները միշտ հյուրընկալ պահելու, Հայաստան աշխարհը վերամիավորելու եւ լի ու առատ դարձնելու համար: Հայրենատիրական վերամիավորման ծեսը կատարել են քրմեր Արմոգը, Արեգը եւ Արամը:
Տարիներ առաջ հայ արիների վերականգնած ու վերաիմաստավորած տոներից մեկն է Վանատուրի տոնը: Եվ արդեն պարբերաբար տոնվում են Հայ Աստվածների բոլոր տոները՝ համապատասխան ծիսակարգով ու տոնականությամբ: Սա հայ արիներին հաղորդում է հազարամյակների հայոց շունչն ու հավատի ոգին, զորացնում հային ու հայի Աստվածներին...
Հայ արիները փառաբանել են նաեւ Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին՝ Հայք-Հայաստանը բաժանող արհեստական սահմանները վերացնելու եւ Արարչատուր Հայկական Լեռնաշխարհը վերստին հայության Միացյալ Տունը դարձնելու ձոներգությամբ: Հայկական Լեռնաշխարհը Հայոց Մեծ Օջախն է, Իսկ Հայոց Տան հովանավորը Վանատուր Աստվածն է, ում՝ հայոց դիցակարգում կոչում են նաեւ Օջախի Աստված: Հայ Արիական Միաբանությունը, մինչ այս, մայիսյան հաղթականտոներին մեծարել է նաեւ բոլոր ժամանակների հայ հերոսներին, փառաբանել նրանց, ովքեր հաղթանակներ պարգեւելով՝ ապահովեցին Հայաստանի, հայության եւ հայ օջախների անդորրն ու զարգացումը: Տոնական արարողությունը շարունակվել է ավանդական ուտեստների ու ըմպելիքների համտեսմամբ, երգ ու պարով, ծիսական փառաբանումներով եւ գինեձոներով:
Շառլ Ազնավուրի 90-ամյակի հոբելյանական համերգ Երեւանում… Կոպենհագենի «Եվրատեսիլ»-ը անբարոյականության քարոզչամիջոց – Հայաստանը պետք է հրաժարվի այս աղբանոցում հետայսու հայտնվելուց…
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ պետական այցով մեր երկիր ժամանած Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա են գտնվել երկու երկրների նախագահների բարձր հովանու ներքո անցկացվող աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի 90-ամյակի հոբելյանական համերգին:
Իսկ մինչ այդ, Հայաստանի ու Ֆրանսիայի նախագահները ծաղկեպսակ են դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:
* * *
«Եվրատեսիլ»-ը անբարոյականության քարոզչամիջոց – Հայաստանը պետք է հրաժարվի այս աղբանոցում հետայսու հայտնվելուց
«Եվրատեսիլ-2014» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը՝ հավաքելով 174 միավոր: Հաղթող ճանաչվեց Ավստրիայի ներկայացուցիչ Կոնչիտա Վուրստը՝ հոմոսեքսուալ եւ տրանսվեստիտ մորուքավոր օրիորդը: Այսպես էին ներկայացնում նրան «առաջադեմ» Եվրոպայում…
2-րդ տեղում է Նիդեռլանդների ներկայացուցիչը, 3-րդում՝ Շվեդիայի: Հիշեցնենք, որ մրցույթին մասնակցում էր 37 երկրի ներկայացուցիչ, եզրափակիչ անցել էր 26 երկրի ներկայացուցիչ՝ Հայաստան, Մոնտենեգրո, Ուկրաինա, Բելառուս, Ադրբեջան, Իսլանդիա, Նորվեգիա, Ռումինիա, Լեհաստան, Հունաստան, Ավստրիա, Գերմանիա, Շվեդիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Իտալիա, Սլովենիա, Ֆինլանդիա, Իսպանիա, Շվեյցարիա, Հունգարիա, Մալթա, Դանիա, Նիդեռլանդներ, Սան-Մարինո, Մեծ Բրիտանիա:
Հետաքրքիր է, որ շուրջ 50 երկրներից մասնակցել են միայն 37-ը, այս տարի էլ որոշ երկրներ նույնպես հայտարարեցին, թե իմաստ չունի ավելորդ միջոցներ ծախսել մասնակցության համար, քանի որ բոլորն էլ հասկացել են, որ «Եվրատեսիլ» երգի փառատոնը առավելապես քաղաքական ու քարոզչական թատերաբեմ է դարձել:
Հայաստանին առավելագույն՝ 12 միավոր տվեցին Ֆրանսիան, Ավստրիան, Վրաստանը, 10-ական՝ Մոնտենեգրոն, Լատվիան, Բելառուսը, Ուկրաինան, 8-ական՝ Ռուսաստանը, Մակեդոնիան, 7-ական՝ Հունաստանը, Ռումինիան, Նիդեռլանդները, Հունգարիան, 6-ական՝ Սան Մարինոն, Մալթան, Գերմանիան, Իսրայելը, 5-ական՝ Շվեդիան, Էստոնիան, 4-ական՝ Պորտուգալիան, Ֆինլանդիան, Իսպանիան, 3 միավոր՝ Մոլդովան, 2 միավոր՝ Դանիան, 1 միավոր՝ Լեհաստանը: Իսկ Հայաստանը 12 միավոր տվեց Մոնետենգրոյին, 10՝ Ռուսաստանին, 8՝ Բելառուսին:
Գյադե՛ք, դե՛սն անցեք, գյադե՛ք, դե՛նն անցեք – Հուլիսի 1-ից բոլոր գործարարների համար հավասար պայմաննե՞ր են լինելու եւ իրենց մտերիմների՞ց են սկսելու…
Չգիտեմ, գուցե ա՞յս ոճով են մեր կառավարությունները մշտապես վերաբերում մեր գործարարներին: Հապա ի՞նչ է նշանակում «փոխվում են խաղի կանոնները» հասկացությունը: Նկատե՞լ եք՝ ամեն հաջորդ վարչապետը փոխում է նախորդի քաղաքականությունը, եւ իրականում ոչինչ չի փոխվում:
«Խաղի կանոնները» հիմա էլ են փոխվում: Այսպես է ասել վարչապետ Հովիկ Աբրահամյանը գործարարների հետ փակ հանդիպման ժամանակ:
Կառավարության երեկվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ նիստում ստվերի դեմ պայքարի մասին հնչեցրած հայտարարությանը՝ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը շեշտեց, թե ստվերի դեմ պայքարի տեսանելի արդյունքները կլինեն հուլիսի 1-ից հետո. «Սա վերջնաժամկետ չէ, պարզապես սահմանագիծ է գծված, որից այն կողմ պետությունը պետք է իր վերաբերմունքը ցույց տա»:
Արդյո՞ք սա ենթադրում է, որ նախորդ կառավարությունը ստվերի դեմ չէր պայքարում: Կարեն Ճշմարիտյանի կարծիքով, ոչ, պարզապես մինչ այս կառավարության քայլերը ստվերի դեմ պայքարում որոշակի արդյունքներ տվել են, բայց դրանք պետք է ավելի զարգացնել:
Իսկ ի՞նչ է նշանակում այն, որ պետությունը ցույց կտա իր վերաբերմունքը: Գործարարների կաշի՞ն է քերթելու: Կարեն Ճշմարիտյանը «զարմանում» է մեր կանխատեսումից, բայց պետության քայլերի մասին չի խոսում: Ու թե ինչքա՞ն կկրճատվի ստվերի ծավալը հարցին ի պատասխան նախարարը համառոտեց. ՙԿանխատեսումների մասով թվերի լեզվով խոսելը ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է»:
Հետաքրքիր է, ի՞նչ կլինի, եթե գործարարներից մեկը համարձակվի չընդունել խաղի կանոնները: Կարեն Ճշմարիտյանը նորից զարմանում է՝ երեւի մտքում կասկածելով, որ որեւէ մեկը կունենա այդ քաջությունը: Հետո մտքինը թողած՝ բարձրաձայնում է. «Կարծում եմ, ինքներդ ավելի լավ գիտեք»:
Դե՛, մեր իմացածն էլ կաշի քերթելն էր:
Կուտակային կենսաթոշակի շուրջ. Կամավոր պարտադրվում ես – Երբ պետությունը շարունակելու է վճարել իր մասնաբաժինը՝ «դրական փորձի» վտանգը մնում է… Նորմոդելային վազք – քաղաքացին վազքի մեջ է՝ կլինի 1, թե 10 պատուհան…
Ազգային Ժողովը 67 կողմ, 18 դեմ եւ 29 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը: Քննարկումները բուռն էին եւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կրքերը ավելի չբորբոքելու համար վերջին պահին հարցը դրեց քվեարկության:
Սակայն որոշումը միանշանակ չի ընկալվել, «առաջին հայացքից մենք հետաձգում ենք խնդիրըը, բայց ստեղծում ենք նորը: 6 ամիս հետո սա ձնագնդիի նման հավաքվելու է, այս նեղ մաջալին անհասկանալի է, թե ինչու պետք է բյուջեից 21 միլիարդ հանվի, ո՞ւր է հասնելու տնտեսությունը»,- հայտարարել է ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը՝ ով ձեռնպահ է քվեարկել: Ձեռնպահ քվեարկելու մասին հայտարարեցին նաեւ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, չնայած վերջինը կողմ քվեարկելու տրամադրություն ուներ նախապես: Իսկ ահա «Ժառանգություն»-ն ու ՀԱԿ-ը դեմ են քվեարկել:
ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը՝ «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու կառավարության ներկայացրած օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ ԱԺ-ում դիմելով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին՝ հարց հնչեցրեց. ՙԹախանձագին ձեզ կոչ եմ անում, հորդորում եմ, չգիտեմ էլ ոնց ասեմ, խնդրեմ, որ պատասխանեք՝ էս ռեֆորմը առաջ եք տանո՞ւմ, կանգա՞ռ եք անում, թե հետ եք գնում: Սա շատ կարեւոր է կոնցեպտուալ իմաստով, քանի որ, Աստված մի արասցե, դժվար լինի ուղղել գործընթացը, երբ աշնանը վերադառնանք այս օրենքին: Ասեք հստակ՝ ի՞նչ եք անում՚: Նաեւ նշեց, որ բյուջեից փոխանցումները շարունակվում են, ֆոնդերը գործում են, ինչը նշանակում է, որ պարտադիր բաղադրիչն ըստ էության գոյություն ունի, ինչին պետք է նորմալ բացատրություն տրվի:
«Այս լուծումը մեզ թույլ է տալու աշխատանքներում քննարկել մեր առաջիկա ներկայացվելիք փաթեթի շրջանակում այն բոլոր խնդիրները, որ կան: Բայց այս պահին չեմ կարող նշել, թե որոնք են այս կամ այն մոդելի առավելությունները կամ թերությունները»,- նշել է նախարար Արտեմ Ասատրյանը:
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանն էլ ԱԺ-ում հայտարարեց, թե ճիշտ չէ այն փիլիսոփայությունը, որ մարդ պետք է դիմում գրի եւ հրաժարվի մասնակցել պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգին։ «Պետք է դիմում գրվի, որ ցանկանում են մասնակցել, այլ ոչ թե չմասնակցել։ Այս դեպքում ավելի քիչ դիմումներ կգրվեն եւ պրոցեսն ավելի մեղմ կանցնի»,- վստահեցրել է պատգամավորը եւ կոչ արել հոդվածի 3-րդ կետի փիլիսոփայությունը փոխել։ Ըստ նրա, նաեւ պետք է ձեւավորել աշխատանքային խումբ, պատժել մի քանի մեղավորների, որպեսզի ապագայում հավատ ունենանք։ Պետք է կատարվեն համակարգային փոփոխություններ, որպեսզի ոչ թե «Դեմ եմ» շարժումներ լինեն, այլ՝ «Հանուն»:
Արցախի եւ Ղրիմի հարցերը՝ միջազգային զուգահեռներում – Կալիֆորնիայի խորհրդարանի կողմից ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին բանաձեւը…
Կալիֆորնիայի խորհրդարանի կողմից ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին բանաձեւը
Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգի խորհրդարանը մայիսի 8-ին պատմական քվեարկությամբ ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը: ԼՂՀ արտգործնախարարությունը հրապարակել է բանաձեւի ոչ պաշտոնական թարգմանությունը:
Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղը, որը հայտնի է նաեւ Արցախ անվանմամբ, պատմականորեն հանդիսանում է հայկական տարածք՝ ճնշող մեծամասնությամբ բնակեցված հայերով, եւ որը 1921թ. անօրինական անջատվել է Հայաստանից Խորհրդային Միության կողմից եւ բռնակցվել նորաստեղծ Խորհրդային Ադրբեջանին, ինչպես նաեւ
Հաշվի առնելով, որ 1988թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղում սկիզբ է դրվել ազգային-ազատագրական շարժմանը, որը ոգեշնչել է Խորհրդային Միության ժողովուրդներին՝ ընդդիմանալու բռնապետությանը եւ տեր կանգնելու սեփական իրավունքներին ու ազատություններին՝ նպաստելով ժողովրդավարության տարածմանը միլիոնավոր մարդկանց համար ու խաղաղության հաստատմանը ողջ աշխարհում, ինչպես նաեւ
Հաշվի առնելով, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը բազմիցս իր աջակցությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատության օրինական ձգտումներին եւ 1991թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի օրենսդրական մարմինը հռչակել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ այն ժամանակ գործող օրենսդրության համաձայն, ինչպես նաեւ
Հաշվի առնելով, որ 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը քվեարկել է հօգուտ անկախության, ու 1992թ. հունվարի 6-ին ժողովրդավարական ճանապարհով ընտրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդիր մարմինը պաշտոնապես հայտարարել է անկախության մասին, ինչպես նաեւ
Հաշվի առնելով, որ անկախության հռչակումից ի վեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը զգալի առաջընթաց է արձանագրել ժողովրդավարության կառուցման գործում, ինչը լավագույնս դրսեւորվել է վերջերս՝ 2012թ. հուլիսի 19-ի նախագահական ընտրությունների ժամանակ, որոնք միջազգային դիտորդների կողմից գնահատվել են որպես ազատ եւ թափանցիկ:
Կալիֆորնիա նահանգի Վեհաժողովը եւ Սենատը համատեղ որոշել են, որ Կալիֆորնիայի օրենսդիր մարմինը սույնով հավանություն է տալիս ու սատարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ ազատ եւ անկախ պետություն կառուցելու շարունակական ջանքերին՝ երաշխավորելու համար իր քաղաքացիների այն իրավունքները, որոնք բնորոշ են ազատ եւ անկախ հասարակությանը:
Այնուհետեւ որոշել են, որ Կալիֆորնիա նահանգի օրենսդիր մարմինը կոչ է անում ԱՄՆ Նախագահին եւ Կոնգրեսին սատարել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքին ու ժողովրդավար անկախությանը եւ նրա կառուցողական ներգրավմանը միջազգային հանրության ջանքերին՝ ուղղված ռազմավարական կարեւորություն ունեցող այդ տարածաշրջանում անվտանգության հարցերի արդար ու երկարատեւ լուծմանը:
Այնուհետեւ որոշել են, որ Վեհաժողովի Գլխավոր Քարտուղարը սույն Բանաձեւի պատճենը կփոխանցի Միացյալ Նահանգների նախագահին, Սենատում մեծամասնության ղեկավարին, Ներկայացուցիչների պալատի խոսնակին, Միացյալ Նահանգների Կոնգրեսում Կալիֆորնիայի պատվիրակության յուրաքանչյուր անդամին եւ Կալիֆորնիա նահանգի պետական քարտուղարին։
* * *
Արցախի անկախության ճանաչումը այլեւս հավակնում է դառնալ միջազգային օրակարգի հարց: Կալիֆորնիայի խորհրդարանը ձայների ջախջախիչ մեծամասնությամբ (70 կողմ եւ 1 ձեռնպահ ձայներով) ընդունել է Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչող պատմական բանաձեւ: Ամերիկահայերը եւ աշխարհասփյուռ շատ հայեր ողջունել են այդ խիզախ եւ հիմնարար քայլը եւ նշել, որ սա ամերիկահայության ու Կալիֆորնիայի քաղաքացիական հասարակության տքնաջան աշխատանքի արդյունք է: Առանձնակի շնորհակալություն են հայտնել խորհրդարանի անդամներ Մայք Կաթոյին, Աթրին Նազարյանին, Քաջո Աշաճյանին եւ խորհրդարանի նախագահ Ջոն Փերեզին, ովքեր ղեկավարել են այս դրական արդյունքին հասնելու աշխատանքները:
Խոսքը AJR 32 օրինագծի մասին է, որը մայիսի 5-ին հավանության էր արժանացել խորհրդարանի կանոնադրական հանձնաժողովի կողմից: Օրինագիծը կոչ է անում ԱՄՆ-ի նախագահին եւ Կոնգրեսին աջակցել ԼՂՀ ինքնորոշմանն ու ժողովրդավարական անկախության կայացմանը: Այս որոշումը պատմական է ԱՄՆ ամենամեծ նահանգի համար: Բանաձեւի ընդունումը հաղթանակ է նաեւ հայության համար, Արցախի բնակչության եւ ինքնորոշման պայքար տանող բոլոր ժողովուրդների համար, քանի որ Կալիֆորնիայի եւ Միացյալ Նահանգների խոշորագույն քաղաքներից Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը 2014թ. սկզբին Լեռնային Ղարաբաղը ճանաչեց որպես անկախ ու ինքնիշխան պետություն: Իսկ 2013թ. աշնանը Արցախի անկախությունը ճանաչեց նույն նահանգի Հայլենդ քաղաքը, Կալիֆորնիան ԱՄՆ-ի 5-րդ նահանգն է, որ ճանաչեց Արցախի անկախությունը: Հիշեցնենք, որ ԼՂՀ անկախությունը ճանաչել են Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը, Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի նահանգի Օրենսդրական խորհուրդը, Կալիֆորնիայի Ֆրեզնո շրջանը, Մեյն նահանգի օրենսդիր մարմինը, ԱՄՆ Լուիզիանա նահանգը, ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ներկայացուցիչների պալատը եւ Ռոդ Այլենդ նահանգի Ներկայացուցիչների պալատը:
Ցավոտ կետեր – «Made in Armenia»-ն կարո՞ղ է նախանձ շարժել – «Հայկական որակ»-ը իրապես լուրջ խոսք կարող է ասել…«Ընդդեմ Մոսվայի» շարքը համալրվում է… Գործի՛ր՝ հայեցակարգ գրելու փոխարեն…
Սկիզբը՝ թիվ 12-15-ում
Ցավոտ կետեր – «Made in Armenia»-ն կարո՞ղ է նախանձ շարժել – »Հայկական որակ»-ը իրապես լուրջ խոսք կարող է ասել… «թուրքական որակ»-ին մենք կարո՜ղ ենք հակադրել «հայկական որակ»-ը, եթե պետությունը բռնի մասնավորի ձեռքը…
Թուրքիան արդեն 9 տարի «Turk Quality» (թուրքական որակ) քաղաքականությունն է տանում ամբողջ աշխարհում:
Ի՞նչ է սա նշանակում: Նախ՝ ընդհանրապես ոլորտի արտահանումը Թուրքիայում 2011թ. կազմել է 7.9 մլրդ դոլար: Ներկայում ոլորտում գործում են շուրջ 7,500 արտադրողներ, որոնց գերակշիռ մասի արտադրությունն ունի արտահանման ուղղվածություն: Արտադրությունները հիմնականում զինված են ժամանակակից մեքենա-սարքավորումներով: Եթե մինչեւ 2000-ականները արտադրանքի գերակշիռ մասը ցածրարժեք տեքստիլ եւ տրիկոտաժե արտադրատեսակներն էին, ապա 2000-ականներից սկսած Թուրքիան շարունակաբար մեծացնում է համեմատաբար բարձր ավելացված արժեք ունեցող հագուստի արտահանումը Եվրոպա եւ այլ շուկաներ:
Այս 9 տարիներին ներգրավված եւ «թուրքական որակ» նշումը սեփական լոգոյի հետ օգտագործող տեղական բրենդերին պետությունը տրամադրում է պետական հավելյալ ֆինանսական օժանդակություն: Խոսքը 300-500 հազ դոլարի մասին է, որ իբրեւ օգնություն տրվում է, ասենք, ձեւավորման համար:
Երբ հայկական ժամագործության, ոսկեգործության ոլորտների զարգացման խնդիրներն էինք քննարկում, եզրակացությունը մեկն էր. մենք աշխարհին ծավալի առումով ասելիք չունենք, մեր խոսքը պետք է որակական լինի՝ բարձր գնային միջակայքում. ուրույն ձեռագրի համար վճարունակ սպառող աշխարհում միշտ էլ գտնվում է: Նաեւ՝ նորաձեւության միջազգային տարբեր փորձագետներ վկայում են, որ վճարունակ սպառողները պատրաստ են վճարել այն միակի, անկրկնելիի, նորույթի համար, իրավամբ՝ նորույթի, քանզի միջազգային համընդհանրացումը հոգնեցրել է բոլորին:
Դրա համար էլ աշխարհահռչակ շատ ընկերություններ հսկայածավալ գումարներ են ծախսում դիզայնի՝ նորույթի համար: Դա է գումար ապահովում:
Դրա համար էլ Թուրքիան արդեն տարիներ շարունակ տանում է «թուրքական որակ»-ի քաղաքականությունը:
Իմ դիտարկումներով՝ դեռ չի հաջողել, բայց չի նշանակում, որ չի հաջողի: Պարզապես դեռ էժան ու միջին գնային հատվածի «կարիքներն» է հոգում:
Զուգահեռաբար՝ «հայկական որակ»-ը լուրջ խոսք կարող է ասել: Ես դրանում բազմիցս համոզվել եմ ցուցահանդեսների ժամանակ, երբ մեր արտադրանքով հիացել են անգամ Հնդկաստանի ոլորտային ներկայացուցիչները: Այն Հնդկաստանի, որի ոլորտի արտադրությունը ներառող ԱՏԳ-ները յուրաքանչյուրն ունեն մի քանի հարյուր հա տարածք, հարկային ու մաքսային արտոնություններ, շատ մատչելի աշխատուժ, հսկայական միջոցներ, եւ որի ազատ տնտեսական գոտիներում բուն արտադրական ենթակառուցվածքներից զատ առկա է նաեւ օժանդակ ծառայությունների լայն տեսականի՝ hումքի մատակարարում, արտադրանքի վերամշակման, ֆինանսական, բեռնափոխադրման, ապահովագրական, աշխատուժի հավաքագրման ու վերապատրաստման եւ այլ ծառայություններ:
Այլ կերպ՝ ոլորտի զարգացման համար ստեղծված են բոլոր պայմանները:
Այո, մենք խնդիրներ ունենք, բազում խնդիրներ՝ տրանսպորտայինից, ֆինանսական միջոցներից սկսած, «հայկական որակ»-ը ճանաչեցնել տալուց վերջացրած, ամեն ինչի խնդիր՝ ձեւավորման, հումքի, պատվերների, արտապատվերների, սեփական մտահղացումների: Բայց խնդիրները լուծելի են, եթե կա նպատակը՝ արտադրելու, իրացնելու, միջազգային շուկայում հաստատվելու, սեփական խոսքն ասելու:
Հատկապես վերջինս է կարեւորվում, քանզի ծավալով մենք աշխարհին զարմացնել չենք կարող: Դա վաղուց ուրիշներն են անում:
Եվ իբրեւ ամփոփում մեր այս հոդվածաշարի:
Մեր ավանդապատումները շարքից – Գեղարքունիքի մարզ… Հայկական խոհանոց – Ձկնապուր… Տեղադրե՛ք ձեր գովազդը – www.hayary.org-ում… «Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել…
Մեր ավանդապատումները – Գեղարքունիք
Սկիզբը՝ թիվ 39-42-ում (2013թ.) եւ թիվ 1-15-ում
Գեղարքունիքը ճանաչված է իր բերդերով, վանքերով եւ այլն: Ներկայացնենք դրանցից մի քանիսի, ինչպես նաեւ որոշ գյուղերի ավանդապատումներից՝ ըստ Ա. Ղանալայանի «Ավանդապատում» աշխատության:
Վոթոյի բուն – Սեւանի շրջանի Դդմաշեն գյուղից դեպի հյուսիս է: Այս քարայրում ապրել է Վոթո՝ Վարդան անունով մի ավազակ: Նա մարդկանց վնաս չի հասցրել, փախել է իշխանությունից ու օրենքից: Քարայրի ներսը, քարի վրա հրացանաձեւ բնական մի երկարուկ փոս կա: Ասում են, թե դա Վոթոյի հրացանի տեղն է: Այսօր էլ այդ քարայրը կոչվում է Վոթոյի բուն:
Վարդենիկի աղբյուր – Մարտունու Վարդենիկ գյուղի մոտ է: Այս աղբյուրի ջրի մասին ասում են, թե ունի հրաշալի զորություն, ով լվացվում է եւ խմում այդ ջրից, մազերը ոսկեզօծվում են եւ փակվում աբրեշումի պես: Օրգանիզմում քար ունեցողներն էլ խմում են այս աղբյուրի ջրից, որից հետո քարը մաշվում ու ընկնում է:
Ծակ քար – Մարտունու շրջանում է: Այստեղ կա մի սառնորակ, առատահոս աղբյուր, որի ջուրը ձմռանը չի սառչում եւ որը յոթ ջրաղաց է աշխատեցնում: Այդ աղբյուրը ճանապարհ է բացել հետզհետե ծակելով մոտակա ապառաժ քարը, որից գյուղն ստացել է Ծակքար անունը:
Վարսեր – Սեւանի շրջանում է: Մի աղջիկ մոտակա գետն ընկնելով խեղդվել է: Ջուրը տարել է նրա դիակը: Գետի երեսին փռվել են խեղդված աղջկա մազերը: Տեսնողները ձայն են տվել իրար. «Վարսե՛րը, վարսե՛րը»: Դրանից հետո գյուղի անունը դրել են Վարսեր (նախկին անունը՝ Չըռչըռ):
Վարդենիսի բերդ – Մարտունու շրջանի Վարդենիկ գյուղի մոտ է: Այստեղ ապրել է Վարդենիս անունով մի գեղեցիկ աղջիկ: Շատերն են ուզեցել տիրանալ նրան, բայց նա սիրել է միայն Վարդին: Երբ Վարդենիսն իմանում է, որ Վարդը զոհվել է թշնամու դեմ մղված անհավասար կռվում, հայտնվում է բերդի պարիսպների վրա եւ սկսում է նետահարել թշնամուն: Պարսից արքայազնը խոստանում է Վարդենիսին դարձնել իրենց աշխարհի տիկնաց տիկինը, եթե նա համաձայնի իր կինը դառնալ: Վարդենիսը մերժում է նրա առաջարկը եւ շարունակում կռվել պարսից զորքի դեմ: Երբ կտրվում է նրա հույսը, բերդի աշտարակից իրեն ձորն է նետում եւ ինքնասպան լինում: Դրանից հետո բերդի անունը դնում են Վարդենիսի բերդ:
Շարունակելի
Կազմեց Գարիկ Ավետիսյանը
* * *
Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
– Ձկնապուր
Աշխարհի մարզական հեւքից – Թուրք մարզիկը հրաժարվեց մենամարտել Դավիթ Խաչատրյանի հետ… Հաղթեցին հայ վետերանները… ՀԱՄ պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…
Թուրք մարզիկը հրաժարվեց մենամարտել Դավիթ Խաչատրյանի հետ
Հրավիրված մամուլի ասուլիսից հետո Թուրքիան հրաժարվեց իր մարզիկին թույլ տալ մրցել ProFC վարկածով աշխարհի չեմպիոն Դավիթ Խաչատրյանի հետ: Պատճառը 1915թ. Ցեղասպանության (նաեւ քեսաբահայության սատարման) պաստառով հանդես գալն էր: Այդ մենամարտը Թուրքիայում պետք է ցուցադրվեր ուղիղ եթերով. «Եթե պաստառը չլինի՝ համաձայն ենք»,- հայտարարել է թուրք մարզիկի մարզիչ Հասան Գյանջբեյը. «Դուք զբաղվում եք միջազգային քաղաքական ասպարեզում գոյություն չունեցող երեւույթի քարոզչությամբ»: Դավիթ Խաչատրյանն իր հերթին հակադարձել է. «Դուք էլ կարող եք Ձեր պաստառի վրա փակցնել, որ 1915թ. Ցեղասպանություն չի եղել եւ կտեսնենք, թե ում կհավատան ազգերը»: Կողմերը համաձայնության չեն եկել, եւ մարտը հետաձգվել է: Թուրք մարզիկին ձեռնոց է նետել ռուս մարզիկը՝ Օլեգ Աֆանեսեւը:
Հիշեցնենք, որ ProFC վարկածով աշխարհի չեմպիոն Դավիթ Խաչատրյանը Հայաստանում պետական մարմիննրի կողմից աջակցություն չստանալու պատճառով որոշել է ընդունել ռուսական կողմից արված առաջարակությունն ու այսուհետ հանդես գալ նրանց դրոշի ներքո:
Հայաստանը ուժերը կչափի Ադրբեջանի հետ
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Իրանի մայրաքաղաքում կմասնակցի երեկ մեկնարկած աշխարհի գավաթի 32-րդ խաղարկությունը: Վիճակահանությամբ Հայաստանի ընտրանին ընդգրկվել է B ենթախմբում, որտեղ մեր թիմի մրցակիցներն են Ադրբեջանի, Իրանի, Հարավային Կորեայի եւ Ֆինլանդիայի հավաքականները: A խմբում միմյանց հետ կմրցեն Ռուսաստանի, Թուրքիայի, Հունգարիայի, ԱՄՆ-ի եւ Ղազախստանի թիմերը: Մեր հավաքականը Թեհրանում հանդես կգա երիտասարդական կազմով՝ գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ: Նարեկ Խաչատրյանը (59կգ քաշային կարգ), Գեւորգ Սահակյանը (66 կգ), Ռաֆայել Ալեքսանյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Ռաֆիկ Մանուկյանը (80 կգ), Հրաչ Հովհաննիսյանը (85 կգ), Մովսես Ադամյանը (98 կգ) եւ Վաչիկ Եղիազարյանը (130 կգ):
Վերջին փուլի բոլոր հանդիպումները կկայանան նույն օրն ու նույն ժամին
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ: Մայիսի 18-ին նշանակված 26-րդ տուրի բոլոր հանդիպումները կսկսվեն ժամը 17:00-ին: Մայիսի 18-ին նախատեսված «Ալաշկերտ»-«Գանձասար» հանդիպումը կկայանա Աշտարակի «Քասախի մարզիկ» մարզադաշտում: Այս մասին ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը:
Հայաստանի վետերանները հաղթեցին լատվիացիներին
«Բանանց» ֆուտբոլային ակումբի մարզադաշտում Լատվիայի վետերան ֆուտբոլիստների հետ կայացած հանդիպումը Հայաստանի վետերաններն իրենց օգտին գրանցեցին 3:2 հաշվով: Մեր թիմի կազմում գոլերի հեղինակներ դարձան Արամ Վարդանյանը, Արթուր Քոչարյանը եւ Լեւոն Ստեփանյանը, իսկ լատվիացիների կազմում աչքի ընկան Միխայիլ Զեմլինսկին եւ Արմեն Ղասաբօղլյանը:
Հայաստանի վետերանները հաղթեցին նաեւ 2-րդ խաղում, այս անգամ 4:3 հաշվով: Մեր թիմի կազմում գոլերի հեղինակներ դարձան Բաբկեն Մելիքյանը, Կարեն Սիմոնյանը, 2 անգամ՝ Արամ Վարդանյանը, իսկ լատվիացիների կազմում աչքի ընկան Միխայիլ Զեմլինսկին, Արմեն Ղասաբօղլյանը եւ Դոլինսկին:
Շախմատի օլիմպիադայի անցկացումը հարցականի տակ է
2014 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադայի անցկացումը հարցականի տակ է։ Դա հաստատել է Նորվեգիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Յորան Օլին-Յանսոնը:


