Daily Archives: June 14, 2014

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 20-ի (325) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան – http://www.hayary.org/wph/?p=2223 

1. Հայի տեսակ, որ պահանջված է այսօր եւ առմիշտ… Եվ միտքն է շարժում մարմինը Երկրում, ինչպես հոգին՝ բաց Տիեզերքում…- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

2. Այդ քայլը վաղուց են արել ՀՀ տասնյակ պաշտոնյաներ… Նույնը փորձում են անել Գառնո տաճարի հետ…- Ո՞վ է հովանավորել Հասմիկ Պողոսյանին եւ ինչու՞ չի պատասխանում Հովիկ Աբրահամյանը…

3. Մեր ավանդապատումները շարքից – Երեւան – …ընթերցվում են նաեւ Իրպունի, Էրբունի, Երեբունի ձեւերով… Պաշտող ցեղի՝ արի կամ Էրի (ցեղի) աւան իմաստն ունի…

4. Հայի թշնամիներն անքուն են – Հայաստանը տարածաշրջանում մեկուսացնող այս եռյակը չի կարող համագործակցել առանց հակահայկականության … ինչը լավ հասկանում են Մոսկվայում…

5. ԼՂՀ ճանաչումը արդիական չէ, քանի որ հայերը ռուսերեն հաշվել չգիտեն – …Այդ դեպքում՝ կա՛մ Արցախը միանում է Հայաստանին, կա՛մ Հայաստանը ջնջոււմ է ռուսական շահերը մեր տարածաշրջանից եւ հայկական միջավայրից…

6. Էներգետիկ եւ նավթա-գազային մարտահրավերներ – 1.- Եվրոպական էներգետիկհսկաները հեռանում են Ադրբեջանից – Ձախողվեց թուրք-ադրբեջանական քաղաքականությունը…

7. Էներգետիկ եւ նավթա-գազային մարտահրավերներ – 2.- Նավթը՝ աշխարհաքաղաքական ազդեցիկ գործոն… Գազն էլ՝ քաղաքատնտեսական ճնշելու գործիք…

8. Պահանջներ՝ առանց հրաժարականի պահանջի – Ընդդիմությունն անցնում է կառուցողական գործելաոճի… Միաժամանակ քառյակը նախանշել է ժամկետներ…

9. Վարչապետ դառնալու նոր հա՞յտ… Խանդ չկա, բայց նաեւ հավա՛տ չկա… Սահմանադրությունը քաղաքական գործիչների գործը չէ՞…

10. Բոլոր լուծումները՝ բնակչի հաշվին – Էներգահամակարգը նույնպես իր բոլոր խնդիրները այսուհետ լուծելու է բնակչության գրպանի հաշվին… Վարչապետը՝ դիմում գրելն արգելողների մասին…

11. Ցավոտ կետեր – Շքեղության գործի անշուք վիճակը… Հայ վարպետների համբավը… Այստեղ դեռ իշխում են բանավոր՝ «ազնիվ խոսք»-ի հիմամբ կնքվող գործարքները…

12. Հայկական խոհանոց – Դդմիկով աղցան… Աշխարհի մարզական հեւքից – Ադրբեջանի բողոքը չխանգարեց Արցախի հավաքականին… ՀԱՄ պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային տարածք… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայի տեսակ, որ պահանջված է այսօր եւ առմիշտ… Եվ միտքն է շարժում մարմինը Երկրում, ինչպես հոգին՝ այսպես կոչված բաց Տիեզերքում…- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Հայաստանի Հանրապետությունը հայերի բնօրրանի մի չնչին մասն է, որն իր փոքր տարածքով ու թույլ տնտեսությամբ հայտնվել է աշխարհի ուժեղների ընկերակցությունից դուրս, իսկ քաղաքական, տնտեսական, հոգեւոր-մշակութային եւ այլ առումներով՝ ոչ նպաստավոր պայմաններում:

Առկա այս ճահճում հայ ազգը, որպես Արարչածին Հայ Գենի (Աստվածներ եւ Մարդիկ, նաեւ Երկնային ՀոգեՈգեղեն Էակներ) մի մասնիկ եւ ծինաբանական ժառանգորդ, փորձում է վերագտնել իր հիմնական՝ արարչատուր տեղն ԱրԷգԱկի եւ ԱրԱրԱտի հովանու ներքո: Եվ այդ գործընթացի մեջ, միջազգային ու ներազգային խրթին ու բազմաբնույթ քաղաքականության խաչմերուկում, տեղի է ունենում հզոր պետությունների ռազմա-քաղաքական, սոցիալ-տնտեսական, հոգեւոր-գաղափարախոսական, լեզվա-մշակութային ու այլ տարաբնույթ շահերի բախում, որն ընթանում է Երկրագնդի աշխարհաքաղաքական քարտեզի հերթական ու պարբերաբար վերաձեւման համար

Այս հանգամանքներում վերստին ծագել է անհրաժեշտություն՝ վերհիշելու անցած, ճշտելու ներկա եւ հստակեցնելու ապագա ուղիներն ու նպատակները, ըստ այդմ էլ կառուցելու եւ վարելու հստակ ու հաստատուն, միահյուսված արտաքին ու ներքին քաղաքականություն:

Հայաստանի Հանրապետության իշխանություններն ամեն կերպ պետք է ձգտեն հզոր պետությունների հետ վարել ճկուն եւ փոխլրացնող երկկողմանի շահավետ քաղաքականություն՝ ստեղծելով հնարավորինս անկախ բազմաոլորտային քաղաքականությամբ առաջնորդվելու հնարավորություն: Այլապես, դառնալով որեւէ հզոր պետության կամ համաշխարհային ինչ-որ խմբավորման կցորդ, կստորագրենք մեր ինքնադատապարտման մահախոսականը՝ օտարին ծառայելով մինչեւ ուժերի վերջնական սպառումը…

Արիական՝ «Արդար ուժն է ծնում բնական իրավունք» կենսակարգից դուրս են շպրտվել «արդար» եւ «բնական» էությունները, եւ այսօր աշխարհում իշխում է «Ուժն է ծնում իրավունք» հասկացողությունը: Միայն Հայ Աստվածային Համակարգում է առկա Ուժի եւ Սիրո համադրումը, ինչը, որպես Արարչի Կամք եւ Տիեզերական Գործառույթ, իրականացվում է Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի եւ Սիրո ու գեղեցկության Աստվածուհի Աստղիկի հավիտենական միասնությամբ: Ոչ մի այլ Աստվածային Համակարգ չունի նման ներհամակարգային համադրություն, ինչը Հայ Գենի արդարադատկենսունակ ու հարատեւ լինելու գրավականն է: Ուժն առանց սիրո վերածվում է բռնության, սերն առանց ուժի՝ տարփանքի: Եվ հենց այսպես է առաջնորդվում ներկայիս աշխարհակարգը՝ ապազգային, անբարո եւ անհոգի իր պարտադրանքներով:

Սա չի կարող խոչընդոտ դիտարկվել հայոց նպատակների իրականացման համար: Ամեն խանգարիչ կամ քայքայիչ երեւույթ պիտի ընդունել որպես մարտահրավեր, հաղթահարել այն, ինչը կկրկնապատկի հավատը սեփական ուժի նկատմամբ եւ կզորացնի կամքը՝ վերջնական հաղթանակին ուղղված:

Հզոր Հայաստանի վերաստեղծումը մեր բոլոր սերունդների ամենաառաջնային խնդիրն ու սուրբ պարտականությունն է: Դրա համար պետք է հասնել համազգային ու համապետական միասնության, ինչը կարող է իրականանալ հայոց ազգային պետության եւ օրենսդրության դեպքում:

Այդ պետությունը համայն հայության պաշտպանն ու տունը պիտի դառնա: Համահայկական օրենքներ, բանակ, դրամատուն եւ այլ կառույցներ պետք է գործեն այդժամ: Սա թույլ կտա Հայկական լեռնաշխարհի, բնական ու պատմական Հայաստանի ամբողջական տարածքի, պատմության ընթացքում ստեղծված բոլոր պետական (եւ այլ) կազմավորումների միակ իրավաժառանգորդը լինելու իրավունքը գործնականում միջազգայնացնել:

Այսպես էլ հայ ազգը բազում հազարամյակներ հայոց պատմության, ավանդական ու սովորութական, հոգեւոր ու մշակութային, գիտական, լեզվա-կրթական ու բոլոր այլ արժեքների, հարստությունների տերն ու իրավաժառանգորդը լինելով, կդառնա պահանջատեր միջազգային ասպարեզում:

Իսկ Հայաստանի ազգային պետության կառավարությունը, որպես Հայք-Հայաստանի (Ուրարտու, Հայասա, Արատտա եւ այլ անվանումներով նաեւ) բոլոր իշխանությունների ու թագավորական հարստությունների իրավաժառանգորդ, կներկայացնի իր համազգային ու միջազգային ծրագրերը՝ վասն իրագործման:

Continue reading

Այդ քայլը վաղուց են արել ՀՀ տասնյակ պաշտոնյաներ… Նույնը փորձում են անել Գառնո տաճարի հետ…- Ո՞վ է հովանավորել Հասմիկ Պողոսյանին եւ ինչու՞ չի պատասխանում Հովիկ Աբրահամյանը…

«Գառնիում արդեն նստարանները տեղադրվել են, սակայն սրճարանի հարցը վերջնական կլուծվի հուլիսի վերջին»,- գրել են մի շարք կայքեր: News.am-ը գրել է. «Գառնիի արքունական բաղնիքի դիմաց բացօթյա սրճարան կառուցելու վերաբերյալ մշակույթի նախարարությունն իր վերջնական որոշումը կկայացնի միայն հուլիսի վերջին, իսկ մինչեւ այդ դիտարկում է անցկացվում՝ պարզելու համար, թե անցած տարվա համեմատ զբոսաշրջության աճ կա, թե՝ ոչ»: Այս մասին ասել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» (որը Գառնո տաճարի հարցում լիիվ հակառակ՝ չ-պահպանության գործին է լծվել) ՊՈԱԿ-ի ղեկավար Վլադիմիր Պողոսյանը. «Այս պահին որեւէ գործողություն Գառնիում չի կատարվում, ընդամենը հանգստի նստարաններ են տեղադրվել: Առաջիկա 2 ամիսների ընթացքում էլ դիտարկում է անցկացվելու՝ պարզելու համար, թե զբոսաշրջության աճ կա, թե ոչ, հանգստի նստարանների տեղադրումից հետո ինչ-որ բան փոխվել է, թե ոչ, քանի որ զբոսավարները համոզված են, որ եւ՛ նստարանները, եւ՛ սրճարանի տեղադրումը, կնվազեցնի զբոսաշրջիկների այցը պատմական տաճար»,- ասել է նա:

Մշակույթի նախարարությունն ու ՊՈԱԿ-ը հայտարարել են, թե դեռ ապրիլի կեսերից քննարկումներ են անցկացնում շահագրգիռ կողմերի հետ՝ որոշելու տաճարի տարածքում սրճարան կառուցելու նպատակահարմարությունը: Սակայն, ինչպես պարզեցինք՝ Հայ Արիական Միաբանությունը՝ արտաքին ասպարեզում հայկական արժեքները քամուն (հասկանալ՝ թուրքին, ադրբեջանցուն, վրացուն կամ իրանցուն) տվող մշակույթի նախարարության կողմից շահագրգիռ կողմ չի համարվում…  Դիմեցինք ՀԱՄ լրատվական  կենտրոնին՝ տեղեկություն ստանալու համար: Պատասխանեցին, որ մշակույթի նախարարությունը ոչ մի անգամ այդ հարցով չի փորձել զրուցել հայ արիների հետ: Նրանք դա շատ «տրամաբանական» համարեցին. «Մշակույթի նախարարությունը հազիվ էլ քննարկումներ անցկացնի նրանց հետ, ովքեր իրենց հետ համաձայնելու, ինչ-ինչ զիջումների գնալու միտումներ են ցույց տվել: Իսկ հայ արիականները եւ համախմբված ազգայնականները միանշանակ դեմ են հայ արիադավան հոգեւոր տաճարի տարածքում սրճարանի կամ այլ՝ պատմական ու հոգեւոր համադաշնությունը խաթարող կառույցի հայտնվելուն… Սա հակամշակութային նախարարության որոշ անձանց կաղապարված ուղեղներին անհասանելի է, քանի որ հոգեւորը հասկանալու համար հոգով հայ պետք է լինել… Ցավոք, Հայաստանում պատմական իրողությունները հավաստում են, որ բազում գենախեղվածներ ու այլասերներ ունենք…»:

Իսկ ի՞նչ են պատրաստվում անել հայ արիները, եթե հունիսին շարունակվի շինարարությունը: Մեզ պատասխանեցին, որ իրենք այդ մասին հստակ հայտարարել են ու բաց նամակ են հրապարակել. «Մենք ասել ենք, որ այդ սրճարանը համահունչ չէ պատմական տաճարի հինավուրց պատմությունը ներկայացնելու համապատկերին, ու նաեւ խաթարելու է արիադավան-հեթանոս արորդիների ծիսական ու տոնական միջոցառումներին՝ իր ներկայությամբ ու երաժշտությամբ… հայ արիները նաեւ խոկում են տաճարի շրջակա տարածքում, քանի որ սա միակ հեթանոսական քիչ թե շատ կանգուն օջախն է ներկայիս Հայաստանում (նաեւ տարածաշրջանում): Այս ամենը չի կարող մի օր չհանգեցնել արյունահեղություն, ինչը կարող է լինել նաեւ առաջին իսկ օրը…

Continue reading

Մեր ավանդապատումները շարքից – Երեւան – …ընթերցվում են նաեւ Իրպունի, Էրբունի, Երեբունի ձեւերով… Պաշտող ցեղի՝ արի կամ Էրի (ցեղի) աւան իմաստն ունի…

ՄերավանդապատումներըԵրեւան

Սկիզբը՝ թիվ 39-42-ում (2013թ.) եւ թիվ 1-19-ում

http://www.hayary.org/wph/?p=4135Մեր ավանդապատումները – Գեղարքունիք.- Սեւանա լճի տեղում ցամաք է եղել՝ անտառապատ բլուրներով, ծաղկավետ դաշտերով ու բերրի վարելահողերով… Վանեցիները գաղթում եւ վերաբնակվում են Սեւանի ափերին…

http://www.hayary.org/wph/?p=4155Մեր ավանդապատումներ շարքից – Երեւան… Գոյություն ունեն Երեւան անունը մեկնող բազմաթիվ բացատրություններ եւ ավանդություններ…

http://www.hayary.org/wph/?p=4175Մեր ավանդապատումները.- Արին-բերդ բլուրում հայտնաբերված արձանագրությունը պարզաբանել է Երեւանի հիմնադրման եւ տեղադրման հարցերը… Երեւան անունը բխեցնելով Էրիա /արիա/ ցեղի ու երկրի անունից…

20-րդ դարավերջին եւ 21-րդ դարասկզբին Երեւան անվան ծագման հարցը նորից հայտնվեց ուսումնասիրողների ուշադրության կենտրոնում: Առաջ քաշվեցին նոր տեսակետներ ու ենթադրություններ: Ուրարտագետ Հ. Կարագեոզյանը Արգիշտի 1-ինի արձանագրության մեջ բնակավայրի անունը կարդում է Երեբունե (Երեբոն չվկայված ձեւից) եւ համարում, որ Երեբունեն բաղկացած է Եր կամ երե (բույն) բաղադրիչներից, որը նշանակում է «երջանիկ քաղաք»:

Է.Դանիելյանը ենթադրում է, որ Էրեբունի անունը ծագել է Արա Գեղեցիկի անունից: Փորձ է արվում Երեւան անունը կապել նաեւ «երեւացող, երեւան» բառի հետ, երբ կրակով տրվող ազդանշաններով փոխհամաձայնեցվում էին ամրոցների պաշտպանների գործողությունները վտանգի ժամանակ: Սակայն նշենք, որ կրակի (նաեւ ծխի) միջոցով միշտ հնարավոր չէր տեսանելի կապ պահպանել: Եղանակային անբարենպաստ պայմանները, ցերեկվա լույսը (իսկ ռազմական գործողությունները հիմնականում ցերեկն էին լինում), հեռավորությունը անիմաստ կարող էին դարձնել կրակ վառելը, այն չէր երեւա: Ընդունելով այդպիսի ռազմավարական հնարքի գոյությունը՝ չենք կարող ընդունել, որ դա կապ ունի Էրեբունի-Երեւանի անվանակոչության հետ: Կան նաեւ ուսումնասիրողներ, որոնք առաջարկում են Երեւան անվան ստուգաբանությունը թողնել ապագային, երբ կհայտնաբերվեն նոր արձանագրություններ, սակայն հնարավոր չէ միանշանակ ասել, թե հետագայում հայտնաբերված նոր արձանագրությունները կարող են ավելին ասել, քան Էրեբունի անվանումն է:

Արգիշտի 1-ինի արձանագրություններում վկայված անունները Երեւան (Էրեբունիանվան ցայժմ հայտնի հնագույն գրավոր հիշատակություններն են (ընթերցվում են նաեւ Իրպունի, Էրբունի, Երեբունի ձեւերով):

Հայտնի է, որ Երեւանի տարածքը բնակեցված է եղել ավելի վաղ, քան հիմնադրվել է Էրեբունի ամրոցը: Թե ինչ անուներ են կրել Երեւանի տարածքում հայտնաբերված հնագույն բնակավայրերը, հատկապես այսօրվա Շենգավիթը, որ մոտավորապես 6000 տարեկան է, հայտնի չէ: Այս իմաստով կարեւորվում է Էրեբունի անունը՝ որպես հայոց մայրաքաղաքի մեզ հայտնի հնագույն անուն:

Continue reading

Հայի թշնամիներն անքուն են – Հայաստանը տարածաշրջանում մեկուսացնող այս եռյակը չի կարող համագործակցել առանց հակահայկականության … ինչը լավ հասկանում են Մոսկվայում…

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը վերջերս կրկին մեկնել էր Թբիլիսի, որտեղ հանդիպեց Ադրբեջանի ու Վրաստանի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Գեորգի Մարգվելաշվիլինի հետ: Եթե այս հանդիպումները ոմանք դեռ համարում են հերթական համագործակցություն, մեզ համար դրանք հերթական են՝ հակահայկական հետագա գործունեության համար: Հայաստանը տարածաշրջանում մեկուսացնող այս եռյակը չի կարող համագործակցել առանց հակահայկականության: Սա է նրանց միավորող առանցքը: Այլ առանցք չկա, քանզի թուրք-ադրբեջանական դաշինքը վաղուց ծրագրել է ոչ միայն Հայաստանի ու Իրանի, այլեւ Վրաստանի զավթումը: Պարզապես վրացին սա չի ընկալում, կարծելով, թե թուրքի բարեկամությունը կփրկի իրեն: Վրացին այնքան չի ընկալում, որ պատրաստ է Ջավախքում եւ Աջարիայում տեղավորել հազարավոր թյուրք-մցխեթների:

Հայաստանի մեջքի ետեւում (պատմության ընթացքում) մշտապես պատսպարված Վրաստանը կարծում է, թե այսօր էլ համաթուրքական հարվածները միայն հային են ուղղված: Իրանն էլ էր այդպես կարծում: Այժմ ԹեհրանԲաքու լարվածությունը գրեթե չի զիջում ԵրեւանԲաքու հակամարտությանը: Անգամ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցում են թերանում Վրաստանն ու Իրանը, ինչը համամարդկային ոճիրի 100-ամյա տարելիցի շեմին դարձել է Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան եռյակի օրակարգային հարցերից մեկը: Իհարկե, Թբիլիսին դեմ կլինի մեզ, քանզի Ջավախքն ու հարակից տարածքները զավթել է Հայոց Եղեռնի տարիներին…

Առավել մտահոգիչ է Անկարայի աշխուժացումը: ՆԱՏՕ-ական ու մեզ թշնամի երկիրն իր նպատակների համար չի խնայի ոչ միայն Վրաստանին, այլեւ՝ Ադրբեջանին: Սրա փաստացի ականատեսն ենք նաեւ այժմ: Երբեմն պաշտոնական Բաքուն նեղանում է Անկարայից՝ հայերի հանդեպ որոշակի հանդուրժող լինելու մեջ: Բայց թուրքը իր խաղն է տանում եւ պատրաստ է անգամ ճանաչել Արցախի անկախությունը, եթե Երեւանը հայ-թուրքական արձանագրություններում հավաստեր, որ որեւէ պարտք-պահանջ չունի Թուրքիայից, կապված՝ պատմական անցյալի ու ներկայի հետ:

Սա հասկացան նաեւ Ադրբեջանում, մի քիչ նեղացան, բայց համաթուրքական հավաքներում «բարիշեցին»: Իսկ դրան նպաստող այլ թյուրքական երկրներ էլ կան՝ Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանն ու Թուրքմենստանը:

Continue reading

ԼՂՀ ճանաչումը արդիական չէ, քանի որ հայերը ռուսերեն հաշվել չգիտեն – …Այդ դեպքում՝ կա՛մ Արցախը միանում է Հայաստանին, կա՛մ Հայաստանը ջնջոււմ է ռուսական շահերը մեր տարածաշրջանից եւ հայկական միջավայրից…

«Ռոսիա սեգոդնյա» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը կարծիք է հայտնել, որ «այժմ արդիական չէ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչումը: Մինչեւ մենք հիմա այստեղ խոսում ենք, կարող է շատ բան պատահել: Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցում կան բազմաթիվ վտանգներ»:

Ըստ նրա՝ Արցախի ճանաչումը Ռուսաստանից պահանջելուց առաջ Հայաստանն ինքը քայլեր պետք է անի, բայց կատարվում է հակառակը, օրինակ՝ ռուսաց լեզվի դերը Հայաստանում փոքրանում է օրեցօր, նշել է «բարեկամ» երկրի մեզ «բարեկամ»եցողը:

Պապս կասեր՝ «Էս եղավ ռսի պոսլեզավտրան»

Այն, որ Հայաստանն ինքը պետք է քայլեր անի, մենք համաձայն ենք՝ ճշմարիտ է, խնդիրը մերն է ու նախ եւ առաջ ինքներս պիտի տեր լինենք դրան: Բայց խորհուրդ տալուց պետք է մի քիչ էլ ամոթ ունենալ, գոնե տարրական… Արցախի անկախության ճանաչման հարցում ավելի քիչ վտանգներ կան, քան՝ Ղրիմի դեպքում էր: Սակայն վերջինս ոչ միայն անկախության արժանացավ, այլեւ՝ միավորվեց Ռուսաստանին, չնայած առ այսօր համաշխարհային վտանգ կա կախված Ռուսաստանի ու նրան սատարողների գլխին (որոնցից մեկն էլ Հայաստանն է, որ ճանաչեց Ղրիմի միավորման փաստը):

Երեւի Արցախը եւս պիտի Ռուսաստանին միանալու ցանկություն հայտնի, հա՞

Դրա համա՞ր էր Զորի Բալայանը շտապել ստրկական նամակ գրել Վլադիմիր Պուտինին:

Իսկ այն տեսակետը, թե «ԼՂՀ ճանաչումը Ռուսաստանից պահանջելուց առաջ պետք է ռուսաց լեզվի դերը Հայաստանում մեծացնել»,- պարզապես գաղութացման ձայնն է հնչեցվել ՀՀ ԱԺ Ռուսաստանի եւ Հայաստանի բարեկամական խորհրդարանական ակումբում հյուրընկալված ռուսի կողմից: Հազիվ այդքանն էլ պետք էր սպասել այսօրվա Մոսկվայի հերթական ձայնափողից:

«Ես այսօր տաքսի նստեցի, 20 տարեկան տղան ռուսերեն անգամ հաշվել չկարողացավ: Եկեք ամեն մեկս աշխատանքի մեր մասն անենք: Եթե մենք խոսում ենք տրենդներից, եկեք անենք այն, ինչ մեզնից է կախված»,- ասել է Դմիտրի Կիսելյովը:

Իսկ այս կամակատար «հայտնի հաղորդավարը» կարո՞ղ է ցույց տալ 20, 30, 40 կամ 50 ուավելի տարիք ունեցող մի ռուսի, որ հայերեն հաշվել կարողանա: Լավ՝ գոնե ուկրաիներեն

Բա ինչու՞ Ղրիմը վերցրեցիք:

Continue reading

Էներգետիկ եւ նավթա-գազային մարտահրավերներ – 1.- Եվրոպական էներգետիկհսկաները հեռանում են Ադրբեջանից – Ձախողվեց թուրք-ադրբեջանական քաղաքականությունը…

Ֆրանսիական Total եւ գերմանական E.on ընկերությունները պատրաստվում են դուրս գալ Անդրադրիատիկ գազատարի նախագծից (TAP): Այս մասին հայտնել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) ներդրումների վարչության ղեկավար Վագիֆ Ալիեւը՝ չնշելով այլ մանրամասներ: Total-ն ադրբեջանական «Շահ դենիզ-2» նախագծում իր 10% մասնաբաժինը վաճառել է թուրքական TPAO ընկերությանը, մինչ այդ էլ նորվեգական Statoil ընկերությունը SOCAR-ին է վաճառել «Շահ դենիզ-2»-ի TAP-ում իր 10% մասնաբաժինը: Տրանսադրիատիկ գազատարում Total-ի մասնաբաժինը 10% է, իսկ E.on-ինը՝ 9%: Սպասվում է, որ նորվեգական ընկերության տնօրենների խորհուրդը կարող է որոշում ընդունել ինչպես «Շահ դենիզ»-ում, այնպես էլ «դարի պայմանագրում» իր մասնաբաժնի վաճառքի մասին:

«Շահ դենիզ» կոնսորցիումի կողմից գազի փոխադրման համար Անդրանատոլիական (TANAP) եւ TAP նախագծերի երթուղին ընտրելուց հետո Statoil-ն ու Total-ը հայտարարել են, որ չեն մասնակցի 10 մլրդ եվրո արժողությամբ TANAP նախագծին: Իսկ այժմ էլ ֆրանսիական ընկերությունն ու նրա գերմանական գործընկերն են հրաժարվում TAP-ից: Ադրբեջանում այդպես էլ չեն կարողանում հասկանալ ադրբեջանական գազը Եվրոպա փոխադրել նախատեսող 40 մլրդ եվրոարժողությամբ նախագծից եվրոպական էներգահսկաների հեռանալու պատճառը: Դեռ հաստատումներ չկան, որ դա կապված է քաղաքականության հետ, բայց դա այդպես է ու նաեւ պարզ է, որ ընկերությունները չեն ցանկանում կիսել ռիսկերը: Դա էլ կապված է ինչպես նախագծի բավական թանկ արժեքի, այնպես էլ ապագայի հնարավոր ռիսկերի հետ: «Չնայած, որ նախագծերն ավելի շատ Եվրոպային են պետք, քան Ադրբեջանին, քանի որ կապահովեն Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը եւ կիջեցնեն աշխարհամասի կախվածությունը ռուսաստանյան գազից,- նշում են ադրբեջանական զլմ-ները,- սակայն ամեն ինչ վատ է ընթանում»:

Continue reading

Էներգետիկ եւ նավթա-գազային մարտահրավերներ – 2.- Նավթը՝ աշխարհաքաղաքական ազդեցիկ գործոն… Գազն էլ՝ քաղաքատնտեսական ճնշելու գործիք…

Նավթը՝ աշխարհաքաղաքական գործոն

Միջազգային էներգետիկ գործակալությունը (IEA) հրապարակել է համաշխարհային էներգետիկ ոլորտում ներդրումների կանխատեսումների վերաբերյալ ընդարձակ զեկույց: Կազմակերպության գնահատականների համաձայն՝ մինչեւ 2035թ. համաշխարհային էներգետիկ ոլորտում ներդրումները պիտի կազմեն առնվազն 48 տրլն դոլար, որպեսզի բավարարվի նույն ժամանակահատվածում էներգետիկայի ոլորտում ձեւավորվելիք պահանջարկը: Հիշեցվել է, որ վառելիքաէներգետիկ ռեսուրսների նկատմամբ պահանջարկը արագ տեմպերով աճում է, որն էլ արտացոլվում է ոլորտում ներդրումների ծավալների ավելացման միջոցով: Բավական է նշել, որ միայն 2013թ. համաշխարահային էներգետիկ ոլորտում ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 1,6 տրլն դոլար, որը 2 անգամ գերազանցում է 2000թ. կատարված ներդրումներին:

Ընդ որում՝ ներդրումների մեջ արդեն կարեւոր տեղ են զբաղեցնում էներգախնայողությանն ու արդյունավետության բարձրացմանն ուղղված ծախսերը, որոնք միայն 2013թ. կազմել են 130 մլրդ դոլար: Փաստ է, որ արդյունահանող ընկերությունները դյուրամատչելի հանքերից արդյունահանելոց հետո ստիպված են առաջիկայում արդյունահանել ավելի բարդ տեղանքներից, որն անշուշտ կմեծացնի ընդհանուր ծախսերը:

Չնայած նրան, որ տեխնոլոգիաների զարգացումը մասնակիորեն փոխհատուցում է ավելացող ծախսերը, այնուամենայնիվ IEA-ի կանխատեսումների համաձայն՝ հավանականությունը մեծ է, որ 2035թ. նավթի միջազգային գները կկազմեն 128 դոլար՝ 1 բարելի դիմաց: Bloomberg-ի տվյալներով, այժմ Brent նավթի բարելի գինը 108 դոլարի սահմաններում է: Զեկույցում նշված է, որ աշխարհում ամենաշատը սպառվում է մերձավորարեւելյան նավթը: Ավելին՝ «Համաշխարհային ներդրումները էներգետիկ ոլորտում» զեկույցի փորձագետները նշել են, որ տարածաշրջանի երկրները չպետք է նվազեցնեն ներդրումների ծավալները: Այս տարածաշրջանում ներդրումների տարեկան չափը պետք է կազմի առնվազն 90 մլրդ դոլար, որպեսզի համաշխարհային շուկայում պահպանվեն նավթի առկա գները, հակառակ դեպքում 1 բարելի գինը կհասնի մինչեւ 130 դոլարի:

Մերձավոր Արեւելքում ներդրումների դանդաղեցման միտումները պայմանավորված էին Հյուսիսային Ամերիկայում ածխաջրածնային պաշարների արդյունահանման բումով, որի պատճառով ներդրողները շտապողականություն չցուցաբերեցին ներդնել Մերձավոր Արեւելքում: Սակայն ինչպես նշում է ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Աբդուլլահ ալ-Բադրին՝ կարիք չկա չափազանցնել ԱՄՆ-ում արդյունահանվող նավթի ազդեցությունը համաշխարհային շուկաների վրա, քանի որ մերձավորարեւելյան նավթը դեռեւս մնում է ամենաէժանը: Այսօր նավթի արդյունահանման ծավալներով 1-ին տեղը զբաղեցնում է Սաուդյան Արաբիան՝ օրական արդյունահանելով 11,7 մլն բարել նավթ: Հաջորդը ԱՄՆ-ն է՝ 11,1 մլն բարելով, մինչդեռ կանխատեսվել է, որ 2020թ.-ից ԱՄՆ-ն կշրջանցի Սաուդյան Արաբիային. դա տեղի կունենա արդեն 2018թ-ից:

Վահագն Նանյան

Գազն էլ՝ ճնշելու գործիք

Նավթի եւ գազի առաքման ու վերջնական սպառողին հասցնելուն ուղղված ծախսերը այս ոլորտում ներդրումների կարեւոր բաղադրիչն են կազմում: Եվ խողովակաշարերի կառուցումը, բախվելով այս կամ այն երկրի շահերին, լուրջ դժվարություն է ստեղծում պաշարների մատակարարման համար: Կանխատեսումները վկայում են, որ ապագայում եւս նավթագազային պաշարների տրանսպորտային ապահովումը կապված է լինելու մեծ ծախսերի հետ: «Համաշխարհային ներդրումները էներգետիկ ոլորտում» զեկույցում հրապարակված կանխատեսումների համաձայն՝ առաջիկա 20 տարիների ընթացքում տրանսպորտային ապահովման ծախսերը կկազմեն 3,6 տրլն դոլար, որը նավթագազային ոլորտում ամբողջ ներդրումների 15%-ն է կազմում:

Continue reading

Պահանջներ՝ առանց հրաժարականի պահանջի – Ընդդիմությունն անցնում է կառուցողական գործելաոճի… Միաժամանակ քառյակը նախանշել է ժամկետներ…

Պահանջներ՝ առանց հրաժարականի պահանջի

Վերջապես ընդդիմադիր քառյակը հրապարակեց իր պահանջները: Դրանց շարքում Արցախի անվտանգության, «Նաիրիտ»-ի վերագործարկման, գյուղմթերքների ավելացման, տնտեսության զարգացման, մենաշնորհների վերացման եւ այլ խնդիրներ են արծարծվել, բայց քառյակի կետերում չկա իշխանափոխության խնդիր: Իսկ իշխանափոխության հարցը առանձին-առանձին ու ոչ մեկ անգամ բարձրացրել են ԱԺ ոչ իշխանական բոլոր չորս ուժերը, ինչը միասնական հանդես գալու դեպքում բացակայում է…

Կողմերը պնդել են, թե բավականին երկար են աշխատել հայտարարության վրա, որը 12 կետից է բաղկացած: Այսպես՝ իշխանափոխությունը այլեւս մի կողմ դրած, քառյակը հայտարարեց, թե հաստատում են, որ «Հայաստանում հիմնարար փոփոխություններ կատարելու ժամանակը հասունացել է, համակարգը առողջացնելու համատեղ ուժերի անհրաժեշտություն կա»: Քառյակն արձանագրել է, որ համատեղ միջոցառումները արդեն իսկ արդյունքներ են տվել, իրենք էլ դարձել են հանրության ու իշխանությունների միջեւ միջնորդ: Ըստ նրանց, կառավարության քայլերը համարժեք չեն ժողովրդի պահանջներին, ուստի՝ արտագաղթն ու տնտեսական անկումը կասեցնելու նպատակով անհրաժեշտ են անհապաղ միջոցառումներ: 1. Վերացնել պարտադիր բաղադրիչը, պահումները վերադարձնել քաղաքացիներին: 2. Վերանայել տեսանկարահանող սարքերի եւ կարմիր գծերի վերաբերյալ օրենսդրությունը, սահմանել, որ տուգանքները չեն կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 10%-ը: 3. Առնվազն 3 անգամ նվազեցնել շրջանառության հարկը: Հանել սահմանի վրա ԱԱՀ-ի հարկումը: 4. Կրկնապատկել գյումթերքի արտադրությունը: 5. Գյուղատնտեսական վարկերը արտարժութայինից վերածել դրամայինի: 6. Հաստատել «Նաիրիտ»-ի վերագործարկման ծրագիրը, վճարել աշխատավարձերի պարտքը: 7. Բացառել «Որոտան-ՀԷԿ»-երի վաճառքն ու մասնավորեցումը: 8. Բացառել հանրային տրանսպորտի սակագնի բարձրացումը: 9. Ընդունել մենաշնորհները վերացնելու օրենսդրական փաթեթ: 10. Փոփոխել Ընտրական օրենսգիրքը, որպեսզի հաջորդ ընտրություններն անցկացվեն 100% համամասնական ընտրակարգով: 11. Ընդդիմությանն օժտել վերահսկողական գործառույթներով: 12. Չստորագրել որեւէ փաստաթուղթ, որը վտանգում է Արցախը:

Իսկ քանի որ ճտերն աշնանն են հաշվում, քառյակն աշնանը, մինչեւ կկվի կանչելը, կհրավիրի հանրահավաք, որտեղ կամփոփի պահանջների կատարման ընթացքը:

Խորհրդարանական ընդդիմադիրներն առկա պայմաններում անհրաժեշտ են համարում գործել միասնական գաղափարի շրջանակում, ժողովրդին էլ դարձնելով այդ գործընթացի մասնակիցն ու գլխավոր երաշխավորը: «Կառավարությունը հրաժարական տվեց, ինչը նշանակեց, որ քառյակը հասավ իր նպատակին, բայց եւ սպառեց իր միասնական օրակարգը: Եվ սույն համաձայնագիրը հենց այդ նպատակն է հետապնդում: Կոնգրեսի անունից կարող եմ ասել, որ մենք շարունակում ենք կարծել ու համոզված ենք, որ երկրի գլխավոր չարիքն այսօր Սերժ Սարգսյանն է եւ առաջին լուծումը նրա հեռացումն է, երկրում հաշվետու իշխանություն ձեւավորելու մեջ: Բայց մենք հասկանում ենք, որ պետք է ձեւավորել միասնական համակարգ, ու սա դիտարկում ենք առաջին փուլ, իսկ վերջնական նպատակը հենց այն է, ինչ ես ասացի»,- նշել է Լեւոն Զուրաբյանը եւ հավելել, որ շնորհավորում է ժողովրդին այս համաձայնագրի ստորագրության կապակցությամբ: Գրեթե նույնն ասել են նաեւ ՀՅԴ, ԲՀԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները՝ Արմեն Ռուստամյանը, Ռուբեն Հակոբյանն ու Նաիրա Զոհրաբյանը:

Continue reading

Վարչապետ դառնալու նոր հա՞յտ… Խանդ չկա, բայց նաեւ հավա՛տ չկա… Սահմանադրությունը քաղաքական գործիչների գործը չէ՞…

Վարչապետ դառնալու նոր հա՞յտ

Օրերս թարմացան ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանի մասին լուրերը, թե հաջորդ վարչապետը նա է լինելու: Դեռ նոր կառավարության ձեւավորման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ կառավարության անդամները պետք է ապացուցեն իրենց տեղերում մնալու անհրաժեշտությունը: Նույնիսկ որոշակի «բացթողումներ» եղան, թե ընթացքում նոր փոփոխություններ են սպասվում: Նաեւ Կարեն կարապետյանի կողմից հնչեց սուր քննադատություն կառավարության հասցեին, եւ այս ամենը տրամաբանորեն հանգեցնում է մտքին, որ փոփոխությունները սարերի հետեւում չեն:

Հասարակության մի մասի մոտ նշյալ գործիչի անունը ավելի շատ առնչվում է առավելապես բարերարությամբ զբաղվողի, քան քաղաքականության հետ գործ ունեցողի հետ: Ճանաչում են որպես մեծահարուստ, բիզնեսմեն Սամվել Կարապետյանի եղբայր, եւ եղբայրները միասին ունեն գործարարի համբավը, ովքեր Հայաստանի սահմաններից դուրս փող են աշխատում եւ այդ աշխատած գումարից ներդրումներ կատարում Հայաստանում: Բայց նաեւ տեսակետ կա, որ տարիներ շարունակ Սամվել Կարապետյանն ամեն ինչ եւ տարբեր ներդրումներ է անում, որպեսզի եղբայրը դառնա վարչապետ: Այս մասին խոսում էին դեռ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ընթացքում, իսկ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո Կարեն կարապետյանին թիվ 1 թեկնածու էին կարծում շատերը, բայց երբ Հովիկ Աբրահամյանը նշանակվեց վարչապետ, խոսք գնաց արդեն նրա՝ ԱԺ նախագահ նշանակվելու մասին: Ըստ լուրերի, նա չի ցանկացել այդ պաշտոնը: Մարդը տնտեսությունն է ուզում ղեկավարել: Եվ նրա հանկարծակի ակտիվացումը անուղղակի կերպով համարում են երկրի վարչապետ դառնալու հայտ, քանի որ ներկա կառավարության ղեկավարի հետ ՀՀԿ-ական այդ պատգամավորը հույսեր չի կապում: Հեշտ չի լինի, կա ունեւոր եղբայր, բայց չկա թիմ, առանց որի որեւէ գործունեությունն անարդյունք կլինի:

Անի Մարության

Խանդ չկա, բայց նաեւ հավա՛տ չկա

Օրերս ՕԵԿ-ը ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններ է սկսել: Նպատակն է՝ ձեւավորել միասնական քաղաքական օրակարգ, ընտրական բարեփոխումների՝ մասնավորապես 100%-անոց համամասնական ընտրակարգին անցնելու շուրջ: Ընդդիմադիրները սակայն չեն շտապում քառյակը դարձնել հնգյակ: ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը դեմ չի արտահայտվել հանդիպումներին, բայց նշել է, որ 100%-անոց համամասնական ընտրակարգի անցնելու նախագիծը մշտապես ՀՅԴ-ն է բարձրացրել… Բայց խանդի տեսարաններ չեն լինելու եւ պատրաստ են ցանկացած հարց քննարկել:

Continue reading