Monthly Archives: July 2014

Հայի ազգայնականությունն ուրիշ է – հենված է ազգի ու բնօրրանի ծագմանը, արարչածին հավատին… Իսկ ապազգայինն ու օտարը ոչնչացնում են արարչաստեղծ ու աստվածահաս ասուն մարդուն, տեղը «դնում» անասուն մարդանմանին..

Հետեւելով «Լուսանցք»-ի հրապարակումներին՝ նկատել եմ, որ պարբերաբար անդրադառնում է ինչպես հայ, այնպես էլ այլազգի ազգայնական գաղափարախոսություններին ու կառույցներին: Արդեն համոզված եմ, որ սա թերթի հստակ քաղաքական ուղեգիծն է, ինչը ազդարարվել էր դեռ «Լուսանցք»-ի թիվ 1 թողարկումից սկսած: Որպես հայ ազգայնական ուրախ եմ, որ Հայաստանում կա մի պարբերական, որը հետեւողականորեն դարձել է պաշտպանը ազգային արժեհամակարգի եւ ճշմարիտ հայ ազգայնականության:

Վերջերս հերթական անդրադարձը կարդացի եվրոպական ազգայնական քաղաքականության մասին, որ անգամ եվրոպացիներն են կորցրել վստահությունը ժողովրդավարություն սահմանած համակարգի նկատմամբ, ու չի բացառվում, որ հենց Արեւմուտքից ազգայնականությունը նոր ուժ դառնա: Իսկ դա կարող է լինել շատ շուտով, քանի որ Եվրախորհրդարանի վերջին ընտրություններում ընտրողները հավաստեցին, որ գիտակցում են ազգայինի, ավելին՝ ազգայնականության կարեւորությունը:

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն անմիջապես հոխորտացել է, թե «պոպուլիստների ու եվրահոռետեսների հաղթանակը բացատրվում է նրանով, որ ընտրողներն ավելի շատ են կորցրել վստահությունը քաղաքական էլիտաների հանդեպ»: Այսինքն՝ սրանք դեռ չեն հասկանում, որ ազգայինը «պոպուլիզմ» չէ: Մեղադրելի էլ չէ, եվրախառնուրդ մարդատեսակը մեծամասամբ չի էլ ընկալում ազգ ու ազգային բնական արժեքները, դե ազգայնականությունն էլ ուղեղները ճաքեցնում եւ ծայրահեղություն է դառնում… Սրանց համար կա մի ժողովված հանրույթ՝ ժողովուրդ, որին երբեմն հենց ժողովրդական զանգվածներ են կոչում, որի անդեմ կամ բազմադեմ ներկայացուցիչներն են իրենք… Այս եվրոպացիների մեծամասնությունը ոչ միայն ազգային արժեքներից է հեռու, այլեւ՝ կրոնական, իսկ հուդա-քրիստոնեությունը նմանների համար զուտ «ծայրահեղ» մահմեդականությունից զատվելու եւ «հետամնաց» ազգային հավատներից փախչելու միջոց է:

Իրականում՝ ապազգային մարդը նաեւ անհավատ է: Սրանց համար աթեիզմը սրտի անկյունում ծվարած դեղատոմս է, իսկ նրանց ուղեղում դարվինիզմի տեսությունն է նստած՝ մարդը կապիկից է առաջացել: Սրանց կբնութագրեմ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի խոսքերով՝ «Այսպիսիները համոզված են, որ իրենց նախնիները կապիկ են եղել ու այդպես էլ ապրում են՝ կապկելով, ոչնչացնելով մարդկայինը: Ոչնչացնում են արարչաստեղծ ու աստվածահաս ասուն մարդուն, տեղը «դնում. անասուն մարդանմանին… Այս տեսությամբ ոմանց նախնիներն էլ թերեւս կովից կամ մեկ այլ անասունից են առաջացել, քանի որ իրենց կենցաղով ու կերպով այդպիսին են: Այդ մարդանմաններն այժմ անասունից ցածր գիտակցությամբ ու բարոյականությամբ են ապրում (հակաբնական) եւ սեռա-հոգե-մտա-մոլագարությունից բացի՝ սկսել են իրենց պատմական անցյալով ապրել՝ քնել նաեւ իրենց որոշ նախնիների հետ՝ էշերի, ձիերի, շների, կապիկների եւ այլն…»:

Եվ ահա, նշյալ այս եվրատեսակը չափազանց անհանգստացած է ազգային-ազգայնական ուժերի առաջընթացով: «Քաղաքացիների վստահության կորուստը ժողովրդավարական ուժերի հանդեպ ողբերգական երեւույթ է եւ հանգեցնում է ապագայի հանդեպ մեծ մտահոգությունների ու վախերի»,- ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը: Նա աջ արմատական կուսակցությունների հաջողությունը բացատրել է նաեւ այսպես հոխորտալով. «Եվրամիությունում գործազրկության աճով ու ներգաղթյալների հանդեպ քաղաքականությամբ, որը երբեմն հանգեցնում է քսենոֆոբիայի… Դա պարարտ հող է աջ պոպուլիզմի եւ ազգայնականության բարգավաճման համար»:

Continue reading

Ցավոտ կետեր – (2-րդ մաս) Հայաստանը՝ խաղողի բնօրրան եւ գինու ծիսական կենտրոն – Տեսլականին հասնելու 6 հիմնական ուղղությունները… Հայաստանում պետք է զարկ տալ «գինու զբոսաշրջությանը»…

Սկիզբը՝ թիվ 23-ում

http://www.hayary.org/wph/?p=4236 – Ցավոտ կետեր  (1-ին մաս)– Հայաստանը՝ խաղողի բնօրրան եւ գինու ծիսական կենտրոն – Կարեւոր է, որ մենք հիմա էլ կարողանանք ճիշտ օգտագործել այս ֆենոմենը…

Հայաստանը անհիշելի ժամանակներից եղել է խաղողի ու գինու ծիսական կենտրոն ու կարեւոր է, որ հիմա էլ կարողանանք ճիշտ օգտագործել այս ֆենոմենը: Կա համապատասխան ռազմավարություն, որը նախանշում է բնագավառի զարգացման տեսլականը, ցուցանիշները, շուկաները, ու սրանք նույնպես ներկայացրել ենք:

Բայց ինչ քայլերով պետք է հասնել դրան: Գործողությունների ծրագիրը հիմնականում 6 ուղղություններ է նախանշում՝ 1. հումքի ապահովում, 2. իրավական դաշտի բարելավում, 3. ֆինանսական աջակցություն, 4. կարողությունների զարգացում, 5. միջազգային շուկաների առաջմղում, 6. գինու ներքին սպառման խթանում:

Հումքի ապահովման մասով եւ՛ գործադիրը եւ՛ գյուղնախարարությունն այն տեսակետին են, որ գինեգործության ոլորտի զարգացման ամենաառաջնային խնդիրը ոլորտին որակյալ եւ համապատասխան քանակությամբ խաղողի հումքով ապահովումն է: Հայկական գինիների մրցակցային առավելության հիմքում պետք է լինեն հայկական էնդեմիկ սորտերի օգտագործումը, հատկապես կարմիր: Դրանց ուսումնասիրությունը, սելեկցիան եւ այգետարածքների զարգացումը պետք է դառնա ռազմավարության կիզակետը: Ավելին՝ անհրաժեշտություն է առաջանում, որպեսզի ընդհանրապես խաղողագործության զարգացման համալիր ռազմավարություն մշակվի, որը կընդգրկի խաղողագործության բոլոր ուղղությունները (սեղանի, գինու, կոնյակի), այլ կերպ՝ կխոսի այսպես ասենք՝ գինեմետ խաղողագործության մասով:

Պետք է ամեն ինչ անել, որ այգետարածքները շատանան, հայկական խաողոի տեղական սորտերը բարելավեն: Երբ խոսում ենք հումքի ապահովումից, չպետք է մոռանանք բնական աղետների ու հիվանդությունների ու դրանց դեմ պայքարի մասին: Այստեղ էլ հանգում ենք հակակարկտային պաշտպանիչ համակարգի, բուժական տարբեր միջոցների հատվածին: Միայն այս երկու խնդրի լուծումը կբերի նրան, որ նվազագույնի հասցվեն աղետների եւ հիվանդությունների հնարավոր բացասական ազդեցությունը խաղողի բերքի որակի եւ քանակի վրա: Ինչ վերաբերում է հայկական սորտերի սելեկցիային. նախ ասենք, որ այն ենթադրում է գինու արտադրության համար մեծ ներուժ  ունեցող տեղական սորտերի ընտրություն եւ բազմացում: Երկարաժամկետ հեռանկարում անհրաժեշտ է գիտահետազոտական աշխատանքներ տանել  նաեւ կլիմայի փոփոխության հետ կապված  սորտերի ընտրության ուղղությամբ:

Continue reading

Ով պարտք կուտակի, ով մարի.- Ինչու՞ պիտի մասնավոր ընկերության պարտքերը վճարի սպառողը – հնարավոր է, որ այս 4 դրամին էլի թանկացում հետեւի… Վրաստանից էլէներգիա չենք ուզում, մեկ-մեկ առնում ենք…

Օգոստոսի 1-ից ստիպված ենք էլէներգիայի ամեն կՎտ-ի դիմաց 4 դրամով ավելի վճարել:

Չգիտեմ, ո՛նց է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը դուրս գալու մարդկանց այդչափ, մե՛ղմ ասած «քուֆուրի» ու կոնկրետացրած անեծքների տակից:

Ի՞նչ կարծիքի է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ինչու՞ պիտի մասնավոր ընկերության պարտքերը վճարի սպառողը: Նախարարի պատասխանը ներկայացնում եմ առանց մեկնաբանության, որից պարզ է դառնում մի բան. նախարարն էլ դեմ չէ սակագների թանկացմանը:

«Սակագնի թանկացումով զբաղվելը հաճելի գործ չէ, եւ եթե մեղմ արտահայտվեմ, ապա ես էլ ոգեւորված չեմ սակագների բարձրացումից: Սակայն կան հարցեր, որոնք պետք է լուծումներ գտնեն: Եվ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ներկայացված բոլոր հաշվարկները, որոնք կատարվել են ընդհանուր էներգետիկայի համակարգի ընկերությունների ներկայացրած փաստաթղթերից եւ հիմնավորումներից  հետո, հիմնավոր են: Սակագների թանկացումն այսօր անխուսափելի է: Դրանով է պայմանավորված երկրի էներգետիկայի անվտանգությունը եւ հետագա կայուն աշխատանքը ամբողջ էներգահամակարգի: Եվ քայլերը, որոնք այսօր արվում են հանձնաժողովի կողմից, հիմնավոր են եւ նպատակային: Պարզապես դա ոչ մեկիս համար ցանկալի չէ՝ եւ՛ քաղաքացիների, եւ՛ մեզ համար: Բոլորս ենք մտահոգված: Եվ հենց դրանով է պայմանավորված այն, որ երկրի նախագահը առաջարկեց վարչապետին տարբերակներ գտնելու մեղմելու համար անապահով ընտանիքի հարցերը սակագնի բարձրացման հետ կապված…  Այդ պարտքերը գոյացել են մի շարք աշխատանքներից ելնելով: Դրանք առաջացել են ներդրումների, որոշ շահագործման ծախսերի, կապիտալ վերանորոգման աշխատանքերի հետեւանքով: Գիտեք, իրականացվել է Երեւանի ՋԷԿ-ի կապիտալ վերանորոգման համար« որի համար ծախսվել է մոտ 9«5 մլրդ դրամ: Դա տեխնոլոգիապես հիմնավորված հերթական պլանային վերանորոգում է, որի աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել հուլիսի 29-ին: Բայց քանի որ աշխատանքներն արդյունավետ են կազմակերպվում, հավանաբար, մի քանի օր շուտ կավարտենք: Որովհետեւ մեզ պետք է էժան էլէներգիա, իսկ այս ՋԷԿ-ի արտադրած էլէներգիայի գները բավականին նպաստավոր են»:

Այդ հարցը՝ անապահովներին աջակցության, գործադիրի երեկվա նիստում արդեն քննարկվեց ու որոշվեց ավելացնել 105 հազար նպաստառուների նպաստի չափը:

Ի միջի այլոց, իսկ ո՞վ է մտածելու այն հազարավոր ընտանիքների մասին, ովքեր նպաստառու չեն, որովհետեւ այլ մտածելակերպ ունեն, փաստաթղթեր չեն ներկայացնում նպաստառու դառնալու համար, բայց պակաս կարիքավոր չեն:

Պատկերացնու՞մ եք, թե ի՞նչ բեռի տակ ենք մտնելու:

Բացի այդ՝ հնարավոր է, որ այս 4 դրամին էլի թանկացում հետեւի:

Ու դա էներգետիկայի նախարարը կարծես չի թաքցնում:

Continue reading

Աշխարհի մարզական հեւքից – Հայաստանին առաջարկվել է կազմակերպել «Քոչվոր ցեղերի» մրցաշար (Վայրենուն չի կարելի ազգ կոչել, մի կերպ դեռ ցեղախումբ ասելով բավարարվում ենք)… Անհաջող ֆուտբոլային մեկնարկ, շախմատային խաչմերուկ եւ մարզական լուրեր…

Հայաստանին առաջարկվել է կազմակերպել «Քոչվոր ցեղերի» մրցաշար (Վայրենուն չի կարելի ազգ կոչել, մի կերպ դեռ ցեղախումբ ասելով բավարարվում ենք) 

Ղրղըզստանի Չոլպոն-Ատա քաղաքում կայացած ԱՊՀ անդամ պետությունների ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ոլորտում համագործակցության խորհրդի նիստին մասնակցած ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արտաշես Նազարյանն անդրադարձել է նիստի արդյունքներին եւ նշել, որ մեր երկրում գործում են համապատասխան իրավական փաստաթղթեր, որոնք հնարավորություն են տալիս գնահատել ու խրախուսել մարզական հաջողություն գրանցած յուրաքանչյուր մարզիկի եւ մարզիչի աշխատանքը: «ՀՀ օրենսդրությամբ բավականին լավ է կարգավորված ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ոլորտը: Ոչ բոլոր երկրներում է, որ այս դաշտի կարգավորման 2 օրենք է գործում, ինչպես Հայաստանում՝ «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» եւ «Մանկապատանեկան սպորտի մասին» օրենքները»,- նախարարության պաշտոնական կայքում նշել է փոխնախարարը:

Իմիջիայլոց, Ղրղըզստանում առաջարկվել է համատեղ կազմակերպել «Քոչվոր ցեղերի» ազգային մարզաձեւերի մրցաշար: Լավ է, որ Արտաշես Նազարյանը չի մասնակցել քվեարկությանը եւ ձեռնպահ է մնացել այդ հարցում: Հակառակ դեպքում շատերը կմտածեին, որ հայերը նույնպես քոչվոր ցեղեր են եղել, ինչպես մեր տարածքների վրա քոչվորությունը «մոռացած» արեւմտյան (Թուրքիա) եւ արեւելյան (Ադրբեջան) հարեւանները:

Բայց լավ է, որ ղրղըզական բերանով, որը նույն թյուրքականն է, հիշատակվել է թյուրքական մարդանման տեսակի քոչվոր լինելու մասին: Իսկը համաթուրքական դաշինքի (Թուրքիա, Ադրբեջան, Թուրքմենստան, Ղազախստան, Ուզբեկստան եւ Ղրղըզստան) սպորտային միջոցառման կարգախոս է՝ «Քոչվոր ցեղերի» մարզաձեւերի մրցաշար: Պարզապես մեր սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալը պետք է լրացում աներ, որ անհասկանալի է «ազգային մարզաձեւերի մրցաշար» ձեւակերպումը, քանի որ քոչվորներին ազգ կոչելը տգիտություն է, վայրենուն չի կարելի ազգ կոչել, մի կերպ դեռ ցեղախումբ ասելով բավարարվում ենք, քանզի գազանները եւս ցեղախումբ ունեն…

Ֆուտբոլային ակումբները մեկնարկեցին պարտությամբ

Զարմանալի է, որ մեր ակումբները դեռ չեն կարողանում սեփական դաշտում հաղթական արդյունք ցուցադրել անգամ այնպիսի միջակ թիմերի նկատմամբ, ինչպիսիք ղազախական ակումբներն են: Ցավալի է, քանզի Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հաջողությունները չեն կարող շարունակական լինել, քանի դեռ ազգային առաջնության թույլ եւ անատամ մասնակիցներ ունենք…

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Փյունիկ»-ն ու Գյումրիի «Շիրակ»-ը սեփական հարկի տակ պարտվեցին համապատասխանաբար ղազախական «Աստանա՚»ին ու «Շախտյոր»-ին: Երեւանցիների համար հանդիպումը բավական բարդ ստացվեց եւ թիմը Ղազախստանի մայրաքաղաքի ակումբին զիջեց 1:4 հաշվով` գործնականում զրկվելով հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունից:

Continue reading

Հայկական խոհանոց – Աղցան՝ տաք մսեղենի հետ… Այլընտրանքային վերականգնողական բուժում երեխաների համար… Հետաքրքիր խորհուրդներ… Տեղադրե’ք ձեր գովազդը՝ www.hayary.org-ում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը (հեռ` 531-027, 531-028)- (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

– Աղցան՝ տաք մսեղենի հետ

Բաղադրությունը – Թթվասեր – 200 գ, քամած մածուն – 200 գ, ռեհան – 0. 5 կապ, կծու ծիծակ – 1 հատ, կիտրոն – 2 հատ, սխտոր – 2 պճեղ, աղ:

Պատրաստամ եղանակը – Մածունն ու թթվասերը լավ հարել: Ավելացնել աղ, մանր կտրտած սխտորը, ռեհանը, վարունգը, ծիծակը: Այս ամենը խառնել եւ, աստիճանաμար μացելով, վրան քամել կիտրոնները:

Մատուցել տաք մսեղենի հետ: Անու՛շ լինի:

Այլընտրանքային վերականգնողական բուժում երեխաների համար

Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ իրականացվում է հաշմանդամություն ունեցող երեխաների այլընտրանքային վերականգնողական բուժական ծրագիր: «Հայ մայրեր» բարեգործական հ/կ հետ համատեղ նոր ծրագիր է մեկնարկել՝ ուղղված կազմակերպության շահառուների ամենաթիրախային ու կարիքավոր խմբին՝ հաշմանդամություն ունեցող երեխաներ խնամող միայնակ մայրերի ընտանիքներին։ Ծրագրում ընդգրկված տասնյակ երեխաները կստանան 3 տեսակի այլընտրանքային վերականգնողական բուժում՝ հիպոթերապիա, հիդրոթերապիա, արտթերապիա։ Յուրաքանչյուր թերապիայի տեւողությունը 1 ամիս է, ներառում է 12-ական պարապմունք։ «Հիպոթերապիան դարեր ի վեր հայտնի վերականգնողական մեթոդ է, այն ունի ավելի մեծ արդյունավետություն, քան ավանդական մերսումն ու մարզանքը։ Հիպոթերապիայի հիմքում ընկած է ձիու շարժումը։ Քայլելիս ձիու ողնաշարը կատարում է նույնպիսի շարժումներ, ինչպիսիք կատարում է մարդու ողնաշարը, ուստի ձին հեծյալին փոխանցում է ճիշտ շարժման ազդակներ։ Հիպոթերապիան նախատեսված է մանկական ուղեղային կաթվածի, աուտիզմի եւ մի շարք այլ հենաշարժողական խնդիրների դեպքում: Հիդրոթերապիան կամ ջրային թերապիան կարգավորում է մկանային տոնուսը, հանգստացնում կամ ամրացնում է մկանները, կոփում է, զարգացնում է հավասարակշռության զգացումը, շարժողական համակարգը, թուլացնում է սպաստիկ (կծկողական) վիճակը։ Ջրային թերապիան վերականգնողական համալիր բուժման անբաժանելի մասն է։ Արտթերապիան իրականացվում է գեղարվեստական գործունեության միջոցով:

«Սա ամենաազդեցիկ եւ խոր հոգեբանական եւ ֆիզիկական մեթոդներից է»,- ներկայացրել է «Հայ մայրեր»-ի նախագահ Նարինե Մանուկյանը։ Նա նկատել է, որ վերջին 2 տարում բազմապատկվել է քաղաքապետարանի գործնական ուշադրությունը հաշմանդամություն ունեցող քաղաքացիների խնդիրների լուծման ուղղությամբ, ինչը ակնառու է թիրախային ծրագրերով։ Իհարկե, տարվա մեջ մի օրը չափազանց քիչ է խոսելու համար հաշմանդամություն ունեցող մարդկանց մասին, բայց շատերը միայն մայիսի 5-ին՝ հաշմանդամների իրավունքների համար պայքարի միջազգային օրն են հիշում այդ մասին: Չնայած օրն ամբողջ աշխարհում այդքան էլ հայտնի չէ, քանի որ բոլորը հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների համար պայքարի օր են ընկալում միայն ՄԱԿ-ի հռչակած դեկտեմբերի 3-ը։

Continue reading