Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Անձրև և ամպրոպ.Եղանակը` հաջորդ շաբաթ
- Սրանց տեղը պետք է դնենք․ Սամվել Կարապետյանը հանդիպել է Կոտայքի մարզի բնակիչների հետ (տեսանյութ)
- Քըլըչը արձագանքել է
- Հրդեհ՝ ԶՊՄԿ-ում․ այրվել են վառելիքաքսուկային նյութեր
- Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ է ունեցել Չինաստանում Հայաստանի մշակութային տարվա շրջանակում
- Փաշինյանը Սառնաղբյուր բնակավայրում էր (տեսանյութ)
- Փաշինյանը Մարալիկում․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
- Եպիսկոպոսական ձեռնադրություն եւ օծում Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ (տեսանյութ)
- Որոշ կազմակերպչական և ժամանակային հարցեր հնարավոր չեն դարձնում հուլիսին SOAD-ի համերգի կազմակերպումը. ԿԳՄՍ նախարար
- Ախալքալաք–Կարս երկաթուղին Ադրբեջանի երկաթուղու նման այլեւս բաց է Հայաստանի համար. Փաշինյան
Daily Archives: September 6, 2015
,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 29-ի (375) հոդվածները
Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան – http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)
Ոչ խորհրդարանական ուժերից հրավեր ստացել էր նաեւ Հայ Արիական Միաբանությոն առաջնորդ Արմեն Ավետիսյանը, ով դեմ է արտահայտվել այս տեսքով Սահմանադրական փոփոխություններին: Նա պատասխանեց, որ ի տարբերություն ՀՀ նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հրավերի, որն ընդունել էին ու հանդիպել Սահմանադրական դատարանում դեռ ամիսներ առաջ, այս հրավերից հրաժարվել են: Հայտնեց, որ Վենետիկի հանձնաժողովի հայտարարությունից հետո համոզվեց, որ ճիշտ են արել, որ չեն մասնակցել, քանի որ նրանց հայտարարությունը ընդհանրական էր եւ ստացվում է, որ բոլոր մասնակիցները եկել են ընդհանուր համաձայնության, ինչը կվարկաբեկեր հայ արիների հեղինակությունը, քանի որ հնարավոր չէ «ընդհանուր համաձայնության գալ» կասկածելի շատ ձեւակերպումների շուրջ: Դրանք վերաբերում են հատկապես ընտանիք հասկացողությանը, կին եւ տղամարդ հարաբերությունների բացահայտմանը, ներքին կյանքի իրավական շատ մոտեցումների նկատմամբ ոչ ազգային, անգամ պետությունը թուլացնող ձեւակերպումներին եւ այլն: Հայ արիների ղեկավարը եւ համախմբված ազգայնականների կարգավորողը նշեց, որ այս ամենի մասին իրենք զրուցել են Սահմանադրական հանձնաժողովի անդամների եւ շահագրգիռ ուժերի հետ…
11. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության – (1-ին մաս) Զարաթուշթրա – Նա հայտարարեց, որ կա մեկ աստված… Իսկ նրա պահապանը Հայոց արդարադատության Աստված Միհրն է եղել…
Արեւմուտքը՝ դարվինիզմից ավելի ցածր մակարդակու՞մ – Սահմանադրական փոփոխությունները – հայ ընտանիքն ու հայկական արժեհամակարգը… Էլի Ջրհեղե՞ղ – Էլի՞ Մասիսների (Արարատ աշխարհի) հույսին մնացին…
Արեւմուտքը՝ դարվինիզմից ավելի ցածր մակարդակու՞մ
Եթե Չարլզ Դարվինն իր պատվիրված մարդատեսության (այսպես կոչված «էվոլուցիոն» տեսության) մեջ մարդուն կապիկ էր սարքել ու հետո կապիկից էլ մարդ, ապա այսօրվա հոգեխեղ ու սեռախեղ եվրատեսաբանները առհասարակ մերժում են մարդ երեւույթը որպես բնածին արարածի… Եթե դարվինիզմը գոնե Աստծո գոյությունը չէր մերժում՝ կապիկին բնածին համարելով, ապա եվրատեսաբանները մերծում են արարչածին մարդու իրողությունը՝ աստվածայինը նսեմացնելով հակամարդու կամ երկոտանի անասունի իրավունքների առջեւ…
Երկու տեսություններն էլ սին են ու մարդակուլ, ազգամերժ են ու հակաբնական: Կապիկից այսօր էլ մարդ չի ծնվում, ինչպես հակամարդուց՝ մարդու իրավունքներ ու ազատություններ: Բայց պետք է խոստովանել, որ կապկանմաններ այսօր էլ կան, որոնք էլ մարդու սանձարձակությունները փորձում են հրամցնել որպես մարդկային ազատությունների դրսեւորում…
Այսպիսի մարդը, ում հակամարդ պիտի ասել, որեւէ կապ չունի Արարչի ու Աստվածների հետ: Իսկ այդպիսի հակամարդը չի կարող մարդու իրավունքներից խոսել, առավել եւս բնածին ազգերի համար օրինակ լինել: Էլ չենք խոսում նման հակամարդու ազգային պատկանելության եւ իրավունքների մասին, որը գոյություն չունի ու նա երդվյալ ազգամերժ ու հայրենիքամերժ է: Անազգը նաեւ անհայրենիք է լինում: Աշխարհի ավելի քան 200 պետությունները հայրենիքներ չեն, միայն բնածին ազգերն ունեն հայրենիքներ՝ բնօրրաններ:
Հակամարդը նպատակադրվել է աշխարհում «մեկ պետություն»-«մեկ ազգ» կերտել, ինչը հակաբնական է, ուստի՝ դատապարտված է կործանման: Եվ կործանվողի հետեւից գնալը կամ նրան օրինակելը ինքնակործանում է:
Սահմանադրական բարեփոխումների թեման այսօր ոչ միայն հայ քաղաքական ոլորտի ամենաքննարկվողն նյութն է, այն հուզում է հայության բոլոր հատվածներին՝ ամենուր: Սա լավ է: Ուրեմն՝ մենք դեռ համահայկական մտածողություն եւ համազգային գործունեության հետեւորդներ ենք:
Նախագահ Սերժ Սարգսյանը Սահմանադրական փոփոխությունների առիթով ընդունել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) ներկայացուցիչներին: Այս միջազգային հանձնաժողովը Սահմանադրության փոփոխությունների նախագծի մշակման գործընթացում մասնագիտական օժանդակության է ցուցաբերել՝ կարեւորելով դրա նշանակությունը երկրում ընթացող իրավական բարեփոխումների գործում: Continue reading
Սերունդը փորձարարական նյութ չէ – Դպրոցական ծրագիրը բանի պետք չէ՞… Ներառական կրթության ամենամեծ խնդիրը… Մեկ հուշում՝ նախարարին… Այդ մեծ ու զզվելի խախտումը… Պատկերը՝ թվերի լեզվով… Կլինե՞ն նոր փորձարարություններ… Հանուն ֆիզիկական եւ հոգեկան առողջության… Ազգային երգ ու պարը դպրոցում…
Երբ համեմատականներ էին անցկացվում խորհրդային կրթակարգի եւ մեր նորանկախ երկրում 10, 11 կամ 12-ամյա կրթակարգի նորամուծություննների միջեւ, նորաթուխ կրթգիտատեսաբանները հայտարարում էին, թե համեմատելու խնդիր չկա, քանզի նոր կրթակարգը միանշանակ կատարյալ է…
Պարզվեց, սակայն, որ տարիներ շարունակ արվող փորձարկումները չեն հաստատում լավատեսական կարծիքները, չնայած ամեն անգամ մեր դպրոցականների այս կամ այն միջազգային օլիմպիադայում հաղթելու հանգամանքը միշտ թմբկահարվում է որպես փաստ:
Հարց է ծագում՝ ի՞նչ է խորհրդային համակարգի տարիներին հայ երեխաները չէին հաղթու՞մ, իհարկե հաղթու՛մ էին, ինչպես ԽԱՀՄ օլիմպիադաներում, այնպես էլ՝ միջազգային: Եթե խորհրդային կրթահամակարգով անցած հայերը ցայսօր հիշում են իրենց դպրոցական տարիներն ու գիտելիքները, իմիջիայլոց՝ բոլոր առարկաներից, ապա նոր սերունդը հետզհետե եւ հիմնականում դառնում է թեստային համակարգի գիտելիքների կրող: Իսկ սա նշանակում է՝ գիտելիքների առնվազն կեսը պատահականության սկզբունքի հիմքով է…
Հիշեցնենք, որ տարիներ առաջ Ճապոնիայում դպրոցականների միջազգային օլիմպիադայի ժամանակ մի հետաքրքիր դեպք էր արձանագրվել: Աշակերտների՝ մաթեմատիկայի հարցերի պատասխանները գրելու ժամանակ լսարանը հոսանքազրկվել է կարճ միացումից, ինչը սարսափեցրել է Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի մասնակիցներին, քանի որ առանց էլեկտրոնային հաշվիչների նրանք անգամ բազմապատկման աղյուսակը չեն իմացել անգիր… ԽՍՀՄ դպրոցականներին այդ անսարքությունը չի խանգարել, կարողացել են արագ ավարտել իրենց աշխատանքները եւ հաղթել…
Ճապոնիայի կրթական համակարգի պատասխանատուներից մեկը չէր թաքցրել իր հիացմունքը խորհրդային աշակերտների իմացության առումով, իսկ լսարանի հոսանքազրկումը մեկ անգամ եւս ապացուցեց, որ նոր սերունդն ամբողջապես կախված է էլեկտրոնային օժանդակ սարքերից ու համակարգչից, ինչի չգոյությունը եթե չզրոյացնի նրանց գիտելիքները, ապա հաստատ թերուս կդարձնի:
Continue reading
Սպասարկող երկրի տրամաբանությամբ Համալիրը եւ հետո՞ Ծիծեռնակաբերդը – «:Հիշում ենք եւ պահանջու՞մ», թե՞ «Հիշում ենք եւ …խաղում» մարզահամերգային համալիրի խաղատանը… Հաշվեկշռային մոտ 60 մլն. դոլարանոց համալիրն օտարվում է 30 մլն.-ո՞վ…
Կառավարության որոշմամբ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող եւ մեր պետության սեփականությունը հանդիսացող «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը» վաճառքի ձեւով օտարվել ու տրվել է «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ-ին։ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ վաճառքի գինը կկազմի 30 մլն. դոլարին համարժեք դրամ։ Գնորդը պարտավորվում է 6 ամիս ժամկետով առնվազն 55.000 դրամ նվազագույն աշխատավարձով աշխատանքային պայմանագրեր կնքել ՊՈԱԿ-ում փաստացի աշխատող 99 աշխատողների հետ, ինչպես նաեւ պահպանել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» անվանումը եւ օգտագործման ուղղվածությունը, 10 տարվա ընթացքում յուրաքանչյուր տարի ապահովել կառավարության հայտով համապատասխան նշանակություն ունեցող միջոցառումները:
Նախագծով առաջարկվում է նաեւ հավանության արժանացնել ներդրումային ծրագիրը, որի ընդհանուր արժեքը գերազանցում է 100 մլն. դոլարը: «Ներդրումային ծրագիրը նախատեսվում է կյանքի կոչել չորս տարվա ընթացքում, այդ թվում՝ հիմնել հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ, ինչպես նաեւ ապահովել 250 նոր աշխատատեղի ստեղծում»,- ասել է Սեյրան Օհանյանը: Խոսք կա նաեւ խաղատան կառուցման մասին, ինչն առայժմ հերքել են փորձում վերեւները:
Մարզահամերգային համալիրի վաճառքի շուրջ հարցերն ու մտահոգություններն ավելանում են, քանի որ այն հայաստանցիների սիրելի վայրերից է: Շատերն են ասում, որ ներդրումներին դեմ չեն, բայց ինչու՞ չեն երեւում իսկական տերերը…
«Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցացիա»-ի նախագահ Խաչատուր Մարոզյանն անդրադառնալով համալիրի վաճառքին՝ նույնպես ասել է, որ նման ներդրումներին ինքը դեմ չէ. «Մտահոգիչն այն է, որ այս ինվեստորները քողարկված են, ես չեմ կարծում, որ Քըրք Քըրքորյանի նման մարդը ներդրում աներ ու մենք չիմանայինք դրա մասին: Մենք լավ գիտենք, որ գործ ունենք կեղտոտ փողերի հետ»:
«ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ-ն վաճառքի ժամանակ ընդամենը 20 օրվա պատմություն ուներ, ինչի մասին տեղեկանում ենք Էլեկտրոնային ռեգիստրից: Միայն պարզ է, որ հիմնադիրը Արմեն Զավենի Գեւորգյանն է, որը ոչինչ չի պարզաբանում ընկերության մասին: Continue reading
Հայաստանի ներսում, բայց Ռուսաստանի «աչքի տակ» – Դասալքության մեղադրանքով դատապարտվեց 10 տարվա ազատազրկման… Ավետիսյանների սպանության գործով նախաքննությունը դեռ չի ավարտվել…
Հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների հարազատները մասնակցեցին Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում օգոստոսին կայացած դատավարությանը, որի ընթացքում քննվեց Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործը՝ դասալքության մասին։ Սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ Ռիտա Պետրոսյանն ասել է, որ պարտադիր ներկա են գտնվելու դատական նիստերին։
Դատավարությունը լուսաբանող օպերատորներին 15 րոպե թույլատրեցին նկարահանել նիստը:
Դատավարության ընթացքում դատավորի այն հարցին, թե ինչպե՞ս է ինքնազգացողությունը, Պերմյակովը պատասխանել է, որ լավ է: Այնուհետեւ նիստը նախագահող դատավոր Ալեքսանդր Շելդյաեւը տեղեկացրեց ամբաստանյալ Պերմյակովին, ինչպես նաեւ կողմերին իրենց իրավունքների մասին, որից հետո մեղադրող դատախազ Վլադիմիր Անդրուսենկովը հնչեցրեց առաջադրած մեղադրանքը: Վալերի Պերմյակովն ամբողջությամբ ընդունեց մեղադրանքը: Իսկ նրա շահերի պաշտպանը հայտարարեց, որ այս փուլում հարցերի չի պատասխանելու: Ի դեպ, դատարանի դահլիճում ամբաստանյալը մեկուսացված էր պատնեշով: Continue reading
Մարզաշխարհը՝ մեկամսյա մարզական հեւքից – Ամփոփումների համահայկական խաչմերուկ… Համահայկական ամառային 6-րդ խաղերը… Ամենամեծ պատվիրակությունը՝ Արեւմտյան Հայաստանից… Ոչ թե կրոնական, այլ՝ ազգային փոքրամասնություն… Հայը երբեք հյուր չէ Երեւանում…
Ոչ միայն սպորտով, բայցեւ՝ սպորտով
Մեծ հետաքրքրությամբ անցան Համահայկական ամառային 6-րդ խաղերը: Վ. Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում բացման իսկապե՛ս հանդիսավոր արարողությանը մասնակցեց նաեւ Հայաստանի նախագահը:
Տոն էր մեր հայրենիքում, միասնության տոն, եւ մենք մեր միասնությունը նաեւ սպորտով հավաստեցինք: Պարային ու երաժշտական համարներով բեմականացվեց հայ ժողովրդի ընթացքը դարերի միջով… Այդ ընթացքը կարող էր եւ հանգրվան չունենալ, քանզի շրջապատված էինք եւ ենք թշնամիներով…
Բայց չենք պատրաստվում նրանց ուրախացնել: Մեր գենը կենսունակ է, ու այսօր՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության, Արցախի ու Սփյուռքի, ունենք եռամիասնություն: Եվ այդ եռամիասնությունն ընդհանուր ու կարեւոր մեկ նպատակ ունի՝ հայության հայրենիքի վերամիավորում ու հայության՝ իր միասնական հայրենիքում համախմբում:
Համահայկական ամառային 6-րդ խաղերին Սերժ Սարգսյանը նկատեց, թե՝ «օլիմպիական շարժումն իրավամբ մեծ եւ կարեւոր առաքելություն է կատարում արդի աշխարհում: Բոլոր երկրները եւ ժողովուրդները պատիվ են համարում մասնակցել այդ շարժմանը: Օլիմպիական խաղերն էլ, անշուշտ, հիմնված են առողջ մրցակցության, արդար պայքարի եւ ամենաուժեղի հաղթանակի կանխադրույթի վրա, որտեղ ամենակարեւոր սկզբունքը մասնակցությունն է եւ ոչ թե հաղթանակը: Համահայկական խաղերը կազմակերպելիս մեր առաջին նպատակը եղել է ապահովել հնարավորինս մեծ մասնակցություն, որպեսզի սպորտը եւ առողջ ապրելակերպն առավելագույն տարածում ստանան մեզանում: Ավելին՝ շատ կարեւոր է, որ սպորտը մարդկանց համախմբի եւ մեր աշխարհասփյուռ ժողովրդին միավորող իրողություններից մեկը դառնա»: Continue reading
Առաջին համաբուհական բանակումը՝ Արցախում… «Բազե-2015»-ը՝ Ծաղկաձորում… «Ինչ, որտեղ, երբ» խաղի աշխարհի առաջնությունը՝ Հայաստանում… Զինվորական զորասյուներ՝ Ստեփանակերտում… Մեկնարկեցին «Շանթ-2015» զորավարժությունները…
Առաջին համաբուհական բանակումը՝ Արցախում
Oգոստոսի 14-20-ը Արցախի Տող գյուղում անցկացվեց «Համաբուհական բանակում 2015» ուսանողական հավաքը: Այն ունի նպատակ՝ միավորել Հայաստանի, Արցախի եւ Ջավախքի բուհերի ուսանողներին, որպեսզի ստեղծվի անմիջական շփման հնարավորություն, որի ընթացքում մասնակիցները կավելացնեն գիտելիքների պաշարը՝ անցկացնելով գիտահանրամատչելի սեմինարներ, ինտելեկտուալ խաղեր: Մասնակիցների մրցակցային ոգին բարձրացնելու համար կազմակերպվել են մարզական ու մշակութային խաղեր, ուսուցանվել են ազգագրական պարեր:
Հավաքին մասնակցել են 100-ից ավել ուսանողներ: Թիմերը ներգրավվել են 5 ջոկատների կազմում, յուրաքանչյուրում՝ 20 ուսանող, որոնք կրել են Արցախի 5 մելիքություններրի՝ Գյուլիստանի, Ջրաբերդի, Խաչենի, Վարանդայի, Դիզակի անվանումները:
Վրանային պայմաններում անցկացվող ճամբար-բանակումի մասնակիցները 7 օրերին իրենց ուժերը փորձեցին մարզական, մտավոր, մշակութային մրցույթներում: Անցկացվեցին կլոր սեղան-քննարկումներ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, պաշտոնական այլ այրերի հետ:
Ուսանողները բանակումի ընթացքում այցելեցին Արցախի սրբավայրեր՝ Ամարաս, Գանձասար, եղան նաեւ Խնձորեսկում, հաղթահարեցին Դիզափայտ լեռան բարձրունքը:
Ի դեպ, ճամբար-բանակումը թեեւ իրականցվում է արդեն 2-րդ տարին, սակայն այս տարի կրել է համաբուհական բնույթ: Բանակումը կազմակերպվել է ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի, Ուսանողական խորհրդի եւ Ուսանողական գիտական ընկերության համատեղ ջանքերով, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ֆինանսավորմամբ: Continue reading
Նախագահը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ… Պատրաստ են եւ՛ Ստեփանակերտում եւ՛ Երեւանում… Ռազմամարզական հավաքը՝ Հայաստանում… Միջազգային ռազմական խաղերը՝ Ռուսաստանում…
Նախագահը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ
«Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում ՀՀ նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն հրավիրել է ազգային անվտանգության խորհրդի պայմանական նիստ՝ տեղեկացնելու վերջին օրերին Հայաստանի շուրջ, ըստ զորավարժությունների սցենարի, ծավալվող իրավիճակի մասին:
Նիստում լսվել են ազգային անվտանգության խորհրդի անդամների՝ խաղարկային իրավիճակից բխող զեկույցները և առաջարկությունները: Զորավարժությունների սցենարից բխող հանձնարարականներ են տրվել համապատասխան պետական մարմիններին: Հանրապետության նախագահը կարևորել է զորավարժությունների անցկացումը՝ որոշակի իրավիճակներում օպերատիվ և արդյունավետ գործելու, պետական մարմինների կարողություններն ու պատրաստվածության աստիճանն այդ իրավիճակներում փորձարկելու տեսանկյունից:
Նախագահի աշխատակազմից հիշեցնում են, որ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստը հրավիրվել է «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում:
Զինվորական զորասյուներ՝ Ստեփանակերտում
Օգոստոսի 24-ին տեղի ունեցան ԼՂՀ հռչակման 24-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներ եւ կառավարական հանձնաժողովի հերթական նիստը՝ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի նախագահությամբ: Սեպտեմբերի 1-2-ին տարաբնույթ միջոցառումներ կազմակերպվեցին մայրաքաղաք Ստեփանակերտում եւ շրջաններում: Հանրապետության բոլոր կրթական հաստատություններում նոր ուսումնական տարվա առաջին դասն անցկացվեց խաղաղության թեմայով՝ դասընթացի կազմակերպմանը ներգրավելով պետական պաշտոնյաների, Արցախյան պատերազմի մասնակիցների եւ ՊԲ սպայական կազմի ներակայցուցիչների: Continue reading
Աշխարհի մարզական հեւքից.- Մեր շախմատիստի հաղթանակը – Նա կմեկնի Բաքու՝ աշխարհի գավաթի խաղերին… Հայ ֆուտբոլիստը եւս կմեկնի Ադրբեջան… Հայաստանի հավաքականը լուրջ մրցակից է… Այցելե՛ք www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…
Լեւոն Արոնյանը՝ սուպերմրցաշարի հաղթող
Հայաստանի հավաքականի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը նվաճեց ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարի հաղթողի տիտղոսը: Սեպտեմբերի 1-ին անցկացվող վերջին՝ 9-րդ փուլում հայ գրոսմայստերը սեւերով 31-րդ քայլում ոչ ոքի խաղաց բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ եւ, վաստակելով 6 միավոր, անհասանելի դարձավ մրցակիցների համար: 3-րդ անգամ անցկացվող սուպերմրցաշարում Լեւոն Արոնյանը 9 փուլերում տարավ 3 հաղթանակ ու 6 խաղ ավարտեց ոչ ոքի: Նա սեւերով հաղթեց Ուեսլի Սոյին եւ Հիկարու Նակամուրային եւ սպիտակներով առավելության հասավ ԱՄՆ-ն ներկայացնող իտալացի Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ, ով մրցաշարի նախորդ առաջնության հաղթողն էր:
… Եվ 11-րդը՝ ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում
Շախմատի միջազգային ֆեդերացիան սեպտեմբերի 1-ին հրապարակել է վարկանիշային դասակարգման նոր՝ թարմացված աղյուսակը: Լեւոն Արոնյանը զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը: Նրա վարկանիշը կազմում է 2765 միավոր: 1-ին հորիզոնականում շարունակում է մնալ աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը:
Լավագույն եռյակում են՝ հնդիկ Վիշվանաթան Անանդը եւ բուլղարացի Վեսելին Տոպալովը: 100 լավագույն գրոստմայստերների ցանկում են նաեւ Գաբրիել Սարգսյանը եւ Սերեգեյ Մովսեսյանը, նրանք համապատասխանաբար զբաղեցնում են 61-րդ եւ 89-րդ տեղերը:
Կփորձեմ Բաքվում հանդես գալ ինչպես խաղաղություն բերող երաժիշտները
Սենթ Լուիսի սուպերմրցաշարի հաղթող Լեւոն Արոնյանը մեկնաբանել է առաջիկայում Բաքվում կայանալիք շախմատի Աշխարհի գավաթին իր մասնակցությունը: «Մեկ շաբաթից մեկնում եմ Բաքու, իսկ Աշխարհի գավաթից հետո կխաղամ արագ շախմատի Աշխարհի առաջնությունում, որը տեղի կունենա Բեռլինում: Ցավոք, շախմատիստների համար դժվար է երկրների միջեւ հակամարտություններ կարգավորելը: Բայց չէ՞ որ երաժիշտները, արվեստի տարբեր ճյուղերի ներկայացուցիչները գալիս են Ադրբեջան. մարդիկ, ովքեր բերում են խաղաղություն, եւ ես պատրաստվում եմ հետեւել նրանց օրինակին: Կփորձեմ ցույց տալ, որ ես հարգում եմ հարեւան երկրին, գործի դնել շախմատում իմ լավագույն կարողությունները եւ հաճույք պատճառել տեղի երկրպագուներին»,- chess-news.ru-ի հետ զրույցում նշել է հայազգի գրոսմայստերը: Continue reading
«Երեւանյան ամառ 2015»-ը եզրափակվեց… Մեկնարկեց «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը… Ոչ թե հեքիաթներ, այլ իրական պատմություններ… «Ինչ, որտեղ, երբ» խաղը Հայաստանում… Գիտելիքի օր՝ «Հայբուսակ» համալսարանում… Մեզ հայտնի առաջին հայ գիտնականը… Դայանա Դավթյանը գեղեցկության մրցույթում կներկայացնի Հայաստանը…
«Երեւանյան ամառ 2015»-ը եզրափակվեց
Այս եռամսյա ծրագիրի եզրափակիչ միջոցառումը Կարապի լճի մոտ էր: Այստեղ են ամռան ընթացքում տեղի ունեցել ծրագրի ամենամասշտաբային միջոցառումներից ու փառատոներից շատերը։ Ծրագրի գրեթե բոլոր միջոցառումները բացօթյա էին. 6 տասնյակից ավելի ավանդական ու նորույթ, հետաքրքիր ու տոնական ծրագրային օրեր՝ փառատոներ, ցուցահանդեսներ, համերգներ, կրկես, մարզական մրցույթներ՝ մեծահասակների ու երեխաների համար, ինչպես նաեւ պետական, հոգեւոր, ազգային ու միջազգային օրացուցային տոներ ու օրեր։
Ավարտական՝ «Ցտեսություն, ամա՛ռ» խորագրով համերգը ջազային էր։ Ելույթ ունեցան Արամոն, Ռադիկ Գաբրիելյանը, Անահիտ Շահբազյանը, Մարբեյը (Մարինե Հակոբյան)՝ Արմեն Հյուսնունցի ղեկավաությամբ Հայաստանի պետական ջազ-նվագախմբի ուղեկցությամբ, ինչպես նաեւ Արփին՝ «Hayway» բենդի հետ։ Հնչել են հայ ու արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ, ջազային երգեր ու գործիքային ստեղծագործություններ Երեւանի մասին։
Հայաստանն ընդունելու է անհավանական հյուրերի. «Երեւանյան հեռանկարներ»
«Երեւանյան հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի աշնանային համերգաշրջանի մեկնարկը կտրվի մեծ իրադարձային համերգով. սեպտեմբերի 3-ին հայ հանդիսատեսի համար ելույթ է ունենալու աշխարհի լավագույն նվագախմբերից մեկը՝ Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Զուբին Մեթա: Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը: «Անհավանական փաստ է, որ մի քանի օրից մենք Երեւանում կհյուրընկալենք լեգենդար երաժիշտ եւ դիրիժոր Զուբին Մեթային ու Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբին: Ամբողջ տարածաշրջանի համար իրադարձություն է, նման կարգի նվագախումբ եւ դիրիժոր այս ամբողջ տարածաշրջան այցելում են Հայաստանի միջոցով»,- նշել է նա: Continue reading
Իրանագե՞տ, թե՞ իրանամետ – Երբ գիտակցաբար են խեղաթյուրում պատմական իրականությունը… Հայերենը, այժմ՝ XXI-րդ դարում, համարվում է ամենահին (չմեռած) հնդեվրոպական լեզու…
(ռուսական տառատեսակի վնասված լիւնելու պատճառով ռուսերեն գրվածները ժամանակավորապես կարդալ այս թողարկման PDF տարբերակում – www.hayary.org-ում՝ «Լուսանցք»-ի էջում)
Պատմական գիտությունների դոկտոր, արեւելագետ-իրանագետ Էդուարդ Խուրշուդյանի «Սասանյան Իրանը եւ Հայաստանը» (Ý. Õóðøóäÿí «Ñàñàíèäñêèé Èðàí è Àðìåíèÿ» 2003, Àëìàòû) գիրքը զարմանք եւ հիասթափություն է առաջացնում ընդգծված իրանամետությամբ:
Ընթերցելուց հետո տպավորություն է ստեղծվում, ասես այն վերաբերվում է ոչ թե Սասանյան Պարսկաստանի եւ Հայաստանի փոխհարաբերություններին, այլ՝ հայերի կողմից պարսիկներից ու պարթեւներից վերցրած փոխառություններին: Հեղինակը նույնիսկ սեփական ազգանունն է քննարկման առարկա դարձրել, որպեսզի ցույց տա, որ, հնարավոր է, այն առաջացել է նոր պարսկերենից (էջ 127):
Ներկայացնենք մի քանի մեջբերումներ գրքից.
– Սեփական գիր չունենալու պատճառով հայերը օգտվում էին հունական, պարթեւա-արամեական, սիրիական տպատառերից եւ լեզվից:
– Պահլավերեն լեզուն (ïàõëåâèê) մյուս իրանական լեզուների ոլորտում ամենաշատ ազդեցություն է ունեցել հայերեն բառապաշարի վրա: Եղել է ժամանակ, երբ պահլավերենից փոխառությունների շնորհիվ հայերենը դասում էին իրանական լեզուներին: Continue reading
Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության – Զարաթուշթրա – Նա հայտարարեց, որ կա մեկ աստված… Իսկ նրա պահապանը Հայոց արդարադատության Աստված Միհրն է եղել (1-ին մաս)…
Արարիչ, Ո՞ր երկիրը գնամ եւ ո՞ւմ ապավեն վերցնեմ (Ավեսթա, Արտա Վիրապ նամակ)
Ավեսթան վերականգնվել է Սասանյանների օրոք եւ մեզ է հասել երկու տարբերակով:
Առաջինը՝ գրված Ավեսթայի լեզվով, ներառում է հետեւյալ մասերը. Յասնա, Յաշտ, Վիսպերեդ, Վենդիդատ կամ Վիդեւդատ եւ Խորդ Ավեսթա: Երկրորդը՝ գրված միջին պարսկերենով ուղեկցվող մեկնաբանություններով, որը հայտնի է ավելի շատ որպես Ավեսթա եւ Զենդ կամ ընդունված ձեւով՝ «Զենդավեստա»: Զրադաշտականություն ուսմունքը իր անունը ստացել է քուրմ Զրադաշտի անունով, ով հելլենիստական աշխարհում հայտնի էր Զորաստր, իսկ կրոնական ուսմունքը՝ Զորաստրիզմ: Որ Զարաթուշթրան իրական պատմական անձ է եղել, չեն կասկածում ոչ Ավեսթայի հետեւորդները, ոչ ժամանակակից գիտնականները:
Խնդիրն այլ է՝ վերջապես որտեղ է Զարաթուշթրա երեւույթի ծննդավայրը եւ ո՞վ էր նրա հոգեւոր հայրը եւ ի՞նչու Ավեսթայի լեզու:
Ընդհանրական ներկայացնենք մեզ հասանելի բոլոր այն նյութերը, որոնք առնչվում են քննարկվող նյութին եւ փորձենք հարցադրումներին պատասխաններ տալ:
Հնագույն աղբյուրները, մասնավորապես, Արիստոտելը ասում է, որ Զորաստրը ապրել է Պլատոնից 6000 տարի առաջ: Պլինեյ Ավագը (Plinius Maior) «Բնական պատմություն» գրքում նշում է. «Կա եւ գուշակությունների ուրիշ դպրոց, որը մի քանի հազար տարիներով հին է Մովսեսի, Հովհաննի, Լոտապի եւ հրեաների գուշակություներից», այսինքն՝ Զորաստրը ապրել է Մովսեսից առաջ: Դիոգենեը «Հայտնի փիլիսոփաների կենսագրականները եւ կարծիքները» (մոտ. 220 մ.թ.ա.) գրքում բերում է Զարաթուշթրայի մասին հատված Քսենեֆոն Լիդեացու աշխատություններից, ով ապրել է մ.թ.ա 5-րդ դարում. «Նրա՝ Զարաթուշթրայի անունը Քսենեֆոնը մեկնաբանել է որպես համադրություն հունական «zoros»-մաքուր եւ «astorn»-աստղ բառերի»: Այս օրինակը ցույց է տալիս, որ արդեն Քսենեֆոնի ժամանակներում խնդրահարույց էր մեծ քրմի անվան ստուգաբանությունը: Հունական աղբյուրներում Զարաթուշթրայի ապրած ժամանակաշրջանի մասին բերված բոլոր օրինակներից մեզ համար նախընտրելի են երկուսը. Հերմոդորը «Գիտությունների մասին» գրքում նշում է, որ Զարաթուշթրան ապրել է հանրահայտ Տրոյայի անկումից 500 տարի առաջ, այսինքն՝ մ.թ.ա. 1200-1000թթ: Ըստ Քսենեֆոնի՝ Սալամինեի ճակատամարտից (մ.թ.ա. 480) 600 տարի առաջ, մոտ մ.թ.ա. 1100-ին:
«Արեւորդոց խորհրդանշանները» ուսումնասիրությունում հիմնվելով հայտնի պատմավավերագրական նյութերին՝ կատարել էի այս եզրակացությունը՝ «Արեւապաշտությունը եղել է Կիլիկիայի գլխավոր կրոնը եւ գաղափարախոսությունը, գերագույն աստվածը եղել է Թեշուբը (Զարաթուշթրա անունը կապված է այս աստծո եւ անվան եւ գործունեության հետ): Ըստ հեթթական ավանդապատումների՝ աստվածների սերնդափոխությունը տեղի է ունեցել Կիլիկիայում: Նրանք նաեւ կարծում էին, որ գոյություն են ունեցել «հեթթական հազար աստվածներ»՝ կազմված Նեսիտների, Լուվիացիների, Պալայցիների, Հուրրիների–արիների, ասուրա-բաբելոնական աստվածներից»: Continue reading


