Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Փաշինյանը Սառնաղբյուր բնակավայրում էր (տեսանյութ)
- Փաշինյանը Մարալիկում․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
- Եպիսկոպոսական ձեռնադրություն եւ օծում Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ (տեսանյութ)
- Որոշ կազմակերպչական և ժամանակային հարցեր հնարավոր չեն դարձնում հուլիսին SOAD-ի համերգի կազմակերպումը. ԿԳՄՍ նախարար
- Ախալքալաք–Կարս երկաթուղին Ադրբեջանի երկաթուղու նման այլեւս բաց է Հայաստանի համար. Փաշինյան
- Զելենսկին զգուշացնում է՝ Ռուսաստանը կարող է հարվածել «Օրեշնիկ» հրթիռով
- Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց (տեսանյութ)
- «Արարատ-Արմենիան» հռչակվեց Հայաստանի եռակի չեմպիոն
- Նիկոլ Փաշինյանը Ավանում (տեսանյութ)
- «Եկել է Մարկոս Գրիգորյանին գնահատելու ժամանակաշրջանը»
Daily Archives: October 23, 2015
Բոլորովին նոր Մերձավոր Արեւելքի հեռանկարը Կհետեւի՞ արդյոք Իրաքը Սիրիայի օրինակին… Հայաստանն ունենալու է իր շահերը, որ պետք է այսօրվանից լինեն մեր երկրի քաղաքական մեծ օրակարգում…
Այս օրերին ամենաթեժ քննարկվող միջազգային նյութերից է Ռուսաստանի անսպասելի քայլը՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիրքերի ռմբահարումը՝ օդուժի եւ հրթիռակոծման միջոցով: Մոսկվան նաեւ ապացուցում է, որ տիրապետում է ռազմական լուրջ կարողությունների եւ իր հետ պետք է հաշվի նստի Արեւմուտքը:
Սիրիան Ռուսաստանի դաշնակիցն է Մերձավոր Արեւելքում եւ Մոսկվան ընդունել է Դամասկոսի աջակցություն ստանալու խնդրանքը: Սա, ինչպես ասում են, կատարվել է օրինական հողի վրա, ինչը ԱՄՆ-ին զրկել է նույն օրինական ճանապարհով, ՄԱԿ-ի միջոցով կասեցնել ռուսական առաջխաղացումը տարածաշրջանում: Այստեղ նաեւ առկա է ծայրահեղ իսլամականներից ազատվելու խնդիրը, ինչը եւս չի կարող անտեսել Վաշինգտոնը:
Բայց Մոսկվան բացի իսլամականների դիրքերը ռմբակոծելուց, հարվածներ հասցրեց նաեւ Սիրիայի նախագահին ընդդիմադիր ուժերի կենտրոններին եւ հնարավորություն տվեց նախագահ Բաշար Ասադին վերատիրելու որոշ տարածքների: Այս ամենը կատարվեց նաեւ Թուրքիայի օդային սահմանը խախտելու միջոցով, որը նոր բարդություններ առաջացրեց առանց այն էլ խրթին հարցերով տարածաշրջանում: Եվ տեսակետ հնչեց, թե Թուրքիայի օդային տարածքը խախտելով, Սիրիայում պատերազմի մեջ ներքաշվելով, Ռուսաստանն իրականում ցանկանում է ամրապնդվել Մերձավոր Արեւելքում, որը փորձում է իրականացնել Սիրիայում ռազմաբազա հիմնելով: Continue reading
Հայկական գործոն, որ միատարրության հենք ունի… Հայի տիեզերագեն կանչը պիտի յուրաքանչյուրն արթնացնի իր ներսում Այդժամ է, որ իրապես կպայծառանա հայի միտքը՝ արարչաբնույթ երրորդությամբ…
Արտասահմանում անծանոթ հայերն իրար հանդիպելիս հիմնականում կարողանում են ինչոր մի անհայտ զգայարանով ակնթարթորոն պարզել դիմացինի հայկական ծագումը` նույնիսկ առանց նրան լսելու: Ավելի համարձակները բացահայտման առաջին քայլն անում են հայերեն ողջույնով: Եվ հանկարծ պատասխանողի աչքերի փայլատակումից եւ ջերմ պատասխանից պարզվում է, որ նա էլ քո մեջ էր հարազատություն նկատել: Հայի` նույնիսկ առանց սխալների եւ այս կամ այն լեզվին հատուկ առոգանությամբ, օտարոտի շեշտադրությամբ եւ արտասանությամբ (ակցենտ) օտարալեզու խոսքից կարելի է գլխի ընկնել, որ նա հայ է: Հանճարեղ Կոմիտասը իր մանկական երգչախմբի սաների ընտրության ժամանակ նրանց երգից կարողանում էր որոշել, թե հայակական որ գավառից են եկել փոքրիկ երգիչները:
http://www.hayary.org/wph/?p=5127 – Հայկական գործոն, որ կզարթնեցնի հայի գենուժն ու զինուժը – Մեր միասնականությունն ու կազմակերպվածությունը պետք է ուժեղացնի հայկական գործոնը տարածաշրջանում…
http://www.hayary.org/wph/?p=5116 – Հայկական գործոն, որ միս ու արյուն պիտի ստանա – Երբ կգտնենք մեր նախնյաց կարգը – Տեր կանգնենք մեր Հայք-Հայաստան աշխարհին՝ ինչպես մեր սեփական տանը…
Սրանք այլեւս ենթադրություններ չեն, այլ, ինչպես հայտնի ֆիլմում է ասված` «բժշկական փաստեր»: Հայերի ինքնատիպության գիտական ապացույցներից բացի (հայերի աչքի կառուցվածքի անկրկնելիություն, ողնուղեղի պատվաստման համար բացառապես հայ դոնորի մասնակցության բացառիկություն եւ այլն) բազմաթիվ են նաեւ հայերի արժեքային, սովորութային նմանությունները: Արժեք ասելով, հայերի համար անմիջապես առաջնային է դիտվում ընտանիքը: Հայկական ընտանիքը, որը հայի համար պատմության ծայրահեղ դժվար պահերին հայ մնալու միակ ու վերջին անխորտակելի ամրոցն է եղել: Հայերին վերացնելու համար բռնափոխել են ազգային հավատը, բայց պարզվեց, որ այն անջնջելի է՝ գենետիկ երեւույթ: Հայերին զրկել են պետականությունից, սակայն առաջին իսկ հնարավորության դեպքում, թեկուզեւ բազմադարյա ընդմիջումներով, կարողացել ենք ինքնակազմակերպվել ու ներկայանալ որպես ինքնուրույն, ինքնիշխան պետական կազմավորումներ՝ կերտելով փառահեղ հաղթանակներ: Հայերից մերթ ընդ մերթ խլել են ազատությունը, անգամ հատուկ հարկ են դրել հայ լինելու համար, մեզ ձուլելու փորձերից բացի՝ վերցրել են ամենաառողջ տղա երեխաներին: Բայց էլի հայերը չեն վերացել, չեն մեկուսացել կամ պատնեշվել այս անարդար աշխարհից… Continue reading
Ասում են, թե հարկատուն բողոքել կարող է – Սակայն այդ բողոքարկումը չի դադարեցնում հարկային պարտավորությունների գանձումը կամ գանձումն ապահովելու ուղղությամբ գործողությունների կատարումը…
Հաջորդ տարի ԱԺ կներկայացվի փաստաթղթերի մի փաթեթ («ՀՀ հարկային օրենսգրքի մասին» օրենքների նախագծերի փաթեթ), որում ներառված է նաեւ հարկ վճարողի բողոքարկման իրավունքը: Ասվում է, որ հարկային մարմնի ընդունած անհատական իրավական ակտը, ինչպես նաեւ հարկային ծառայողի գործողությունները կամ անգործությունը կարող են բողոքարկվել հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողով (խնդրում եմ ուշադրություն դարձնել ընդգծվածին,-հեղ.):
Միաժամանակ նշվում է, որ հանձնաժողով ներկայացված բողոքի ցանկացած փուլում հարկ վճարողը կարող է դիմել դատարան:
Ի դեպ, ըստ ֆինանսների նախարարության, բողոքարկումը չի դադարեցնում հարկային պարտավորությունների գանձումը կամ հարկային պարտավորությունների գանձումն ապահովելու ուղղությամբ գործողությունների կատարումը: Բողոքը քննության առնող հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովը, սակայն, իրավունք ունի մինչեւ բողոքի լուծվելը դադարեցնել հարկային պարտավորությունների գանձումը կամ գործողությունների կատարումը:
Ինչ կարգով հակատուն կարող է բողոք ներկայացնել: Նախ ասենք, որ հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովը վերադաս հարկային մարմնի ղեկավարի կողմից ձեւավորվող եւ վերադաս հարկային մարմնում մշտապես գործող մարմին է լինելու՝ բաղկացած է նախագահից եւ ութ անդամից, որոնք հանձնաժողովում իրենց աշխատանքը համատեղում են իրենց զբաղեցրած հարկային ծառայության պաշտոնների հետ: Հարկ վճարողը պետք է հանձնաժողով բողոքը ներկայացնի գրավոր եւ հայերեն: Բողոքը պիտի պարունակի տվյալներ հարկատուի կամակերպության անվան, գտնվելու վայրի, հարկային հաշվեհամարի մասին: Նաեւ պիտի հստակ շարադրվի բողոքողի պահանջը, բողոքարկման առարկան, կցվի համապատասխան փաստաթղթերի ցանկը: Continue reading
Կամ զարգացում, կամ՝ գյուղական էներգահամակարգ.- Միջուկայինն անտեսելու քաղաքական ու տնտեսական իրավունքը չունենք – Պիտի արագացնենք՝ նոր ԱԷԿ կառուցելը 6-7 տարի է արժենում՝ թշնամուց հետ ենք մնում (Արմենուհի Մելքոնյան – «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…
Մեր էներգահամակարգի առողջացման համար մշակվեց երկարաժամկետ՝ մինչեւ 2036թ. զարգացման ուղին: Անդրադառնալով ռազմավարական այս ծրագրին՝ մենք հիմնականում ներկայացրել ենք առանձին ճյուղերի զարգացման տեսլականը՝ օրինակ միջուկային, ջերմային եւ վերականգնվող էներգետիկաների ոլորտների առաջընթացի տեսանկյունից: Ի մի բերելով ամբողջը եւ ամփոփելով մեր երկրի էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման ուղիների վերլուծության արդյունքները, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը վստահ ասում է, որ Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու հուսալի էներգամատակարարումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է հստակ իրականացնել այս միջոցառումները: Դրանք երկու փուլով են՝ 1. միջնաժամկետ‘ մինչեւ 2025թ. ներառյալ ժամանակահատվածում եւ 2. երկարաժամկետ՝ 2026թ-2036թ. ներառյալ ժամանակահատվածում:
Նախ՝ թվարկենք, թե ինչ պիտի արվի միջնաժամկետում:
Այս փուլի միջոցառումների շարքում է էլեկտրաէներգետիկ շուկայի փուլային ազատականացումը՝ դրա արդյունավետությունը բարձրացնելու եւ ներդրումները խթանելու նպատակով, ինչը բխում է ՀՀ-ի ԵՏՄ մտնելու եւ ԵՄ-ի առջեւ ստանձնած պարտավորություններից: Նաեւ՝ էլեկտրաէներգետիկ շուկայում տարածաշրջանային ինտեգրումն ապահովող նոր մեխանիզմների ներդնումը (տարանցում, բալանսավորում, համակարգային ծառայությունների մատուցում, վթարային մատակարարում, անկանխատեսելի հոսքերի կարգավորում):
Հավելենք՝ պետք է ոլորտի սակագների որոշման մեթոդաբանության եւ կառուցվածքի վերանայում արվի՝ ներմուծելով էլեկտրաէներգիայի սակագների համար սեզոնային եւ օրվա ժամերով ավելի բարելավված կառուցվածք եւ գազի բնագավառի համար՝ սահմանելով նոր սպառողների խմբեր ու համապատասխան սակագներ: Կարգավարման կառավարման ավտոմատացված SCADA համակարգը պետք է ընդլայնվի, ինչը կնպաստի էներգետիկ անվտանգության եւ սպառողների էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացմանը («Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ վարկային միջոցներ): Continue reading
Հայկական խոհանոց – Հնդկաձավարով կողիկ (կոտլետ)… Մշակութային լուրեր… Աշխարհի մարզական հեւքից… Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը-www.hayary.org տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…
Հայկական խոհանոց – ներկայացնում է Ռուզաննա Նահապետյանը:
Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:
– Հնդկաձավարով կողիկ (կոտլետ)
Բաղադրությունը – Բլղուր կամ հնդկաձավար – 1 բաժակ, տավարի միս – 0.5 կգ, գլուխ սոխ – 300 գ, կարագ – 50 գ, սեւ պղպեղ, աղ, ձու – 5 հատ:
Պատրաստման եղանակը – Բլղուրը կամ հնդկաձավարը նախապես թրջել: Միսը սոխի հետ աղալ, խառնել կարագը, սեւ պղպեղով ու աղով համեմել: Սրան ավելացնել բլղուրը, վրան ջարդել 1 ձու եւ հունցել: Մնացած 4 ձվերը հարել: Մսային զանգվածին կոտլետի ձեւ տալ, գցել հարած ձվերի մեջ (կամ՝ ալյուրի) եւ տապակել բուսայուղով:
Մուշեղ Գալշոյանի թանգարան–հուշահամալիրը բացվեց ծննդավայր Կաթնաղբյուրում
Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղում բացվել է ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախաձեռնությամբ կառուցված արձակագիր, լրագրող, ՀԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր Մուշեղ Գալշոյանի թանգարան-հուշահամալիրը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, ԱԺ պատգամավորներ, պետական ու հասարակական տարբեր կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչներ եւ Գալշոյանի արձակի հարյուրավոր երկրպագուներ: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել նաև Մուշեղ Գալշոյանի այրին եւ զավակները:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կաթնաղբյուրում նախ ծաղիկներ է խոնարհել գրողի շիրիմին: Թանգարան-հուշահամալիրի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ու արձակագրի դստերը՝ Սիրանուշ Գալշոյանին:
«Մուշեղ Գալշոյանի թանգարան-հուշահամալիրի նախաձեռնության, կառուցման հեղինակը մեր երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն է: Տարիներ առաջ, 2001թ.-ին, ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի հայրենի Արեգ գյուղ այցի ժամանակ Կաթնաղբյուրով անցնելիս վարչապետը ցույց տվեց այս լանջն ասելով, որ սա Մուշեղի ամենասիրված վայրերից մեկն է»,- ներկայացնելով թանգարանի ստեղծման նախապատմությունը՝ ասել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանն՝ ավելացնելով, որ հենց այդ այցելությանն է հետևել վարչապետի հանձնարարականը՝ սկսելու երկու կարևոր շինարարություն՝ Թալինի բերդի վերականգնումն ու այդ լանջին Մուշեղ Գալշոյանի հուշահամալիրի ստեղծումը:
«Ճիշտ կլինի, որ կառույցների ճարտարապետներից գոնե մեկը սասունցի լինի»,- հորդորել է վարչապետն ու շինարարության սկզբից սկսած ամեն անգամ Իրինդ այցելելիս անպայման նաեւ շինհրապարակում է եղել, նայել, նաեւ խորհուրդներ տվել: Continue reading


