Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Փաշինյանը Սառնաղբյուր բնակավայրում էր (տեսանյութ)
- Փաշինյանը Մարալիկում․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
- Եպիսկոպոսական ձեռնադրություն եւ օծում Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ (տեսանյութ)
- Որոշ կազմակերպչական և ժամանակային հարցեր հնարավոր չեն դարձնում հուլիսին SOAD-ի համերգի կազմակերպումը. ԿԳՄՍ նախարար
- Ախալքալաք–Կարս երկաթուղին Ադրբեջանի երկաթուղու նման այլեւս բաց է Հայաստանի համար. Փաշինյան
- Զելենսկին զգուշացնում է՝ Ռուսաստանը կարող է հարվածել «Օրեշնիկ» հրթիռով
- Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց (տեսանյութ)
- «Արարատ-Արմենիան» հռչակվեց Հայաստանի եռակի չեմպիոն
- Նիկոլ Փաշինյանը Ավանում (տեսանյութ)
- «Եկել է Մարկոս Գրիգորյանին գնահատելու ժամանակաշրջանը»
Daily Archives: November 1, 2015
,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 37-ի (383) հոդվածները
Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան – http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)
Խաչմերու՞կ, հանգու՞յց, թե՞ խարիսխ – Երեւանի փոխլրացնող արտաքին քաղաքականությունը (Եվրամիություն-Եվրասիամիություն) հասկանալի է Բրյուսելին եւ Վաշինգտոնին, բայց հունից հանում է Անկարայի ու Բաքվի հետ խաղերի նստած Մոսկվային…
«Լուսանցք»-ը գրել է, որ Ռուսաստան-Արեւմուտք ռազմա-քաղաքական սրացումները նոր փուլ են մտել եւ հակամարտությունն ընթանում է նաեւ ռազմական, քաղաքական ու տնտեսական ոլորտներում: Եթե այդ հակամարտությունը նախկինում բավարարվում էր սոցիալ-տնտեսական կամ հոգեւոր-մշակութային ու բարոյա-հոգեբանական հարձակումներով, ապա այժմ այն մոտեցել է ռազմական (պատերազմական) հակամարտության եզրին: Որոշ դեպքերում արդեն հատվել են ռազմական հակասությունները երրորդ երկրների տարածքներում: Նշել ենք, որ այս ընթացքում էլ ավելի է սրվել Եվրոպական ու եվրասիական միությունների հակադրությունը: Արդեն նկատելի են այդ կառույցների շահերի բախման առանցքները:
Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովում Հայաստանի նախագահության ժամանակահատվածում կարող են հետաքրքիր իրադարձություններ ծավալվել: Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանն եւ Ղրղզստանը դեմ չեն, որ Ադրբեջանն ու Թուրքիան եւս լրացնեն ԵՏՄ շարքերը: Հայաստանն էլ դեմ չի արտահայտվել, սակայն, հասկանալի է, որ մեր դիրքերը ԵՏՄ-ում ավելի կթուլանան, եթե այդ երկրներն անդամագրվեն: Կկազմվի համաթուրքական քառյակ՝ Ղազախստան, Ղրղզստան, Թուրքիա եւ Ադրբեջան: Եվ ռուսական շահերը մեկ անգամ եւս կդառնան հայավնաս քաղաքականություն, ինչպես եղել է նախկինում...
Եգիպտոսը, Իրանը, Հնդկաստանն ու Վիետնամը եւս հետաքրքրված են ԵՏՄ-ի գործերով, ու այս եւ այլ երկրների ԵՏՄ-ականացումն էլ կարող է որոշակիորեն հայանպաստ լինել: Այս ամենը կարող է ծավալվել հենց մեր երկրի նախագահության ընթացքում, ինչը հնարավոր է լինի ինչպես պատահականության սկզբունքով, այնպես էլ միտումնավոր նախաձեռնությամբ: Եթե ասենք՝ Ադրբեջանը ցանկանա Հայաստանի դեմ քայլեր ձեռնարկել հենց ԵՏՄ-ում: Continue reading
Հայաստանը՝ ոչ իսլամամետ եւ Իսրայելից հին երկիր – Ի տարբերություն թուրքերի եւ ադրբեջանցիների, ԻԼԻՊ-ի կազմում չկան հայեր (առավել եւս՝ հայաստանցիներ)… Իսայելցի լրագրողն իր պապերի հորինած «ջան Ադրբեջան» երգն է երգում՝ առանց հանգերի…
Թուրքիան եւ Ադրբեջանն այլեւս թաթախված են իսլամական ծայրահեղականներին աջակցելու խնդրում, եւ սա շուտով բումերանգի հարվածի ազդեցություն կունենա: Այս երկրները ոչ միայն աջակցում են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը, որ փորձում է համաիսլամական պետություն ստեղծել Մերձավոր Արեւելքի, Կովկասի, Միջին Ասիայի եւ այլ տարածքների վրա, անգամ Եվրոպայի ու Ռուսաստանի տարածքներն են ներառված որոշ քարտեզներում, այլեւ սնուցում են ահաբեկիչներով, ինչը եւս հնարավոր չէ թաքցնել այլեւս: Իսկ Ստամբուլը դարձել էր «Իսլամական պետության» ահաբեկիչների սնուցման վայր, որտեղ հավաքվում էին աշխարհի տարբեր ծայրերից եկած ահաբեկիչներ եւ ապա անցնում էին Սիրիայի ու Իրաքի այն տարածքներ, որտեղ վխտում են ծայրահեղ իսլամականները:
Այսպես համաշխարհային իսլամական պետության ջատագովները այլեւս չեն թաքցնում իրենց աշխարհակուլ նպատակները: Նրանք մտադիր են կլանել անգամ այն երկրները, որոնք այսօր աջակցում են իրենց:
Հարյուրավոր թուրքեր ու ադրբեջանցիներ են արդեն սպանվել Սիրիայի եւ Իրաքի տարածքները գրավելու ընթացքում: Սակայն դա չի խանգարում, որ նորից շարունակեն իսլամական ահաբեկիչներով սնուցել տարածաշրջանը:
Ըստ երեւույթին, Արեւմուտքի եւ Ռուսաստանի կտրուկ քայլերը սթափեցրել են Անկարային ու Բաքվին, որոնք փորձում են ցույց տալ, թե մաս են կազմել հակաահաբեկչական այն դաշինքին, որը ստեղծվել է Արեւմուտքի կողմից: Սակայն կա անվստահություն, քանի որ թուրքերն ու ադրբեջանցիները համաիսլամական քայլերին զուգահետ առաջ են քաշում համաթուրքական կամ նորօսմանական գաղափարներ, որոնք պակաս վտանգավոր չեն տարածաշրջանի ապակայունացման համար, որքան իսլամական անհանդուրժողականությունը:
Continue reading
Վաշինգտոնն ու Մոսկվան զիջու՞մ են Պեկինին – Կենտրոնական եւ Միջին Ասիան մրցակցության նոր թատերաբեմ… Չինաստանը Հայաստանին Եվրոպա-Ասիա առանցքի միջանցք եւ համաթուրանականության դեմ պարիսպ է դիտարկում…
Հայտնի է, որ համաթուրքական վտանգը հեռահար տարածվում է նաեւ Չինաստանի վրա: Իհարկե, Պեկինը վաղուց ունի տեղային թյուրքական խնդիր, որը ույղուրական վտանգի տեսքով է, սակայն չինացիներին հուզում է դրա համապարփակ վտանգը եւս:
Իզուր չէ, որ «Հին Մետաքսի ճանախարհ»-ն է նախընտրում Պեկինը՝ որպես «Նոր Մետաքսի ճանապարհ»-ի նախագիծ, որտեղ Թուրքիան եւ Ադրբեջանը նախատեսված չեն Չինաստանից Եվրոպա ավտոճանապարհը սպասարկելու համար: Միջին Ասիայի թյուրքական երկրների քաղաքներն էլ նպատակայնորեն են ընտրված: Մի խոսքով՝ Չինաստանը նախատեսել է «Մետաքսի ճանապարհ»-ի վերականգնման գործը հեռու պահել համաթուրքական զարգացումներից:
Այս իրողությունն է, որ անտեսելով թուրքական դերակատարումը, կարեւորել է Հայաստանի դերը մեր տարածաշրջանում: Եվ վերոնշյալ առաջարկվող «Մետաքսի ճանապարհ»-ը Չինաստանից հասնելով Հայաստան՝ իջնում է հարավ, Իրանի եւ արաբական երկրներ Սիրիայի ու Լիբանանի միջոցով հասնում է Միջերկրական ծով ու Եվրոպա… Կամ՝ Հայաստանով անցնում է Վրաստան, ապա՝ Սեւ ծովով հասնում Եվրոպա:
Համաթուրանականության ճանապարհը փակելու առումով Հայաստանը նաեւ լավագույն դաշնակիցն է Չինաստանի համար:
Թուրքերը Հայաստանին «անիծյալ սեպ» են համարել համաթուրքական նպատակների ճանապարհին, եւ սա հասկացել են նաեւ Պեկինում:
Պեկինում նաեւ հասկացել են, որ Ռուսաստանը միայն Արեւմուտքի հետ պայքարում է դիտարկում Չինաստանին որպես դաշնակից: Այլ հարցերում չինացիները եթե հակառակորդ չեն, ապա մրցակիցներ են: Իսկ համաթուրքական պոռթկումները հաճախ ռուս-թուրքական կապի միջոցով է լինում, ինչը աշխարհի 3-րդ բեւեռը կազմելու նպատակ ունեցող Չինաստանի համար միանշանակ է: Իսկ Մոսկվային Միջին Ասիայից կտրելով՝ Պեկինը միաժամանակ խոչընդոտում է նաեւ «1 ազգ՝ 6 պետություն» համաթուրքական ծրագրի ծավալմանը: Ղազախստանը, Ուզբեկստան, Ղրղզստանն ու Թուրքմենստանը չինական ներդրումներից չզրկվելու ու տարածաշրջանային ծրագրերից դուրս չմնալու համար կսառեցնեն իրենց կրքերը համաթուրանական եւ վելիկոռուսական նպատակներին սատարելու մասով…
Continue reading
Ադրբեջանի անվտանգության վտանգավորությունը՝ սեփակա՛ն երկրի նկատմամբ… Հայաստանի ազգային անվտանգությունը զարմացած է հակառակորդի անգրագիտությունից – Իսկ անգրագետ ադրբեջանցիների արկածները դեռ կշարունակվեն…
Վերջին շրջանում ՀՀ ԱԱ ծառայությանն անդրադառնալու պահեր շատ են լինում: Նաեւ ԱԱԾ ղեկավարի այս կամ այն ասելիքի հետ կապված: Իհարկե, սա այն ծառայությունն է, որին պետք է միշտ ուշադրություն դարձնել ու անդրադառնալ, սակայն, երբեմն անսպասելի հարցեր են առաջանում, որոնց անդրադառնալու համար նաեւ տարակուսում ես… հանուն երկրի անվտանգության:
Ինչեւէ: ԱԱԾ պաշտոնական կայքից վերջերս տեղեկացանք, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունը հնարավորություն չունի գտնել մեկին, որը լիարժեք տիրապետում է հայերեն լեզվին, որպեսզի կասկածի տակ չառնվի իսկությունը, իբր, իրենց ձեռք գցած նամակի, որն իրենք վերագրում են Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանին: «Հոկտեմբերի 16-ին ադրբեջանական www.faktxeber.com ինտերնետային լրատվամիջոցը հրապարակել է հերթական կիսագրագետ ու անհաջող սադրիչ տեղեկատվությունը: Ադրբեջանի հակահայկական քարոզչությունն այս անգամ «սենսացիոն» տեղեկատվական արտահոսք է կազմակերպել՝ իբրեւ «հայթայթել ու հրապարակել է ՀՀ ԱԱԾ տնօրեն գեներալ-գնդապետ Գ. Հակոբյանի պաշտոնական գրությունը՝ ուղղված ԼՂՀ ԱԱԾ տնօրեն, գեներալ-լեյտենանտ Ա. Ղարամյանին»:
Ըստ բացատրության՝ շինծու նամակի թռուցիկ ուսումնասիրությունն անգամ ի ցույց է դնում հեղինակների տկարամտությունն ու անգրագիտությունը: Նախ՝ ԼՂՀ ԱԱԾ տնօրենին ուղղված պաշտոնական գրությունում չպետք է օգտագործվի «ԼՂՀ ԱԱԾ պետ» սխալ ձեւակերպումը (ճիշտը՝ ԼՂՀ ԱԱԾ տնօրեն): Հետո, բազմաթիվ ուղղագրական, շարահյուսական սխալներով ու ժամանակային անհամապատասխանություններով նամակում մասնավորապես նշվում է, թե հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումները, զինծառայողների շրջանում զոհերը, խաղաղ բնակչության եւ քաղաքացիական շինությունների ռմբակոծությունը խուճապ են առաջացրել, ինչի հետեւանքով սահմանամերձ գյուղերի բնակիչները լքում են բնակավայրերը: Հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված անառողջ իրավիճակը՝ ՀՀ ԱԱԾ տնօրենն իբրեւ «հրամայում է» ԼՂՀ ԱԱԾ տնօրենին բնակչության շրջանում բացատրական աշխատանքներ տանել եւ խուճապ հրահրողներին պատասխանատվության ենթարկել: Continue reading
Երբ դիմացինն անմիտ է ու անզոր – Բաքուն թքած ունի իր կորուստների վրա… Ինչո՞ւ է թեժացվում վիճակը սահմանին… Կրկին անիմաստ է, քանզի անպատիժ է – ԵԱՀԿ ՄԽ-ն Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը միայն սեփական շահերին է ծառայեցնում…
Հայ-ադրբեջանական սահմաններին հարաբերական անդորրը երկար չի պահպանվում: Թեեւ ԵԱՀԿ ՄԽ-ն փորձում է վերականգնել բանակցային գործընթացը, բայց ադրբեջանական կողմը նորից բորբոքում է հակամարտությունը: Սա շարունակվում է անգամ ադրբեջանցիների առավել մեծ կորուստներ, քան՝ մենք, ունենալու դեպքում: Այն է՝ Իլհամ Ալիեւը սեփական զինվորներին զոհաբերելու գնով նույնիսկ փորձում է իր ներքաղաքական խնդիրները պատսպարել արհեստական արտաքին վտանգ ստեղծելով:
Բայց մեր զինուժը իր առջեւ դրված մարտական խնդիրը կատարում է հստակ եւ արժանապատիվ: Այս վերջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է հարյուրավոր անգամներ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ 60 եւ 82 մմ-անոց ականանետերից ու ՌՊԳ-7 տիպի նռնականետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց: Տավուշի մարզի Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 24-ի երեկոյան ադրբեջանական գնդակոծությունից գյուղում տուժել է 12 տուն: Վնասվել են տների տանիքներ, պատուհանների փեղկեր, ջարդվել լուսամուտների ապակիներ: Գնդակներից մեկը դիպել է գյուղապետարանի մուտքի դռանը, ապակին է ջարդվել եւ այլն: Գյուղապետարանը հաշվել է վնասները՝ ակնկալելով, որ գնդակոծության նախորդ դեպքերի նման, պետբյուջեից դրամական փոխհատուցում կտրվի: Սակայն այս ամենը կարծես չի հուզում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, որ միայն հայտարարություններով են բավարարվում:
Continue reading
Զգացական, բայց ոչ պատրանքային դաշտից – Հայկական գործոն (1-4), որ Հայաստանի տերն է դարձնում… Մե՛նք ենք մեր երկրի ներքին հարստությունը, արմատը, որը պետք է համախմբվի, որ ծլարձակի ու ծառայի մեկ ընդհանուր նպատակի՝ հայահավաքի ու հողահավաքի…
Տարիներ առաջ մեր գյուղական համայնքներից մեկում նախընտրական քարոզարշավի շրջանակներում անցկացվող հանդիպման ընթացքում այդ գյուղի տարեցներից մեկը հակադարձեց իր ծրագիրը ներկայացնող քաղաքական գործչին՝ ասելով, որ Հայաստանում բոլորը ցանկանում են նախագահ դառնալ եւ ոչ-ոք չի մտածում թեկուզ վարչապետ դառնալու մասին: Տարեց գյուղացին, առաջին հերթին, իհարկե բողոքում էր, որ իրենց միայն ընտրությունների շեմին են հիշում: Նա քաղաքական գործչին թեւավոր խոսք դարձած իր արտահայտությամբ հասկացնում էր, որ ձեր գեղեցիկ կարգախոսներով զարդարված քաղաքական դիմակների տակից երեւում է իշխանության ծարավ իրական դեմքը:
Գյուղացուն ավելի պարզ է իրականությունը, որովհետեւ նա չի քայլում ամեն տարի ասֆալտապատվող փողոցներով, նրա երեխաները չեն հաճախում բարեկարգ մանկապարտեզներ եւ վաստակավոր մանկավարժներ ունեցող դպրոցներ, նա չի կարողանում որակյալ բուժօգնություն ստանալ, կտրված է մշակութային կյանքից: Ինչու՞: Պատասխանն առավել քան պարզ է. որովհետեւ գյուղը փոքր է, այնտեղից սպասվող ֆինասական ու քաղաքական շահաբաժինները փոքր են:
Քաղաքագիտության մեջ ընդունված է, որ քաղաքական կուսակցությունները պետք է ձգտեն քաղաքական իշխանության, քանի որ, հասնելով իշխանության, ավելի մեծ հնարավորություններ կունենան իրագործելու իրոնց քաղաքական, տնտեսական եւ այլ ծրագրերը: Continue reading
Հայաստանը պե՛տք է ունենա ատոմակայան – Հայկական ատոմակայանն ունի անվտանգության բացարձակ մակարդակ… Թուրքիան նախատեսում է իր տարածքում 3-րդ ատոմակայան կառուցել… Բաքուն էլ մտադրություն ունի կառուցելու Ադրբեջանում 1-ին ԱԷԿ-ը…
Հայաստանը կունենա ատոմային էներգետիկա եւ անպայման էլ ավելի կզարգացնի այն: Այս մասին խոսվել է ՀՀ նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստում: Դրանից հետո տեղի ունեցած ասուլիսում էլ նույնն է հայտարարվել: Ասուլիսին մասնակցել է նաեւ խորհրդի նախագահ Ադոլֆ Բիրկհոֆերը (Գերմանիայից)՝ անդրադառնալով ՀԱԷԿ-ի շուրջ թուրքական կողմի շահարկումներին եւ պնդելով, թե ՀՀ-ն պետք է ունենա ատոմակայան:
Ի դեպ, նկատեմ, որ Ադոլֆ Բիրկհոֆերը տարիներ շարունակ նույն տեսակետին է եղել (անձամբ եմ համոզվել, երբ տարին մեկ անգամ հարցրել եմ նրան այդ մասին), եւ ի պատիվ իրեն, տարիներ շարունակ չի փոխել իր համոզմունքը՝ ապացուցելով, որ իրական տնտեսական անվտանգ քաղաքականության համար անհրաժեշտ է ատոմակայան ունենալը մեր պես երկրների համար: Ու քանի որ ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումների համապատկերում չենք կարող անտեսել միջուկային էներգետիկայի զարգացումների անհրաժեշտությունը, մի բան հաստատ է «Հայաստանի նման երկիրը, որը չունի նավթ, գազ, պետք է ունենա ատոմային էներգետիկա» (Բիրկհոֆերի խոսքերով): Continue reading
Շաբաթական պատգամավորական անկեղծություն… Թուրքավարի դաշնակցություն… Չի կարող պատահել… Չե՛ն ու՛ – զու՛մ… «Սնիքերս»-ի գլխին քար կգցի… Բռնադատվածներին կօգնե՞ն… Տուգանքները կնվազեցնե՞ն… Այնուհանդերձ՝ մեր ապահով երկիրը…
Շաբաթական անկեղծություն
Ուրեմն՝ վատ նորությունը: Մենք բոլորս՝ պատգամավորներով, իշխանություններով, ընդդիմությունով, պահպանողականներով, ազատականներով, թայֆայականներով, ինստիտուցիոնալներով, շատ ելույթ ունեցողներով կամ միայն կնոպկա սեղմողներով, այսինքն՝ բոլորով միասին մեր ժողովրդին հետաքրքիր չենք: Ընդհանրապես հետաքրքիր չենք: Անշուշտ սա շատ դրական երեւույթ կլիներ, եթե Հայաստանը լիներ բարեկեցիկ արեւմտյան երկրներից մեկը. այնտեղ նման երեւույթներն ավելի քան բնական են: Իսկ մեզ մո՞տ… իսկ մեզ մնում է ձեւ անել, իբր քաղաքական գործիչների ու ուժերի հետեւում սատարող հոծ ժողովուրդ կա եւ ինչքան հնարավոր է բարձր խոսել ժողովրդի անունից, ժողովրդի համար (ԱԺ հայտարարությունների ժամին պատգամավոր Թեւան Պողոսյանի հայտարարությունը – 27.10.2015):
Թուրքավարի դաշնակցություն
«1915-ին տեղի ունեցած է Հայոց Ցեղասպանութիւնը եւ այդ իրողութեան վերաբերեալ վէճ չկայ»,- ըսած է համաշխարհային հռչակ վայելող դերասան Ճորճ Քլունին՝ Հարաւային Քալիֆորնիոյ հանրային ձայնասփիւռի կայանի «Ֆրէյմ» յայտագիրէն սփռուած իր հարցազրոյցին ընթացքին:
«Հիմա պատմութիւնը փոխուած է, եւ թուրքերը չեն ուզեր խօսիլ անոր մասին: Իսկ քանի որ մենք Թուրքիոյ մէջ ռազմական խարիսխներ ունինք, յանկարծ այն նոյն քաղաքական գործիչները, որոնք մինչ այդ կ՛ըսէին՝ «Այո՛, Ցեղասպանութիւն տեղի ունեցած է», այսօր չեն կրնար խօսիլ անոր մասին»,- յայտնած է Քլունի:
Դերասանը նաեւ աւելցուցած է, որ ինք շարք մը քոնկրեսականներու հարցուցած է, թէ անոնք կրնա՞ն այսօր խօսիլ Հայոց Ցեղասպանութեան մասին, իսկ օրէնսդիրները պատասխանած են. «Բոլորովին չենք կրնար, որովհետեւ Թուրքիա ահաբեկչութեան դէմ պայքարին մէջ մեր դաշնակիցն է»:
Քլունի ընդգծած է, որ դերասանը չի կրնար քաղաքականութեամբ զբաղիլ, բայց կրնայ բարձրացնել հարցեր, որոնք իրեն համար կարեւոր նշանակութիւն ունին (http://asbarez.com):
Continue reading
Տեղը տեղին վթարայինից՝ տեղը տեղին վերանորոգված – Նորակառույցի սեյսմակայունությունը համապատասխանում է մեր երկրում գործող չափորոշիչներին… Սահմանափակ կարողություն ունեցողը չի անտեսվի…
Տեղը տեղին վթարայինից՝ տեղը տեղին վերանորոգված
«Լուսանցք»-ն անդրադարձել է վթարային շենքերում ապրող ընտանիքներին բնակարանով ապահովելու խնդրին: Հիմա պատկերացրեք, թե ինչ է նշանակում 4-րդ կարգի վթարայնության շենքի բնակարանից դուրս գալ եւ ապրել բոլորովին նոր՝ վերանորոգված բնակարանում:
Հոկտեմբերի 26-ին (ի լրումն մեր նախորդ հրապարակումներից մեկի) եւս 100 ընտանիք ապահովվեց նոր բնակարանով:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա էր Աջափնյակ վարչական շրջանի Սիսակյան 16 հասցեի նորակառույց շենքի հանդիսավոր բացման արարողությանը:
Սիսակյան 3, Նոր Արեշ 35 փողոց N127/1 եւ Արցախի փողոց 4 նրբանցքի N10/2 հանրակացարանային շենքերում տասնամյակներ շարունակ ապրող 100 ընտանիք դարձավ նոր ու հարմարավետ բնակարանների սեփականատեր:
Երջանիկ տանտերերին հանձնելով նոր բնակարանների բանալիներն ու սեփականության վկայականները՝ քաղաքապետն ընդգծեց, որ քաղաքապետարանը շարունակելու է մայրաքաղաքում առկա տասնամյակների խնդիրների լուծմանն ուղղված ծրագրային քաղաքականությունը:
– Չորրորդ կարգի վթարային շենքերի բնակիչների խնդիրը մշտապես եղել է մեր երկրի նախագահի, նաեւ քաղաքային իշխանության ուշադրության կենտրոնում, եւ մենք, կառավարության հետ համատեղ, հատկապես վերջին տարիներին այս խնդրի լուծման ուղղությամբ հստակ քայլեր նախաձեռնեցինք,- ասաց Տարոն Մարգարյանը: Continue reading
Կամա՜ց-կամա՜ց վարժացնում են – Եվս մի քանի ամիս ու՝ սկսելու ենք քամվել… Ըստ վարչապետի՝ 250 կՎտժ շատ քչերն են սպառում՝ բնակչության 65%-ը (եւ սա՞ է քիչը), ինչն ակամա խոստովանություն է, որ հայաստանցիների 65%-ը ծայրահեղ աղքատ է…
Բնակիչ-բաժանորդները եթե այսուհետ ամսական 250 կՎտժ էլէներգիայից ավելի սպառեն, ապա կառավարության կողմից սուբսիդավորում չեն ստանա եւ սպառածի ամբողջ բեռը հենց իրենք կստանձնեն: Կառավարության երեկվա նիստում հաստատվեց համապատասխան որոշումը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից 2015թ. հունիսի 17-ի որոշմամբ ընթացիկ տարվա օգոստոսի 1-ից էլեկտրական էներգիայի սակագները բարձրացվեցին 6,93 դրամ/կՎտժ չափով: Սակագների բարձրացումը հանրության դժգոհությունը հարուցեց: Այդ կապակցությամբ երկրի նախագահ Սերժ Սարգսյանը հանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ հունիսի 27-ին խորհրդակցություն անցկացրեց եւ առաջարկեց ուսումնասիրություն անել, որը կպատասխանի, թե ինչքանով է հիմնավորված սակագնի բարձրացումը եւ թե սակագնի չբարձրացման դեպքում ինչ է սպասվում էներգետիկ համակարգին: Continue reading
Հայկական խոհանոց – Սխտորած մսագնդիկներ… Էրգրի համի հիշողություն.- հայ ազգային ավանդական ուտեստի փառատոն… Գրադարան այցելում են… Աշխարհի մարզական հեւքից.- հայ մարզիկները… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…
Հայկական խոհանոց – ներկայացնում է Ռուզաննա Նահապետյանը:
Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:
– Սխտորած մսագնդիկներ
Բաղադրությունը – Տավարի միս – 0.5 կգ, կարագ – 100 գ, խաշած բլղուր (կամ բրինձ) – 100 գ, կտրտած սոխ – 1 բաժակ, սխտոր – 2 պճեղ, ձու – 2 հատ, բուսայուղ – 50 գ, սեւ կամ սպիտակ պղպեղ, աղ, չոր ռեհան:
Պատրաստման եղանակը – Աղացած մսին ավելացնել սոխը, սխտորը, բրինձը, կարագը, համեմել աղով, պղպեղով եւ ռեհանով: Խառնել՝ մինչեւ համասեռ դառնալը: Ջեռոցի տակդիրը պատել բուսայուղով:
Համեմված միսը վերածել 40-ական գրամանոց գնդիների: Շարել տակդիրի մեջ եւ եփել 2000-ի տակ 30 րոպե:
Երեսը կարմրելուց հետո հանել եւ մատուցել թթվասերով կամ սխտորած մածունով:
Էրգրի համի հիշողություն.- «Ձեռամբ» ազգային ավանդական ուտեստի
Արագածոտնի մարզի Նոր Արթիկ համայնքում հոկտեմբերի կեսերին անցկացվեց «Էրգրի համի հիշողություն» խորագրով հայ ազգային ավանդական ուտեստի փառատոն: Մարզի ծայրամասային այս համայնքում փառատոնն անցկացվում է արդեն 3-րդ անգամ, որը նպատակ ունի նաեւ նպաստել համայնքում ու տարածաշրջանում մշակութային կյանքի աշխուժացմանը:
«Էրգրի համի հիշողություն» խորագրով հայ ազգային ավանդական ուտեստի փառատոնն այս տարի նվիրվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Եղեռնից մազապուրծ եղածների ժառանգները երիտասարդ սերնդին են փոխանցել ազգային ավանդույթները, այդ թվում նաեւ՝ կենցաղավարությունը, ազգային ուտեստի պատրաստման եղանակները, բաղադրատոմսերը, տոնածիսական եւ առօրյա սննդատեսակների, հյուրասիրության հետ կապված բանահյուսական նշխարքներ: Նախապատրաստական փուլում տարբեր համայնքներում երիտասարդների ուժերով հավաքվել են ավանդական ազգային ուտեստների բաղադրատոմսեր, որոնք տեղ գտան ծրագրի արդյունքում տպագրվող «Էրգրի համի հիշողություն» խորագրով հայ ազգային ավանդական ուտեստը ներկայացնող գրքում: Continue reading


