Monthly Archives: January 2016

Տարոնականություն

«Մենք տեսանք գաղութի բարոյական զարհուրանքը, հայրենազուրկ մարդու հոգու չարչարանքով դիմեցինք մեր հայերու աստվածների խորհուրդին եւ գտանք տարոնականությունը»:

ՑԵՂԸ ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔԸ՝ ՏԱՐՈՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱՅԵՑՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՔ

Տարոնական աշխարհայեցողության էաբանական խորքը Ցեղն է՝ տեսակը, որը կենսաբանական (բնական) ըմբռնում է եւ ո՛չ պատմական ինչպես ազգությունը, կամ ընկերային՝ ինչպես ժողովուրդը: Ցեղի՝ (տեսակի) հավերժացումը Տարոնականության սահմանած ընդհանուր գերնպատակն է, իսկ Ցեղի կենսաբանական որակները՝ Արյունը եւ Ոգին, որոնք ժառանգականության օրենքով շարունակելի են, կազմում են Տարոնական կենսահայեցողության շաղախը: Ցեղը արյան (նյութի) եւ ոգու՝ մարմնականի ու հոգեկանի բնական ներդաշնակությունն է, եւ Տարոնականությունը ցեղի մարմնական ու հոգեկան հատկանիշների (արյան ու ոգու) փոխադարձ ազդեցությունն ընդունում է որպես բնածին ճշմարտություն: «Որոշ որակի արյունը կարող է միայն ծնունդ տալ որոշ որակի ոգու: Ոգու եւ ոգու միջեւ այնքա՛ն տարբերություն կա, որքան՝ արյունի եւ արյունի: Տարբեր են ո՛չ միայն սպիտակների եւ դեղինների մարմնական հատկանիշները, այլեւ՝ նրանց հոգեգծությունը»,- պարզաբանում է Հայկ Ասատրյանը: Այսպիսով, Տարոնականությունը հաստատում է ցեղի ոգու (որով պայմանավորված են նրա հոգեկան հատկանիշները) եւ արյան (որը պայմանավորված է ցեղի մարմնական գծերը) փոխադարձ կապը, դրանց անկրկնելիությունը, ինքնատիպությունը:

Որպես «Աստծո կամքի արտահայտություն», ցե՛ղն է, որ ապահովում է բնական կապը մարդու եւ աստվածայինի՝ անցավորի եւ հավիտենականության միջև: Այլ խոսքով, անհատն անցավոր է, իսկ տեսակը՝ ենթակա մշտնջենացման, եւ մարդը հաղորդակցվում է հավիտենականի հետ՝ Աստծո կամոք արարված իր տեսակը (ցեղը) հավերժացնելու ճանապարհով:

Ըստ Տարոնականության, տեսակը ո՛չ թե Աստծուց կանխորոշված է հավերժելու, այլ ենթակա է ինչպես հավիտենացման, այնպես էլ վերացման՝ կախված գոյության կռվում նրա կենսունակությունից եւ Աստծո հետ կենդանի կապից: Այստեղ տեղին է բերել Նժդեհի արտահայտած անհանգստությունը ճակատագրապաշտական ծուլության վերաբերյալ, որով համակվածները կարծում են, թե Հայ տեսակը երբեւէ վերանալ չի կարող. «Ես հարցնում եմ այնպես, ինչպես ո՛չ ոք դեռ չի հարցրել. ո՞ւր ենք գնում: Մեզ համար տեղ կա՞ պատմության մեջ… Գիտե՞ մեկը, որ եթե դադարենք գոյություն ունենալե՝ տիեզերաշենքի մեջ մի հատիկ հյուլե իսկ պիտի չշարժվի»:

Այսպիսով, Տարոնականության մեջ առկա է Աստվածահաղորդության խորհուդը: Աստվածահաղորդություն – դա ըզգացումն է մեր մեջ գործող բացարձակ Ուժի՝ պատմակերտ Ոգու, առանց որի ճանաչման կարելի չէ հասկանալ պատմությունը, քանզի պատմությունը սոսկ դեպքերի արձանագրություն չէ, այլ՝ Ոգու հայտնություն:

«Ազգային ոգի – ահա՛ գերագույն հերոսը, միա՛կը, մեր պատմության անիվը դարձնող, մեր հավաքական ճակատագիրը վարող հերոսը:

Continue reading

Տարվա տանուտերը Կարիճն է, ոչ թե Կապիկը – Տարեփոխությունը եւս կատարում ենք այլոց հավատալիքներին ու պատկերացումներին համապատասխան՝ հրեական, հնդկական, չինական… մինչեւ ե՞րբ ենք անտեսելու հայկականը…

«Լուսանցք»-ը վերստին անդրադառնում է տարվա տանուտերի ընտրության բնակարգին: Մշտապես արծարծում ենք թեման այն հույսով, որ մի օր հայը կկանգնի ի՛ր՝ հայկական բնարմատին եւ յուրաքանչյուր դեպքում կհենվի ի՛ր ակունքին: Անհանդուրժելի է անկախ երկրում ապրելով, շարունակել լինել օտարի կենցաղի ու բարքերի կրողը, օտարի ավանդույթի ու պատմության քարոզիչը: Իսկ այն՝ սա արվում է կամա, թե ակամա, այլեւս նշանակություն չունի՝ վնասարար է ու ապազգային:

Բազմաթիվ ոլորտներ են մնացել օտարի թելադրանքի տակ, եւ ապազգայնությունը թոթափելն էլ ունի ազգային ու հանրային մեծ նշանակություն:

Դժվար է ազգային երկիր կառուցել, ապագային ավելի ամուր կառչել, եթե հավատդ հայկական չէ, ազգային չէ՝ միջազգային է ու օտարի աստվածային համակարգին հենված… Դժվար է, երբ կառուցածդ պետությունն ու ընդունածդ օրենքներն ազգային չեն՝ ենթակա են միջազգային ապազգայնությանը… Դժվար է, եթե վարք ու բարքդ քո կամքից անկախ սանձարձակ են ու հակաբնական… Դժվար է, երբ մարդ լինելու համար պիտի հակամարդ դառնալ՝ մարդակեր կամ երկոտանի անասուն հաճախ…

Ինչ մնում է մեր ազգային տոնացույցին, ապա դա առավելապես եկեղեցական է (անգամ ոչ բուն հոգեւոր) եւ իրականում՝ ապազգային: Սա է պատճառը, որ վաղուց «չինացի են դարձել» տարվա տանուտերի հետեւորդները… Տարեփոխությունը եւս կատարում ենք այլոց հավատալիքներին ու պատկերացումներին համապատասխան: Continue reading

Շնորհավորանքներ – 2016

123

Շնորհավորում ենք`

– Ազգի հայ-արիադավան (հեթանոս) – ցեղակրոն հատվածին` հունվարի 1-ի` Գարեգին Նժդեհի ծննդյան օրվա եւ հունվարի 14-ի` Ցեղակրոնի (Ցեղակրոնության (ազգային գաղափարախոսություն)) օրվա կապակցությամբ` մաղթելով երջանկություն եւ հաւողություններ, համբերություն եւ քաջություն, անձնական, ազգային  ու պետական խնդիրները հաղթանակներով լուծելու կամք ու կարողություն:
Մաղթում ենք հայ-արիական հաստատուն ճանապարհ` հայահավաքի եւ հողահավաքի սրբազան գործում:

45

 

 

– Նաեւ շնորհավորում ենք հայ քրիստոնյաների նոր տարին-2016 թվականը` ամանորը` մաղթելով երջանկություն ու հաջողություններ` անձնական կյանքում եւ ի նպաստ ազգի զորացման:

96

 

 

Փա՜ռք Հայ Աստվածներին, Նախնյաց Ոգիներին եւ Տիեզերքի Արարչին:

87

Հայ Արիական Միաբանություն եւ Հայ Ազգայնականների Համախմբում