Daily Archives: July 1, 2016

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 22-ի (412) հոդվածները  

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Հայկական հարցին զուգահեռ ընթացող վտանգ էլ կա – Մերձավոր Արեւելքում կրկին հասունացել են կրոնական պատերազմները… Աշխարհի գաղտնի տերերը համաշխարհային վերաբաժանումների ընթացքում գործածում են բոլոր իրավիճակները…

2. Պապը ուզում է, բայց էկումենիզմը պարտադրում է.– Միությունը, ինչպես ասաց Հռոմի պապը, չպետք է լինի մեկը մյուսին ենթարկելու միջոցով – Այս Պապի արդարացի ձգտումները դեռ կհանդիպեն միջազգային կղերների դիմադրությանը…

3. Իսրայել Չարնին վախկոտ է համարում Իսրայելին ու ԱՄՆ-ին… Անկարայի հաշտարար քայլերն ուղղված են դեպի Մոսկվա ու Թել Ավիվ… Իսրայելը ներողություն է խնդրում Թուրքիայից, վերջինս էլ՝ Ռուսաստանից…

4. 100 տարի անց, բայց ո՛չ ինչպես 100 տարի առաջ – Առաջին անգամ Հայաստանը ռուս-թուրքական (նաեւ ադրբեջանական) հարաբերություններում կամա, թե ակամա չկանգնեց միայն ռուսական շահերի պաշտպանության համար եւ հայկական շահերը պաշտպանվեցին…

5. Հայոց հոգեւոր ոլորտը պիտի ազգային եւ միջազգային բաժանումների գնա – Միջազգային պետական քրիստոնեական կրոնին զուգահեռ պիտի գործի Ազգային հեթանոսական հավատը… Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստորագրվեց համատեղ հռչակագիր…

6. Եղավ այն, ինչի մասին արդեն գիտեինք՝ թուրքերն ու ռուսները էլի եղբայրացան… Եվ երգը փոխվեց, երբ խեղկատակն այն կատարեց՝ Ժիրինովսկին փտախտի շեմին… Հայկական բանակն անհամբեր սպասում է՝ հաջորդ սադրանքի պատասխանը պիտի ստանալ Բաքվում…

7. Վերին Լարսը` իսկական պատուհաս – Հյուսիս-հարավի գումարները եկան՝ ճանապարհը դեռ չկա, բայց ներգրավված վարկերն էլ չկան… Կունենա՞նք Ռուսաստան գնացող այլընտրանքային ճանապարհ… Քաղավիացիա.- ազգային փոխադրող մեզ պետք չէ…

8. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Քոչարի-գոչարի. ծիսական պար՝ ընդդեմ պարտվողականության… (մաս 3-րդ) – Գողանան, թե փոխառեն, հայկականի դրոշմն անջնջելի է…

9. Ազգային մշակույթը նախ ազգայի՛ն գործիչների կարիք ունի… Մշակութային լուրեր… Հանգստացե՛ք Հայաստանում, մասնավորապես` կապուտաչյա Սեւանում… Օգտվե՛ք հայ արիների պաշտոնական www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

10. Մարզական աշխարհի խաչմերուկներում՝ մեկ հեւքով – Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականը՝ եզրափակիչում… Հայկական ֆուտբոլային ակումբներն անհաջող սկսեցին… Հենրիխ Մխիթարյանը՝ նախկին ԽՍՀՄ-ի ամենաթանկ ֆուտբոլիստ… Հայ վետերան շախմատիստները պայքարում են… Այլ մարզական լուրեր…

– Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվեն… Սա՛ պետք է լինի յուրաքանչյուր հայի առաջին խոսքը Արեւածագին՝ ԱրԷգԱկ-ին ողջունելուց հետո…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ – http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին…

Հայկական հարցին զուգահեռ ընթացող վտանգ էլ կա – Մերձավոր Արեւելքում կրկին հասունացել են կրոնական պատերազմները… Աշխարհի գաղտնի տերերը համաշխարհային վերաբաժանումների ընթացքում գործածում են բոլոր իրավիճակները…

Չնայած համաշխարհային իշխող կրոններն այսօր չորսն են, սակայն, քրիստոնեության դերը ժամանակակից աշխարհում ավելի քաղաքակրթական է դիտարկվում, քան` բուդդայականությունը, հուդդայականությունը եւ իսլամականությունը:

Եվ Վատիկանն էլ իր առանձնահատուկ դերն ունի քրիստոնեական հավատի ու քրիստոնեական երկրների քաղաքականության մեջ: Չնայած մյուս քույր-կրոնների գործունեությանը` առաքելական, ուղղափառ, բողոքական եւ այլն, կաթոլիկ եկեղեցու համաշխարհային կշիռը տարբերվում է: Անգամ մրցակցության ելած ռուսական ուղղափառությունը այլեւս շատ է ետ մնացել իր ազդեցությամբ, չնայած ժամանակին հունական, ուկրաինական եւ վրացական ուղղափառ եկեղեցիների հետ փորձում էր հակակշիռ լինել… Բայց այսօր Վրաստանի եկեղեցին չի համագործակցում Ռուսաստանի հետ, իսկ Ուկրաինայինը` անկախացավ Մոսկվայից: Հունաստանն էլ ներքաշված խոշոր տնտեսական ճգնաժամի մեջ` բոլորովին այլ հոգսեր ունի…

Այսօր Հայաստանյայց առաքելական եկեղեցին ավելի ազդեցիկ է ռուսականից` իր Էջմիածնի ու Անթիլիասի (Կիլիկիո թեմի) կաթողիկոսներով, նաեւ ավելի ջերմ հարաբերություններ ունի Վատիկանի հետ: Թեեւ պիտի նշենք, որ Վատիկանը (նախկինում` Հռոմը) քիչ դեր չի ունեցել ինչպես 301թ. հայկական ազգային հավատի (այսպես նաեւ Հայոց հզոր պետականության) ոչնչացման, այնպես էլ` Կիլիկիայի հայկական թագավորության կործանման առումով…

301թ. կրոնա-քաղաքական դավադրությունը շատ ենք քննարկել, այսօր այն մի կողմ թողնենք, որոշակի անդրադառնանք, թե ինչպես Հռոմի պապերը կործանեցին Կիլիկիայի հայկական թագավորությունը: Այս պատճառների մասին շատ քիչ է գրվել, քանզի, ինչպես հայոց պատմության այլ հարցերում, այստեղ էլ մասնագետները խուսափել են նշել իրական բուն պատճառները: Բայց ժամանակները փոխվում են: Ըստ որոշ արդեն առկա նյութերի, Կիլիկիայի հայկական թագավորության կործանման հիմնական պատճառը Եգիպտոսի մամլուքները չէին կամ Կիլիկիայի հարեւան մահմեդական իշխանությունները, այլ Վատիկանի վարած քայքայիչ գործունեությունը, որը մեր պատմության մեջ հայտնի է որպես ունիթորների եւ հակաունիթորների պայքար: Ունիթորները (ունիտորություն, լատ. unitor` միաբանող), Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետ քրիստոնեական տարբեր եկեղեցիների միության (ունիայի) գաղափարի վրա հիմնված եկեղեցական ուղղության հետեւորդներն էին, որոնք ընդունում է Հռոմի պապի հոգեւոր իշխանությունը, կաթոլիկական դավանանքը:   Continue reading

Պապը ուզում է, բայց էկումենիզմը պարտադրում է.– Միությունը, ինչպես ասաց Հռոմի պապը, չպետք է լինի մեկը մյուսին ենթարկելու միջոցով – Այս Պապի արդարացի ձգտումները դեռ կհանդիպեն միջազգային կղերների դիմադրությանը…

«Լուսանցք»-ը նշել է, որ Հռոմի Ֆրանսցիսկոս Պապը Հայաստան էր այցելել ոչ միայն կրոնական (դիցուկ` էկումենիկ) նկատառումներով ու նպատակներով: Ակնհայտ է, որ այս բարձրաստիճան հոգեւորականը փորձում է սրբագրել անցյալի շատ սխալներ ու բացթողումներ: Դրանք ոչ միայն պատմա-քաղաքական, այլեւ բարոյա-հոգեբանական բնույթ ունեն ու շոշափում են մարդկության շահերը:

Հռոմի պապը հենց սկզբից սրբագրումներ իրականացրեց կրոնական դասի այն ակնհայտ թերությունների շարքում, որոնք կային վաղուց, բայց այդ մասին գրեթե չէր բարձրաձայնվում: Խոսքը` մանկապղծության եւ համասեռականության դեպքերի մասին է նաեւ, ինչը Ֆրանցիսկոս Պապը  համարձակորեն վեր հանեց ու կասեցրեց հակաստվածային այդ ապրելակերպը: Ոչ բարձրաձայն, բայց կիրառվեցին նաեւ համապատասխան պատժամիջոցներ ու քայլեր:

Բարոյական ոլորտին է պատկանում նաեւ ճշմարտության եւ արդարության պաշտպանությունը, եւ այս ոլորտի պատմական արդարության վերականգնման հարցում եւս Հռոմի պապը համարձակ քայլերի գնաց: Հիշեցնենք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախորդ տարվա միջոցառումները Վատիկանում եւ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման քաղաքական այն հստակ գիծը, որն ուղենիշ է դարձել նաեւ միլիոնավոր հավատացյալների համար: Վատիկանը բացել է իր արխիվները եւ նշել, որ դեռ դատապարտող ասելիք կա այս ուղղությամբ:

2016-ի հունիսյան այցը ներառում էր ինչպես պաշտոնական, այնպես էլ բարեկամական բոլոր արարողակարգերը եւ խիստ ընդգծված էր Վատիկանի նման հոգեւոր կենտրոնի համար: Վստահ ենք, շատ երկրներ կերազեն նման բարձր մակարդակի ընդունելություն կազմակերպել Հռոմի պապին դիմավորելու համար: Նման միջոցառումները միանշանակ դրական ազդեցություն են թողնում ոչ միայն աշխարհի ավելի քան 1 մլրդ. կաթոլիկների, այլեւ այլ ճշմարիտ հավատավոր ու առաջադեմ մարդկանց վրա: Ինչը նշանակում է` նաեւ տարբեր երկրների արտաքին քաղաքական մոտեցումների վրա: Եվ Թուրքիայի ու Ադրբեջանի ընդվզումներն այս հարցում հենց այդ ենթատեքստն էլ ունեն` Հայաստանը հետզհետե այլ կերպ է ճանաչվում եւ ընկալվում աշխարհի, այսպես կոչված միջազգային հանրության կողմից, ինչը նպաստում է հայկական խնդիրների նկատմամբ դրական վերաբերմունքի ավելացմանը միջազգային հարթակում…   Continue reading

Իսրայել Չարնին վախկոտ է համարում Իսրայելին ու ԱՄՆ-ին… Անկարայի հաշտարար քայլերն ուղղված են դեպի Մոսկվա ու Թել Ավիվ… Իսրայելը ներողություն է խնդրում Թուրքիայից, վերջինս էլ՝ Ռուսաստանից…

Իսրայել Չարնին վախկոտ է համարում Իսրայելին ու ԱՄՆ-ին

«Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ինքնին շատ գնահատելի եւ հիշարժան քայլ է: Դա  նաեւ կարեւոր պաշտոնական հաղորդագրություն է՝ ուղղված այլ ժողովրդավար երկրներին, ինչպիսին են իմ երկու երկրները՝ Իսրայելը եւ ԱՄՆ-ն, որոնք վախկոտի պես խուսափել են ճանաչումից: Գերմանիայի ճանաչումն անշուշտ ուժեղ բարոյական ազդակ է այլ կառավարությունների համար»,- Panorama.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել անվանի հրեա ցեղասպանագետ Իսրայել Չարնին՝ մեկնաբանելով Բունդեսթագի՝ հունիսի 2-ի որոշումը:

Դոկտոր Չարնին հատկապես կարեւորել է այն, որ այս բանաձեւով Գերմանիան ընդունում է իր սեփական դերը Հայոց ցեղասպանության մեջ, ինչը նրա կարծիքով է՛լ ավելի ազդեցիկ է դարձնում այս որոշումը: «Տարիներ շարունակ պատմաբանները հավաքել են մեծ քանակությամբ տեղեկություններ այն մասին, որ Հայոց ցեղասպանության մեջ Գերմանիան ունեցել է աջակցող ու արտոնող դեր եւ որոշ առումով նույնիսկ անմիջական մասնակցություն. այս ինքնակամ խոստովանությունը մեկընդմիշտ հաստատում է Գերմանիայի հանցակցության մասին փաստերի իսկությունը»,- նշել է հրեա գիտնականը:

Նա հիշեցրել է, որ «միջազգային գիտական համայնքը վաղուց արդեն կոնսենսուս ունի 1915թ. ցեղասպանության փաստի շուրջ», ապա հավելել է, թե «ինչ վերաբերում է թուրքերի կողմից պարբերաբար կրկնվող զավեշտալի պնդումներին, թե գիտնականներն ու պատմաբանները պետք է այս հարցի շուրջ գան ընդհանուր եզրակացության, ապա թող նրանք իմանան, որ այդ եզրակացությունն արդեն անվիճելիորեն տրվել է»: Դոկտոր Չարնին, ով երկար տարիներ պայքարել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար, կարծում է, որ հանուն ճանաչման արժե որոշակի գին վճարել՝ ի դեմս Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման: Նա համոզված է սակայն, որ Բունդեսթագի այս որոշումը չի վատթարացնի Գերմանիայի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները: «Կարճ ժամանակ անց Թուրքիան կպատվիրի գերմանական գարեջրի հաջորդ խմբաքանակը»,- հեգնանքով նկատել է նա:

Հրեա գիտնականը քննադատել է նաեւ  Թուրքիայի ներկայիս վարչախմբի վարած քաղաքականությունը փոքրամասնությունների հանդեպ: Հրեա պատմաբանն ասել է. «Այս օրերին բռնապետ Էրդողանը գնալով է՛լ ավելի է կտրվում աշխարհից, նա խճճվել է իր սեփական սարդոստայնում, որով ճնշում է բազմաթիվ թուրք գրողների, ոստիկանների եւ այլոց՝ էլ չխոսենք իր վտանգավոր էթնոկենտրոնության մասին ազգությամբ ոչ թուրքերի հանդեպ, ինչպիսին են քրդերը»:   Continue reading

100 տարի անց, բայց ո’չ ինչպես 100 տարի առաջ – Առաջին անգամ Հայաստանը ռուս-թուրքական (նաեւ ադրբեջանական) հարաբերություններում կամա, թե ակամա չկանգնեց միայն ռուսական շահերի պաշտպանության համար եւ հայկական շահերը պաշտպանվեցին…

Անկարան կարծում էր` մի որոշ ժամանակ կգործածի «Իսլամական պետության» հանգամանքը եւ ինչպես ռազմա-քաղաքական, այնպես էլ տնտեսական (նավթա-գազային ներկրումներ) օգուտներ կստանա, ապա կանցնի հակառակ կողմը, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Իհարկե, Անկարան ստացավ նախատեսված օգուտները, այն էլ բավականաչափ: Արեւմոտքն այս մասին լավ գիտեր, բայց լռեց, քանզի Իրաքի եւ Սիրիայի նավթի ու գազի պաշարները, որ գտնվում էին ԻԼԻՊ-ի հսկողության տակ` Թուրքիայով անցնում էին Եվրոպա…

Շատ տխուր իրականություն է, բայց սա է ճշմարտությունը: Հենց այս առումով էր «Լուսանցք»-ը բարձրաձայնում ու զգուշացնում, որ չմոռանանք, թե Հայոց ցեղասպանությունը ինչպես տեղի ունեցավ Բեռլին-Բաղդադ երկաթգիծը կառուցելու «ճանապարհին»:

Այսօր էլ Իրաքի ու Սիրիայի քրիստոնյա ու մահմեդական, նաեւ եզդիների հսկայական համայնքներ կազմալուծվեցին ու ոչնչացան, քանի որ «Իսլամական պետություն» կոչվածը վերահսկում էր նավթի ու գազի պաշարները, եւ «առաջադեմ աշխարհը» այս անգամ էլ չտեսնելու տվեց թուրքական խաղը ծայրահեղ իսլամականների հետ, որպեսզի Եվրոպան չզրկվի բնական պաշարներից ստացվող բարիքներից: Իսկ այսօր Արեւմուտքում հայտնվել են կառույցներ, որ հանդես են գալիս որպես փրկարարներ ու դիմում են այս կամ այն պետությանը` ճանաչելու քրիստոնյաների, եզդիների եւ այլոց ցեղասպանությունները իսլամական ծայրահեղականների կողմից իրականացված:

Բայց ինչպես 1915-1923թթ, հայերի արյունն է եղել թուրքերի կողմից հրամցված` եվրոպացիների կուշտ ապրելակերպի պահպանման համար, այսօր էլ ցեղասպանված հայերի ժառանգների (որ պատսպարվել էին Մերձավոր Արեւելքի երկրներում), ասորիների, եզդիների, արաբների արյունը դարձավ եվրոպական կայուն կյանքի պայմանը, որը եւս թուրքերի հրամցված պայմանն էր…

Թուրքերը հույս ունեին, որ իսլամականները չեն գնա հարաբերությունների սրմանը եւ Թուրքիային չեն հարվածի` հաշվի առնելով ինչպես համագործակցության շահեկան արդյունքները, այնպես էլ հետագայում հնարավոր համագործակցության հեռանկարը: Բայց ԻԼԻՊ-ում այդպես չմտածեցին` Թուրքիան առաջին հարվածը ստացավ Ստամբուլի ահաբեկչությամբ, քանի որ սկսեց գործակցության եզրեր փնտրել ծայրահեղականների թշնամիների` Ռուսաստանի ու Իսրայելի հետ:   Continue reading

Հայոց հոգեւոր ոլորտը պիտի ազգային եւ միջազգային բաժանումների գնա – Միջազգային պետական քրիստոնեական կրոնին զուգահեռ պիտի գործի Ազգային հեթանոսական հավատը… Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստորագրվեց համատեղ հռչակագիր…

Հայաստանի հոգեւոր ոլորտը, որը պետականորեն ճանաչվում է բացառապես Առաքելական եկեղեցու տիրույթ (չնայած կան այլ քրիստոնեական կազմակերպություններ, հայ արիադավան (հեթանոսական) ազգային հավատի հետեւորդներ եւ սյլն) մշտապես կաղել է միջազգային հոգեւոր քաղաքականության ասպարեզում, առավելապես եղել է հարաբերությունները պահպանող, առանց լուրջ դերակատարման:

Հայկական նպատակների իրագործման հարցում Հայաստանի հոգեւոր ոլորտը, համենայնդեպս, ավելի է հաջողել, քանզի հայկական սփյւռքը, գաղթօջախները ունեն եկեղեցական կենտրոններ եւ Հայաստանյայց առաքելական եկեղեցին Կիլիկիո թեմի եկեղեցու հետ միասին կարողանում են որոշակի դերակատարում ստանձնել միջազգային ասպարեզում` հայկական հարցերում:

Իսկ ընդգծված պետական կրոնական քաղաքականություն, կրկնենք` չկա: Չկա` ոչ մեր ներքին կյանքում, ոչ էլ` արտաքին: Հայտնի է, որ եկեղեցին դեմ է աղանդավորական կազմակերպությունների ներթափանցմանը: Ամեն կերպ ընդդիմանում է արիադավան-հեթանոսական ազգային հավատի` ճիշտ լույսի ներքո ներկայացմանը, ու անընդհատ ողջունում է եկեղեցաշինական քայլերը, չնայած այլեւս դրա կարիքը չկա, անգամ «չսպասարկող» եկեղեցիներն են շատ մեր ոչ այնքան հարուստ երկրում…

Հատնի չեն մեր երկրի պետական կրոն հանդիսացող քրիստոնեության հարաբերությունները հուդդայական, բուդդայական, իսլամական համաշխարհային կրոնների հետ, Հայաստանյայց առաքելական եկեղեցին լուրջ քայլերի չդիմեց նաեւ հայկական երկու եկեղեցական համայնքները միավորելու ուղղությամբ:

Իսկ հայկական պետականությունը պետք է այլեւս առաջնային դիտարկի Հայոց ազգային հավատի (հայ արիադավան հեթանոսության) ներգրավումը պետական շինարարության գործում: Համաշխարհային կրոնական պատերազմները ընթանում են եւ դեռ սրվելու են եւ հաճախ ազգային հավատները կարող են բերել ընդհանրական մոտեցումների` ինչպես ծագումնաբանական, այնպես էլ աստվածաբանական պատկերացումների հիմքի վրա…

Այսօր շատ երկրներ կան, որ որպես պետական կրոն ունեն համաշխարհային կրոններից մեկը, բայց ունեն նաեւ իրենց ազգային հավատը, որը ներքին հարցերում ավելի մեծ ու օգտակար գործեր է անում:

Ազգային հավատի եւ միջազգային կրոնի միաժամանակյա գոյությունը չի կարող վնասել ազգին ու պետությանը, եթե դրանցից որեւէ մեկը ապազգային բարդույթներ չցուցաբերի…   Continue reading

Եղավ այն, ինչի մասին արդեն գիտեինք՝ թուրքերն ու ռուսները էլի եղբայրացան… Եվ երգը փոխվեց, երբ խեղկատակն այն կատարեց՝ Ժիրինովսկին փտախտի շեմին… Հայկական բանակն անհամբեր սպասում է՝ հաջորդ սադրանքի պատասխանը պիտի ստանալ Բաքվում…

Եղավ այն, ինչի մասին արդեն գիտեինք

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն հանձնարարել է կառավարությանը գործողությունների փաթեթ մշակել, որով կհանվեն Ռուսաստանի կողմից Թուրքիայի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցները: Հունիսի 30-ին կայացած ՌԴ կառավարության նիստի ժամանակ նա հայտարարել է, որ տնտեսական սահմանափակումները Թուրքիայի վրայից հանվելու են աստիճանաբար: «Մի կողմից հարկավոր է հանել այդ սահմանափակումները քաղաքական մթնոլորտի բարելավմանը համապատասխան, սակայն դա չպետք է արվի հայրենական արտադրողների շահերի հաշվին, չպետք է տուժեն նաեւ այն տնտեսվարողները, որոնք այս ընթացքում հասցրել են զբաղեցնել շուկայում ազատված դիրքերը»,- նշել է ռուս վարչապետը, ով հայտարարել է, թե Թուրքիան պարտավոր է ռուսաստանցի զբոսաշրջիկների համար անվտանգության երաշխիքներ տրամադրել:

Այսպիսով ՌԴ կառավարությունը պատրաստվում է իրականացնել Թուրքիայի հետ առեւտրատնտեսական հարաբերությունները սահմանափակող պատժամիջոցները վերացնելու մասին նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարականը, որը վերջինս տվել է նախօրեին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո:   Continue reading

Վերին Լարսը` իսկական պատուհաս – Հյուսիս-հարավի գումարները եկան՝ ճանապարհը դեռ չկա, բայց ներգրավված վարկերն էլ չկան… Կունենա՞նք Ռուսաստան գնացող այլընտրանքային ճանապարհ… Քաղավիացիա.- ազգային փոխադրող մեզ պետք չէ…

Մենք ամեն տարի խնդիրներ ենք ունենում Վերին Լարսի հետ կապված: Տարին գոնե երկու անգամ դա ապահովված է. մեկ ձմռանը կամ գարնան շեմին` ճանապարհների փակ լինելու կամ փլուզումների հետեւանքով, մեկ` ամռանը` պտուղ-բանջարեղենի արտահանման սեզոնին` փլուզումների, վարարումների կամ քաղաքական պատճառներով: Իսկ դա ՌԴ գնացող ավտո-ճանապարհն է:

Այս տարին բացառություն չէր: Մեծ բեռներն, իհարկե, չմնացին ճանապարհին (Փոթիով կհասնեն), բայց փոքրածավալ արտադրանք արտահանողները մնացին, ու ապրանքն էլ փչացավ: Ի վերջո, մի բան կարվի՞ խնդիրը լուծելու համար, թե՞ ամեն տարի պիտի անցնենք այդ փորձության միջով:

Իսկ Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհ կա` Հարավային Օսեթիայով: Բայց դրա համար պետք է Վրաստանի եւ Ռուսաստանի բարի կամքի դրսեւորումը:

Ինչպես երեկ կառավարության նիստից հետո հավաստեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, հայկական կողմը բանակցություններ է վարում վրացական կողմի հետ Հայաստանը Ռուսաստանին կապող այլընտրանքային ճանապարհ ունենալու համար: «Օրինակ, Հարավային Օսեթիայի ճանապարհը լավ վիճակում է, երկու պետությունների հետ բանակցություններ են վարվում այդ ճանապարհը բացելու ուղղությամբ: Դիվանագիտական օղակներով պետք է հասենք նրան, որ Լարսից բացի ունենանք նաեւ դեպի Ռուսաստան գնացող այլընտրանքային ճանապարհ: Այս հարցով բանակցություններ են վարվում նաեւ ռուսական կողմի հետ, չնայած այս հարցը, մեծ մասամբ , հայկական կողմով չէ պայմանավորված, որովհետեւ Վրաստանն ու Ռուսաստանը քաղաքական խնդիրներ ունեն: Դրանից ելնելով էլ, այդ ճանապարհը գործարկելու վերաբերյալ մեր հույսը գնահատվում է  50/50 հարաբերակցությամբ: Սակայն բանակցություններ կվարվեն, որպեսզի Հարավային Օսեթիայի ճանապարհը գոնե ժամանակավորապես բացվի»,- նկատեց  նախարարը:   Continue reading

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Քոչարի-գոչարի. ծիսական պար՝ ընդդեմ պարտվողականության… (մաս 3-րդ) – Գողանան, թե փոխառեն, հայկականի դրոշմն անջնջելի է…

Սկիզբը` թիվ 20-21ում

http://www.hayary.org/wph/?p=5652Քոչարի-գոչարի.- ծիսական պար՝ ընդդեմ պարտվողականության (մաս 2-րդ) – Երբ զուռնան կոչը միացնում եւ կանչում է խոյ արիներին… Արիներին համախմբելու՝ պայքարի եւ հաղթանակի գաղափար է դրված Քոչարի պարանվան եւ պարի մեջ…

http://www.hayary.org/wph/?p=5639Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 1-ին) Քոչարի-գոչարի. (Հայկական Լեռնաշխարհում ծնված հայ էթնոսի բնաշխարհիկ, ազգային) ծիսական պար՝ ընդդեմ պարտվողականության – Եվ աշխարհի ամենագեղեցիկ պարտեզի գաղափարը…

Այծի ծիսականն ու դիցականը           

Այծի ծիսականն ու դիցականը           

Մաս  հինգերորդ

Խոսքի, մշակութային արժեքների մեջ հոմանիշների բազմազանությունը պայմանավորված է նրա աղբյուրների հարստությամբ,  բառապաշարի տարբեր շերտերի առաջացման ուղիների բազմազանությամբ: Յուրաքանչյուր էթնոս իր ազգային առանձնահատկությունները, գաղափարները, դիցական հերոսներին ներկայացնում է առասպելական պատումների, ծիսական արարողությունների, ծիսական պարերի, տոտեմների միջոցով:

Հայ էթնոսի նախընտրած Խոյական շարքին է պատկանում այծը: Հայոց լեզվական մշակույթի  մեջ եղջերու-այծին է վերագրվում  30-40 եւ ավելի անվանումներ եւ ծիսական անուններ.

ա) Այծ, ած, էծ, իծ, դիգ-դից,  այծեղջյուր, քարայծ-այծյամ,

-քաղ, վիշապաքաղ,  այծքաղ, եղջերուաքաղ, այծաձուկ

– Խոյ, հոյ, խոյնեղջյուր, ցլախոյ-եզնախոյ, խոյձագ,

– Քոչ-խոչ-կոչ-գոչ, քոչքար, քոշ-խաշ

– Նոխազ, ազ, խաչ-խաչենակ,  ուլ,

– արտի, արխար, պարխար,

– ամ, յամոյր, մարալ, եղնիկ, եղջերու,

– Կեծարայծ,  ցելայծ, բեզոարյան այծ (կայծակնեղեն այծեր) (Հր. Աճառյան, ՆՀԲ բառարաններ):

Բազմաքանակ դիցաբանական այծատեսակներից եւ դիցական, տոտեմական  ծիսական անվանումներից առանձնացնենք

1) այծ-ayus- կյանք-արու եւ էգ, 2) Հոյ-Խոյ-Ցլախոյ, Քոչ-կոչ-խոչ-ղոչ-գոչ, 3) Կեծարայծ, 4) Արխար,  5) Նոխազ-ազ, խաչ-խաչենակ, ուլ, 6) Ամ, յամոյր, 7) Քաղ-վիշապաքաղ տեսակները:

Ներկայացնենք ընտրված տեսակները լրացուցիչ դիցական,  պատմական մեկնաբանություն ներով, տանք նրանց ընդհանրական իմաստաբանությունը` հաստատելով, որ մենք գործ ունենք մի քանի հազարամյա դավանաբանական գաղափարախոսական մտածողության հետ, որը կապված է միայն եւ միայն հայ էթնոսի կենսակերպի հետ: Ներքո բերվող մեկնությունները ամուր հիմք են վերջնականապես ամրապնդելու, որ Քոչ բառը բնութագրում է արեւապաշտական տոտեմ արու այծին` Խոյին:

Այծ-Այա-հայա

Այ-ը հայ մշակույթի եւ հայոց լեզվի մեջ ունի ծնունդի, ծնելիության խորհուրդ, ծագում:  Այգ, Ծայգ,  Ցայգ ժամանակ ցույց տվող բառերը նշանակում են առավոտյան Լույսի կամ Արեգակի ծագման ժամանակ: Հայ քաղաքակրթական պատմագրությունը այ-ը ամրագրեց որպես Այա-Aia-Երկրի Տատ, Մեծ Մայր:

Հայոց Այրարատ, Բիայնա, Նաիրի, Հայասա երկրանունների անվան արմատն այ-այա արմատն է:

Այծ-ը նշանակում է արդեն սերունդ տվող այծ-արու եւ էգ, -ayus-կյանք – (սանսկրիտ, Հրաչյա Աճառյան, 165 էջ 2-րդ սյունակ) (ՆԲՀ): Հր. Աճառյանի եւ ՆՀԲ բառարաններում Այծ-այր-հայա բառերը մեկնաբանվում են որպես  արական առաջնորդ:   Continue reading

Ազգային մշակույթը նախ ազգայի՛ն գործիչների կարիք ունի… Մշակութային լուրեր… Հանգստացե՛ք Հայաստանում, մասնավորապես` կապուտաչյա Սեւանում… Օգտվե՛ք հայ արիների պաշտոնական www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Ազգային մշակույթը նախ ազգայի՛ն գործիչների կարիք ունի

Հերթական անգամ մտավորականների մի խումբ իր մտահոգությունն է հայտնում ազգային մշակույթի զարգացում չապրելու առումով:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱՖՆ-ի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը նշել է, որ «ժողովուրդ, ազգ կոչվելու համար պետք է ուժեղ մշակույթ ունենալ»: Սա պատասխանն էր նաեւ այն հարցին, թե ինչո՞ւ Հայոց ցեղասպանությունից մի քանի տարի անց Հայաստանում ստեղծվեցին մշակութային, գիտական կենտրոններ, հաստատություններ, չնայած սովին, խորհրդային բռնատիրական կարգերին, իսկ վերջին 25 տարում այդքան մեծահարուստներ կան Հայաստանում, բայց մեկ թատրոն անգամ չի կառուցվում: Էդուարդ Թոփչյանը մեջբերեց 2-րդ աշխարհամարտի տարիներին Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի խոսքերը. «Պատերազմի ժամանակ ծախսերը կրճատելու ցուցակ են ներկայացնում, երբ հասնում են մշակույթի ոլորտին, նա ասում է՝ մեկ րոպե, եթե կրճատում ենք մշակույթից, էլ ինչի համար ենք պայքարում»…

Դիրիժորի կարծիքով, թեեւ ասվում է Խորհրդային բռնատիրական կարգեր, սակայն հենց այդ տարիներին մշակույթին շատ մեծ ուշադրություն է դարձվել. «Այսօր ես հաճախ եմ օրինակ բերում երիտասարդ հանրահայտ ջութակահար Սերգեյ Խաչատրյանին: Տաղանդավոր հայ ժողովրդի մեջ  միայն նա չէ, բայց ինչու իրեն գիտենք, որովհետեւ ճիշտ է կրթվել, ճիշտ է աշխատել, ճիշտ տեղում է հայտնվել: Այսօր մեր պրոբլեմն ինչն է՝ չենք ուզում կրթվել, լուրջ ուղղությամբ չենք ուզում գնալ»:

Ինչ վերաբերում է մեծահարուստներին, դիրիժորի խոսքով, գուցե ոչ բոլորն են զարգացած ու ոչ բոլորն են հասկանում, թե ով է Շեքսպիրը, Բեթհովենը… «Սա երեւի հաջորդ էտապն է, որ պետք է մեզ մոտ տեղի ունենա»,- հավելել նա` ըստ ամենայնի հուսալով, որ մեծահարուստ կոչվածները մի օր կհասկանան մշակույթի զորությունը:”

Իսկ ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգիչ Բարսեղ Թումանյանը հայ ժողովրդի գենետիկ անցյալի մեջ է տեսնում արագ հաստատվելու, վերաձեւավորվելու հիմքերը: «Ինչպե՞ս եղավ, որ քրիստոնեությունից անմիջապես հետո մեր երկրում ստեղծվեցին անկրկնելի տաճարներ: Դա մեր գենետիկ անցյալն է, որպես ազգային տեսակ արագ ենք վերականգնվում, իհարկե, երբ որ լինում է պարարտ հող: Լավ կլինի, որ այդ գենետիկ անցյալը չվերանա»,- ասել է երգիչը:

ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանի դիտարկմամբ էլ, Հայաստանում Խորհրդային միության կարգերի հաստատումից հետո շատ շնորհալի հայեր վերադարձան՝ Սպենդիարյան, Թամանյան, Սարյան… «Հիմա մեզ մոտ հակառակն է, այստեղից գնում են: Ժամանակն է, որպեսզի մեր ունեցած գանձերը հետ վերադառնան, կարողանան իրենց գիտելիքները ներդնել հանուն հայրենիքի»,- նշել է օպերային երգչուհին:

«Լուսանցք»-ը պարբրաբար անդրադառնում է հայկական մշակույթի այսօրվա տխուր վիճակին: Այսօր մենք տանուլ ենք տալիս մեր մշակույթրը ոչ միայն միջազգային ասպարեզում, այլեւ բուն Հայաստանում, մեր այսօրվա պետության ներսում:

Երբ պետական պաշտոնյան ազգային գործը իր աթոռի հնարավորությունների գործածումն է դիտարկում, այն էլ անձնական նպատակների համար, ապա մեր մշակութային լացը դեռ կշարունակվի, իսկ մեծահարուստները, եթե անգամ ցանկացողներ կան, այդպիսի պետական գործիչների կողմից ղեկավարվող ոլորտում որեւէ ներդրում չեն անի… Իսկ որ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն իր տեղում չէ, «Լուսանցք»-ը վաղուց է նշել, փաստել ու դիմել երկրի ղեկավարին…

Շվեյցարիայի դեսպանը մասնակցեց «Խաղաղության բրդուճի» պատրաստմանը…

Հուլիս 2-ին Տավուշի մարզի Ենոքավան  գյուղում կազմակերպված «ՀայԲույս» փառատոնի ժամանակ պատրաստվեց աշխարհի ամենամեծ՝ 25 մետրանոց  բրդուճը՝ «Խաղաղության բրդուճը»:

Բրդուճի պատրաստմանը, ի թիվս տասնյակ կամավորների, մասնակցում էր նաեւ Հայաստանում Շվեյցարիայի  արտակարգ եւ լիազոր դեսպան  Լուկաս Գասսերը, ով նաեւ շվեյցարական պանիր հյուրասիրեց ներկաներին:

Կրակ ու ջուր… Վարդավառի նախատոնակը նշվեց մեծ շուքով…

Ինչքան էլ Հայաստանյայց (Հայաստան այցելած) առաքելական եկեղեցին փորձում է հին ավանդական ազգային տոներից  դուրս մղել հեթանոսական արիադավան ծիսակարգի տարրերն ու պատմությունը՝ չի ստացվում: Չի ստացվում արդեն շուրջ 1700 տարի…  Continue reading