Daily Archives: November 28, 2016

Շնորհավո՛ր ծնունդդ, Արմենուհի – Շնորհավորում են հայ արիականներն ու հեթանոս ազգայնականները, «Լուսանցք»-ի աշխատակազմը…

Հայ Արիական Միաբանությունը, Հայ Ազգայնականների Համախմբումն ու «Լուսանցք» շաբաթաթերթի աշխատակազմը հերթական անգամ սրտանց շնորհավորում են Արմենուհի Մելքոնյանին՝ նոյեմբերի 29-ին՝ ծննդյան 41-ամյակի կապակցությամբ:

Մաղթում են ինչպես անձնական ու ընտանեկան, այնպես էլ աշխատանքային ու գործնական հաջողություններ, անխաթար առողջություն եւ անվերջանալի երջանկություն: Իմանալով Արմենուհու նպատակները՝ մաղթում են դրանց հասնելու անկոտրում կամք ու հարաճուն հնարավորություններ:

Թո՛ղ հայահավատ հայուհուն այսուհետ էլ ուղեկցեն Հայ Աստվածների օրհնությունն ու կամեցողությունը, թո՛ղ հայ նախնյաց ոգիները միշտ լինեն ապավեն՝ մինչեւ անձնական ու ազգային իղձերի կատարումն ու նպատակների վերջնական հաղթանակը:

Թո՛ղ ընտանեկան կյանքում լինեն նոր համալրումներ եւ 2012-ի Վարդավառի եւ 2016-ի Տրնդեզի՝ Տիեզերքի Արարչին ընդառաջ՝ տոներին ծնված Աստղիկ դուստրն ու Արեգ որդին ունենան նոր քույրեր ու եղբայրներԹո՛ղ հայ արիական լիցքերով կառուցված այս ընտանիքը բարգավաճի վասն սեփական բարօրության, հանուն հայի եւ Հայքի

*  *  *

Արմենուհի Մելքոնյան (Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր)

http://www.hayary.org/wph/?p=2223 

https://www.facebook.com/armenuhi.melqonyan 

– Ծնվել է 1975թ. Երեւանում: Արմատներով մշեցի է: Պապերը Արեւմտյան Հայաստանից գալով՝ հաստատվել են Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում:

– Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկա-պատանեկան հանդեսին: 1993թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի (մասնավորապես՝ «Առավոտ»-ին), «Գարուն» ամսագրին նույնպես, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով:

– 1998թ. ավարտելով համալսարանը՝ 1999թ. աշխատանքի է անցել «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, որտեղ իբրեւ տնտեսական թեմաներով գրող լրագրող աշխատում է ցայսօր: Այժմ՝ օրաթերթի տնտեսական մեկնաբանն է:   Continue reading