Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Եթե անգամ պիտի ընտրեք թույլ, ձայնը փոշիացնող ուժի և չընտրելու միջեւ՝ ընտրության գնալը հաստատ ավելի ճիշտ է. Առավոտ (տեսանյութ)
- Վթար Շաղափ բնակավայրի սկզբնամասում․ կա զոհ
- ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին
- Առգրավել են Արցախի նախագահի հեռախոսը․ փաստաբան
- Ֆրունզե Դովլաթյան փողոցում տուն է այրվում
- Լուկաշենկոն և Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել
- Պարտադիր կրթությունը դարձնելու ենք 11-ամյա․Թաթոյան (տեսանյութ)
- Անդրանիկ Թեւանյանի փաստաբանի հայտարարությունը
- ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդները հրապարակել են զեկույց՝ ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ
- Նա պետք է լինի կախիչ ստուգողից մինչև կաթողիկոս (տեսանյութ)
Monthly Archives: April 2018
Մարդ մնալու ճանապարհո՞վ, թե՞ չիպավորված երկոտանու – Մարդու անձնակայն տվյալների մեկտեղման ավարտը կազդարարի մարդու անձնական կյանքի ավարտի մասին… Հենց պիտի ռուս-թուրքակա՞ն լիներ հայերի անձնական տվյալների մշակող «ՎիզաՄետրիկ» ընկերությունը – Շենգեն վիզա ստանալուց առայժմ թուրքին չենք դիմի…
Մարդ մնալու ճանապարհո՞վ, թե՞…
«Լուսանցք»-ը նախորդ համարում զարմանք ու զայրույթ էր հայտնել այն առումով, որ Հայաստանում շենգենի դիմումներն ապրիլից կընդունի ռուս-թուրքական «ՎիզաՄետրիկ» ընկերությունը: «Բայց ինչու՞ թուրքի միջոցով» հրապարակմամբ մենք նշել էինք, որ անընդհատ զարմանում ենք, մի՞թե Եվրոպայում այդքան բարդ է հասկանալ, որ հայի որեւէ հարց չի կարելի լուծել կամ առաջ տանել թուրքի միջոցով…
Որպեսզի նախապես կանխվեն բիզնեսի մասին բոլոր ճամարտակումները, նշել էինք, որ մեզ անպայման կասեն՝ սա բիզնես է, քայլ դեպի առաջընթաց… բայց հայի համար անբեկանելիորեն հստակ է, սա կարող է բիզնես լինել բոլորի համար, սակայն ոչ երբեք թյուրքական որեւէ տեսակի: Թուրքի համար սա հերթական հակահայ դրսեւորման մի նոր տեղ է: Առավել եւս, եթե սա ռուս-թուրքական ընկերություն է, ապա հակահայկական քայլերի համար մի լավ տեղ է նաեւ ռուսների համար: Մեր ռազմավարական գործընկեր համարվող Ռուսաստանը արդեն անփոխարինելի է համարում Թուրքիայի հետ հարաբերությունները…
Սա շատ նման է Առաջին աշխարհամարտի տարիների այն վիճակին, երբ հավատալով ու կրկին խաբվելով Ռուսաստանին՝ Հայաստանը բաժանվեց ռուսական ու թուրքական կայսրությունների միջեւ… Մեր բարեկամ հռչակված Ռուսաստանը շարունակում է ռազմական եւ էներգետիկ կապերն ամրապնդել մեր մի թշնամու հետ, իսկ մյուսին՝ զենք եւ զինտեխնիկա վաճառել եւ Արցախի հարցում աջակցել… Սա եւս հավաստում է, որ ռուս-թուրքական ցանկացած բան առմիշտ հակահայկական է…
Դառնալով խնդրին՝ նշենք, մի շարք երկրների համար շենգեն վիզա ստանալուց պետք էր դիմել այդ ընկերությանը, որը շատ գայթակղիչ քայլ էր արել, Հայաստանի գրասենյակը ղեկավարելու էր հայ ներկայացուցիչ, եւ այնտեղ աշխատողները բացառապես ՀՀ քաղաքացիներ էին լինելու…
Մեր երկրի արդարադատության նախարարությանը հանձնարարվեց ուսումնասիրել «ՎիզաՄետրիկ»-ի հետ կապված խնդիրը: Նախարարությունը հաղորդագրություն տարածեց «ՎիզաՄետրիկ»-ի կողմից ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների մշակման վերաբերյալ։
Հաղորդագրության մեջ ասված է. «Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը 2018թ. մարտի 28-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել է, որ ս.թ. ապրիլի 3-ից Երեւանում Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի եւ Շվեդիայի համար ներկայացված Շենգենյան վիզայի դիմուներըկընդունի ոչ թե Գերմանիայի դեսպանությունը, այլ՝ «ՎիզաՄետրիկ» ՍՊԸ-ն, որը ռուս-թուրքական կոնսորցիում է: Continue reading
Թուրքական արտադրանքը՝ վտանգավոր Ադրբեջանի համար – մոտ 130 թուրքական ապրանքանուն ճանաչվել է մարդու առողջության համար վնասակար – իսկ Հայաստանում ծփում են թուրքական ապրանքները՝ լցնելով թշնամի երկրի բյոևջեն – Եթե սա անհասկանալի է Թուրքիայից (երբեմն՝ Ադրբեջանից) ապրանք ներկրողներին, ապա նրանց պիտի հանձնել այն որդեկորույս մայրերի դատին, ովքեր զինվոր որդիներ են կորցրել մեր սահմանները պաշտպանելիս…
Պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը անսպասելի հայտարարություն է արել, որ ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղեկատվություն է հայտնվել առ այն, թե Սննդամթերքի անվտանգության գործակալությունն իրականացրել է վերահսկողություն, եւ մոտ 130 թուրքական ապրանքանուն ճանաչվել է մարդու առողջության համար վնասակար:
Նրա խոսքով՝ այդ շարքում են շոկոլադը, բուսական յուղերը, թեյերը, ոչ ալկոհոլային արտադրանքը, խոսքը նաեւ սննդային հավելումների մասին է, որոնք պարունակում են այդ մթերքները, սակայն չկան մակնշումներ:
Սրանք, ըստ պարենային իրավունքի փորձագետի, բավական վտանգավոր են: Նրա խոսքով՝ հետաքրքիր էր նաեւ հաղորդագրության տեքստը, որով խորհուրդ էին տալիս զերծ մնալ այդ ապրանքներից: Continue reading
Աշխարհի վերաբաժանու՞մ, թե՞ նոր աշխարհամարտ – Թեհրանը դիմել է Մոսկվային՝ հակաամերիկյան միության ստեղծման կոչով… Արեւմուտք-Ռուսաստան դիվանագիտական պատերազմը շարունակվում է, արտաքսման քաղաքականություն որդեգրել են երկու կողմերն էլ… Համահայկական գերնպատակները պիտի այլեւս միս ու արյուն ստանան միջազգային օրակարգում…
Արեւմուտք-Ռուսաստան դիվանագիտական պատերազմը շարունակվում է, արտաքսման քաղաքականություն որդեգրել են երկու կողմերն էլ: Ռուսաստանն արտաքսել է ամերիկացի 60 դիվանագետների եւ փակել ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը այդ մասին ասել է. «ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանը հրավիրվել է նախարարություն, որտեղ իմ տեղակալ Սերգեյ Ռյաբկովը ներկայացնում է ԱՄՆ-ի նկատմամբ պատասխան քայլերը: Դրանք ներառում են նույն թվով դիվանագետների արտաքսում եւ մեր որոշումը՝ հետ կանչել Սանկտ Պետերբուրգում գլխավոր հյուպատոսություն տեղակայելու համաձայնությունը»:
Այդ ընթացքում 2 ինքնաթիռով Վնուկովո օդանավակայանում Նյու-Յորք-Մոսկվա չվերթով վայրէջք են կատարել ԱՄՆ-ից արտաքսված ռուս 60 դիվանագետների ինքնաթիռները: Ինքնաթիռներից մեկում՝, նախատեսված հատուկ չվերթների համար, գտնվել են Նյու-Յորքի գլխավոր հյուպատոսարանի 14 դիվանագետներն ու ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը՝ իրենց ընտանիքներով: Հաջորդ ինքնաթիռում եղել են 46 դիվանագետներ, որոնք աշխատել են Վաշինգտոնի հյուպատոսարանում:
Հիշեցնենք, որ Վաշինգտոնը որոշում էր կայացրել ԱՄՆ-ից արտաքսել 60 ռուսաստանցի դիվանագետների, կապված Մեծ Բրիտանիայում ռուս լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման հետ: Հետաքրքիր է, որ օրերս Լոնդոնը պաշտոնական նոր հայտարարություն արեց, որտեղ արդեն հստակ չէր, որ հենց Ռուսաստանն է իրականցրել թունավորումը, չնայած թունավոր նյութը ռուսական արտադրության է: Բայց հետաքննությունը հստակ փաստեր չունի Ռուսաստանի դեմ: Ինչպես ասում են՝ արդեն բանը բանից անցել է եւ բրիտանացիները հասան իրենց նպատակին եւ այժմ կարող են հստակ չմեղադրել նաեւ, քանի որ փաստեր չունեն դեռ:…
Ռուսական կողմը կասեցրել է նաեւ Սիրիայում դեպքերի կանխման եւ թռիչքների անվտանգության ապահովման վերաբերյալ ԱՄՆ-ի հետ կնքած հուշագիրը: Մոսկվան դիմեց այդ քայլին՝ ի պատասխան Սիրիայի ավիաբազայի վրա ԱՄՆ-ի հրթիռային հարվածին: Continue reading
Միանշանակ ունենալու՛ ենք նոր ԱԷԿ, բայց ինչու՞ ենք դանդաղում (2-րդ մաս) – Հին ու նոր հարթակները՝ ճիշտ ընտրված – …Այսինքն՝ ապացուցվեց ՀԱԷԿ-ի հիմքի տակ տեկտոնիկ ակտիվ խզվածքի բացակայությունը – Պատյանն ու թակարդը լինելու՞ է… Ոչ միայն էներգետիկ անվտանգություն… Իրենք կառուցում, մեզ փակե՞լ են տալիս – Այսօրվա դրությամբ աշխարհում գործում են մոտ 440 ատոմային էլեկտրակայաններ, որոնք կենտրոնացած են աշխարհի 30 երկրներում…
Սկիզբը՝ թիվ 11-ում
http://www.hayary.org/wph/?p=6865 – Միանշանակ ունենալու՛ ենք նոր ԱԷԿ (1-ին մաս), բայց ինչու՞ ենք դանդաղում – Հայաստանը մեկ անգամ չէ, որ միջազգային բարձր ամբիոններից հավաստել է, որ վերականգնվող էներգետիկան մեր երկրում անպայման պետք է զարգանա, բայց ատոմային էներգետիկան այլընտրանք չունի՝ հաշվի առնելով բազամթիվ գործոններ…
Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Էդուարդ Շախկյանից «Լուսանցք»-ը նաեւ փորձեց պարզել, թե ինչ կարգի ատոմակայան ենք կառուցելու, ինչ ռեակտորով, ո՞ր հարթակում է կառուցվելու եւ այլն:
Է. Շախկյանի պարզաբանման համաձայն, Հայաստանի Հանրապետությունը այն եզակի պետություններից է, որն ունի ՋՋԷՌ (ջուր ջրային էներգետիկական ռեակտոր) տիպի ռեակտորով կահավորված էներգաբլոկի շահագործման ավելի քան 40 տարվա փորձ, հետեւաբար նպատակահարմար է ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկը կառուցել օգտագործելով նմանատիպ էներգետիկական ռեակտորների ժամանակակից տարբերակները: Գործող Հայկական ԱԷԿ-ի հարթակը նախատեսված է 4 էներգաբլոկ կառուցելու համար, եւ մինչեւ 1985 թվականը հարթակը նախապատրաստվում էր Հայկական ԱԷԿ-ի 3-րդ եւ 4-րդ էներգաբլոկերի համար: Սակայն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այդ ծրագիրը դադարեցվեց: ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկը նախատեսվում է կառոցել նույն հարթակում:
Մեր կողմից հավելենք՝ կարեւոր է, որ հարթակը չի փոխվելու, քանզի այն ամբողջական բազալտի վրա է եւ արդեն «փորձաշրջան անցած» երկրաշարժի ժամանակ: Continue reading
Մեկ վարչապետ՝ երկու նստավայրով… Սա անհեթեթ չէ՞ արդյոք – Արդարադատության նախարարը սա բնական համարեց… / Գյադե՜ք, դեսն անցեք – Այնուամենայնիվ, փաստ է, որ այլեւս ոչ թե լրագրողը, այլ վարչապետն է որոշելու, թե որ հարցերն են հանրային հետաքրքրություն ներկայացնում…
Մեկ վարչապետ՝ երկու նստավայրով
Ըստ ապրիլի 9-ից ուժի մեջ մտնող սահմանադրական նոր կարգավորումների, Հայաստանն անցում է կատարելու կառավարման խորհրդարանական համակարգի: Հայաստանի ապագա վարչապետի նստավայր է լինելու Բաղրամյան 26-ը, որը այժմ երկրի նախագահի նստավայրն է: Իսկ ապագա նախագահի նստավայրը լինելու է Մաշտոցի 47-ը:
Եթե վարչապետի նստավայր է լինելու Բաղրամյան 26-ը, ապա կառավարության անդամների հետ աշխատանքն էլ ենթադրում է, որ վարչապետը կառավարությունում էլ է նստելու: «Այո, վարչապետն ունենալու է 2 նստավայր,-լրագրողներին հայտնեց նախարարը,- վարչապետը կառավարությունում եւս ունենալու է նստավայր, որովհետեւ կառավարության անդամների հետ թերեւս առավել արդյունավետ աշխատանք կարող է արվել այստեղ»:
Մեկ վարչապետ եւ երկու նստավայր: Սա անհեթեթ չէ՞ արդյոք:
Արդարադատության նախարարը սա բնական համարեց, որովհետեւ վարչապետի հնարավորություններն այն աստիճանի են ընդլայնված, որ գործող նախագահի լիազորությունների զգալի մասն իրականացվելու է վարչապետի կողմից, եւ զուտ կառուցվածքային ու ենթակառուցվածքային առումով նախագահի նստավայրի շենքը հարմարեցված է մի շարք լիազորությունների պատշաճ իրականացման համար: Ուստի, այս առումով որեւէ զարմանալու բան չկա:
Լավ, եթե նույնիսկ ինչ-ինչ գործոններից ելնելով դա բնական է, ու Դ. Հարությունյանը ասենք համոզեց, անհեթեթ չի՞ հնչում այն պարագայում, երբ երկրով մեկ օպտիմալացում է: Հանրությունը կարո՞ղ է հարց հնչեցնել՝ հապա ու՞ր մնաց օպտիմալացման գաղափարը:
Ի պատասխան նախարարը նախ հայտնեց, որ օպտիմալացումը չի կարող լինել ինքնանպատակ. «Օպտիմալացումը նպատակ է, որը թույլ է տալիս ավելի արդյունավետ կառավարել, բայց եթե օպտիմալացումը բերելու է արդյունավետության նվազմանը, ապա դա օպտիմալացում չէ: Դա, կներեք, կոպիտ բառ չեմ ուզում օգտագործել, սխալ մոտեցում է: Հանուն օպտիմալացման պետք չէ, օրինակ, մարդուն, որն ունի երկու ձեռք, թողնել մեկ ձեռքով, որովհետեւ այդ ձեռքով կարելի է ավելի շատ գործել, հիմա նույնն այս պարագայում, կան լիազորություններ, որոնք առավել արդյունավետ իրականացվելու են Բաղրամյան 26-ում»: Continue reading
Երբ զատվում են բազմահազար գույները, սկսվում է զատկական տոնը – Հայուհին պե՛տք է դառնա ինչպես իր ընտանիքի, օջախի ամուր սյունը, այնպես էլ բոլորիս տան՝ մեր հայրենիքի հաստատուն հենասյունը – Եվ թող հայ կինը նախեւառաջ վերագտնի իրեն որպես կի՛ն՝ իգական ակունք, որը սնվում է փոխադարձ սիրո ու նվիրումի պտուղներով…
Վաղը հայ արիների համար սկսվում է զատկական տոնը՝ Մեծ մոր, Աստվածամոր, Հայոց Մայր աստվածուհի Անահիտի տոնը:
Այն կմեկնարկի ապրիլի 7-ին եւ կավարտվի ապրիլի 8-ին՝ Հայոց սրբազան տոմարով Արեգ ամսվա Անահիտ օրը:
Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) եւ Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) անդամները այս տոնին առանձնակի շուքով են պատրաստվում: Զատիկը բնական տոն է, երբ բնությունը զատելով իր գույները՝ բազմազանությամբ-գունագեղությամբ է լցնում մարդկանց սրտերը: Մեկ օր առաջ տոնի մասնակիցներից մի քանի տարեց կանայք՝ մամիկներ, ուշ երեկոյան հավաքվում են հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանի տանը եւ կաթնահունց գաթաներ թխում: Գաթաներից մեկի մեջ դնում են Մայր Անահիտի պատկերով արծաթե մատանի:
Ապրիլի 7-ի ծեսի օրը ում գաթայից այդ մատանին դուրս գա, նրա տանն էլ կշարունակվի Զատկի տոնը: Որ կսկսվի ձվախաղով, կշարունակվի ազգային երգ ու պարով, գինեձոներով, ծիսական փառաբանումներով՝ վասն եւ ի փառս Մայր Անահիտի, Հայ Աստվածների եւ Տիեզերքի Արարչի:
http://www.hayary.org/wph/?p=6872 – Հայ արիները նշում են Բնության Զատիկը՝ Աստվածամայր Անահիտի տոնը… Continue reading
Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Զրադաշտի հետքերով (4-րդ մաս) – Սպիտամա ծածկագրից մինչեւ Տարոյի խաղաթղթեր… Ատլանտիդան պետք է փնտրել Հայոց աշխարհում, որտեղ ծնվել է նաեւ Ատլանտ-Լանթա-Թորգոմը… Թերեւս կապ տեսնենք Զրադաշտ-Տայրայի եւ Տարոյի միջեւ – Տարոյի խաղաթղթերը Եվրոպայում առաջին անգամ հայտնվել են 14-րդ դարում՝ իսպանական գնչուների միջավայրում…
Սկիզբը՝ թիվ 9, 10, 11-ում
http://www.hayary.org/wph/?p=6860 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Զրադաշտի հետքերով (3-րդ մաս) – Ինչ են հուշում նրա ծածկանունները… Ուրեմն՝ Սփիթան ալեհեր (սիպ սպիտակ) Հայ աստվածն է, իսկ Գառնան (գառնուկը) Հայր աստծո որդին է՝ Արեւորդին, որի հովանավոր աստծո անունն է «Սպիտակ լույս» – Կարծիքներ կան, որ նա Միհրն է… Զրադաշտին Ավեսթայում անվանում են «Զարաթհուշթրա», «Զերաթոշթ», «Զարդուշտ», պարսկերեն՝ «Զարթոշթ», հունարեն՝ «Զորոաստր» («ոսկե աստղ»)…
http://www.hayary.org/wph/?p=6848 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Զրադաշտի հետքերով (2-րդ մաս) – Երբ մեր հին պատմության ձեռագրերը հայտնվեցին Տիբեթում եւ Հնդկաստանում… Հին հույն պատմիչները աղավաղել են համաշխարհային (նաեւ հայոց) պատմությունը… Թռչնի քարը Քարահունջ ասղադիտարանի N-66 քարն է՝ նման արծվի, իսկ մյուս թռչնի քարը կամ քարե թռչունը Արարատ-Հուկարիա լեռան բնակերտ թռչունն է…
http://www.hayary.org/wph/?p=6832 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Զրադաշտի հետքերով (1-ին մա) – Ի վերջո ո՞րն էր նրա հայրենիքը եւ որտե՞ղ է նա ծնվել… Պարսիկների սուրբ գիրք համարվող «Ավեսթա»-ն գրված է եղել պարսիկներին անծանոթ լեզվով, եւ բնագիրը թարգմանելիս նրանք սխալ մեկնաբանություններ են արել՝ լավ չհասկանալով «գասաների» թաքնագիտական իմաստը – Նկատենք՝ մի դեպքում «իրան» բառը գրված է փոքրատառով, մյուս դեպքում՝ մեծատառով, ձորձենք հասկանալ…
Եթե Պյութագորասին փիլիսոփայություն է սովորեցրել Աբարիս-Հավ-ար-իս Հիպերբորեացին (Հյուսիսային), ապա դա անշուշտ հյուսիսցի Տայրա – Տիր – Թոթ -Հերմեսն է: Գրեյվսը «Սպիտակ աստվածուհուն» անվանում է նաեւ Սպիտակ Դամա, ինչը, արդեն ասել ենք, համահունչ է Սպիտամա անվան հետ:
Սպիտամա ծածկանունը կարելի է կազմել «սիպ» եւ «տամա» բառերից, որտեղ տամա բառը հայերեն նշանակում է. 1. խաղ, որ խաղում են երկու հոգով 64 վանդականոց տախտակի վրա 12 սեւ եւ 12 սպիտակ քարերով: 2. Այդ խաղի տախտակը եւ քարերը:
Ուրեմն՝ Սպիտամա բառացի կնշանակի Սպի (անգղի) խաղատախտակը իր քարերով, ինչը պիտի հասկանալ այլաբանորեն, այսինքն՝ խաղատախտակը իր քարերով Քարահունջ աստղադիտարանի գծապատկերն է՝ զուգահեռագիծը, որի 4 անկյունների վրա են գտնվում Անգեղակոթ, Բռնակոթ, Բռուն եւ Քարահունջ գյուղերը, եւ որը կրկնում է Անգղ (Կարապ) համաստեղության գծապատկերը: Continue reading
Եվ ի՜նչ է արել Հայաստանը ՅՈւՆԵՍԿՕ-ի հարթակում – Հայությունը պարբերանար ընդվզում է, երբ հայկական մշակութային արժեքները գրանցվում են ՅՈւՆԵՍԿՕ-ում որպես թուրքական, ադրբեջանական, վրացական, պարսկական, քրդական, արաբական եւ այլ արժեքներ… Եթե այսպես շարունակվի՝ անհրաժեշտ է կասեցնել մեր մասնակցությունը այսպիսի անիմաստ կառույցի աշխատանքներին…
Հայությունը պարբերանար ընդվզում է, երբ հայկական մշակութային արժեքները գրանցվում են ՅՈւՆԵՍԿՕ-ում որպես թուրքական, ադրբեջանական, վրացական, պարսկական, քրդական, արաբական եւ այլ արժեքներ: Հատկապես զարմանալին այն է, որ այս միջազգային կառույցը կարող է միաժամանակ մեկ ոչ նյութական մշակութային ժառանգության տեր ճանաչել միանգամից մի քանի ազգերի կամ երկրների: Ավելի զարմանալի է, երբ այնպիսի ազգեր են տիրանում հայկական բազմահազարամյա մշակութային արժեքներին, երբ նրանց պատմությունը համաշխարհային ասպարեզում արձանագրվել է այդ արժեքներից առնվազն մի քանի հազար տարի հետո: Իսկ ամենազարմանալին այն է, որ քոչվոր ցեղախմբերին է վերագրվում այնպիսի մշակույթ, որը բացառապես նստակյաց կյանքով ապրողների շնորհն է… Քոչվորը խաղողի այգի՞ կունենար, որ հետո տոլմա փաթաթեր խաղողի թփով ու խաղողից գինի ստանար: Ըստ ՅՈւՆԵՍԿՕ-ի IQ-ի՝ այո: Քոչվորը մրգատու ծառե՞ր կունենար, որ տարիների խնամք է պահանջում: Դարձյալ ըստ ՅՈւՆԵՍԿՕ-ի IQ-ի՝ այո: Թոնի՞ր կարարեր… Կրկին՝ այո եւ կրկին ըստ ՅՈւՆԵՍԿՕ-ի իմացական մակարդակի:
Թոնիրը, լավաշը, խորովածը, խաշլաման, խաշը, հարիսան, տոլման, տակառը, գարեջուրը, գինին, կարասը, թթու դնելու տարբերակները, տարբեր մրգահյութերն ու թխվածքները, չրեղենն ու անուշեղենը, բաստուրման, ղավուրման (վերջին մի քանիսը նաեւ ռազմարշավի ուտեստներ էին)… բազմաթիվ տաճարներ ու վանքեր, խաչքարեր ու եկեղեցիներ եւ ճարտարապետական այլ արժեքներ, դպրոցներ, աստղադիտարաններ, թաքնագիտական կենտրոններ… ու էլի տարաբնույթ արժեքներ, որ մեր մշակութային ժառանգության մասն են կազմում, այսօր «օտարացվել են» մեզանից՝ ինչ-որ մի փողերի լվացման կենտրոնի վերածված ՅՈւՆԵՍԿՕ-ի ջանքերով: Continue reading
Զբոսաշրջությունը միայն փողի համար չէ – Ամեն ինիչ առնչվում է քաղաքականությանը՝ զբոսաշրջությունը նաեւ քարոզչության լավագույն ձեւերից է… Հայկական լեռնաշխարհը կարելի է ներկայացնել որպես զուտ հայկական բնօրրան՝ քոչվոր եկվորներով խցանված – միաժամանակ մեր լեռնաշխարհի գանձերը իրականության մեջ ներկայացնելով՝ վերահայկականացնելով – քանզի թշնամիները դրանք յուրացրել ու խեղել են…
Հայտնի է, որ զբոսաշրջությունը մեծ եկամուտներ է բերում յուրաքանչյուր պետության: Առավել եւս Հայաստանի պես հնագույն երկիրը կարող է իր պատմական անցյալի մատչելի եւ ժամանակակից մատուցմամբ ապահովել միլիոնավոր զբոսաշրջիկների այցը մեր երկիր:
Իմիջիայլոց, զբոսաշրջությունը նաեւ քարոզչության լավագույն ձեւերից է, եւ Հայկական լեռնաշխարհը կարելի է ներկայացնել որպես զուտ հայկական բնօրրան՝ միաժամանակ մեր լեռնաշխարհի գանձերը վերահայկականացնելով: Քանզի թուրքական զավթարար քաղաքականությունը մեր պատմական ժառանգությունն աղավաղել է:
Վերջերս կառավարությունում խորհրդակցության ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացվել ընտրված 20 պատմամշակութային հուշարձաններն ու բնության հատուկ պահպանվող տարածքները զբոսաշրջային արդյունք դարձնելու ծրագիրը, որը մշակել է Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն:
Այս կառույցի նախագահ Զարմինե Զեյթունցյանը նշել է, որ ծրագրում ներառվել են Գորիսի քարանձավները, Զորաց քարերը (Քարահունջի աստղադիտարանը,- խմբ.), Թռչկանի ջրվեժը, Սեւ բերդը, Արփի լիճը, Նորատուսը, Գեղարդը, Աշտարակը, Դվինը, Բյուրականը, Ամբերդը, Զվարթնոցը, Մեծամորը, Սմբատաբերդը, Եղեգիսը, Գլաձորը, Սելիմի քարավանատունը, Պռոշաբերդը, Էրեբունին եւ Տաշիրը: Continue reading
Հայաստանում կենդանական աշխարհը պետությանը չպետք է լինի՞, այն էլ կսեփականաշնորհե՞ն… Այս դրույթի հեռացմամբ անհեթեթ վիճակ է ստեղծվում, հայտնվել է մեկը, ով ցանկանում է սեփականացնե՞լ հայկական կենդանական աշխարհը… Սա ի՞նչ կարգի կենդանական բնազդ է… / Հայաստանի համար կրիտիկական վիճակ է – Այս տարի ունեցել ենք ոչ ցուրտ ձմեռ – Մեզ մոտ տարեց տարի ավելի չորային է դառնում կլիման…
«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխություններին կենդանասեր, կենդանապաշտպան եւ մտահոգ հանրությունը սպասում է արդեն երկար տարիներ: Ցանկություն կա, որ օրենքի փոփոխությունների ընդունմամբ բարելավվի մեր երկրում կենդանիների իրավունքների պաշտպանվածության մակարդակը, նաեւ լուծվեն մի շարք կարեւոր խնդիրներ՝ ինչպես անազատ ու կիսազատ պայմաններում պահվող կենդանիների բարեկեցությունը եւ այլն:
Բայց նշյալ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծը, ըստ կենդանասեների, կարծես այդպես էլ անհասկանալի է մնում վարչապետի համար: Անգամ վտանգավոր եզրեր են երեւակվում… Հիշեցնենք, որ 2000թ. ընդունված «Կենդանական աշխարհի մասին» գործող օրենքի նախաբանում ասվում է. «Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհը պետության բացառիկ սեփականությունն է», նոր օրենքի նախագծի առաջին հոդվածում ասվում է. «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության 2000թ. ապրիլի 3-ի ՀՕ-52 օրենքի (այսուհետ՝ Օրենք) նախաբանից հանել «Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհը պետության բացառիկ սեփականությունն է» նախադասությունը»»:
Այս դրույթի հեռացմամբ անհեթեթ վիճակ է ստեղծվում. ի՞նչ է, հայտնվել է մեկը, ով ցանկանում է սեփականացնե՞լ հայկական կենդանական աշխարհը… Սա ի՞նչ կարգի կենդանական բնազդ է: Continue reading
Հայոց դրոշը հաղթանակած ծածանվել է Լիտվայում – 4 հաղթանակ կատարողական արվեստի միջազգային մրցույթում… Մարզաշխարհի խաչմերուկներում.- 23-րդ Եվրահայկական խաղերը՝ Վիեննայում… Գարի Կասպարովը կոչ է արել բոյկոտել ֆուտբոլի աշխարհի առաջնությունը… Լեւոն Արոնյանը անմիջապես նոր գերմրցաշարում… Նահանջել է 7 հորիզոնականով… Հենրիխ Մխիթարյան.- լավագույն ֆուտբոլիստն ու գոլը… Եվրոպայի առաջնությունում՝ 6 շախմատիստուհի… Որակազրկված հայը կմարզի Լատվիայի չեմպիոնին… Ֆուտբոլի չեմպիոնի համար պայքարը թեժացավ Հայաստանում… Սարգիսը՝ ծանրամարտի Եվրոպայի բրոնզե մեդալակիրը… Նարեկը՝ բռնցքամարտի Եվրոպայի բրոնզե մեդալակիր… Թաեկվոնդոյիստ Անդրանիկ Խաչատրյանը գրավել է 3-րդ տեղը… ArmFC-18 մրցաշար.- Սարգիսը աղջիկներին գլամուռության առումով տվել անցել է…Երեւանում՝ Եվրոպայի սուսերամարտի առաջնություն… Այլ մարզական լուրեր…
Հայոց դրոշը հաղթանակած ծածանվել է Լիտվայում – 4 հաղթանակ կատարողական արվեստի միջազգային մրցույթում
Լիտվայի Վիլնյուս քաղաքում մարտի 25-30-ը տեղի է ունեցել «Music Talent Leuge» միջազգային 4-րդ մրցույթը, որին մասնակցել է շուրջ 20 պետություն: «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցացիա»-ի (WAPA) նախագահ Արման Ղուկասյանը մեր թղակցի հետ զրույցում հայտնեց, որ այս անգամ ասոցացիան ներկայացրել են 3 երկրի պատվիրակություն. Հայաստանը, Լեհաստանն ու Մոլդովան: Հայաստանը մրցույթում ներկայացրել է 14 ամյա Էլինա Չոլախյանը, 13-ամյա Մարիաննա Բրսիկյանը, 15-ամյա Սաթենիկ Սահակյանը եւ 16-ամյա Կարեն Օհանյանը: Մեր երկիրը ներկայանող մասնակիցները միջազգային բեմում ծածանել են հայոց եռագույնը եւ վերադարձել հաղթանակներով: Մարիաննան 2 անվանակարգերում՝ էստրադային և մյուզիքլ, զբաղեցրել է 2-րդ պատվավոր տեղը: Էլինա Չոլախյանը էստրադային ոճում ստացել է 1-ին մրցանակ, Կարեն Օհանյանը էստրադային ոճում ՝ 1-ին մրցանակ, Սաթենիկ Սահակյանը՝ էստրադային և ջազային ոճում՝ երկու 1-ին մրցանակ: Մարիաննա Բրսիկյանը էստրադային ոճում երգել է «Երգ ճանապարհի», իսկ մյուզքլ անվանակարգում՝ « Beauty and the beast »: Սաթենիկ Սահակյանը փոփ ոճում կատարել է «Stone cold», իսկ ջազային ոճում՝ «I put a spell on you »: Էլինա Չոլախյանը էստրադային ոճում ներկայացել է «This world» երգով , իսկ Կարեն Օհանյանը՝ «Rise Like a Phoenix» երգով: Նրանք մասնակցել են նաև գալահամերգին, որը ցուցադրվել է Լիտվայի պետական հեռուստատեսությամբ:
30 անդամից բաղկացած ժյուրի կազմում է եղել Լիա Տոնոյանը, ով ներկայացրել է WAPA-ն: WAPA-ն ներկայացրել է նաեւ Լեհաստանի պատվիրակությունը, որը գլխավորել է Սարիբեկ Սարգսյանը: Նա ներկայացրել է 4 երկիր՝ տարբեր տարիքային խմբերում: Լեհաստանը ունեցել է երկու 2-րդ եւ մեկ 1-ին մրցանակ: Եվ ամենափոքրիկ մասնակիցը, ով Լեհաստանից էր, ստացել է մրցույթի գլխավոր մրցանակներից մեկը՝ փոքր Գրան Պրին: Մոլդովան ներկայացրել են Իրինա Կրասնեչուկն ու Յուլիա Ալեյնիկովան: Իրինան ֆոլկ ոճում զբաղեցրել է 2-րդ տեղը, իսկ Յուլիան էստրադային ոճում է զբաղեցրել 2-րդ տեղը: Նրանք միասին դուետով են հանդես եկել եւ ֆոլկ ոճում ստացել 1-ին մրցանակ: «Հայատանը ներկայացնող մեր մասնակիցները, որպես ավանդույթ, հաղթանակներով են վերադառնում: Այո, արժանի մրցակիցներ են ունեցել, բայց ես վստահ էի, որ մերոնք հաղթանակներով են վերադառնալու»,- ասաց Արման Ղուկասյանը՝շեշտելով, որ մրույթը բացարձակ արդար է անցել:
* * *
Աշխարհի մարզական հեւքից.-
23-րդ Եվրահայկական խաղերը՝ Վիեննայում
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մարտի 31-ից ապրիլի 2-ը, հիմնադրման 50-ամյա հոբելյանը նշող Վիեննայի «Արարատ» հայկական մարզական միության կողմից, կազմակերպվել են Եվրահայկական մարզական 23-րդ խաղերը: Համաեվրահայկական միջոցառումը կայացել է Ավստրիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Կիրակոսյանի եւ Վիեննայի քաղաքապետ Միքայել Հոյփլի հովանավորությամբ:
Եվրահայկական խաղերին մասնակցել է 55 պատվիրակություն, հյուրեր, մարզասերներ Եվրոպայի տարբեր երկրներից, իսկ մրցապայքարին մասնակցեց ավելի քան 730 մարզիկ 15 երկրից (թիմերով մասնակցեցին մարզիկներ Լիբանանի, Ռուսաստանի, Վրաստանի եւ Թուրքիայի հայաշատ 55 քաղաքներից): Ծրագրում ընդգրկված սպորտաձեւերում էին՝ բասկետբոլ, վոլեյբոլ, մինի ֆուտբոլ, բադմինտոն, սեղանի թենիս, նարդի եւ շախմատ: Մասնակցեցին կանանց, տղամարդկանց եւ պատանի մարզիկների թիմերը:
Միջոցառման հանդիսավոր բացումը մեկնարկել է Եվրամիության, Ավստրիայի ու Հայաստանի քայլերգերով, հայ հոգեւորականների օրհնությամբ եւ հայկական պարերի ուղեկցությամբ: Խաղերը նպատակ ունեն ամենամյա այս սպորտային միջոցառման շուրջ միավորել հայկական սփյուռքի եվրոպաբնակ հայ մարզիկներին, նրանց համակիրներին եւ հայկական տարբեր համայնքների ներկայացուցիչներին: Եվրոպահայերի մարզական խաղերը, որպես կանոն, տեղի են ունենում յուրաքանչյուր տարի Զատիկի տոնին: Միջոցառման վայրը փոփոխական է եւ ամեն տարի որոշվում է Եվրահայկական խաղերի հանձնախմբի կողմից: Բացառություն են այն տարիները, երբ Հայաստանում կազմակերպվում են Համահայկական խաղեր:
«Արարատ» հայկակական մարզական միության նախագահ Սեբուհ Բաղդոյանը խոսքով՝ «հայերը միասնական պետք է ներկայանան աշխարհին ո՛չ միայն հայրենի հողում, այլեւ երկրագնդի ցանկացած վայրում։ Սա եղել եւ մնում է մեր ուղերձը աշխարհին»։ Continue reading
Հայ արիները նշում են Բնության Զատիկը՝ Աստվածամայր Անահիտի տոնը…
Ապրիլի 7-ին Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները Մեծամորի (Մեծամոր – Մեծ Մոր – Աստվածամոր – Մայր Անահիտի) տարածքում արեւածագը դիմավորեցին Հայոց Մայր Աստվածուհուն ուղղված ձոնով:
Մեկնարկեց հայ արիների ավանդական զատկական տոնը, որ կավարտվի վաղը՝ Հայոց սրբազան տոմարով Արեգ ամսվա Անահիտ օրը:
Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները այս տոնին առանձնակի շուքով են պատրաստվում: Զատիկը բնական տոն է, երբ բնությունը զատելով իր գույները՝ բազմազանությամբ–գունագեղությամբ է լցնում մարդկանց սրտերը: Մեկ օր առաջ տոնի մասնակիցներից մի քանի տարեց կանայք՝ մամիկներ, ուշ երեկոյան հավաքվում են հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանի տանը եւ կաթնահունց գաթաներ թխում: Գաթաներից մեկի մեջ դնում են Մայր Անահիտի պատկերով արծաթե մատանի:
Այսօր ձոնից հետո Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչը՝ քուրմ Արմոգը ներկաներին բաժանեց այդ կաթնահունց գաթաները: Ում գաթայից Մայր Անահիտի պատկերով արծաթե մատանի դուրս գար, նրա օջախում էլ կշարունակվեր տոնը եւ նրան էլ կտրվեր մատանին որպես նվեր՝ ձվախաղը սկսելու պատվի առիթով: Հետաքրքիր զուգադիպությամբ մատանին դուրս եկավ հենց թխողի՝ 80-ամյա Ազնիվ տատի գաթայից: Continue reading


