Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Եթե անգամ պիտի ընտրեք թույլ, ձայնը փոշիացնող ուժի և չընտրելու միջեւ՝ ընտրության գնալը հաստատ ավելի ճիշտ է. Առավոտ (տեսանյութ)
- Վթար Շաղափ բնակավայրի սկզբնամասում․ կա զոհ
- ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին
- Առգրավել են Արցախի նախագահի հեռախոսը․ փաստաբան
- Ֆրունզե Դովլաթյան փողոցում տուն է այրվում
- Լուկաշենկոն և Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել
- Պարտադիր կրթությունը դարձնելու ենք 11-ամյա․Թաթոյան (տեսանյութ)
- Անդրանիկ Թեւանյանի փաստաբանի հայտարարությունը
- ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդները հրապարակել են զեկույց՝ ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ
- Նա պետք է լինի կախիչ ստուգողից մինչև կաթողիկոս (տեսանյութ)
Daily Archives: May 18, 2018
«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 18-ի (496) հոդվածները
Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)
9. http://www.hayary.org/wph/?p=6953 – Իսրայելը՝ «Եվրատեսիլ 2018»-ի հաղթող – Հայաստանը՝ չկարողացավ եզրափակիչ անցնել… Շառլ Ազնավուրը ի թիվս այլ պարգեւների՝ արժանացել է նաեւ Ճապոնիսյի Ծագող արեւի շքանշանին… Մեկնարկել է «Թանգարանային գիշեր» միջոցառումների շարքը… Հուշարձաններն էլ ներդրողի կարիք ունեն…Մարզական աշխարհի խաչմերուկներում.- սպորտային լուրեր՝ ֆուտբոլ, շախմատ, սամբո, ըմբշամարտ, մարտեր առանց կանոնների, աթլետիկա, Ցզյու Վենցզյունը՝ շախմատի աշխարհի 17-րդ չեմպիոնուհի… Պլասիդո Դոմինգոն եւ Խուան Դիեգո Ֆլորեսը կերգեն 2018թ. Աշխարհի առաջնության բացման ժամանակ… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության ինքնատիպ պաշտոնական www.hayary.org կայքից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք հայ ազգայնականության շահերը պաշտպանող «Լուսանցք» շաբաթաթերթ…
– https://www.youtube.com/user/MrHayaryan – Hayary TV – Հայ Արիական Միաբանության պաշտոնական ալիք… / http://www.hayary.org/wph/?p=5262 – Տեսանյութեր համացանցից… http://www.hayary.org/wph/?p=2683 – Հայոց պատմություն եւ գաղափարներ… http://www.hayary.org/wph/?p=2681 – Հայոց հայ-արիական հավատ… http://www.hayary.org/wph/?p=2682 – Հայոց (Հայ-Արիական) տոներ եւ ծեսեր…
– Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվեն.- Սա՛պիտի լինի աշխարհի բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին իսկ խոսքը Արեւածագին՝ ԱրԷգԱկ-ին (Ար-ական եւ Էգ(Իգ)-ական Ակ-ունքներին) ողջունելուց հետո… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ – http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ Հոգե–Ոգեղեն Տիեզերաաշխարհներին, Փա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին – www.hayary.org (Հայ Արիական Միաբանության առաջնորդի ֆ/բ էջ – https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internal
ԵԱՏՄ-ն տեսա՞վ «Նոր Հայաստանը» – Նոր վարչապետը չասեց ոչ մի նոր բան, ավելին՝ ոչ մի բան չասեց… Ներքին դիմազրկման ընթացքը… / Արտաքին դիմազրկման մեկնարկը / Ինչպեսեւ՝ եզրակացություն… / – Բայց արդյո՞ք դա այդպես է, իհարկե ո՛չ՝ հայ-ռուսական հարաբերությունների ներկան վաղուց կասկածի տակ է դրել դրա ապագան…
Ներքին դիմազրկման ընթացքը
«Լուսանցք»-ն ի սկզբանե գրել է, որ ժողովրդական այն ալիքը, որի վրա Նիկոլ Փաշինյանը շարժվում է առաջ, որեւէ կապ չունի նրա մտավոր, հոգեւոր եւ նյութական արժեքների հետ: Այն առավելապես նկատվում էր որպես հակաիշխանական պայքարի ալիք, որի մասնակիցները պատրաստ էին գնալ յուրաքանչյուրի հետեւից, ով մտադիր էր տապալել 25-30 տարի Հայաստանի իշխանությանն ու ընդդիմությանը տիրապետող ուժերի բուրգը…
Դա այնքան ակնհայտ էր, որ ցայսօր Նիկոլ Փաշինյանը վախենում է կորցնել ժողովրդական զանգվածների աջակցությունը եւ պատրաստակամությունը՝ վերստին ելնելու փողոց: Ամենօրյա վարչապետական ուղիղ եթերները դրա ապացույցն են: Որ պահին ժողովրդին չհետաքրքրեց նոր իշխանության ուղիղ եթերները, Նիկոլ Փաշինյանը կտա հրաժարական, որովհետեւ նա իսկապես մենակ է հսկա պետական կառույցի հնաբնակների դիմաց:
Նոր կառավարությունը, հետագա նոր նշանակումները ոչինչ չեն փոխելու, եթե ժողովուրդը անցավ իր առօրյա հոգսերին եւ բոլորի աչքին ամենակարող Նիկոլ Փաշինյանն էլ չհասցրեց կամ չկարողացավ առաջնային փոփոխություններով հասնել որոշակի բարելավման: Իսկ ժողովրդի սպասումները ավելին են, քան ժողովրդի ալիքի վրա տեղավորված վարչապետը պատկերացնում է:
«Լուսանցք»-ն ի սկզբանե նաեւ հայտնել էր, որ այս իշխանափոխությունը, ինչքան էլ այն հեղափոխություն հայտարարվի, միեւնույնն է՝ հեղաշրջում է բառի բուն իմաստով, երբ իշխող ուժը հրաժարական է տալիս ճնշումների ներքո… Նորանկախ Հայաստանի պատմության մեջ կարող էր իշխանական փոփոխություն սահմանել, եթե Նիկոլ Փաշինյանը սեփական մարդկային ու մասնագիտական պաշարներն ունենար եւ կառավարության կազմը, նաեւ մարզերում կարեւորագույն օղակները փոխեր ամբողջապես: Continue reading
Սկսվել է Նիկոլ Փաշինյանի որսը – Այս հարցը ոչ միայն արցախյան խնդրին է առնչվում, այլեւ՝ Հայաստանում ընթացող փոփոխություններին՝ ի վերջո նկատելի է, որ ամբոխահաճ վարչապետը այս փողոցային կառավարման գործելաոճով կտապալվի – Արտահերթ ընտությունները հնարավորություն կբացեն բոլորի համար… / Պետության համար վտանգավոր իրավիճակ – Այլեւս կաշխատի բումերանգի հարվածի օրենքը…
Սկսվել է Նիկոլ Փաշինյանի որսը
ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հազվադեպ է հանդես գալիս ներքաղաքական կյանքի փոփոխությունների վերաբերյալ, անգամ իր երբեմնի դաշնակից, ավելի շուտ՝ նախկինում իր թիմում քաղաքականությամբ զբաղվող Նիկոլ Փաշինյանին չշնորհավորեց երկրի վարչապետ, այսինքն՝ ղեկավար ընտրվելու կապակցությամբ:. Սակայն վերջերս արձագանքեց Նիկոլ Փաշինյանի եւ արդեն պաշտոնաթող պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի տեսակետներին՝ արցախյան խնդրին առնչվող:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո նախկին նախագահը զգույշ էր արտահայտվում արցախյան հարցում, անգամ սատարեց այնպիսի տեսակետի, որը դեմ է իր «պատերազմ, թե խաղաղություն» մոտեցմանը, սակայն երկրի համար վտանգավոր այդ ժամին կիսեց ընդհանուրի կարծիքը եւ արտաքին աշխարհի համար ՀՀ 1-ին, 2-րդ եւ 3-րդ նախագահների ու ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի տեսակետները համընկնող էին, ինչը վստահաբար սաստիչ ազդեցություն ունեցավ ադրբեջանա-արցախյան սահմաններին կուտակվող ադրբեջանական զինուժին զսպելու համար…
Իսկ վերջերս, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի եւ Վիգեն Սարգսյանի արցախյան խնդրի լուծման հրապարակային բանավեճին, պաշտպանեց այն տեսակետը, որն արտահայտել էր ներկայիս վարչապետը:
Հակաճառելով Հայաստանի՝ Արցախյան հակամարտության կողմի մասին օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի արտահայտած մտքին, պաշտոնաթող նախարարն ասել էր հետեւյալը. «3 օր առաջ, ՀՀ վարչապետը ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման շուրջ հայտնեց մի շարք դիրքորոշումներ, որոնք, ըստ իս, կարող են վտանգավոր լինել: Վարչապետը հայտարարել է, որ կտրուկ շրջադարձեր չեն լինելու արտաքին քաղաքականության բնագավառում, բայց միեւնույն ժամանակ ակնարկել, որ Հայաստանը հակամարտության կողմ է: Դա միշտ եղել է Ադրբեջանի պնդումը, այնինչ միջազգային հանրությունը գիտի, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, բանակցային գործընկեր, բայց ոչ երբեք «հակամարտության կողմ»: Դա կարող է հեռուն գնացող հետեւանքներ ունենալ: Վերջապես (վարչապետի կողմից) արված հայտարարությունների մեջ կան նաեւ բանակցային մանրամասներին իրազեկ չլինելու դրսեւորումներ» (Aravot.am): Continue reading
Մնում է, որ ուղիղ եթերներից հետո ծռմռված չաշխատեն – Համացանցային Հայաստան (՞՞՞…)՝ վարչապետը շարունակում է երկիրը ղեկավարել համացանցի ուղիղ եթերներով հանդերձ… Արդի հայերենով՝ խնդրվում է սիրել եւ ընդունել.- նշանակվել են փոխվարչապետ եւ նախարարներ…
Մնում է, որ ուղիղ եթերներից հետո աշխատեն
Ըստ Նիկոլ Փաշինյանի, հանրությունը պետք է զգա, որ սա այն կառավարությունն է, որն առաջին հերթին հաշվետու է իր առջեւ: Ուստի նա, արդեն որպես վարչապետ, շարունակում է երկիրը ղեկավարել համացանցի ուղիղ եթերներով հանդերձ…
Նորընտիր վարչապետը հայտարարեց, որ առաջիկայում պետք է իրականացվեն բարեփոխումներ տարբեր ոլորտներում:
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել առաջին կարեւոր խորհրդակցությունը, որին մասնակցել են կառավարության նորանշանակ նախարարները: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է նրանց կառավարության կազմում ընդգրկվելու կապակցությամբ եւ նշել. «Խնդրում եմ ձեզ հենց այսօրվանից անցնել աշխատանքի, ծանոթանալ ընթացիկ վիճակին, որպեսզի ընդհանրապես ժամանակ չկորցնենք, որովհետեւ կան օպերատիվ խնդիրներ, որոնք անհրաժեշտ է ժամ առաջ լուծել:
«Մեր աշխատանքի տրամաբանությունը եւ փիլիսոփայությունը պետք է լինի հետեւյալը՝ մեր կոչումը եւ խնդիրը ՀՀ քաղաքացիների կյանքն առավել հարմարավետ ու բարեկեցիկ դարձնելն է, իհարկե, մեր կառավարությունը քաղաքական առումով ունի առաջնահերթություն՝ Հայաստանի Հանրապետությունը նախապատրաստել արտահերթ խորհրդարանական ընտրությունների»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ այս ընթացքում պետք է կարողանալ արձանագրել լուրջ արդյունքներ: Այս կառավարության ոճը պետք է լինի մշտական երկխոսությունը հասարակության հետ:
«Հանրությունը պետք է զգա, որ սա այն կառավարությունն է, որն ինքն է ձեւավորել եւ որն առաջին հերթին հաշվետու է իր առաջ եւ որը ոչ միայն առաջարկում է գաղափարներ, այլ նաեւ ունի բոլոր փաստարկները՝ դրանք հիմնավորելու եւ դրանց օգտակարությունն ընդգծելու համար»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: Continue reading
Խառնակության մենախոսությունը… Չենք ուզում քննարկել՝ այգին լավն է, լավը չէ, քանզի այգին դեռ պատրաստ չէ – Բայց երբ ինչ-որ պահանջ ենք ձեւակերպում, փորձում ենք դա անել գրագետ, հավասարակշռված, առանց մեզ ու դիմացինին վիրավորելու, առանց դիմացինին մեր ատամնաշարն ու ստամոքսի պարունակությունը ցուցադրելու…
«Որոշ մարդիկ ակտիվ բողոքի ակցիաներ էին անում, երբ վերակառուցվում էր «Վերնիսաժ»-ը: Ընդամենը ամիսներ անց, այսօր այդ տարածքը դարձել է գեղեցիկ, ժամանակակից, բարեկարգ, քաղաքաշինական բոլոր նորմերին համապատասխան շինություն ու վայր, որը դարձել է ոչ միայն երեւանցիների, այլ նաեւ զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից մեկը, որտեղ եւ զբոսնում են, եւ ծանոթանում Հայաստանի մշակութային առանձնահատկություններին, պատմությանը եւ այլն: Վստահ եմ, որ երբ քաղաքապետարանի մերձակա այգին (Երեւանի 2800-ամյակին նվիրված,- խմբ.) կառուցի եւ հանձնվի մեզ՝ դա առավելեւս դառնալու է մեր ամենասիրելի զբոսայգին եւ պուրակը, կասկած չունեմ»,-գրում է ֆ/բ օգտատեր Սմբատ Ղահրամանյանը ճիշտ այն օրը, երբ ցուցարարները մտել էին քաղաքապետարանի շենք՝ պահանջելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը:
Մի առիթով նշել ենք, որ ընդհանրապես մեր երկրում ցուցարարների խմբեր կան, որոնց որեւէ տեղ հայտնվելը հակառակ «արդյունքն» է ունենում: Գոնե մեզ համար: Ու ասում են՝ մենք ժողովուրդն ենք:
Եթե մազերի հետ խաղացող նվնվան ձայնով ու հետույքը տեսախցիկների առաջ ցցող այդ տղան ժողովուրդն է, բա մե՞նք ով ենք: Եթե սիրունատես աղջիկը բերանն այնպես է բացում, որ բացվածքը գերազանցում է նրա գլխի երկարությունն ու լայնությունը, ու նա ժողովուրդն է, բա մե՞նք ով ենք: Եթե մեր երկրի անխտիր բոլոր խնդիրներից «գլուխ հանող» հասարակական կազմակերպությունները ժողովուրդն են, բա մե՞նք ով ենք: Continue reading
Առանց մանրուքի դետալներ – 600 անձ աշխատելու է 3 հերթափոխով (200-ական) – Ինչու 3:1 հարաբերակցությունը փոխվեց 10:1-ի… (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր) – Մասնագետները միշտ էլ ասել են, որ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելիս այսպես ասենք, դոնոր կարող է լինել 1-ին էներգաբլոկը… ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանը զուգահեռ մեզ անհրաժեշտ է մտածել նոր ԱԷԿ ունենալու մասին…
2018թ. ապրիլ-նոյեմբերին, ինչպես նաեւ 2019թ. նույն ժամանակահատվածում, «ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացում» հայ-ռուսական համատեղ ծրագրի շրջանակներում, ՀԱԷԿ-ում աշխատելու են ՌԴ-ի «Ռուսատոմ Սերվիս» ընկերության կողմից ներգրավված մեծաթիվ մասնագետներ: Նրանց մեծ հոսքը՝ ավելի քան 600 անձ, սպասվում է այս տարվա հունիս-հուլիսին: Աշխատանքները հիմնականում կազմակերպվելու են 3 հերթափոխով: Յուրաքանչյուր հերթափոխում աշխատելու է ավելի քան 200 մասնագետ:
http://www.hayary.org/wph/?p=6880 – Միանշանակ ունենալու՛ ենք նոր ԱԷԿ, բայց ինչու՞ ենք դանդաղում (2-րդ մաս) – Հին ու նոր հարթակները՝ ճիշտ ընտրված – …Այսինքն՝ ապացուցվեց ՀԱԷԿ-ի հիմքի տակ տեկտոնիկ ակտիվ խզվածքի բացակայությունը – Պատյանն ու թակարդը լինելու՞ է… Ոչ միայն էներգետիկ անվտանգություն… Իրենք կառուցում, մեզ փակե՞լ են տալիս – Այսօրվա դրությամբ աշխարհում գործում են մոտ 440 ատոմային էլեկտրակայաններ, որոնք կենտրոնացած են աշխարհի 30 երկրներում…
http://www.hayary.org/wph/?p=6865 – Միանշանակ ունենալու՛ ենք նոր ԱԷԿ (1-ին մաս), բայց ինչու՞ ենք դանդաղում – Հայաստանը մեկ անգամ չէ, որ միջազգային բարձր ամբիոններից հավաստել է, որ վերականգնվող էներգետիկան մեր երկրում անպայման պետք է զարգանա, բայց ատոմային էներգետիկան այլընտրանք չունի՝ հաշվի առնելով բազամթիվ գործոններ…
Կառավարությունը վերջերս նիստերից մեկում ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման հետ կապված 3 որոշում ընդունեց: Մեկով դեռ 15 տարի առաջ ընդունված որոշումում փոփոխություն արեց, մյուսով այդ երկարաձգման ներդրումային պլանը հաստատեց, իսկ երրորդով՝ միջոցառումների ծրագիրը: Առաջինը՝ տարիներ առաջ ընդունված որոշումում փոփոխությունը հենց 600 անձի թեմայի հետ է կապված («Լուսանցք»-ում եւ «Հայաստանի Հանրապետություն»-ում հայկական ԱԷԿ-ին եւ ընդհանրապես մեր միջուկային էներգետիկային ու դրան առնչվող ոչ մի թեմա գրեթե չեմ շրջանցել այն հստակ գիտակցումով, որ միջուկային էներգետիկան մեզ համար ռազմավարական կարեւորության ոլորտ է՝ քաղաքական եւ տնտեսական անվտանգության տեսակետից: Նույնը՝ այս թեմայի դեպքում):
Եվ այսպես՝ դեռ 2003թ. որոշմամբ ասվում էր, որ hիմնական աշխատանքները (ՀԱԷԿ-ի շահագործումը երկարացնելու) արվելու են ՀԱԷԿ-ի տուրբինային արտադրամասում, որը դասվում է որպես ներքին եւ կենսական կարեւորության գոտի, որտեղ ըստ գործադիրի պահանջի, այցելուների եւ ուղեկցող անձնակազմի թիվը պետք է չգերազանցի 3:1 հարաբերակցությունը: Հիմա փոփոխություն է արվել, ըստ որի՝ ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման շրջանակներում իրականացվող աշխատանքների, այդ թվում պլանային-նախազգուշական վերանորոգումների ընթացքում, կայանի պաշտպանված գոտի, ինչպես նաեւ ներքին ու կենսական կարեւորության գոտիներ մուտք գործող օտարերկրյա այցելուների եւ ուղեկցող անձնակազմի թիվը պետք է չգերազանցի 10:1 հարաբերակցությունը:
Ինչու է 3:1 հարաբերակցությունը 10:1-ի փոխվել: Continue reading
Ո՛չ ձկան համով լոլիկին ու կարիճի գենով ցորենին – (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)… ԳՁՕ-ների մասին գրավոր տարբեր աղբյուրներ նշում են, որ գենետիկորեն ձեւափոխված սննդի պատճառով մարդու գենի հնարավոր փոփոխության եւ բացասական ազդեցության ստույգ ապացույցներ դեռ չկան – Բայց ԱՄՆ-ում, որտեղ արգելված չէ նմանատիպ սնունդը, բնակչության 70%-ը տառապում է ալերգիաներից…
Որոշ ժամանակ առաջ ճիշտ այս վերնագրով նյութ հրապարակեցի «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում: Ընդգծել էի, թե Հայաստանում կարգելվի տրանսգենային գյուղատնտեսությունը: Հիմա նույն թեմայից խոսելիս պետք է հարցնեմ՝ Հայաստանում կարգելվի՞ տրանսգենային գյուղատնտեսութւնը: Որովհետւ կառավարության կազմն այլեւս փոխված է եւ չգիտեմ, թե խնդրո առարկային ինչպես են վերաբերում նոր գյուղատնտեսության եւ առողջապահության նախարարները: Կարող էինք կապվել եւ ճշտել, բայց որոշեցինք նախ մեր այս հրապարակումն անել: Նրանց էլ մտածելու ժամանակ կտանք:
Բոլորովին վերջերս էր (նախորդ տարվա նոյեմբերին), որ մեծ աղմուկ բարձրացավ ամերիկյան «Մոնսանտո» ընկերության՝ Հայաստան մուտքի հետ կապված հարցի շուրջ (այս ընկերությունն աշխարհում հայտնի է իր գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ պարունակող արտադրանքով)։ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը անմիջապես պարզաբանում ներկայացրեց, որ նախարարությունը չի համագործակցում «Մոնսանտո» ընկերության հետ, եւ ավելին, ԱՄՆ դեսպանատան կողմից կազմակերպված համաժողովում, որին դեսպանատան հրավերով մասնակցել էին մի շարք ամերիկյան կազմակերպություններ, մասնավորապես «Մոնսանտո» ընկերությունը, գյուղնախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը շեշտադրել էր Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման կարեւորությունը՝ նշելով, որ նախարարությունը հետաքրքրված է օրգանական գյուղատնտեսության մեջ կիրառվող ապրանքատեսականիով։ Իսկ ԱՄՆ դեսպանատունն էլ ասել էր, թե «Մոնսանտո»-ն նոր չէ, որ պետք է մուտք գործի, եւ այս ընկերության արտադրանքը Հայաստանում վաճառվել է 2006թ.-ից, եւ ամերիկյան այլ ու այս ընկերությունների արտադրանքից ու ծառայություններից օգտվելու կամ չօգտվելու մասին որոշումներն ի վերջո կայացնելու են Հայաստանի ֆերմերները եւ ագրոբիզնեսի ոլորտի ընկերությունները։
Նոյեմբերի 9-ին, կառավարության նիստից անմիջապես հետո, լրագրողներս փորձեցինք պարզաբանում ստանալ գյուղատնտեսության նախարարից եւ սննդի անվտանգության պետական ծառայության պետից՝ ի վերջո հասկանալու, թե պե՞տք է մեզ արդյոք այդ ընկերության արտադրանքը, վտանգավոր չէ՞ մեր փոքրատարածք երկրում ԳՁՕ-ացված սերմեր կամ արտադրանք կիրառելը եւ այլն: Եթե զերծ մնանք նրանց պաշտոնական ձեւակերպումներից ու պարզաբանումներից եւ խոսենք ավելի մատչելի, ապա գնահատականն առավել քան հստակ է. երկու պետական այրերն էլ, առանց խուսանավելու, հստակ շեշտեցին, որ իրենք, որպես ՀՀ քաղաքացի, չեն կարծում, որ ԳՁՕ պարունակող մթերքը նպատակահարմար է իրացնել Հայաստանում, եւ որ իրենք, որպես քաղաքացի, չէին ցանկանա նման ապսրանք օգտագործել։ Continue reading
Սարդարապատի հայեցակարգային խորհուրդը – Այդ ժամանակ հերոսական դիմադարձությունը մեծ ընդգրկում է ունեցել, եւ եղել է կազմակերպված մի ճակատ… Պատմաբանների մեծամասնությունը խոսում է սոսկ Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի ճակատամարտերի մասին – Իսկ Արեւելյան Հայաստանի տարածքներում կռիվները վաղ են սկսվել…
Մի զարմանալի օրինաչափությամբ 1918թ. հերոսամարտերի խորհուրդը ամբողջական եւ ճիշտ չի ներկայացվում: Խնդիրն այն է, որ այդ ժամանակ հերոսական դիմադարձությունը մեծ ընդգրկում է ունեցել, եւ եղել է կազմակերպված մի ճակատ: Իսկ պատմաբանների ճնշող մեծամասնությունը խոսում է սոսկ Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի ճակատամարտերի մասին, որը շատ նեղ դիտանկյուն է: Արեւելյան Հայաստանի տարածքներում կռիվները վաղ են սկսվել:
Ախալքալաքում 1917թ. վերջին ձեւավորվում է Ախալքալաքի ազգային խորհուրդը եւ գավառի պաշտպանության ժամանակավոր կոմիտե, քաղաքագլուխ Մկրտիչ Մարգարյանի գլխավորությամբ: Ախալքալաքի գավառում կատաղի մարտերը տեղի են ունեցել 1918թ. հունվար-մայիս ամիսներին՝ ցավոք ավարտվելով ջավախքահայերի կործանարար գաղթով: Ասենք, որ այս նահանջի ժամանակ եւ գաղթակայաններում զոհվել է մոտ 40 հազար հայ (80 հազար բնակչության կեսը): Այստեղ մեղավոր են վատ կազմակերպվածությունը, ռազմավարության բացակայությունը եւ հրամանատարական կազմի անձեռնհասությունը:
http://www.hayary.org/wph/?p=6930 – 100 տարի առաջ.- Անհայտ նվիրյալներ. Թադեւոս Նահատակյան – Ջավախքի բազմադարյան պատմության մեջ բազում են նվիրյալ գործիչները, որոնք իրենց արգասավոր գործունեությամբ սատարել են երկրամասի առաջընթացին եւ սերունդների հիշողության մեջ թողել լուսավոր հետք… 1917թ. նա դառնում է Ախալքալաքի պարենային կոմիտեի անդամ եւ զգալի գործ կատարում ժողովրդին պարենով ապահովելու հարցում…
Հավելենք նաեւ, որ Վրաստանի մենշեւիկյան կառավարությունը (մասոնական ժողովարան) սատանայական ու ճիվաղային մտադրությամբ ցանկանում էր վերացնել ջավախքահայությանը՝ Ախալցխայի եւ Ախալքալաքի գավառները հանձնելով թուրքերին: Նրանք մտադիր էին հայերին Բակուրիանի, Ծալկայի եւ Մանգլիսի գաղթակայաններում մեկուսացնել արտաքին աշխարհից ու սովի մատնել: Սա քաղաքական մեր ղեկավարության անճարակության եւ ապաշնորհության հետեւանքն էր: Չկար գործողությունների համակարգում եւ խելամիտ կառավարում: Քաղաքական մեր գործիչները չէին տիրապետում քաղաքականության նրբություններին ու խուսանավման կարողություններին: Ցավոք, Հայաստանի իշխանությունները գործնական առումով չհետաքրքրվեցին Ջավախքի, Թռեղքի եւ Սամցխեի հայության ճակատագրով:
http://www.hayary.org/wph/?p=6954 – Վարդան Շահպարոնյանի հետքերով – Տեղին ենք համարում նշել՝ «Ախալքալաք» նշանակում է «Աստծո արարածների քաղաք»՝ խոսքը հայերի արարչագործության մասին է… Ջավախքը միշտ պետք է մնա համայն հայության հոգածության եւ սիրո առարկա…
http://www.hayary.org/wph/?p=6889 – Լիարժեք չգնահատվածը- Քաղաքական եւ հասարակական գործիչ, որ իսկապես սիրում էր իր երկիրը – Վարդան Գասպարի Շահպարոնյանը Ջավախքի նշանավոր անհատներից մեկն է… Բազմաոլորտ հայանպաստ գործունեություն է ծավալել – նաեւ որպես Ախալքալաքի հայ հասարակության լիազոր ներկայացուցիչ, մասնակցել է Փարիզի հաշտության համաժողովին – զեկուցել է Ախալքալաքի գավառում տեղի ունեցած դեպքերի եւ ջավախքահայության կրած վնասների մասին… Continue reading
Վարդան Շահպարոնյանի հետքերով – Տեղին ենք համարում նշել՝ «Ախալքալաք» նշանակում է «Աստծո արարածների քաղաք»՝ խոսքը հայերի արարչագործության մասին է… Ջավախքը միշտ պետք է մնա համայն հայության հոգածության եւ սիրո առարկա…
(«Լուսանցք»-ը քաղաքական այս հիանալի գործչի մասին գրել էր այս տարվա թիվ 13 (491) թողարկումում: Սա լրացում է).-
http://www.hayary.org/wph/?p=6889 – Լիարժեք չգնահատվածը- Քաղաքական եւ հասարակական գործիչ, որ իսկապես սիրում էր իր երկիրը – Վարդան Գասպարի Շահպարոնյանը Ջավախքի նշանավոր անհատներից մեկն է… Բազմաոլորտ հայանպաստ գործունեություն է ծավալել – նաեւ որպես Ախալքալաքի հայ հասարակության լիազոր ներկայացուցիչ, մասնակցել է Փարիզի հաշտության համաժողովին – զեկուցել է Ախալքալաքի գավառում տեղի ունեցած դեպքերի եւ ջավախքահայության կրած վնասների մասին…
Մայիսի 7-ին 16 հոգուց բաղկացած մեր խումբը՝ Մերսեդես մակնիշի միկրոավտոբուսով ուխտագնացության մեկնեց Ջավախք, ավելի ստույգ՝ Ախալքալաք: Կազմի մեջ էին անվանի հայորդու երեք թոռները՝ Վարդանը, Վահագնը, Տիգրանը եւ զարմիկ, զարմուհիները: Մենք հմայվում էինք բնության տեսարաններով եւ զրուցում Վարդան Շահպարոնյանի փոթորկուն կյանքի ու բուռն գործունեության մասին:
Հենց սահմանին, Բավրայի սահմանային կետում բավականին հետաքրքիր միջադեպ տեղի ունեցավ: Վրաստանի անվտանգության ծառայության աշխատակիցները խիստ անհանգստացած եւ թունոտ հայացքներով մեզ հարցաքննեցին՝ մեր այցի նպատակի, մտադրությունների եւ անելիքների մասին: Նրանց թվում էր, թե մենք ինչ-որ վտանգավոր գործունեություն էինք ցանկանում իրականացնել Ջավախքում: Մենք ներկայացանք որպես զբոսաշրջիկներ, որոնք պարզապես գնում են հանգստանալու եւ կերուխումերի: Կարծես թե կասկածները ցրվեցին եւ փարատվեցին:
Խմբի մեջ կային Վարդան Շահպարոնյանի ժառանգները Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանի Դաշնությունից եւ Հայաստանի Հանրապետությունից: Նույնիսկ եկել էին երկու հրեա՝ իրենց բավականին տարօրինակ պատկերացումներով: Բանն այն է, որ զարմուհիներից մեկն ամուսնացել է հրեա գործարարի հետ: Հյուրերից մեկը՝ մոսկվաբնակ մի կին, ընդգծված հակահայկական դատողություններ էր անում եւ փառաբանում Իսրայելը: Մենք անհրաժեշտ ճշտումներ կատարեցինք եւ ներկայացրինք քաղաքակրթական մեր արժեքները: Continue reading
Իսրայելը՝ «Եվրատեսիլ 2018»-ի հաղթող – Հայաստանը՝ չկարողացավ եզրափակիչ անցնել… Շառլ Ազնավուրը ի թիվս այլ պարգեւների՝ արժանացել է նաեւ Ճապոնիսյի Ծագող արեւի շքանշանին… Մեկնարկել է «Թանգարանային գիշեր» միջոցառումների շարքը… Հուշարձաններն էլ ներդրողի կարիք ունեն… Մարզական աշխարհի խաչմերուկներում.- սպորտային լուրեր՝ ֆուտբոլ, շախմատ, սամբո, ըմբշամարտ, մարտեր առանց կանոնների, աթլետիկա, Ցզյու Վենցզյունը՝ շախմատի աշխարհի 17-րդ չեմպիոնուհի… Պլասիդո Դոմինգոն եւ Խուան Դիեգո Ֆլորեսը կերգեն 2018թ. Աշխարհի առաջնության բացման ժամանակ… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության ինքնատիպ պաշտոնական www.hayary.org կայքից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք հայ ազգայնականության շահերը պաշտպանող «Լուսանցք» շաբաթաթերթ…
Իսրայելը՝ «Եվրատեսիլ 2018»-ի հաղթող
Իսրայելի ներկայացուցիչ Նետան դարձավ «Եվրատեսիլ 2018»-ի հաղթող: Պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում Նետան, որը դեռ մինչեւ մրցույթը հաղթողի հիմնական ֆավորիտն էր, վաստակեց 212: Այնուհետեւ, ըստ «Եվրատեսիլ 2018»-ի քվեարկության կարգի՝ հեռուստադիտողների քվեարկության շնորհիվ միավորների քանակը հասցրեց 529-ի:
Հայաստանի պրոֆեսիոնալ ժյուրին 12 միավոր տվեց Շվեդիային: Նաեւ 10 միավոր տվեց Մոլդովային, 8 միավոր՝ Իսրայելին, 7 միավոր Կիպրոսին, 6 միավոր Չեխիային, 5 միավոր՝ Գերմանիային, 4 միավոր՝ Ֆրանսիային, 3 միավոր՝ Հոլանդիային, 2 միավոր՝ Ավստրալիային, 1 միավոր՝ Ավստրիային:
«Եվրատեսիլ 2018»-ում Հայաստանը ներկայացնում էր երգիչ Սեւակ Խանաղյանը: Նա իր «Քամի» երգով ելույթ ունեցավ մայիսի 8-ին կայացած առաջին կիսաեզրափակչում եւ չկարողացավ եզրափակիչ անցնել:
Ի թիվս այլ շքանշանների ու պարգեւների, որոնք ստացել է տարբեր երկրների կողմից, Շառլ Ազնավուրը արժանացել է Ծագող արեւի շքանշանին…
Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունը տեղեկացնում է, որ Ճապոնիայի կառավարության կողմից Շառլ Ազնավուրը շքանշանի է արժանացել։
«2018թ. ապրիլի 29-ին Ճապոնիայի կառավարությունը հայտարարել է Գարնանային շքանշանի հանձնում 2018-ի օտարերկրացի դափնեկիրներին: Երգիչ Շառլ Ազնավուրը նրանցից մեկն է եւ, ճանաչելով իր ներդրումը Ճապոնիայում երաժշտության զարգացման և Ճապոնիայի եւ Ֆրանսիայի միջև բարեկամության ամրապնդման գործում, արժանացել է Ծագող արեւի շքանշանին:
Ազնավուրը, ով նաեւ Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ակտիվ երաժշտական գործունեություն է ծավալում արտասահմանում, այդ թվում՝ Ճապոնիայում: Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունն իր ջերմ շնորհավորանքն է հղում նրան շքանշանը ստանալու առթիվ»:
Հայաստանի բնության պետական թանգարանում մեկնարկել է «Թանգարանային գիշեր» միջոցառումների շարքը
Հայաստանի բնության պետական թանգարանը միացել է «Թանգարանային գիշեր» համաեվրոպական միջոցառմանը եւ ներկայացել իր յուրօրինակ միջոցառումների ցանկով: Այս տարի Թանգարանների միջազգային խորհրդի կողմից ընտրված օրվա խորագիրն է «Գերհաղորդակցվող թանգարաններ. նոր մոտեցումներ, նոր հանրույթներ»:
Բնապահպանության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 18-ից 19-ը «Թանգարանների միջազգային օրվա» եւ «Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարության Հայաստանի բնության պետական թանգարանում կցուցադրվի «Ակնթարթ» եւ «Ժամանակի շունչը» խորագրով ցուցահանդեսը։
Այսօր մեկնարկած միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել թանգարանի հանրահռչակման եւ հասարակության հետ կապերի բաժնի պետ Գոհար Սամսոնյանը՝ բարձր գնահատելով նմանատիպ միջոցառումների կարևորությունը, որոնք միտված են բնության հանդեպ հոգատարության սերմանմանը։ Միջոցառման ընթացքում ելույթով հանդես է եկել նաեւ ՀՀ նկարիչների միության անդամ Վլադիմիր Գրիգորյանը, ով շնորհակալություն է հայտնել թանգարանի տնօրինությանը՝ համագործակցության, աջակցություն ցուցաբերելու համար։
Այս տարի Հայաստանում Թանգարանների գիշերն անցկացվում է արդեն 15-րդ անգամ: Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977թ.-ից` յուրաքանչյուր տարի համախմբելով ավելի քան 30 հազար թանգարաններ աշխարհի տարբեր երկրներից: Continue reading


