Daily Archives: June 4, 2018

Հայ Արիական Միաբանություն – Արցախի կայունությունը վաղվա Միացյալ Հայաստանի հիմնաքարն է…

Հայ Արիական Միաբանությունը լրջորեն մտահոգված է հունիսի 1-ին Ստեփանակերտում կենցաղային հողի վրա տեղի ունեցած ցավալի միջադեպով, հատկապես, որ այն ստացել է հանրային վտանգավոր հնչեղություն:

Արցախցին միշտ տարբերվել է իր համբերատարությամբ եւ տոկունությամբ, ինչը թույլ է տվել հայկական այդ երկրամասում միշտ կասեցնել ոչ միայն նմանատիպ կենցաղային միջադեպերի ծավալումը, այլեւ օտարների փորձը՝ միջամտելու արցախցու ներքին կյանքին: Չի ստացվել, անգամ եթե օտարը դա փորձել է իրականացնել հայկական ապազգային կամ անգիտակից ուժերի միջոցով:

Արցախցու դիմակայությունը սթափ եւ կտրուկ է եղել: Եվ դա ճիշտ է: Դա թելադրում է արնախում թշնամիներով շրջապատված լինելը, հայկական երկրամասի պատերազմական իրավիճակում դեռ գտնվելը: Հենց դա է Արցախյան հակամարտության ներքին ու արտաքին կայունության գրավականներից մեկը՝ ամենազորավորը:

Հայ Արիական Միաբանությունը Արցախը հայկական երկրամաս է կոչում, քանի որ հետեւելով 1988-1990թթ. ԼՂՀ եւ ՀՀ օրենսդիր մարմինների որոշումներին՝ տարիներ առաջ, որպես համահայկական քաղաքական ուժ, հայտարարել է, որ ճանաչում է Արցախի վերամիավորումը Հայաստանի հետ՝ համարելով այն մեր միացյալ երկրի 12-րդ մարզը:

Բայց, Հայաստանի, Արցախի եւ սփյուռքի քաղաքական եւ հասարակական ուժերը նույն կերպ չվարվեցին, ինչը կստիպեր մեր իշխանություններին մեկ անգամ էլ վերահաստատել վերամիավորման փաստը: Ինչեւէ, մենք հասկանում ենք, որ կա նաեւ քաղաքական միջազգային գործող իրավիճակ, ինչը մեզ երբեմն ստիպում է Արցախի Հանրապետությունը դիտարկել  որպես տարածաշրջանում 2-րդ հայկական պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունից հետո Continue reading