Daily Archives: June 24, 2018

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 23-ի (501) հոդվածները 

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Ինքնիշխանության ցուցանումը` անվստահության դրսեւորում… / Նիկոլ Փաշինյանին թվում է իրենից առաջ Հայաստանի բոլոր նախագահները՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը Հայաստանը ծառայի կարգավիճակով են ղեկավարել, մեր սուվերենությունը ոտքի տակ տալով եւ ինքը փորձում է ամեն գնով, ամեն օր հիշեցնելով «մեր սուվերենությունը»  եւ «անկախացնել»  Հայաստանը… Թե՞ հենց ինքն է վախենում Հայաստանը ոչ ճիշտ ղեկավարելով ստորադասել մյուս երկրների նկատմամբ…

Հայաստանի 3-րդ Հանրապետությունը 1991-ից սուվերեն, անկախ երկիր է եւ հսկայական քայլեր է արել արտաքին ասպարեզում իր դերն ու նշանակությունը բարձրացնելու համար… Այդ ամենը նկատել է պետք, օգտագործել հաջորդիվ քայլերի համար, ոչ թե ամեն բան սկսել 0-ից, ու ոչ թե առաջ գնալ +1, +2, +3… այլ հետ՝ -1… Ու նաեւ այնպիսի կեցվածք որդեգրել, որ այլ երկրների ղեկավարների մոտ տարակուսանք առաջացնի, ինչպես Ռուսաստանում ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման օրը հանդիպումների ընթացքում ամեն տեղ կնոջ հետ գնալը, որը «պրոտոկոլով» նախատեսված չէր, բայց ժպիտով թողել են… Նիկոլ Փաշինյանը մտածել է, թե ինքը «պրոտոկոլներից» դու՞րս է… Այնքան դուրս է, որ այլ երկրների ղեկավարների ու շեյխի հետ սեղանի շուրջ նստել է կնոջ հետ, երբ ոչ մեկի կինը չի եղել, եւ հեռախոսն էլ փռել է սեղանին: Եթե ընդունենք, որ այդտեղ պրոտոկոլ չկար, ապա կար անվտանգության խնդիր…

Վերը նշված ոչ «պրոտոկոլային» հարցերի մասին չե՞ն զեկուցել վարչապետին, վստահ ենք զեկուցել են, բայց նա «Նոր Հայաստանի» սուվերենությունն է ցուցադրում, կարծրատիպեր է կոտրում: Պարզապես այսպես երկար չեն հանդուրժի եւ մի օր մի կարեւոր հանդիպման ժամանակ կկանգնեցնեն փաստի կամ անհարմար դրության առաջ, եւ դա միայն Նիկոլ Փաշինյանի վատ վիճակը չի լինելու, այլ՝ մեր երկրի, մեր բոլորի: Սրա համար ենք ցավով նշում…

2. Ու՞ր է գնում Հայաստանը – Հայաստանի արտաքին ոլորտը կրկին երկու ճակատով… / Եթե այսպես շարունակվի, ապա նախորդ իշխանությունների փոխլրացնող արտաքին քաղաքականության բոլոր դրական քայլերը եւ արդյունքները կջրվեն… Իսկ դա կթուլացնի մեր երկրի դիրքերը ինչպես Կովկասում, այնպես էլ Մերձավոր Արեւելքում, ուրեմնեւ՝ աշխարհում… / Ու՞ր մնաց Իրան-Հայաստան-Վրաստան եռյակի ամրագրումն ընդդեմ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռյակի…

Եթե այսպես շարունակվի, ապա նախորդ իշխանության փոխլրացնող արտաքին քաղաքականության բոլոր դրական քայլերը եւ արդյունքները կջրվեն… Իսկ դա կթուլացնի մեր երկրի դիրքերը ինչպես Կովկասում, այնպես էլ Մերձավոր Արեւելքում: Կովկասում Հայաստանն ակնկալում էր Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռյակը փոխարինել Իրան-Հայաստան-Վրաստան եռյակով, իսկ Մերձավոր Արեւելքում Հայաստանն Իրանի ու արաբական որոշ երկրներին զուգահեռ, հարաբերություններ էր զարգացնում նաեւ Իսրայելի հետ…

Իսկ պաշտոնական Երեւանն իսկապես աշխատում էր համաշխարհային երկու բեւեռների հետ հավասարապես, կարողանում էր առաջ տանել Հայաստանի շահերը ինչպես Եվրոպա-ԱՄՆ ուղղությամբ, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության: Անգամ՝ Չինաստանի, որ փորձում է համաշխարհային երրորդ բեւեռ ձեւավորել…

3. Նախիջեւանը՝ հենակետ երկու կողմերի համար… / Արցախի խնդիրը՝ որպես Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականության եւ ռազմա-քաղաքական ոլորտի ողնաշար, Նախիջեւանի խնդիրը՝ այս առումով առաջիկա նպատակակետ… Ջավախքի խնդիրը՝ կարող է դառնալ Միացյալ Հայաստանի վերազարթոնքի մարտակոչը… / Այս ուղղություններով շահագրգիռ Հայաստանը կազդարարի տարածաշրջանի հիմնական խաղացողներից մեկը լինելու մասին…

Նախիջեւանը, Մոսկվայի պայմանագրի (ռուս-թուրքական) համաձայն, պրոտեկտորատի՝ պաշտպանության իրավունքով տրված է Ադրբեջանին, իսկ դա ոչ մի հողային, տարածքային իրավունք չի տալիս Ադրբեջանին… «Լուսանցք»-ն այս մասին եւս գրել է եւ ցայսօր զարմացած ենք մեր դիվանագետների լռությունից…

Իմիջիայլոց, ըստ հայ արիների տեղեկատվության, վերջին հայը Ադրբեջանը լքեց 1990-ի նոյեմբերին եւ անգամ առաջարկ եղավ նոյեմբերի 29-ը ճանաչել որպես նախիջեւանահայության ցեղասպանության օր, երբ վերջին հայը դուրս եկավ Նախիջեւանի հայաբնակ Զնաբերդ գյուղից եւ Նախիջեւանը զրկվեց Արցախի օրինակով ազգային-ազատագրական պայքարի հնարավորությունից…

Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվեն.- Սա՛պիտի լինի աշխարհի բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին իսկ խոսքը  Արեւածագին՝ ԱրԷգԱկին (Արական եւ Էգ(Իգ)-ական Ակունքներին)  ողջունելուց  հետո… (Արմեն ԱվետիսյանՀայ Արիական Միաբանության առաջնորդ –(http://www.hayary.org/wph/?p=33)- Փա՛ռք Հային  ու Հայքին,  Հայ Հոգե-Ոգեղեն Տիեզերաաշխարհներին, Փա՛ռք Հայ Աստվածներին ու  Տիեզերքի Արարչին – http://www.hayary.org/wph/ (Հայ Արիական Միաբանության առաջնորդի ֆ/բ էջhttps://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internal

4. Մերօրյա կենսագիրների համազգային պատմակեղծարարության հետեւանքները… / – Վարչապետը հայտարարում է իր վճռականության մասին…- Հունիսի 17-ին Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարեց, որ չի պատրաստվում կոռուպցիայի հետ կոմպրոմիսի գնալ…- Վարչապետը նշել է, որ զինվորի բաժին գողացողը, ով էլ լինի, արժանի չէ ներման եւ ժողովուրդը պետք է իր հս­տակ գնահատականը այս մասին ասի…- Իրավապահ համակարգի որոշ կառույցներ դադարե՞լ են գործել…- Բողոքի ցույցերը՝ սիրո իրավու՞ք, թե՞ պարտադրանքով սեր…- Էջմիածնի քաղաքապետի բաց նամակը՝ վարչապետին…- Լարված իրավիճակ ԱԱԾ-ի մոտ…- ԵԿՄ-ն եռատման ճանապարհի՞ն…- Կրքերն Էջմիածնում չեն հանդարտվում…- «Զինվորի բաժին». մսի պահածոներով մեքենաներ են հայտնաբերվել…- Մանվել Գրիգորյանի օգնականը կսպասի, մինչեւ ավարտվի նախաքննությունը…- ԱԱԾ-ն Մանվել Գրիգորյանի տանն այլ բան էր փնտրում…- ԱԱԾ-ն գործողություններ իրականացրեց Էջմիածնում…- Դոն Պիպոյի տանն էլ է հայտնաբերվել ապօրինի զենք եւ ռազմամթերք…- Մանվել Գրիգորյանը եւ Դոն Պիպոն ձերբակալվել են…- Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ՀՔԾ-ում նոր քրգործ է հարուցվել…- Ինչ են գտել «Արա լեռ»-ի՝ Մանվել Գրիգորյանի առանձնատանը…- Մանվել Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրգործով կան այլ կասկածյալներ եւս…- Առեւանգման դեպքի առթիվ հարուցվել է նոր քրգործ…- Գլխավոր դատախազը դիմել է վարչապետին՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու…- Կառավարությունում արտարհերթ էր…- ԱԺ-ն էլ արտահերթ  գումարեց…- ԵԿՄ-ն ամեն տարի դիմել եւ բանակից ձեռք էր բերել…- Մանվել Գրիգորյանը նամակ է գրել Արա Բաբլոյանին…- Որեւէ տեղ ձեւական չենք գնում, գնում ենք, երբ ունենում ենք հստակ օպերատիվ տվյալներ…- ԱԱԾ-ն ռեպրեսիվ մարմին չէ, բայց նոր բացահայտումներ կլինեն…- Փորձում են վնասազերծե՞լ վարչապետին եւ ԱԱԾ ղեկավարին…

«Լուսանցք»-ը մեր երկրում կատարված հեղափոխական շարժումներին անդրադարձել է պատմա-քաղաքական իրողություն դիտարկելով, դրանք ներկայացրել նաեւ որպես տեղեկատվություն, որից հետո միայն հաջորդ թողաևրկումներում եղել են վերլուծություններ եւ մեկնաբանություններ: Ներքեւից վերեւ կատարված Հայաստանի թավշյա հեղափոխությունը, Արցախում կայացած՝ վերեւից ներքեւ ոչ պակաս թավշյա հեղափոխությունը, ինչպեսեւ՝ Հայաստանյայց առաքելական եկեղեցու առաջնորդի՝ Գարեգին Բ կաթողիկոսի դեմ փողոցային ցույցերը, որ դեռ շարունակվում են, իրենց տեղը գտել են մեր պարբերականի էջերում (հիշու՞մ եք, նախորդ համարներում բացատրել ենք, թե ինչու ենք երբեմն արխիվային գործ անում)…

– http://www.hayary.org/wph/?p=7016Հենց այսօ՛ր Էջմիածինն ու Անթիլիասը պիտի միավորման խնդիրը դնեն – Սակայն Կիլիկիո թեմի առաջնորդ Արամ Ա-ն չի դիտարկվում կաթողիկոսի հարցում, ինչը թույլ կտար հայկական եկեղեցիների միավորման լրջագույն քայլ անել… Կաթողիկոսի դեմ բողոքի ալիքի հետեւում բարձրաստիճան հոգեւորականներ են կանգնած… / Կրկին հեթանոսության եւ քրիստոնեության հաշտեցման մասին – Այս քայլը ինչպես ազգային միասնության հասնելու առումով, այնպես էլ միջազգային հոգեւոր ներխուժումներին համատեղ դիմակայելու ուժ կլինի…

– http://www.hayary.org/wph/?p=7006«Հայկական հեղափոխություն»-ը ստացավ միջազգային կարգավիճակ.- «Ռեւոլյուցիոն» ընթա՞ցք, թե՞ «էվոլյուցիոն» առաջընթաց – Հեղափոխությունները լինում են զինված եւ անզեն, խաղաղ եւ ծեծկռտուքով, գունավոր եւ թավշյա..  / – Բակո Սահակյանը հրավիրել է խորհրդակցություն… / Միջադեպերի քաղաքականացումը եւ տարբեր շահարկումները հղի են հասարակությունը պառակտելու վտանգով… Բերման է ենթարկվել 15 քաղաքացի, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նախապատրաստվում են նյութեր գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժին ուղարկելու համար… Բակո Սահակյանը հունիսի 2-ին ընդունել է Ստեփանակերտում ընթացող բողոքի ակցիայի մի խումբ ներկայացուցիչների… Խորհրդարանը ստեղծել է քննիչ հանձնաժողով… Արցախի ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ իրավիճակը սրելու վտանգավոր քայլերից… Լեւոն Տեր-Պետրոսյան.- Բակո Սահակյանին մենակ չպետք է թողնել… Էդուարդ Շարմազանովն Արցախի հարցում համամիտ է Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ… Պատասխանատվության ենթարկել մասնակիցներին… Արցախի դատախազությունը ծեծկռտուքի տեսանյութն է հրապարակել… Արցախի գլխավոր դատախազությունն անուններ է հրապարակել…Ստեփանակերտում քաղաքացիներին ծեծի ենթարկելու փաստով քրգործ է հարուցվել… Բարելավել ձերբակալված անձանց պահելու պայմանները… Նիկոլ Փաշինյանը կոչ է անում դադարեցնել բողոքի գործողությունները Ստեփանակերտում… Վեհափառն արցախցիներին  հորդորում է եղբայրասիրության ոգով լուծել բոլոր տարաձայնությունները… Արամ Ա կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել Բակո Սահակյանին… Արցախում կայունությունը եւ համերաշխությունը պահպանելու կոչով հանդես են եկել գրեթե բոլոր գործուն քաղաքական, հասարակական եւ այլ կազմակերպությունները, ինչպես Հայաստանից ու Արցախից, այնպես էլ Սփյուռքից… Հրաժարական են ներկայացրել Արցախի Պետնախարար Արայիկ Հարությունյանը, Ոստիկանապետ Կամո Աղաջանյանը եւ Ազգային անվտանգության ծառայության պետ Արշավիր Ղարամյանը… Արցախի պետնախարար.- Այս հրաժարականը կապված չէ ցույցի մասնակիցների պահանջի հետ…

– http://www.hayary.org/wph/?p=6932Խորհրդարանական Հայաստանի առաջին ճգնաժամը անարյուն հասնում է հանգուցալուծման իր հանգրվանին.- Հրաժարականից հետո Սերժ Սարգսյանը ուղերձ էր հղել ՀՀԿ պատգամավորներին – «Հրավիրում եմ ձեզ խոսելու խաղաղության ու կայունության մասին»… Ընդդիմադիրները սպասում էին, որ կկայացվի այնպիսի որոշում, ինչը հնարավորություն կտա Նիկոլ Փաշինյանին ընտրվել վարչապետ… ԱԺ հատուկ նիստում վարչապետի միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն էր… Վահրամ Բաղդասարյանը պարզաբանել է Նիկոլ  Փաշինյանին դեմ քվեարկելու ՀՀԿ խմբակցության որոշումը… Այս եւ նմանատիպ բացատրությունները չէին բավարարի ո՛չ խորհրդարանական մյուս ուժերին, ո՛չ էլ Հանրապետության հրապարակի ցուցարարներին… Այս ամենը հասկանալով, Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արեց, որ ՀՀԿ-ն պարզապես քվեարկի իր օգտին… ՀՀԿ-ն խորհրդարանի 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին աջակցելու է դառնալ վարչապետ… ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հայտարարությունը… Քաղաքական ճգնաժամը շարունակվում է. Արմեն Սարգսյանը կոչ է անում շարունակել խորհրդակցությունները… ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդականխորհրդատու Գառնիկ Իսագուլյանի խոսքը… Արցախի քաղաքական ուժերը անհանգստացած են Հայաստանի ներքաղաքական վիճակով… Իր խոսքը հնչեցրեց նաեւ ջավախքահայ ազգային գործիչ Վահագն Չախալյանը… Վերահսկվում է՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանը այցելել է ՊՆ եւ հանդիպում ունեցել ՊԲ բարձրագույն հրամկազմի հետ…

Եվ ինչպես նշվեց, «Լուսանցք»-ը հաջորդիվ անդրադարձել է այս գործողությունների դրական ու բացասական երանգներին ու նրբերանգներին: Այս օրերին աննախադեպ էր նաեւ ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս եւ ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունն ու նրան հասցեագրված մեղադրանքները: Այս անսպասելի բացահայտումներին կանդրադառնանք ստորեւ, վերոնշյալ պատմա-քաղաքական ձեւաչափի մեջ մնալով, վերլուծությունները թողնելով հաջորդիվ…

«Լուսանցք»-ի պատմա-քաղաքական վերլուծություններում մեզ հետ մշտապես համագործակցում է Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը, ով մեր մի հարցադրմանը դեռ տարիներ առաջ պատասխանեց այսպես. «Ցավոք, հայ նորագույն պատմագիտությունը խեղդված է ստախոսության, կեղծարարության եւ անպարկեշտության մեջ: Իհարկե, սա չի նշանակում, որ զուգահետ չկա իրական պատմագրություն, հերոսական շատ էջեր են արձանագրվել հավաստի ժամանակագրությամբ… բայց կան պատմական սինաբանություններ, թանգարաններում կեղծ պատեր կան, որ կեղծ հերոսների հերոսապատումներ են ներկայացնում, նույնը դասագրքեր են տեղափոխել եւ այսպես շարունակ… Բայց գալու է պատմության սրբագրման ժամանակը, այդ «հերոսական» պատերը քանդելու եւ դասագրքերը վերաիմաստավորելու ժամանակները,, ոմանց անուններով փողոցները կամ դպրոցները անվանափոխելու, հուշատախտակները պատմությանն աղբանոցը նետելու կամ «հերոսական անցյալը» բացահայտելու ժամանակները… Շուրջ 30 տարիների ինքնամաքրման պատմական առաքելություն ունենք… Մենք նորագույն պատմության մեջ անցանք նման մի ճանապարհ՝ ոչ հեռու անցյալի հերոսների եւ հակահերոսների բացահայտումներով…»…

Այսպիսով՝ կոռուպցիոն բացահայտումների այս օրերի տեղեկույթը՝ առանց մեկնաբանության՝ ապագա կենսագիրների գործը հեշտացնելու համար…

5. Արցախյան շարժման ռահվիրան հեռացավ – Մահկանացուն կնքեց Արցախյան շարժման հիմնադիրներից մեկը՝ Իգոր Մուրադյանը.- Նա երկար ժամանակ հիվանդ էր, վերջին շրջանում բուժվում էր ԱՄՆ-ի կլինիկաներից մեկում եւ մի քանի օր առաջ էր վերադարձել Երեւան… / Արցախյան պատերազմից հետո Իգոր Մուրադյանը հիմնականում զբաղվել է քաղաքա-տնտեսական ազգային ու միջազգային խնդիրների ու հեռանկարների վերլուծությամբ…

– Հունիս 12 ·  Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը շնորհավորում են Անդրանիկ Մարգարյանի տարեդարձը: Այսօր նա՝ արդեն Երկնային Կյանքով ապրող հայ ազգային ու պետական գործիչը, մնում է հայ արիադավան հատվածների, ցեղակրոն ազգայնականների ընկերն ու գործընկերը, իսկ նրա խորհուրդները միշտ ուղեկից են մեզ՝ մեր գործում եւ տարաբնույթ նախաձեռնություններում…

Անդրանիկ Մարգարյանը նույն հայորդին էր, երբ 1990-ականներին ղեկավարում էր փոքրաթիվ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը եւ նույնն էր, երբ Հայաստանի վարչապետն էր Նա մարդ էր, ով ընդունված էր եւ՛ իշխանական եւ՛ ընդդիմադիր եւ անգամ չեզոք ուժերի կողմից: Անդրանիկ Մարգարյանը Նժդեհի Ցեղակրոն ուսմունքի հետեւորդ էր եւ հայահավատ հեթանոս արորդիայդպիսին էլ նա հեռացավ Երկրային Կյանքից եւ վստահ ենք՝ Երկնային կյանքում, Հայ ՈգեՀոգեղեն տիեզերաաշխարհներում եւս ապրում է վասն Ազգի ու Հայրենիքի՝ մյուս հայ նվիրյալների հետ 
Վստահ ենք, որ նրա զավակը՝ Տարոն Մարգարյանը, կշարունակի իր՝ արդեն փորձառու կյանքի ուղին, կանգնած կմնա իր հոր քաղաքական գծին եւ ամեն ինչ կանի, որ ընդունելի եւ ընկալելի լինի հայության բոլոր հատվածների կողմից:
Փա՛ռք Անդրանիկ Մարգարյանին, ով միշտ ներկա է գրված հայ ազգայնականների եւ արիադավանների հայրենակերտ գործերում

6. Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից-www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ… Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում / «Գանձասար-Կապան»-ը ուսհավաք է անցկացնում Բուլղարիայում… ՀՖՖ մի շարք անդամ ակումբների անդամությունը դադարեցնելու հարցը… ՀՖՖ-ն կասեցրել է «Շիրակ»-ի անդամությունը… Արման Սահակյան. «Շիրակ»-ը չի լուծարվել»… Ամերիկացի ֆուտբոլասերին Ռուսաստանում տեղափոխել են հոգեբուժարան… Լեւոն Արոնյանը չդիմացավ լարվածությանը… Նարեկ Աբգարյան. «Սպասելիքներս մեծ են»… Մշակութային – «Զրույց»-ի հիմքում հայ ժողովրդի համար օրհասական օրերին Թումանյանի ու Անդրանիկի հանդիպումն է… Մարզական լուրեր… Մշակութային լուրեր… Մշակութային-քաղաքական արժեք ունեցող համերգ՝ Զվարթնոցում… Աշխարհահռչակ սոպրանո Լիաննա Հարությունյանը Հայաստանում…

https://www.youtube.com/user/MrHayaryan – Hayary TV – ՀԱՄպաշտոնական ալիք… / http://www.hayary.org/wph/?p=5262 – Տեսանյութերհամացանցիցhttp://www.hayary.org/wph/?p=2683 – Հայոց պատմություն եւ գաղափարներ… http://www.hayary.org/wph/?p=2681 – Հայոց հայ-արիական հավատ… http://www.hayary.org/wph/?p=2682 – Հայոց (Հայ-Արիական) տոներ եւ ծեսեր…

http://www.hayary.org/wph/?p=6380Հայ Արիական Միաբանությունը ընդդիմադիր է եւ՛ իշխանությանը, եւ՛ ընդդիմադիրներին, եւ՛ եկեղեցուն…- Միակ գաղափարա-քաղաքական, ռազմա-աշխարհակարգային եւ հոգեւոր-հավատամքային այլընտրանքը… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

Ու՞ր է գնում Հայաստանը – Հայաստանի արտաքին ոլորտը կրկին երկու ճակատով… / Եթե այսպես շարունակվի, ապա նախորդ իշխանությունների փոխլրացնող արտաքին քաղաքականության բոլոր դրական քայլերը եւ արդյունքները կջրվեն… Իսկ դա կթուլացնի մեր երկրի դիրքերը ինչպես Կովկասում, այնպես էլ Մերձավոր Արեւելքում, ուրեմնեւ՝ աշխարհում… / Ու՞ր մնաց Իրան-Հայաստան-Վրաստան եռյակի ամրագրումն ընդդեմ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռյակի…

Հայաստանի արտգործնախարարության բարձրաստիճան ներկայացուցիչների անարդյունք այցերը Ռուսաստան եւ Եվրոպա մեր երկրի արտաքին ոլորտը նորից կանգնեցրել են կամ կամի առաջ:

Եթե այսպես շարունակվի, ապա նախորդ իշխանությունների փոխլրացնող արտաքին քաղաքականության բոլոր դրական քայլերը եւ արդյունքները կջրվեն… Իսկ դա կթուլացնի մեր երկրի դիրքերը ինչպես Կովկասում, այնպես էլ Մերձավոր Արեւելքում:

Կովկասում Հայաստանն ակնկալում էր Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռյակը փոխարինել Իրան-Հայաստան-Վրաստան եռյակով, իսկ Մերձավոր Արեւելքում Հայաստանն Իրանի ու արաբական որոշ երկրներին զուգահեռ, հարաբերություններ էր զարգացնում նաեւ Իսրայելի հետ…

Իսկ պաշտոնական Երեւանն իսկապես աշխատում էր համաշխարհային երկու բեւեռների հետ հավասարապես, կարողանում էր առաջ տանել Հայաստանի շահերը ինչպես Եվրոպա-ԱՄՆ ուղղությամբ, այնպես էլ Ռուսաստանի: Անգամ՝ Չինաստանի, որ փորձում է համաշխարհային երրորդ բեւեռ ձեւավորել:   Continue reading

Ինքնիշխանության ցուցանումը` անվստահության դրսեւորում… / Նիկոլ Փաշինյանին թվում է իրենից առաջ Հայաստանի բոլոր նախագահները՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը Հայաստանը ծառայի կարգավիճակով են ղեկավարել, մեր սուվերենությունը ոտքի տակ տալով եւ ինքը փորձում է ամեն գնով, ամեն օր հիշեցնելով «մեր սուվերենությունը»  եւ «անկախացնել»  Հայաստանը… Թե՞ հենց ինքն է վախենում Հայաստանը ոչ ճիշտ ղեկավարելով ստորադասել մյուս երկրների նկատմամբ…

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն երկու անգամ հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եւ առաջին քայլը, որ արել է մեր երկրի ղեկավարը՝ Հայաստանի սուվերենության-ինքնիշխանության հարգանքի մասին խոսելն է: Նույնը Ռուսստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ էր, գրեթե նույնը՝ ռուսական կողմի բարձրաստիճան օրենսդիր մարմի ղեկավարների…

Արեւմուտքի երկրների ղեկավարների հետ հանդիպումներ դեռ չկան, սակայն պարզ է, որ մեր ինքնիշխանության մասին պատմությունն այստեղ եւս կլսվի…

Ի՞նչ է սա:

Կամ՝ Նիկոլ Փաշինյանին թվում է իրենից առաջ Հայաստանի բոլոր նախագահները՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը Հայաստանը ծառայի կարգավիճակով են ղեկավարել, մեր սուվերենությունը ոտքի տակ տալով եւ ինքը փորձում է ամեն գնով, ամեն օր հիշեցնելով անկախացնել Հայաստանը… Կամ՝ հենց ինքն է վախենում Հայաստանը ոչ ճիշտ ղեկավարելով ստորադասել մյուս երկրների նկատմամբ, ուստի ամեն հանդիպմանը, նախ եւ առաջ հիշեցնում է, որ ինքը սուվերեն երկրի վարչապետ է – չմոռանաք հանկարծ:

Հայաստանի 3-րդ Հանրապետությունը 1991-ից սուվերեն, անկախ երկիր է եւ հսկայական քայլեր է արել արտաքին ասպարեզում իր դերն ու նշանակությունը բարձրացնելու համար… Այդ ամենը նկատել է պետք, օգտագործել հաջորդիվ քայլերի համար, ոչ թե ամեն բան սկսել 0-ից, ու ոչ թե առաջ գնալ +1, +2, +3… այլ հետ՝ -1… Ու նաեւ այնպիսի կեցվածք որդեգրել, որ այլ երկրների ղեկավարների մոտ տարակուսանք առաջացնի, ինչպես Ռուսաստանում ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման օրը հանդիպումների ընթացքում ամեն տեղ կնոջ հետ գնալը, որը «պրոտոկոլով» նախատեսված չէր, բայց ժպիտով թողել են… Նիկոլ Փաշինյանը մտածել է, թե ինքը «պրոտոկոլներից» դու՞րս է… Այնքան դուրս է, որ այլ երկրների ղեկավարների ու շեյխի հետ սեղանի շուրջ նստել է կնոջ հետ, երբ ոչ մեկի կինը չի եղել, եւ հեռախոսն էլ փռել է սեղանին: Եթե ընդունենք, որ այդտեղ պրոտոկոլ չկար, ապա կար անվտանգության խնդիր…

Վերը նշված ոչ «պրոտոկոլային» հարցերի մասին չե՞ն զեկուցել վարչապետին, վստահ ենք զեկուցել են, բայց նա «Նոր Հայաստանի» սուվերենությունն է ցուցադրում, կարծրատիպեր է կոտրում: Պարզապես այսպես երկար չեն հանդուրժի եւ մի օր մի կարեւոր հանդիպման ժամանակ կկանգնեցնեն փաստի կամ անհարմար դրության առաջ, եւ դա միայն Նիկոլ Փաշինյանի վատ վիճակը չի լինելու, այլ՝ մեր երկրի, մեր բոլորի: Սրա համար ենք ցավով նշում…   Continue reading

Նախիջեւանը՝ հենակետ երկու կողմերի համար… / Արցախի խնդիրը՝ որպես Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականության եւ ռազմա-քաղաքական ոլորտի ողնաշար, Նախիջեւանի խնդիրը՝ այս առումով առաջիկա նպատակակետ… Ջավախքի խնդիրը՝ կարող է դառնալ Միացյալ Հայաստանի վերազարթոնքի մարտակոչը… / Այս ուղղություններով շահագրգիռ Հայաստանը կազդարարի տարածաշրջանի հիմնական խաղացողներից մեկը լինելու մասին…

«Լուսանցք»-ն իր հրապարակումներում մշտապես ընդգծում է, որ Արցախի խնդիրը Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականության եւ ռազմա-քաղաքական ոլորտի ողնաշարն է եւ այն միշտ պիտի ամուր պահել, մինչեւ Հայաստանի հետ վերամիավորման ցանկալի պահը:

Նախիջեւանն այս առումով Հայաստանի արտաքին քաղաքականության առաջիկա նպատակակետը պիտի դառնա, քանզի տարածաշրջանում Թուրքիա-Ադրբեջան եւ առհասարակ համաթուրքական նպատակների հիմնակետն է այսօր, նաեւ իրանական որոշակի տարածաշրջանային նկրտումների թիրախ է ընտրված:

Իսկ Ջավախքը կարող է դառնալ Միացյալ Հայաստանի վերազարթոնքի այն մարտակոչը, որը Հայաստանը կազդարարի որպես տարածաշրջանի հիմնական խաղացողներից մեկը:

Այս ամենը լավ հասկանում են նաեւ մեր թշնամիներն ու հակառակորդները, ինչը որքան բարդացնում է մեր խնդիրը, այնքան էլ դյուրին է դարձնում, քանզի այլեւս գործելու հարց է դրվում, երբեմն նաեւ բաց տեսքով, քանի որ թաքցնելու որեւէ բան չունենք, որովհետեւ տերն ենք մեր հողերի եւ ազգային նպատակների:

Վերջերս Հայաստան-Նախիջեւան սահմանային դիրքերում կատարվող գործողությունները նորից անհանգստություն բերեցին, քանի որ խոսվում էր որոշ դիրքերի կորստի մասին: Բայց ՀՀ ՊՆ-ն հերքեց այդ լուրերը, այդ դիրքերից վերադարձած քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը հաստատեց եւ մանրամասնեց, որ դա Ադրբեջանի կողմից հերթական ապատեղակատվությունն է:

«Խոսքը վերաբերվում էր երկու բարձունքների Արդիչ եւ Կեզելկայ, երրորդ բարձունքի մասին ես հատուկ եմ առանձնացնում Հունուտ կամ Գունուտ դիրքի վերցնելը, Հունուտ գյուղի ազատագրումը «հայկական օկուպացիայից», 50 կմ թիկունքային ճանապարհ կառուցելուն, «Երեւան-Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը վերահսկղության տակ վերցնելուն, այս ամենը ապատեղեկատվութուն նշել է քաղաքագետը:   Continue reading

Մերօրյա կենսագիրների համազգային պատմակեղծարարության հետեւանքները… / – Վարչապետը հայտարարում է իր վճռականության մասին…- Հունիսի 17-ին Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարեց, որ չի պատրաստվում կոռուպցիայի հետ կոմպրոմիսի գնալ…- Վարչապետը նշել է, որ զինվորի բաժին գողացողը, ով էլ լինի, արժանի չէ ներման եւ ժողովուրդը պետք է իր հս­տակ գնահատականը այս մասին ասի…- Իրավապահ համակարգի որոշ կառույցներ դադարե՞լ են գործել…- Բողոքի ցույցերը՝ սիրո իրավու՞ք, թե՞ պարտադրանքով սեր…- Էջմիածնի քաղաքապետի բաց նամակը՝ վարչապետին…- Լարված իրավիճակ ԱԱԾ-ի մոտ…- ԵԿՄ-ն եռատման ճանապարհի՞ն…- Կրքերն Էջմիածնում չեն հանդարտվում…- «Զինվորի բաժին». մսի պահածոներով մեքենաներ են հայտնաբերվել…- Մանվել Գրիգորյանի օգնականը կսպասի, մինչեւ ավարտվի նախաքննությունը…- ԱԱԾ-ն Մանվել Գրիգորյանի տանն այլ բան էր փնտրում…- ԱԱԾ-ն գործողություններ իրականացրեց Էջմիածնում…- Դոն Պիպոյի տանն էլ է հայտնաբերվել ապօրինի զենք եւ ռազմամթերք…- Մանվել Գրիգորյանը եւ Դոն Պիպոն ձերբակալվել են…- Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ՀՔԾ-ում նոր քրգործ է հարուցվել…- Ինչ են գտել «Արա լեռ»-ի՝ Մանվել Գրիգորյանի առանձնատանը…- Մանվել Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրգործով կան այլ կասկածյալներ եւս…- Առեւանգման դեպքի առթիվ հարուցվել է նոր քրգործ…- Գլխավոր դատախազը դիմել է վարչապետին՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու…- Կառավարությունում արտարհերթ էր…- ԱԺ-ն էլ արտահերթ  գումարեց…- ԵԿՄ-ն ամեն տարի դիմել եւ բանակից ձեռք էր բերել…- Մանվել Գրիգորյանը նամակ է գրել Արա Բաբլոյանին…- Որեւէ տեղ ձեւական չենք գնում, գնում ենք, երբ ունենում ենք հստակ օպերատիվ տվյալներ…- ԱԱԾ-ն ռեպրեսիվ մարմին չէ, բայց նոր բացահայտումներ կլինեն…- Փորձում են վնասազերծե՞լ վարչապետին եւ ԱԱԾ ղեկավարին…

«Լուսանցք»-ը մեր երկրում կատարված հեղափոխական շարժումներին անդրադարձել է պատմա-քաղաքական իրողություն դիտարկելով, դրանք ներկայացրել նաեւ որպես տեղեկատվություն, որից հետո միայն հաջորդ թողաևրկումներում եղել են վերլուծություններ եւ մեկնաբանություններ: Ներքեւից վերեւ կատարված Հայաստանի թավշյա հեղափոխությունը, Արցախում կայացած՝ վերեւից ներքեւ ոչ պակաս թավշյա հեղափոխությունը, ինչպեսեւ՝ Հայաստանյայց առաքելական եկեղեցու առաջնորդի՝ Գարեգին Բ կաթողիկոսի դեմ փողոցային ցույցերը, որ դեռ շարունակվում են, իրենց տեղը գտել են մեր պարբերականի էջերում (հիշու՞մ եք, նախորդ համարներում բացատրել ենք, թե ինչու ենք երբեմն արխիվային գործ անում): Եվ ինչպես նշվեց, «Լուսանցք»-ը հաջորդիվ անդրադարձել է այս գործողությունների դրական ու բացասական երանգներին ու նրբերանգներին:

Այս օրերին աննախադեպ էր նաեւ ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս եւ ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունն ու նրան հասցեագրված մեղադրանքները: Այս անսպասելի բացահայտումներին կանդրադառնանք ստորեւ, վերոնշյալ պատմա-քաղաքական ձեւաչափի մեջ մնալով, վերլուծությունները թողնելով հաջորդիվ:

«Լուսանցք»-ի պատմա-քաղաքական վերլուծություններում մեզ հետ մշտապես համագործակցում է Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը, ով մեր մի հարցադրմանը դեռ տարիներ առաջ պատասխանեց այսպես. «Ցավոք, հայ նորագույն պատմագիտությունը խեղդված է ստախոսության, կեղծարարության եւ անպարկեշտության մեջ: Իհարկե, սա չի նշանակում, որ զուգահետ չկա իրական պատմագրություն, հերոսական շատ էջեր են արձանագրվել հավաստի ժամանակագրությամբ… բայց կան պատմական սինաբանություններ, թանգարաններում կեղծ պատեր կան, որ կեղծ հերոսների հերոսապատումներ են ներկայացնում, նույնը դասագրքեր են տեղափոխել եւ այսպես շարունակ… Բայց գալու է պատմության սրբագրման ժամանակը, այդ «հերոսական» պատերը քանդելու եւ դասագրքերը վերաիմաստավորելու ժամանակները,, ոմանց անուններով փողոցները կամ դպրոցները անվանափոխելու, հուշատախտակները պատմությանն աղբանոցը նետելու կամ «հերոսական անցյալը» բացահայտելու ժամանակները… Շուրջ 30 տարիների ինքնամաքրման պատմական առաքելություն ունենք… Մենք նորագույն պատմության մեջ անցանք նման մի ճանապարհ՝ ոչ հեռու անցյալի հերոսների եւ հակահերոսների բացահայտումներով…»:

Այսպիսով՝ կոռուպցիոն բացահայտումների այս օրերի տեղեկույթը՝ առանց մեկնաբանության՝ ապագա կենսագիրների գործը հեշտացնելու համար…   Continue reading

Արցախյան շարժման ռահվիրան հեռացավ – Մահկանացուն կնքեց Արցախյան շարժման հիմնադիրներից մեկը՝ Իգոր Մուրադյանը.- Նա երկար ժամանակ հիվանդ էր, վերջին շրջանում բուժվում էր ԱՄՆ-ի կլինիկաներից մեկում եւ մի քանի օր առաջ էր վերադարձել Երեւան… / Արցախյան պատերազմից հետո Իգոր Մուրադյանը հիմնականում զբաղվել է քաղաքա-տնտեսական ազգային ու միջազգային խնդիրների ու հեռանկարների վերլուծությամբ…

Մահկանացուն կնքեց Արցախյան շարժման հիմնադիրներից մեկը՝ Իգոր Մուրադյանը:

Նա երկար ժամանակ հիվանդ էր, վերջին շրջանում բուժվում էր ԱՄՆ-ի կլինիկաներից մեկում եւ մի քանի օր առաջ էր վերադարձել Երեւան։

Եվ 61 տարեկան հասակում ծանր հիվանդության հետեւանքով 2018թ. հունիսի 17-ին Երեւանում մահացավ քաղաքագետ, տնտեսագետ Իգոր Մուրադյանը: Նա էր նախաձեռնել «Ղարաբաղ» կոմիտեի կազմավորումը։

Իգոր Մուրադյանին շատերը կհիշեն, ովքեր հատկապես մասնակցել են 1988-1990թթ. կեսմիլիոնանոց եւ երբեմն էլի ավելի մեծ բազմությամբ  ցույցերին, ովքեր բռունցքները վեր պարզած տարիներ շարունակ պայքարել են՝ նախ խորհրդային ԿԳԲ-ական համակարգի դեմ, ապա ադրբեջանական ոստիկանության եւ զինուժի…

Իգոր Մուրադյանն իսկապես առաջնորդ էր եւ չնայած ռուսախոս էր, հայերեն հասկանում, սակայն վատ էր խոսում, այնուամենայնիվ կարողացավ հայկական ազգային հզոր ալիքը առաջ տանել: Սա զարմանալի փաստ է, երբ ազգային, անգամ ազգայնական հակումներով ուժերը իրենց առաջնորդին ներում են ոչ հայերեն խոսելու համար:

Սակայն Իգոր Մուրադյանի մտածողությունն էր ազգային եւ վճռական, հատկապես այն պահերին, երբ խորհրդային բանակը փորձում էր Երեւանում անկարգություններ հրահրել…   Continue reading

Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից-www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ… Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում / «Գանձասար-Կապան»-ը ուսհավաք է անցկացնում Բուլղարիայում… ՀՖՖ մի շարք անդամ ակումբների անդամությունը դադարեցնելու հարցը… ՀՖՖ-ն կասեցրել է «Շիրակ»-ի անդամությունը… Արման Սահակյան. «Շիրակ»-ը չի լուծարվել»… Ամերիկացի ֆուտբոլասերին Ռուսաստանում տեղափոխել են հոգեբուժարան… Լեւոն Արոնյանը չդիմացավ լարվածությանը… Նարեկ Աբգարյան. «Սպասելիքներս մեծ են»… Մարզական լուրեր… Մշակութային լուրեր… – «Զրույց»-ի հիմքում հայ ժողովրդի համար օրհասական օրերին Թումանյանի ու Անդրանիկի հանդիպումն է… Մշակութային-քաղաքական արժեք ունեցող համերգ՝ Զվարթնոցում… Աշխարհահռչակ սոպրանո Լիաննա Հարությունյանը Հայաստանում…

«Գանձասար-Կապան»-ը ուսհավաք է անցկացնում Բուլղարիայում

Կապանի «Գանձասար-Կապան» ֆուտբոլային թիմը Երեւան-Աթենք-Սոֆիա թռիչքով մեկնել է Բուլղարիա։ Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, թիմը հանգրվանել է Բանսկո քաղաքի «Մարայա» հյուրանոցում։

«Գանձասար-Կապան»-ը մինչեւ հուլիսի 1-ը ուսհավաք կանցկացնի Բուլղարիայում: Թիմը օրական 2 պարապմունքներ է անցկացնում, բացի այդ մարզիչները նախատեսել են նաեւ 3-4 ստուգողական հանդիպումներ։

Նշենք, որ ֆուտբոլի Հայաստանի գավաթակիրը պատրաստվում է Եվրոպայի լիգայի 2018-2019թթ խաղարկությանը, որի որակավորման 1-ին փուլի վիճակահանությունը տեղի կունենա հունիսի 19-ին, ՈւԵՖԱ-ի շտաբ- բնակարանում:

«Փյունիկ»-ը ուժեղացնում է կազմը եվրոլիգայից առաջ

Երեւանի «Փյունիկ»-ը, որը պատրաստվում է ֆուտբոլի Եվրոպայի լիգայի գալիք մրցաշարին, պայմանագիր է կնքել 5 նոր ֆուտբոլիստների հետ։ Այդ մասին հայտնում է ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքէջը:

Փյունիկցիների շարքերը համալրել են դարպասապահներ Անդրիյա Դրագոեւիչն ու Եվգենի Կոբոզեւը, պաշտպան Մաքսիմ Ժեստոկովը, կիսապաշտպան Մաքսիմ Տրուսեւիչը եւ հարձակվող Մոհամեդ Կոնատեն։

Ֆուտբոլիստներն արդեն միացել են թիմին, որը ներկայումս ուսումնամարզական հավաք է անցկացնում Մինսկում։

ՀՖՖ-ն կասեցրել է «Շիրակ»-ի անդամությունը

Հունիսի 16-ին կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործկոմի հերթական նիստը:

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Գործադիր Կոմիտեն քննարկել է ՀՖՖ անդամ ակումբների՝ «Միկա» ՖԱ ՀԿ-ի, «Ուլիս» ՖԱ ՀԿ-ի, «Արմավիր» ՖԱ ՀԿ-ի, «Ֆուրման Աբրահամյան» ՖԱ ՀԿ-ի, «Հայ-Արի» ՖԱ ՀԿ-ի, «Էսթեղլալ-Կոտայք» ՖԱ ՀԿ-ի եւ «Զվարթնոց ՀԱՈՒ ՖԱ» ՀԿ-ի ՀՖՖ անդամությունը դադարեցնելու հարցը։

Կոմիտերի անդամները միաժամանակ քննարկել են «Շիրակ» ՖԱ-ի կողմից ՀՖՖ–ի,  ՖԻՖԱ–ի եւ ՈւԵՖԱ–ի կանոնադրությունների եւ կանոնակարգերի բազմակի եւ կոպիտ խախտումների հարցը, մասնավորապես՝ պայմանավորված խաղի կազմակերպման մեջ ներգրավվածությունը, արբիտրաժային վեճը ընդհանուր իրավասության դատարաններիմիջոցով լուծելու փորձը:

Գործկոմը միաձայն որոշեց կասեցնել «Շիրակ» ՖԱ-ի ՀՖՖ-ի անդամությունը եւ հարցը ընդգրկել ֆեդերացիայի առաջիկա հերթական Ժողովի օրակարգում։

Արման Սահակյան. «Շիրակ»-ը չի լուծարվել»…

«Շիրակ ՖԱ»-ի նախագահ Արման Սահակյանը հյուրընկալվել է «Ցայգ» մարզային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Իրականում» հաղորդաշարին եւ հայտարարել, որ ակումբը չի լուծարվել:

Հիշեցնենք՝ ՀՖՖ-ն տեղեկություն էր տարածել, որ Բարձրագույն խմբի 2018-2019թթ. առաջնությանը մասնակցելու հայտ են ներկայացրել «Փյունիկ», «Արարատ-Արմենիա», «Լոռի», «Արցախ», «Ալաշկերտ», «Գանձասար-Կապան», «Բանանց» եւ «Արարատ» թիմերը:   Continue reading